ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
12 մարտի 2026 թ. |
N 501-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2026 թվականի մարտի 9-ի N 1288-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. մարտի 12 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
3. Ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
4. «Երևանի հ.65 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման և կանոնադրության հաստատման մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան համայնքի սեփականության 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
7. Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Ծ. Իսակովի պողոտայի հ.15/31 հասցեում գտնվող՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արա և Ռոբերտ Խաչատրյաններին պատկանող հողամասը Լեռ Կամսարի փողոցի հ.30/3 հասցեին կից հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.29/3 հասցեում հասարակական նշանակության շինության՝ ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց հ.62 հասցեում բազմաֆունկցիոնալ նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճ հ. 4/9 հասցեում սպորտային համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Չզեկուցվող)
14. Միսաք Մանուշյանի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
15. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքում Խաչատուր Ավետիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
18. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
19. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
20. Երևանի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)