ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-671-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/17-18 (1069-1070) սեպտեմբեր, Հոդ.310
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
01.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրերը տեղական խորհուրդների պատգամավորների քրեական պատասխանատվության կանչելու համաձայնություն տալու մասին` նշում է, որ երբեմն տեղական խորհուրդների պատգամավորների ազատությունը սահմանափակող միջոցների կիրառումը իրականացվում է առանց համապատասխան խորհուրդների կամ նրանց նախագահությունների համաձայնության:

Ելնելով վերը շարադրվածից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ուժեղացնել հսկողությունը հետաքննության և նախաքննության կատարման ընթացքում օրինականության պահպանման նկատմամբ և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը հաղորդում ներկայացնել բացահայտված իրավախախտումների և ձեռնարկված միջոցառումների մասին:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հետաքննության և նախաքննության ընթացքում խստիվ ղեկավարվել պատգամավորների կարգավիճակի մասին գործող օրենսդրության պահանջներով:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

 

1 սեպտեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան

Հ. Նխ-671-I.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան