ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 503-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.03.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

12 մարտի 2026 թ.

N 503-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` 2026 թվականի ընթացքում կազմակերպել հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով ծառայողական ավտոկայանատեղեր։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2026 թվականի մարտի 12-ի

N 503-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

2

3

4

5

6

1

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ՀԿ

Խանջյան 27 հասցեի շենքի հարակից ճանապարհահատված

7 (17,5 մ x 5,0 մ ) միմյանց հանդեպ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝

ըստ կազմակերպության աշխատանքային օրերի

և ժամերի

2

«Մանդալուն» ՍՊԸ

Ալեք Մանուկյան 4/7 հասցեի շենքի հարակից ճանապարհահատված

5 (37.5 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ` մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝

ըստ կազմակերպության աշխատանքային օրերի

և ժամերի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան