ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 381-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու, Էդուարդ Օհանյանին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 195-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում «51.41468 հա» բառերը փոխարինել «15.786651 հա» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 4-րդ կետում «5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի «Կողմերի պարտավորությունները» տողի երկրորդ սյունակի`
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «5 (հինգ) տարվա» և «5 (հինգ) տարվան» բառերը փոխարինել «4 (չորս) տարվա» և «4 (չորս) տարվան» բառերով, իսկ «կատարման ժամկետը սահմանվելու է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։» բառերը փոխարինել «կատարման ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։» բառերով,
բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առնվազն 48․000․000 (քառասունութ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով» բառերը փոխարինել «առնվազն 15․000․000 (տասնհինգ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով» բառերով,
գ. 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8) Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 5%-ը, 2-րդ տարում՝ 7%-ը, 3-րդ տարում՝ 38%-ը, 4-րդ տարում՝ մնացած 50%-ը:».
5) որոշման N 2 հավելվածի «Կողմերի պատասխանատվությունը» տողի երկրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ուղղ.2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշմամբ կատարված փոփոխությունները և լրացումները չեն հանդիսանում գնորդի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք և չեն ենթադրում որևէ տույժի կամ տուգանքի կիրառում:
Գնորդը «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ կազմում և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ամփոփիչ հաշվետվություն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։».
6) որոշման «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիր Էդուարդ Օհանյանի և «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող» վերնագրով N 2 հավելվածի վավերապայմաններում «Հավելված N 2» բառերը փոխարինել «Հավելված N 3» բառերով.
7) որոշումը լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի.
8) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5. Հայաստանի Հանրապետության կառավարության ուղղ.2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան 3 (երեք) ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարը և «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կնքում են նվիրատվության պայմանագիր՝ սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված հողատարածքները Սևան համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով:».
9) որոշման «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» վերնագրով N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում որոշման N 3 հավելվածով սահմանված հողամասերի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուն հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշման |
|
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 195-Ա որոշման |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայր
|
NN ը/կ |
Ծածկագիրը |
Մակերեսը (հա) |
1 հա արժեքը |
Կադաստրային արժեքը |
Գործառնական նշանակությունը |
|
1. |
05-040-0201-0025 |
1.35084 |
107,500.00 |
145,215 |
Գյուղ. այլ |
|
2. |
05-040-0201-0026 |
0.29775 |
107,500.00 |
32,008 |
Գյուղ. այլ |
|
3. |
05-040-0201-0028 |
1.29838 |
107,500.00 |
139,576 |
Գյուղ. այլ |
|
4. |
05-040-0223-0049 |
1.20944 |
537,500.00 |
650,074 |
Արոտ |
|
5. |
05-040-0223-0046 |
0.080229 |
537,500.00 |
43,123 |
Արոտ |
|
6. |
05-040-0223-0048 |
0.24266 |
537,500.00 |
130,430 |
Արոտ |
|
7. |
05-040-0223-0047 |
0.023494 |
537,500.00 |
12,628 |
Արոտ |
|
8. |
05-040-0202-0055 |
7.618 |
537,500.00 |
4,094,675 |
Արոտ |
|
9. |
05-040-0202-0063 |
0.024269 |
107,500.00 |
2,609 |
Գյուղ. այլ |
|
10. |
05-040-0202-0061 |
0.073504 |
107,500.00 |
7,902 |
Գյուղ. այլ |
|
11. |
05-040-0202-0057 |
0.17866 |
107,500.00 |
19,206 |
Գյուղ. այլ |
|
12. |
05-040-0202-0058 |
0.037185 |
107,500.00 |
3,997 |
Գյուղ. այլ |
|
13. |
05-040-0202-0056 |
0.088311 |
107,500.00 |
9,493 |
Գյուղ. այլ |
|
14. |
05-040-0202-0060 |
0.370189 |
107,500.00 |
39,795 |
Գյուղ. այլ |
|
15. |
05-040-0223-0026 |
0.04719 |
107,500.00 |
5,073 |
Գյուղ. այլ |
|
16. |
05-040-0202-0059 |
0.038176 |
107,500.00 |
4,104 |
Գյուղ. այլ |
|
17. |
05-040-0202-0062 |
0.025304 |
107,500.00 |
2,720 |
Գյուղ. այլ |
|
18. |
05-040-0222-0014 |
0.08228 |
635,000.00 |
52,248 |
Վարելահող |
|
19. |
05-040-0222-0015 |
0.11386 |
635,000.00 |
72,301 |
Վարելահող |
|
20. |
05-040-0222-0011 |
0.1768 |
635,000.00 |
112,268 |
Վարելահող |
|
21. |
05-040-0222-0010 |
0.33932 |
635,000.00 |
215,468 |
Վարելահող |
|
22. |
05-040-0222-0012 |
0.18845 |
635,000.00 |
119,666 |
Վարելահող |
|
23. |
05-040-0222-0008 |
0.40427 |
635,000.00 |
256,711 |
Վարելահող |
|
24. |
05-040-0201-0027 |
0.24854 |
107,500.00 |
26,718 |
Գյուղ. այլ |
|
25. |
05-040-0221-0027 |
0.29489 |
107,500.00 |
31,701 |
Գյուղ. այլ |
|
26. |
05-040-0222-0016 |
0.28466 |
635,000.00 |
180,759 |
Վարելահող |
|
27. |
05-040-0202-0066 |
0.65 |
537,500.00 |
349,375 |
Արոտ |
|
Ընդամենը |
15.786651 |
6․759․843 |
|
Արոտ |
9․823823 |
5․280․305 | |
|
Գյուղ. այլ |
4․373188 |
470․117 | |
|
Վարելահող |
1.58964 |
1․009․421 |
|
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
27.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 195-Ա որոշման |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
Ժամանակակից ջերմատներում բույսերի մշակությունը համարվում է գյուղատնտեսության արագ տեմպերով զարգացող, շահութաբեր և հեռանկարային ճյուղերից մեկը: Նմանատիպ ջերմատները հնարավորություն են տալիս ստանալ բուսաբուծական արտադրանք տարվա բոլոր եղանակներին, ապահովել բարձր բերքատվություն և օգուտներ:
Աշխարհում, բուսաբուծական արտադրանքի արտադրության գործընթացում, ամեն տարի ավելանում է արդյունաբերական ջերմատների մասնաբաժինը, որում վերջին տարիներին անմասն չի մնացել նաև Հայաստանը: Ջերմատնային արդյունաբերության զարգացման և տարածման համար Հայաստանն ունի բոլոր բարենպաստ նախապայմանները՝
- բարենպաստ եղանակային պայմաններ,
- բազմաթիվ կլիմայական գոտիներ (տարվա ընթացքում ավելի քան 320 արևոտ օրեր),
- քաղցրահամ ջրային ռեսուրսների առկայություն,
- գյուղատնտեսական գործունեության համար նպաստավոր հարկային դաշտ,
- համեմատաբար էժան աշխատուժ,
- արտահանման լայն շուկաների առկայություն՝ ԵՏՄ երկրներ, Միջին Արևելք և այլն, ընդ որում՝ ԵՏՄ երկրներ արտադրանքի արտահանումն ազատված է մաքսատուրքից, և արտահանման գործընթացն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով:
Միևնույն ժամանակ ջերմատների կողմից իրականացվում են անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացներ, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում արտադրանքն արտահանել նաև Եվրոպա:
Հայաստանում առաջին արդյունաբերական ջերմատնային համալիրը կառուցվել է 2011 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքի տարածքում կառուցվել և շահագործման են հանձնվել մոտ 200 հա ընդհանուր տարածքով ժամանակակից ջերմատներ, որտեղ իրականացվում է հիմնականում լոլիկի, վարդի, վարունգի և ելակի արտադրություն: Հայաստանում գործող ժամանակակից ջերմատները տարեկան արտահանում են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Մեր երկրում արդյունաբերական ջերմատների զարգացումը հնարավորություն է տվել համայնքներում բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը և բարելավել սոցիալական վիճակը: Հայաստանում ժամանակակից ջերմատների շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 3000 ուղղակի աշխատատեղ, ընդ որում՝ աշխատանքներում ներգրավվել են հիմնականում ջերմատների տեղակայման և հարևան համայնքների բնակիչները (որից մոտ 75 տոկոսը՝ կանայք): Ջերմատների կառուցման և շահագործման ընթացքում ստեղծվել է 1000-1500 ոչ ուղղակի աշխատատեղ՝ շինարարության, լոգիստիկայի և այլ ոլորտներում, ավելացել է գազի և էլեկտրաէներգիայի սպառումը երկրում, որի արդյունքում նաև ավելացել են պետական և համայնքային բյուջեների հարկերը։
Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 79.339 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասում, որից`
Սևան համայնքում` 17.259 հա համայնքային սեփականություն հանդիսացող,
60.08 հա մասնավոր սեփականություն հանդիսացող.
Վարսեր համայնքում` շուրջ 2 հա պետական սեփականություն հանդիսացող: Կառուցապատումը կկազմի՝
- Ջերմոցային համալիր` շուրջ 10,6 հա
- Ենթակառուցվածքային, տեխնիկական և սպասարկման տարածքներ` շուրջ
70 հա:
Ներդրումների մոտավոր արժեքը` առնվազն 15 մլն եվրոյին համարժեք դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Շինարարական աշխատանքները կատարվելու են փուլային և կավարտվեն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Օտարման գործընթացն իրականացվելու է Էդուարդ Օհանյանի միջոցով, քանի որ հողերի իրացման գործընթացը բավականին ժամանակատար պրոցես է, իսկ այն իրավաբանական անձով իրականացնելը այդ պրոցեսը բազմակի անգամ կձգձգի, միևնույն ժամանակ Էդուարդ Օհանյանը, ով հանդիսանում է «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրը, միևնույն ժամանակ նաև տնօրենը, հողերի իրացման և միավորման պրոցեսն ավարտելուց հետո պարտավորվում է վերոնշյալ հողերը ներդնել բացառապես «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում:
Նշված օտարման գործընթացում և ծրագրի գործողության ամբողջ ընթացքում «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի հետ համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև։
Ընկերությունը Սևան համայնքի հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 (չորս միլիոն) դրամ, որը կուղղվի համայնքում իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը:
Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա ներդրողի/ներդրողների և վարկային ռեսուրսների հաշվին: Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի առաջին գերժամանակակից արդյունաբերական ջերմոցային համալիրը, որը կապահովի մշտական աշխատանքով 120-130 հոգու: Միջին աշխատավարձը կկազմի 200-220 հազար դրամ: Ծրագրի իրականացման շինարարական փուլում կստեղծվի լրացուցիչ մոտ 300 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 5%-ը, 2-րդ տարում՝ 7%-ը, 3-րդ տարում՝ 38%-ը, 4-րդ տարում՝ մնացած 50%-ը:
Վերջնական արդյունքում համալիրը կարտադրի շուրջ 3.000 տոննա բանջարեղենային մշակաբույսեր, որոնց մինչև 90%-ն արտահանվելու է:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
27.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշման |
|
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 195-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
27.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |