ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 մայիսի 2024 թվականի |
թիվ 51 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 44-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
11. Սահմանել, որ՝
ա) սույն որոշման հավելվածում նշված արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք տրվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց 2026 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ.
բ) մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շրջանառության մեջ դրված՝ սույն որոշման հավելվածում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված դրա պիտանիության ժամկետի ընթացքում՝ առանց պետական գրանցման առկայության։
(11-ին կետը լրաց. ԵՏՀԽ 26.11.25 թիվ 96)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի թիվ 51 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ II ԲԱԺՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
1. 10-րդ կետը լրացնել հետևյալ բառերով՝ «մեծահասակների համար բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ և արտադրատեսակներ, բացառությամբ բերանի խոռոչի հիգիենայի այն միջոցների, որոնց վրա տարածվում է Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011)»։
2. Աղյուսակում՝
ա) 33-րդ բաժինը «3307-ից» ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«3306
|
Բերանի խոռոչի կամ ատամների հիգիենայի միջոցներ՝ ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները. միջատամնային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել) անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար». |
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-րդ խմբով՝
|
4421-ից |
«44-րդ խումբ Փայտանյութ և դրանից պատրաստված արտադրատեսակներ. փայտածուխ Սույն բաժնի 10-րդ կետին վերաբերող՝ փայտե այլ արտադրատեսակներ»․ |
գ) 73-րդ խումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«7326-ից |
Լեզվի քերակներ»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: