ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» մարտ 2026 թ. N 23-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 37-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի վերնագրում և 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.
2) Հրամանի հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ կետ.
«23.Սույն հավելվածի Ձև 3-ով, Ձև 4-ով և Ձև 5-ով նախատեսված բժշկական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկատվության լրացումը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
20.03.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: