ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐԱՊԱՏԻ ԱՎԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-665-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/13 (1065) 15 հուլիս, Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
15.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
15.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐԱՊԱՏԻ ԱՎԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հոկտեմբերյան քաղաքի Նորապատ թաղամասի բնակիչների խնդրանքը և պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1 . Հոկտեմբերյան քաղաքի Նորապատ թաղամասը համարել ավան և մտցնել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկի մեջ։

2. Կազմել Հոկտեմբերյան քաղաքի պատգամավորների Նորապատի ավանային խորհուրդ։

3. Առաջարկել պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 հոդվածի, նշանակել պատգամավորների Նորապատի ավանային խորհրդի ընտրություններ։

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահի
առաջին տեղակալ`

Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

 

15 հուլիսի 1994 թվականի,
քաղ. Երևան

Հ. Նխ-665-I.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան