ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
12 մարտի 2026 թ. |
N 517-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 75-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 483-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-7 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. մարտի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: