ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1499-Ա |
«20» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.3926-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով քաղաքացի Լուսաբեր Բաբայանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (13.11.2025թ. հ.Դ-126110-25, 09.02.2026թ. հ.Դ-11254-26).
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Երևան, Կենտրոն, Անտառային փողոց հ.178 հասցեում սեփականության իրավունքով Լուսաբեր Գրիշի Բաբայանին պատկանող և Անտառային փողոց հ.178/1, հ.178/3 հասցեներում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.3926-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1.Երևան, Կենտրոն, Անտառային փողոց հ.178 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12112025-01-0449 վկայական) քաղաքացի Լուսաբեր Գրիշի Բաբայանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 168.7քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 65.1 քառ.մետր, օժանդակ շինություն՝ 98.2 քառ.մետր, պարիսպ՝ 5.4 քառ.մետր), ինքնակամ բացված պատուհանները՝ 2 (երկու) հատ ճանաչել օրինական:»։
2) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում՝ «1218858 (մեկ միլիոն երկու հարյուր տասնութ հազար ութ հարյուր հիսունութ)» բառերը փոխարինել «1233308 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր ութ)» բառերով։
2․ Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 14450 (տասնչորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |