ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
12 մարտի 2026 թ. |
N 503-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` 2026 թվականի ընթացքում կազմակերպել հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով ծառայողական ավտոկայանատեղեր։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. մարտի 12 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի մարտի 12-ի N 503-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1 |
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ՀԿ |
Խանջյան 27 հասցեի շենքի հարակից ճանապարհահատված |
7 (17,5 մ x 5,0 մ ) միմյանց հանդեպ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ ըստ կազմակերպության աշխատանքային օրերի և ժամերի |
|
2 |
«Մանդալուն» ՍՊԸ |
Ալեք Մանուկյան 4/7 հասցեի շենքի հարակից ճանապարհահատված |
5 (37.5 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ` մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ ըստ կազմակերպության աշխատանքային օրերի և ժամերի |