ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0076 Ն. 02.04.2026
|
2 ապրիլի 2026 թվականի |
թիվ 76-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.24-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,
2) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ը 6.24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6.24.1-6.24.3-րդ կետերով.
| « |
|
», |
3) Կանոնակարգի Հավելված 3-ի 7.1.2-րդ կետի «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրամանով սահմանված կարգի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1324-Ն որոշման համաձայն» բառերով,
4) Կանոնակարգի Հավելված 3-ի 7.1.2-րդ կետը «75%» թվից հետո լրացնել «կամ 85%» բառերով,
5) Կանոնակարգի Հավելված 12-ի և Հավելված 13-ի բոլոր «գերփոքր» բառերը փոխարինել «միկրոկազմակերպություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-02 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական: