ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 սեպտեմբերի 2012 թվականի |
թիվ 169 |
Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվային իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշմամբ հաստատված Ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ՝ այն լրացնելով հետևյալ բաժիններով.
2.28. «Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ժամանակ ընդունած պարտավորություններին համապատասխան»՝ թիվ 1 հավելվածի համաձայն,
2.29. «Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունների կողմից կիրառվում է ներմուծման լիցենզավորում՝ որպես հատուկ պաշտպանական միջոց ներմուծման քվոտա սահմանելու մասին որոշումների հիման վրա»՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի գործունեության ապահովման մասին» թիվ 168 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ թիվ 3 հավելվածի համաձայն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Տ. Դ. Վալովայա |
|
Հավելված թիվ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 169 որոշման |
2.28. ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԴՈՒՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
|
Ապրանքի անվանումը |
ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
|
Սովորական եղևնի «Picea abies Karst.» և եվրոպական սպիտակ բրգաձև սոճի (Abies alba Mill.)* |
4403 20 110 1 4403 20 110 2 4403 20 190 1 4403 20 190 9 |
|
Սոճի՝ սովորական «Pinus sylvestris L.» տեսակի* |
4403 20 310 1 4403 20 310 2 4403 20 390 1 4403 20 390 9 |
* Կիրառվում է Մաքսային միության այն անդամ պետության ծագում ունեցող ապրանքների նկատմամբ, որը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ժամանակ ընդունված պարտավորություններին համապատասխան, սահմանել է արտահանման սակագնային քվոտա՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
|
Հավելված թիվ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 169 որոշման |
2.29. ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
|
Ապրանքի անվանումը |
ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
|
Կոռոզիակայուն պողպատից խողովակներ՝ մինչև 426 մմ արտաքին տրամագծով ներառյալ* |
7304 11 000 1 7304 11 000 2 7304 11 000 3 7304 11 000 4 7304 11 000 8 7304 41 000 9 7304 49 100 0 7304 49 930 0 7304 49 950 0 7304 49 990 0 7306 11 100 0 7306 11 900 0 7306 40 200 1 7306 40 200 9 7306 40 800 9 |
* Ներմուծման քվոտայի կիրառման կարգը և գործողության ժամկետը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 23-ի «Մաքսային միությունում՝ չժանգոտվող խողովակների արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» թիվ 143 որոշմամբ։
|
Հավելված թիվ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 169 որոշման |
Փոփոխություններ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի գործունեության ապահովման մասին» թիվ 168 որոշման մեջ կատարվող
3-րդ կետի երկրորդ պարբերությունը «2.10» թվերից հետո լրացնել «2.24» թվերով։
Թիվ 5 հավելվածի աղյուսակում՝
1) ապրանքի ցուցակի (կատեգորիայի) 23 համարով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տող.
|
24 |
Ապրանքներ, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար սահմանված են քանակական սահմանափակումներ |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ տողեր.
|
28 |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները կիրառում են սահմանափակումներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու ժամանակ ընդունած պարտավորություններին համապատասխան |
|
29 |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Մաքսային միության անդամ պետությունները կիրառում են ներմուծման լիցենզավորում՝ որպես հատուկ պաշտպանական միջոց ներմուծման քվոտա սահմանելու մասին որոշումների հիման վրա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: