ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 2119-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵՐԿՈւՏ ԳՐՈւՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 32-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 4367-Ա հրամանով «ԲԵՐԿՈւՏ ԳՐՈւՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացված «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ N 135 լիցենզիան վերաձևակերպել «ԴՈՄԻՆՈՐ ԷԼԻՏ ՍԵՔՅՈւՐԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ «Մասնավոր պահնորդական գործունեության» լիցենզիայի։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․Թևոսյանին՝ վերաձևակերպել լիցենզիան և հատկացնել հայտատուին։
|
3/19/2026 |
|