ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրերը տեղական խորհուրդների պատգամավորների քրեական պատասխանատվության կանչելու համաձայնություն տալու մասին` նշում է, որ երբեմն տեղական խորհուրդների պատգամավորների ազատությունը սահմանափակող միջոցների կիրառումը իրականացվում է առանց համապատասխան խորհուրդների կամ նրանց նախագահությունների համաձայնության:
Ելնելով վերը շարադրվածից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ուժեղացնել հսկողությունը հետաքննության և նախաքննության կատարման ընթացքում օրինականության պահպանման նկատմամբ և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը հաղորդում ներկայացնել բացահայտված իրավախախտումների և ձեռնարկված միջոցառումների մասին:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հետաքննության և նախաքննության ընթացքում խստիվ ղեկավարվել պատգամավորների կարգավիճակի մասին գործող օրենսդրության պահանջներով:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
1 սեպտեմբերի 1994 թվականի, Հ. Նխ-671-I. |