ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 120 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության՝ առանձին ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանությունների ցանկը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 175 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանության հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ կետերով՝
«17. Եվրասիական տնտեսական միության՝ փոխադարձ ուղղակի ներդրումների և փոխադարձ ծառայությունների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանությունը։
18. Եվրասիական տնտեսական միության՝ դրամավարկային վիճակագրության հաշվարկային ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանությունը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: