ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժբ. «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու, ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մարտի 30 Երևան ՀՕ-90-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: