ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐԱՊԱՏԻ ԱՎԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հոկտեմբերյան քաղաքի Նորապատ թաղամասի բնակիչների խնդրանքը և պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1 . Հոկտեմբերյան քաղաքի Նորապատ թաղամասը համարել ավան և մտցնել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկի մեջ։
2. Կազմել Հոկտեմբերյան քաղաքի պատգամավորների Նորապատի ավանային խորհուրդ։
3. Առաջարկել պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 հոդվածի, նշանակել պատգամավորների Նորապատի ավանային խորհրդի ընտրություններ։
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի |
Ա. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 հուլիսի 1994 թվականի, Հ. Նխ-665-I. |