ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ՝ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների յուրաքանչյուր հետագծվող փոխադրմանը վերաբերող և անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում հաշվառման և պահպանման ենթակա տեղեկությունների մասին» թիվ 138 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը․»․
բ) 2-րդ կետի «բ» ենթակետում «սույն որոշման 1-ին կետի» բառերից հետո ավելացնել ««բ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ և» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: