ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1476-Ա |
«19» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ, ՎԱՐԵԼԱՀՈՂ-ՏԵՂԱՄԱՍ 12-32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արշակ Դարբինյանի դիմումը՝ Հաղթանակ վարելահող-տեղամաս 12-32 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրով իրեն փոխանցված հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 24.09.1995թ. հ.Ա028981 պետական ակտը, նոտարի 17.07.2023 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ հ.3550 վկայագիրը, 25.11.2024թ. նոտար Աննա Թովմասյանի Ե-0279 գրությունը և Հայաստանի Հանրապետություն կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-07062024-01-1175 տեղեկանքը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ վարելահող-տեղամաս 12-32 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1400.0քմ՝ ինչքան որ ամրագրված է փաստաթղթերում, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 12-րդ գոտում և կադաստրային քարտեզով իր մեջ ներառում է 01-007-0166-0019 ծածկագիրը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.03.2026թ. Դ-20668-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ վարելահող-տեղամաս 12-32 հասցեում գտնվող, 1400.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |