ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.
«իբ) սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգ, որն ստեղծված է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ սպորտային գործունեության կառավարման, կազմակերպման, վերլուծության և տվյալների պահպանման նպատակով: Այն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքումը, մշակումը, պահպանումը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ.10-ժ.12» կետերով.
«ժ.10) վարում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը.
ժ.11) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
ժ.12) մշակում, ներդնում և վարում է սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրները.»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-59-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: