ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՄԱՐՏԻ 2026 թվականի N 035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 160-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում
ա. բյուջետային տող 1255` պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ), եկամտատեսակն ավելացնել 5213,6 հազար դրամով,
բ. բյուջետային տող 1393` օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ, եկամտատեսակն ավելացնել 37709,6 հազար դրամով:
2) Բյուջեի ծախսային մասում
ա.04 բաժին 2 խումբ 1 դաս` «Գյուղատնտեսություն», ծրագրի ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածն ավելացնել 30477,6 հազար դրամով,
բ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում», ծրագրի ծախսերի «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածն ավելացնել 4000,0 հազար դրամով,
գ. 08 բաժին 2 խումբ 1 դաս` «Գրադարաններ», ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 3000,0 հազար դրամով,
դ. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային ծառայություններ», ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 377,0 հազար դրամով,
ե. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն», ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 1123,2 հազար դրամով, «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածն ավելացնել 5 213,6 հազար դրամով,
զ. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն », ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 6108,8 հազար դրամով,
է. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ», ծրագրի «Պահուստային միջոցներ», 4891 հոդվածը պակասեցնել 7377,0 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:
|
Կողմ -16
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2026 թ. մարտի 13 ք. Արմավիր |
|
|
ՀավելվածՆԵՐ N 1-4 աՐՄԱՎԻՐ համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2026 թվական: