ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2021 թվականի N 340-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.03.26 N 298-Ա)
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.013728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
(2-րդ կետը խմբ. 19.03.26 N 298-Ա)
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները՝
1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Շինարարների փողոցի N 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից մոտավորապես 2000.0 քառ. մետր մակերեսով բնակելի տարածքի տրամադրում՝ Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.
2) Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.
3) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և սույն որոշման 2-րդ կետում նշված Շինարարների փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.013728 հեկտար և նույն փողոցի 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով հողամասերի նկատմամբ ընկերության իրավունքների պետական գրանցման պահից 5 ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակարանների փոխանակության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը, իսկ նշված ժամկետում չկատարելու դեպքում՝ Երևան համայնքին վճարել տուգանք՝ 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով.
4) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքի կառուցման նպատակով՝ այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
5) Շինարարների փողոցի N 23 և Շինարարների փողոցի N 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քառ. մետր մակերեսով հողամասն ընկերության կողմից բարեկարգելու, կանաչապատելու պայմանով:
(3-րդ կետը խմբ. 19.03.26 N 298-Ա)
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակարանների նկատմամբ կիրառված սահմանափակումները (արգելանքները) Շինարարների փողոցի N 23/1 հասցեի նորակառույց շենքից փոխանակվող բնակարանների վրա կիրառելու ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Շինարարների փողոցի N 23 շենքում հաշվառված քաղաքացիների դուրսգրման և նոր հասցեներում հաշվառման գործընթացները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողամասի փոխանցումը և նշված հողամասի, ինչպես նաև Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային ապամոնտաժվող շենքի հողամասի մի մասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի մասով քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:
7. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին:
8. Նախատեսել առաջին փուլում կառուցվող շենքից (Ա մասնաշենք)` բնակելի 1-4-րդ (նախագծային 2-5-րդ, մոտավորապես 2000.0 քառ. մետր բնակելի մակերես) հարկերի նկատմամբ սահմանափակման գրանցում մինչև Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին համապատասխան փոխհատուցման կամ կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N 340-Ա որոշման |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
«ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի N 23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քառ. մետր բնակելի մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ:
Շինարարների փողոցի N 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված է 3-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտավորապես 2000 քառ. մետր մակերեսով: Բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կա ռուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ, և կլուծվի նրանց վե րաբնակեցման խնդիրը: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով նոր կա ռուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումն իրականաց վելու է փոխանակության միջոցով: Ընդ որում՝ փոխանակության համար որպես անշարժ գույքի արժեք հիմք է ընդունվելու նոր կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի կառուցման ինքնարժեքից մեկ տոկոս ավելի գումարը:
Ծրագրով առաջարկվում է Շինարարների փողոցի N 23 հասցեի հարևանությամբ գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի հարակից հատվածում առկա՝ Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող՝ 0.020193 հեկտար, նույն փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 0.01 3728 հեկտար և 23/11 հասցեում գտնվող՝ 0.021334 հեկտար մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:
Երևան համայնքի կողմից ուղղակի վաճառքի ձևով տրամադրվող հողամասի և Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի զբաղեցրած հողամասի վրա նախատեսվում է կառուցել 16 408 քառ. մետր ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած բազմաբնակարան բնակելի շենք:
Ներդրումային ծրագիրը բաղկացած է 2 բազմաբնակարան բնակելի շենքից: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:
●
Առաջին փուլ (Ա մասնաշենք)Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Շինարարների փողոցի N 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտավորապես 2000.0 քառ. մետր մակերեսով բնակելի տարածք՝ Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով: Այս փուլում նախատեսում է կառուցել 11 556 քառ. մետր ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 94 բնակարան և 22 ստորգետնյա ավտոկայանատեղի:
● Երկրորդ փուլ (Բ մասնաշենք)
Երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքը և տեղում կառուցել 16 408 քառ. մետր ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 126 բնակարան և 52 ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս փուլը նախատեսվում է սկսել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելուց կամ համապատասխան փոխհատուցում տալուց հետո:
Ընկերությունը պարտավորվում է նաև ամբողջությամբ բարեկարգել, կանաչապատել և բնակիչների պահանջներին հարմարեցնել երկու մասնաշենքերի դիմացի հատվածում առկա 750 քառ. մետր մակերեսով տարածքը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է կառուցել երկու բազմաբնակարան շենք, որոնք կունենան շուրջ 220 բնակարան և 74 ստորգետնյա ավտոկայանատեղի: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2029 թվականի սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ իրականացվելու են 13.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով կապահովվի 140 մարդ և կներգրավվի մինչև 10 լիցենզավորված կազմակերպություն:
(հավելվածը փոփ. 19.03.26 N 298-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
|
12.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N 340-Ա որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.26 N 298-Ա)
(հավելվածը խմբ. 19.03.26 N 298-Ա)