47. Վ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՍԽՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՅԻ ՅԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀՍԽՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԵՆՔՆԵՐԻ ՅԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1925 թ. հունիսի 9
1. ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի, նրա Նախագահության, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Տնտեսական Խորհրդակցության բոլոր դեկրետներն ու վորոշումները, բացի սույն վորոշման 2-րդ հոդվածում հիշատակվածներից, պիտի հրապարակվեն «ՀՍԽՀ Բանվորա-գյուղացիական Կառավարության Որենքների և կարգադրությունների ժողովածուի» մեջ, վորի առաջին մասում հրապարակվում են որենսդրական բնույթ ունեցող վորոշումները, իսկ 2-րդ մասում` մնացյալ վորոշումները:
2. «ՀՍԽՀ Բանվորա-գյուղացիական Կառավարության Որենքների և Կարգադրությունների Ժողովածուի» մեջ չեն հրապարակվում`
ա) Այն վորոշումները, վորոնց հրապարակելի չլինելու մասին հատուկ կարգադրություն են անում ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի քարտուղարը, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Տնտեսական Խորհրդակցության Գործերի Կառավարիչները.
բ) ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի, նրա Նախագահության, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Տնտեսական Խորհրդակցության վարչական և տնտեսական-վարչական բնույթ ունեցող վորոշումները, վոր ընդհանուր նշանակություն չունենալով` հրապարակելի չեն համարվում 3 հոդվածի կարգով.
3. Թե ընդունված վորոշումներից վո՞րն արդյոք պետք ե դասել սույն վորոշման 2-րդ հոդվածի «բ» կետում մատնանշվածների կարգը, վերապահվում ե ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի և նրա Նախագահության վորոշումների վերաբերմամբ` ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Քարտուղարին, իսկ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Տնտեսական Խորհրդակցության վորոշումների նկատմամբ` Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի վորոշումների նկատմամբ` Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի կամ Տնտեսական Խորհրդակցության Գործերի Կառավարիչներին:
4. Սույն վորոշման 1-ին հոդվածում մատնանշված դեկրետների և վորոշումների 2-րդ հոդվածի համաձայն հրապարակելի լինելու մասին պատշաճ մակագրություններ են արվում արձանագրություններում, վորոշումների իսկականների և առաքվող պատճենների ու քաղվածքների վրա, այն ե` «Հրապարակելի ե Որենքների Ժողովածուի մեջ», 2-րդ հոդվածի «ա» կետում մատնանշվածների նկատմամբ` «Հրապարակելի չեն» և 2-րդ հոդվածի «բ» կետում մատնանշված վորոշումների նկատմամբ` «Հրապարակումը պարտադիր չե»:
5. Որենքների հրապարակման գործը հանձնվում ե Արդարադատության Ժողովրդական Կոմիսարիատի Որենսդրական Յենթադրությունների Բաժնին, Արդարադատության Ժողովրդական Կոմիսարի ընդհանուր հսկողության ներքո:
6. Բոլոր հրապարակելի դեկրետներն ու վորոշումները ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Քարտուղարը և Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Տնտեսական Խորհրդակցության Գործերի Կառավարիչները հղում են Արդարադատության Ժողովրդական Կոմիսարիատին, վորը միջոցներ ե ձեռք առնում, վոր նրանք ժամանակին հրապարակվեն թե պաշտոնական թերթում և թե «ՀՍԽՀ Բանվորա-գյուղացիական Կառավարության Որենքների և Կարգադրությունների Ժողովածուի մեջ»:
7. 2-րդ հոդվածի «բ» կետում նախատեսված վորոշումների մասին պարբերական և վոչ պարբերական մամուլի եջերում տեղեկություններ տպագրելը թույլատրվում ե միայն այն դեպքում, յերբ այդ տեղեկությունների բնագրի վրա պատշաճ մակագրություն են անում ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի քարտուղարը կամ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի և Տնտեսական Խորհրդի Գործերի Կառավարիչները:
8. Բաժնետիրական (Փայատիրական) ընկերությունների, տրեստների ու սինդիկատների, կոոպերատիվ, նույնպես և շահառության նպատակ չունեցող միությունների ՀՍԽՀ Գերագույն մարմինների հաստատած բոլոր կարգադրություններն անպայման պիտի հրապարակվեն «ՀՍԽՀ Բանվորա-գյուղացիական Կառավարության Որենքների և Կարգադրությունների ժողովածուի» մեջ (յերկրորդ մաս):
Հիշյալ կանոնադրությունների հաստատությունից վոչ ուշ քան 7 որ հետո համապատասխան ընկերությունների ու միությունների հիմնադիրները կամ հիմնարկությունների ղեկավարները պարտավոր են ներկայացնել Արդարադատության Ժողովրդական Կոմիսարիատին կանոնադրության վավերացրած պատճենը և հրապարակման համար սահմանված վճարի գումարը:
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. - Կանոնադրությունների հրապարակման վճարի չափը վորոշում ե ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Քարտուղարը: |
9. Վարչությունների այն կարգադրություններն ու հրահանգները, վորոնց հրապարակումը «ՀՍԽՀ Բանվորա-գյուղացիական Կառավարության Որենքների և Կարգադրությունների Ժողովածուի» մեջ նախատեսված ե ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի, նրա Նախագահության, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի կամ Տնտեսական Խորհրդակցության վորոշումներով, վարչությունների ղեկավարները հղում են Արդարադատության Ժողովրդական Կոմիսարիատին:
Արդարադատության Ժողովրդական Կոմիսարիատը ստուգում ե կարգադրության կամ հրահանգի բովանդակությունը և յեթե նրանց մեջ գտնում ե հակասություն գործող որենքներին` մերժում ե հրապարակումը, ճշտությամբ մատնանշելով մերժման հիմքը:
Հրապարակման մերժման դեմ տրված գանգատները լուծում ե ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությունը:
10. «ՀԽՍՀ Բանվորա-գյուղացիական Կառավարության Որենքների և Կարգադրությունների Ժողովածուի» յուրաքանչյուր համարը լույս տեսնելուն պես, «Ժողովածուի» որինակները հղվում են ՀՍԽՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի Նախագահությանը, ՀՍԽՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին, ՀՍԽՀ Տնտեսական Խորհրդակցությանը և Ժողովրդական Կոմիսարիատներին, վորոնք իրենց հերթին միջոցներ են ձեռք առնում ուղարկելու «Ժողովածուի» որինակները իրենց յենթակա հիմնարկություններին:
|
ԿենտրոնԱԿԱՆ գործադիր ԿՈՄԻտեյԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
|
ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Ս. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ (ԼՈՒԿԱՇԻՆ) |
|
ԿենտրոնԱԿԱՆ գործադիր ԿՈՄԻտեյԻ ՔԱրտուղար` |
Հ. ՏԱՏՅԱՆ |
|
Յերևան Հր. «Խ. Հ.» 1925 թ. N 144 հունիսի 26 |
|