ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 փետրվարի 2024 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ.
ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 883 որոշմամբ ընդունված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 024/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին այն ճարպայուղային արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշմամբ կատարվել են փոփոխություններ, տրվել են կամ ընդունվել մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո.
բ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում.
գ) սույն կետի «ա» և «դ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված՝ այդ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում.
դ) ««Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 024/2011) փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրված կամ ընդունված՝ չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը վավերական են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված՝ «Ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշով պահանջներին համապատասխանության հետազոտությունների (փորձարկումների) արձանագրություններով ապացուցողական նյութերը լրացնելու դեպքում՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
ե) մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրվում են չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների արտադրությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում դրանք շրջանառության մեջ դնելը՝ առանց հաշվի առնելու 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված՝ «Ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշով պահանջները՝ համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերի առկայության դեպքում։
(1-ին կետը լրաց., փոփ. ԵՏՀԿ 26.11.25 թիվ 106)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: