ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1288-Ա |
«09» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝
1. Անհետաձգելի համարել.
1) «Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
2) «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հրազդանի կիրճ հ. 4/9 հասցեում սպորտային համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
3) «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց հ.62 հասցեում բազմաֆունկցիոնալ նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
4) «Ծ.Իսակովի պողոտայի հ.15/31 հասցեում գտնվող՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արա և Ռոբերտ Խաչատրյաններին պատկանող հողամասը Լեռ Կամսարի փողոցի հ.30/3 հասցեին կից հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
| Տ. Ավինյան |