ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի ապրիլի 1 ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 107 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում և ձևաչափում կատարվող
1. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.5.0» թվերը փոխարինել «1.6.0» թվերով,
բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«urn:ЕЕС:R:038:СustomsValueDeclaration:v1.6.0»,
գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ЕЕС_R_038_СustomsValueDeclaration_v1.6.0.xsd»։
2. 3-րդ աղյուսակում՝
ա) «Տվյալների տիպը» սյունակում՝ 5.3 դիրքում «М.СА.SDT.00118» նշագիրը փոխարինել «М.SDT.00325» նշագրով,
բ) «Տվյալների տիպը» սյունակում՝ 6-րդ դիրքում «М.СА.SDT.00201» նշագիրը փոխարինել «М.SDT.00219» նշագրով,
գ) «Վավերապայմանի նկարագրությունը» սյունակում՝ 14․15 դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը, մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու մասին վկայականը, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստաթուղթը (գրանցման համարը՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում) կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառելու մասին վկայականը (գրանցման համարը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում)»,
դ) «Տվյալների տիպը» սյունակում՝ 17.3.3.3, 18.16.3.3 և 19.3.3 դիրքերում «M.СА.SDT.00118» նշագիրը փոխարինել «М.SDТ.00325» նշագրով,
ե) «Բազմ.» սյունակում՝ 20.1.4 դիրքում «1» թիվը փոխարինել «0..1» թվերով։
3. 5-րդ աղյուսակում՝ 1-ին և 2-րդ դիրքերում՝ «Արժեքների տիրույթը» սյունակում «համապատասխան» բառից առաջ լրացնել «ստանդարտների սերիային» բառերը։
4. 7-րդ աղյուսակում՝
ա) «Անունը» սյունակում՝ 29-րդ դիրքում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին],
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 341 և 342 դիրքերով՝
| « |
|
5. 9-րդ աղյուսակից հանել 5-րդ և 16-րդ դիրքերը։
6. 10-րդ աղյուսակում՝
ա) 10-րդ սյունակում՝ 18.16.1 դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լրացուցիչ տեղեկատվության տեսակի ծածկագիրը (casdo:CVDAdditionalInformationKindCode)» վավերապայմանը պետք է ընդունի արժեքներից մեկը՝
1՝ Օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծություններից՝ կիրառվող ստուգիչ մեծության մասին տեղեկությունները.
2՝ փաստացի վճարված կամ վճարման ենթակա լիցենզային և նմանատիպ այլ վճարումների գումարային մեծությունը գնին ավելացնելու մասին տեղեկություններն այն ներմուծվող ապրանքի համար, որի առնչությամբ ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավել մեծ ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից) կամ կիրառվում է հարկման առավել մեծ մակարդակը․
3՝ լիցենզային և նմանատիպ այլ վճարումների մեծությունը ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի մեջ չներառելու մասին տեղեկությունները.
4՝ փաստացի վճարված կամ վճարման ենթակա՝ ՄԱՀ-1 ձևի 17-րդ և 18-րդ սյունակներում նշված գործառնությունների հետ կապված ապահովագրման ծախսերի գումարային մեծությունը գնին ավելացնելու մասին տեղեկություններն այն ներմուծվող ապրանքի համար, որի առնչությամբ ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավել մեծ ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից) կամ կիրառվում է հարկման առավել մեծ մակարդակը․
5՝ ՄԱՀ-1 ձևի 17-րդ և 18-րդ սյունակներում նշված գործառնությունների հետ կապված ապահովագրման ծախսերի մեծությունը ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի մեջ չներառելու մասին տեղեկությունները
9՝ այլ լրացուցիչ տեղեկություններ կամ հաշվարկներ»
բ) 10-րդ սյունակում՝ 18.16.3 դիրքում «3» արժեքը,» բառերը փոխարինել «արժեքներից մեկը՝ «3», «5»,» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: