ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-83-Ո-Կ-16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
|
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Արդարադատության նախարարի տեղակալ` |
Տ. ԴԱԴՈՒՆՑԻ |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ` |
Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ |
|
Դ. Հարությունյանի ներկայացուցիչներ՝ |
Զ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Լ. ՄԿՐՏՉՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ Մ. ԹԵԼՈՅԱՆԻ |
| 12 մարտի 2026 թվական |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը (այսուհետ նաև՝ Միջնորդություն),
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի՝ «news.am» լրատվական կայքի հրապարակումը:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023 թվականին ներկայացրել է զեկուցագիր (այսուհետ՝ Զեկուցագիր)՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:
Զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձածի հիման վրա Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողն Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը հանձնարարել է իրականացնել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը բավարարվել է և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:
03.01.2024 թվականին Դավիթ Հարությունյանը (այսուհետ նաև՝ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան, որը քննելով վերջինիս դիմումը 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը: 2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար: 3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:»:
20.08.2024 թվականին Դավիթ Հարությունյանը դիմել է Խորհրդին՝ խնդրելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03․07․2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը։
Խորհուրդը 18.10.2024 թվականին կայացված թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշմամբ արձանագրել է. «Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 03․07․2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել»:
Դավիթ Հարությունյանը 21.04.2025թ. դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որի քննության արդյունքում 29.07.2025 թվականին կայացված ՍԴՈ-1791 որոշմամբ արձանագրվել է հետևյալը.
«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է: 2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
28.10.2025 թվականին Դավիթ Հարությունյանի կողմից Խորհուրդ է մուտքագրվել միջնորդություն (այսուհետ նաև՝ Դիմում), որով Դավիթ Հարությունյանը, խնդրել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 93-րդ, 104-րդ, 151-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով պարզաբանել Դիմողի իրավունքներն ու պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները և այլն՝ հատկապես կանխատեսելիություն և իրավունքների իրացման պատշաճ հնարավորություն ընձեռելու նպատակով» և ղեկավարվելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով՝ միջնորդել է.
«Դիմողի վերաբերյալ ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը օրենքով սահմանված կարգով վերանայել և վերացնել:
Դիմողի վերաբերյալ ԲԴԽ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը օրենքով սահմանված կարգով վերանայել և վերացնել:
Կայացնել նոր որոշում՝ Դավիթ Հրաչյայի Հարությունյանին նախկինում զբաղեցրած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու մասին»:
Դատական դեպարտամենտի ղեկավարի 2025թ. նոյեմբերի 11-ի թիվ Ե-8859 «Ծանուցագիր» վերտառությամբ գրությամբ Դիմողը ծանուցվել է նոր հանգամանքի հիմքով Խորհրդի ԲԴԽ-57-Ո-Կ-16 և ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումների վերանայման ընթացքի նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերի, Խորհրդի կողմից զեկուցող անդամ նշանակվելու և ներկայացված միջնորդության նպատակով հրավիրված նիստի օրվա և ժամի վերաբերյալ:
10.11.2025 թվականին կայացած նիստում Խորհուրդը որոշել է Դիմումի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Դիմումի քննության համար զեկուցող է նշանակվել Խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանը: Կողմերը ծանուցվել են կիրառելի իրավանորմերի, զեկուցող ընտրելու մասին:
25.11.2025 թվականին՝ Դիմումի քննարկման ընթացքում Խորհրդի անդամ Արմենուհի Հարությունյանը հայտնել է, որ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող հարուցել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը, որը նախորդել է Միջնորդության ներկայացմանը և վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը և 88-րդ հոդվածի 2-րդ մասը ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, որը Խորհրդի կողմից բավարարվել է:
25.11.2025 թվականին Դիմումի քննությունն ավարտվել է և որոշման հրապարակման օր է նշանակվել 12.12.2025 թվականը:
Խորհրդի 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ վերացվել են Խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03․07․2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Խորհրդի նիստը նշանակվել է 22.12.2025 թվականին:
Միջնորդության քննության վերաբերյալ 22.12.2025 թվականից մինչև 04.03.2026 թվականը կայացել են 16 դատական նիստեր:
Դավիթ Հարությունյանի կողմից Խորհրդի անդամներ Ա. Հայրապետյանին, Կ. Թումանյանին, Ե. Թումանյանցին, Մ. Համբարձումյանին, Ք. Մկոյանին, Ա. Դանիելյանին, Էդ. Հովհաննիսյանին և Ա. Աթաբեկյանին հայտնվել են բացարկի միջնորդություններ, որոնք քննարկման արդյունքում մերժվել են:
04.03.2026 թվականին տեղի ունեցած դատական նիստում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննությունն ավարտվել է, իսկ 12.03.2026 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Արդարադատության նախարարի միջնորդությունը և դիրքորոշումը.
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի համադրության արդյունքում ստացվում է, որ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել դատարանի կողմից (այդ թվում՝ որպես դատարան հանդես եկող Խորհրդի կողմից) կայացված դատական ակտերը, դատարանի գործողությունները, արգելվում է կասկածի տակ առնել դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատավորը, Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային՝ միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ, ինչից հետևում է, որ Դատավորի բնորոշմամբ, եթե առկա է կոլեգիալ կազմով որևէ գործ քննող մարմնի կողմից ընդունված միաձայն որոշում, ապա դա չի կարող լինել տվյալ մարմնի անդամների սեփական և անկախ կարծիքի արտահայտման դրսևորում։ Նշվածը փաստում է Դատավորի հրապարակային կարծիքի մասին առ այն, որ Խորհրդի անդամներն իրենց որոշումները (դատական ակտերը) կայացնելիս անկախ և անաչառ չեն՝ կաշկանդված լինելով որոշակի ուղղորդումներով (կամ ցուցումներով)։
Նշված դիրքորոշման շրջանակներում վարույթ հարուցած մարմինն էական է համարել այն հանգամանքը, որ Դատավորը Խորհրդի կոնսենսուսային որոշումներ կայացնելու վերաբերյալ փաստը ներկայացնելով, ըստ էության, միտումնավոր կերպով փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել հասարակության լայն շրջանակներում, որ կոնսենսուսային որոշման կայացումը բացառում է կոլեգիալ մարմնի անդամների կողմից իրենց դիրքորոշման արտահայտման հնարավորությունը և կարող է որոշակի ցուցման (ուղղորդման) առկայության հետևանք լինել միայն։ Այնինչ, Դատավորն ուղղակիորեն անտեսել է այն հանգամանքը, որ կոնսենսուսային որոշման, տվյալ դեպքում Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման և դրա տեքստի համաձայնեցմանը և միաձայն ընդունմանը կարող են նախորդել լայնածավալ մասնագիտական քննարկումներ, բանավեճեր, Խորհրդի անդամներից յուրաքանչյուրի արտահայտած դիրքորոշման հիման վրա կատարված բովանդակային փոփոխություններ և դրա արդյունքում միայն կարող է ընդունվել փոխադարձ ընդունելի և համաձայնեցված որոշում։ Հատկանշական է, որ հրապարակմանը նախորդող վեցամսյա ժամանակահատվածում Խորհրդի կողմից կայացվել են նաև ոչ միաձայն որոշումներ (այդ թվում՝ դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցով), ինչի վերաբերյալ Դատավորը որևէ հիշատակում չի կատարել իր տված հարցազրույցում։ Այս առումով դժվար է ենթադրել, որ Դատավորը տեղյակ չի եղել ոչ միաձայն որոշումների կայացման փաստի մասին (անգամ տեղյակ չլինելու պարագայում՝ Դատավորը, մինչ հրապարակային եղանակով Խորհրդի որոշումների վերաբերյալ գնահատականներ տալը կարող էր և պարտավոր էր նման տեղեկություններին տիրապետել), որպիսի պայմաններում ստացվում է, որ Դատավորը, միտումնավոր կերպով անտեսելով այդ հանգամանքը, վերստին փորձ է կատարել Խորհրդի կողմից կայացվող որոշումները ներկայացնել որպես արտաքին (կամ ներքին) որոշակի ուղղորդման հետևանք։
Վերոգրյալից զատ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորը, վերջին վեց ամսվա ընթացքում, իր հաշվարկով, 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է որպես անօրինական։ Արդյունքում՝ Դատավորն անօրինական է որակել դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը։ Այս առումով, ակնհայտ է, որ Դատավորի կողմից մեկ այլ դատարանի կողմից կայացված դատական ակտերի «անօրինական» որակումը, ակնհայտորեն և ուղղակիորեն, հրապարակայնորեն կասկածի տակ է դնում այդ դատարանի, տվյալ դեպքում՝ Խորհրդի կայացրած դատական ակտերը։
Միևնույն ժամանակ, Դատավորի արտահայտած գնահատականների հիման վրա վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ Դատավորը դատական իշխանության մաս կազմող Խորհուրդը վարկաբեկող, տվյալ սահմանադրական մարմնի անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ է դրսևորել։ Դատավորի նման վարքագիծը վտանգում է դատական իշխանության հեղինակությունը և կարող է նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող՝ Դատավորի՝ իր կարծիքի ազատ արտահայտման և դատավորի վարքագծի կանոնների պահպանման սկզբունքի համատեղման հարցին, անհրաժեշտ է համարել նշել հետևյալը.
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ըստ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների՝ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերի վերաբերյալ, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին։ Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում, դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը։
Վերը նշված իրավական նորմերը և մեկնաբանությունները, ինչպես նաև վկայակոչված վարքագծի կանոնները համադրելով տվյալ գործի փաստական հանգամանքների հետ՝ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը տարածվում է նաև դատավորների վրա, այնուամենայնիվ, այն ունի որոշակի սահմանափակումներ Օրենսգրքով ամրագրված վարքագծի կանոնների համատեքստում։ Ընդ որում՝ դատավորը, ստանձնելով իր պաշտոնը, գնում է նման գիտակցված սահմանափակման և դատավորի կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումը, այդ թվում՝ որոշակի կոնկրետ հարցերի վերաբերյալ կարծիքի արտահայտման բացառումը (ի տարբերություն հասարակության այլ անդամների), պայմանավորված է բացառապես դատական իշխանության հեղինակությունը և անկախությունը բարձր պահելու անհրաժեշտությամբ։
Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ ցանկացած հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու փաստը (այդ թվում՝ կայացված դատական ակտի օրինականությունը կասկածի տակ դնելը, Խորհրդի՝ որպես դատարանի անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնելը) ինքնին ենթադրում է անձի սուբյեկտիվ, գնահատողական վերաբերմունքի արտացոլում այս կամ այն հանգամանքի վերաբերյալ, կարծիքի արտահայտումը չի կարող դրսևորվել անձի՝ իր արտահայտած խոսքով սոսկ փաստերի շարադրանքի և այդ փաստերի առնչությամբ սուբյեկտիվ ընկալման արտահայտման միջև տարբերակման սահմանագիծը չգիտակցելու եղանակով։
Վերոգրյալի արդյունքում՝ Դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ։
Անդրադառնալով Դատավորի կողմից 12.05.2023 թվականին և 19.02.2023 թվականին ներկայացրած գրություններին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է.
Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել (ինչպես բացահայտված է եղել վարույթ հարուցելու մասին որոշման շրջանակներում) Դատավորի կողմից՝ Օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ վարույթի հարուցման առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը։ Հրապարակմամբ զետեղված տեսանյութն ամբողջությամբ, ինչպես նաև դրա առանձին հատվածների բառացի մեջբերումները ներկայացվել են Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին՝ մամուլի քարտուղարի կողմից, իր պաշտոնի անձնագրով և աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում։ Նշված զեկուցագրի հիման վրա հետագայում իրականացվել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն։
Դատավորի դրսևորած վարքագծով Խորհրդի՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատական ակտերը կասկածի տակ դնելու մասին Լիազոր մարմնի եզրահանգման առնչությամբ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դրա կատարման համար հիմք է հանդիսացել տեսանյութում արտացոլված լրագրողի հարցի և Դատավորի պատասխանի կոնտեքստը, դատողությանն առնչվող ժամանակահատվածը, ինչպես նաև լիազորությունները դադարեցված դատավորների վերաբերյալ թվաքանակը։
Մասնավորապես համաձայն տեսանյութի՝ Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին, մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի՝ դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա՝ ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին։ Այդ համատեքստում օբյեկտիվորեն ակնհայտ է, որ դատավորների լիազորությունների դադարեցումը բնորոշելով անօրինական՝ ի պատասխան լրագրողի՝ այդ թվում նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի շրջանակներում դատավորների լիազորությունների դադարեցման արդյունքում դատական իշխանության վրա ունեցած հետևանքների մասին Դատավորը «անօրինական» է որակել նաև նշված 4 դատական ակտերը։ Ընդ որում, նշված դատավորների՝ լիազորությունների դադարեցման մասին որոշումները կայացվել են հենց Դատավորի առանձնացրած ժամանակահատվածում՝ վերջին 6 ամսվա ընթացքում։ Այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցման անօրինական լինելու մասին գնահատականն անխուսափելիորեն ներառում է նաև Խորհրդի նշված 4 դատական ակտերի արդյունքում դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ հաշվի առնելով նաև նշված ժամանակահատվածում դատավորների լիազորությունների դադարեցման ընդհանուր թվաքանակը։
Ինչ վերաբերում է այլ դատավորների կողմից կատարված հրապարակումների վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից կատարվող ուսումնասիրություններին, ապա հաշվի առնելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգապահական վարույթի գաղտնիության պահպանման պահանջը՝ սույն վարույթի շրջանակներում, Լիազոր մարմինը կաշկանդված է նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորությամբ։
Ինչ վերաբերում է հիշյալ գրությամբ ներկայացված դիրքորոշմանը և հարցադրումներին առ այն, որ Արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշմանը կից տրամադրված լազերային կրիչն ունի ստեղծման ամսաթիվ «19.04.2023» և ձևափոխման ամսաթիվ «14.04.2023»՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ հիշյալ լազերային կրիչում պատճենահանված էր «news.am» լրատվական կայքում 07.04.2023 թվականին հրապարակում ստացած տեսանյութը, որն ամբողջությամբ հասանելի է նաև հետևյալ հղմամբ https։//ոews.am/arm/videos/60618.html:
Դատավորի՝ 19.05.2023 թվականի գրության շրջանակներում բարձրացրած հարցադրումների վերաբերյալ վարույթ հարուցած մարմինը նշել է հետևյալը.
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ Ե-0243 գրությամբ առաջարկվել է այդ գրությունը ստանալու պահից 15-օրյա ժամկետում Արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ։ Նշված գրությունը Դատավորի կողմից ստացվել է 26.04.2023 թվականին, ուստի բացատրությունները կարող էին ներկայացնել մինչև 11.05.2023 թվականը ներառյալ։ Դատավորի կողմից Արդարադատության նախարարին 12.05.2023 թվականին ուղղված գրությամբ թեև դիրքորոշում է ներկայացվել հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ, սակայն գրավոր բացատրություններ, որպես այդպիսին չեն ներկայացվել։ Այնուհետև, Արդարադատության նախարարի 16.05.2023 թվականի թիվ Ե-0268 գրությամբ առաջարկվել է գրավոր բացատրությունները ներկայացնել մինչև 22.05.2023 թվականը։ Նշված գրությունը Դատավորի կողմից ստացվել է 17.05.2023 թվականին, սակայն Արդարադատության նախարարին ուղղված գրությամբ գրավոր բացատրություններ կրկին չեն ներկայացվել։
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշման էլեկտրոնային տարբերակը տրամադրելու հարցին վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասից բխում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման և հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում կազմվող այլ փաստաթղթերի շրջանառությունն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային՝ «Mulberry» համակարգի միջոցով, այլև թղթային տարբերակով, հետևաբար նաև՝ դրանք չեն ստորագրվում էլեկտրոնային եղանակով։ Նման պայմաններում վարույթ հարուցած մարմնի կողմից կազմվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները չեն կարող տրամադրվել այլ անձանց, քանի որ դրանք ստորագրվող փաստաթղթերի աշխատանքային, նախագծային տարբերակներն են և իրենցում չեն պարունակում որոշման համար պարտադիր պահանջվող վավերապայման հանդիսացող՝ այն ընդունելու իրավասություն ունեցող անձի ստորագրությունը։
Անդրադառնալով Դատավորի կողմից Արդարադատության նախարարին ուղղված՝ սույն կարգապահական վարույթի շրջանակներում իր անունից հանդես գալու հորդորին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում՝ Ազգային ժողովում, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ տվյալ մարմնում պետական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ (...):
Միաժամանակ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Վարչապետի 03.05.2023 թվականի N 471-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 10-14–ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ), Վարչապետի 10.05.2023 թվականի N 500-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 15-19-ը ներառյալ գործուղվել է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին), Վարչապետի 19.05.2023 թվականի N 539-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 22-25-ը ներառյալ գործուղվել է Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի):
Նշվածի կապակցությամբ գործուղումների ընթացքում Արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը համապատասխանաբար վերապահվել են Արդարադատության նախարարի տեղակալներ՝ Արմենուհի Հարությունյանին և Լևոն Բալյանին։
Հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումները, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածներում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ արտասահմանում գործուղման մեջ գտնվելու հանգամանքը՝ Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու լիազորությունն ամբողջ ծավալով Վարչապետի համապատասխան որոշումներով պայմանավորված վերապահվել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող տեղակալին։ Ուստի, վերոնշյալ իրավակարգավորումների առկայությամբ և թվարկված օբյեկտիվ փաստերով պայմանավորված՝ Արդարադատության նախարարի փոխարեն նրա տեղակալի կողմից որոշումների կայացումը կամ նախարարին ուղղված գրություններին պատասխանելը չի կարող ընկալվել որպես կամայական, առավել ևս՝ օրենսդրությամբ անթույլատրելի լիազորությունների իրականացում, որի դեպքում պարզապես հիմնազուրկ է դառնում Դատավորի կողմից կատարված հորդորն առ այն, որ Արդարադատության նախարարը «գոնե» այսուհետ հանդես գա իր անունից։
Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորն իր գրությամբ ներկայացրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից, ինչպես նաև Դատավորի կողմից իր աշխատանքի կազմակերպման հարցերի վերաբերյալ գնահատողական դատողություններ, որոնց անդրադարձ չի կատարվել, քանի որ դրանք սույն կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն չունեն։
Դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է վերոնշյալ միջնորդությամբ ներկայացված փաստերը:
Արդարադատության նախարարը 14.11.2025 թվականին Խորհուրդ ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է, որ. «(…) Լիազոր մարմինը, բարձր գնահատելով Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական օրինականության, սահմանադրական նորմերի անմիջական գործողության ապահովման և սահմանադրականության ձևավորման ոլորտում առանցքային նշանակություն ունեցող ինստիտուտի դերակատարությունը, և հարգելով վերջինիս կողմից կայացված ակտերի պարտադիր կատարման ենթակա լինելու հրամայականը, ձեռնպահ է մնում Որոշումները վերանայելու հիմքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելուց, իսկ Նախարարի՝ 24.05.2024թ. թիվ 42-Ա միջնորդության բովանդակության մասով Լիազոր մարմինը պնդում է նախկինում արտահայտված դիրքորոշումները։»:
Դատական նիստերի ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալը և ներկայացուցիչը պնդել են Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023թ. թիվ 42-Ա միջնորդությունը, իսկ Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցչի միջնորդությունների մասով հայտնել են, որ դրանք ենթակա են մերժման անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ ամփոփիչ ելույթով Արդարադատության նախարարի տեղակալը մասնավորապես նշել է. «Հարգելի Խորհուրդ, սույն կարգապահական վարույթի առարկան 2023 թվականի ապրիլի 7-ին տրված հարցազրույցի ընթացքում Դավիթ Հարությունյանի հնչեցրած արտահայտություններն ու գնահատականներն են, որոնցից երկու միտք առերևույթ հանգեցրել է, մեր գնահատմամբ, դատավորի վարքագծի կանոնների խախտման: Դրանք են մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանում կոնսենսուսի առկայությունը և ըստ այդմ կոնսենսուսի պայմաններում ընդունված որոշումների առկայությունը, բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ պայմանավորելը, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը որպես անօրինական բնորոշելը: Պատասխանելու համար այն հարցին, թե արդյո՞ք պարոն Հարությունյանի կողմից հարցազրույցի ընթացքում նման պատասխաններ հնչեցնելը վարքագծի կանոնի խախտում է, թե ոչ, պետք է ոչ միայն քննարկել կոնկրետ արտահայտությունները և դրանց բովանդակությունը, այլ հարցազրույցի ամբողջ համատեքստը պետք է հաշվի առնել: Միջնորդությամբ այո, հատկապես ֆիքսվել է երկու դրվագ: Դրանք այն դրվագներն են, որտեղ ուղղակիորեն արտահայտվել է առերևույթ վարքագծի կանոնի խախտումը, բայց այդ դրվագները չենք կարող հարցազրույցի կոնտեքստից դուրս ավտոնոմ դիտարկել ու մեկնաբանել: Կարգապահական վարույթի հարուցման առիթում, այո, ուղղակիորեն այդ երկու դրվագն է մեջբերվել: Քանի որ հենց այդ երկու արտահայտություններում են մեր գնահատմամբ արտահայտված վարքագծի կանոնի առերևույթ խախտումները, բայց այդ խախտումների կատարման հանգամանքները, պայմանները, իրադրությունը, դիտավորության դրսևորման համատեքստը բխում է ամբողջ հարցազրույցից, քանի որ խոսքը գնում է հենց հարցազրույցի մասին, որտեղ լրագրողի հարցերին տրվում են պատասխաններ, այլ ոչ թե մենախոսության մասին: Պարոն Հարությունյանը նշում է, որ իր խոսքում նկատի է ունեցել մինչդատական վարույթի գործեր քննող դատավորների և քրեական հետապնդման հետևանքով պաշտոնավարումը կասեցված դատավորների, իր գնահատմամբ, լիազորությունների դադարեցման մասին: Սակայն պնդում ենք, որ հարցազրույցի համատեքստից չի բխում, որ պարոն Հարությունյանը խոսում է այդ դեպքերի կամ բացառապես այդ դեպքերի մասին: Նախ, այդ դատավորների լիազորությունների դադարեցում մեր գնահատմամբ տեղի չի ունեցել: Պաշտոնավարումը այդ դատավորների դադարել է մի դեպքում օրենքի, ներողություն, երկու դեպքում օրենքի հիման վրա, ընդ որում, մինչդատական գործեր քննող դատավորներն էլ հայտնվել են ռեզերվում պահպանելով դատավորի կարգավիճակը, իսկ քրեական հետապնդման հետևանքով պաշտոնավարումը կասեցված դատավորների կարգավիճակը չի փոփոխվել, նրանք շարունակել են մնալ պաշտոնավարումը կասեցված դատավորներ, իսկ փոխարենը նրանց պաշտոնը օրենքի ուժով համարվել է թափուր, որպեսզի հնարավոր լինի համապատասխան դատարանում համալրումներ իրականացնել: Նման պայմաններում պարոն Հարությունյանը, ով դատավոր էր և վստահաբար ծանոթ էր դատական օրենսդրությանը, մեր գնահատմամբ չէր կարող այս իրավիճակը շփոթել լիազորությունների դադարեցման իրավիճակի հետ: Բացի այդ, լրագրողը իր հարցը տալիս է տալիս, խոսում է հենց Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման մասին, որին էլ հաջորդում է պարոն Հարությունյանի պատասխանը, պատասխանը, ինչը ևս վկայում է այն մասին, որ խոսքը այդտեղ գնացել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից լիազորությունների դադարեցման մասին: Պարոն Հարությունյանի պատասխանում նշվում է, որ դատավորների լիազորությունները ապօրինի դադարեցվել են, իսկ դադարեցվել կարող է միայն Բարձրագույն դատական խորհրդի որոշման դեպքում, այլ ոչ թե օրինակ օրենքի հիման վրա պաշտոնավարումը չշարունակելու: Եթե պարոն Հարությունյանը նկատի է ունեցել ռեզերվ գնացած կամ պաշտոնավարումը կասեցված դատավորներին, ապա պարզ չէ, թե այդ իրավիճակի կամ այդ երևույթի անօրինականը որն է: Արդյոք օրինակ անօրինական օրենքով է դադարեցվել կամ անօրինական օրենքով են դատավորները գնացել ռեզերվ կամ անօրինական օրենքի ուժով է պաշտոնավարումը կասեցված դատավորի պաշտոնը համարվել թափուր: Բացի այդ, պարոն Հարությունյանը նշում է տարբեր եղանակներով լիազորությունների ապօրինի դադարեցման, անօրինական դադարեցման մասին: Նույնիսկ եթե ընդունենք, որ օրենքի ուժով մինչդատական ուրեմն վարույթի գործեր քնող դատավորների պաշտոնավարումը չշարունակելը և պաշտոնավարումը կասեցված դատավորների պաշտոնը թափուր համարվելը լիազորությունների դադարեցման եղանակ է, ապա նման եղանակներից մեկը նաև հենց Բարձրագույն դատական խորհրդի կողմից լիազորությունների դադարեցումն է կարգապահական վարույթի արդյունքում: Ստացվում է, որ պարոն Հարությունյանի գնահատականը կարող է վերաբերվել, եթե ոչ բացառապես այդ եղանակին, ապա առնվազն այդ եղանակին ևս կարող էր վերաբերվել: Հատկանշական է, որ պարոն Հարությունյանի ներկայացուցիչը խորհրդի անդամ պարոն Թումանյանի հարցին ի պատասխան նշեց նախորդ նիստերի ընթացքում, որ պարոն Հարությունյանը լիազորությունների դադարեցման երևույթին է տվել գնահատական: Այստեղ կարևոր է ֆիքսել, որ երևույթին է տվել գնահատական ըստ ներկայացուցչի, այսինքն անկախ նրանից, ինչպես է դադարեցվել լիազորությունները, գնահատականը այն է եղել, որ այդ երևույթը անօրինական է, իսկ այդ երևույթի ներքո մեր գնահատմամբ հանգիստ կարող է տեղավորվել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի լիազորությունների դադարեցումը որպես երևույթ։ Լրագրողի հետ հարց ու պատասխանի կոնտեքստից էլ մեր գնահատմամբ չի բխում, որ պարոն Հարությունյանը չէր կարող նկատի ունենալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի լիազորությունների դադարեցումը: Հարցազրույցում կարմիր թելով երկու փոխկապակցված միտք է անցնում Բարձրագույն դատական խորհրդում որոշումների կայացման կոնսենսուսը, որը ըստ պարոն Հարությունյանի անպայման ենթադրում է ուղղորդման առկայություն և դատավորների լիազորությունների անօրինական դադարեցումը, այսինքն հարցազրույցի կենտրոնում հենց Բարձրագույն դատական խորհուրդն է որպես դատական իշխանության ներկայացուցիչ: Այս համատեքստում մեր գնահատմամբ շատ կարևոր է հանրային ընկալումը խոսքի հետ, խոսքի ազատության հետ կապված դատավորի վարքագծի կանոնները ուղղված են պաշտպանելու դատավորին ու դատական իշխանությունը հանրային բացասական կարծիք, ընկալում, պարսավանք ստեղծելու ռիսկից: Նույնիսկ մեկ արտահայտությունը կարող է հանգեցնել հանրային լուրջ քննադատության, հեղինակազրկման կասկածի տակ կարող է դրվել իշխանության այդ ճյուղի անկախությունը և անաչառությունը: Այս դեպքում հանրությունը լսում է, որ դատավորը նշում է, որ դատավորի լիազորությունները անօրինական դադարեցվել են: Ինչ է հասկանալու կամ պատկերացնելու հանրությունը: Բնականաբար, հանրության ներկայացուցիչները, քաղաքացիները չեն կարդալու Դատական օրենսգիրքը, չեն խորանալու այն հարցում, թե դատավորի լիազորությունների դադարեցումը ինչով է տարբերվում լիազորությունները դադարելուց, ի՞նչ է սահմանված այս կամ այն օրենքի անցումային դրույթներով կամ ի՞նչ է այդ պահին նկատի ունեցել դատավորը նման արտահայտություն անելիս ու բնականաբար չի կարող ողջամտորեն գալ այն եզրահանգման, որ դատավորը որևէ սխալ բան չի ասել: Ուշագրավ է, որ նախագահողի հարցին ի պատասխան, թե ինչ ընկալում կարող էր ունենալ պարոն Հարությունյանի խոսքը, եթե լսողը դրա հետ կապված այլ համատեքստը, այլ հարցազրույցները, նրբությունները չիմանար, պարոն Հարությունյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ տարբեր ընկալումներ կարող են լինել: Հենց դա է խնդիրը, որ դատավորը իր խոսքը կառուցելիս, խոսքի ազատությունը իրացնելիս, պետք է այնքան հնարավոր զսպվածություն ցուցաբերի, որ հանրության մոտ այլ ընկալումներ չառաջանան: Այդ իսկ պատճառով էլ Բանգալորյան սկզբունքների չորս վեց կետը սահմանում է, որ դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անկախության ու անաչառության հետ: Բանգալորյան սկզբունքների այս կետի բովանդակությունը բացահայտված է սկզբունքների մեկնաբանություններում: Մասնավորապես նշված է, որ դատավորը իր պաշտոնը ստանձնելուց հետո չի կորցնում ազատ արտահայտվելու իրավունքը: Այնուամենայնիվ, նշված իրավունքների իրականացումը պետք է սահմանափակվի դատական իշխանության անաչառության և անկախության նկատմամբ հանրության վստահությունը չնվազեցնելու նկատառմամբ: Ըստ Բանգալորյան սկզբունքի մեկնաբանությունների կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին: Այն է, երբ հարցը ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա, արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտներին է անդրադառնում: Այնուամենայնիվ, ինչպես նշվում է մեկնաբանություններում, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսվածությամբ: Դատավորը պետք է հաշվի առնի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում: Դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը ընդունվի որպես զուտ անձնական կարծիք, այլ ոչ թե որպես ընդհանրապես դատական իշխանության կարծիք: Հատուկ ուզում եմ անդրադառնալ դատավորների Եվրոպական խորհրդատվական խորհրդի կարծիքներին այս հարցի շուրջ, քանի որ այդ մարմնի մասին շատ խոսվեց և բոլորիս կողմից ընդունված և նաև հարգված ինստիտուտ է: Դատավորների եվրոպական խորհրդատվական խորհուրդը դատավորների խոսքի ազատության վերաբերյալ թիվ 25 կարծիքի շրջանակներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է դատական համակարգին վերաբերող տեղեկատվությանը կամ հանրային քննադատությանը, ներառյալ գործընկեր դատավորների վերաբերյալ մեկնաբանություններին, խորհուրդը դատավորների եվրոպական խորհրդատվական խորհուրդը հետևում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրինակին՝ ընդունելով, որ զսվածությունը կիրառվում է դատավորների նկատմամբ բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել: Դա պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է պաշտպանել հանրային վստահությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննադատության ենթարկվող դատավորները կրում են զսպվածության պարտականություն, որը նրանց թույլ չի տալիս պատասխանել: Հայտարարությունները թույլատրելի են, եթե դրանք դուրս չեն գալիս զուտ մասնագիտական տեսանկյունից արված քննադատության շրջանակներից, եթե դրանք հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկման մաս են կազմում և եթե հիմնված են հիմնավոր դատողությունների վրա, դատավորին պետք է առաջնորդեն չափավորությունը, պատշաճությունը նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածման հարցում»: Այս համատեքստում անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության այս գործընթացին, պետք է նշել, որ դրա շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, որպեսզի պայմաններում թե Խորհրդի որպես դատական իշխանության մաս, թե դրա անդամների և թե վերջինիս կողմից կայացված որոշումների վերաբերյալ կարծիքի դիրքորոշման արտահայտումը պետք է ենթարկվի վերը՝ իմ կողմից նշված, սահմանափակումներին և զսպվածության չափանիշներին: Եվ նույնիսկ, եթե հղում արվի ԵԴԽԽ մեկ այլ՝ թիվ 27 կարծիքի շրջանակներում արտահայտված այն դիրքորոշմանը, համաձայն որի խոսքի ազատության իրավունքը ներառում է դատավորների իրավունքը հրապարակայնորեն խոսելու կարգապահական վարույթների մասին, միևնույնն է, դատավորները այդուհանդերձ կաշկանդված են դատավորների խոսքի ազատության վերաբերյալ թիվ 25 կարծիքի շրջանակներում ամրագրված սահմանափակումներով, նույնիսկ եթե նրանք իրացնում են կարգապահական վարույթների մասին դիրքորոշում արտահայտելու իրենց իրավունքը: Ուշագրավ է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ պետություններին ուղղված դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ հանձնարարականը, որը ընդունվել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին, որտեղ նշվում է հետևյալը. «Դատական վարույթները և արդարադատության իրականացման առնչվող հարցերը հանրային հետաքրքրություն են ներկայացնում, սակայն դատական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով դատական անկախությունից բխող սահմանափակումները: Դատավորները պետք է զսպվածություն ցուցաբերեն լրատվամիջոցների հետ հարաբերություններում»: Եվ վերջում նշեմ, որ խոսք գնաց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի մասին և մենք բերեցինք փաստարկներ առ այն, որ վկայակոչված ՄԻԵԴ վճիռները իրենց փաստական հանգամանքներով տարբերվում են խնդրո առարկա իրավիճակից և փաստական հանգամանքներից: Ի հավելումն այս փաստարկի ցանկանում եմ նշել հետևյալը, որ եթե ուսումնասիրենք բերված ՄԻԵԴ վճիռները, ապա բազմաթիվ դեպքերում դատավորի խոսքի ազատության իրավունքի խախտման գործերով ՄԻԵԴ-ը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և պատասխանատվություն կիրառելը որպես այդպիսին դիտել է օրինական, օրենքով նախատեսված, իրավաչափ նպատակ հետապնդող և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ: Այլ հարց է, որ քննարկվել է միջամտության համաչափության հարցը կիրառված սանկցիայի խստության տեսանկյունից: Սա, սակայն չի ենթադրում կամ չի կարող հանգեցնել այն եզրահանգման, որ խոսքի ազատության իրացման հարցում ՄԻԵԴ-ը դատավորի կարգապահական պատասխանատվությունը դիտում է ոչ իրավաչափ: Հարգելի խորհուրդ, ամփոփելով պնդում ենք լիազոր մարմնի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ներկայացված միջնորդությունը և խնդրում ենք այն բավարարել»:
3. Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը.
Դատավորը վարույթ հարուցող մարմին ներկայացրած բացատրությամբ հայտնել է հետևյալը.
Դատավորը վարույթ հարուցած մարմնին 12.05.2023 թվականին հասցեագրված գրությամբ պահանջել է պարզաբանել՝
- վարույթի ենթադրյալ խախտման հիմքն ու բովանդակությունը, մասնավորապես՝ պարզաբանել, թե ով է սղագրել հարցազրույցը, նյութը,
- վարույթի հեղինակն ինչի՞ց է ենթադրել, թե Դատավորը կասկածի տակ է դրել չորս դատավորի վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը,
- Դատավորի՞, թե՞ այլ անձանց խոսքերից է վարկաբեկվել Խորհուրդը, ինչո՞վ է վտանգվում դատական իշխանության հեղինակությունը ու նվազում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ և վերաբերելի խոսքերի հեղինակների, հնչեցրած ու գործողություններ կատարած նախորդ այլ անձանց հրապարակային խոսքն ու գործողություններն ուսումնասիրվել է նախարարության կողմից, թե ոչ։
Իսկ 19.05.2023 թվականի գրությամբ Դատավորը նշել է, որ. «(...) կողմերը գրագրություն, որոշումներ միմյանց ուղարկելիս, ի հարգանք նաև մյուս կողմի, ուղարկում են նաև էլեկտրոնային տարբերակը, որպիսի արձագանքելու, քաղվածքներ ուղակի խոսքի, գրվածքի մեջբերման (copy/paste) տեխնիկական խնդիրներ, հավելյալ ժամանակ չպահանջվի։ Առավել ևս, եթե նույնիսկ չեն ուղարկում, ապա պահանջի, խնդրանքի դեպքում անհապաղ տրամադրվում են։ Մինչդեռ՝ անտեսվել է նույնիսկ այդ խնդրանքը՝ անարձագանք թողնելով այն կամ նշելով, թե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների շրջանակը չի նախատեսում վարույթի ընթացքում բարձրացված հարցադրումներին պարզաբանում կամ պատասխան ստանալու որևէ ընթացակարգ։ (...): (...), սույն գրությունը ոչ միայն վերևում նշվող հասցեատիրոջ, այլև բովանդակային առումով հասցեագրված է բացառապես Վարույթի, գրության իրական հեղինակին՝ Նախարարին, ով անձամբ ծանոթացել է փաստաթղթին դեռևս մայիսի 15-ին, սակայն կրկին գերադասել է պատասխանել հաջորդ օրն այլ պաշտոնյայի անունից։ Դեռ ավելին, որևէ այլ պաշտոնյա իրավասու էլ չէ իրականացնել օրենքով բացառապես նախարարին վերապահված վիճարկելի լիազորությունը։ (..): Պահանջներս, որոնք առավելապես տեխնիկական են, պատշաճ անդրադառնալու չնչին ակնկալիքով կրկին հորդորում եմ նախարարին գոնե այսուհետ հանդես գալ իր անունից»։
13.01.2026 թվականին ներկայացված միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 2025 թվականի հունվարի 13-ին` ժամը 11.00-ին, նշանակված է իմ վերաբերյալ դատական նիստը։
2. Հավանական է, որ ներկայացնելու եմ բացարկի միջնորդություններ ԲԴԽ մի քանի դատավոր և ոչ դատավոր անդամների:
3. Դատավորին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան և պետք է ապահովվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը և այն հավասարապես պետք է ապահովվի դատավորների նկատմամբ, որպիսի իրավունք, մասնավորապես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ունեն նաև դատավորները, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված և քննվող կարգապահական վարույթի շրջանակներում:
4. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիքր) 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
5. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բացահայտել է անկախության և անկողմնակալության գնահատման չափանիշները: Դատարանի անաչառությունը ենթադրում է կանխակալ կարծիքի բացակայություն և եթե անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, ապա դատավորը պետք է դուրս գա կազմից։ Այն ստուգվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ չափանիշներով։ Սուբյեկտիվ չափանիշի դեպքում պարզաբանման է ենթակա կոնկրետ գործով դատավորի անձնական համոզմունքը կամ շահը, այդ թվում՝ քաղաքական, ինչպես նաև վարքագիծը, իսկ օբյեկտիվ չափանիշը որոշում է, թե արդյոք բավարար երաշխիքներ են առաջարկվել կողմնակալության իրավաչափ՝ կասկածները՝ բացառելու համար (Կիպրիանուն՝ ընդդեմ Կիպրոսի [ՄՊ), թիվ 73797/01, §§ 118. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), թիվ 29369/10, § 73):
6. Օբյեկտիվ գնահատումը հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի այլ մասնակիցների միջև ցանկացած կապերին, որոնք օբյեկտիվորեն հիմնավորում են տրիբունալի անկողմնակալության վերաբերյալ կասկածները և հետևաբար օբյեկտիվ գնահատման տեսանկյունից չեն համապատասխանում Կոնվենցիայի չափանիշներին: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ տրիբունալն անկողմնակալ չէ (տե՛ս Միկալեֆի գործը՝ վերևում հիշատակված, § 97, Մորիսի գործը՝ վերևում հիշատակված, § 77, և Ռամոս Նունես դե Կարվալո է Սայի գործը՝ վերևում հիշատակված, § 148): Օբյեկտիվ չափանիշի պարագայում կարևոր է կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն, որը կապված է կոնկրետ գործի հանգամանքներից և այլ գործոններից։
7. Տվյալ դեպքում դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է 2023թվականին Լիազոր մարմնի՝ ի դեմս նախկին նախարար Գրիգոր Մինասյանի, իսկ ԲԴԽ նախագահն է եղել Կարեն Անդրեասյանը։
8. Ինչպես նշվեց սուբյեկտիվ չափանիշի դեպքում պարզաբանման է ենթակա կոնկրետ գործով դատավորի անձնական համոզմունքը կամ շահը, այդ թվում՝ քաղաքական ինչպես նաև վարքագիծը, իսկ օբյեկտիվ չափանիշը որոշում է, թե արդյոք բավարար երաշխիքներ են առաջարկվել կողմնակալության իրավաչափ կասկածները բացառելու համար։
9. Վերը նշվածի ներքո առաջարկում եմ ցանկության դեպքում մինչ դատական նիստը կամ հենց դատական նիստում, ըստ ձեր նպատակահարմարության տրամադրել երաշխիքներ Ձեր կողմնակալության կասկածները փարատելու, բացառելու համար։
10. Կասկածները բխում են, մասնավորապես, հրապարակային աղբյուրներում առկա տեղեկություններից և նախկինում դրսևորած վարքագծից.
ա) Աշոտ Հայրապետյանը Դավիթ Հարությունյանի հետ գտնվել է բարիադրացիական հարաբերություններում մինչ ԲԴԽ անդամ դառնալը, ըստ դիմողի պնդման կարծիքներ է հայտնել դիմողի գործի վերաբերյալ։
բ) Կարեն Թումանյանը նախկինում մասնակցություն է ունեցել դիմողի գործով՝ նախկինում ու ստորագրել է ԲԴԽ 2024թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը, իսկ նշված որոշումը ճանաչվել է հակասահմանադրական Սահմանադրական դատարանի որոշմամբ. դիմողի գործով թույլ է տվել խախտումներ։
գ) Անահիտ Աբրահամյանը տևական ժամանակ աշխատել արդարադատության նախարարությունում՝ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի ենթակայությամբ։
դ) Բացի այդ, ի տարբերություն ԲԴԽ ոչ դատավոր՝ մյուս անդամների, ովքեր, ըստ կենսագրական տվյալների ունեն գիտությունների թեկնածուի աստիճան, այդպիսիք բացակայում են Կարեն Թումանյանի կենսագրությունում։ Դեռ ավելին` Կարեն Թումանյանի կենսագրական տվյալներում նշված է. «2024 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի պաշտոնում»1, այսինքն ԲԴԽ անդամ է դարձել որպես իրավաբան գիտնական, այլ ոչ թե` հեղինակավոր իրավաբան ՀՀ դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի իմաստով, իրավաբանական կրթության մասին նշումները ևս տարընթեռնելի են։
11. Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges) 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում (European Association of Judges) ընդունել է «Հայաստանում դատական անկախության վրա ազդեցություն ունեցող արդի խնդիրների վերաբերյալ» հայտարարությունը2, որում առկա վերլուծության արդյունքներով իրավասու մարմիններին կոչ է արել լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով, երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց, հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը, զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը, վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից՝ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ: 20.09.2023 թվականին Դատավորների միջազգային միության (International Association of Judges) Թայվանի համաժողովում կողմից ևս ընդունվել է համանման բանաձև, որում տեղ են գտել նույնաբովանդակ մտահոգություններ Հայաստանում դատական իշխանության անկախության երաշխավորման վերաբերյալ3։
12. Դատարանը պետք է լինի պատշաճ, պրոֆեսիոնալ, անկողմնակալ, անաչառ, ուստի վերոգրյալից ելնելով՝ խնդրում եմ տրամադրել համապատասխան երաշխիքներ բացարկի ներկայացման համատեքստում»։
Դավիթ Հարությունյանը 13.01.2026 թվականին Խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Հա դե այդ դեպքում սկսեմ պարոն Հայրապետյանից: Տեսե՛ք, պարոն Թումանյանը հետաքրքիր հարց տվեց, թե արդյոք մենք իրար հետ որևէ հարաբերություն ունենք, թե՞ ոչ. բարեկամական կամ հակառակը, բնականաբար, ոչ, իսկ պարոն Հայրապետյանի դեպքում, ինչպես այս Խորհրդի շատ դատավոր անդամների կամ, երևի թե, իմ, անխտիր բոլորի հետ ունեցել եմ ընկերական հարաբերություններ, բայց, ի տարբերություն մյուսների, պարոն Հայրապետյանը, ինչպես իմ միջնորդության մեջ եմ նշել, ըստ ինձ, բազմիցս դիրքորոշում է արտահայտել իմ գործով, մասնավորապես, իմ գործով տեղի ունեցած անարդարացի, անօրինական գործողությունների վերաբերյալ: Այդ հայտարարությունները եղել են հրապարակային: Բազմաթիվ անձինք են ներկա գտնվել, այդ հայտարարությունները լսել, տեսել և այսպես ձևակերպեմ, կոպիտ չհնչի, ինձ այս ԲԴԽ կազմումլ, ասենք, ծպտյալ ընկեր կամ աջակից, չգիտեմ՝ ինչ բառ ասեմ, համախոհ պետք չի, ինձ պետք են օբյեկտիվ դատավորներ, ովքեր կարող են կայացնել օբյեկտիվ որոշումներ ու լինել անկողմնակալ: Ես, այդ գրավոր այդ հարցը տրվել էի, Դուք Ձեր հայտարարության մեջ չասեցիք, թե արդյո՞ք իրականում մենք բարիդրացիական հարաբերությունների մեջ եղել ենք, թե չէ: Այն ժամանակ, երբ որ Խորհրդի անդամ չեք եղել ու նման մտադրություններ չկար ու կարող եք ամեն ինչ ասել, միգուցե իրականում այդպես չեք կարծել, ընկերական շրջապատում այդպես եք արտահայտվել կամ այդպես էլ կարծել եք, այդպես էլ ասել եք, պարզաբանեիք, ես այստեղ խնդիր չէի տեսնի որպես այդպիսին կամ հերքեք, միգուցե իմ հիշողությունն է ինձ դավաճանում, խնդիրը դրանում է:
Հետևաբար, նախ և առաջ, ելնելով այդ հենց բարիդրացիական հարաբերություններից, նախկինում ունեցած, մինչև Ձեր ԲԴԽ անդամ դառնալը, Ձեր նախկինում նաև տարբեր միջավայրերում արտահայտած դիրքորոշումների համատեքստում ներկայացնում եմ բացարկի միջնորդություն:»:
Դավիթ Հարությունյանը 13.01.2026 թվականին Խորհրդի անդամ Կարեն Թումանյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Հաջորդ միջնորդությունս վերաբերվում է ոչ դատավոր անդամ պարոն Թումանյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու մասին: Միջնորդությունն ունի հետևել պատճառաբանությունը.
Նախ սկսեմ օբյեկտիվ չափանիշներից, երևի, կամ թեկուզ սուբյեկտիվից սկսեմ: Պարոն Թումանյանը ինձ հարց տվեց, թե մենք ի՞նչ հարաբերությունների մեջ ենք եղել, ես նշեցի, որ հարաբերություններ չենք ունեցել, պարո՛ն Թումանյան, և բնավ սա որևէ հարաբերությամբ այս բացարկի միջնորդությունը պայմանավորված չէ: Ես գտնում եմ՝ իմ ներկայացված, ներկայացվելիք միջնորդությունը բխում է դատական իշխանության շահերից, նաև իմ գործի շահերից: Դուք իմ գործով նախորդ տարի եղել եք դատարանի կազմում, ԲԴԽ կազմում եք եղել, կայացրել եք որոշում, որը Սահմանադրական դատարանի կողմից դիտարկվել է որպես հակասահմանադրական կիրառում, հակասահմանադրական մեկնաբանությամբ:
Այն, որ օրենքով սահմանված կարգով, օրենքին համահունչ մեկնաբանությամբ չէր իրականացվում նախորդ վարույթը, դա ոչ թե ինձ էր պարզ, այլ ես համոզված եմ նաև Ձեզ էր դա պարզ, սակայն այդ քայլին, կարծում եմ, գնացել եք, մասնավորապես, կաշկանդված լինելով այդ ժամանակ ԲԴԽ նախագահ Անդրեասյանի ազդեցությունից, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված նրա ազդեցության տակ լինելը, ես հիմա կպարզաբանեմ: Մասնավորապես Կարեն Անդրեասյանը նախարար Մինասյանի հետ, հատկապես ներպետական օրենսգրքի, ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում ու ընդհանրապես միջազգային չափանիշներին հակառակ, համատեղ ծավալելով բիզնես, համատեղ շահույթ ունենալով, մասնակցել են տարբեր գործերով, մեկը՝ որպես Արդարադատության նախարար միջնորդություն ներկայացնող անձ, մյուսը՝ դատավոր, ԲԴԽ անդամ: Այլ կերպ ասած, ավելի մատչելի ասած, մեկը՝ դատախազ, մեկը՝ դատավոր: Այդ ամենը բոլորիդ համար շատ պարզ է եղել, բայց Դուք Ձեր որոշումներում, նաև Ձեր կողմից ստորագրված որոշումներում դա ձևակերպել եք, թե իբր վերջիններս գործում են ելնելով հանրային շահից: Այդ Դատական օրենսգրքի 71 հոդվածի երկրորդ մասի հինգերորդ կետի ուղիղ արգելքը, եթե բնորոշեր բոլորին, բոլոր շարքային մահկանացումներին, դատավորներին, դատախազներին, որ որևէ անձի հետ, կողմի հետ ֆինանսական շահ ունենալու պայմաններում իրավունք չունեին մասնակցել միևնույն պրոցեսին, Դուք չէ, նրանց դեպքում մեկնաբանել եք դա որպես նրանց գործողությունները մեկնաբանել եք հանրային շահով պայմանավորված, թե իբր նրանք առանձին կատեգորիայի անձինք են, օրենքը նրանց համար չի գրված, նրանք բոլորիս տարբերվում են, բայց դա մի կողմ: Բոլորիս հայտնի 2024 թվականի հունվարի տեսանյութը, այդ «Ուշացող արդարադատություն» անունով էր, թե չէ, սխալվեցի, դրան կանդրադառնամ: Պետրոս Ղազարյանի մոտ Կարեն Անդրեասյանի տված հարցազրույցը, որը Դուք ինքներդ փաստել եք, որ ուշադիր դիտել եք: Այդտեղ պարոն Անդրեասյանը, ինչ է ասում, ասում է՝ ինքը հանձնարարում է իրենից հարցված (իրենից հարցված շեշտում եմ) գործերով Դատական դեպարտամենտին պատրաստել տեսանյութեր ու դրա հիման վրա էդ իրենից հարցված հինգ թե՞ չգիտեմ քանի գործով դրանց հիման վրա նախաձեռնել կարգապահական վարույթներ: Կոչ է անում Արդարադատության նախարարությանը, դատավորների համապատասխան հանձնաժողովին հարուցել համապատասխան վարույթներ: Մտածում ենք հարցազրույցեր, անցավ, ի՞նչ տեղի ունեցավ: Դատական դեպարտամենտի միջոցներով, պետության հաշվին պատրաստվեց մի տեսանյութ, որտեղ հիմնականում, եթե չեմ սխալվում, հիշողությունս չի դավաճանում, հինգ դատավորներ էին: Դատավորների մի մասը գովերգվեց, մյուս մասը պիտակավորվեց, ընթացիկ գործերով կարծիքներ հայտնվեցին, այլ կերպ ասած, միջամտություն տեղի ունեցավ արդարադատությանը:
Դրանից հետո, դիցուք, մեկ վարույթ հայտնվեց ԲԴԽ տեսադաշտում կամ ԲԴԽ իրավասությունների ներքո Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա, վերջինիս ֆինանսական գործընկերոջ և ԲԴԽ-ն ի՞նչ որոշում կայացրեց: Կայացրեց այդ դատավորին լիազորություններից դադարեցնելու մասին որոշում, բայց մի հետաքրքիր փաստով. փաստ արձանագրեց ու այդ որոշման տակ կա ձեր ստորագրությունը: Նշվեց, թե շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ տեսանյութը և պարզել ենք, որ այդ տեսանյութը պատվիրողի գործողությունները միտված են եղել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, միտված են եղել դատական իշխանության անկախությունը առանձին դատավորների պաշտպանությանը: Տենց բան լսել ե՞նք մենք երբևէ, այդ Ձեր բազմամյա, 20 և ավելի տարի փորձ ունեք, տենց բան լսել եք: Ասենք ես, ընդունենք նախկինում, լինելով Մասիվի դատավոր Մասիվի ոստիկանապետին, էլ չեմ ասում, լինելով ֆինանսական գործընկեր, հանձնարարի ասեի, գիտես ինչ, էս չորս Մասվիում մեկը ապրում է, այն մյուսների հետ էդքան էլ, չգիտեմ, մի խոսքով, ինձնից բան են հարցում, ես չեմ կարող պատասխանեմ, ինձնից հարցնում են դրա մասին, հլը մի հատ գնա դրան բռնի, բեր ես դատեմ: Ու այդ մասին ես հեռուստատեսությամբ հայտարարում եմ, Հանրային հեռուստաընկերությամբ, հետո այստեղ գայի, ինչ էիք իմ, իմ գործողությունները ոնց էիք գնահատելու: Ասելո՞ւ եք, քանի որ դա, չգիտեմ, այդ վատ մարդ է եղել այդ չորրորդ Մասիվի բնակիչը, հետևաբար ես դատարանի հեղինակությունն եմ բարձրացրել: Եթե դատական իշխանությունը հեղինակազրկելու համար ինձ չհեռացնեիք, առնվազն, կամ կդատեիք էլ երևի: Դուք չէ, ի նկատի ունեմ, համապատասխան մեղադրանք կառաջադրեին, բայց ստացվում է ԲԴԽ-ն՝ նաև Ձեր ստորագրությամբ, արձանագրում է, թե գործողությունները միտված են եղել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը ու Դուք ինձ հարց տվեցիք, ես սա խի եմ հատկապես շեշտում, թե իմ ո՞ր գործողությունները: Այ մեկը էդ, դա լրիվ բավարար ա իմ համար գնահատելու Ձեր՝ որպես ԲԴԽ անդամ, գործունեությունը ու փաստելու, որ Դուք իմ կարծիքով, ոչ միայն իմ գործով, այլ որևէ դատավորի գործով իրավունք չունեք լինելու դատավոր ու հիմնավորեմ իմ ասածը: Ես միջնորդություն, այսպես, միջնորդություն էի ներկայացրել, որ ինձ ներկայացնեք երաշխիքներ, այնտեղ նշել էի ինչի մասին է խոսքը: Դուք ինձ հարցնում եք, ասում եք մենք ինչ հարաբերություններ ենք ունեցել: Էլի եմ շեշտում՝ մենք ոչ մի հարաբերություններ չենք ունեցել, բայց ինձ ոչ այստեղ պետք են ընկերներ, ոչ էլ ոչ պրոֆեսիոնալ դատավորներ, ինձ պետք է, որ իմ գործով դատավորը լինի պրոֆեսիոնալ, անկողմնակալ և անաչառ, իսկ պրոֆեսիոնալիզմը՝ ինչո՞վ է կասկածի տակ դրվում, ես հիմա կասեմ: Ի տարբերություն մյուս գիտնական անդամների կենսագրություններում, ես ուղակի ուզում էի ծանոթանայի: Ի՞նչ է պարզվում. որ դուք ընտրվել եք Ազգային ժողովից որպես գիտնական անդամ: Ես կփորձեմ ավելի այլ բառերով մեկնաբանեմ կամ այնպիսի բառերով, որ նման տպավորություն առնվազն չստեղծվի:
Հարգելի պարոն Թումանյան, Ձեր, Դուք իրավաբան գիտնական եք արդյոք: Եթե օրինակ հարգելի տիկին Աբրահամյանի կենսագրությունը կարդում եք, գրած էր գիտության ոլորտը, որտեղ ինքը մասնագիտացված է, ինչ աշխատություններ է ներկայացրել, գրել, հեղինակ է եղել: Դուք որևէ աշխատության հեղինակ եղել եք երբևէ, որ որպես գիտնական անդամ ընտրվել եք: Այդ ես ինչքանով որ տեսել եմ պրակտիկայում, օրենքը հասկանում եմ, գիտնական անդամ լինելու համար, երևի պետք է գիտությունների թեկնածուի աստիճան ունենալ, դասակարգում, որակավորում ունենալ: Մյուս տարբերակը հեղինակավոր իրավաբանն է: Ես այդ հեղինակությունը չեմ վիճարկում: Հայտնի իրավաբան եք, բայց հեղինակավոր եք, թե չէ, ես չեմ Ձեզ նշանակել կամ որ ես այդ հարցը գնահատեմ, բայց մի հարց է մնում, Դուք իրավաբանական կրթությունը Ձեր որտեղ եք ստացել: Ձեր կենսագրությունում տարբեր բաներ են նշված: Իմ մոտ այ էդ է կասկած առաջացնում, որ ինձ արդյոք պրոֆեսիոնալ. պատրաստված իրավաբաններ են դատում, թե ոչ, իմ գործը քննում, թե ոչ: Ես սա կուզեի լսեի, ես դա այնտեղ տարընթերցումների տեղիք է տալիս: Այնտեղ նշված է տարբեր երկրներ, վերապատրաստումներ ու երկու ԲՈՒՀ է նշված, որտեղ որ ենթադրվում է իրավաբանական կրթություն եք ստացել: Այդ ԲՈՒՀ-երը երբ եք սովորել՝ միաժամանակ, թե տարբեր ժամանակ:
Կանխավարկածը իրականում դրանում է կայանում, որ եթե գրված է, դա այդպես է, եթե Ազգային ժողովը ընտրվել է, ենթադրում է դա այդպես է, կանխավարկածը չի վիճարկվում, բայց կանխավարկածը երբեմն կասկածի տակ է դրվում կամ հակառակ կանխավարկածն է առաջանում, երբ որ ուսումնասիրում ես իմ տեսակետից, միգուցե ես իմ մասնագիտական, չգիտեմ, տարիների փորձը մի քիչ ավելի շատ կասկածելու, ավելի շատ փաստաթղթերը նայելու, այսպես ասած, վատ փորձ է մեջս ձևավորել, հա երևի, բայց ես ասեմ ինչի համար է այդ կանխավարկածը փարատվում իմ մոտ ու դեպի հակառակը, կարա՞մ ասեմ, եթե Խորհրդին հետաքրքիր է ու այստեղ խնդիրը հետևյալում է, եթե ես ներկայացնեմ միջնորդություն:
Հիմա շարունակելով նշեմ: Ուրեմն անձը, իր կողմից, բացառապես իր կողմից ներկայացված փաստաթղթերին եմ հղում տալիս, պետական մարմիններին է ներկայացրել փաստաթղթեր, պարոն Թումանյանը, ըստ որի միևնույն ժամանակ սովորել է, ուսանել է երկու բարձրագույն կրթական հաստատությունում, մեկը՝ Հայաստանում, մեկը՝ արտերկրում: Թե Հայաստանում, թե արտերկրում նշված ԲՈՒՀ-երը, համենայն դեպս համացանցի համահասանելի աղբյուրներում առկա տեղեկատվությունում, հեռակա ուսուցման կարգ չեն ունեցել, դա՝ մեկ: Անձը միաժամանակ երկու տարբեր բարձրագույն կրթություններ է ստացել ըստ իր ներկայացրած փաստաթղթերի: Մեկը, մասնավորապես, Վանաձորում գտնվող մի մասնավոր ԲՈՒՀ-ից, մյուսը՝ Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանից: Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ այդ մանկավարժական համալսարանը, պետական ուսուցումը եղել է ռուսերենով, օրինակ, և անձը միևնույն ժամանակ իր կողմից պետական մարմիններին ներկայացված փաստաթղթերում ներկայացրել է ռուսերենի իմացության մասին տեղեկանք, որտեղ նշված է, եթե չեմ սխալվում, A2 մակարդակ: Այդ A2 մակարդակը կարող եք որոնել, դա նա է, որ մի 2000-ից 3000 բառ գիտի մարդը, կարողանում է հաղորդակցվել, շփվել: Բայց հարց է առաջանում. անձը այդ մակարդակի լեզվի իմացությամբ ոնց է ստացել բարձրագույն կրթություն, այն էլ իրավաբանական, ոնց ասենք դատավորների անկախության մասին դասերը լսել, սահմանադրական իրավունք, աշխատանքային իրավունք 2000 լեզվի, 2000 բառի իմացությամբ և ստացել համապատասխան դիպլոմ: Այստեղ կանխավարկածը շեղվում ա դեպի մյուս կողմ, որ միգուցե ստեղ այդքան էլ ամեն ինչ այնպես չի, ինչպես ներկայացված է, հետևաբար, այս մի քանիսը նշեցի: Հա նաև նշեմ, որ ըստ մի տեղ ներկայացված փաստաթղթերի՝ էլի բաց հրապարակային աղբյուրներից եմ ասում, պարոն Թումանյանի կողմից ներկայացված, նշված է, թե երկու տարով է ուսումը տեղի ունեցել, բայց թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում այդ ժամանակահատվածում նաև երևի հիմա, երկու տարում բարձրագույն առաջնային կրթություն, հիմա բակալավր են ասում են էն ժամանակ հինգ տարի, ստանալ հնարավոր չէր. այ սրանք են իմ բարձրացած հարցերը: Եթե պարոն Թումանյանը այս մասին որևէ ողջամիտ բացատրություն կտա, ես ներողություն կխնդրեմ այս ամեն ինչը բարձրաձայնելու համար և կանդրադառնամ իմ բացարկի մյուս հիմքերին: Այստեղ խնդիրը նրանում է, որ պարոն Թումանյանը իմ ու մյուս դատավորների վերաբերյալ գործով դատավոր է հանդես գալիս: Կայացնում է որոշումներ, դատավորների լիազորություններ:
Նշեմ, որ ես Ազգային ժողով ներկայացված փաստաթղթերը չեմ քննարկում: Ճիշտ նկատեցիք, որ, պետական մարմինը ասելով, այդ մի մասը ներկայացված էր Ազգային ժողով, բայց ես դրանք չեմ քննարկում, ես դրանք դրանց ընդունելությունը չեմ քննարկում, չեմ վիճարկում, թե ով է ընդունել, ինչի է ընդունել, ինչ խորությամբ է ուսումնասիրել, համապատասխան հարցումներ արելա, չի արել: Խոսքս նրա մասինա, որ ասեցիք բացարկի իրավունք ունեմ, ես իրավունք ունե՞մ բացարկի միջնորդություն ներկայացնեմ դատարանի կազմին կամ որևէ դատավորի կամ որևէ անդամի ոչ պատշաճ դատավոր լինելու հիմքով և սա է իմ բացարկի էությունը: Բավարարվենք այսքանով: Միջնորդությունը խնդրում եմ քննարկեք։»։
Դավիթ Հարությունյանը 13.01.2026 թվականին Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Ինչպես նշեցի ինձ համար նախ և առաջ սկզբունքային է, որ իմ գործը քննվի պրոֆեսիոնալ դատական կազմի կողմից, մասնավորապես, դատավորների կողմից, հետևաբար այս համատեքստում առաջնահերթ կներկայացնեմ բացարկ տիկին Թումանյանցին:
Բացարկի հիմքերը հետևյալն են. օրինակ, ի տարբերություն տիկին Աբրահամյանի, տիկին Թումանյանցը տարիներ շարունակ, երևի թե կենսագրության գերակշիռ մասը, աշխատել է Անդրեասյանի ենթակայությամբ, նրա հետ եղել է փոխկապակցված աշխատանքային ծառայողական հարաբերություններով և ոչ միայն այդ փաստը, այլ նաև այս տարիների ընթացքում վերջինիս դրսևորած վարքագիծը, ի նկատի ունեմ ի պաշտոնե դրսևորած վարքագիծը, կայացրած որոշումները, հրապարակային ասված խոսքերը և այլն: Առերևույթ և աներկբա վկայում են, որ տիկին Թումանյանցը չի կարող լինել իմ գործով դատավոր և ենթակա է բացարկման և սկսեմ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների:
Ուրեմն, եթե ԲԴԽ ոչ դատավոր անդամ Արմենուհի Հարությունյանը հայտնել է ինքնաբացարկի միջնորդություն և Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով նրա միջնորդությունը, բավարարել է զուտ էն հանգամանքից ելնելով, թե վերջինս միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ իմ վերաբերյալ կարգապահական պատասխանատության ենթարկելու մասին, որը, իսկ հիմքն ու պատճառաբանությունը ԲԴԽ-ի եղել է այն, թե դա անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծել նրա անաչառության վերաբերյալ, ապա Թումանյանցի դեպքում ոչ թե միջնորդություն է ներկայացվել իմ վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ, այլ առնվազն երկու անօրինական որոշում է կայացվել: Վերջինս իր հրապարակային խոսքում համահասանելի բոլորին, տարբեր պիտակավորումներ է տվել իմ գործին, իմ անձին, որը ես, կարծում եմ, սեփական կարծիքը չի եղել, մասնավորապես եղել է Անդրեասյանի ուղղորդմամբ: Հիմա փորձեմ հիմնավորեմ դրանք:
Եթե անձը, ընդունենք թե, մի քիչ ավելի պատկերավոր ասենք, մեղադրող է եղել գործով, ապա տիկին Թումանյանցը եղել է երկու անգամ դատավոր ու այդ երկու անգամ կայացել է անօրինական դատական ակտ իմ վերաբերյալ և, եթե դատախազի վերաբերյալ տեսակետը պնդելու համար, Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նրան հեռացնի կազմից, որ հանրության մոտ, անկողմնական դիտորդների մոտ կարող է տպավորություն ստեղծվել անաչառության վերաբերյալ, ապա այս դեպքում տիկին Թումանյանցի վերաբերյալ էդ, կարծում եմ, այդ կարծիքները անկողմնակալ դիտորդի, հանրության մոտ նույնիսկ փարատելու անհրաժեշտություն չկա, եթե մյուսների դեպքում կարող էինք հարուցել երաշխիքներ ապա այս դեպքում գտնում եմ ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա: Իմ տպավորությամբ դա աներկբա կասկածահարուց չի ընդհանրապես: Էս ա խնդիրը: Հիմա ավելի մանրամասնեմ: Տեսե՛ք, տիկին Թումանյանցը եղել է ԲԴԽ անդամ Կարեն Անդրեասյանի հետ միաժամանակ, նրանք միաժամանակ ընտրվել են, մեկը դարձել է անմիջապես նախագահ, գործադիր իշխանությունից գալով, մյուսը, լինելով նրա նախկինում տեղակալը, անմիջապես զբաղեցրել է ԲԴԽ անդամի պաշտոն: Այստեղ քրեական գործ քննող դատավորներից երևի մենակ հարգարժան պարոն Դանիելյանն է գտնվում:
Համանման հանդիպումներ են եղել նաև քաղաքացիական ու վարչական գործեր քննող դատավորների հետ 22 թվականի համապատասխանաբար նոյեմբերի վերջ և դեկտեմբերի սկիզբ ոչ քրեական ուղղվածության դատավորների հետ ու, կարծում եմ, այդ նույն բովանդակությամբ խոսակցություններ են եղել կամ արձանագրումներ են եղել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից այն ժամանակվա այն մասին, որ տիկին Թումանյանցը համակարգել է օրենսդրական փոփոխություններ, թե դա Բարձրագույն դատական խորհրդի որ լիազորություններով է եղել նախատեսված, ինչ-որ Դատական օրենսգրքի փոփոխություններ կատարելը, ընդհանրապես նման գործողությունների կատարումը կամ համակարգումը, դա մեկ այլ հարց է, բայց եղել է վերջինս դրա համակարգող ու ոչ դատավոր անդամներն էլ, ովքեր այս հարցի վերաբերյալ որոշում էին կայացնելու, նորընտիր անդամները, այս մասին երևի թե չգիտեն, հատկապես նրանց ուշադրությունն էլ եմ ուզում արժանացնեմ, թե ինչ է տեղի ունեցել:
Տեղի է ունեցել հետևյալը. ի թիվս այլ օրենսդրական փոփոխությունների, նախագծերի, ներկայացվել է նաև հետագայում 23 թվականի մարտի 1-ին երևի Կարեն Անդրեասյանի կողմից լույսի շող անունը ստացած նախագիծը: Այդ նախագծով Անդրեասյանը փաստեց, երևի շուրջ քանի հոգի են քրեական դատավորների, երևի 70 հոգի, որ նախատեսվում է մինչդատական այդ վարույթը քննող դատավորները, դատարանը ընդհանրապես լուծարել և միացնել առաջին ատյանի մյուս դատարաններին, վերաքննիչի դատավորներն էլ համապատասխանաբար վերաքննիչ քրեական դատարանի կազմում և նշեց, որ այդ հարցում կա բացարձակ կոնսենսուս Ազգային ժողովի, Կառավարության, վճռաբեկ և վերաքննիչ դատարանների մոտ: Այդ ժամանակ ես ձայն խնդրեցի և ասեցի, եթե մենք ենք առաջին շահառուն, ապա, իսկ մեր կարծիքը որևէ մեկը հարցել է այդ միացնելու հետ կապված ու մի շարք փաստարկներ բերեցի, հիմա չեմ ուզում ծանրաբեռնեմ, բայց մի քանիսը նշեմ: Մասնավորապես այն, որ եթե պետք է մենք էլ հերթապահություն իրականացնեինք, ապա արդեն իսկ պլանավորած նիստեր կային, իսկ ինչպես հիմա, այն ժամանակ էլ արդիական էր իբր ժամանակին գործերը ավարտելու հարցը: Մի քանի փաստարկներ բերվեց, այնուհետև այլ ելույթներ տեղի ունեցան, ընդմիջում տեղի ունեցավ: Ընդմիջման ժամանակ Անդրեասյանը, լսելով դատավորների փաստարկները, ասաց հետևյալը. թե այս ինչեր եք ասում, ինքը զարմացել է և լինելու է այս հարցի լոբբիստը, այսինքն՝ այն հակառակ տեսակետի, ինչ-որ այդպես բառ օգտագործեց, հետ մտանք ներս ընդմիջումից հետո, ասեց՝ եկեք, այնուամենայնիվ, այս հարցը նորից քննարկենք, քվեարկության դնենք, թե դա էլ ինչ ընթացակարգ է մի կողմ: Մեծամասնությունը դատավորների քվեարկեց, որ ոնց կա այդպես էլ մնում է, մինչդատականի դատավորները չեն միանում քրեական գործեր քննող դատավորներին: Անդրեասյանը փաստեց, թե դյուզն ինչ կամ չնչին տարբերությամբ անցավ հակառակ կողմի տեսակետը, այսինքն՝ մնում է:
Հաջորդ օրը նշեց, թե ամեն դեպքում մի հատ հանձնաժողով, թե ինչ-որ խումբ ստեղծենք այդ հարցի քննարկման համար, որի կազմում նաև առաջարկեց ինձ ընդգրկել: Բոլորդ կհիշեք այդ ժամանակ, դատավոր աշխատողները՝ խումբ էր վայբերի ստեղծվել, ես այնտեղ գրեցի, որ որևէ հանձնախմբի կամ խմբի մեջ, չգիտեմ, չեմ մասնակցելու, որովհետև պատկերացնում էի, թե ինչ է կատարվում:
Հաջորդ օրը վերադարձանք աշխատանքին, նոյեմբերի 29-30, ստացանք նախագիծ, այսինքն՝ ստացվում էր, որ ոչ մեկի հետ էլ ոչ մի հարց չի քննարկվելու: Այդ նախագծով, արդեն, կարծես թե, այդ մինչդատական վարույթի դատավորները, ինչպես նաև քրեական հետապնդման տակ գտնվող դատավորները էլ պետք է չպաշտոնավարեին կամ դադարեցում տեղի ունենա նրանց լիազորությունների կամ էլի միացման մասին էր խոսքը: Գրավոր առարկություն ներկայացրեցի, ուղարկեցի այն ժամանակ հատկացված այդ համապատասխան էլփոստին: Այդ տեղեկությունները, ենթադրում եմ, ավելի վաղ գործի նյութերում կան, հետագայում երևի էլի կներկայացնեմ, չեմ հիշում այդ ժամանակ ներկայացրել եմ, թե չեմ ներկայացրել: Մեկ էլ պարզվեց, որ այդ նախագծերը գնացել են Ազգային ժողով այն պատճառաբանությամբ, թե դա դատավորների կողմից առաջ մղած նախագիծ է, դա դատավորների տեսակետն ու կարծիքն է արտահայտում: Արդեն միանշանակ այնպես, որ այդ դատավորների լիազորությունները դադարեցվում էին, թե իբր 70 հոգի դատավոր հավաքվել էինք ու որոշել էինք, որ մեզնից 20-ի լիազորությունները դադարեն: Այն, ով որ գտնվելու էր քրեական հետապնդման մեջ, նրանցն էլ, այդ մինչդատականի 17 հոգին էլ: Հինգ հոգի քրեական հետապնդման տակ գտնվող էին այդ ժամանակ, 17 հոգի՝ մինչդատականի դատավորներ, առաջին ատյան, վերաքննիչ: Պատճառաբանությունն էլ օրինակ այդ քրեական հետապնդման տակ գտնվողների ի՞նչ էր. ասում էր, եթե մի ասվա մեջ չեն արդարանում մարդիկ, ապա դադարում է լիազորությունները, դադարում է լիազորությունները, իսկ ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք են բերում, երբ որ արդարանում են: Ասենք քրեական գործ քննող, քրեական դատավարությունից քաջատեղյակ կամ քիչ առնչություն ունեցող մարդիկ գիտեն, որ մի ամսվա մեջ արդարացում տեղի չի ունենում:
Իմ հաստատակամ հիշողությամբ 70 հոգու ներկայությամբ բազմիցս դա փաստվել է: Եթե կոնկրետ գնանք այդ հարցին, մինչև դա էլ ասեմ, մինչև այդ հանդիպումը համապատասխան նամակ էի ուղարկել Բարձրագույն դատական խորհրդին, թե դեպարտամենտին, որ, ի թիվս այլ հարցերի, օրակարգում ընդգրկվի դատավորների անկախության հարցը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, մասնավորապես այդ վախտ պաշտոնավարող, այդ ժամանակաշրջանում պաշտոնավարող նախարար Մինասյանի էն դիտարկումները, որ կարգապահական վարույթների նպատակը դատավորներին զգաստացնելն է, մյուս դատավորներին, այդ հարցերը քննարկման դրվի ու տիկին Թումանյանցը այդ ժամանակ այդ իրենց բառը օգտագործեմ, չգիտեմ հայերեն համարժեքը որն է, մոդերատորն էր այդ հարցի: Միևնույն ժամանակ մի ուրիշ նախագիծ էլ առաջարկեց տիկին Թումանյանը, դա դատավորների գնահատման հանձնաժողովի նոր մեթոդաբանություն, նոր օրենսդրական փոփոխություններն էր, որոնք ցանկանում էին այդ ժամանակ անցկացնել, հետո մարտին, հետո բոլորս տեսանք, թե ինչ եղավ այդ նախագծի հետ կապված ու ես հիմա կասեմ դրա հաջորդականությունը, ինչքանով է դա առնչվում այս գործին: Այդ ժամանակ ես այդ հանձնաժողովի անդամ էի, ներկայացրեցին տեսակետները, բացասական տեսակետը, բնականաբար, դրանից հետո հետաձգվեց մինչև երևի թե 23 թվականի ապրիլ ամիս: Այդ ժամանակ հանձնաժողովի պաշտոնակատար էի, զանգ ստացա Դատական դեպարտամենտից, ասեցին թե էլի տիկին Թումանյանի համակարգմամբ, Թումանյանցի, ներողություն եմ խնդրում, որ պատրաստվում են ինչ-որ էքսպերտներ են ներգրավել այդ հարցում, էքսպերտների հետ հանդիպման: Ասեցի խնդրեմ, թող համենան իմ աշխատասենյակ, ասացին չէ Բարձրագույն դատական խորհուրդ թող գան: Եկան Բարձրագույն դատական խորհուրդ՝ ձեր խորհրդակցական սենյակ: Մարդիկ էին այդտեղ հավաքված մի հինգ-վեց հոգի, ոմանց ճանաչում էին նորմալ իրավաբաններ, մի մասին չէի ճանաչում, ասեցի Ձեզ ով է ներգրավել ստեղ, ուր է Թումանյանցը, ուր է Անդրեասյանը, եթե ինչ-որ փոփոխություն են առաջարկել, ով է Ձեզ էքսպերտ ներգրավել՝ հասկանալով, որ դա ինչ որ արհեստական գործընթաց է, բնականաբար դուրս եկա տեղից, դրանից հետո, սա ուղղակի փաստեր եմ նկարագրում, որպեսզի բոլորին պարզ լինի:
Փետրվար ամսին այդ մասին, հա նաև այդ նախորդ Ձեր հարցում, որ նշում եք, թե ես սխալ նշեցի այդ կարգավիճակը, եթե այն ժամանակ Դուք պարզ է չեք հետևել կամ Դուք չեք համակարգել ի պաշտոնե այդ ֆեյբուքյան էջը, որը այն ժամանակ կոչվում էր Բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ մինչև վերջը չէին կողմնորոշում, թե դատավորների կարգավիճակը ինչ է, որովհետև հայտարարություն տարածվեց դրանից հետո էդիտ եղավ, այսինքն փոփոխվեց այդ տարբերակը, մեկ այլ կարգավիճակ տվեցին զուտ ֆեյբուքյան գրառումով, այդ էլ փաստարկված կա, համապատասխան ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդին կամ կներկայացնեմ, այդ կարգավիճակը, թե ինչ կարգավիճակ ձեռք բերեցին, դա զուտ ֆեյբուքյան գրառումների փոփոխությամբ է այդ կարգավիճակը փոփոխության ենթարկվել:
Լիազորությունները դատավորների դադարեց համապատասխան ու ինչ պարզվեց, որ ամեն դեպքում ոչ թե դադարվում է, այլ չգիտեմ երևի կասեցվում է, այդ դատավորները ստանում էին աշխատավարձ՝ առանց աշխատելու ու պետք է նշել, որ իրենց կամքին հակառակ: Որևէ դատավոր չկար, որ ասեր այդ մարդկանցից, որ ես չեմ աշխատելու, բայց պետք է ստանամ աշխատավարձ: Իմ լիազորությունների դադարացման օրվա դրությամբ, երևի, այդ մարդկանց արդեն իսկ վճարվել էր 100 միլիոն դրամից ավելի գումար, իսկ թե դե անհիմն ծախս է, թե վատնում է, դա արդեն այլ ընթացակարգերով կարելի է գնահատել կամ քննարկել: Խնդիրը դրանում չի, խնդիրը հետագայում ինչում կայացավ, որ փետրվարին ես տվեցի այդ կապակցությամբ հարցազրույց, հետո ապրիլի յոթին տվեցի, ասեցի և 20-ից ավելի դատավոր, դատավորի լիազորություն դադարեցվել է, հետո պարզվեց ինձ բերեցին Բարձրագույն դատական խորհուրդ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, մինչդեռ պարզվեց, որ ես ԲԴԽ ուշադրության կենտրոնում նաև, տիկին Թումանյանցի, հայտնվել եմ ավելի վաղ, այսինքն՝ թիրախավորվել եմ ավելի վաղ, քան այն առիթը, որը ինձ բերել էր Բարձրագույն դատական խորհուրդ իմ կյանքում առաջին անգամ։
Բացարկը հետևյալն է. տիկին Թումանյանցի ուշադրության կենտրոնում ես հայտնվել եմ ավելի վաղ, ավելի վաղ տված հարցազրույցների կապակցությամբ, մասնավորապես: Դա չի բխում, ամենևին, ԲԴԽ լիազորություններից, դա ԲԴԽ լիազորությունների սահմանազանցում է, չարաշահում է, ես չգիտեմ՝ ոնց կարելի է մեկնաբանել, բայց հաստատ, ինչպես Դուք փաստեցիք, ԲԴԽ-ն նման լիազորություն չունի, որ որևէ դատավորի ուշադրության կենտրոնում պահի, թիրախավորի, այնուհետև բերի մեկ այլ առիթով պատասխանատվության ենթարկի: Սա՝ մեկ, այնուհետև, տիկին Թումանյանցը, այ հասանք այն կինոյին, «Ուշացող արդարադատություն», որ չսխալվեմ նորմալ ասեմ էլի նորից: Դատական իշխանության էջում 23 թվականին է լույս տեսել «Ուշացող արդարադատություն» ու դատական կոռուպցիա երբ ու ոնց կլինի դրա վերջը: Տիկին Թումանյանցը, տեղ հանդես գալով բանախոսի դերում ու ընդհանրապես համակարգելով այս ֆիլմերի արտադրությունը, եթե այդպես չի, հակառակը փաստեն, ամեն դեպքում համացանցում այդ մասին նյութերը կան նաև լուսանկարների տեսքով, խոսում է թե վերջին շրջանում, նաև այն ժամանակահատվածում, երբ ինձ են պատասխանատվության ենթարկել, այն մասին, որ այդ դատավորները լքել են դատական համակարգը, թե ինչ ենք արել այդ դատավորներին, ազատել ենք պաշտոնից երկու պատճառով, մեկը կենսաթոշակի տարիքը անցնելու, մյուսը զտման որոշակի աշխատանքներ իրականացնելու արդյունքում: Երբ որ իմ լիազորությունները դադարեցվել է, ես եղել եմ 41 տարեկան, ոչ մի օր ավել, ոչ մի օր պակաս: Բնականաբար 41 տարեկանում թոշակ չեն գնում, թոշակի չեն անցնում, կենսաթոշակի, առավել ևս դատավորները ով ուրիշ հիմքերը չունի կենսաթոշակի անցնելու: Այդ ինչ որոշակի զտման աշխատանքներ եք տարել իմ նկատմամբ, ուզում եմ հասկանամ, իսկ այն, որ նաև իմ նկատմամբ է դա տեղի ունեցել ու դա ապացուցվում է, դա տիկին Երանուհի Թումանյանցի՝ այդ մասին ինչ-որ օրագրի էջերից դատավորների լուսանկարներ պոկելով էր դրսևորվում կամ իր հետևը այդպիսի, ոնց է կոչվում չգիտեմ, այդ ռեժիսորայում այդ որ ինքը նստած է իր հետևը նկարներ են պոկվում, այդ թվում իմ նկարն էր պոկվում այդտեղ, այսինքն՝ այդ թվում նաև իմ մասին էր խոսում: Այնտեղ շատ պատկառելի հարգարժան ընկերներ կան, որ այդ մարդկանց կողքը հայտնվելը այդ նույն օրագրի մեջ հայտնվելը իմ համար միայն պատիվ է բերում, բայց դե հարցը հետևյալն է. այնտեղ մարդիկ կային որ իրոք կենսաթոշակի տարիքի կապակցությամբ էին հեռացել, մի մասը արդեն չկան, բայց ես ուզում եմ հասկանամ այդ ինչ զտման աշխատանքներ եք տարել: Այդ ԲԴԽ, որ լիազորության շրջանակներում եք իմ նկատմամբ կամ որևէ դատավորի նկատմամբ զտման աշխատանքներ տարել, այդ որոնք են այդ աշխատանքները: Այս արտահայտությունը միայն բավարար է, որ այդ մարդը բացարկ հայտնի ու էլ չեմ ասում կամ արդեն, երևի, ասել եմ այդ պարբերաբար անօրինական որոշումների կայացումը: Վերջին գործով զեկուցող հանդիսանալը, ինձնից հայցելը այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք ներկայացնելու հնարավորություն չեմ ունեցել ավելի վաղ առաջին դատական նիստի ընթացքում: Ասենք ես արտահայտվելու հնարավորություն էի ունեցել, ես որևէ ապացույց ներկայացնելու հնարավորություն էի ունեցել, որ ինձնից հետագայում պահանջում էիք զեկուցողի ստորագրությամբ այնպիսի տեղեկություններ, որոնք ավելի վաղ ներկայացնելու հնարավորություն չեմ ունեցել: Լավ, էս էլ անցանք: Ում ներկայությամբ են եղել այն անօրինականությունները, որոնք թույլ են տալիս իմ նկատմամբ այս դատական նիստերի դահլիճում, եթե մի հատ հիշեցնելու անհրաժեշտություն կա կամ մարդիկ կան, տեղյակ չկան, դատական նիստերի ձայնագրությունը կարող եք դնել, լսել, թե ոնց էին դատավորի նկատմամբ ուժ գործադրելու սպառնալիք կիրառում կարգադրիչների միջոցով:
Դատավորը հարցնում է ու՞մ նկատմամբ ես ուզում ուժ կիրառես, ասում է գույքի: Ո՞նց կարելի է գույքի նկատմամբ ուժ կիրառել: Երբ որ դատավոր անդամը ուզում է հարց տա պատասխանատվության ենթարկվող դատավորին, ասում է դու հարց մի տուր: Ասում եմ մարդը հարց է տալիս, ասում է չէ նա ինքնուրույն չի: Երբ որ միանձնյա որոշումներ է կայացնում, օրինակ, ո՞նց եք Դուք, պարոն Աթաբեկյան, հիմա եթե որոշում եք կայացնում, հարցնում եք կա այդպիսի բան, թե չէ ու որոշում եք կայացնում: Ասում ենք ոնց եք միանձնյա որոշում կայացնում, ասում է տենց է մեր մոտ պայմանավորվածությունը, եթե մեկը դեմ է, թող արտահայտվի:
Հիմքերից մեկը, շարունակում եմ, դա նա է, որ այդ նիստին ներկա գտնվելով որևէ միջոց չի ձեռնարկել ու ենթարկվել է այդ ազդեցությանը, այդ ապօրինություններին: Ու լավ ընդունենք թե այդ ամեն ինչը օրինական էր, օրինական էր նիստի ժամանակ հեռախոսով խոսալը, հեգնելը, դատավորին դատական նիստերից դուրս հանելը, սանկցիա կիրառելը, դրանից հետո ներկայացուցիչներին ներս չթողնելը, կարգադրիչների զեկույցը լսել այն մասին, որ փաստաբաններ են եկել, նշել, թե ներս մի թողեք, վերջում դա մեկնաբանել իբրև թե հավելյալ կարգադիչների ուժերի մուտքի արգելափակում: Ասենք, նախարարության ներկայացուցիչները հարգարժան նստած են, ԲԴԽ անդամները նստած են, իբր կարգադրիչների հավելյալ ուժեր են ուզում մուտք գործեն, Անդրեասյանն էլ արգելում է նրանց մուտքը: Այդ ամեն ինչին ականատես լինելը ընդունենք սաղ օրինական է եղել, բայց այդ կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորը՝ այդ ժամանակ ես, դիմում էի ներկայացրել ԲԴԽ, որ խնդրում եմ քննարկել Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Քննարկվե՞ց այդ միջնորդությունը: Անցյալ տարի հարցում արեցինք, պարզվեց չի քննարկվել: Որովհետև նույնիսկ երեք ձայն չի հավաքվել, որ այդ միջնորդությունը քննարկվի: Ես, կարծում եմ, համարձակություն չի եղել, որ Անդրեասյանի վերաբերյալ որևէ հարց քննարկվի: Ես չեմ ասում նրան պատասխանատվության ենթարկել, այլ միջնորդությանը օրինական ընթացք տալ, քննարկել, որոշել այս դատավորը այն ինչ որ այդ բարձրաձայնում է այդ պատասխանատվության ենթարկելու միջնորդության մեջ իրական է, իրական չի, վարման ենթակա է, ենթակա չի, հիմնավոր է, անհիմն է: Ու այս պայմաններում, ասենք, ի՞նչ կարելի է խոսել անկախության, անկողմնակալության կամ ազդեցությունից դուրս գտնվելու մասին:
Անձնական մասնագիտական կողմի մասին ասեմ՝ պատշաճության, մղումների: Ներկայացվում է նախագիծ, եթե հայտնի չի օրն ու ժամը պետք է, հիմա կասեմ նախագծի անվանումը: ԲԴԽ ոչ դատավոր անդամների կենսաթոշակի մասին, վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին: Այդ ժամանակ ԲԴԽ ոչ դատավոր անդամներն էին Երանուհի Թումանյանցը, Հայկ Գրիգորյանը և Վիգեն Քոչարյանը ու դե Անդրեասյանը: Ներկայացվումա նախագիծ, ես համոզված եմ պարոն Դադունցը օրենսդրական բարեփոխումների համակարգողն է եղել նախարարությունում, իրենց նախաձեռնությունը չի եղել, ԲԴԽ-ից ա եկել, էլի ենթադրում եմ՝ տիկին Թումանյացն է այդ համակարգողը եղել: Այնտեղ նշվում է հետևյալը, որը, որ ակնառու է այս ամբողջ պատմության մեջ այդ նախագծի, որ ի տարբերություն դատավոր անդամների ոչ դատավոր անդամները այս պաշտոնավարումից հետո, մոտավոր եմ ասում, աշխատանք չունեն և ապահովված չեն նրանց սոցիալական երաշխիքները և այլն, հետևաբար, առաջարկվում է ոչ լրիվ պաշտոնավարման դեպքում սահմանել կենսաթոշակ նրանց համար, քանի որ դատավորները վերադառնալու են իրենց դատարանը շարունակել պաշտոնավարել որպես դատարան: Սա գիտեք ինչով ա էական, որ սա ցույց է տալիս ուղղակի ԲԴԽ ոչ դատավոր անդամների շարժառիթը, այսինքն՝ սա չի ընկալվում որպես առաքելություն, արդարադատության իրականացման մաս կազմել, ինչ-որ դատավորների անկախության մասին մտածել: Սա ավելի շատ դիտարկվում է սոցիալական ապահովվածության ինչ-որ պաշտոն զբաղեցնելու մասին, ամեն դեպքում այդ նախագծից այլ տպավորություն ես չէի կարող ստանալ։
Այն, որ տիկին Թումանյանցը պարոն Անդրեասյանի ազդեցության տակ է եղել, դա, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում անկողմնակալ դիտորդների մոտ ու մի քանի փաստ նշեմ նաև: Պետք է նշել, որ նույն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո նույն Անդրեասյանը հաստատել էր տիկին Թումանյանցի խոսքերն առ այն, որ ոչ բոլոր դատավորներն են ազատվել կարգապահական պատասխանատվության հիմքով, այլ դա ուղղակի եղել է առիթ, այսինքն՝ առիթ է եղել, այ ինչպես որ հետագայում է նաև նշել պաշտոնական փաստաթղթում, որ ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ավելի վաղ դատավոր Դավիթ Հարությունյանը, այդ նույնպես հարցազրույցում «factor.am»-ին տված հարցազրույցում, տաղավարում անմիջապես: Եվրոպական դատարան ներկայացրած, Մարդու իրավունքների եվրոպական դատարան որպես Կառավարության ներկայացուցիչ ներկայացված փաստաթղթում: Պարոն Հարությունյանի նշած Եվրոպական դատարան ներկայացրած պաշտոնական դիրքորոշման 75-րդ կետն է: Եթե չունեք, կարող ենք ներկայացնել:
Դե եթե մինչև այդ Եվրոպական դատարան Դուք դիրքորոշում եք տվել որպես պատասխանող նույն տրամաբանությամբ կարող եք նաև նրանց դիրքորոշումներն ունենալ:
Դե գիտեք, ի՞նչն է նաև կարևոր այս ամեն ինչում այդ հրապարակային տեսանյութերում, մյուսներում: Երևի եթե հիմք ենք ընդունում, որ տիկին Թումանյանցն է այդ ամեն ինչը համակարգել, մի հատ շատ կարևոր արձանագրում կա այնտեղ, շատ հետաքրքիր: Այնտեղ պարոն Անդրեասյանը ներկայացվում է բոլոր, մինչև իրեն պաշտոնավարող ԲԴԽ նախագահներին գերազանցող նախագահ ու դա տիկին Թումանյանցի մատուցմամբ է ներկայացվում:
Հիմա տեսեք ու էս մեկ այլ, մեկ այլ դետալ էլ ասեմ էլի: Այս տեսանյութը մինչև Անդրեասյանի երևի պաշտոնավարումը, դրանից ավարտից հետո, ասենք, Բարձրագույն դատական խորհրդի այդ «Facebook»-յան էջի կամ դատական իշխանության այս պահին արդեն այդ ֆիչրդ մասն ա, կա էլի, որ դնում ես երբ բացում ես դա է ցույց տալիս, առաջին հերթին դա է, անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում է ստեղծվել:
Այսինքն բոլոր մարդիկ, ով որ այդ էջ մուտք էր գործում, պետք է տեսնեին մի պատկեր, որ այնտեղ պոկվում են դատավորների նկարներ, թե չէ տենց կարող է մի քիչ հեգնալից է, տենց տպավորություն ստացած ա Ձեր ասածից, որ պոկում են այդպես նկարները: Դա իմ համար ընդհանրապես, որ նայել եմ սկզբից ծիծաղ է առաջացրել: Հա որ ասում եմ այս ուր ենք հասել, արդեն նկարներս են պոկում, հաճույք է երևի, չգիտեմ, մարդկանց համար, խի են պոկում իմ նկարները, ասենք ինչ-որ գունազարդել են, մեկ էլ պոկում են, ասենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի, ով որ մտնում էր այդ «Facebook»-յան էջ, պետք է առաջին հերթին այդ տեսանյութը տեսներ, ասենք մի 20 րոպեանոց տեսանյութ էր մեկ րոպե քանի տևողությամբ ու այնտեղ Անդրեասյան Կարենը այն Բարձրագույն դատական խորհուրդն է ում ժամանակ գործերի քննությունը արագանում է, իսկ մի քանի դատավորներ ենթարկվել են հատուկ զտման։ Այդ զտումը որն է։ Ես, օրինակ, իմ վեթինգն է, տարբեր բառեր են ասում։ Կա, օրինակ, ես ոսպի զտմամբ զբաղվել եմ։ Բոլորս կհիշենք այդ ավագ սերունդը, որ ոսպը որակյալ չէր, ոսպը մեջից քարերը հանում էինք, այ դա զտում էր, հիշում եմ տատիկները կանչում էին ոսպը զտենք, երեխա ժամանակ սիրածս զբաղմունքներից մեկն էր, բայց հիմա դատավորի զտումը որն է։ Ասենք, ոնց կարելի է ասել դատավորին զտել ենք, ով կարող է իրեն թույլ տա, ինչ կենսագրություն ունեցող մարդը կարող է իրեն թույլ տա տենց բան անի ու ինչ ընթացակարգերով, այսինքն՝ հարցազրույցների կապակցությամբ իրենք անօրինական հեռացնեն 20-ից և ավելի դատավոր, այդ հեռացված դատավորներին առանց աշխատելու աշխատավարձ տան, 100 միլիոն դրամից ավել պետության հաշվին, նրանց փոխարեն ընդունեն ոչ էլի նույն վերապատրաստումը անցած դատավորների, նշանակեն աշխատանքի նույն պայմաններով, հետո դրա մասին, ով բարձրաձայնի բերեն ենթարկեն պատասխանատվության ու ասեն զտել ենք ու դրանից հետո անկողմնակալ որևէ դիտորդի, որևէ քաղաքացու մոտ կարող է տպավորություն ստեղծվի, թե այս, դիցուք, դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել արդար կարգապահական վարույթ:
Հարգելի՛ տիկին Թումանյանց, այն որ, եթե նույնիսկ այդ ֆիլմերի արտադրության, այդ չակերտավոր ենք ասում, կապ չունենայիք էլ, այ Դուք, ինչպես պարոն Թումանյանը, միայն այն, որ ԲԴԽ նախագահի հանձնարարությամբ դեպարտամենտի կողմից պատրաստված ու նախարարի կողմից բերված կարգապահական վարույթը գնահատել եք որպես դատական իշխանության հեղինակությունը բարձրացնող գործողություն, դա արդեն միայն բավարար է, որ այդ ֆիլմերի հետ որևէ առնչություն չունենաք, բայց այդ Ձեր գնահատականը արդեն իսկ բավարար է և եթե այսպես ասեմ Ձեր երաշխիքները բնավ բավարար չէին, ես իմ բացարկի միջնորդությունը պնդում եմ և ներկայացնում եմ այդ փաստաթուղթը, որը որ վկայակոչեցի, որ ըստ Կառավարության ներկայացուցչի դատավոր Դավիթ Հարությունյանը ԲԴԽ ուշադրության կենտրոնում է հայտնվել ավելի վաղ, այսինքն՝ եղել է թիրախավորված ավելի վաղ, քան իր կողմից հարցազրույց տալն ու կարգապահականի առիթ հանդիսանալը:
Պարտավոր չեք ընդունել, իսկ կարող է ընդունեք, թարգմանիչ ներգրավենք կամ մենք թարգմանենք բերենք ձեզ տանք։
Բացարկի համատեքստում գտնում եմ, որ կարևոր փաստաթուղթ է ու այս փաստաթուղթը Կառավարության ներկայացուցչի կողմից կազմված փաստաթուղթ է, այլ ոչ թե այլ աղբյուրներից ստեղծված կամ անհայտ աղբյուրներ:
ԲԴԽ 54-Ո-Կ-6 այդ այն, որ նշված է։ Դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ որոշումն է։
Հ1-ին տրվել էր հարցազրույց, որի արդյունքում ֆիլմ էր, նշել էր, որ ինքը իրենից հարցված հինգ գործերով հանձնարարել է դեպարտամենտին նկարեն ֆիլմ։
Հա ուղղակի, այնտեղ դատավորը բացարկ էր հայտնել Անդրեասյանին այն հիմքով, որ իրավունք չուներ նման բաներ անել, ԲԴԽ-ն էլ գնահատել էր, որ դա հարցազրույցն էլ, դատական եմ ասում, այսինքն հարցազրույցն էր ընդհանրապես հարցազրույցն է գնահատել:»:
Դավիթ Հարությունյանը 13.01.2026 թվականին Խորհրդի անդամ Մերի Համբարձումյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Իմ համար պետք է նշեմ, որ անկախ ունեցած հարաբերություններից ԲԴԽ, ես սկզբում էլ նշեցի, ԲԴԽ դատավոր անդամները, անդամներին բացարկի միջնորդություն ներկայացնելը, ոչ ընկերական հիմքով, մեղմ ասած, նվազ հաճելի է, այդուհանդերձ հանգամանքները, իրադարձությունները, վերջիններիս դրսևորած վարքագիծը ինձ պարտադրում են այդպես վարվել:
Հետևաբար երևի թե բացարկի միջնորդությունը կշարունակեմ տիկին Համբարձումյանից:
Ուրեմն հետևյալն է, թեև հղում ենք կատարվում ԲԴԽ-ի կողմից պարբերաբար «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործին բացարկի միջնորդությունները քննարկելիս, մասնավորապես, ոչ դատավոր անդամների պատշաճության առումով մեր տեսակետը ձեզնից տարբերվում է, մասնավորապես, նրանով, որ կարծում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ հարցին անդրադարձել է բացառապես ներկայացված գանգատի համատեքստում, եթե չեմ սխալվում 100-րդ կետում էլ նշում է, որ զուտ Անդրեասյանի մասով արձանագրումը բավարար է, որպեսզի համապատասխան որոշում կայացվի:
Այսինքն այդ փաստերը, փաստական հանգամանքները, ես տեղյակ չեմ, արդյոք ընդհանրապես վիճարկվել է, թե ոչ, սակայն դա չի կարող կիրառելի լինել այս դեպքում, այդ համատեքստում հարցը քննարկելիս և մեր տեսակետը կայանում է նրանում, որ ոչ դատավոր անդամները, ինչպես ավելի վաղ է նշվել, չեն ընտրվել մրցակցային, արժանիքահեն ընտրության հիման վրա, չի եղել մրցույթ, չի եղել քննարկումներ, այլ ուղղակի ներկայացվել են Ազգային ժողովին, կատարվել է ընտրություն։ Սակայն ցավալի է, կրկնակի, եռակի ցավալի է, երբ այդ նույն իրավիճակը ունենք նաև դատավոր անդամների պարագայում։ Այստեղ նստած դատավորները, բացառությամբ Հովհաննիսյանի, ում ընտրությունը այսպես ասած եղել է կիսամրցակցային, որևէ մեկի ընտրությունը այստեղ նստածների չի եղել մրցակցային, այսինքն՝ բոլորդ ընտրվել եք առանց մրցակցության, չեն եղել թեկնածուներ ովքեր ում հետ մրցակցեիք, պայքարեիք, այսպես ասած, օրինականության պայմաններում, եթե, իմ հիշելով, այդպես էր, բացառությամբ Հովհաննիսյանի դեպքում էր։ Էդ ինչի եմ ասում կիսամրցակցային այդ բառը, որովհետև բացառապես մարզի դատավորներին էր առաջարկվել դեպարտամենտի կողմից, որպեսզի առաջադրվեն ԲԴԽ անդամ ու այդ ստացվում է մի իրավիճակ, երբ Դատական դեպարտամենտն է որոշում ԲԴԽ-ի կազմը կամ կանխորոշում ԲԴԽ-ի կազմը։ Այսինքն ԲԴԽ-ն, Դատավորների ընդհանուր ժողովը, կախված են կամ կաշկանդված են Դատական դեպարտամենտի կարծիքով կամ վարքագծով, իսկ Դատական դեպարտամենտը, բնականաբար, հարգանքս բոլոր այնտեղ աշխատող անձանց, դեպարտամենտի ղեկավարից սկսած, օրենքով էլ, դե ֆակտո, դե յուրե ենթարկվում են այդ տվյալ պահին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։ Բոլոր դատավոր անդամները ընտրվել են Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման օրոք, այստեղ ներկա գտնվողները ու նաև այս հանգամանքն էլ իր հերթին, ի թիվս այլ բազմաթիվ հանգամանքների, որոնց մի մասին կանդրադառնամ գտնում եմ, որ ազդել է դատավորների անկախության, օրենքին համահունչ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, գործելու հարցում:
Հիմա տիկին Համբարձումյանի մասով, անձնական հատկանիշների, պրոֆեսիոնալ ունակությունների մասով, բնականաբար դրանք անխոս են, բոլորը դատական համակարգում էլ, փաստաբանական համայնքն էլ կփաստի այդ մասին, այսինքն դրական առումով, սակայն պետք է փաստել, որ վերջինս ընտրվել է, ինչպես նշվեց, ոչ մրցակցային պայմաններում ու այս միգուցե այս հանգամանքով էլ պայմանավորված ունեցել է կաշկանդվածություն Անդրեասյան Կարենի պաշտոնավարման օրոք նրա կողմից թույլ տրված խախտումները չարձանագրելու, չարձագանքելու և նրա հետ կայացված, նրա կողմից կատարվող գործողություններում անվերապահ աջակցություն հայտնելու հարցում։ Որպես օրինակ նշեմ մի աննախադեպ երևույթ, որը ոչ միայն եթե այն, ինչ որ հիմա իմ հետ է տեղի ունենում շատ դատավորների հետ, տարբեր ԲԴԽ-ներում, սա ներհայաստանյան իրավիճակ չի, դա տարբեր երկրներում շատ ավելի վատ դրսևորումներով, նվազ դրսևորումներով տեղի է ունենում։ Պարոն Դադունցի հետ էլ տենց ուղղակի քննարկում էինք, օրինակ Լեհաստանի դեպքերը, օրինակները ու տենց ժամանակ կար։ Ավելի վատ բաներ էլ են տեղի ունենում, բայց մի հատ երևույթ է Հայաստանում տեղի ունեցել, որը բազմաթիվ միջազգային գործընկեր հետ էլ այդպես տարբեր առիթներով, սեղանի շուրջ կլինի, թե մասնագիտական քննարկումների, խոսել ենք որևէ մեկը չէր հավատում, որ Հայաստանում կարող է այդպենսի բան տեղի ունենա դա խոսքը օրինակ այդ «TikTok»-յան արդարադատության մասին է։ Երբ որ որևէ դատավոր էլ, չեմ ասում դատական իշխանությունը, դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը, այսպես ասած, իր դատավարությունը լուսաբանի օրինակ «TikTok»-ում ու կարևոր չի դա «TikTok» է, թե «Instagram», այստեղ ուղղակի հենց հատկանշականը «TikTok»-ն էր, որ առավել ցայտուն է այս ամեն ինչը ցույց տալիս։ Ասենք դատավարությունը զուգահեռ տեսահոլովակներ անձնական էջում հրապարակի, ինքնագովազդով զբաղվի, դատավորի կարգապահական հարցը դեռ չլուծված նրա մեղավորության մասին հայտարարի, վերջում էլ այդ մասին Դատավորների միությունը արձագանքում է, մամուլում հրապարակվում է, այդ այն կանխավարկածից ելնելով եմ ասում, այստեղ համոզված եմ ներկա գտնվողներից երևի ես կունենամ «TikTok» ու մի երկու հոգի, ոչ ավել, չունեն մարդիկ այդ հավելվածը, բայց երբ որ այդ մամուլում հրապարակվում ա, Դատավորների միությունը հայտարարություն է անում, բոլորը արդեն էս մասին իրազեկված են ու որևէ մեկը միջոց չի ձեռնարկում, ասի, չգիտեմ, շատ էլ, որ ԲԴԽ նախագահ եք, մեզնից մեկն եք, մեր կողքը նստող որոշում կայացնողներից մեկն եք, այս ինչ եք Ձեզ թույլ տալիս, մի արեք սա ու սա ինչի մասին է խոսում, ուղղակի որոշակի, տվյալ դեպքում, ընդհանրապես եմ ասում, բոլոր այդ ժամանակվա գործող անդամներին է վերաբերելի այդ ժամանակվա գործող ԲԴԽ նախագահից կախվածության, նրա ազդեցության տակ գտնվելու մասին է վկայում այս ամեն ինչը: Փառք Աստծո, այդ ամեն ինչը վերացել է, չկա էլ որևէ մի դատավոր, ես չեմ տեսել, որ նման պրակտիկան շարունակի, բայց այդ ամեն ինչը եղան, դա ասենք դատավոր է իր անձնական էջում, որն ավելի ծանրացնող հանգամանք է որպես, հետևաբար որ դատավորների վերաբերյալ նյութերը ու տակը հայհոյանքներ, վիրավորական խոսքեր են գրում, ոչ մի արձագանք, ոչ ջնջում է այդ խոսքերը, ոչ պահում է ու էդ էն այն մարդն է, որ դատավորական իշխանության հեղինակությունը բարձր է պահում։ Դա այն մարդն է, որ թույլ է տալիս որևէ բանի մասին բարձրաձայնող դատավորին պատասխանատվության ենթարկի։ Բա լավ, ասենք, այդ մի դատավորը դա իրեն թույլ է տվել, բա կողքը նստող դատավորները այդ ժամանակ ինչով են զբաղվել ու ես ինչքանով է այն երաշխիքը, որ իմ գործով էլ այդ ազդեցությունը մինչև օրս չի պահպանվում, այն ինչ որ կոնկրետ արդեն Համբարձումյանի մասով անդրադառնամ:
Վերջին անցյալ տարվա որոշումը, որը թեկուզ և վերացվել է։ Էս բոլորիս համար էլ եմ ասում, շատ պարզ բաներ, կա Սահմանադրական դատարանի որոշում ենթակա էր կատարման։ Բայց չգիտեմ օրենքի անալոգիայի հղումներով, տարբեր, էլ չխոսենք դրա մասին, որոշումը կա արդեն։ Դա վիճակման ենթակա փաստ չի, որ անօրինական որոշում է եղել կամ անօրինական մեկնաբանություն։ Ինչով էին զբաղվում այդ դատավորները. հիմա իմ երաշխիքը որն է, որ ես ակնկալեմ ինչ-որ արդար դատական ակտ իմ գործով ու այն մարդը, որ փաստել է, որ այս գործով ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում եմ հայտնվել ավելի վաղ, սիստեմատիկաբար, պարբերաբար, շարունակաբար հարցազրույցներ տալու, ԲԴԽ-ն քննադատելու համար ուշադրության կենտրոնում մինչև հիմա չեն պահվում կամ, եթե այն պայմաններում, երբ որ ԲԴԽ-ն կողմ է էլի, էլի այդ մասին էլ խոսենք։ Գիտնական անդամները միգուցե այդ հարցերով չեն առնչվել, դատական փորձ քիչ ունեն, բայց չէ որ դատավորները ինձ թվում է պետք է նախատեսեն, կանխատեսեն, որ ընթացիկ մեկ այլ պրոցեսով կարծիքներ տալ ուղղակի թույլատրելի չի, այլապես դու կողմի ես վերածվում, այսինքն ընթանում է պրոցես։ Դավիթ Հարությունյանի գործը ՄԻԵԴ-ում ու այդ դատարանը, որը որ պիտի զբաղվի, կարծիքներ է ներկայացնում ու խոսքը հարգարժան տիկին Համբարձումյանի մասին չի, խոսքը ԲԴԽ-ի մասին է ու վերաբերվում է յուրաքանչյուրին:
Այս համատեքստում էր իմ բացարկի միջնորդությունը, եթե հարցեր կան, կպատասխանեմ, ավելացնելու բան չունեմ:»:
Դավիթ Հարությունյանը 13.01.2026 թվականին Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Այն անձինք, ովքեր գործի նյութերին տեղյակ չեն, ով տեղյակ են, կիմանան, որ նախորդ դատական նիստում, կայացած դատական նիստում այս դահլիճում ես տիկին Մկոյանին, կարծես թե, բացարկի միջնորդություն ներկայացրել էի ընկերական հարաբերությունների հիմքով։ Մասնավորապես, ԲԴԽ-ին միջնորդել էի կիրառել նույն սկզբունքները, նույն մոտեցումները, ինչ որ կիրառվել էր դատավոր Վարդանյանի մասով: ԲԴԽ-ն այդ ժամանակ առանց իմ կարծիքը լսելու Անդրեասյանի այն փաստմամբ, թե ես կորցրել եմ կարծիք հայտնելու ժամանակը, նախարարի միջնորդության հիման վրա քննարկեց դատավոր Վարդանյանին բացարկի միջնորդություն, հեռացավ խորհրդակցական սենյակ, այն բավարարեց Արշակ Վարդանյանի իմ հետ ընկերական հարաբերություններ ունենալու հիմքով: Բացարկ բավարարվեց նաև տիկին Հովսեփյանի մասով, ինքնաբացարկի միջնորդությունը, էլի նույն անձնական հարաբերությունների հիմքով, սակայն այդ իմ կողմից ներկայացված տիկին Մկոյանին, եթե չեմ սխալվում նաև պարոն Աթաբեկյանին, ներկայացված նույն հիմքով միջնորդությունները մերժվեցին: Այդ մասին, իհարկե, դատարանի որոշման մեջ, դատարան եմ ասում ԲԴԽ-ի որոշման մեջ, հուլիսի 3-ին հրապարակված, որևէ արձանագրում չենք տեսնի, բայց նաև տեսել ենք արձանագրումներ, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ, դրանցից են դատավորը և նրա առանձին ներկայացուցիչներ դրսևորել են այնպիսի վարքագիծ, որը դուրս է եղել դատավորի, չգիտեմ, վարքագծի կանոններից և այլն: Այդ որոշումը ստորագրողները այստեղ եք։ Նաև գիտեմ, որ ներկաներից հաստատապես պարոն իմ գործընկեր Դադունցն է ծանոթացել նիստերի արձանագրությանը: Այդ որտեղ եք տեսել տենց բան, այդ որտեղից է վերցվել, որ դատավորը և նրա առանձին ներկայացուցիչներ դրսևորել են մի այնպիսի վարքագիծ, որը արժանացել է սանկցիաների կամ ինչ-որ, չգիտեմ, արձագանքի, այնպիսի արձագանքի, որը հեղինակազրկել է դատական իշխանությունը։ Ուրեմն այստեղ միակ դատական սանկցիան, անօրինական դատական սանկցիան կիրառվել է իմ նկատմամբ: Մեկ էլ կիրառվել է ոչ թե ներկայացուցիչների, այլ իմ ներկայացուցիչ տիկին Մկրտչյանի նկատմամբ։ Նախազգուշացում է կիրառվել։ Բա ովքեր էին այդ ներկայացուցիչները ու ինչպիսի վարքագիծ էին դրսևորել, որը արձանագրվել էր այդ որոշման մեջ։ Ու նմանատիպ էլի բազմաթիվ արձանագրումներ, որոնք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, ուղղակի չի եղել տենց բան։ Առնվազն երեք ԲԴԽ անդամ այդ մասին իրենց աչքի առաջ է տեղի ունեցել ու այս համատեքստում Թումանյանցը, Աթաբեկյանը, Մկոյանը ստորագրել են այդ որոշման ներքո, հետագայում մյուսները, անցյալ տարի։ Այդ որոշումը արտատպել են, նույն կերպ ստորագրել են առանց գործի նյութերին ծանոթանալու։
Այստեղ կրկնակի, ուղղակի ցավալի է այդ անտարբերությունը, որ առանց գործի նյութերին ծանոթանալու, իսկ տիկին Մկոյանի դեպքում, կարծում եմ, նաև առանց որոշմանը ծանոթանալու, դրել այդ որոշման տակ իր ստորագրությունը։ Մնացած մասով ավելի վաղ, դեռևս անցյալ տարի Մկոյանին, այդ թվում նաև Մկոյանին ներկայացվել էր բացակի միջնորդություն, որը պնդում եմ, չեմ ցանկանում դա կրկին կարդալ, եթե որոշում կայացնելու համար կողմերին հարկավոր է, կարող են դրանց ծանոթանալ կամ եթե վերհիշելու անհրաժեշտություն կա, մարդիկ ծանոթեն, կարող եմ դրանք վերհիշեցնել, հիշեցնել: Այսքանը. հայտնում եմ բացարկի միջնորդություն տիկին Մկոյանին ու ինչպես տիկին Համբարձումյանի դեպքում նշեցի, վերջինս ևս ընտրվել է Կարեն Անդրեասյանի ուղղակի երաշխավորությամբ, ցուցումով, թե գիտությամբ, ինչպես ասեմ չգիտեմ, բայց օրենքով սահմանված կարգի խախտմամբ առաջադրվել է բացառապես Վճռաբեկ դատարանի միակ թեկնածուն, այլ մրցակիցներ չեն եղել ու նաև նշեմ, որ հերթականությունը վերջինիս չի պատկանել, այլ, այլ քվոտայի հերթն էր այդ ժամանակ, երբ որ տիկին Մկոյանը պետք է ընտրվեր:
2023 թվականի հունիսին, որ այդ խոսքը գնաց, ես նշել եմ, որ եթե Արշակ Վարդանյանին հայտնում էի բացարկ թե ես նրա հետ աշխատել եմ, աշխատում եմ ու գտնվում եմ ընկերական հարաբերությունների մեջ։ Ես նշել եմ ոչ ավելի վաղ, այսինքն 2003 թվականին՝ 20 տարի առաջ, դա նույնիսկ 2001 թվականներին է եղել, դա ասեմ 20 և ավելի տարի ճանաչում եմ հարգելի տիկին Մկոյանին։ Ձևավորվել են ջերմ գործընկերային, միգուցե, նաև ընկերական հարաբերություններ: Իմ ասածը էս ա եղել, բայց խոսքը բացարկի միջնորդության, երկրորդ բացարկի միջնորդության մասին է, երբ որ ներկայացվել է անցյալ տարի, երբ որ անցյալ տարի օրենքով սահմանված կարգի խախտմամբ գործի քննություն էր իրականացվում, ես այն ժամանակ ներկայացրեցի չորս բացարկի միջնորդություն, որը ընդհանրապես, եթե պետք է լսեմ, ես չեմ զարմանում, որ հիմա դրա մասին չեք էլ հիշում, որովհետև ընդամենը 120 էջից բաղկացած յուրաքանչյուրին ներկայացված բացարկի միջնորդությունը։
Քավոր սանիկական հարաբերություններ, երկու և ավելի անգամ իմ վերաբերյալ ոչ ճիշտ դիրքորոշումներ է հայտնել որոշումների տեսքով, իմ ուշադրության, իր այդ թվում նաև իր ուշադրության կենտրոնում հայտնվել, իմ տված հարցազրույցների կապակցությամբ։ Նաև ընտրությունների, դա իմ հետ կապված չի ընտրությունը, մնացածը իմ հետ կապված է, որ թիրախավորվել եմ ավելի վաղ, քան այդ հարցազրույցն եմ տվել ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում եմ հայտնվել, որ իմ որոշումը ստորագրվել է վերջինիս կողմից առանց կարդալու, տոտալ անտարբերության պայմաններում, հիմնական դերակատարի հետ, Անդրեասյան Կարենի հետ գտնվել է անձնական, բարեկամական այնպիսի հարաբերություն, որոնք իրենց հերթին կաշկանդել են վերջինիս, ընտրվել է նրա առաջադրմամբ կամ գիտությամբ առաջ քաշմամբ օրենքով սահմանված կարգի խախտմամբ։»:
Դավիթ Հարությունյանը 15.01.2026 թվականին Խորհրդի անդամ Արմեն Դանիելյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Շարունակելով ներկայացնել բացարկի միջնորդությունները կողմնակալության անաչառության հիմքով, ինչպես ավելի վաղ էլ եմ նշել, ցավով, այդպիսին պետք է ներկայացնեմ հաջորդ դատավոր անդամի Բարձրագույն դատական խորհրդի պարոն Դանիելյանին:
Բացարկի միջնորդության հիմքերը հետևյալն են:
Ամբողջ ծավալով չեմ հրապարակի կամ ընթերցի, դրանց մի մասը կասեմ։ Դատական նիստից առաջ ու ավելի վաղ հնարավորություն է ունեցել ծանոթանալու գործի նյութերին, այս պահին նաև պատճենահանեցի, տիկին Արմենուհի Հարությունյանի դիմումը կամ միջնորդությունը հասցեագրված Բարձրագույն դատական խորհրդին և այդ մասին Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումը: Այն ունի հետևյալ բովանդակությունը. ինչպես պարզվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանի զեկույցից, ես, իրավահարաբերության պահին հանդիսանալով նախարարի պարտականությունները կատարող, 23-ի ապրիլի 20-ին ստորագրել եմ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը, որը ընկած է նախարարի պարտականություններ կատարող Լևոն Բալյանի կողմից 23 թվականի մայիսի 24-ին ԲԴԽ ներկայացված 42-Ա որոշման հիմքում և իրավական առումով նախորդել է ԲԴԽ-ի միջնորդության ներկայացնելուն։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ հիմքերը ինքնաբացարկի թիվը սա այն դեպքերն են, այսինքն՝ սպառիչ չեն: Սա իմ կողմից էր, դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը այլ դատարանում այսպես է նշված։ Հաջորդը՝ Դատական օրենսգիրք սահմանադրական սահմանադրական օրենքի 88 հոդվածի համաձայն՝ ԲԴԽ անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, եթե այդ հարցով առկա է դատավորի ինքնաբացարկի հիմք:
Դատավորի անկողմնակալությունը, կոնկրետ գործով դատավորի նախատրամադրվածության կանխակալ վերաբերմունքի բացակայությունն է, դատավորի կողմնակալությունը կարող է ունենալ բազմաթիվ և բազմաբնույթ դրսևորումներ: Այդ իսկ պատճառով դրանք բավարար որոշակիությամբ սահմանվել չեն կարող:
Քննարկվող հիմքը ներառում է բոլոր այն փաստերը և հանգամանքները, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործի վերաբերյալ դատավորի անկողմնակալության մեջ, որոնց դատավորը տեղյակ է, այսինքն՝ դատավորը պետք է գիտակցի, որ օբյեկտիվ իրականության մեջ առկա փաստերը և հանգամանքները կարող են ողջամիտ կասկածի տակ դնել նրա անկողմնակալությունը։ Պետք է փաստել, որ սույն դեպքում Երևանի, շարունակվում են մեջբերումները, ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հարությունյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին վերը նշված որոշումը ստորագրվել է իմ կողմից և այն ընկած է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախարարության միջնորդության հիմքում: Այլ կերպ ասած, միջնորդության ներկայացման իրավական մեկնարկի հիմքը հանդիսացել է իմ կողմից, որպես Արդարադատության նախարարի պարտականություններ կատարող ստորագրված դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչն էլ խոսում է այն մասին, որ սույն դեպքում առկա են Դավիթ Հարությունյանի դիմումի քննությանն իմ մասնակցությունը բացառող հանգամանքներ նախատեսված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-ի առաջին և երկրորդ, երրորդ մաս, երկրորդ մասի երրորդ կետով և 88 հոդվածի երկրորդ մասով։ Հիմքում ունենալով վերոնշյալ փաստական հանգամանքներ։
Խորհուրդը որոշեց բավարարել խորհրդի անդամ Հարությունյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Սա էր Խորհրդի պատճառաբանությունը:
Այսինքն ենթադրվում է, որ տիկին Արմենուհի Հարությունյանը, ներկայացել է բացարկի միջնորդություն վերը թվարկված նշված պատճառաբանություններով և դա Խորհրդի համար եղել է ընդունելի, բացարկը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել է։ Համանման ինքնաբացարկի մասին միջնորդություն կամ գրություն գործի նյութերում կա դեռևս 2024 թվականին, ընդ որում ես՝ որպես իրավական փաստարկ, վկայակոչում եմ ոչ թե այլ դատավորների գործերով, այլ պրակտիկան Բարձրագույն դատական խորհրդի, այլ հենց իմ գործով կիրառված, ավելի վաղ կիրառված մոտեցումները։ Եվ այ սրա հիման վրա իմ փաստարկումը ուզում եմ կառուցեմ, ներկայացնեմ բացարկի միջնորդություն՝ խնդրելով Խորհրդին, որպեսզի այդ նույն մոտեցումների կիրառմամբ քննարկի իմ միջնորդությունը: Նաև ակնկալիքս բավարարում է և, շարունակելով ասեմ, 24 թվականի հոկտեմբեր կամ սեպտեմբեր ամսին համանման միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է Անդրեասյանը, որպեսզի չընթերցեմ ամբողջությամբ, ուղղակի կարճ նշեմ ինչի մասին էր: Նա նշել էր, թե Ազգային ժողովում ելույթ է ունեցել, ինչ-որ պատգամավորներ իբր փորձել են ինձ պաշտպանել, ինքն էլ ինչ-որ խոսքեր է ասել, որը կարող է անկողմնակալ դիտորդների մոտ էլի վերջինիս կողմնակալության մասին կասկածներ հարուցել, իսկ նա հետևյալն էր, օրինակ,Ազգային ժողովում ասել, ի թիվս այլ խոսքերի, որ Դավիթ Հարությունյանի գործը երկրի համար կարևորագույն գործն է կամ նմանատիպ ձևակերպում, բովանդակային առումով էս էր։ Ընդ որում այդ խոսքը ու այդ բացարկը ներկայացրել էր, Բարձրագույն դատական խորհուրդն էլ արդեն եկանք, մոտավորապես հասանք հարգարժան պարոն Դանիելյանի նախագահությամբ, քննարկելով Անդրեասյանի բացարկի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել։ Որպեսզի հետագայում չասեմ, հիմա ասեմ։ Այն, որ Դավիթ Հարությունյանի՝ իբր իմ գործը, երկրի համար կարևորագույն գործն է, այդ նույն բանը այս դատական դահլիճում 23 թվականին էր ասել, բայց դա այն ժամանակ արձագանք օրինակ չէր ստացել Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Այդ ժամանակ դե պարոն Դանիելյանը չկար, բայց հիմա խնդիրը հետևյալն է: Տեսեք, հարգարժան տիկին Հարությունյանը տրամաբանական բացարկի միջնորդություն է ներկայացրել, նշել է, որ իմ վերաբերյալ վարույթ է հարուցել կամ նման ինչ-որ որոշում էին վերաբերյալ կայացրել կարգապահականի ու այնտեղ նշում էլ կա, որ նիստերի արձանագրության, որ նույնիսկ չէր էլ հիշում, նույնիսկ որ իմ վերաբերյալ ընդհանրապես փաստաթուղթ է ստորագրել, քանի որ իր պարտականությունների մեջ դա չի մտել, ինչ-որ ժամանակավոր ինչ-որ մեկին է փոխել, այսինքն իմ հետ որևէ այդ առումով առնչություն չի ունեցել ու ցավում եմ, որ տիկին Հարությունյանը այստեղ չի, բայց այդ կինը, այդ հարգարժան մեր գործընկերը տիկին Հարությունյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում, ասում է ես առնչվել եմ այս գործին, հետևաբար Բարձրագույն դատական խորհուրդ անկողմնակալ դիտորդների մոտ տպավորությունը չառաջացնելու, իմ կողմնակալության վերաբերյալ այդ նկատառումներից ելնելով, խնդրում եմ իմ ինքնաբացարկը ընդունեք ու Խորհուրդը միաձայն դա ընդունել է:
Հիմա, պարո՛ն Դանիելյան հարգելի, Դուք, երբ որ Անդրեասյանը հեռացավ այդ վարույթից այդ պատճառաբանությամբ, երևի թե տարիքի բերումով որպես ավագ Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակվել եք իմ վերաբերյալ գործով դատական նիստը նախագահող ու Դուք կայացրել եք մի որոշում իմ վերաբերյալ, որն առնվազն հակասահմանադրական մեկնաբանություն է ունեցել, որով արձանագրել եք կամ այդպես է, թե չէ, ես այդ որոշումը կարդում եմ, դա տարընթերցումների տեղիք է իմ մոտ տալիս, որով արձանագրել եք, որ ես հեղինակազրկել եմ, Դուք արձանագրել եք, որ ես հեղինակազրկել եմ դատական իշխանությունը, դատական համակարգը։ Այդպիսի արձանագրում եք Դուք Ձեզ թույլ տվել Ձեր լիազորությունների շրջանակում անել:
Հիմա իսկ տիկին Հարությունյանը այդ մասին ուղղակի ինչ-որ կարծիք էր կազմել, հա ինչ-որ երևի, այսպես մեր քրեական դատավարության մասնագետների բառամթերքով ասեմ, բացառապես հարուցման որոշում էր կայացրել: Այդ հարուցման որոշումն էլ, գիտեք որևէ մեկի իրավունք չի սահմանափակում։ Որոշում էր կայացվել, թե այդ որոշումը ինչ հիմքով և այլն, դա երկրորդական է, զուտ հարուցման որոշում էր այդ հարգարժան գործընկերը կայացրել, բայց ասում ենք չէ նրա այդ հարուցման որոշումը կարող է տպավորություն ստեղծի նրա կողմնակալության վերաբերյալ ու նրան հեռացնում ենք վարույթից, բայց, էլի մեր լեզվով ասեմ, անօրինական մեղադրական դատավճիռ կայացրած դատավորը անկողմնակալ դիտորդների մոտ որևէ բացասական տպավորություն չի կարող ստեղծել, եթե իհարկե այդ բացարկի միջնորդությունը չբավարարվի ու մինչև այդ էլ տիկին Թումանյանցի, դեռ տիկին Մկոյանի, մյուսների են իմ նախկինում մասնակցած, պարոն Թումանյանի վերաբերյալ այդ նույն ակտները ստորագրել են։ Մարդ կա երկու անգամ է ստորագրել այդ նույն բանը, ասում ենք նրանք, նրանց կողմնակալությունը կասկած չի հարուցում, բայց հարուցման որոշում կայացրածը չի կարող հանրության աչքերում, անկողմնակալ դիտորդների աչքերում երևալ անկողմնակալ։ Ոնց, սա մի հիմք ա։
Բոլորը կրկնում եմ բավարար է, բայց մեկ-երկուսից էլ խոսում։ Էլի ցավով եմ այս ամեն ինչը նշում, որովհետև իմ համար մեծ տարբերություն կա դատավոր ու ոչ դատավոր անդամ, անկախ նրանց դատավորը ով է, հատկապես այն դատավորները, ում հետ հարաբերություն եմ ունեցել։ Մենք միջազգային չափանիշներից ենք խոսում, ընդհանրապես, Դուք էլ համոզված եմ առանձին քննարկումներ ունենում եք, որ ոչ դատավոր անդամները պետք է մրցակցային ընտրություններով ընտրվեն, արժեքահեն լինեն, որ նրանց գոնե կողմնակալությունը այդ հիմքով կասկած չփարատի, պատշաճ տրիբունալ ունենանք, պատշաճ դատարան ունենանք, բայց մենք պրոբլեմ ունենք նաև մեր համակարգում, իմ նախկին համակարգում դատավորների ընտրության հետ կապված:
Տեսեք, դատավորները ընտրվում են առանց մրցակցության, ուրիշ թեկնածու չկա ու ընտրվում են։ Բա խնդիր չի առաջացնում էս կամ ընդհանրապես, որ դատավորները որոշում են դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դե ոնց են որոշում, ասենք մտածում են երևի, որ անկախ են իրենք, արժանի են հասնել այդտեղ ու մտածում են ոչ միայն իրենք են անկախ, այլ նաև գնում են ուրիշների անկախությունը պաշտպանելու։ 220 դատավորի, 300, հիմա արդեն 300-ից ավելի։ Այդ տրամաբանությամբ են գնում, այսինքն՝ պիտի դատավորը մտածի, որ գնում է այդքան մարդու պաշտպանելու, այդքան ուժ ունի, ինքը այնքան անկախ է, որ հլը գնում է այդքան մարդու էլ պաշտպանի հնարավոր ոտնձգություններից, մարտահրավերներից, այդ բոլորս գիտենք այդ դրա մասին։ Ամեն դեպքում խնդիրը ես ասում եմ այ հեսա, որ պետք է մրցակցություն լինի, այլապես ինքնին այդ ընտրությունը ես չեմ եղել Ձեր ընտրության ժամանակ, գիտեք պարոն Դանիելյան, բայց օրինակ գիտեք խի չեմ եղել այդ որ նշված է, որ ես իբր հեղինակազրկել եմ դատական իշխանությունը։ Պատճառներից մեկը որն է։ Պատճառներից մեկը, կարծում եմ, նա է, որ Դուք գործի նյութերին էլ չեք ծանոթացել, երբ որ այդ ակտը կայացնում էիք: Դա վիրավորական չհնչի, ես համոզված եմ, որ դա Ձեր համար վիրավորական չի, Դուք պրոֆեսիոնալ դատավոր եք, եթե ոչ դատավոր անդամների դեպքում կամ ես փաստարկեմ դա վիրավորանք հնչի ու հակադարձեն Ձեր դեպքում համոզված եմ տենցի չի, ես փաստարկում եմ սա։ Ես այդ գործի նյութերը և Ձեր նախագահությամբ կայացած մեկ-երկու անգամ եկա ծանոթացա։ Դրանից հետո դիմեցի Դատական դեպարտամենտ, ցանկացա այդ ամբողջ գործի նյութերի պատճենը ստանալ։ Ստացա, վճարեցի համապատասխան պետտուրք, իմ գործի նյութերը ինձ տրամադրեցին, գործի նյութերը նայել եմ, միգուցե լավ չեմ նայել, Դուք ինձ ասեք այդպես չի, կա այնտեղ տենց փաստաթուղթ։ Նոր կազմով այս վերջին 24 թվականին, երբ որ իմ գործը քննվել է, ոչ մի դատավոր արխիվից չի պահանջել այն նախկին վարույթը, չի նայել, թե այնտեղ ինչ է գրված, ինչ փաստաթղթեր են ներկայացված, չի լսել այդ դատական նիստերի արձանագրությունը ու կայացել է համապատասխան որոշում՝ հիմնվելով այն նախկինում կայացած որոշման հիման վրա։ Պարո՛ն Դանիելյան, մեր լեզվով ասած ի՞նչ է ստացվում, ոնց որ մեկի կալանքը, ժամկետը երկարացնես, բայց այն նախնական նյութերը ընդհանրապես չունենաս, ուրիշի քնած կալանքը երկարացնես, բայց այդ նյութերը չլինեն, լինեն օրինակ այլ դատարանում, Վճռաբեկ դատարանում Ձեր պարագայում ասենք, եթե որ վերաքննիչում էիք կամ ես, երբ որ առաջին ատյանում էի, վերաքննիչում լինի:
Դուք նշում եք, որ ծանոթացել են բոլորը։ Ձեր բանավոր հավաստումը չեմ ուզում կասկածի տակ դնել, բայց գործի նյութերը այլ բանի մասին են խոսում։ Եթե գործավարության ընդհանուր կանոնները Բարձրագույն դատական խորհրդի վրա չեն տարածվում, այսինքն երբ որ արխիվից գործ է ուզվում, առանձին զեկուցագիր չի գրվում, պահանջագիր չի գրվում, մեջը չի դրվում գործի, դա մեկ այլ հարց է, բայց ես օրինակ գիտեմ, որ եթե իհարկե դա չի փոխվել, տարիներ շարունակ գործավարության համապատասխան կանոններ են եղել, որը բոլոր դատարաններում կիրառվել են, երբ որ մի դատավոր ցանկացել է մեկ այլ դատավորի կամ իր նախկինում կայացրած գործը արխիվից վերցնի, համապատասխան զեկուցագիր, գրություն, ասենք, չգիտեմ, օգնականը գրել է աշխատակազմի ղեկավարին և այլն, այդ գործի մեջ է դրվել, որ այդ գործը ինչ-որ մեկի ձեռքի տակով անցել է, բայց այդ ամեն ինչը կարելի է ստուգել, օրինակ, այդ գործում առկա համակարգչային այդ կրիչները, այսինքն՝ եթե դնենք հիմա համակարգչի մեջ, մի հատ տեսնենք վերջին անգամ երբ է բացվել այդ ամեն ինչը, սաղ կերևա առնվազն, բայց սա այլ ընթացակարգերի հարց է, ես եթե թույլ տաք շարունակեմ իմ փաստարկումը այլ հիմքերով։
Ուրեմն, եթե ընդունենք ես հիմքեր չունեմ իմ նախկին գործընկերներին չհավատալու բանավոր խոսքին, նույնիսկ այն ինչ որ նշված է, բայց այստեղ երկրորդ հարցն է գալիս: Ընդունենք, ծանոթացել են, ես հիմք եմ ընդունում դա, բա ինչպես է այդ որոշումը արձանագրվել, եթե ծանոթ են եղել, այդ նիստերի արձանագրությունները լսել են, ինչպես է արձանագրվել, որ դատավորը կամ նրա առանձին ներկայացուցիչներ այնպիսի վարքագիծ են դրսևորել այս դատական նիստերի դահլիճում, որ դուրս է եկել անգամ մի խոսքով խուլիգանության հանցակազմ է նկարագրված։ Բա եթե ծանոթացել են, ծանոթացել են, ինչի են այդ արձանագրումը արել, ուրեմն այս հիմքը փոխեմ, ինչի են ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակել, արձանագրել որոշման մեջ։
Բայց պետք ա նաև փաստեմ, չեմ կարա չփաստեմ, որ էդ տեղեկությունները, ըստ ինձ, ընդառաջ գնալով Ձեր պահանջին, իրականությանը չեն համապատասխանում, չէին կարող համապատասխանել։ Որակումները հետագայում երևի թե որոշումներով կանդրադառնանք ու այսպես։ Եթե ստացվում է ծանոթ ենք, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է զետեղվել այդ որոշման մեջ, որի տակ պարոն Դանիելյան, ի թիվս մյուսների, կա Ձեր ստորագրությունը: Հիմա այդ անկողմնակալ դիտորդի մոտ ինչպիսի տպավորություն պետք է ստեղծվի այ Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Հարուցման որոշումը ինչ-որ որպես այդպիսին իրավունքներ չսահմանափակող, անձի, դատավորի օրինական շահերը չշոշափող որոշումը, ստացվում ա անկողմնակալ դիտորդների մոտ կարող է այդպիսի տպավորություն ստեղծել, ես համոզված եմ այդ անկողմնակալ դիտորդները, հանրությունը ընդհանրապես չգիտեր էլ որ որոշումը կայացրել է տիկին Հարությունյանը, բացարկ է հայտնում ինքնաբացարկի միջնորդություն, Խորհուրդը բավարարվում է, բայց դատավորի դեպքում այդ դատական ակտը կայացրած ստացվում է, որ բացարկները չեն բավարարվում: Ես դրա համար նիստից առաջ էլ ուզում եմ ճշտեմ, միգուցե ես տեխնիկապես սխալ եմ ներկայացրել այդ միջնորդությունները, գրավոր չեմ տվել, դրա համար ճշտեցի, պարզվեց, որ ոչ։ Այն պատճառաբանությամբ է մերժվել նախկինում կայացվածներն էլ այն ինչ որ հրապարակվել է պարոն Աթաբեկյանի կողմից:
Հաջորդ հիմքը․ գործի նյութերին ծանոթ եք, ինչից է սկսել գործը, ես ասեմ։ Համենայնդեպս ըստ գործում առկա ապացույցների ինչից է սկսել։ Գործը սկսել է նրանից, երբ որ պարոն Անդրեասյանը Արդարադատության նախարար եղած ժամանակ որոշեց հերթական դատավորների անկախությունը սահմանափակող նախագիծը կյանքի կոչել:
Այդ տվյալ դեպքում խոսքը գնում էր ՄԻԵԴ-ի կողմից խախտումներ արձանագրված լինելու դեպքում այդ դատավորներին նախկինում 10-15 տարի առաջ կատարածի համար պատասխանատվության ենթարկելուն: Օրինակ ես, թեև պարոն Թումանյանը նախորդ դատական նիստում ակնարկներ արեց կամ ես երևի իր ակնարկը այդպես էլ թյուրըմբռնեցի, այ պարոն Մինասյանը, նախկին այդ նախարարը Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի մոտ էլի հարցազրույցով ինձ վերագրում էր Եվրոպական դատարանի ինչ-որ խախտումների համար, որ իբր թե իմ գործերով Եվրոպական դատարանը որևէ խախտում է արձանագրել: Սա ասեմ 12 տարի աշխատել եմ, լավ եմ աշխատել, վատ եմ աշխատել, թե բախտս է բերել, բայց ոչ մի խախտում չեմ ունեցել:
ՄԻԵԴ-ի կողմից իմ գործողությունները երբևէ խախտում չեն արձանագրվել, բայց կարծում եմ Ձեր 30-40 տարվա աշխատանքային փորձի ժամանակ այդպիսի խախտումներ արձանագրվել են: Օրինակ, արձանագրվել էր տիկին Մկոյանի դեպքում, արձանագրվել է պարոն Աթաբեկյանի ու այստեղ գտնվող, հա, տիկին Թումանյանցի դեպքում: Այդ ժամանակ ես ներկայացրեցի մի հատ նախագծի վերաբերյալ կարծիք, նախագծի վերաբերյալ կարծիք՝ հիմք ընդունելով։
Այդ նախագիծը իմ կողմից ներկայացվեց, նախագծի վերաբերյալ կարծիքը, իննը հոգի դատավոր ստորագրեց այդ կարծիքի տակ, որ դա անթույլատրելի է հետադարձ ուժ տալ օրենքին՝ անձի վիճակը վատթարացնող, ներկայացվեց Արդարադատության նախարարին: Դրանից հետո Արդարադատության նախարարը՝ Անդրեասյանը 22 թվականի փետրվարին «factor.am»-ին հարցազրույց է տալիս ու ասում է այդ ստորագրած դատավորներին նաև ինձ անվանում է քաղաքական գործունեությամբ զբաղվողներ, ասում է թե ինչի ենք իրեն ճնշում։
Պարոն Անդրեասյանը այդ հարցազրույցում ասաց, որ մինչև վերջին շունչը պայքարելու է այդ դատավորների դեմ ու մինչև վերջին շունչը պայքարելու է, որպեսզի այդ դատավորներին հեռացնի: Այդքանով դեռևս սահմանափակվեմ: Շնորհակալություն: Դրանից հետո էլի հին տարիներին է վերաբերվում, չասեմ, եղավ, եկավ այս վարույթը: Իր ֆինանսական գործընկերը հարուցեց, տիկին Հարությունյանը ըտեղ կապ չուներ, նախաձեռնեց, բերեց Բարձրագույն դատական խորհուրդ, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցան բազմաթիվ խախտումներ, ինձ չթողեցին օգտվել իմ տեխնիկական միջոցներից, որից հիմա օգտվում եմ ու որևէ մեկին չեմ խանգարում: Ուժի սպառնալիք տեղի ունեցավ, ուժի գործադրման, դատավորի նկատմամբ պարոն Դանիելյան, չգիտեմ, այնտեղ պաշտպաններին չթողնել մասնակցել այստեղ, դռները փակելու հրահանգներ, պինդ ամուր փակելու, 10 անգամ կրկնվող, շենք փորձել մուտք գործել փաստաբանների արգելք ու այդ պայմաններում արձանագրվեց այնպիսի տեղեկություններ, որոնք ինչպես նշվեց, չծավալվեմ նախագահողի հորդորով, իրականությանը չեն համապատասխանում ու Դուք այդ որոշումը վերարտադրել եք: Հիմա զուտ իմ մի հարցը․ Դուք դա վերարտադրում է եղել, թե՞ Դուք ուղղակի չեք վերանայել: Այդտեղ Ձեր առանձին գնահատականներ կա այդ գործողությունների, որ ես հասկանամ Դուք էս իմ վարքագիծը այդ հարցազրույցը դրան նախորդող ժամանակաշրջանը գնահատել եք, թե՝ ոչ, երեկ չէ առաջին օրն էլ այդքան քննարկվեց, որ ես սա թիրախային գորընթացա եղել, ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում եմ հայտնվել ավելի վաղ այլ հարցազրույցների կապակցությամբ, այն հարցազրույցները որով այ փորձել եմ այն դատավորների շահերը պաշտպանեմ։
Նման ձևով դիրքորոշում է ներկայացված եղել, հիմա պարոն Դանիելյանի մասով, պարոն Դանիելյան, Ձեր՝ որպես ոչ իմ գործով, բայց, որը որպես իրավական փաստարկ, Ձեր դրսևորած վարքագիծը որպես ԲԴԽ անդամ: Վարքագիծը ասելով դուք համոզված եմ ճիշտ եք ընկալում ի նկատի ունեմ կայացրած որոշումները, դրսևորած գործողությունները ի պաշտոնե։ Տեսեք էլի են նույն տեսանյութի մասին: Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրեց կամ առանձին անդամներ, որ ես սխալ եմ հասկացել Բարձրագույն դատական խորհրդի այն որոշումը, որը որ կապված էր եղել պարոն Անդրեասյանի կողմից Հանրային հեռուստաընկերության դեպարտամենտին հանձնարարած, դեպարտամենտի կողմից պատրաստված, այն հետագայում մամուլ սպրտված, մամուլից նախարարության կողմից վերցված, դրա հիման վրա հարուցված, ԲԴԽ ներկայացրած ու դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է։
Ուրեմն, պարո՛ն Դանիելյան, երեկ, երեկ չէ առաջին օրը ԲԴԽ անդամները ասեցին, որ դա ոչ թե գնահատել են տեսանյութը, դրա ստեղծման նախապատմությունը, դրա էությունը, ձեռքբերման աղբյուրը, այլ գնահատել եմ բացառապես ինքնին Կարեն Անդրեասյանի Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը: Ասենք մենք, ես և Դուք լավ գիտենք չէ՞ ինչ է նշանակում ապացուցի ձեռքբերման աղբյուր, ապացուցի ստեղծում: Ես և Դուք ի նկատի ունեմ քրեականի մասնագետները: Հիմա Դուք տենց ակտ եք կայացրել:
Այսինքն դատավորը հանձնարարել է օգնականին, զեկուցագիր գրի կամ մեկի վրա ինչ-որ հաղորդում գրի, դա էլ միլպետը սփռել է մամուլ, դատախազը վերցրել է մամուլից, բերել է այդ դատավորի մոտ, այդ դատավորը դատել է ու ասում ենք այդ գործընթացը նորմալ է, այդ մասին արված հրապարակային հայտարարությունը նորմալ է, դա իմ մոտ վստահություն չի ներշնչում, հարգելի պարոն Դանիելյան, որ եթե մի գործով այսպիսի դիրքորոշում եք հայտնել, այլ ճյուղերի մասնագետները միգուցե այլ մոտեցումներ ունեն, բայց ինձ թվում ես և Դուք համակարծիք ենք այդ հարցում ու ինձ համոզված եմ, որ եթե Դուք այդ որոշումն եք կայացրել ուրիշի գործով, իմ գործով ինչի չեք կայացնի մեկ այլ որոշում, դրա համար իմ մոտ վստահություն չկա։
Մի խոսքով, չչարաշահելով համբերությունը ներկաների, երևի սահմանափակվեմ, պնդում եմ բացարկիս միջնորդությունը, եթե կտրամադրվեն որևէ երաշխիքներ կամ որևէ դիտարկումներ կարվեն հավելյալ նաև պարոն Դանիելյանի կողմից, հնարավոր է միջնորդության առանձին հիմքեր փոխվեն կամ դրանցից առանձին հիմքերից հրաժարվեմ, շնորհակալություն:»:
Դավիթ Հարությունյանը 15.01.2026 թվականին Խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Պարոն Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն ներկայացնելուց առաջ, նախ վերջինիս կցանկանայի լսել երաշխիքների հետ կապված, հնարավոր տրամադրման կամ այդպիսիք չտրամադրելու հետ կապված: Չգիտեմ պարոն Հովհաննիսյանը Խորհրդին տեղյակ պահել է, թե չէ: Օրինակ, 24 թվականին, հիմա մեր ունեցած ընկերական հարաբերությունների մասին, թե՝ ոչ, ես տեղյակ պահեմ, որ այդպիսիք կան, եղել են այդպիսիք, որ, օրինակ, այս համատեքստում նույնիսկ վերջինս իմ վերաբերյալ կայացրել է համապատասխան որոշում անցյալ տարի, որոշում, որը որ հակասահմանադրական է եղել, այդուհանդերձ ես գտնում եմ, որ պետք է Խորհուրդը առաջնորդվի էլի իմ գործով կիրառած մոտեցումներով, սկզբունքներով և վերջինիս հեռացնի Խորհրդի կազմից, իմ գործի քննության ընթացքում, այսինքն բացարկի միջնորդությունը բավարարի:
Հետևյալն է խնդիրը. Արշակ Վարդանյանի, տիկին Նաիրա Հովսեփյանի դեպքում, առանց իմ կարծիքը հաշվի առնելու Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ և որոշում կայացրեց վերջիններիս վարույթից հեռացնելու մասին: Բացարկների, մի դեպքում բացարկի, մյուս դեպքում ինքնաբացարկի որոշումները բավարարելու եղանակով՝ հիմք ընդունելով ընկերական կամ բարեկամական հարաբերությունները։ Եվ ես գտնում եմ, որ այս մոտեցումը պետք է կիրառվի, եթե այս մոտեցումը ընդունելի չի Խորհրդի համար կամ պարոն Հովհաննիսյանը կհերքի մեր հարաբերությունները կամ այլ տեսակետ ունի մեր ունեցած նախկինում հարաբերությունների վերաբերյալ, ապա ես գտնում եմ, որ պետք է քննարկվի նաև մյուս հիմքի համատեքստում, այն ինչ որ օրինակ պարոն Դանիելյանի դեպքում էր, որ իմ վերաբերյալ, ի տարբերություն ներկա գտնվող երեք դատավորներից, երկու դատավորից ու մեկ ոչ դատավոր անդամից, կայացրել է ի տարբերություն որով կայացրել են երկուսը, մեկ որոշում, որը արդեն իսկ անօրինական է ճանաչվել հակասահմանադրական է դիտվել ու կիրառելով ավելի վաղ հնչեցված մոտեցումները կապված տիկին Արմենուհի Հարությունյանի, Կարեն Անդրեասյանի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները, բավարարի բացարկի միջնորդությունը:
Հիմա պարոն Հովհաննիսյանից ես երկու երաշխիք եմ ակնկալում լսեմ կամ տրամադրում եմ ակնկալում այդպիսի երաշխիքների։ Առաջինը մեր հարաբերությունների մասին և երկրորդը, օրինակ, պարոն Դանիելյանից էլ չլսեցի, վերջինս իր որոշման մեջ, որը որ ստորագրել է, համահեղինակ է եղել այդ որոշմանը անցյալ տարվա 24 թվականի հոկտեմբերի 18-ին, ես ասում եմ այդ որոշումը իմ մոտ մինչև հիմա տարընթերցումների տեղիք է տալիս ընկալման առումով, այնտեղ ինքը արձանագրել է, որ օրինակ ես հեղինակազրկել եմ դատական իշխանությունը, թե ոչ այդպիսի արձանագրում կա՞, պարոն Հովհաննիսյան Ձեր կողմից ըստ Ձեզ, Ձեր ստորագրած որոշմամբ, դա մի հարց և երկրորդ հարցը մեր ընկերական հարաբերությունների մասին․ բացահայտել եք Խորհրդին, թե՝ չէ, դա Ձեզ կաշկանդում է լինել այս գործով դատավոր, թե՝ ոչ, շնորհակալություն։
Հովհաննիսյանի մասով եմ ասում, ու այդ ժամանակ ես ընդհանրապես ցանկություն էլ չունեի առաջադրվելու, դիմեցի ԲԴԽ, որ խնդրում եմ ինձ էլ ծանուցեք, ինչու չեք ծանուցում ու պատասխան ստացա, այդ պատասխանը կներկայացնեմ, հարցում էլ կներկայացնեմ ու երբ որ ես ապրիլի 7-ին ասեցի, որ ԲԴԽ նախագահը միջամտում է ընտրություններին, նաև դա ի նկատի ունեի ու երբ որ մոտեցա Ձեզ շնորհավորեցի, ասեցի, որ հանկարծ չմտածեք, թե Ձեր հետ կապված է այս ամեն ինչը: Դե հիմա զուտ այդքանը, մնացածը չշարունակեմ:
Պարոն Հովհաննիսյանի մասով ասեմ, երբ որ վերջինս ծանուցվել է, պետք է էլի ծանուցվեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը առաջին ատյանի, որ լիներ ընտրությունը մրցակցային: Այդ մասին նաև գիտենք, որ եղել է համապատասխան պահանջներ դատավորներից, որ իրենք էլ ծանուցվեն, բայց չեն ծանուցվել: Ընտրությունը եղել է սահմանափակ, բացառապես մարզերում, մարզի շրջաններում ու պարոն Հովհաննիսյանը, ես ասեմ Ձեզ, միշտ իմ կարծիքը այն է եղել նրա մասին, որ արժանի է լինել թե ԲԴԽ, ԲԴԽ նախագահ էլ, անդամ էլ, դրա մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ մրցակցային ընտրություններով ընտրվեր, որ Երևանի դատավորներն էլ մասնակցեին, այդ ժամանակ ես չեմ եղել, իմ խնդիրը չի եղել, որ բոլորը ծանուցվեին, հավասար պայմաններով ընտրվեին, միգուցե ավելի արժանի, չթերագնահատելով պարոն Հովհաննիսյանին, դատավորներ կային, որ լինեին այստեղ, արդար դատավարություններ անեին, ոչ թե ասենք ազդեցության տակ ընկնեին:
Հիմա պարոն Հովհաննիսյանը չեմ կարծում, թե ընդհանրապես ազդեցության տակ գտնվող մարդ է, դատավոր է, բայց փաստարկումներ կա։ Սա տրիբունալի պատշաճության հարց է, այս տրիբունալը պատշաճ դատարան է, թե՝ չէ, բոլորը իրավաբաններ են, թե՝ չէ, բոլորը համապատասխան կենսափորձ ունեն, թե՝ չէ, օրենքով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանում են, թե՝ չէ, նախկինում այնպիսի վարքագիծ դրսևորել են, որ վերջիններից դատավարությունների կայացրած ակտերը կասկածի տակ չառնի:
Պարոն Հովհաննիսյանի դեպքում բացարկի հիմքերը վերաբերելի են նաև հիմքերը, օրինակ՝ որ Դանիելյանի դեպքում ասեցի այդ «TikTok»-յան արդարադատությանը մասնակցությունը, մյուս գնահատականները դատավորների վերաբերյալ տված որոշումներով տեսանյութերի մասով, բայց հատկապես այդ «TikTok»-ը կարելի է ասել։ Ուրեմն մտնում ենք «TikTok» հավելված, էնտեղ տեղի է ունեցել «TikTok»-յան արդարադատություն, ինչ է դա «TikTok»-յան արդարադատություն։ Դե հիմա թույլ տվեք ես ավելացնեմ։ Որովհետև այստեղ դրանից հետո փաստարկներ են հնչել, օրինակ, պարոն հարգարժան իմ գործընկեր Դադունցը ասել է, որ դա դատավորի խնդիրն է ինչ սոցիալական, ինչ կվարի, ի՞նչ կուզի կլուսաբանի։
Ես մասնակի եմ պնդում, պարոն Հովհաննիսյանը համոզիչ փաստարկ բերեց, որ այդ ընտրության գործընթացը վիճարկվել է և կա դատական օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Ես չգիտեի, որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ես դա կփորձեմ ձեռք բերեմ, ծանոթանամ, բայց որ ասում եք, ես Ձեզ հավատում եմ: Այդ մասով իմ միջնորդության հիմնավորումները հանում եմ, չեմ պնդում, իսկ օրինակ, օրինակ դիցուք «TikTok»-ի մասով, «TikTok»-յան արդարադատության, պնդում եմ, որովհետև, ես ասում եմ՝ բոլոր ԲԴԽ անդամները այդ ժամանակ եղել են դատավոր, որ կապ չունի նախագահ է, անդամ է, բոլորը հավասար դատավորներ են և եթե տեսնում են մի դատավոր կանխակալ կարծիքներ է դրսևորում, ցուցաբերում «TikTok»-ով, դատավորին պատասխանատվության չենթարկած, նրա մեղավորության հարցը կասկածի տակ է դնում, նրա մասին վիրավորանքներ է գեներացնում այդ իր կայքերում, այ դա պետք է արձագանքվեր, դա պետք է կամ վարույթ հարուցվեր նրա նկատմամբ, կամ անմիջապես բացարկի հարց քննարկվեր, հեռացվել է վարույթից ու պարոն Դադունցի տեսակետն է այստեղ հետաքրքիր, որպես փաստարկում եմ ասում, ոչ թե նրան մեջբերում եմ, ասում է դե դա ցանկացած դատավորի գործն է: Ես հույսով եմ, որ որևէ դատավոր նման գործելաոճի համար Արդարադատության նախարարության կողմից պատասխանատվության ենթարկելու միջնորդություն չի բերվի, երբ որ մի դատավոր որոշի, որ լուսաբանում է իր նիստերը, մտնի ասենք սպանության գործով, ասի կդատե՞մ արդյոք ես այս մարդուն, թե՝ ոչ: Նա սպանել է, չգիտեմ, իր բարեկամին, պետք է դատվի, թե՝ ոչ, այս անձը մեղադրվում է սրա մեջ, տենց հրապարակումներ անի, այդ մեղադրյալի հասցեին հայհոյանքներ գեներացնի, վերջում էլ մտնի դատավճիռ կարդա, ասենք դատապարտել 12 տարի ազատազրկման։ Այդ դատավորի վերջը ի՞նչ կլիներ։ Եթե վերաքննիչում լիներ մյուս կոլեգաները ինչ պետք է անեին, այ պետք է հեռացվեին այս վարույթից սրա մասինա խոսքը։ Այդ մասով պնդում եմ, մյուս մասն էլ պարոն Հովհաննիսյանը ասում է ընդունեցի տեսակետը, որ ստորագրել է որոշման տակ, քանի որ դա եղել է մեջբերում այդ հեղինակազրկում մյուս, բայց մի փաստ կա այնտեղ, որ պարոն Հովհաննիսյանը իրավացիորեն մատնանշեց, այնտեղ նշած է, թե դատավորը որևէ նոր բան չի ներկայացրել, այդ դատավորին նախ հնարավորություն չեն տվել ներկայացնելու որևէ բան, երկրորդ նոր բան չի, որ պետք է ներկայացնի, ընդհանրապես պետք է ներկայացնեի, իսկ դա տիկին Թումանյանցի զեկույցի հիման վրա պարոն Դանիելյանի նախագահությամբ արված դատողություններն էր, թե ես պետք է այնպիսի բաներ ներկայացնեի, որը հնարավորություն չեմ ունեցել ներկայացնելու և ամեն դեպքում այս համատեքստում, հաշվի առնելով, որ իմ վերաբերյալ կայացրել է որոշում, որը որ հակասահմանադրական է ճանաչվել, մասնակցել է այդպիսի գործընթացների, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը, ես հայտնում եմ ու պնդում եմ իմ ինքնաբացարկի միջնորդությունը՝ հանելով ընտրության հետ կապված հիմնավորումները:»:
Դավիթ Հարությունյանը 15.01.2026 թվականին Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնած բացարկի միջնորդությամբ նշել է, որ. «Այսպիսով, շարունակելով ներկայացնում եմ բացարկի միջնորդություն Ձեզ՝ պարո՛ն Աթաբեկյան, որպես ԲԴԽ անդամ, ԲԴԽ նախագահ: Չմանրամասնելով ու չկրկնելով, արձանագրենք նաև այն կողմերի համար, ովքեր ավելի վաղ դատավարությանը չեն մասնակցել, մասնավորապես, 23 թվականին: Հարկադրված եմ փաստարկել, որ այդ դատական նիստում Արշակ Վարդանյանին, Նաիրա Հովսեփյանին բացարկի միջնորդություն ներկայացվեց, բավարարվեց իմ հետ հարաբերություններ, ընկերական հարաբերություններ ունենալու հիմքով կամ բարեկամական: Մեր կողմից ներկայացված միջնորդությունը Անդրեասյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ, որը հիմնված էր էլի իր և Գրիգոր Մինասյանի անվիճելի ընկերական տնտեսական հարաբերությունների հիման վրա, մերժվեց: Որոշման մեջ 23 թվականի բացարկը մերժելու մասին կայացված հուլիսի 3-ի ամսաթվով հրապարակված հուլիսի 28-ին այդ մասին դիտարկումներ չկար, որ իմ ներկայացրած միջնորդությունների մերժվելու պատճառաբանությունների մասին, մասնավորապես, Անդրեասյանի այդ ընկերական հիմքը նշելու և Վարդանյանի ու Հովսեփյանի բացարկները քննարկելու մասով: Կար ուղղակի արձանագրային որոշումներ, որի մասին իմ կարծիքը չէր հարցվել, չէր հայցվել կամ ասել, ինչպես արձանագրվել էր Ձեր ներկայությամբ, ես դրա ժամանակը կորցրել էի և ցանկանում էի արտահայտվել: Ես այդ ժամանակ, ինչպես տիկին Մկոյանի դեպքում, նաև Ձեր դեպքում նշեցի, որ նախարարության փաստարկները, որոնք վերաբերում էին Վարդանյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու հետ, ըստ էության, նույնական էին, այսինքն Ձեզ ևս ճանաչում էի տասնյակ տարիներ, ուսանողական տարիներից, ունեինք, սխալ չընկալվի, բարիադրացական կամ ընկերական հարաբերություններ և այդ նույն չափանիշների հիման վրա Ձեզ ներկայացրել էի բացարկի միջնորդություն: Նաև կուզենամ սա փաստեմ, որ այստեղ խնդիրը ընդհանրապես ընկերական հարաբերությունների վրա, այս անընդհատ շեշտում եմ, որ ընդհանրապես անկողմնակալ դիտորդների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե դա պարտադիր անվերապահ հիմք է Բարձրագույն դատական խորհրդի դեպքում, որ եթե կողմի հետ ունեն ընկերական հարաբերություններ, պետք է պարտադիր բացարկ հայտնեն, ընդհանրապես, դատավորները պրոֆեսիոնալ դատավորների մասին է խոսքը, ոչ թե ոչ դատավոր, անդամ, դատավորի փորձ չունեցող անձանց մասին: Ինձ թվում է պրոֆեսիոնալները և իսկական դատավորները ի վիճակի են քննել, լուծել նաև դրական հարաբերությունների մեջ գտնվող անձանց վերաբերյալ վեճեր, գործեր և հատկապես ԲԴԽ-ում, երբ որ դատավոր անդամներից, դատավորներից որևէ մեկը դառնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, բնականաբար շատ նորմալ է, որ դատավորներից շատերի հետ ունենա ընկերական հարաբերություններ ու այդ զուտ այդ հիմքով անընդհատ բացարկի միջնորդություններ, ինքնաբացարկներ ներկայացնելը, բնականաբար, կարող է նույնիսկ դիտվի որպես արդարադատության իրականացումից հրաժարում, բայց ԲԴԽ-ն 23 թվականին Վարդանյանի, Արշակ Վարդանյանի, Նաիրա Հովսեփյանի դեպքերում այդպես է վարվել, գտել է, որ ընկերական կամ բարեկամական հարաբերությունները խոչընդոտ են նրանց մասնակցությամբ դատական նիստը շարունակելու համար: Ու քանի որ այդ չափանիշն էր ընդունվել, ես այդ հիմքով նաև Ձեզ բացարկ հայտնեցի այդ հիմքով, որ ընկերական հարաբերություններ ունեցանք ու երևի թե ճիշտը նա է, որ արիստոտելյան հայտնի սկզբունքով առաջնորդվեն չէ, դատավորները, որ ոնց էր ասում՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց արդարությունը, ճշմարտությունը ավելի բարձր է կամ ավելի վեհը, չգիտեմ, չեմ հիշում և այդ սկզբունքով էլ մեծամասնությունը առաջնորդվում է դատավորների:
Հիմա այդ միջնորդությունները, նաև Ձեր վերաբերյալ ներկայացված միջնորդությունները այն ժամանակ, ուղղակի մերժվել են նշելով, որ առանց հիմքերի է, անհիմն է: Հիմա էլ ես ներկայացնում եմ միջնորդություններ, չգիտեմ ինչ հիմնավորումներ ներկայացնեմ կամ ինչ է հնարավոր ներկայացնել, որ այդ բացարկի միջնորդությունները քննարկվի և բավարարվի: Ես ասում եմ դատավորը, ոչ դատավոր անդամը կանգնել, ասել է այս ինձ, դատավորը ինձ զտման է ենթարկել, դա ոչ մի հիմք չի բացարկի միջնորդությունը քննարկելու համար: Ասում եմ քանի հատ ակտ է կայացվել իմ վերաբերյալ, դա հիմք չի, բա որն է հիմքերը այդ բացարկի, այդ ոչ սպառիչ 71-րդ հոդվածով նախատեսված:
Հիմա, հարգելի՛ պարոն Աթաբեկյան, Դուք իմ վերաբերյալ առնվազն երկու հատ դատական ակտ եք կայացրել, որոնք հակասահմանադրական են ճանաչվել ու հատկապես այն առաջին դատական ակտը, որտեղ իրականությանը չհամապատասխանող դիտարկումներ են արվել իմ և իմ ներկայացուցիչների կողմից չակերտներում խուլիգանական գործողություններ այս դատական նիստերի դահլիճում անելու համար: Եթե տիկին Մկոյանի դեպքում ես համոզմունք ունեմ, որը չփարատվեց, որ վերջինս առանց կարդալու է դա ստորագրել, Ձեր դեպքում այդ համոզմունքը չեմ կարող արտահայտել, ասում է՝ կարդալով եք ստորագրել ու ոնց եք տենց բանի տակ ստորագրել, խախտում դիտարկել, մի բան ուրիշ հարց է, բայց առանձին նաև նման գնահատականներ տվել: Այն պայմաններում, որ բոլորիս ներկայությամբ է այդ ամենը եղել, կան դատական նիստերի ձայնագրություն և եթե կա այդպիսի բան ես կխնդրեմ օրինակ նախարարության ներկայացուցիչը, ով որ լսել է այդ բոլոր դիսկերը դնի լսի ասի այդ որ հատվածում դատավորը կամ նրա առանձին ներկայացուցիչները այնպիսի վարքագիծ դրսևորեցին, որը դուրս էր, չգիտեմ, բարոյականության, համընդհանուր ընդունված նորմերի կանոնների սահմաններից դուրս էր, որտեղ է տենց բան եղել: Շարունակելով:
Հարգարժան նախկին ներկայացուցչին անդրադառնալով՝ միայն իր նկատմամբ էր սանկցիա կիրառվել, այն էր պահանջել էր պարզաբանել Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը, կիրառվել էր սանկցիա ուրիշների նկատմամբ, եթե ընդունենք, թե այստեղ խուլիգանություն է տեղի ունեցել բա ինչի սանկցիա չէր կիրառվում, ինչի հանցագործության մասին հաղորդում չէր ներկայացվում: Մի պարզ պատճառով, որ նման բան ուղղակի տեղի չէր կարող ունենալ ու չի էլ ունեցել:
Հիմա անդրադառնանք այդ որոշումներին: Այդ որոշումները ճանաչվել են հակասահմանադրական: Ես ասում էի, եթե դրանք ոչ դատավոր անդամները կայացրած լինեին, դա նորմալ չէր, բայց կարելի էր ինչ-որ մի կերպ հասկանալ կամ չհասկանալ, բայց դա կայացրել են, ստորագրել են որոշման տակ պրոֆեսիոնալ դատավորներ, պրոֆեսիոնալ դատավորներն են ստորագրել, պրոֆեսիոնալ դատավորների ներկայությամբ է տեղի ունեցել դատավորի նկատմամբ ուժի գործադրման սպառնալիքը պրոֆեսիոնալ դատավորների ներկայությամբ է տեղի ունեցել դատավորի նկատմամբ հեգնական վերաբերմունք դրսևորելը դատական նիստում հեռախոսով խոսելը, այդ մասին կողմի դիտողությունը ու հետո հեռախոսը երեսին քսելը, այդ դրանով իսկ դատավորի նկատմամբ հեգնական կամ ներկայացուցիչների մոտ նկատմամբ հեգնական վերաբերմունք դրսևորելը, այդ դատավորների ներկայությամբ է տեղի ունեցել, երբ որ ասենք փաստաբանին ասում էին կարող ես նստած խոսել, դատավորը ասում էր կարող եմ նստած խոսել, ասում էի խոսի, հետո ասում էին չէ պիտի կանգնես, ասում եմ ինչի պիտի կանգնեմ, ասում է որովհետև տենց է որոշված, որովհետև անհարգալից չես, ասում եմ լավ կանգնեցի, հետո չէ նստի, մի շարժվի, հետո, էլ ինչ էր ու սենց լիքը բազմաթիվ իրավիճակներ: Դատավորների ներկայությամբ էր, երբ որ ասվում էր, թե ես եմ որոշում, եթե մյուսները համաձայն չեն նոր կարան արձագանքեն, խորհրդակցական սենյակ չենք գնում, թեև պարտավոր ենք օրենքով գնան, եթե հարցերը բարիադրացականով են լուծվում կամ կողմերի հետ բարիադրացական հարաբերությունների մեջ ենք գտնվում: Այդ դատավորների ներկայությամբ էր, պարո՛ն Աթաբեկյան, Ձեր ներկայությամբ էր, որ երբ որ ինքնաբացակի հիմքեր էինք ներկայացնում, ժամանակային սահմանափակում էին դնում, ասում էին չի կարելի, վերջ, արգելում եմ, ավարտվեց, մնաց հինգ րոպե, մնաց մի րոպե, ժամանակը կորցրեցիր, դատավորների ներկայությամբ էր, երբ որ Արդարադատության նախարարության ներկայացուցչին հարցեր էինք ուղղում, ասում էին վերջ, սպառվեց հարցերը, իրավունք ունի նախարարության ներկայացուցիչը չպատասխանի էդ հարցերին: Դատավորների ներկայությամբ է եղել, երբ որ իմ նկատմամբ անհիմն դատական սանկցիա կիրառվել, դրանից հետո հրահանգվել է էս դռները փակեն, երևի ոչ պակաս քան 10 անգամ կարգադիչներին ուղղված հրահանգով՝ դուռը փակեք, փակեք դռները, փակեք այդ դռները, դռները ամուր փակեք ու այստեղ նստած Ձեր ներկայությամբ է եղել, երբ որ մեր հարգարժան կարգադրիչների ծառայության պետը, ենթադրում եմ, մոտեցավ և զեկուցեց, որ փաստաբանները եկել են, ցանկանում են վերև բարձրանան և ԲԴԽ մեկ այլ անդամի հետ դատական նիստը նախագահողը ասում է, որ չէ ասա թող չբարձրանան, պետք չի բարձրանան ու ընդամենը 17 րոպեում ավարտվում է կարևոր փուլեր, ապացույցներն են հետազոտվում, կողմերը իրենց դիրքորոշումներն են հայտնում, կողմը, այդ մյուս կողմը չկա, հարցեր՝ նաև Ձեր կողմից ներկայացուցչին, խորհրդակցական սենյակ են հեռանում: Խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո իմ մոտ ես մինչև վերջ չէի հավատում, այն կանխավարկածն էր, որ կարող է ամեն դեպքում ինչ-որ մեկը նաև չի լսել այդ հրահանգները, չի լսել, որ ներկայացուցիչներ են բարձրանում, անհատական բոլորիդ էլփոստերին ուղարկել եմ դատական նիստը վերսկսելու մասին միջնորդությունները այդ պատճառաբանությամբ՝ կից նյութերով, անհատական բոլորին, այդ մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը, հեռանալուց վերադառնալը մամուլում հրապարակումներ է եղել, որ սենց բան է տեղի ունեցել, միգուցե չեք լսել, միգուցե չեք լսել, որ դատավորին հեռացրեցին, պաշտպանները, փաստաբանները ուզում են շենք մտնեին, բայց արգելում են ու այս պայմաններում ոչ մի անդրադարձ դրան հրապարակվում ա էդ որոշումը, վերջում էլ պաշտոնական ներկայացուցիչը Դատական դեպարտամենտի հայտարարում է, թե այդ հրահանգները ներս չթողնելու ուղղված են եղել կարգադիչների հավելյալ ուժերի ներգրավմանը: Այդ ոնց կարող ենք էլի պատկերացնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն են բացառապես ներկա գտնվում մեկ այլ կազմ նախարարության հարգելի ներկայացուցիչների ու ցանկանում են դատական նիստերի 10-ից ավելի անգամ կողպված դռներից ներս մտնել հավելյալ ուժեր կարգադրիչների: Կարգադրիչները մտնեն ինչ անեն, ինչ որ խառը իրավիճակ է՞ր, ինչի համար էին մտնում կարգադրիչները, երբ որ բացառապես նախարարության ներկայացուցիչներն ու ԲԴԽ կազմը, մեկ էլ նիստերի քարտուղարը, մտնում էին ինչ, ինչ էր տեղի ունենում: Դե բոլորիս համար պարզ ա, որ որևէ բան տեղի չէր ունենում, այլ դա ինչ-որ փորձում էին այդպես ներկայացնել, որպեսզի այլուրեքություն ապահովեն այդ գործողության համար:
Հնարավորինս ամփոփ եմ փորձում ներկայացնել, ուղղակի նախորդի միջնորդությունը բաղկացած էր 120 թերթից, այդ 120 թերթին ավելացել է ևս 60-ը, ես փորձում եմ այդ 180 էջը շուտ, շատ ամփոփ ներկայացնեմ: Հիմա, ես որպես կողմ, ում նկատմամբ տեղի են ունեցել այդ անօրինական գործողությունները, ինչպիսի վստահություն պետք է ունենամ, ինչից ելնելով պետք ա վստահ եմ ես Ձեր կազմին, Ձեր նախագահությամբ ընթացող դատավարությանը, ի՞նչ է փոխվել, կարանք ասենք Անդրեասյանը չկա, հիմնական դերակատարը, բայց նրա բացակայությունը չեզոքացնո՞ւմ է Ձեր գործողությունների, նախկինում կատարած գործողությունները, ապագայում կանխորոշող վարքագիծը: Ես համոզված եմ, որ եթե Անդրեասյանը չլիներ, այդ ամեն ինչը տեղի չէր ունենալու, հատկապես դատավորները ես համոզված եմ 100%-ով այսպես ասեմ, որ նման բան իրենց թույլ չէին տա: Բայց այստեղ խնդիրը նրանում է եղել, որ բոլորդ եղել եք նրա ազդեցության տակ, ոչ դրական ազդեցության տակ: Մի մասը մեծ սիրով, կարծում եմ, օրինակ Ձեր դեպքում ես համոզված եմ, որ էտպես չի եղել ու Ձեր կամքով չի եղել դա, այ հիմա Դուք եք Դատական խորհուրդը ղեկավարում, պետք է դա էլ փաստեմ, ես ուզում եմ ամեն ինչ ճիշտ ասեմ, անկեղծ լինեմ, այս մեկ տարվա ընթացքում, բացառությամբ այս վերջին մեկ-երկու ամիսը կայացած որոշումների, ես չեմ տեսել, որ ամեն դեպքում ինչքանով որ փորձել եմ հետևեմ, որ մի դատավորի նկատմամբ անօրինական հետապնդումներ նախաձեռնեն, ինչ-որ ցանկություն լինի ինչ-որ մի դատավորի պատասխանատվության ենթարկել, բերեն անօրինական դատավարություններ անեն, ես տենց բան չեմ տեսել ու եթե այն տեսանյութում հայտնի տիկին Թումանյանցը ու ևս երևի մեկ հոգի կամ երկուս Անդրեասանին ներկայացնում էին որպես նախկիններին գերազանցող նախագահ Բարձրագույն դատական խորհրդի, ես, օրինակ, ուրիշ բան կասեի, համեմատության մեջ եմ ամեն ինչը ասում: Այ ինձ թվում է Դուք եք գերազանցում բոլորին այդ դրական առումով, ինչ որ փաստարկված եմ փորձում ասեմ, ոչ թե զուտ զգացմունքներս եմ արտահայտում, այլ ինչ որ կա այդ եմ ասում, բայց տեսեք ինչ է, հիմա անցնենք ընտրություններին:
Դուք հարց տվեցիք նաև այդ առումով, երբ Դուք ևս Անդրեասյանի օրոք ընտրվել եք՝ լինելով միանձնյա թեկնածու, սա էլի եմ ինչ-որ այն ժամանակ ենք մենք զրույց ունեցել, հիմա էլ ես արդեն հրապարակային եմ ասում, ոչ մեր զրույցի համատեքստում: Երբ որ Ջերմուկում տեղի ունեցած հանդիպմանը դատարանների նախագահների հետ Անդրեասյանը փաստել էր, թե Դավիթ Հարությունյանը ԲԴԽ անդամ չի դառնալու, ես, չգիտեմ, նա որտեղից էր ամեն ինչը վերցրել, մտածել, հորինել, ով էր նրան այդպիսի բան ասել, ես ուղղակի իմ մեջ սպորտային հետաքրքրություն մտավ, ես նման ցանկություն ընդհանրապես չունեի, դիմեցի Դատական դեպարտամենտին, ԲԴԽ-ին, ասեցի խնդրում եմ ինձ էլ ծանուցեք, դե բնականաբար չծանուցեցին, որոշեցին ոչ թե Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցեն, այլ չգիտեմ խի Սնանկության դատարանը ծանուցեն, բացառապես, էս էլ փաստեմ, որ հարցը կանխեմ այո, բոլորը հրաժարվեցին մյուսները, բայց սա չենք կարող ասենք, թե մրցակցային ընտրություն է եղել այս պայմաններում: Բացարկի համատեքստում Անդրեասյանի գործողությունների և Ձեր՝ նրա ազդեցության տակ գտնվելու համատեքստում հետևյալը նշեմ. իմ հարցազրույցը ապրիլի 7-ի նաև պայմանավորված էր Անդրեասյանի կողմից այդ ընտրություններին ուղղակի միջամտություն կատարելով: Բոլորս կհիշենք ապրիլի 6-ից լույս 7-ի գիշերը կամ հենց 6-ին Դատական դեպարտամենտի խոսնակի անունից Անդրեասյանի գրած կազմած հայտարարությունը: Այդ խոսնակը նույնիսկ Հայաստանում չէր, Անդրեասյանը հետևյալ մտքեր, ասեմ հիշեցնեմ, թե չգիտեմ կհիշեք երևի: Ինչ-որ նշել էր, որ ինչ-որ ինքը իրեն մտածել էր, որ ինքը պետք է հրաժարական ներկայացնի, հետո հերքել էր իր հրաժարականը ու ինչ-որ թեկնածուներից մեկին կոնկրետ Արշակ Վարդանյանի վերաբերյալ բացասական դիտարկումներ էր արել: Դե բնականաբար Ձեր մասին չէր այդ բացասական դիտարկումը, քանի որ Դուք այդ օրը միակ թեկնածուն էիք Սնանկության դատարանից ու Վերաքննիչ դատարանի երկու դատավոր էին ընտրվում՝ Մխիթարյան Ռուբիկ, մեկ էլ Արշակ Վարդանյան: Երևի թե բոլորս դատավորները կհիշեն, թե ինչ միջավայրում էր այդ ընտրությունը, աշխատավարձերի հետ կապված խոսակցությունները, տարբեր ընտրությունների հետ, ով կընտրվի, ոնց կլինի աշխատավարձեր և այլն: Ես ուղղակի սա փաստեմ, երևի բացարկի հետ կապ չունի: Չէ ուզում եմ ասեմ, որ հատկապես ու առավելապես, որ դատական համակարգը ես այդ օրը ավելի շատ եմ սկսել հարգել, ընդունել, սիրել, որովհետև դատավորները ճիշտ ընտրություն կատարեցին: Գրավոր ու ոչ գրավոր հայտարարություններին տուրք չգնացին, բայց դե արդյունքները բնականաբար երկար չտևեցին դրանց: Սա ուղղակի մեջբերում էր։
Հիմա Դուք ընտրվեցիք Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բոլորի տրամաբանությամբ պետք է լինեիք լավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Դուք, ես չեմ հիշում ընտրությունների ժամանակ Ձեզ հարց էլ կարծես թե տվեցին, թե արդյոք պայքարելու եք դատավորների իրավունքների համար և այլն: Դուք ոնց որ թե ոչ թե ասեցիք չեմ պայքարելու, ասեցիք դա չի Ձեր գործառույթը, բայց եթե չեմ սխալվում, կարող է սխալ եմ մի քիչ ասում բառերը, բայց հիմա այստեղ ինչի համար է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ինչի է մարդ ընտրվում Բարձրագույն դատական խորհուրդ, եթե ոչ դատավորների անկախությունը ապահովելու համար: Մեկ այլ տարբերակ կա, դա առաջխաղացումներն են, իսկ այդ առաջխացումները ոնց են տեղի ունեցել: Անձը ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դառնում է մի ատյան կամ երկու ատյան ավելի բարձր դատավոր, ընտրվում է ում կողմից, ԲԴԽ անդամների կողմից, հետո մյուսին են ընտրում ու սա ինչի է նմանվում առանց հրաժարականների մեկը մյուսից արդեն կախված ա, կաշկանդված ա, մյուսը կարա անօրինականություն անի, այն մեկը արդեն դժվար թե կարողանա լիարժեք դրան արձագանքի: Դրա համար դատավորները, դատավորների ընդհանուր ժողովը ընդունեց համապատասխան հայտարարություն կամ բանաձև այ պարոն Հովհաննիսյանի ընտրության ժամանակ էր, որ օրենսդրական փոփոխություններ արվի, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց պաշտոնավարման ընթացքում առաջխաղացում չունենան, որ ևս մեկ մի զսպման, չգիտեմ, մեխանիզմ կլիներ, որ այդ Խորհրդի անդամները լինեն լիարժեք անկախ, որ դրանով կաշկանդված չլինեն: Բայց հիմա Ձեր դեպքում տեսեք, նշանակվեցիք Բարձրագույն դատական խորհրդի անդամ, այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր եք, հետո քննում եք Վճռաբեկ դատարանի դատավորի վերաբերյալ գործ, ում ըստ Եվրոդատարանի անօրինական Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ, գլխավորությամբ, չգիտեմ Խորհրդի նախագահությամբ ազատվել է աշխատանքից ու կայացնում եք այն որոշումը, որ կայացրել եք։
Իսկ այդ անօրինականությունները, երբ որ ասենք բացարկ են ներկայացվում Կարեն Անդրեասյանին, որ Մինասյանի հետ ընկերական հարաբերություններ ունի, երկկողմանի հրապարակային փաստված, որ անքակտելի ֆինանսական տնտեսական շահ ունի, համատեղ բիզնեսից եկամուտներն ու շահույթը ավելի շատ է քան պետության կողմից տրված աշխատավարձը, որ, չգիտեմ, ԱՄՆ Ֆրանսիայի օրենսդրությունից, դատական օրենսգրքերից մեջբերումներ արվեց, այդ չգիտեմ այդ ասոցացիաներից բաները բերեց ներկայացվեց, որ ամբողջ աշխարհում չի կարող տենց բան լինել, որ մարդիկ համատեղ բիզնեսի պայմաններում մեկը դատախազ ու դատավոր լինի: Ասենք դա ինչի համար էր բերվում, որևէ մեկին պարզ չէր: Այն դատավորների համար պարզ չէր, որ տենց դատավարություն չի կարող լինի: Բացեք այդ մեր առաջին գործի բացարկի միջնորդությունների հատորի 55-րդ էջ: Այնտեղ այ ասեց երեք տարի էր առաջ ասում է մենք էլի հանդիպելու ենք, ինչ դատավարություն էլ լինի, եթե ես լինեմ նույնիսկ իրավախախտ դատավոր, թե ազատ խոսքի խնդիրը չլինի, ամենավատ արարքն էլ կատարած լինեմ, ուրիշի վրա օրինակ չեմ ուզում բերեմ, իմ վրա եմ բերում այդ դատական գործով կայացած որոշումը չի կարող ապրել, դա կանխատեսում չէր, ես գուշակ չեմ, դա պարզ իրողություն էր ու որ մեկիս համար դա պարզ չէր, որ դատավորի համար դա պարզ չէր, որ այդ դատավարություն արդյունքները ի սկզբանե զրոյի են հավասար, չի կարող դատախազն ու դատավորը իրար հետ լինեն բիզնես, կոմերցիոն, ֆինանսական գործընկերներ: Նույնիսկ չէր թողնում ապացույցներ ներկայացվեր այդ մասին, չնայած ապացույցները համացանցում բազմաթիվ էին, դատական նիստ է տեղի ունենում, այդ նիստի ժամանակ գնում են նախարարի հետ կողքի սրճարանում, մենք ասում ենք նախարարը թող գա այս նիստին մասնակցի, նիստին չի գալիս մասնակցի, գնում ԲԴԽ նախագահի, ԲԴԽ մեկ այլ անդամի հետ կողքի սրճանում ընդմիջում են անում իրար հետ ու սենց ակտ է կայացվում, իմ գործով, նույնը Բարսեղյանի, Պետրոսյանի, Խառատյանի գործով՝ նույնը։
Հիմա անկեղծության համար ասեմ, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ շատ մեծ փոխադարձ հարգանք կա: Ընդմիջման ժամեր մեծ սիրով կնստեինք, սուրճ կարող էինք խմել իրար հետ, բայց փորձեցինք այդպիսի չանել, կողմնակի ինչ-որ տպավորություն չստեղծելու համար, բայց մենք կողմեր ենք, մենք կարող ենք գնալ սուրճ էլ խմել, ընդմիջում էլ անել, որևէ մեկի մոտ որևէ խնդիր չի առաջացնի, բայց հիմա ասենք ինչ տպավորություն կստանար մեր հարգարժան գործընկերը, եթե ինձ տեսներ, ասենք, ԲԴԽ անդամի հետ ստեղ ընդմիջում անելուց կողքի սրճարանում ու այդ մասին Դուք չգիտեիք մամուլում հրապարակվեց, միգուցե, իմ գործով չէ մյուս գործով, բայց դա փաստ էր, դե արձանագրվեց, ասում է դե նախարարն ու ԲԴԽ նախագահը մենակ դատարան չեն, վարչական մարմին է, կարող են քննարկեն օրենսդրական հարցեր, տարբեր խնդիրներ, վերջիվերջո բիզնես ունեն իրար հետ ընդհանուր, կարողանա բիզնես էին քննարկում, բայց անկողմնակալ դիտորդի մոտ դա ի՞նչ տպավորություն կարա թողնի, ո՞ր մի դատավորն է տենց բան իրան թույլ տվել: Մեր մոտ բազմաթիվ ընկերներ են եկել, բարեկամներ են եկել, ո՞ր մեկի հետ ենք թույլ տվել գործի քննության ընթացքում նստել, իրար հետ սուրճ խմել, նույնիսկ վերաքննիչի դատավորների հետ երբ որ գործ ունեինք ընթացիկ, խուսափում էինք, եթե գործով մեկի մոտ բողոք կար ասենք, դիցուք, պարոն Դանիելյանի հետ, թե այդպես էլ բախտ չվիճակվեց 14 թվից հետո կոֆե խմելը, բայց կարողա կխուսափենք իրար հետ սուրճ խմել, որովհետև կարող է կողքից նայեն, ասեին այս մարդու բողոքը այս մյուս մարդու մոտ է, թեև դա երբեք իրեն չէր կաշկանդի, ոչ էլ ինձ, բայց Դուք այդ ամեն ինչը տեսնում եք, ասում եք խնդիր չկա, բա էլ ես ինչ հիմա երաշխիքը որն է, որ պետք է այս գործը քննենք ու այս անգամ ակնկալեմ, որ արդարացի որոշում է կայացվելու, ինչն է փոխվել, պարոն Անդրեասյան ուր է հիմա, մեր կողմն է, Եվրոդատարանին մյուս կողմն է, որը որ, ի պատիվ իրեն, անկեղծ փաստել է այդ համապատասխան 75-րդ կետով, որ ինձ վաղուց թիրախավորել է ԲԴԽ-ն, վաղուց իմ կողմից տրված հայտարարությունների կապակցությամբ թիրախավորել է, հայտնվել ուշադրության կենտրոնում, այսինքն՝ ոչ թե այդ իմ ապրիլի 7-ին տրված հարցազրույցի կապակցությամբ, այլ դրանից առաջ տված հարցազրույցների կապակցությամբ, դրանից առաջ մամուլի հետ շփումների արդյունքում ու ինքը չի ասում, որ ինքն է թիրախավորել, ասում է ԲԴԽ-ն է թիրախավորել, ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում ենք հայտնվել, ԲԴԽ-ն եղել եք Դուք, պարոն Աթաբեկյան, հարգարժան տիկին Մկոյանը, հարգարժան տիկին Թումանյանց էդ ժամանակ, հիմա պարոն Դանիելյանը, կարող է այդ ժամանակ չի եղել, կարող է ասի ինչ թիրախավորել ու չես կարող ասել չէ դու թիրախավորել ես հենց հիմա, բայց փաստվել է, որ թիրախավորվել է, ուշադրության կենտրոնում է հայտվել նախկին հարցազրույցների պատճառով, հիմա ես որ նախկինից խոսում եմ Դուք ասում եք դա ոչ վերաբերելի է, ժամկետ անց է, քանի տարի է անցել, ճիշտ եք ասում։
Իսկ այդ հարցազրույցներին, որոնք էին կամ հրապարակումները, ինչպես նշեցի, դեռ զուտ խոսեմ 22 թվականի հունվարի հրապարակային հայտարարությանը կամ դիտարկմանը, որով իննը դատավոր ներկայացրել էր իր կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որով որ արձանագրել էինք, որ հիմք ընդունելով այդ Ալեքսանդր Վոլկովի գործը։
Այդ նախագիծը, օրինակ, գիտեք ինչով կարևոր նշանակություն ունի: Դրա մասին Անդրեասյանի դիտարկումը, դա Անդրեասյանին հնարավորություն էր տալիս, ինչպես ինքն է ասում, զտեր համակարգը, չգիտեմ, ինչ-որ վեթինգ իրականացներ ու էլի մի քանի բառ, որ ժամանակ առ ժամանակ փոփոխությունների էր ենթարկվում ըստ քաղաքական խոսույթի, վերջում էլ, որ իրեն հեռացնելուց հետո հայտարարեց էլի նույն Ֆակտոր ТV-ով հարգելի Ռոբերտի հետ հարցազրույցում նշեց, որ կարգապահականները եղել են առիթ շատերի դեպքում, դա զտման աշխատանք է եղել, թե վեթինգ է եղել, որը ինքը չի ձախողել, արդարանում էր: Ախր Դուք եք դրա մասը եղել, ախր պարոն Դանիելյանի մոտ կարար այդ խնդիրը լիներ, մյուս իմ հարգելի անդամ տիկին Մկոյանի մոտ կար էտ խնդիրը, կարող է լինել, որ 20 տարի առաջ միակ կայացրած լինեն այն ժամանակ օրենքին համահունչ, մեկ էլ 20 տարի հետո մեկը, 15 տարի հետո մեկը գա ասի դու խախտել ես, չգիտեմ, այն ժամանակ Կոնվենցիայով համապատասխան դրույթը, հիմա պետք է պատասխան տաս անկախ վաղեմության ժամկետների, բայց ու դա արդյոք ընդհանրապես չէր էլի սահմանափակում դատավորների անկախությունը, արդյոք դատավորը, դատավորի նկատմամբ կիրառելի չեն այդ օրենքի հետադարձ ուժի կանոնը, կիրառելի են, բա դա անկախության կարևոր երաշխիքներ է, որը ամրագրված էր, օրինակ, հենց էլ այդ բազմաչարչար Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործում, բայց դա մեր կարծիքը չէր, դա ասում եմ հիմնված էր ՄԻԵԴ նախադեպային որոշման որոշումների վրա: Ու այդ հետաքրքիրը նաև այդ նույն հարցազրույցի ժամանակ ասում են, որ այդ դատավորները ինչ-որ քաղաքական գործունեությամբ են զբաղվում, տարբեր հայտարարություններ են անում, ասում են ես դիմելու եմ Վենետիկի հանձնաժողով, որտեղ հավաքված է Եվրոպայի իմաստությունը, հլը տեսնենք այնտեղ ինչ են ասում, մեկ էլ Վենետիկի հանձնաժողովից ինչ կարծիք եկավ, եկավ, որ սա անթույլատրելի փոփոխություններ է այդ վատ դատավորները վատ դատավորների կարծիքը կիսեց Վենետիկը ասեց, որ Հայաստանին կանգնեցնելու ես ՄԻԵԴ-ի առջև, մարտահրավերների առջև ՄԻԵԴ դատավճիռների առումով, այսինքն մեր կարծիքը չէր, դրանից հետո ի՞նչ արեց: Այդ նույնը Դիլիջանը, լավ է հիշեցրեցիք ինչ փոփոխություն տեղի ունեցավ, կողմնակալության տպավորություն չթողնենք նախարարության մոտ, այ այդ դիլիջանյան փաթեթից խոսացինք որ 20 և ավելի դատավորի լիազորություն ուղղակի հենց այնպես դադարեցրեցին, 100 միլիոն վատնեցին, էլ ինչ փոփոխություն էր, ԲԴԽ-ին տվեցին լիազորություն, որ առաջխախացման ցուցակներից ցանկացած դատավորի, առանց որևէ պատճառաբանության հանեն: Սա տարբեր միջազգային զեկույցներով, Հայաստանի վերաբերյալ, այլ երկրների վերաբերյալ շատ վատ դիտարկումներ է տեղի ունենում այս մասով:
Խնդիրը նրանում է որ այդ օրենքը ոչ թե ընդունել է նախարարությունը ինքնին, ձեր համար պարտադիր է եղել, այլ օրենքի նախաձեռնողը եղել է Անդրեասյան Կարենը: Ձեր կողքը նստած հարգելի անդամի համակարգմամբ, Ձեր մասնակցությամբ ու Դուք այդ օրենքից հրաշալի ձևով օգտվել եք, դատավորների եք անհիմն հանել այդ ցուցակից կամ անհիմն չասեմ Ձեր լիազորությունների շրջանակում առանց որևէ պատճառաբանության, նրանց փոխարեն միգուցե ավելի արժանի դատավորներ եք նշանակել, սրա մասին չի խոսքը, բայց այդ հայցողական, կամայական լիազորությունը դատական իշխանության անկախությունը սահմանափակող էլի ընդունվել է Անդրեասյանի օրոք ու կիրառվել է ու Դուք էլ նրա հետ կիրառողնեք եղել, սրա մասին է խոսքը ու հիմա պարոն Աթաբեկյան, խնդիրը հետևյալում է, մենք որ բարձրաձայնում էինք, որ Դուք ներկայացրել եք դիրքորոշում իմ գործի նաև վերաբերյալ Անդրեասյանին, որ կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որպեսզի ներկայացվի այնտեղ: Դուք այս գործով կողմ եք, որովհետև ինձ թվում է դուք շատ լավ հասկանում եք, որ այդ նաև Անդրեասյանի ընդունած օրենքների պատճառով, եթե այս գործով նորից խախտում արձանագրվի, բայց խախտում արձանագրվի ՄԻԵԴ-ով, Դուք էլ կարող եք ենթարկվել պատասխանատվության ու իմ մոտ տպավորությունը նա է, որ Դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի այդպես չլինի, խախտում չլինի, ՄԻԵԴ-ը չարձանագրի, դրա համար էլ դիրքորոշում եք ներկայացնում, Ձեր վերաբերմունքն եք ցույց տալիս այդ գործի նկատմամբ, այսինքն Դուք իմ տպավորությամբ ՄԻԵԴ-ում իմ դատավարական հակառակորդն եք այսօր: Դուք ասելով ի նկատի ունեմ ԲԴԽ-ն՝ Ձեր ստորագրությամբ, Ձեր նախագահությամբ: Դուք լավ եք հասկանում այն, որ դատավորներին 10 և ավելի տարի առաջ թույլ տված ենթադրյալ խախտումների համար հեռացրեցին համակարգից, հիմա Ձեր նկատմամբ նույնիսկ այդ հետադարձության խնդիրը չի լինելու, ոչ դատավոր անդամներին դա չի սպառնում երևի, բայց ես համոզված եմ Դուք ի տարբերություն մյուս, այ ինչի եմ ասում բոլորին գերազանցող այդ իմաստով, Դուք ինձ թվում է այն մարդն եք, որ պատրաստվում եք երկար դատական համակարգում աշխատել, Դուք համակարգի մարդ եք ու դա Ձեր համար կանխատեսելի է այս ամեն ինչը: Ես թե չէ չեմ կարծում, թե ինչ պայմաններում էր, որ պետք է Դուք իմ գործով ու մյուս դատարանների գործով կարծիքներ գրեիք Եվրոպական դատարանին ուղղված: Ինչի պետքա այդ խախտումները թույլ տայիք, անեիք, նրա ազդեցության տակ հայտնվեիք, որովհետև ես իմ համոզմունքը նա է, որ Դուք Անդրեասյանի հետ ընդհանուր որևէ արժեք չեք կիսում, այն ինչ որ գրավոր անցյալ տարի էլ եմ կրկնել մինչև Ձեր ԲԴԽ նախագահ դառնալը, բայց այդ քայլին գնացել եք:
Այ տեսեք այս վերջերս պարոն Ստեփանյանի, պարոն Անտոնյանի վերաբերյալ կայացվեցին որոշումներ ու այս մեր նախկին դատավարական հակառակորդ Մինասյանը համապատասխան հաղորդումներ տարածեց, ստատուսներ գրեց, որ դատական կազմը փոխվել էր ամբողջ ծավալով, բայց տեսեք նույն որոշումները կայացրեցին, որտեղից է փոխվել, օրինակ այն գործով, որտեղից էր փոխվել, այստեղ որտեղ է փոխվել: Սա ասում են Անդրեասյանի ժամանակ նշանակված դատավորներ, նրա հետ խախտումներ կատարած դատավորներ, ինչումն է այդ ամեն ինչը փոխվել, նաև «TikTok»-յան արդարադատությանը մասնակից դարձած դատավորներ կամ անգործությամբ մասնակից դարձած դատավորներ:
Լավ, հիմա մի հատ ես ուզում եմ երաշխիք ստանամ: Երկու անգամ պարոն Աթաբեկյան իմ վերաբերյալ կայացրել եք հակասահմանադրական որոշում, իմ երաշխիքը որն է, ես ի՞նչ պետք է ասեմ այստեղ նոր բան, որ Ձեր կարծիքը փոխեք, հնարավոր է՞ տենց բան, ես չեմ պատկերացնում, ինչ է հնարավոր: Հիմա ասում եք ես Ձեր գործով կարող եմ լինեմ դատավոր, ինքնաբացարկ չեմ հայտնում, բայց երկու անգամ հակասահմանադրական որոշում եմ կայացրել, ազատ խոսքի միջամտության վերաբերյալ գործով կամ ազատ խոսքի չարաշահման մեղադրանքի գործով: Կարա՞մ ակնկալեմ, որ ասենք Ստեփանյան Արթուրի ճակատագրին կարժանանամ, որ հատուկ կարծիք կար երեք դատավորի ու առանց ապացույցների հետազոտման փոփոխության կայացվեց նոր մեկ այլ որոշում, այլ բովանդակությամբ: Կարող եմ ես թարս ակնկալեմ, որ իմ վերաբերյալ էլ ասել են երկու անգամ խախտում կա, մեկ էլ երրորդ անգամ կասեն խախտում չկա, առանց ապացուցների հետազոտման: Եթե ես իմանամ տենց հրաշք հնարավոր է, հենց հիմա ոչ մի ապացուց էլ չեմ հետազոտի, ոնց է դա տենց բան հնարավոր: Ու ցավոք պետք է նշեմ, երբ որ այդ բացարձակ կամ միանձնյա կոնսենսուս էր այս Բարձրագույն դատական խորհրդում, այդ որոշումը Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցնելու հետ կապված, այդ հատուկ կարծիքը Անդրեասյանի բառերով ասեմ լույսի շող ընդունվեց, որ ոնց որ թե այդ միանձնյա կոնսենսուսը խախտվել է:
Կան մարդիկ, որ ինքնուրույն կարծիք կարող են հայտնել, գրել Անդրեասյանի կամքին հակառակ ու ոչ թե այնպիսի հատուկ կարծիք, որ նախորդ դատական նիստերում նշվեց, որ ընդհանուր նախարարության դիրքորոշմանը համահունչ, մեծամասնությունը ասում է պատասխանատվությունը նվազ է, երկու հոգի հատուկ կարծիք են գնում, չէ դատավորների լիազորության դադարեցում, դա եթե հա հատուկ կարծիք չի, հատուկ կարծիք է օրենքի իմաստով, բայց դա դատավորների անկախությունից բխող հատուկ կարծիք չի: Այդպիսի հատուկ կարծիք հերոսություն, քաջություն, համարձակություն պետք չի նման բան գրելու համար, ուզում եք 30 հատ գրեք, բայց այդ մի հատուկ կարծիքը, երբ որ գիտենք, որ դատավորը թիրախային լիազորություններ դադարեցվում է ու երեք դատավոր ունենումա հատուկ կարծիք այդ մասին, այստեղ լուսի շողը դա էր: Մեկ էլ ինչ փոխվեց այս մի տարվա ընթացքում, երկու տարվա ընթացքում առանց որևէ ապացույցի հետազոտության ասում եք չէ տենց չի, չկա այդ հատուկ կարծիքները, բա կարդում ենք, ասում ենք երևի ուշադիր չենք եղել: Ուր էր այդ հատուկ կարծիքները կամ հատուկ կարծիքը փոփոխելու մասին կարծիքը։
Շնորհակալություն, բացարկս պնդում եմ, եթե ուզում եք երաշխիքներ ներկայացրեք:»:
15.01.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու և սույն վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 24.05.2023թ. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը միջնորդություն (այսուհետ՝ միջնորդություն) է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
2. 26.06.2023թ. հրավիրված դատական նիստի ընթացքում Խորհուրդը Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով և ավարտելով գործի քննությունն առանց վերջինիս և նրա ներկայացուցիչների մասնակցության:
3. 03.07.2023թ. Խորհուրդը կայացրել է ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, ըստ որի դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները:
4. 19.08.2024թ. Դավիթ Հարությունյանի կողմից Խորհուրդ է ներկայացվել ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին դիմում:
5. 18.10.2024թ. Խորհուրդը կայացրել է ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ վերտառմամբ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը, որով մասնավորապես որոշվել է՝ 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել:
6. Այսինքն, Խորհուրդը երկու անգամ իրականացնելով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթներով քննություն կայացրել է հակասահմանադրական մեկնաբանությամբ օրենքի կիրառմամբ դատավարական առումով վերջինիս համար առավել անբարենպաստ որոշումներ:
7. Երկու կայացված որոշումներն էլ պարունակել են Դավիթ Հարությունյանի սահմանադրական իրավունքների արդեն արձանագրված խախտումներ։
8. 15.12.2025 թվականին ստացվել է Խորհրդի արդեն երրորդ անգամ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի քննության շրջանակներում 12.12.2025 թվականին կայացված թիվ ԲԴԽ- 83-Ո-Կ-16 որոշումը, որը, բովանդակային առումով, ևս հանդիսանում է վերջինիս համար հնարավոր առավել անբարենպաստ որոշում (հաշվի առնելով Խորհրդի կողմից միջնորդության նոր քննություն իրականացնելու լիազորության բացակայության պայմաններում նոր քննության իրականացումն ու վերջինիս դատավորի պաշտոնում չվերականգնելը):
9. Ամփոփելով, սույն գործով Խորհուրդը չի կարող համարվել «անկախ և անաչառ տրիբունալ» ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով։ Խորհուրդը, նույն անձի վերաբերյալ վարույթներում արդեն երկու անգամ կայացնելով վերջինիս համար առավել անբարենպաստ որոշումներ, որոնք պարունակել են սահմանադրական իրավունքների խախտումներ, երրորդ անգամ ձեռնամուխ է եղել նույն հարցի քննությանը՝ կրկին թույլ տալով նույնատիպ խախտումներ: Նման պայմաններում, հատկապես հաշվի առնելով, որ որոշումները կայացվել են բարձր որակավորում ունեցող դատավորների և գիտնականների կողմից, անհնար է ընդունել, որ նշված խախտումները կարող էին լինել չգիտակցված կամ պատահական: Արդյունքում, օբյեկտիվ դիտորդի համար ձևավորվում է կանխորոշված մոտեցման և կողմնակալության տպավորություն, ինչը բացառվում է «տրիբունալի» անկախության և անաչառության պահանջների հետ համատեղելիությունը։
Բ. Խորհրդի կողմից Դավիթ Հարությունյանին մինչ կարգապահական վարույթի նախաձեռնումը թիրախավորելը
10. 16.10.2025 թվականին հասանելիություն է ստացվել ՀՀ կառավարության ներկայացուցիչ Անդրեասյանի հեղինակած դիրքորոշմանը (այսուհետ՝ դիրքորոշում), որը վերջինս ներկայացրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան թիվ 24886/23 Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակներում:
11. Ներկայացված դիրքորոշման 75-րդ կետի համաձայն՝
«Կարգապահական վարույթի նախաձեռնումից առաջ դիմողը (հեղ.՝ Դավիթ Հարությունյանը) ակտիվորեն և միտումնավոր դրսևորել է հանրային վարքագիծ, որը գրավել է ԲԴԽ-ի ուշադրությունը: Նա բազմիցս հարցազրույցներ է տվել և հայտարարություններ արել, որոնցում մեկնաբանել է դատական ընթացիկ գործերը և ԲԴԽ-ի գործունեությունը: Այս գործողությունների միջոցով դիմողը, կարծես, միտումնավոր հրահրել է կարգապահական ստուգում և հիմքեր ստեղծել իր դեմ վարույթ սկսելու համար»:
12. Անդրադառնալով նախորդ դատական նիստում Արդարադատության նախարարության ներկայացուցչի հեղինակային թարգմանությանը, պետք է նշել, որ թեև մեջբերված կետի վերջում տեղադրված է կարգապահական վարույթ նախաձեռնելու համար հիմք հանդիսացած Դավիթ Հարությունյանի հարցազրույցը, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի հիշատակած Խորհրդի ուշադրությունը Դ. Հարությունյանի նկատմամբ առաջացել է այդ հարցազրույցից։ Այդպիսի հավանակնությունը անգամ հերքվում է մեջբերված կետի շարադրանքում օգտագործված բառամթերքով (օրինակ՝ «բազմիցս հարցազրույցներ է տվել»):
13. Այս առումով հատկանշական է. ոչ միայն նշումն այն մասին, որ Դավիթ Հարությունյանի հանրային խոսքը ուշադրություն է հրավիրել մինչ կարգապահական վարույթի նախաձեռնումը, այլ առավելապես այն, որ վերջինս հայտնվել է ոչ թե կարգապահական վարույթ նախաձեռնելու լիազորություն ունեցող իրավասու մարմնի ուշադրության կենտրոնում, այլ Խորհրդի ուշադրության կենտրոնում:
14. Վերոգրյալից բխում է, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթի նախաձեռնումը չի կարող գնահատվել որպես ինքնուրույն և ինստիտուցիոնալ առումով տարանջատված գործողություն՝ իրականացված բացառապես կարգապահական վարույթ նախաձեռնելու լիազորություն ունեցող մարմնի կողմից: Ընդհակառակը, ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված դիրքորոշման բառացի բովանդակությունը ցույց է տալիս, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական գործընթացի մեկնարկին նախորդել է նրա հանրային վարքագծի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձևավորված գնահատականով և ուշադրությամբ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նախաձեռնությունն առնվազն հավանականորեն իրականացվել է Խորհրդի կողմից ուղղորդված կամ Խորհրդի դիրքորոշմամբ պայմանավորված եղանակով:
15. Ինչպես ընդգծվել է Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (21722/11, §§ 104–109 և 130-131) գործով, երբ կարգապահական վարույթի քննությունը իրականացնող մարմինը նախապես ներգրավված է եղել դատավորի վարքագծի գնահատման մեջ կամ փաստացի նպաստել է վարույթի նախաձեռնմանը, առաջանում են օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ այդ մարմնի անաչառության վերաբերյալ: Դատարանը հատուկ շեշտել է, որ նման իրավիճակում անաչառության բացակայությունը բխում է ոչ միայն անձնական կողմնակալությունից, այլ նաև մարմնի ինստիտուցիոնալ դերակատարումից և նախնական դիրքորոշումից: Նույն տրամաբանությունը վերահաստատվել է Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի ([ՄՊ], 76639/11, §§ 66–70 և 123-125) գործով, որտեղ Դատարանը կարևորել է ոչ միայն իրական, այլ նաև տեսանելի անաչառության պահանջը՝ հաշվի առնելով կարգապահական վարույթների առանձնահատուկ ազդեցությունը դատավորների կարգավիճակի և անկախության վրա:
16. Նման պայմաններում Խորհուրդը չի կարող համարվել այնպիսի ատյան, որը բավարարում է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «անկախ և անաչառ տրիբունալի» պահանջներին, քանի որ այն ոչ միայն իրականացրել է կարգապահական վարույթի քննությունը, այլ նախապես հանդես է եկել որպես Դավիթ Հարությունյանի վարքագծի նկատմամբ գնահատական ձևավորած և հավանաբար անգամ վարույթի նախաձեռնման համար հիմք ստեղծած սուբյեկտ: Այդպիսի ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ դերերի համընկնումը խաթարում է ինչպես Խորհրդի օբյեկտիվ անաչառության տեսանելիությունը, այնպես էլ Դավիթ Հարությունյանի նկատմամբ վարույթի արդարության նկատմամբ վստահությունը։
Գ. Խորհրդի ներգրավվածությունը թիվ 24886/23 Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով
17. Հատկանշական է, որ 10-րդ կետում հիշատակված դիրքորոշմանը կից ներկայացվել է Խորհրդի նախագահ Աթաբեկյանի կողմից կազմված երկու գրություն՝ ԲԴԽ-1 Ե-4975 թվակիր գրությունը կազմված 26.06.2025 թվականին և ԲԴԽ-1 Ե-6307 թվակիր գրությունը կազմված 11.08.2025 թվականին:
18. Խորհրդի նախագահ Աթաբեկյանի կողմից գրության կազմումն ու ներկայացումը ողջամտորեն ընկալվում է իբրև ամբողջ Խորհրդի կողմից ու գիտությամբ կազմված գրություն, որում արձանագրվածը չի կարող վերագրվել միայն գրության հեղինակ Աթաբեկյանին, այլ վերագրելի է Խորհրդի յուրաքանչյուր անդամին և Խորհրդին ընդհանրապես։
19. Հիշատակված գրություններից առաջինում, Խորհրդի նախագահ Աթաբեկյանը, անդրադառնալով, ի թիվս այլ գործերի, Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով բարեկամական կարգավորման հարցադրմանը, մասնավորապես նշել է. «(...) վերոնշյալ փաստարկներն արդեն իսկ հավաստում են, որ դատավորների լիազորությունների դադարեցումը եղել է Օրենսգրքով սահմանված ընթացակարգերին համապատասխան. ԲԴԽ որոշումները կայացվել են հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախկինում հայտնված դիրքորոշումները և միջազգային չափորոշիչները: Ավելին, ինչպես արդեն իսկ հավաստվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի վճռով ԲԴԽ-ն համարվում է «տրիբունալ» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով»:4
19.1. Այս առումով էական է այն, որ Խորհրդի նախագահը փաստացի անտեսելով Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը հակասահմանադրական մեկնաբանությամբ օրենսդրության կիրառմամբ իրականացված լինելու ՀՀ Սահմանադրական դատարանի արձանագրումները, ինչպես նաև անտեսելով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ դիրքորոշմամբ արձանագրված տրամաբանությունն առ այն, որ նաև Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի շրջանակներում բացարկման ենթակա Կարեն Անդրեասյանի նախագահությամբ քննության իրականացումը հանդիսանում է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում, միևնույն է գտել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Օրենսգրքով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
19.2. Կարևոր է արձանագրել նաև, որ Խորհրդի նախագահ Աթաբեկյանի գրության մեջբերված հատվածում չկա մեջբերում կամ հղում, այն հանդիսանում է ուղիղ գնահատական տեղի ունեցած վարույթների վերաբերյալ և չի պահանջում որևէ լրացուցիչ փաստարկում այդպիսին հանդիսանալը հիմնավորելու տեսանկյունից։
20. Երկրորդ գրությամբ Խորհրդի նախագահ Աթաբեկյանն անդրադառնալով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը դռնփակ իրականացնելու հարցադրման կապակցությամբ կազմել ու ներկայացրել է համեմատական վերլուծություն Հարությունյանի, Նախշքարյանի ու Վարդազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթների միջև։ Վերջինս մասնավորապես նշել է. «Վերոնշյալի համատեքստում կարևոր է արձանագրել նաև, որ թեև Զարուհի Նախշքարյանի և Ռուբեն Վարդազարյանի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնի խախտումները նույնպես կապված են եղել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության իրավունքների հետ, սակայն Զարուհի Նախշքարյանի և Ռուբեն Վարդազարյանի կարգապահական վարույթների քննության ընթացքում վերոնշյալ՝ 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ արձանագրած դրսևորումներ կամ նման դրսևորումների փորձեր տեղի չեն ունեցել5»։
20.1. Կրկին անգամ պետք է արձանագրել, որ մեջբերվածն իր հերթին չի հանդիսանում մեջբերում ու չի պարունակում որևէ հղում, փոխարենը այն հաստատապես հանդիսանում է Խորհրդի նախագահ Աթաբեկյանի կողմից գրության համատեքստում կազմված համեմատական վերլուծություն, որն էլ իր հերթին վերագրելի է Խորհրդի անդամներին ու Խորհրդին ընդհանրապես:
20.2. Երկրորդ գրությամբ ներկայացված համեմատական վերլուծության գնահատման առումով հատկանշական է նաև այն, որ գրության կազմման պահին (11.08.2025թ.) արդեն իսկ կայացված է եղել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1791 որոշումը, որի գոյության պայմաններում է, որ Խորհրդի նախագահ Աթաբեկյանը հնարավոր է համարել Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը դռնփակ իրականացնելու հանգամանքը հերթական անգամ արդարացնել:
21. Այս առումով կարևոր նշանակություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն.
«Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»:
22. Հատկանշական է նաև, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ հղում կատարելով Խորհրդի նախագահ Աթաբեկյանի վերոհիշյալ համեմատական վերլուծությանը, դիրքորոշման 59-րդ կետով նշել է.
«(...) Խորհուրդը քննարկել է նիստը մասամբ հրապարակային անցկացնելու հնարավորությունը, սակայն եկել է այն եզրահանգման, որ Դիմումատուի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը՝ որը գնահատվել է որպես անհարգալից և ուղղված դատական իշխանությունը վարկաբեկելուն, կարող էր հրապարակային նիստի պայմաններում առավել ևս վնասել դատական համակարգի հեղինակությանը և անկախությանը: Այդ հիմքով հրապարակայնության սահմանափակումը ճանաչվել է համաչափ և անհրաժեշտ՝ դատական իշխանության ամբողջականությունը և դատավորի պաշտոնի արժանապատվությունը պաշտպանելու նպատակով (...)»:
23. Հաջորդիվ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը անդրադառնալով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Խորհրդի կողմից իրականացված վարույթի ընթացքում զենքերի հավասարության սկզբունքի պահպանմանը և հղում կատարելով Խորհրդի նախագահ Աթաբեկյանի գրություններին, նշել է.
«Այնուհետև Դիմումատուն այս հարցերը բարձրացրել է Սահմանադրական դատարանում, ինչի արդյունքում ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին վերանայել է իր նախորդ որոշումը՝ թույլ տալով Դիմումատուին ներկայացնել գրավոր բացատրություններ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման վերաբերյալ: Այդուհանդերձ, Դիմումատուի ներկայացրած գրավոր բացատրությունները չեն պարունակել այնպիսի փաստարկներ, որոնք կարող էին վկայել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի իմաստով նոր հանգամանքների առկայության մասին, որոնք կարդարացնեին նախորդ որոշման վերանայումը: Հետևաբար, վարույթն ամբողջությամբ իրականացվել է կողմերի հավասարության սկզբունքին համապատասխան, և Դիմումատուին տրամադրվել է իր գործը ներկայացնելու բավարար և ողջամիտ հնարավորություն՝ թե՛ բանավոր՝ իր ներկայացուցիչների միջոցով, և թե՛ հետագայում՝ գրավոր, այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դրել հակառակ կողմի համեմատ անբարենպաստ վիճակում:
24. Այլ կերպ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ ուղարկված դիրքորոշմանը կից ներկայացրել է Խորհրդի նախագահ Աթաբեկյանի գրությունները, դրանցից կատարել մեջբերումներ և իր վերլուծությունները կառուցել դրանցում շարադրված վերլուծությունների, դիտարկումների ու գնահատականների վրա։ Այսպիսով, Խորհուրդի նախագահն ու Խորհուրդն ընդհանրապես ձեռք են բերել ՄԻԵԴ-ում քննվող թիվ 24886/23 վարույթով պատասխանողի հետ նույնականացվող դատավարական դերակատարում:
25. Ամբողջ վերոգրյալից հաստատապես հետևում է, որ Խորհրդի նախագահի գրությունները, դրանցում արված մեկնաբանությունները և գնահատականները (որոնք հավասարապես վերագրելի են Խորհրդի յուրաքանչյուր անդամին ու Խորհրդին ընդհանրապես) ՀՀ կառավարության ներկայացուցիչը ներկայացրել և լայնորեն օգտագործել է ՄԻԵԴ-ին ուղղված դիրքորոշման մեջ:
26. Այդպիսի գրությունների գոյությամբ ու հատկապես դրանց բովանդակությամբ ու կիրարկման եղանակով պայմանավորված ՄԻԵԴ-ում քննվող թիվ 24886/23 վարույթով Խորհուրդը փաստացի հանդես է եկել ոչ թե որպես չեզոք, հետագայում իրավունքները վերականգնելու ունակ ատյան, այլ որպես Դիմումատուի (Դավիթ Հարությունյանի) բողոքների առարկային ուղղակիորեն առնչվող և ներկայացված գանգատներով ներկայացված դիրքորոշումներին ու պնդումներին առարկող՝ դրանք պաշտպանող սուբյեկտ: Այդ հանգամանքը Խորհրդին փաստացիորեն նույնականացնում է ՄԻԵԴ-ում քննվող թիվ 24886/23 վարույթով պատասխանող կողմի հետ, ինչը բացառում է Խորհրդի որպես անկախ և անաչառ տրիբունալ գործելու տեսական հնարավորությունը՝ Դավիթ Հարությունյանի իրավունքների արդյունավետ վերականգնումը ապահովելու տեսանկյունից:
27. Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ հնարավոր է հանգել միանշանակ հետևության առ այն, որ Խորհուրդը բովանդակային քննություն կատարելու պարագայում չունի անաչառության անհրաժեշտ երաշխիքներ: Հաշվի առնելով վերոգրյալ բոլոր հանգամանքները, գտնում եմ, որ Խորհուրդը չի կարող կատարել սույն վարույթով բովանդակային քննություն և պետք է ընդամենը կայացնի այնպիսի որոշում, որը առավել բարենպաստ է Դավիթ Հարությունյանի համար, ապահովելով նրա իրավունքի արդյունավետ վերականգնումը՝ առանց վերսկսելու նույնատիպ խախտումների ռիսկը: Այս մոտեցումը համապատասխանում է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջներին՝ ինչպես «անկախ», այնպես էլ «անաչառ տրիբունալ» ապահովելու տեսանկյունից, մասնավորապես. երբ բացակայում է անկախ ու անաչառ այլ ատյան, միայն առավել բարենպաստ որոշման կայացումը կարող է վերականգնել արդարության հիմունքները:
28. Ելնելով ամբողջ վերոգրյալից, միջնորդում եմ՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով կայացնել որոշում Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու և սույն վարույթը կարճելու մասին:»:
19.01.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. Միջնորդության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1.1. ՀՀ արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
1.2. Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ֆորմալ առիթն է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի 07.04.2023 թվականի հրապարակումը, որի առթիվ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023 թվականին ներկայացրել է զեկուցագիր:
1.3. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին։
1.4. 2023թ. հուլիսի 3-ին բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվել և 2023թ. հուլիսի 26-ին հրապարակվել է որոշում, ըստ որի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են:
1.5. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
1.6. Սահմանադրական դատարանը 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը:
1.7. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը։
1.8. ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ 57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին։
1.9. Դավիթ Հարությունյանը կրկին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
1.10. Սահմանադրական դատարանը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշում, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի՝ հիմքով՝ ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ «Հայաստանի հոդվածի 1-ին մասը՝ Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
1.11. Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով։ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին:
1.12. Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
2. Միջնորդության հիմքը և հիմնավորումները.
2.1. Գործող ու վերաբերելի իրավակարգավորումները.
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 141-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:
Կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ՝ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով՝ կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը։
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից եռամսյա ժամկետում։
Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.
2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:
2.2. Օրենսգրքի 10-րդ հոդվածն արտացոլում է Սահմանադրական սկզբունքն առ այն, որ բոլոր հավասար են օրենքի և դատարանի առջև:
Դատարանի կողմից արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Այս սահմանադրական կարգավորման համատեքստում վկայակոչվում է Բարձրագույն դատական խորհրդի 03.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-80-Ո-Կ-21 որոշումը6։ ԲԴԽ-ն անտարակուսելիորոն և հստակ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Խորհուրդն արձանագրում է, որ վերը նշված իրավանորմը (ժամկետին վերաբերող) հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ և կամայական կամ հայեցողական փոփոխության ենթակա չէ, եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված եռամսյա ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք:
(...)
Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի եռամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Տվյալ եռամսյա ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը՝ ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը: (...)»:
Կարող է արդյոք ողջամիտ հարց ծագել, թե արդյոք օրենքով սահմանված են հստակ ժամկետներ: Մենք գտնում ենք, որ ժամկետներ սահմանված են բացառապես վերը հիշատակված կարգավորումներում և այդ ժամկետները լրացել են:
Այդուհանդերձ, հարկ ենք համարում անդրադառնալ նաև ԲԴԽ մոտեցմանը, որը կիրառվել է Արթուր Ստեփանյանի գործով7, մեջբերվում է (տես 33-րդ էջից).
«Անդրադառնալով Միջնորդությունը Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը՝ Խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Ա.Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման՝ նոր հանգամանքի ի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է Օրենսգրքով սահմանված ժամկետներ պահպանմամբ ընդունված Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմամբ կիրառված նորմի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 22.04.2025 թվականին կայացված որոշմամբ սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում։ Միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի՝ հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը:»
Այսպես` այս պատճառաբանությունը թե վերանայման հիմքը ծագել է նախկին որոշման` ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում և ԲԴԽ-ն ժամկետների պահպանմամբ՝ է նախաձեռնել՝ վերանայման վարույթը, թերևս չի վիճարկվում, սակայն արձանագրենք, որ թե այն, ոչ էլ այս դեպքում վերանայման վարույթն ավարտված է. կայացվել էր, այս գործով էլ կայացվել է համապատասխան` 2025 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը։
Ինչ վերաբերում է հաջորդ դատողությանը, թե «Միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով», ապա պետք է փաստել, որ դա թերևս կարող է ընդհանրական առումով լինել ճշմարիտ դատողություն, սակայն այս դեպքում շրջանցվում է մեկ կարևոր հանգամանք, այն է. օբյեկտիվորեն ժամանակային գործոնի պայմանավորվածությունն ու կամ դրա առաջացումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե հիմնված լինի զուտ տրամաբանության վրա ու դրա բացասական հետևանքները չի կարող դրվել դիմողի կամ կողմի վրա:
Հաջորդը` այն թե նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով՝ վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, դա բնականաբար օրենքով սահմանված ժամկետ է, սակայն դրանից ամենևին չի բխում թե հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Պատճառը հետևյալն է. այս հարցը կարգավորված է մասնավորապես Օրենսգրքի 157- րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով, ըստ որի ԲԴԽ-ն վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում ու եթե ԲԴԽ-ն նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։
Մինչդեռ ԲԴԽ-ն իր որոշումները վերացնելուց հետո նոր որոշում չի կայացրել, դատավորին չի վերականգնել, սակայն «նոր քննություն» է իրականացնում:
Ավելին` Սահմանադրական դատարանը ԲԴԽ-ի օրենքին տրված մեկնաբանություններն ու իրավակիրառ պրակտիկան ՀՀ Սահմանադրության հակասող ճանաչելով, բնավ չի անդրադարձել ժամկետների հարցին կամ ԲԴԽ-ին չի շնորհել նոր ընթացակարգ կամ ժամկետներ, որոնք առավել ևս նախատեսված չեն օրենքով։
Ընդ որում` ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի 2026 թվականի հունվարի 16-ի դատական նիստում արված արձանագրումը, որով հղում էր կատարում դիմողի վերաբերյալ վերջին որոշման 35-րդ կետում արձանագրածին, որն իր հերթին պարունակում է հղում ՍԴ 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-1114 որոշմանը վերաբերում է, օրինակ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին` եռաստիճան դատական համակարգի առկայությամբ կարգավորումներին ու որևէ կերպ չի կարող չեզոքացնել դատական օրենսգրքի կարգավորումները։
Ի զուր չէ նշել, որ ԲԴԽ-ն արդեն 2-րդ անգամ է փորձ կատարում «ծաղկաքաղ» անել ՍԴ որոշումներում արձանագրածները` դրանցից դուրս բերելով առանձին բառեր. Վերջին անգամ` 2024 թվականին, ՍԴՈ-1729 որոշման 3-րդ կետից վերցվել էր. (...) «Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում Դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով» նախադասությունն ու ենթադրել էին, թե ՍԴ-ն ԲԴԽ-ին առաջարկում է գրավոր կերպով դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ընձեռել ու դրանով իսկ խախտումը վերացնել։
Առնվազն երկու անգամ ԲԴԽ կազմը ոչ թե օրենքի բացն է անտեսել կամ հակասահմանադրական օրենքի պատճառով խախտում կատարել, այլ սխալ է մեկնաբանել ու կիրառել Սահմանադրությունը, ինչը փաստվել է ՍԴ որոշումներով:
Այսքանով` բավարար է փաստելու, որ ԲԴԽ` Արթուր Ստեփանյանի գործով ընդունած դիրքորոշումը չի կարող սույն միջնորդության համատեքստում դիտվել օրինական պատճառաբանություն այն մերժելու համար։
Ավելորդ չի լինի նշել, որ համանման իրավիճակում նմանատիպ դատողություն իրեն թույլ էր տվել նաև Ուկրաինյայի կառավարությունը` Օլեկսանդր Վոլկովս ընդդեմ Ուկրաինայի (CASE OF OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործով8։
Մասնավորապես` Դատավորը պնդել էր, որ իր նկատմամբ վարույթը պետք է ընթանար այն ընթացակարգով, որը պարունակում էր կարգապահական պատասխանատվության կիրառման վաղեմության ժամկետներ, և այդ երաշխիքը չկիրառելը խաթարել է արդար դատաքննությունը (տես՝ $132-133-րդ կետեր), իսկ կառավարությունը` Ուկրաինան վիճարկում էր բողոքը և փաստացի ասում էր հետևյալը. դատավորի կարգավիճակը ենթադրում է պատասխանատվություն, իսկ “երդման խախտումը” ծանր խախտում է, ուստի նման դեպքերում՝ ժամանակային սահմանափակումներ (վաղեմության ժամկետներ) կիրառել չի կարելի (տես՝ $134-րդ կետ)։
Ինչ ասեց ՄԻԵԴ-ը, արդյոք ընդունեց կառավարության դիրքորոշումը թե, արձանագրեց խախտում, դրա մասին հաջորդիվ` 2.4.-րդ կետում։
2.3. Միևնույն ժամանակ վերադառնալով ներպետական կարգավորումներին` ԲԴԽ 03.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-80-Ո-Կ-21 որոշմանը ու դրանում ամրագրած դիրքորոշումներին, ապա ուղղակի մեջբերմամբ կարելի է անել, մասնավորապես հետևյալ դատողությունը.
«Ժամկետներին վերաբերող իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ թե կամայական, թե հայեցողական փոփոխության ենթակա չէ, ու քանի որ օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, հակառակ մեկնաբանումն էլ չի օրինականության սկզբունքից։ Օրենքով ուղղակի նախատեսված եռամյա ժամկետի վերջում ավարտված իրավական հետևանք չունենալու դեպքում վարույթը պետք է կարճվի, ինչպես արվել է այլ դատավորների դեպքում` բացառելով խտրական, կամայական վերաբերմունքը:
2.4. Հավելյալ հարկ է նշել, որ ԲԴԽ այս մոտեցումն ամրագրված է նաև ավելի վաղ այլ երկրների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումներով:
Մասնավորապես` ՄԻԵԴ Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (CASE OF OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործով՝ համանման փաստերի պայմաններում արձանագրումները9.
Մասնավորապես՝
«137. Դատարանը նշել է, որ վաղեմության ժամկետները ծառայում են մի շարք կարևոր նպատակների, մասնավորապես՝ ապահովելու իրավական որոշակիությունը, հստակությունն ու կանխատեսելիությունը, պաշտպանելու հնարավոր պատասխանողներին հնացած, ժամանակավրեպ պահանջներից, որոնց դեմ հակադարձելը կարող է դժվար լինել, ինչպես նաև կանխելու ցանկացած անարդարություն, որը կարող էր առաջանալ, եթե դատարաններից պահանջվեր որոշում կայացնել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք ժամանակային հոսքի պատճառով կարող են լինել ոչ արդիական, անարժանահավատ կամ ոչ ամբողջական (տես՝ Stubbings and Others v. the United Kingdom, 22 հոկտեմբերի 1996 թ., § 51, Reports 1996-IV): Վաղեմության ժամկետները հանդիսանում են Պայմանավորվող պետությունների ներպետական իրավական համակարգերին բնորոշ ընդհանուր երևույթ՝ քրեական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ։
138. Ինչ վերաբերում է դիմումատուի գործին, ապա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2010 թվականին քննված փաստերը վերաբերում էին 2003 և 2006 թվականներին (տես վերևում՝ պարբերություններ 17–18)։ Հետևաբար` դիմումատուն հայտնվել էր բարդ դրության մեջ, քանի որ նա ստիպված էր իր պաշտպանությունն իրականացնել այնպիսի իրադարձությունների առնչությամբ, որոնց մի մասը տեղի էր ունեցել հեռավոր անցյալում։
139. Դիմումատուի գործով Բարձրագույն դատական խորհրդի որոշումից և Կառավարության ներկայացրած դիրքորոշումներից երևում է, որ ներպետական իրավունքը չի նախատեսում որևէ վաղեմության ժամկետ դատավորին «երդման խախտման» հիմքով պաշտոնից ազատելու վարույթների համար։ Թեև Դատարանը նպատակահարմար չի համարում նշել, թե որքան պետք է լինի այդ վաղեմության ժամկետը, այնուամենայնիվ գտնում է, որ դատական իշխանությանը վերաբերող կարգապահական գործերում նման անսահմանափակ մոտեցումը լուրջ սպառնալիք է իրավական որոշակիության սկզբունքին։
140. Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։
(...)
181. Դատարանը նաև գտնում է, որ անհրաժեշտ դատավարական երաշխիքները չէին ապահովվել՝ համապատասխան նյութական իրավունքի կամայական կիրառումը կանխելու համար։ Մասնավորապես, ներպետական իրավունքը չէր սահմանում որևէ ժամկետ դատավորի նկատմամբ «երդման խախտման» հիմքով վարույթ նախաձեռնելու և վարելու համար։ Ինչպես վերևում քննարկվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում, որևէ վաղեմության ժամկետի բացակայությունը կարգապահական մարմինների հայեցողությունը դարձրել էր անսահմանափակ և խաթարել էր իրավական որոշակիության սկզբունքը։
182. Բացի այդ, ներպետական իրավունքը չէր սահմանում կարգապահական իրավախախտումների համար նախատեսված պատժամիջոցների համապատասխան սանդղակ և չէր մշակել կանոններ, որոնք կապահովեին դրանց կիրառումը համաչափության սկզբունքին համապատասխան։ Այն ժամանակ, երբ քննվում էր դիմումատուի գործը, կարգապահական իրավախախտումների համար նախատեսված էին միայն երեք պատժամիջոցներ՝ նկատողություն, որակավորման դասի իջեցում և պաշտոնից ազատում։ Այս երեք տեսակի պատժամիջոցները քիչ հնարավորություն էին տալիս դատավորի նկատմամբ կիրառել համաչափ կարգապահական պատասխանատվություն։ Արդյունքում՝ իշխանություններին տրված էին սահմանափակ հնարավորություններ յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո հավասարակշռելու հանրային և մասնավոր շահերը։
183. Հարկ է նշել, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատժամիջոցների համաչափ կիրառման սկզբունքը ուղղակիորեն նշվում է Դատավորների կարգավիճակի վերաբերյալ Եվրոպական խարտիայի 5.1 կետում (տես վերևում՝ պարբերություն 78), և որ որոշ պետություններ այդ սկզբունքը ապահովելու համար սահմանել են պատժամիջոցների ավելի մանրամասն հիերարխիա (տես վերևում՝ պարբերություն 82)։
184. Վերջապես, այս ոլորտում կարգապահական մարմնի անխուսափելի հայեցողության ամենակարևոր հակակշիռը պետք է լիներ՝ անկախ և անկողմնակալ վերանայման հնարավորությունը։ Սակայն ներպետական իրավունքը նման վերանայման համար՝ համապատասխան՝ իրավական շրջանակ չէր սահմանել, և, ինչպես ավելի վաղ է քննարկվել, այն դիմումատուի համար գործնականում մատչելի չէր:
185. Հետևաբար՝ «երդման խախտում» իրավախախտման վերաբերյալ հետևողական և սահմանափակող մեկնաբանություն ապահովող ուղեցույցների և պրակտիկայի բացակայությունը, ինչպես նաև համապատասխան իրավական երաշխիքների պակասը հանգեցրել էին նրան, որ ներպետական իրավունքի համապատասխան դրույթները իրենց հետևանքների առումով դարձել էին անկանխատեսելի։ Այս համատեքստում կարելի էր՝ ողջամտորեն ենթադրել, որ դատավորի կարիերայի ընթացքում ցանկացած պահի տեղի ունեցած գրեթե ցանկացած ոչ պատշաճ վարքագիծ կարող էր կարգապահական մարմնի ցանկության դեպքում մեկնաբանվել որպես «երդման խախտման» կարգապահական մեղադրանքի բավարար փաստական հիմք և հանգեցնել նրա պաշտոնից ազատմանը։»:
Այսինքն` ՄԻԵԴ մոտեցման համաձայն, թե արարքի վաղեմությունը և թե ժամկետները ունեն կանխորոշող նշանակություն մասնավորապես վարույթի կանխատեսելիության, օբյեկտիվության արդարացիության իմաստով և արարքի վաղեմության ու գործի քննության ժամկետներ չնախատեսելը կամ դրանց ոչ որոշակի լինելն ինքնին հանգեցնում եմ կոնվենցիոն իրավունքների խախտման:
2.5.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն, որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վերոշարադրյալ՝ իրավական նորմերի և Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրմամբ կատարված վերլուծությունից բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը, որպես կանոն, կարող է հարուցվել դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ՝ կամ կոպիտ՝ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը՝ վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո:
Իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը, որպես կանոն, քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից՝ եռամսյա ժամկետում, որը բացառիկ դեպքերում՝ Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Ավելին՝ օրենսդիրը սահմանել է նաև, որ վարույթը հարուցած մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները խախտելը հիմք է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու համար, եթե, իհարկե, դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:
Այլ կերպ ասած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդել է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը՝ ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը, քանի որ վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ տվյալ ժամկետների՝ նախատեսումն ինքնանպատակ չէ և օրենքով սահմանված հստակ ժամկետների պահպանումը բխում է օրինականության սկզբունքից ու յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք:
Դեռ ավելին` եթե ընդունվի այն մոտեցումը, թե արարքի ու վարույթի ժամկետներ օրենքով սահմանված չեն, կամ չկա հստակ կարգավորում, ապա դա ինքնին ՄԻԵԿ-ով նախատեսված խախտում է:
2.6. Տվյալ գործով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են՝
- Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի 07.04.2023 թվականի հրապարակումը, որի առթիվ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023 թվականին ներկայացրել է զեկուցագիր, այսինքն` վերագրվող ենթադրյալ արարքը` խախտումը տեղի է ունեցել շուրջ 3 տարի առաջ,
- ՀՀ արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,
- ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին,
- 2023 թվականի հուլիսի 3-ին բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվել և 2023 թվականի հուլիսի 26-ին հրապարակվել է որոշում, ըստ որի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են,
- Դավիթ Հարությունյանը՝ 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան,
- Սահմանադրական դատարանը 2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը,
- Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը,
- ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին,
- Դավիթ Հարությունյանը կրկին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան,
- Սահմանադրական դատարանը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791-որոշում
- Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին,
- Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել, վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ ու կատարել «նոր քննություն»։
- Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով ժամկետը չի եղել կասեցված, մասնավորապես նաև, Օրենսգրքի 147-րդ հոդվածի իմաստով. Դավիթ Հարությունյանը չի բացակայել` արձակուրդի, անաշխատունակություն, գործուղման և այլ պատճառներով, որը թույլ կտար ԲԴԽ-ին այդ ժամանակահատվածով երկարաձգել վարույթի տևողությունը, օրենքով սահմանված ժամկետը: Բնականաբար դատավորի` Դավիթ Հարությունյանի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին պետք է տրամադրեր՝ դատարանի նախագահը, սակայն այդպիսիք բնականաբար չկան:
2.7. Ամփոփելով վերոգրյալը և արձանագրելով, որ 13.01.2026 թվականի դրությամբ Դավիթ Հարությունյանին վերագրված ենթադրյալ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո անցել է շուրջ երկու տարի ինը ամիս, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում ստանալու պահից՝ ավելի քան երկու տարի յոթ ամիս, ու հիմք ընդունելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները և դրանց վերաբերյալ ՄԻԵԴ ու Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ստեղծված փաստացի իրավիճակը՝ գտնում ենք, որ ցանկացած մեկնաբանման դեպքում լրացել են Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված վերոշարադրյալ բոլոր ժամկետները, անցել է նաև թե ենթադրյալ արարքի՝ վաղեմության ժամկետը և թե վարույթի քննության օրենքով սահմանված ժամկետները, ինչը հիմք է վարույթ հարուցած մարմնի միջնորդությունն առանց քննության թողնելու կամ այն մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու համար, որը բխում է օրինականության սկզբունքից և հետապնդում է իրավաչափ նպատակ, իմպերատիվ է և չի կարող հայեցողական ու կամայական մեկնաբանվել` ինչպես արձանագրել է ԲԴԽ-ն իր նախկինում կայացված` վերը հիշատակված որոշումներում։
Այլապես` հակառակ մեկնաբանման դեպքում գործ կունենանք՝ խտրական, կամայական վերաբերմունքի հետ:
Ավելին՝ վերոնշյալ ժամկետները լրացած լինելու պայմաններում կարգապահական վարույթի քննությունը շարունակելը և դրա արդյունքում որևէ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի համատեքստում կարգապահական վարույթ քննող մարմնի հայեցողությունը դարձնում է մասնավորապես՝ անսահմանափակ, կամայական և խաթարում է իրավական որոշակիության սկզբունքը։
Հակառակ մեկնաբանման պայմաններում ստացվում է նաև, որ դատավորի պաշտոնավարման տարիների ընթացքում՝ տեղի ունեցած դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը կարող է տարիներ անց կարգապահական վարույթ քննող մարմնի ցանկության դեպքում մեկնաբանվել որպես կարգապահական խախտման համար բավարար փաստական հիմք և հանգեցնել նրա պաշտոնից ազատմանը՝ առանց հաշվի առնելու այդ ենթադրյալ խախտման ժամանակավրեպ և ոչ արդիական, իսկ դրա հիմքում ընկած ապացույցների՝ արդեն իսկ ոչ արդիական, ոչ այդքան արժանահավատ կամ ոչ ամբողջական լինելը, որպիսի պայմաններում՝ չի ապահովվում իրավական որոշակիությունը, հստակությունն ու կանխատեսելիությունը։
2.8. Հավելյալ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի 11.11.2025 թվականի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշմանը, թե. «որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը», ապա հարկ է կրկին նկատել նաև, որ այդ մեկնաբանումը չի բխում ինչպես նշված որոշման մեջ նշված ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից, այնպես էլ ՄԻԵԴ Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (CASE OF OLEKSANDR VOLKOV v, UKRAINE) գործով կայացված վճռից, և տվյալ դեպքում փորձ է կատարվել կիրառել պատճառաբանում՝ Սահմանադրական ժխտողական–մանիպուլյատիվ դատարանի որոշման փաստազուրկ հղումով փորձելով օրենսդրորեն չնախատեսված լիազորություն վերագրել ինքն իրեն, ինչն իր բնույթով թույլատրելի մեկնաբանում չէ և խախտում է իրավական որոշակիության ու օրինականության սկզբունքները: Նման մեկնաբանման խախտումն ակնառու է հատկապես ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համատեքստում։
Այլ կերպ՝ ԲԴԽ կողմից կիրառված մեկնաբանությունը, մեթոդաբանությունը չի կարող թույլատրելի դիտարկվել, քանի որ դատարանը, հղում անելով նպատակահարմարությանը, անտեսելով օրենսդրական ուղղակի կարգավորումները ժամկետների առումով ՝ փաստացի վերափոխել է օրենսդրի կամքը:
Բացի այդ ժխտողական պատճառաբանումը ենթադրյալ բացասական հետևանքների հիմքից բխեցնելով օրենսդրորեն չնախատեսված լիազորություն վերագրումը հակասում է ՍԴ և ՄԻԵԴ պրակտիկային՝ ըստ որի դատական լիազորությունները չեն կարող բխել ոչ օրենսդրական լռությունից, ոչ էլ նպատակահարմարությունից։
2.9. Հարկ է փաստել, որ ներպետական օրենսդրությունը արարքի` պատասխանատվությունից ժամկետներ անցնելու հիմքով ազատում է նախատեսում, թե վարչական իրավախախտումների և թե քրեական հանցանքների դեպքում, ու չի կարող կարգապահական արարքը չունենալ պատասխանատվության ենթարկելու ժամկետ. Ըստ մեր համոզման դրանք հենց Օրենսգրքով նախատեսվածներն են` հիշատակված վերևում:
3. Միջնորդության պահանջը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 141-րդ, 144-րդ, 147-րդ, 150-րդ և 156-րդ հոդվածներով՝
Խնդրում եմ՝ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը թողնել առանց քննության, կամ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժել, կամ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության հիման վրա կարգապահական վարույթը կարճել»:
26.01.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին ներկայացված բացարկի միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 24.05.2023թ. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը միջնորդություն (այսուհետ՝ միջնորդություն) է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
2. 03.07.2023թ. Խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, ըստ որի դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
3. Խորհրդի ոչ դատավոր անդամ Ե.Թումանյանցը դատապական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակված՝ «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. Երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութում) խոսելով կոռուպցիայի ու վեթինգի մասին, դատավոր Դավիթ Հարությունյանի՝ գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարը օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելով նշել է, որ կոռուպցիայի ու վեթինգի առումով դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնականոն սերնդափոխության ընթացում:
Ընդ որում նշված տեսանյութը տեղադրվել և շուրգ մեկ տարի կրել է հիշյալ ֆեյսբուքյան էջի «featured» ֆունկցիայի միացմամբ, ինչը նշանակում է, որ այն հանդիսանում է նշված էջի հիմնական կամ առաջնային տեսանյութը էջի այցելուների համար ապահովվում է բարձր կամ առաջնային տեսանելիություն:
4. Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու օրը՝ հուլիսի 3-ին, վերջինս նշել է իր ընդամենը 41 ամյակը. բնականաբար բնականոն սերնդափոխության ենթակա տարիքի չի եղել:
5. Այսինքն՝ Խորհրդի նախկին նախագահն ու Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, իրենց կատարած գործողությունները դատավորի նկատմամբ հրապարակայնորեն դիտարկում են իբրև զտում կամ վեթթինգ:
6. 18.10.2024թ. Խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ վերտառմամբ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը, որով մասնավորապես որոշվել է՝ 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել:
7. 12.12.2025թ. Խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը (այսուհետ նաև՝ որոշում), որով մասնավորապես որոշվել է, որ առկա է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու հիմքը, ուստի վերոնշյալ որոշումները ենթակա են վերացման, իսկ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում:
8. Նկատի ունենալով, որ Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի հանրային խոսքը կառուցվել է Խորհրդի արդեն իսկ վերացված որոշումների հիմքով ու պարունակել է Դ. Հարությունյանի բարի համբավի նկատմամբ միջամտություն, ինչպես նաև հաշվի առնելով, որ համապատասխան տեսագրությունը հրապարկվել է դատական դեպարտամենտի միջոցով, Դավիթ Հարությունյանը 19.01.2026 թվականին դիմելով Խորհրդին խնդրել է տվյալ տեսանյութը հեռացնել, կամ համապատասխան մասով խմբագրել։
9. 19.01.2026 թվականին կայացած դատական նիստի ընթացքում նախորդ կետով հիշատակված դիմումը ներկայացվել է Խորհրդին, որպես դատարանի, ի գիտություն և խնդրվել է, հնարավոր համարելու պարագայում, անդրադարձ կատարել դիմումով բարձրացվող հարցերին:
10. Դիմումի բովանդակության հրապարակումից անմիջապես հետո, մինչ Խորհրդի նախագահի կողմից դիրքորոշման արտահայտումը, Խորհրդի անդամ Ե. Թումանյանցը դիմելով նախագահողին մասնավորապես նշել է. «պարոն նախագահող, Ձեր թույլտվությամբ ես չմասնակցեմ այս քննարկմանը, հաշվի առնելով, որ որոշակի չափով ինձ է վերաբերվում հարցը, ես ուղղակի դուրս մնամ պրոցեսից քննարկման, շնորհակալություն»:
11. Խորհրդի անդամ Ե. Թումանյանցի կողմից վերոնշյալ հայտարարությունը ինքնին վկայում է, որ վերջինս գիտակցում է իր անմիջական առնչությունը քննարկման առարկայի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր նախկին հրապարակային խոսքը և գործողությունները կարող են ազդել իր անաչառության ընկալման (տեսանելիության) վրա տվյալ վարույթի շրջանակներում:
12. Սակայն, Ե. Թումանյանցի կողմից «քննարկումից դուրս մնալու» խնդրանքը չի կարող դիտարկվել որպես բացարկի ինստիտուտի համարժեք կամ բավարար փոխարինում, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե առանձին հարցի կամ միջանկյալ քննարկման, այլ ամբողջ վարույթի նկատմամբ ձևավորված կանխակալ դիրքորոշման, կամ առնվազն դրա բարձր հավանականության մասին:
13. Խորհրդի անդամ Ե. Թումանյանցի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հրապարակային կերպով արված գնահատականները, այդ թվում՝ վերջինիս փաստացի նույնականացումը «զտման» կամ «վեթթինգի» գործընթացի հետ, իրականացվել են Խորհրդի արդեն իսկ վերացված որոշումների հիմքով և արտահայտել են ոչ միայն փաստական դիրքորոշում, այլ նաև արժեքային գնահատական՝ ուղղված դատավորի անձին և մասնագիտական հեղինակությանը։
14. Նման հրապարակային դիրքորոշումը, առավել ևս՝ դատական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և պաշտոնական հարթակում բարձր տեսանելիությամբ տարածված տեսանյութում, օբյեկտիվ դիտորդի համար անխուսափելիորեն ձևավորում է այն տպավորությունը, որ Խորհրդի տվյալ անդամը Դավիթ Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ ունի ձևավորված կարծիք, որը չի կարող չազդել միջնորդության նոր քննության վրա:
15. Այս համատեքստում էական է ընդգծել, որ տվյալ վարույթի շրջանակներում Խորհուրդը կոչված է իրականացնել ոչ թե վերացական իրավական գնահատում, այլ լուծել հարց, որն ուղղակիորեն առնչվում է Դավիթ Հարությունյանի մասնագիտական ճակատագրին, բարի համբավին և դատավորի կարգավիճակի վերականգնման հնարավորությանը։
16. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ «անկախ և անաչառ տրիբունալի» պահանջը ներառում է ոչ միայն իրական անաչառությունը, այլև դրա տեսանելիությունը («justice must not only be done, it must also be seen to be done»): Նման պայմաններում, երբ տրիբունալի անդամը նախկինում հանդես է եկել տվյալ անձի վերաբերյալ հրապարակային և բացասական գնահատականներով, անաչառության պահանջը չի կարող համարվել ապահովված։
17. Խորհրդի անդամ Ե. Թումանյանցի կողմից 19.01.2026 թվականին դատական նիստի ընթացքում արված հայտարարությունը՝ քննարկմանը չմասնակցելու մասին, ինքնին վկայում է, որ վերջինս գիտակցում է սույն վարույթով քննարկվող հարցերի հետ իր անձնական և ինստիտուցիոնալ առնչությունը, ինչպես նաև այդ առնչության պայմաններում անաչառության հնարավոր խաթարման ռիսկը:
18. Նկատի ունենալով, որ վարույթը դեռևս չի ավարտվել և իր բնույթով հաստատապես ներառելու է ոչ միայն արդեն բարձրացված, այլ նաև հետագա փուլերում ծագող այլ հարցերի քննարկում, որոնց էությունը կրկին «որոշակի չափով առնչվում են» Ե. Թումանյանցին, իր կողմից արված հայտարարությունը փաստացի հաստատում է, որ առկա է եղել և ապագայում ևս առկա է լինելու սույն վարույթի շրջանակներում այնպիսի հարցերի շրջանակ, որոնց քննարկմանը նրա մասնակցությունը օբյեկտիվորեն կարող է խնդրահարույց լինել, անգամ իր իսկ գնահատմամբ:
19. Այդ պայմաններում Խորհրդի անդամ Ե. Թումանյանցի սեփական խնդրանքը և հայտարարությունը բավարար և ինքնուրույն հիմք են բացարկի միջնորդության ներկայացման և ընդունման համար, քանի որ վերջինս իր իսկ դիրքորոշմամբ փաստել է անաչառության առնվազն տեսանելիության խաթարման առկայությունը, ինչը անհամատեղելի է սույն վարույթի արդար և վստահելի քննության պահանջների հետ:
20. Ելնելով ամբողջ վերոգրյալից, նկատի ունենալով, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով Խորհրդի անդամ Ե. Թումանյանցի անաչառության մեջ, Խորհրդին խնդրում եմ բավարարել սույն միջնորդությունը և ընդունել Ե. Թումանյանցի բացարկը»։
29.01.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 2025 թվականի դեկտեմբերի 15-ին էլեկտրոնային փոստով ստացվել է ԲԴԽ 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը (այսուհետ նաև՝ որոշում)։
2. Ըստ վկայակոչած որոշման վերջնամասի՝
«(...) Վերոնշյալ իրավակարգավորումների, իրավական դիրքորոշումների և սույն քննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների, մասնավորապես, Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու հիմքը, ուստի վերոնշյալ որոշումները ենթակա են վերացման, իսկ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում, որով պայմանավորված էլ միայն հնարավոր կլինի անդրադառնալ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 197-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերով՝ Խորհուրդը. ՈՐՈՇԵՑ
1. Նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը:
2. Նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
3. Նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 14:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17):
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:
3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է.
«Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: (...)»:
3.1. Այսինքն՝ Օրենսգիրքը հստակ սահմանում է, որ, եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին:
4. Օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին մասի համաձայն.
«Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք. (...)»:
5. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով.
«6. Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝
(...)
5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները. (...)»:
6. Հատկանշական է, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը»:
6.1. Սույն վարույթով ստեղծված իրադրության նկատմամբ կիրառելի է դատավորի կարգավիճակ տրամադրելու Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգը, որպիսի կարգի պահպանմամբ կարգավիճակի չտրամադրումը հանգեցնում է անձի, ում նկատմամբ քննարկման է ենթակա կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, սուբյեկտայնությունից զրկման, ինչով պայմանավորված սույն վարույթով հետագա քննությունն ընդհանրապես դուրս կլինի Խորհրդի լիազորությունների շրջանակից։ Հակառակ մեկնաբանման պարագայում Խորհուրդը կարող է քննության առարկա դարձնել դատավոր չհանդիսացող ցանկացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն (որպես ավելի հստակ օրինակ՝ նման մեկնաբանման պարագայում դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապահական վարույթը կարճվելու փոխարեն10 պետք է Խորհրդի կողմից քննության առնվեր ու կայացվեր ըստ էության որոշում՝ անկախ վերջինիս կողմից հրաժարկանի դիմում ներկայացնելու հանգամանքի):
7. Այնուամենայնիվ, ըստ ԲԴԽ 12.12.2025թ. որոշման, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը հնարավոր է անդրադառնալ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության (այսուհետ նաև՝ միջնորդության) նոր քննության արդյունքում:
7.1. Համանման որոշումներ են կայացվել դատավորներ Սուրեն Անտոնյանի և Արթուր Ստեփանյանի վերաբերյալ, տեղի են ունեցել նրանց վերաբերյալ դատական նիստեր, կայացվել են վերջնական որոշումներ, սակայն դրանցից որևէ մեկում անդրադարձ չի եղել դատավորների ընթացիկ (նախկին որոշումները վերացնելուց մինչ կարգավիճակի դադարեցման ժամանակահատվածը) կարգավիճակի մասին:
7.2. Դատական նիստերում որևէ հաստատական դատողություններ այդ առումով չեն արվել նաև Խորհրդի կողմից դատավոր Ստեփանյանի այդ մասին միջնորդության կապակցությամբ. եղել են բացառապես հարցադրումներ, հումորային արձանագրումներ, բայց որևէ պարզաբանում չի տրվել։
8. Կանխատեսելով Արդարադատության նախարարության ներկայացուցչի դիրքորոշումը քննարկվող հարցի կապակցությամբ, պետք է նշել, որ կարգապահական վարույթի շրջանակում նոր քննության ընթացքում դատավորի կարգավիճակի «հաստատումը» իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ անթույլատրելի է, քանի որ այն չունի որևէ հստակ օրենսդրական հիմք և հակասում է Օրենսգրքի կարգավորումներին, արդար դատաքննության և իրավական որոշակիության հիմնարար սկզբունքներին: Իրավական ֆիկցիան կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ծառայում է ընթացակարգային տեխնիկական նպատակների՝ առանց նյութական իրավունքների վրա ազդելու, մինչդեռ դատավորի կարգավիճակը` նյութական-իրավական բնույթի է և ուղղակիորեն առնչվում է դատական անկախությանը և անձի մասնագիտական իրավունքներին: Կարգապահական վարույթի նոր քննության պայմաններում դատավորին «համարել» իր կարգավիճակը պահպանած՝ առանց լիարժեք ընթացակարգի արդյունքում իրական վերականգնման, չի կարող դիտվել որպես խախտված իրավունքների վերականգնում, այլ ընդամենը ձևական մոտեցում է, որը քողարկում է նախորդ խախտումները և ստեղծում է կրկնակի զոհայնացման իրավիճակ, ինչն անհամատեղելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների հետ։
9. Ելնելով ամբողջ վերոգրյալից, միջնորդում եմ՝
ա). Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով կայացնել որոշում Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին:
բ). նախորդ կետով շարադրվածը մերժելու պարագայում՝ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ սույն վարույթով կայացնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում»:
29.01.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 2025 թվականի դեկտեմբերի 15-ին էլեկտրոնային փոստով ստացվել է ԲԴԽ 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը (այսուհետ նաև՝ որոշում):
2. Ըստ վկայակոչած որոշման վերջնամասի՝
«(...) Վերոնշյալ իրավակարգավորումների, իրավական դիրքորոշումների և սույն քննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների, մասնավորապես, Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու հիմքը, ուստի վերոնշյալ որոշումները ենթակա են վերացման, իսկ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում, որով պայմանավորված էլ միայն հնարավոր կլինի անդրադառնալ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերով՝ Խորհուրդը. ՈՐՈՇԵՑ
1. Նոր հանգամանքի հիմքով վերայել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը:
2. Նոր հանգամանքի հիմքով վերանայել վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը։
3. Նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 14:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17)։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:
3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.
«Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում»:
3.1. Այսինքն՝ Օրենսգիրքը հստակ սահմանում է, որ, եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին:
4. Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
5. Հարկավոր է նշել, որ Օրենսգիրքը, ինչպես և Սահմանադրությունը կամ որևէ այլ օրենք չի նախատեսում Խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության «նոր քննություն» իրականացնելու լիազորություն: Ավելին, Օրենսգիրքը հստակ սահմանում է նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Խորհրդին պատվիրակաված լիազորություն՝ նոր որոշում կայացնելը։
6. Նկատի ունենալով, իրավական ակտը դրանում պարունակվող բառերի արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանելու համաիրավական կանոնը հարկավոր է հաշվի առնել, որ քննարկվող իրավակարգավորման լեզվաբանական վերլուծությունը վկայում է, որ «Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում» ձևակերպումը կառուցված է միացական «և» կապակցությամբ, որը հայերեն իրավական լեզվում արտահայտում է ոչ իբրև այլընտրանքային, այլ որպես պարտադիր հաջորդական գործողությունների միասնություն: Այսինքն՝ իրավադրույթը նախատեսում է մեկ ամբողջական իրավական հետևանք՝ նախորդ որոշման վերացում, որին անմիջապես և անբաժանելիորեն պետք է հաջորդի նոր որոշման կայացումը: «Կայացնում է նոր որոշում» հատվածը չի կարող մեկնաբանվել որպես խորհրդի հայեցողական կամ հետաձգվող լիազորություն, քանի որ այն նույն նախադասության մեջ է և նույն սահմանվում է ձևով: Նշվածից հետևում է, որ նորմը չի նախատեսում միջանկյալ փուլ, նոր քննություն կամ առանձին վարույթ սկսելու հնարավորություն. խորհրդի լիազորությունը սահմանափակվում է նախկին որոշման վերացմամբ և դրա փոխարեն անմիջապես նոր որոշման կայացմամբ: Ցանկացած այլ մեկնաբանություն հակասում է Օրենսգրքի 157-րդ հոդվածի տրամաբանությանն ու օրենսդրի կամքին, իրավադրույթի բառացի իմաստին և խաթարում է իրավական որոշակիության սկզբունքն ու դուրս գալիս օրենքով նախատեսված Խորհրդի լիազորությունների շրջանակից:
7. Ելնելով ամբողջ վերոգրյալից, միջնորդում եմ՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով դադարեցնել սույն վարույթով իրականացվող ապօրինի քննությունն ու կայացնել նոր որոշում՝ Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին»:
29.01.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 2025 թվականի դեկտեմբերի 15-ին էլեկտրոնային փոստով ստացվել է ԲԴԽ 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը (այսուհետ նաև՝ որոշում):
2. Ըստ վկայակոչած որոշման վերջնամասի՝
«(...) Վերոնշյալ իրավակարգավորումների, իրավական դիրքորոշումների և սույն քննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների, մասնավորապես, Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու հիմքը, ուստի վերոնշյալ որոշումները ենթակա են վերացման, իսկ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում, որով պայմանավորված էլ միայն հնարավոր կլինի անդրադառնալ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերով՝ Խորհուրդը, ՈՐՈՇԵՑ
1. Նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-04-13 որոշումը։
2. Նոր հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
3. Նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 14:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17):
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:
3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.
«Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում»:
3.1. Այսինքն՝ Օրենսգիրքը հստակ սահմանում է, որ, եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին:
4. Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
5. Հարկավոր է նշել, որ Օրենսգիրքը, ինչպես և Սահմանադրությունը կամ որևէ այլ օրենք չի նախատեսում Խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության «նոր քննություն» իրականացնելու լիազորություն: Ավելին, Օրենսգիրքը հստակ սահմանում է նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Խորհրդին պատվիրակաված լիազորություն՝ նոր որոշում կայացնելը։
6. Նկատի ունենալով, իրավական ակտը դրանում պարունակվող բառերի արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանելու համաիրավական կանոնը, հարկավոր է հաշվի առնել, որ քննարկվող իրավակարգավորման լեզվաբանական վերլուծությունը վկայում է, որ «Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում» ձևակերպումը կառուցված է միացական «և» կապակցությամբ, որը հայերեն իրավական լեզվում արտահայտում է ոչ իբրև այլընտրանքային, այլ որպես պարտադիր հաջորդական գործողությունների միասնություն: Այսինքն՝ իրավադրույթը նախատեսում է մեկ ամբողջական իրավական հետևանք՝ նախորդ որոշման վերացում, որին անմիջապես և անբաժանելիորեն պետք է հաջորդի նոր որոշման կայացումը։ «Կայացնում է նոր որոշում» հատվածը չի կարող մեկնաբանվել որպես խորհրդի հայեցողական կամ հետաձգվող լիազորություն, քանի որ այն նույն նախադասության մեջ է և սահմանվում է նույն ձևով: Նշվածից հետևում է, որ նորմը չի նախատեսում միջանկյալ փուլ, նոր քննություն կամ առանձին վարույթ սկսելու հնարավորություն. խորհրդի լիազորությունը սահմանափակվում է նախկին որոշման վերացմամբ և դրա փոխարեն անմիջապես նոր որոշման կայացմամբ: Ցանկացած այլ մեկնաբանություն հակասում է Օրենսգրքի 157-րդ հոդվածի տրամաբանությանն ու օրենսդրի կամքին, իրավադրույթի բառացի իմաստին և խաթարում է իրավական որոշակիության սկզբունքն ու դուրս գալիս օրենքով նախատեսված Խորհրդի լիազորությունների շրջանակից:
7. Հատկանշական է, որ Խորհրդի կողմից շարադրված մեկնաբանությամբ է կիրառվել Օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ կարգապահական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, նշված վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ կիրառված Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2- րդ կետը ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2019 թվականի ՍԴՈ-1488 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, որին հաջորդել է դատավորի դիմումը իր վերաբերյալ կայացված Խորհրդի ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը վերանայելու մասին:
7.1. Խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը վերանայելու հարցը լուծելիս Խորհրդի կողմից կարևորվել են հետևյալ հարցադրումները.
ա. արդյո՞ք առկա է հիմք Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը վերանայելու համար,
բ. արդյո՞ք Արայիկ Մելքումյանը պետք է և կարող է վերականգնվել նախկինում իր զբաղեցրած պաշտոնում,
գ. արդյո՞ք Արայիկ Մելքումյանին պետք է վճարվի միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատված համար։
7.2. Մեջբերվածից ակնհայտ է դառնում, որ Խորհրդի կողմից հիշատակված վերանայման դիմումը քննարկելիս միաժամանակ քննարկման առարկա է դարձվել վերանայման տեսանկյունից նոր հանգամանքի առկայության հարցի հաստատման և դատավորին իր կողմից զբաղեցրած պաշտոնում վերականգնելու հնարավորության հարցերը, ինչպես և, ըստ պատասխանող կողմի, Խորհուրդը պետք է վարվի Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների լույսի ներքո:
7.3. Արդյունքում Խորհրդի կողմից 27.02.2020 թվականին կայացվել է թիվ ԲԴԽ-40-41 որոշումը, որով առանց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության «նոր քննության» իրականացման կայացվել է որոշում Խորհրդի որոշումը՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» վերացնելու և Արայիկ Մելքումյանին դատավորների ռեզերվում ընդգրկելու մասին:
8. Հատկանշական է, որ Օրենսգիրքը որևէ տարանջատում չի նախատեսում այն դեպքերի միջև, երբ Խորհրդի կողմից իրականացված վարույթի ընթացքում կիրառված նյութական կամ դատավարական օրենքը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ կիրառվել է սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Այլ կերպ ասած, Օրենսգիրքը վերանայման վարույթի շրջանակներում չի նախատեսում տարբեր կարգ՝ նախկինում կիրառված նյութական կամ դատավարական օրենքի հակասահմանադրական ճանաչվելու չափորոշիչով։ Հետևաբար, գտնում եմ, որ անկախ ՀՀ սահմանադրական դատարանի կայացրած որոշման բնույթից, դրա հիմքով ներկայացված վերանայման դիմումը Խորհրդի կողմից ենթակա է քննարկման միևնույն կարգով:
9. Սույն վարույթով «նոր քննության» իրականցման անթույլատրելիության և առանց այդպիսին իրականացնելու որոշում կայացնելու մասին միջնորդությանս քննարկման (տեղի ունեցած հարց պատասխանի) ընթացքում Խորհրդի անդամ Կ. Թումանյանի կողմից բարձացված հարցադրումների բովանդակությունից պարզ է դառնում, որ Խորհրդի կամ առնվազն Խորհրդի անդամ Կ. Թումանյանի գնահատմամբ. այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշմամբ սահմանադրությանը հակասող կամ այդպիսի մեկնաբանությամբ դատավարական օրենքի կիրառում է արձանագրվում, ապա այդպիսի արձանագրումը պետք է ենթադրի համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության նոր քննություն, որի արդյունքում Խորհուրդը պետք է ունենա հնարավորություն կայացնելու այն մերժելու կամ բավարարելու մասին որոշում:
10. Նշված քննարկման ընթացքում տեղի ունեցած Ե. Թումանյանցի կողմից հիշատակվել է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1791 որոշման 35-րդ կետի հեևյալ հատվածին. «(...) Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը: (...)»: Անդրադառնալով ընթացակարգ բառի բովանդակությանն ու նշանակությանն, հարկավոր եմ համարում նշել, որ մեջբերված հատվածում ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչել է իր իսկ կողմից կայացված ՍԴՈ-984 որոշումը, որում մասնավորապես քննարկման առարկա էր դարձվել քրեադատավարական ու քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված նոր հանգամանքի ուժով վերանայման իրականացմանը վերաբերող հարցեր։ Հատկանշական է, որ «ՀՀ սահմանադրական դատարանը ՍԴՈ-984 գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարել ընդգծել նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ողջ մեթոդաբանության հիմնավոր վերարժևորման անհրաժեշտությունը՝ գտնելով, որ այդ ինստիտուտի իրավակարգավորման մեթոդաբանությունը պետք է խարսխվի պետության՝ «ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանելու պարտավորության հենքի վրա: Այլ կերպ, ՀՀ սահմանադրական դատարանը քննարկվող որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, որը հավասարապես կիրառելի է քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների նկատմամբ, ինչով և պայմանավորված օգտագործվել է առավել ընդգրկուն բառամթերք, ինչպիսին է օրինակ՝ ընթացակարգ բառը։ Այս առումով ուշադրության է արժանի այն, որ քրեադատավարական (ինչպես և քաղաքացիական դատավարության, կամ վարչական դատավարության) օրենսդրության վերաբերելի կարգավորումները թույլ են տալիս առանձին դեպքերում իրականացնելու դատական գործերի «նորոգում» ՀՀ սահմանադրական դատարանի կամ ՄԻԵԴ որոշումներով արձանագրված համապատասխան խախտումների հաշվառմամբ, մինչդեռ Օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում:
11. Այնուամենայնիվ, Խորհդրի կողմից կայացված որոշումների բովանդակությունից ու վերլուծությունից ենթադրելի է, որ Խորհուրդը դիտել է դատավարական օրենքը կամ դրա մեկնաբանությունը սահմանադրությանը հակասող ճանաչելու հիմքով վերանայման վարույթ իրականացնելիս իր կողմից «նոր քննություն» իրականացնելու (կարգապահական վարույթը նորոգելու) մասին կարգավորման բացակայությունն իբրև օրենքի բաց և Օրենսգրքի համապատասխան կարգավորումների կիրառմամբ ղեկավարվել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ իրականացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներով։
12. Նշվածի կապակցությամբ պետք է նշել, որ համաիրավական ընդհանուր կանոնի համաձայն՝ արդարադատության իրականացումը կրում է երկընտրելի բնույթ, այսինքն՝ արդարադատություն իրականացնող մարմինը, որպես կանոն, պետք է ունենա որոշում կայացնելու այլընտրանքներ: Այդպիսի երկընտրելիության օրինակ է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում Խորհրդի կողմից այն մերժելու կամ բավարարելու մասին որոշում կայացնելու հնարավորությունը:
12.1. Միևնույն ժամանակ, երկընտրելի արդարադատությունը բացարձակ կանոն չէ և, ինչպես ցանկացած ընդհանուր կանոն, ունի իր բացառությունները: Այսպես, օրինակ, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանափակվում է երկընտրելի արդարադատության իրականացումը գործի քննության արագացված կարգ կիրառելու պարագայում, երբ դատարանի հայեցողությունը էականորեն սահմանափակված է օրենքով:
12.2. Նման սահմանափակում, ըստ Խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշումների, առկա է նաև այն դեպքերում, երբ կիրառված նյութական օրենքը ճանաչվում է հակասահմանադրական: Այդ իրավիճակում Խորհրդի կողմից երկընտրելի արդարադատության իրականացումը փաստացի բացառվում է, և Խորհուրդը պետք է կայացնի մեկ հնարավոր որոշում՝ վերականգնել դատավորին նախկինում զբաղեցրած պաշտոնում:
12.3. Պետք է նշել նաև, որ վերանայման վարույթին վերաբերող Օրենսգրքի կարգավորումների ուժով Խորհրդի կողմից իրականացվող արդարադատությունը, որպես ընդհանուր կանոն, ևս կրում է երկընտրելի բնույթ: Մասնավորապես, Օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Խորհուրդը իրավասու է կամ վերանայել կարգապահական վարույթը, կամ հրաժարվել դրա վերանայումից։
12.4. Կարգապահական վարույթը չվերանայելու մասին որոշման կայացումը ինքնին չի ենթադրում վերանայման հիմքի բացակայության արձանագրում, քանի որ նման որոշումը կարող է պայմանավորված լինել նաև Խորհուրդի գնահատակնով առ այն, որ համապատասխան հանգամանքը չէր կարող ազդել կայացված վերջնական որոշման բովանդակության վրա:
12.5. Միևնույն ժամանակ, Խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման հիմքով վերանայման դիմում ներկայացված լինելու պարագայում Խորհրդի կողմից երկընտրելի արդարադատության իրականացումը սահմանափակվել է հենց ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-1791 որոշմամբ: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ ուղիղ արձանագրվել է, որ նոր հանգամանք հանդիսացող ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը սահմանափակում է Խորհրդի հայեցողությունը (այլ կերպ՝ արդարադատության երկընտրելի իրականացման ընդհանուր կանոնը), հանգեցնելով մեկ հնարավոր որոշման կայացման:
12.6. Այսպիսով, կարծում եմ, որ Խորհրդի կողմից երկընտրելի արդարադատության իրականացման կանոնի և/կամ դրանցից բացառությունների կիրառելիության դաշտ է հանդիսանում` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու դիմումի քննարկման փուլը, այլ ոչ այդպիսին բավարարելու՝ վերանայելու մասին որոշում կայացնելուն հաջորդող որևէ այլ փուլ։
12.7. Անգամ Խորհրդի մեկնաբանությամբ այդպիսի փուլի գոյության ընդունման պարագայում, գտնում եմ, որ այդ դեպքում ևս պատահական չէ, որ Օրենսգիրքը չի նախատեսել վերանայման վարույթի իրականացման հիմքերի տարանջատում՝ կիրառված դատավարական կամ նյութական օրենքի, ինչպես նաև դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության չափանիշով: Գտնում եմ, որ օրենսդիրը նման կարգավորմամբ նպատակաուղղված հանրային շահի հաշվին առաջնահերթություն է տվել մասնավոր շահին՝ որպես փոխհատուցում իրավունքի արդեն իսկ արձանագրված խախտումների համար: Այլ կերպ. անկախ նրանից թե սահմանադրությանը հակասող է ճանաչվել դատավորի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի ընթացքում կիրառված նյութական թե դատավարական օրենքը, օրենսդիրը ուղիղ նախատեսել է դատավորին իր կողմից զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին որոշում կայացնելու իմպերատիվ պահանջ:
13. Ելնելով ամբողջ վերորգյալից, գտնում եմ, որ Խորհրդի կողմից Օրենսգրքի կարգավորումներին տրվող փաստացի մեկնաբանությունն առ այն, որ նոր հանգամանքի հիմքով իր որոշումը վերանայելու դեպքում «նոր քննություն» իրականացնելու Խորհրդի լիազորությունը նախատեսված չէ Օրենսգրքով, ուստի կիրառելի է նման լիազորություն սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները, չի բխում Օրենսգրքի տրամաբանությունից և հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
14. Մասնավորապես, Խորհրդի կողմից փաստացի տրվող մեկնաբանությունը իմ գնահատմամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով վերջնական դատական ակտ կայացրած մարմնին հայեցողություն է տալիս դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայելուց և վերացնելուց հետո կրկին անգամ իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության բովանդակային քննություն:
15. Վերոշարադրյալից ելնելով, խնդրում եմ՝
ա). «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի ուժով՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի և/կամ դրան Խորհրդի կողմից տրվող մեկնաբանության սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
բ). ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով կայացնել սույն վարույթը կասեցնելու մասին որոշում»:
02.02.2026 թվականի դատական նիստի ընթացքում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 2025 թվականի դեկտեմբերի 15-ին էլեկտրոնային փոստով ստացվել է ԲԴԽ 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը (այսուհետ նաև՝ որոշում):
2. Ըստ վկայակոչած որոշման վերջնամասի՝
«(...) Վերոնշյալ իրավակարգավորումների, իրավական դիրքորոշումների և սույն քննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների, մասնավորապես, Սահմանադրական դատարանի 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու հիմքը, ուստի վերոնշյալ որոշումները ենթակա են վերացման, իսկ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում, որով պայմանավորված էլ միայն հնարավոր կլինի անդրադառնալ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերով՝ Խորհուրդը.
(...)
3. Նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 14:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17): (...)»:
3. Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթով տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, Դավիթ Հարությունյանի կողմից համապատասխան հիմնավորումների շարադրմամբ ներկայացվել էր իրեն վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով իր վերաբերյալ կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդություն:
3.1. Խորհրդի կողմից նշված միջնորդության քննության արդյունքում կայացվել էր որոշում, դրան անդրադառնալու վերջնական դատական ակտով, այլ կերպ՝ ներկայացված միջնորդության լուծումը հետաձգվել է մինչ կարգապահական վարույթով քննության ավարտը։
4. Դատավորին իր կողմից ենթադրաբար կատարած կարգապահական խախտման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի վերաբերյալ անհրաժեշտ է նշել.
4.1. Եվրոպական դատարանը Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով արտահայտել է կարգապահական վարույթի հարուցման և իրականացման ժամկետային սահմանափակմանը վերաբերող հետևյալ իրավական դիրքորոշումը.
«137. Վաղեմության ժամկետները ծառայում են մի քանի կարևոր նպատակների, մասնավորապես, երաշխավորում են իրավական որոշակիությունն ու ավարտվելիությունը, հավանական մեղադրյալներին պաշտպանում են ուժը կորցրած հայցերից, որոնք հաշվելը կարող է դժվար լինել և կանխարգելել յուրաքանչյուր անարդարություն, որը կարող է ի հայտ գալ, եթե դատարաններից պահանջվի որոշումներ ընդունել այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել շատ վաղ անցյալում՝ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք, հավանաբար, դարձել են անարժանահավատ և ոչ ամբողջական ժամանակի կտրվածքի պատճառով (տե՛ս «Սթաբբինգսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության», 22 հոկտեմբերի 1996թ., կետ 51, Զեկույցներ 1996 IV): Վաղեմության ժամկետները Պայմանավորվող պետությունների ներպետական իրավունքի ընդհանուր հատկանիշներից են, որոնք վերաբերում են քրեական, կարգապահական և մյուս իրավախախտումներին:
138. Ինչ վերաբերում է Դիմողի գործին, ապա 2010 թվականին ԱԲԽ-ի կողմից քննված հանգամանքները թվագրված են 2003 և 2006 թվականներին, հետևաբար, Դիմողին դրել են ծանր կացության մեջ, քանի որ նա պետք է իր պաշտպանությունը կառուցեր այն հանգամանքների վրա, որոնց մի մասը տեղի էր ունեցել վաղ անցյալում:
139. Դիմողի գործով ԲՎԴ-ի որոշումից և Կառավարության դիրքորոշումներից հետևում է, որ ներպետական իրավունքը որևէ ժամանակային արգելք չէր նախատեսում երդումը խախտելու համար դատավորների աշխատանքից ազատման դատավարությունների համար: Քանի դեռ Դատարանը չի գտել, թե վաղեմության որ ժամկետը կարող է համարժեք լինել, այն արձանագրում է, որ դատական համակարգին վերաբերող կարգապահական գործերի նկատմամբ առանց ժամանակային սահմանափակման մոտեցումն իրավական որոշակիության սկզբունքին լուրջ վնաս է պատճառում:
140. Նման հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում»:
Այսինքն՝ ՄԻԵԴ մոտեցման համաձայն, թե արարքի վաղեմությունը և թե ժամկետները ունեն կանխորոշող նշանակություն մասնավորապես վարույթի կանխատեսելիության, օբյեկտիվության արդարացիության իմաստով և արարքի վաղեմության ու գործի քննության ժամկետներ չնախատեսելը կամ դրանց ոչ որոշակի լինելն ինքնին հանգեցնում եմ կոնվենցիոն իրավունքների խախտման:
4.2. Ենթադրյալ կարգապահական խախտման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի բացակայության սահմանադրականության հարցի ուսումնասիրության տեսանկյունից, կարծում եմ, էական նշանակություն ունի միջճյուղային օրենսդրության համեմատական վերլուծությունը: Այսպես, քրեական օրենսդրությամբ նախատեսված են վաղեմության ժամկետներ հանրային առավել բարձր վտանգավորություն ունեցող իրավախախտումների՝ հանցագործությունների կատարման համար: Գործող օրենսդրության համաձայն, ենթադրյալ հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կատարողի կողմից ենթադրյալ հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները:
Այսպիսով, նկատի ունենալով, որ առավել բարձր վտանգավորության աստիճան կրող արարքների կատարման համար նախատեսված են պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ, ակնհայտ է, որ նվազ վտանգավորության աստիճան կրող արարքները (այդ թվում՝ կարգապահական խախտումները) ևս պետք է ունենան պատասխանատվության ենթարկելու համապատասխան ժամկետներ, որոնց լրանալու պարագայում վարույթն իրականացնող մարմինները (այդ թվում՝ Խորհուրդը) պետք է ունենան օրենսդրական հիմք իրականացվող վարույթը կարճելու համար, իսկ դրա բացակայությունը պետք է գնահատվի որպես սահմանադրությանը հակասող օրենսդրական բաց:
4.3. Սույն միջնորդությամբ քննության առարկա հարցի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեն Սահմանադրության վերաբերելի դրույթները, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն ու դրանց մեկնաբանումը, որոնք համակարգային վերլուծության է ենթարկել Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը 31.07.2023 թվականին Տ. Պետրոսյանի և մյուսների վերաբերյալ վարույթով կազմված հատուկ կարծիքով: Այսպես, Ա. Վարդանյանը իրավացիորեն նշել է՝
ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 14 ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
«Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»: Ինչպես ուղղակիորեն բխում է մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ՝
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և,
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն):
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում։ Ըստ այդմ, դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև դրա վերաբերելիությունը կոնկրետ գործի հանգամանքներին, այն բացասական հետևանքները, որոնք վրա են հասնելու կոնկրետ գործի շրջանակներում շահագրգիռ անձանց համար, դիմողի կարծիքով, առերևույթ հակասահմանադրական դրույթի կիրառման կամ մեկնաբանման արդյունքում: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից կիրառվելու է զուտ ձևական իմաստով կամ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ դատարանի հիմնավորումները վերաբերելի չեն նրա վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքներին, ապա Սահմանադրական դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար: Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1148 որոշմամբ նշել է. «Իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը»։
Մեկ այլ, 2019 թվականի հունվարի 25-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշման մեջ անդրադառնալով դատարանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրության մեկնաբանության և կիրառման հարցին՝ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն», և որ՝ «Որպես Սահմանադրության գերակայության ապահովման միջոց՝ Սահմանադրության վերջնական և համապարտադիր մեկնաբանությունն ու կիրառումն է Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունը, իսկ հանրային իշխանության բոլոր մարմինները՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց լիազորությունների շրջանակներում մեկնաբանում և կիրառում են Սահմանադրությունը, հատկապես եթե, Սահմանադրության 3-րդ հոդվածին համահունչ, խոսքն անմիջականորեն գործող իրավունքի, այն է՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին է, որոնցով սահմանափակված է ամբողջ հանրային իշխանությունը»:
Բացի այդ, տվյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանը՝ ամրագրելով, որ սահմանադրական արդարադատության իրականացումը, հատկապես Սահմանադրության մեջ նշված այլ նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը նաև օրենքի համապատասխանությունը որոշելը, Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, այնուամենայնիվ, փաստել է, որ սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է: Սահմանադրական դատարանն այնուհետև հատուկ շեշտել է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով հանգում են կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդրի, այսինքն՝ այդ կապակցությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ, և եթե տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա նրանք պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան այդ ակտի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, ինչը նշանակում է, որ բոլոր դատարանները, և ոչ միայն Վճռաբեկ դատարանը, պետք է ինցիդենտ կերպով ստուգեն կիրառվելիք նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան՝ նշված նախադրյալների առկայության դեպքում:
Վերահաստատելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի որոշակիության խնդրի կամ օրենքի որևէ այլ՝ մեկնաբանությամբ չհաղթահարվող՝ սահմանադրականության տեսանկյունից նշանակություն ունեցող թերության բացահայտումը դատարանների կողմից, նրանց պարտադիր լիազորությունն է, որն ապահովված է հատկապես Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքում նման խնդիրների բացահայտումն անխուսափելի է դարձնում Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ դրանք չեն կարող հաղթահարվել այլ (ոչ սահմանադրական) դատարանների կողմից: Օրենքի պահանջների մեկնաբանության դեպքում դրանց անորոշությունը փաստելը ոչ այլ ինչ է, քան սահմանադրականության խնդրի արձանագրում։ Այդ (սահմանադրականության) խնդրի առկայությունն օրենքով սահմանված պահանջի կատարումից «ազատվելու» և սեփական լիազորություններն ընդլայնելու կամ սահմանափակելու համար հիմք դարձնելը նշանակում է սահմանադրականության խնդրի յուրօրինակ լուծում ոչ Սահմանադրական դատարանի կողմից, ինչն անթույլատրելի է: Իսկ քննված գործի շրջանակներում վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը Օրենսգրքի վիճարկվող դրույթի անորոշությունը պատճառաբանելու նպատակով հղում է արել նախկինում ընդունված իր որոշումներից մեկին՝ անտեսելով Սահմանադրական դատարան դիմելու՝ Սահմանադրությամբ սահմանված պարտադիր լիազորության առկայությունը:»:
5. Հաշվի առնելով 3-րդ կետում հիշատակված միջնորդության ներկայացման, ինչպես նաև այդ միջնորդության լուծումն ըստ էության հետաձգելու մասին Խորհրդի որոշումը, ողջամտորեն կարելի է հանգել հետևության, որ սույն գործով ներկայացված վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդության լուծման համար կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի կապակցությամբ Խորհրդում առաջացել են հիմնավոր կասկածներ, իսկ նկատի ունենալով նշված միջնորդության բովանդակությունը, դրա լուծման համար ապացույցների հետազոտման անհրաժեշտության բացակայությունը, ողջամտորեն կարելի է հանգել հետևության, որ համապատասխան կասկածները վերաբերում են համապատասխան իրավադրույթների սահմանադրականության խնդրին: Նման պայմաններում, վերը մեջբերված իրավական կարգավորումների ու դիրքորոշումների հաշվառմամբ, ակնհայտ է, որ Խորհուրդը տվյալ իրադրությունում կրում է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական պարտավորություն, այլ ոչ հայեցողություն:
6. Ելնելով ամբողջ վերորգյալից, գտնում եմ, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի և 147-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներում առկա է օրենսդրական բաց այնքանով, որքանով դրանցում բացակայում է համապատասխանաբար կարգապահական վարույթ չհարուցելու և այդպիսին կարճելու՝ կատարված կարգապահական խախտման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքը։ Միաժամանակ, գտնում եմ, որ օրենսդրական նշված բացը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով թույլ չի տալիս դատավորին կանխատեսելիորեն ու արդյունավետորեն իրացնելու իր պաշտպանության իրավունքը իր վերաբերյալ կարգապահական վարույթի շրջանակներում։
7. Վերոշարադրյալից ելնելով, խնդրում եմ՝
ա). «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի ուժով՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի և 147-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներում առկա օրենսդրական բացի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
բ). ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով կայացնել սույն վարույթը կասեցնելու մասին որոշում»:
02.02.2026 թվականին Դավիթ Հարությունյանը Խորհրդի դատավոր անդամ Արմեն Դանիելյանին հայտնված բացարկի միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 24.05.2023թ. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը միջնորդություն (այսուհետ՝ միջնորդություն) է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. 03.07.2023թ. Խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, ըստ որի դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները:
3. Դավիթ Հարությունյանը 2024թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
5. Սահմանադրական դատարանը 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը:
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման բառացի արձանագրումների
(...)
Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործի հրապարակային քննության իրավունքի խախտման։
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:
(...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը՝ հավասարապես վերաբերելի է նաև դատավորների՝ կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։
Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների և դատավորների՝ անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը Սահմանադրությամբ օժտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու սահմանադրիրավական բացառիկ մենաշնորհով, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան։
Այդ համատեքստում, Խորհուրդը՝ յուրաքանչյուր դեպքում՝ պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության՝ ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։
(...)
Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի՝ նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
(...)
Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
(...)
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ Սահմանադրական որոշման հիման վրա խնդրելով Օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
7. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը, մասնակցությամբ՝ Խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի:
Գործով զեկուցող է նշանակվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցը:
8. Արմեն Դանիելյանը ոչ միայն տարիքով, այլև առավել փորձառու դատավորն է եղել ԲԴԽ կազմի, 10-ամյակների ստաժով պրոֆեսիոնալ դատավոր է:
9. Արմեն Դանիելյանի նախագահությամբ իրականացված վարույթի գործի նյութերում առկա չէ գեթ մեկ ապացույց, տվյալ, տեղեկություն այն մասին, որ վերջինս կամ ԲԴԽ որևէ այլ անդամ արխիվից պահանջել կամ ծանոթացել է 2023 թվականի վարույթի նյութերին:
ԲԴԽ-ն, ըստ էության, դատական նիստում կարելի է ասել հակադարձեց կամ ենթադրյալ բանավոր հավաստիացում ներկայացրեց այն մասին, որ գործի նյութերին խորհրդի անդամները ծանոթ են եղել և ապացույցի բացակայությունը դրա մասին վկայող հիմք չէ։
10. Արմեն Դանիելյանը, որպես նախագահող, միջոցներ չի ձեռնարկել ՍԴ օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտը կատարելու ուղղությամբ. այդ թվում նաև՝ նախկինում ներկայացված հիմնավորումների ներքո տեղի ունեցող քննությամբ ԲԴԽ մյուս անդամների հետ միասին ստեղծել են արդար դատաքննության իրավունքի իրացման պատրանք, և ակնհայտորեն միտված չեն եղել դիմողի` ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումները վերացնելուն:
11. Արդյունքում՝ ԲԴԽ-ն Արմեն Դանիելյանի նախագահությամբ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հակասահմանադրական մեկնաբանություններով կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած ու վերջնական` 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը։
Մասնավորապես` ԲԴԽ-ն չի իրականացրել` Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային արդարադատության մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսել է ՍԴ Որոշումը` իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ:
12. Դեռ ավելին` Դավիթ Հարությունյանին թույլատրել են կամ նշել են, որ նա զրկված չէ կողմին` արդարադատության նախարարին, հարցեր տալու հնարավորությունից: Սակայն, ըստ ընդունված գրավոր ընթացակարգի, ինչպես նաև դիմողի միջնորդության (պահանջի, հատուկ նշման) հարցերը պետք է հասցեագրվեր նախարարին, ստացվեր պատասխան հետ վերադարձվեր, տրամադրվեր դիմողին` դիրքորոշում ձևավորելու համար (տես միջնորդության` 2-րդ էջի հատուկ նշումը)։
Մինչդեռ` դիմողի պահանջն ու իրենց իսկ կողմից սահմանված գրավոր ընթացակարգն ուղղակի անտեսելով, Դավիթ Հարությունյանի հարցերը ԲԴԽ-ն չի վերահասցեագրել նախարարին` մասնավորապես դատական թե իբր նախարարից նիստերի արձանագրությունում նշելով, պատասխան չի ստացվել։ Գործի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ։
Դեռ ավելին` եթե նույնիսկ ընդունենք, թե իբր դիմողի հատուկ նշմանը հակառակ և իրենց իսկ սահմանած գրավոր ընթացակարգի կանոններին հակառակ, հենց դիմողն էր պարտավոր ուղարկել հարցերը նախարարություն, ապա ԲԴԽ-ի կողմից այդ պայմաններում ևս չեն ձեռնարկվել միջոցներ պարզելու նշված հանգամանքը: Օրինակ` արդյոք առկա է դիմողի կողմից նախարարին ծրար ուղարկելու էլեկտրոնային կամ փոստային կտրոն, նախարարության կողմից գրությունն առձեռն ստանալու մասին ապացույց, կամ արդյոք չպետք է նախարարից ընդհանրապես պահանջվեր դիրքորոշում այն մասին, թե արդյոք ստացել է հարցերը կամ արդյոք պատասխանելու ցանկություն, պարտականություն ունի, թե` ոչ։ Վերջապես արդյոք դիմողն էր պարտավոր նախարարից հարցերի պատասխան ստանար գրավոր, դռնփակ ընթացակարգի պայմաններում:
Այլ կերպ` եթե անտեսենք վերոգրյալն ու ընդունենք, թե ԲԴԽ-ն հակված է եղել իրականացնելու լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապա արդյոք նախարարության դիրքորոշումը էական չի եղել, կամ արդյոք չպետք է հայցվեր դիրքորոշման բացակայության պատճառը:
Ինչևէ, հարկ է նշել ավելին և փաստել, որ լիազոր մարմինը` փոխնախարարը, 2026 թվականի հունվարի 26-ի դատական նիստում հաստատել է, որ նման փաստաթուղթ նախարարությունը չի ստացել:
Եզրափակիչ որոշումը ստորագրած ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները որոշման մեջ բնականաբար չեն ներառել նախարարի պատասխանները. դրանք նախարարին հասցեագրված չեն եղել, որով ըստ էության հնարավորություն են ստացել ավարտել վարույթը և հեռանալ խորհրդակցական սենյակ վերջնական` հակասահմանադրական մեկնաբանություններով որոշումը կայացնելու:
13. Դավիթ Հարությունյանը կրկին դիմել է Սահմանադրական դատարան, որը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշումը, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն պատասխանատվության դատավորին կարգապահական ենթարկելու Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով՝ ըստ հարցի վերաբերյալ որոշումը էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ որ «Հայաստանի հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
14. Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին։
15. Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
16. Դիմողը համապատասխան հերթականությամբ ներկայացրել է բացարկի միջնորդություններ դատավոր և ոչ դատավոր անդամներին, դրանք չեն բավարարվել, գրավոր որոշումներ, պատճառաբանություններ կողմերին չեն հանձնվել, չեն տրամադրվել:
17. Ներկայացվել են իրավունքները, ընթացակարգն ամբողջ ծավալով պարզաբանելու միջնորդություններ, կարգապահական վարույթը կարճելու և այլ միջնորդություններ, սակայն բոլորը մերժվել են:
18. 2025 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ 2026 թվականի հունվարի 29-ը տեղի ունեցած դատական նիստերում Դավիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը ներկայացրել է ավելի քան 10 միջնորդություն, որից 9-ը բացարկի վերաբերյալ էր, 3-ը վարույթի կարճման, վերջինը ՍԴ դիմելու և այլ միջնորդություններ:
Բոլոր միջնորդությունները, ինչպես նշվել է, մերժվել են, մեկը` «ընթացակարգային վաղեմությունն անցած լինելու արարքի՝ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով» բերված միջնորդությունն առաջին պահանջի մասով մերժվել է, իսկ երկրորդ պահանջի մասով՝ քննությունը հետաձգվել է մինչև վերջնական դատական ակտի կայացումը, 1-ով` Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության քննության կապակցությամբ, ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակել է 2026 թվականի փետրվարի 2-ին` մերժելով միջնորդությունը:
Որևէ միջնորդության վերաբերյալ կայացված գրավոր որոշում չի տրամադրվել կողմերին. հնչել են մերժման ու հետաձգման բանավոր հիմնավորումներ։
16. Խորհրդից ավելի վաղ դատական նիստում հայցվել է պարզաբանում, թե արդյոք նախորդ՝ բացարկները՝ հնարավոր է մերժված լինեն, մասնավորապես՝ այն պատճառով, թե դրանք գրավոր չեն ներկայացվել, կամ հնարավոր է արդյոք որ դրանք մերժված լինեն այն պատճառաբանությամբ, որը նախատեսված է ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով («Դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին»):
Նախագահողը` ԲԴԽ նախագահը, այդ կապակցությամբ փաստել է.
«Պարոն Հարությունյան, Ձեզ, ձեր հարցը հասկացել եմ այն պատճառաբանությունները, որ ներկայացվել են, միայն դրանք են և լրացուցիչ պատճառաբանություններ, հիմնավորումներ որոշման մեջ չեն զետեղվելու: Լինելու են դրա շրջանակում, միգուցե բառային արտահայտության փոփոխություն կամ որևէ ձևակերպում լինի, բայց որպես այդպիսին պատճառաբանությունը նա է, ինչ ներկայացվել է։»:
17. Արմեն Դանիելյանին ավելի վաղ հայտնված բացարկը (տես նիստերի արձանագրություն) մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհրդի նախագահ: Խորհուրդը որոշեց Արմեն Դանիելյանին՝ ներկայացված բացարկի միջնորդությունը մերժել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չվկայակոչվեց այնպիսի փաստարկ կամ հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Արմեն Դանիելյանի սույն գործով անաչառության հետ, միջնորդությամբ չհիմնավորվեց նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը (տես նիստերի արձանագրություն):
18. 2025 թվականի հունվարի 29-ին բացարկի 2-րդ լրացուցիչ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցին ներկայացուցիչ Զորայր Հարությունյանի կողմից` այն պատճառաբանությամբ, որ մասնավորապես.
(...)
Դատական նիստում Դավիթ Հարությունյանի դիմումի բովանդակության հրապարակումից անմիջապես հետո, մինչ Խորհրդի նախագահի կողմից դիրքորոշման արտահայտումը, Խորհրդի անդամ Ե.Թումանյանցը, դիմելով նախագահողին, մասնավորապես նշել է. «պարոն նախագահող, Ձեր թույլտվությամբ ես չմասնակցեմ այս քննարկմանը` հաշվի առնելով, որ որոշակի չափով ինձ է վերաբերվում հարցը, ես ուղղակի դուրս մնամ պրոցեսից քննարկման, շնորհակալություն»։
Խորհրդի անդամ Ե.Թումանյանցի կողմից վերոնշյալ հայտարարությունը ինքնին վկայում է, որ վերջինս գիտակցում է իր անմիջական առնչությունը քննարկման առարկայի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր նախկին հրապարակային խոսքը և գործողությունները կարող են ազդել իր անաչառության ընկալման (տեսանելիության) վրա տվյալ վարույթի շրջանակներում։
(...)
Խորհրդի անդամ Ե.Թումանյանցի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հրապարակային կերպով արված գնահատականները, այդ թվում՝ վերջինիս փաստացի նույնականացումը «զտման» կամ «վեթինգի» գործընթացի հետ, իրականացվել են Խորհրդի արդեն իսկ վերացված որոշումների հիմքով և արտահայտել են ոչ միայն փաստական դիրքորոշում, այլ նաև արժեքային գնահատական՝ ուղղված դատավորի անձին և մասնագիտական հեղինակությանը։
Նման հրապարակային դիրքորոշումը, առավել դեպարտամենտի միջոցներով պատրաստված և պաշտոնական հարթակում բարձր տեսանելիությամբ տարածված տեսանյութում, օբյեկտիվ դիտորդի համար անխուսափելիորեն ձևավորում է այն տպավորությունը, որ Խորհրդի տվյալ անդամը Դավիթ Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ ունի ձևավորված կարծիք, որը չի կարող չազդել միջնորդության նոր քննության վրա։
(...):
18.1. Բացարկի միջնորդության մյուս հիմքը, որը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը, կայացել է հետևյալում,
«Միանում եմ փաստաբանի միջնորդությանը և զուտ հավելեմ, որ այն վարքագիծը որը դրսևորել Թումանյանցը, մասնավորապես արված հայտարարությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել, եթե ոչ կողմնակալության, ապա առնվազն արդարադատության իրականացումից հրաժարվելու մասին տպավորություն։ Հաշվի առնելով նախկինում նշվածները, նախկինում բացարկի միջնորդության հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև փաստաբանի նշածները, գտնում եմ, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամ Թումանյանցը պետք է ինքնաբացարկ հայտնի: Հավելեմ նաև հետևյալը. Այն հիմքով, որը ավելի վաղ չէի ներկայացրել, մասնավորապես նախորդ վարույթի ընթացքում երբ Թումանյանցը եղել է զեկուցող, վերջինս ենթադրում եմ ինքն է տիրապետել գործի նյութերին, իր տրամադրության տակ են եղել, այդ վարույթի շրջանակներում ԲԴԽ կողմից ինձ հնարավորություն է տրվել գրավոր հարցեր ուղղել նախարարին, ես այդ հարցերը գրավոր ուղղել էի այն նշումով, որ ես հարցերը տրամադրում եմ ԲԴԽ-ի միջոցով դրանք նախարարին վերահասցեագրելու, պատասխանները ստանալու և ինձ ներկայացնելու համար, մինչդեռ տիկին Թումանյանցի կազմած փաստաթղթերում, ինչպես նաև հետագայում ԲԴԽ համապատասխան որոշման մեջ, որը վերաբերում էր նախորդ որոշումը չվերանայելուն, արձանագրված էր, թե իբր նախարարությունից կամ նախարարից որևէ պատասխան չի ստացվել:
Ավելի պարզ ասեմ. Ես գրությունը հասցեագրում եմ ԲԴԽ-ի միջոցով, հստակ նշում եմ, որ պետք է ԲԴԽ-ն, քանի որ գրավոր ընթացակարգով է իրականացնում, հարցերը վերահասցեագրի նախարարությանը, սակայն իր նախկին գործընկերներին չցանկանալով (ենթադրում եմ) ուղղել հարցերը, ուղղակի նշում է կատարել, որ այդ հարցերի պատասխան չի ստացվել, այնինչ ընդհանրապես նախարարությանն այդ հարցերը, հարցաշարը չի ուղարկվել այդպիսի իրականությանը չհամապատասխանող նշումներ են կատարվել նաև վերջնական որոշման մեջ՝ արձանագրելով, թե նախարարությունը պատասխան չի տրամադրել կամ նախարարությունից չի ստացվել այն պայմաններում, երբ ԲԴԽ-ն, ենթադրում եմ զեկուցող դատավորն այդ հարցերը չի ուղարկել նախարարությանը:
Միանում եմ փաստաբանիս միջնորդությանը:»
19. Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ, վերադարձել է` ուղղելով լրացուցիչ հարցեր, հեռացել խորհրդակցական սենյակ և որոշումը հրապարակել է 2026թվականի հունվարի 29-ին:
Ըստ հրապարակված պատճառաբանության.
(...)
Այսպիսով` պարոն Հարությունյանի կողմից հիմքով ներկայացրած բացարկի միջնորդությունը խորհուրդը որոշեց մերժել` այն հիմնավորմամբ, որ պարոն Հարությունյանի կողմից նկարագրված իրավիճակն ու գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է։ Այնուամենայնիվ` խորհուրդը անհրաժեշտ է համարում պարզաբանել և արձանագրում է, որ այդ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով։
Բացարկի մյուս հիմքի մասով, որ ներկայացվել էր Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից, նույնպես գտնում եմ, որ ենթակա է մերժման, հիմք ընդունելով հետևյալը, որ բացարկի միջնորդության քննարկման արդյունքում ակնհայտ դարձավ, որ Երանուհի Թումանյանցի հայտարարությունը վերաբերել է Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկման ընթացակարգին ըստ էության, մասնավորապես խորհրդի ոչ որպես դատարան հանդիսանալով պայմանավորված հարցի քննությանը, ինչպիսի պայմաններում Երանուհի Թումանյանցի գործողություններն ու այդ նիստում հայտարարությունը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել՝ Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, հետևաբար նաև հիմք հանդիսանալ բացարկի միջնորդությունը բավարարելու համար։
20. Այսպիսով` խորհրդի մերժման պատճառաբանությունից կարելի է արձանագրել՝ նախ և առաջ հետևյալը.
Այն հանգամանքը, գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է, ապա կողմը չի վիճարկում, այլև շեշտում է, որ հենց որոշման վերացումը խորհրդի կողմից փաստում է դրա անօրինական լինելը, դեռ ավելին որպես մասնակցությունը բացառող էական հանգամանք է, նախկինում խախտում թույլ տված դատավորը չի կարող լինել իր գործով դատավոր:
Բացի այդ Խորհրդի արձանագրումից հնարավոր է կատարել հետևյալ եզրահանգումները, մասնավորաբար`
ա) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով. պայմանավորված է Կարեն Անդրեասյանի պահպանված ազդեցությամբ
բ) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն ոչ թե կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով է պայմանավորված, այլև այն կատարվել է համակատարմամբ այլ ԲԴԽ անդամների մասնակցությամբ
բ) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն ոչ թե կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով է պայմանավորված, այլ պայմանավորված է նրա անգործությամբ, քանի որ դատական նիստը նախագահողը եղել է Արմեն Դանիելյանը և նա է կազմել ու ստորագրել դատական նիստերի արձանագրությունը` նշելով, որ նախարարից պատասխան չի ստացվել։
դ) այլ տարբերակներ, որոնք չեն բացառում Երանուհի Թումանյանցի և Արմեն Դանիելյանի գործողությունները կամ անգործությունը նիստերի արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների զետեղման համար, որը նաև հնարավորություն է տվել կայացնել հակասահմանադրական մեկնաբանությամբ` հետագայում իրենց իսկ կողմից վերացված որոշումը։
21. Բացի այդ Արմեն Դանիելյանը, որպես նախագահող, ԲԴԽ անդամ ստորագրել է 2024 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, տեղի ունեցած դատական նիստերի արձանագրությունը։
Ըստ արձանագրության՝
«Նախագահությամբ Ա.Դանիելյանի Մասնակցությամբ խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի,
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157 հոդվածով նախատեսված կարգով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Հրապարակվեց խորհրդի կազմը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց նիստից առաջ Դիմողի և Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը և արձանագրվեց, որ դիմումը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմերին հրավիրելու անհրաժեշտությունը բացակայում է, այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում կողմերի մասնակցության հարցը լրացուցիչ կքննարկվի։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը:11
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը։12
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում՝ միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը:13
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը։14
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը 24.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդությամբ, պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրել է պարզաբանել՝
1. Ներկայումս իրականացվող քննության արդյունքում ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել։ Արդյո՞ք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով։
2. Հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու:
3. խորհուրդը, հայցվող հարցերի պատասխանների ներկայացման ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյո՞ք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն` հաշվարկում չի ներառում աշխատանքային օրերը, թե՞ ոչ:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից դիրքորոշում Խորհրդում չի ստացվել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի կողմից 04.10.2024 թվականին ներկայացված պատասխանի15 քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դավիթ Հարությունյանի Դիմումի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ հարցի քննությունը ավարտվեց:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշման կայացման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված:
Խորհրդի նիստը նախագահող՝ ստորագրություն/ Արմեն Դանիելյան
Քարտուղար՝ /ստորագրություն/ Թամարա Ղուկասյան
(տևողության մասին նշում չկա)։
21. Այսպիսով` ըստ նիստերի 07.10.2024թվականի արձանագրության Արմեն Դանիելյանը ստորագրել է նշված արձանագրությունը, որևէ տևողություն չի նշել, սակայն, ըստ արձանագրության հետազոտել է շուրջ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթղթեր, որոնց վերաբերյալ կայացրել է որոշումներ (տվյալ դեպքում չի կարող ընդունելի համարվել ԲԴԽ-ի կողմից ենթադրվող այն հնարավոր հիմնավորումը, որ այդ նյութերին ԲԴԽ անդամները ծանոթացել են նախապես, քանի որ այդ նյութերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 400 էջից բաղկացած փաստաթղթերը մուտքագրվել են ԲԴԽ գրասենյակ այդ նիստից րոպեներ առաջ):
21.1. Միայն դատական նիստերի կամ ընդհանրապես նմանատիպ արձանագրությունների ժամերը չնշելը, եթե նույնիսկ անտեսենք ամբողջ վերոգրյալը, ինքնին փաստում է երաշխիքների բացակայությամբ օրենքի պահանջների անտեսմամբ կատարված այնպիսի գործողության մասին, որը ինքնին կասկածահարույց է անկողմնակալ դիտորդի տեսանկյունից` առավել ևս պրոֆեսիոնալ իրավաբանների շրջանում։
Վարչական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածը` Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջների մասին, սահմանում է
1. Դատական նիստերն արձանագրվում են։
2. Դատական նիստի արձանագրման ձևի և բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում է,
1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են՝
1. դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը,
(...):
21.2. Միայն օրենքով սահմանված նվազագույն պահանջների նման խախտումը բավարար փաստարկ է նշելու, որ բազմամյա և փորձառու դատավորի կողմից դրանք կատարելն ունեցել է դիտավորություն։
22. 2026 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստը սկսել է ժամանակին,16 հնարավոր է ավարտված լինի ժամը 11:25-ին, քանի որ շենքի երրորդ հարկի պատուհանից դեպի բակ նայող ԲԴԽ դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանը բարևներով է փոխանակվել Դավիթ Հարությունյանից հարցազրույց վերցնող լրագրողների հետ, իսկ նույն օրը` ժամը 12.00-սահմաններում «դատական կազմի» որոշ անձինք դուրս են եկել ԲԴԽ շենքից, մի մասը ենթադրաբար չի էլ վերադարձել։ Դատական նիստը չի ընդմիջվել. Նշում չկա այդ մասին։
Ընդ որում` դատական նիստը՝ ծանուցագրում նշված ժամին` ժամը 11.00-ին սկսված լինելու մասին ապացույց17 է, թե դիմողի մոտ առկա ու ԶԼՄ-ների հրապարակումները, տեսաձայնագրությունները, թե դեպարտամենտից ստացված պատասխանը:
23. Այլ խոսքով` դիմողը բացարկի համատեքստում ավելի վաղ հակված է եղել կարծելու, որ ամբողջ գործընթացը կրել է ձևական բնույթ, վարույթի վերանայումը կամ չվերանայելու մասին որոշմանը նախորդող դատավարական գործողությունները զուտ պատրանքային են եղել, ԲԴԽ անդամները չեն կարդացել գործի նյութերը, դրանք գտնվել են բացառապես ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի տիրապետության տակ, նա է կազմել և զուտ ստորագրման տվել արձանագրություններն ու որոշումները, որպեսզի մյուսներն անգործությամբ հնարավորություն ստանան շրջանցել ու անտեսեն օրինական ուժ ստացած ու վերջնական դատական ակտի պահանջները, այդուհանդերձ ԲԴԽ-ի այն արձանագրումների հաշվառմամբ, որ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով, կարելի է փաստել, որ խախտումները (իրականությունը չհամապատասխանող տեղեկությունների զեղչմամբ՝ արձանագրության կազմումը, Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում չիրականացնելը, ստվերային, արդարադատության մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, ՍԴ Որոշման անտեսումը՝ կատարելով Սահմանադրությանը հակասող մեկնաբանությունների կատարումը` և անձի Սահմանադրական իրավունքների ոչ իրավաչափ միջամտությունը) կատարվել են համակատարմամբ, գործողությամբ ու հատկապես դատական նիստը նախագահող ու արձանագրությունը ստորագրած (կազմած) Արմեն Դանիելյանն է եղել հիշյալ գործընթացի պատասխանատուն և/կամ իրականացնողը։
24. Հիշատակված արձանագրության տակ Արմեն Դանիելյանի ստորագրությունը՝ անկողմնակալ դիտորդի մոտ չի կարող առաջացնել տպավորություն, եթե ոչ համոզմունք նրա անկողմնակալության վերաբերյալ։
25. Եթե նույնիսկ ընդունենք, թե Արմեն Դանիելյանը նշված գործողությունները չի կատարել սեփական նախաձեռնությամբ կամ արձանագրությունը սխալ կամ թերի է կազմվել այլ անձի կողմից, ապա արդյոք հնարավոր է փարատել նրա կողմից գործողությամբ կամ անգործությամբ, ստորագրության զետեղման պայմաններում այն կասկածները, որ կոնկրետ ինքը կողմի` Դավիթ Հարությունյանի գործով դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը վկայում է նրա կողմնակալության և ոչ անաչառ լինելու մասին։
26. Նկատի ունենալով, որ վարույթը դեռևս չի ավարտվել և իր բնույթով հաստատապես ներառելու է ոչ միայն արդեն բարձրացված, այլ նաև հետագա փուլերում ծագող այլ հարցերի քննարկում, իսկ Արմեն Դանիելյանը՝ նկարագրված գործողությունների (և/կամ անգործության) պայմաններում դեռևս ԲԴԽ կազմում է, ապա նրա մասնակցությունն օբյեկտիվորեն կարող է առնվազն խնդրահարույց լինել անաչառության տեսակետից:
27. Մասնավորապես` գտնում եմ, որ բարձրացված հարցերը, նկարագրված խախտումները՝ թերևս այս փուլում պետք է ընդունվեն առնվազն՝ ինքնաբացարկի համատեքստում։ Կողմերի համար չի կարող դատարանի կազմում ընդունելի լինել այն դատավորի առկայությունը, ում գործողությունները ունեցել են նմանատիպ դրսևորումներ:
28. Թեև վերոգրյալի պայմաններում՝ բնավ կանխորոշող չէ, սակայն Արմեն Դանիելյանը նաև այս գործով բացարկի է ենթակա, քանի որ նա ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում. Արմեն Դանիելյանը, լինելով քրեական գործեր քննող դատավոր Դավիթ Հարությունյանի հետ մասնակցել է 2022 թվականաի՝ նոյեմբերի 25-27-ը՝ Դիլիջանում տեղի ունեցած իրադարձություններին, ականատես է եղել Կարեն Անդրեասյանի խոսքերին «բարեփոխումների ճանապարհին սեպ խրողներին՝ հեռացնելու, օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությանը, դատավորների հանդեպ՝ նախագծերով «անազնվության» դրսևորումներին, նրա էլ փոստին՝ պետք է ԲԴԽ նախագահի հանձնարարությամբ ուղարկած լինեն այդ մասին ապացույցներ և այլն: Նշվածը, ինչպես նշվեց կանխորոշող չէ։
29. Ելնելով ամբողջ վերոգրյալից, նկատի ունենալով, որ առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով Խորհրդի անդամ Արմեն Դանիելյանի՝ անաչառության մեջ, Խորհրդին՝ խնդրում եմ բավարարել սույն միջնորդությունը և ընդունել նրա բացարկը»:
16.02.2026 թվականին Դավիթ Հարությունյանը Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 24.05.2023թ. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը միջնորդություն (այսուհետ՝ միջնորդություն) է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. 03.07.2023թ. Խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-57-04-16 որոշումը, ըստ որի դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
3. Դավիթ Հարությունյանը 2024թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
5. Սահմանադրական դատարանը 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը:
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման բառացի արձանագրումների (...)
Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման։
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:
(...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով:
Խորհրդի սահմանադրաիրավական դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը առաքելության կիզակետը Սահմանադրությամբ օժտված պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դատավորներին կարգապահական դադարեցնելու սահմանադրաիրավական բացառիկ մենաշնորհով, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան:
Այդ համատեքստում, Խորհուրդը՝ յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։
(...)
Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
(...)
Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
(...)
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ Սահմանադրական որոշման հիման վրա խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
7. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը, մասնակցությամբ Խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի:
Գործով զեկուցող է նշանակվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցը:
8. Արթուր Աթաբեկյանը մասնակցել է նախկինում տեղի ունեցած երկու վարույթներին: Ի թիվս այլոց` դատավոր Արթուր Աթաբեկյանը ստորագրել է որոշումների տակ կամ կայացրել է որոշումներ, որոնցում զետեղված են եղել ոչ միայն սխալ դատողություններ, եզրահանգումներ իրավական նորմերի հակասահմանադրական մեկնաբանություններ և կիրառում, այլև իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ, տեղեկություններ։
Սկզբնական վարույթի ընթացքում Ա.Աթաբեկյանն անգործությամբ թույլ է տվել ԲԴԽ նախագահին՝ հանելու իր կողմից հնչած հարցերը, դիրքորոշումները` ենթարկվելով՝ վերջինիս օրենքից չբխող պահանջներին: Վերջինիս՝ ներկայությամբ փաստաբաններին՝ ընթացող նիստին չթույլատրելու գործընթացում ևս դրսևորել է առնվազն անգործություն։
9. ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին ավելի վաղ հայտնվել է բացարկի միջնորդություն՝ մասնավորապես` հաշվի առնելով դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքը, առնվազն 2023թվականին և 2024թվականին դատավորի նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթի շրջանակներում թույլ տված սահմանադրական իրավունքների ոտնահարման, անօրինական գործողություններին մասնակցության փաստերի համատեքստում, որոնք առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ չեզոքացնում էին նրա վերաբերյալ անկողմնակալության կամ անաչառության մասին կարծքիները:
Ի թիվս այլոց` դատավոր Արթուր Աթաբեկյանը ստորագրել է որոշումների տակ, կամ կայացրել է որոշումներ, որոնցում զետեղված են եղել ոչ միայն սխալ դատողություններ ու իրավական եզրահանգումներ, այլև իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ, տեղեկություններ:
10. 2024թվականին՝ մյուսների հետ շարունակելով ստվերային արդարադատության զուգորդմամբ՝ ձևական դատավարության իրականացումը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջները չկատարելու, նախկինում թույլ տված խախտումները կոծկելու նկատառումներից և/կամ այլ շարժառիթներից ելնելով, մասնավորապես 2024թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունում զետեղված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա կայացրել է հերթական անօրինական որոշումը կամ ստորագրել է դրա տակ։
11. Ի սկզբանե կանխավարկածը եղել է նրանում, որ Արթուր Աթաբեկյանը ծանոթ չի եղել գործի նյութերին, սակայն այն վերջինս հավաստիացրել է, որ անձամբ ծանոթ է եղել: Մասնավորապես` նյութերում առկա չէ գեթ մեկ ապացույց, տվյալ, տեղեկություն այն մասին, որ վերջինս կամ ԲԴԽ որևէ այլ անդամ արխիվից պահանջել կամ ծանոթացել է 2023թվականի վարույթի նյութերին:
Ընթացիկ վարույթում ԲԴԽ-ն, ի դեմս նախագահի, դատական նիստում պարբերաբար հակադարձել ու բանավոր հավաստիացում է ներկայացրել այն մասին, որ գործի նյութերին խորհրդի անդամները ծանոթ են եղել և ապացույցի բացակայությունը դրա մասին վկայող հիմք չէ։
12. Արթուր Աթաբեկյանը մյուսների հետ միջոցներ չի ձեռնարկել ՍԴ օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտը կատարելու ուղղությամբ. այդ թվում նաև նախկինում ներկայացված հիմնավորումների ներքո տեղի ունեցող քննությամբ ԲԴԽ մյուս անդամների հետ միասին ստեղծել են արդար դատաքննության իրավունքի իրացման պատրանք, և ակնհայտորեն միտված չեն եղել դիմողի` ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումները վերացնելուն։
13. Արդյունքում` ԲԴԽ գործող նախագահը 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հակասահմանադրական մեկնաբանություններով կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական` 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը։
Մասնավորապես` ԲԴԽ-ն չի իրականացրել` Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային արդարադատության մասին տպավորությունները՝ փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսել է ՍԴ Որոշումը` իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ:
14. Դեռ ավելին` 2024թվականին Դավիթ Հարությունյանին թույլատրել են կամ նշել են, որ նա զրկված չէ կողմին` արդարադատության նախարարին, հարցեր տալու հնարավորությունից: Սակայն, ըստ ընդունված գրավոր ընթացակարգի, ինչպես նաև դիմողի միջնորդության (պահանջի, հատուկ նշման) հարցերը պետք է հասցեագրվեր նախարարին, ստացվեր պատասխան ու հետ վերադարձվեր, տրամադրվեր դիմողին` դիրքորոշում ձևավորելու համար (տես միջնորդության` 2-րդ էջի հատուկ նշումը, նաև նախավերջին պարբերությունները):
Մինչդեռ` դիմողի պահանջն ու իրենց իսկ կողմից սահմանված գրավոր ընթացակարգն ուղղակի անտեսելով, Դավիթ Հարությունյանի հարցերը ԲԴԽ-ն չի վերահասցեագրել նախարարին՝ մասնավորապես դատական նիստերի արձանագրությունում նշելով, թե իբր նախարարից պատասխան չի ստացվել։ Գործի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ։
Ավելին` եթե նույնիսկ ընդունենք, թե իբր դիմողի հատուկ նշմանը հակառակ և իրենց իսկ սահմանած գրավոր ընթացակարգի կանոններին հակառակ, հենց դիմողն էր պարտավոր ուղարկել հարցերը նախարարություն, ապա ԲԴԽ-ի կողմից այդ պայմաններում ևս չեն ձեռնարկվել միջոցներ պարզելու նշված հանգամանքը. Օրինակ` արդյոք առկա է դիմողի կողմից նախարարին ծրար ուղարկելու էլեկտրոնային կամ փոստային կտրոն, նախարարության կողմից գրությունն առձեռն ստանալու մասին ապացույց, կամ արդյոք չպետք է նախարարից ընդհանրապես պահանջվեր դիրքորոշում այն մասին, թե արդյոք ստացել է հարցերը կամ արդյոք պատասխանելու ցանկություն, պարտականություն ունի, թե` ոչ:
Վերջապես արդյոք դիմողն էր պարտավոր նախարարից հարցերի պատասխան ստանար գրավոր, դռնփակ ընթացակարգի պայմաններում, թե ոչ: Բնականաբար նշվածն անգամ ողջամիտ չի կարող համարվել։
Այլ կերպ` եթե անտեսենք վերոգրյալն ու ընդունենք, թե ԲԴԽ-ն հակված է եղել իրականացնելու լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապա արդյոք նախարարության դիրքորոշումը էական չի եղել. կամ արդյոք չպետք է հայցվեր դիրքորոշման բացակայության պատճառը:
Ինչևէ, հարկ է նշել ավելին և փաստել, որ լիազոր մարմինը` փոխնախարարը, 2026 թվականի հունվարի 26-ի դատական նիստում հաստատել է, որ նման փաստաթուղթ նախարարությունը չի ստացել։
Եզրափակիչ որոշումը ստորագրած ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները որոշման մեջ բնականաբար չեն ներառել նախարարի պատասխանները. դրանք նախարարին՝ հասցեագրված չեն եղել, որով ըստ էության հնարավորություն են ստացել ավարտել վարույթը և հեռանալ խորհրդակցական սենյակ վերջնական` հակասահմանադրական մեկնաբանություններով որոշումը կայացնելու:
15. Դավիթ Հարությունյանը կրկին դիմել է Սահմանադրական դատարան, որը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշումը, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով՝ ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
16. Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին:
17. Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
18. Դիմողը համապատասխան հերթականությամբ ներկայացրել է բացարկի միջնորդություններ դատավոր և ոչ դատավոր անդամներին, դրանք չեն բավարարվել, գրավոր որոշումներ, պատճառաբանություններ կողմերին չեն հանձնվել, չեն տրամադրվել:
19. Ներկայացվել են իրավունքները, ընթացակարգն ամբողջ ծավալով պարզաբանելու միջնորդություններ, կարգապահական վարույթը կարճելու և այլ միջնորդություններ, սակայն բոլորը մերժվել են։
20. 2025 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ 2026թվականի հունվարի 29-ը տեղի ունեցած դատական նիստերում Դավիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը ներկայացրել է ավելի քան 15 միջնորդություն, որից 9-ը բացարկի վերաբերյալ էր, 3-ը վարույթի կարճման, ՍԴ դիմելու և այլ միջնորդություններ։ Այնուհետև բացարկի միջնորդություններ են ներկայացվել նաև Երանուհի Թումանյանցին ու Արմեն Դանիելյանին, որոնք ևս մերժվել են։
Որևէ միջնորդության վերաբերյալ կայացված գրավոր որոշում չի տրամադրվել կողմերին, հնչել են մերժման ու հետաձգման բանավոր հիմնավորումներ:
21. Խորհրդից ավելի վաղ դատական նիստում հայցվել է պարզաբանում. թե արդյոք նախորդ բացարկները հնարավոր է մերժված լինեն, մասնավորապես այն պատճառով, թե դրանք գրավոր չեն ներկայացվել, կամ հնարավոր է արդյոք որ դրանք մերժված լինեն այն պատճառաբանությամբ, որը նախատեսված է ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով («Դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին»):
Նախագողը` ԲԴԽ նախագահը, այդ կապակցությամբ փաստել է.
Պարոն Հարությունյան, Ձեզ, ձեր հարցը հասկացել եմ պատճառաբանությունները, որ ներկայացվել են միայն դրանք են և լրացուցիչ պատճառաբանություններ, հիմնավորումներ որոշման մեջ չեն զետեղվելու: Լինելու են դրա շրջանակում, միգուցե բառային արտահայտության փոփոխություն կամ որևէ ձևակերպում լինի, բայց որպես այդպիսին պատճառաբանությունը նա է, ինչ ներկայացվել է»:
22. Արմեն Դանիելյանին ավելի վաղ հայտնված բացարկը (տես նիստերի արձանագրություն) մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհրդի նախագահ։ Խորհուրդը որոշեց Արմեն Դանիելյանին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չվկայակոչվեց այնպիսի փաստարկ կամ հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Արմեն Դանիելյանի սույն գործով անաչառության հետ, միջնորդությամբ չհիմնավորվեց նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը (տես նիստերի արձանագրություն):
23. 2025թվականի հունվարի 29-ին բացարկի 2-րդ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցին՝ ներկայացուցիչ Զորայր Հարությունյանի կողմից` այն պատճառաբանությամբ, որ մասնավորապես,
(....)
Դատական նիստում Դավիթ Հարությունյանի դիմումի բովանդակության հրապարակումից անմիջապես հետո, մինչ Խորհրդի նախագահի կողմից դիրքորոշման արտահայտումը, Խորհրդի անդամ Ե.Թումանյանցը, դիմելով նախագահողին, մասնավորապես նշել է. «պարոն նախագահող, Ձեր թույլտվությամբ ես չմասնակցեմ այս քննարկմանը` հաշվի առնելով, որ որոշակի չափով ինձ է վերաբերվում հարցը, ես ուղղակի դուրս մնամ պրոցեսից քննարկման, շնորհակալություն»։
Խորհրդի անդամ Ե.Թումանյանցի կողմից վերոնշյալ հայտարարությունը ինքնին վկայում է, որ վերջինս գիտակցում է իր անմիջական առնչությունը քննարկման առարկայի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր նախկին հրապարակային խոսքը և գործողությունները կարող են ազդել իր անաչառության ընկալման (տեսանելիության) վրա տվյալ վարույթի շրջանակներում։
(...)
Խորհրդի անդամ Ե.Թումանյանցի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հրապարակային կերպով արված գնահատականները, այդ թվում՝ վերջինիս փաստացի նույնականացումը «զտման» կամ «վեթինգի» գործընթացի հետ, իրականացվել են Խորհրդի արդեն իսկ վերացված որոշումների հիմքով և արտահայտել են ոչ միայն փաստական դիրքորոշում, այլ նաև արժեքային գնահատական՝ ուղղված դատավորի անձին և մասնագիտական հեղինակությանը։
Նման հրապարակային դիրքորոշումը, առավել դեպարտամենտի միջոցներով պատրաստված և պաշտոնական հարթակում բարձր դատական տեսանելիությամբ տարածված տեսանյութում, օբյեկտիվ դիտորդի համար անխուսափելիորեն ձևավորում է այն տպավորությունը, որ Խորհրդի տվյալ անդամը Դավիթ Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ ունի ձևավորված կարծիք, որը չի կարող չազդել միջնորդության նոր քննության վրա։
(...)
23.1. Բացարկի միջնորդության մյուս հիմքը, որը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը, կայացել է հետևյալում.
«Միանում եմ փաստաբանի միջնորդությանը և զուտ հավելեմ, որ այն վարքագիծը, որը դրսևորել Թումանյանցը, մասնավորապես արված հայտարարությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել, եթե ոչ կողմնակալության, ապա առնվազն արդարադատության իրականացումից հրաժարվելու մասին տպավորություն։ Հաշվի առնելով նախկինում նշվածները, նախկինում բացարկի միջնորդության հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև փաստաբանի նշածները, գտնում եմ, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամ Թումանյանցը պետք է ինքնաբացարկ հայտնի: Հավելեմ նաև հետևյալը. Այն հիմքով, որը ավելի վաղ չէի ներկայացրել, մասնավորապես նախորդ վարույթի ընթացքում, երբ Թումանյանցը եղել է զեկուցող, վերջինս ենթադրում եմ ինքն է տիրապետել գործի նյութերին, իր տրամադրության տակ են եղել, այդ վարույթի շրջանակներում ԲԴԽ կողմից ինձ հնարավորություն է տրվել գրավոր հարցեր ուղղել նախարարին, ես այդ հարցերը գրավոր ուղղել էի այն նշումով, որ ես հարցերը տրամադրում եմ ԲԴԽ-ի միջոցով դրանք նախարարին վերահասցեագրելու, պատասխանները ստանալու և ինձ ներկայացնելու համար, մինչդեռ տիկին Թումանյանցի կազմած փաստաթղթերում, ինչպես նաև հետագայում ԲԴԽ համապատասխան որոշման մեջ, որը վերաբերում էր նախորդ որոշումը չվերանայելուն, արձանագրված էր, թե իբր նախարարությունից կամ նախարարից որևէ պատասխան չի ստացվել։
Ավելի պարզ ասեմ. Ես գրությունը հասցեագրում եմ ԲԴԽ-ի միջոցով, հստակ նշում եմ, որ պետք է ԲԴԽ-ն, քանի որ գրավոր ընթացակարգով է իրականացնում, հարցերը վերահասցեագրի նախարարությանը, սակայն իր նախկին գործընկերներին չցանկանալով (ենթադրում եմ) ուղղել հարցերը, ուղղակի նշում է կատարել, որ այդ հարցերի պատասխան չի ստացվել, այնինչ ընդհանրապես նախարարությանն այդ հարցերը, հարցաշարը չի ուղարկվել չհամապատասխանող նշումներ են կատարվել նաև վերջնական որոշման մեջ այդպիսի իրականությունը արձանագրելով, թե նախարարությունը պատասխան չի տրամադրել կամ նախարարությունից չի ստացվել այն պայմաններում, երբ ԲԴԽ-ն, ենթադրում եմ զեկուցող դատավորն այդ հարցերը չի ուղարկել նախարարությանը։
Միանում եմ փաստաբանիս միջնորդությանը։»
24. Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ, վերադարձել է` ուղղելով լրացուցիչ հարցեր, հեռացել խորհրդակցական սենյակ և որոշումը հրապարակել է 2026թվականի հունվարի 29-ին:
Ըստ հրապարակված պատճառաբանության.
(...)
Այսպիսով` պարոն Հարությունյանի կողմից հիմքով ներկայացրած բացարկի միջնորդությունը խորհուրդը որոշեց մերժել` այն հիմնավորմամբ, որ պարոն Հարությունյանի կողմից նկարագրված իրավիճակն ու գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է։ Այնուամենայնիվ` խորհուրդը անհրաժեշտ է համարում պարզաբանել և արձանագրում է, որ այդ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով։
Բացարկի մյուս հիմքի մասով, որ ներկայացվել էր Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից, նույնպես գտնում եմ, որ ենթակա է մերժման, հիմք ընդունելով հետևյալը, որ բացարկի միջնորդության քննարկման արդյունքում ակնհայտ դարձավ, որ Երանուհի Թումանյանցի հայտարարությունը վերաբերել է Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկման ընթացակարգին ըստ էության, մասնավորապես խորհրդի ոչ որպես դատարան հանդիսանալով պայմանավորված հարցի քննությանը, ինչպիսի պայմաններում Երանուհի Թումանյանցի գործողություններն ու այդ նիստում հայտարարությունը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել՝ Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, հետևաբար նաև հիմք հանդիսանալ բացարկի միջնորդությունը բավարարելու համար։
24.1. Այսպիսով` խորհրդի մերժման պատճառաբանությունից կարելի է արձանագրել նախ և առաջ հետևյալը.
Այն հանգամանքը, որ նկարագրված իրավիճակն գործողությունները՝ կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է, ապա կողմը չի վիճարկում, այլև շեշտում է, որ հենց որոշման վերացումը խորհրդի կողմից փաստում է դրա անօրինական լինելը, դեռ ավելին որպես մասնակցությունը բացառող էական հանգամանք է նախկինում խախտում թույլ տված դատավորը չի կարող լինել իր գործով դատավոր։
Բացի այդ Խորհրդի արձանագրումից հնարավոր է կատարել հետևյալ եզրահանգումները, մասնավորաբար`
ա) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով. պայմանավորված է Կարեն Անդրեասյանի պահպանված ազդեցությամբ
բ) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն ոչ թե կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով է պայմանավորված, այլև այն կատարվել է համակատարմամբ այլ ԲԴԽ անդամների մասնակցությամբ
գ) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն ոչ թե կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով է պայմանավորված, այլ պայմանավորված է, օրինակ, նրա անգործությամբ, քանի որ դատական նիստը նախագահողը եղել է Արմեն Դանիելյանը և նա է կազմել ու ստորագրել դատական նիստերի արձանագրությունը` նշելով, որ նախարարից պատասխան չի ստացվել։
դ) այլ տարբերակներ, որոնք չեն բացառում Երանուհի Թումանյանցի և Արմեն Դանիելյանի գործողությունները կամ անգործությունը նիստերի արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների զետեղման համար, որը նաև հնարավորություն է տվել կայացնել հակասահմանադրական մեկնաբանությամբ` հետագայում իրենց իսկ կողմից վերացված որոշումը, որի կայացմանն ու նախորդող գործողություններին մասնակցել է նաև Արթուր Աթաբեկյանը:
25. Բացի այդ Արմեն Դանիելյանը, որպես նախագահող, ԲԴԽ անդամ ստորագրել է 2024թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, տեղի ունեցած դատական նիստերի արձանագրությունը։
Ըստ արձանագրության`
«Նախագահությամբ Ա.Դանիելյանի
Մասնակցությամբ խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի,
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157 հոդվածով նախատեսված կարգով Խորհրդի 03:07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց խորհրդի կազմը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց նիստից առաջ Դիմողի և Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը և արձանագրվեց, որ դիմումը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմերին հրավիրելու անհրաժեշտությունը բացակայում է, այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում կողմերի մասնակցության հարցը լրացուցիչ կքննարկվի։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը։18
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց (տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը։19
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում՝ միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը։20
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը:21
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց (տևողություն նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը 24.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդությամբ պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրել է պարզաբանել՝
1. Ներկայումս իրականացվող քննության արդյունքում ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել։ Արդյո՞ք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե՞ խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված՝ կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով։
2. Հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու:
3. խորհուրդը, հայցվող հարցերի պատասխանների ներկայացման ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյո՞ք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն՝ հաշվարկում չի ներառում աշխատանքային օրերը, թե՞ ոչ։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ
«Իրավունքների իրազեկում, պարզաբանում՝ տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում՝ երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։ Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ: 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի քննություն։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից դիրքորոշում Խորհրդում չի ստացվել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի կողմից 04.10.2024 թվականին ներկայացված պատասխանի22 քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դավիթ Հարությունյանի Դիմումի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ հարցի քննությունը ավարտվեց:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշման կայացման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված։
Խորհրդի նիստը նախագահող՝ /ստորագրություն/ Արմեն Դանիելյան
Քարտուղար՝ /ստորագրություն/ Թամարա Ղուկասյան
(տևողության մասին նշում չկա)։
26. Այսպիսով` ըստ նիստերի 07.10.2024թվականի արձանագրության Արմեն Դանիելյանը ստորագրել է նշված արձանագրությունը, որևէ տևողություն չի նշել, սակայն, ըստ արձանագրության հետազոտել է շուրջ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթղթեր, որոնց վերաբերյալ կայացրել է որոշումներ (տվյալ դեպքում չի կարող ընդունելի համարվել ԲԴԽ-ի կողմից ենթադրվող այն հնարավոր հիմնավորումը, որ այդ նյութերին ԲԴԽ անդամները ծանոթացել են նախապես, քանի որ այդ նյութերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 400 էջից բաղկացած փաստաթղթերը մուտքագրվել են ԲԴԽ գրասենյակ այդ նիստից րոպեներ առաջ):
Նշված` վերոգրյալ գործընթացին մասնակցել է նաև Արթուր Աթաբեկյանը:
27. Միայն դատական նիստերի կամ ընդհանրապես նմանատիպ արձանագրությունների ժամերը չնշելը, եթե նույնիսկ անտեսենք ամբողջ վերոգրյալը, ինքնին փաստում է երաշխիքների բացակայությամբ օրենքի պահանջների անտեսմամբ կատարված այնպիսի գործողության մասին, որը ինքնին կասկածահարույց է անկողմնակալ դիտորդի տեսանկյունից` առավել ևս պրոֆեսիոնալ իրավաբանների շրջանում։
Վարչական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածը` Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջների մասին, սահմանում է
1. Դատական նիստերն արձանագրվում են։
2. Դատական նիստի արձանագրման ձևի և բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները։
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում
1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը,
(...):
21.2. Միայն օրենքով սահմանված նվազագույն պահանջների նման խախտումը բավարար փաստարկ է նշելու, որ բազմամյա և փորձառու դատավորի կողմից դրանք կատարելն ունեցել է դիտավորություն:
28. 2026 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստը սկսել է ժամանակին,23 հնարավոր է ավարտված լինի ժամը 11:25-ին, քանի որ շենքի երրորդ հարկի պատուհանից դեպի բակ նայող ԲԴԽ դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանը՝ բարևներով է փոխանակվել Դավիթ Հարությունյանից հարցազրույց վերցնող լրագրողների հետ, իսկ նույն օրը` ժամը 12.00-սահմաններում «դատական կազմի» որոշ անձինք դուրս են եկել ԲԴԽ շենքից, մի մասը ենթադրաբար չի էլ վերադարձել: Դատական նիստը չի ընդմիջվել, նշում չկա այդ մասին:
Ընդ որում` դատական նիստը ծանուցագրում նշված ժամին` ժամը 11.00-ին սկսված լինելու մասին ապացույց24 է, թե դիմողի մոտ առկա ու ԶԼՄ-ների հրապարակումները, տեսաձայնագրությունները, թե դեպարտամենտից ստացված պատասխանը։
29. Այլ խոսքով` դիմողը բացարկի համատեքստում ավելի վաղ հակված է եղել կարծելու, որ ամբողջ գործընթացը կրել է ձևական բնույթ, վարույթի վերանայումը կամ չվերանայելու մասին որոշմանը նախորդող դատավարական գործողությունները զուտ պատրանքային են եղել, ԲԴԽ անդամները չեն կարդացել գործի նյութերը, դրանք գտնվել են բացառապես ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի տիրապետության տակ, նա է կազմել և զուտ ստորագրման տվել արձանագրություններն ու որոշումները, որպեսզի մյուսներն անգործությամբ հնարավորություն ստանան շրջանցել ու անտեսեն օրինական ուժ ստացած ու վերջնական դատական ակտի պահանջները, այդուհանդերձ ԲԴԽ-ի այն արձանագրումների հաշվառմամբ, որ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով, կարելի է փաստել, որ խախտումները տեղեկությունների զեղչմամբ արձանագրության կազմումը, Սահմանադրական (իրականությունը չհամապատասխանող դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում չիրականացնելը, ստվերային արդարադատության մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, ՍԴ Որոշման անտեսումը` կատարելով Սահմանադրությանը հակասող մեկնաբանությունների կատարումը` և անձի Սահմանադրական իրավունքների ոչ իրավաչափ միջամտությունը) կատարվել են համակատարմամբ, գործողությամբ ու հատկապես դատական նիստը նախագահող ու արձանագրությունը ստորագրած (կազմած) Արմեն Դանիելյանն է եղել հիշյալ գործընթացի պատասխանատուն և/կամ իրականացնողը: Մասնակցություն է ունեցել նաև Արթուր Աթաբեկյանը:
30. Հիշատակված արձանագրության տակ Արմեն Դանիելյանի ստորագրությունը, իսկ Արթուր Աթաբեկյանի կողմից նաև վերջնական որոշման ստորագրումը անկողմնակալ դիտորդի մոտ չի կարող առաջացնել տպավորություն, եթե համոզմունք, նրա անկողմնակալության վերաբերյալ. Արթուր Աթաբեկյանը այս վարույթով չի կարող լինել անկողմնակալ և անաչառ: Առնվազն կաշկանդված է նախկինում պարբերաբար թույլ տված սխալներով:
31. Եթե նույնիսկ ընդունենք, թե նշված անձինք գործողությունները չեն կատարել սեփական նախաձեռնությամբ կամ արձանագրությունը սխալ կամ թերի է կազմվել այլ անձի կողմից, ապա արդյոք հնարավոր է փարատել նրանց կողմից գործողությամբ կամ անգործությամբ, ստորագրության զետեղման պայմաններում այն կասկածները, որ կոնկրետ նրանք` այդ թվում նաև Արթուր Աթաբեկյանը կողմի` Դավիթ Հարությունյանի գործով դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը վկայում է նրա կողմնակալության և ոչ անաչառ լինելու մասին։ Բնականաբար կասկածները փարատելու ողջամիտ հնարավորությունը բացակայում է։
32. Նկատի ունենալով, որ վարույթը դեռևս չի ավարտվել և իր բնույթով հաստատապես ներառելու է ոչ միայն արդեն բարձրացված, այլ նաև հետագա փուլերում ծագող այլ հարցերի քննարկում, իսկ Արթուր Աթաբեկյանը նկարագրված գործողությունների (և/կամ անգործության) պայմաններում դեռևս ԲԴԽ կազմում է ապա նրա մասնակցությունն օբյեկտիվորեն շարունակում է առնվազն խնդրահարույց լինել անաչառության տեսակետից:
33. Մասնավորապես` գտնում եմ, որ բարձրացված հարցերը, նկարագրված խախտումները թերևս այս փուլում պետք է ընդունվեն առնվազն՝ ինքնաբացարկի համատեքստում: Կողմերի համար չի կարող դատարանի կազմում ընդունելի լինել այն դատավորի առկայությունը, ում գործողությունները ունեցել են նմանատիպ դրսևորումներ:
34. Դեռ ավելին` Արթուր Աթաբեկյանը, որպես ԲԴԽ նախագահ, ընթացիկ վարույթի շրջանակներում` «նոր քննության» ժամանակ, շարունակել է կողմի` Դավիթ Հարությունյանի նկատմամբ դրսևորել կանխակալ վերաբերմունք, պարբերաբար ընդհատել է նրա խոսքը, փաստարկներին տվել կանխակալ գնահատականներ և այլն:
35. Արթուր Աթաբեկյանի` դատական նիստը նախագահողի գործողությունների առումով անկողմնակալ դիտորդի մոտ խորացնում են կողմնակալության մասին դատողությունները:
36. Դավիթ Հարությունյանը, նկատի ունենալով ավելի վաղ ընդունած ԲԴԽ մոտեցումները, առանց գրավոր nւ բավարար պատճառաբանությունների որոշումների կայացումն ու դրանք չտրամադրելը, իրավունքների լիարժեք պարզաբանումներ չտրամադրելը, դրսևորել է հանդուրժողական վերաբերմունք հաշվի առնելով նաև ինստիտուտի դերն ու նրա նկատմամբ ունեցած հարգանքը, ձեռնպահ է մնացել կրկին բացարկ ներկայացնելու հնարավորությունից, իրավունքից։
37. 2026 թվականի փետրվարի 2-ին Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ տեղի է ունեցել դռնփակ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են փաստաթղթեր ու դրանց մասին վերլուծություններ, որոնցով հիմնավորվում է նախկին նախարարի ու ԲԴԽ նախագահի անձնական, ֆինանսական սերտաճվածությունը, ինչը գործի լուծման համար ունի էական նշանակություն` հաշվի առնելով հատկապես շահերի բախման կապակցությամբ վարույթի կարճման միջնորդության ներկայացումը և դրա կապակցությամբ՝ ԲԴԽ որոշումը` դրա լուծման վերաբերյալ որոշման կայացումը հետաձգելու մասին:
37.1. Այլ կերպ ԲԴԽ-ն դեռևս պետք է գնահատական տա վարույթը նախաձեռնած նախարարի ու նախկին ԲԴԽ նախագահի փոխկապակցվածության հարցին, ու լուծի կարճման, վարույթի օրինականության հարցը, իսկ այդ քննարկման ընթացքում ներկայացվել են առանցքային ապացույցներն ու դրանց մասին վերլուծությունը։
37.2. Մինչդեռ` դատական նիստի առանցքային ապացույցների ներկայացման ու դրանց մասին վերլուծությունը չի արձանագրվել։
37.3. Մասնավորապես` դռնփակ նիստի մեկնարկից առաջ` ընդմիջման ընթացքում, ԲԴԽ նախագահը, դիմելով Դավիթ Հարությունյանին, հարցրել է, թե արդյոք արձանագրում է դատական նիստը սեփական միջոցներով, թե ոչ` պահանջելով անջատել նրա ձայնագրող սարքերը, ինչը կողմը կատարել է նախագահողի պահանջով։
Ըստ նիստերի արձանագրության՝
Ժամը` 14:48.17-ին
Դ.Հարությունյան- Բա ես էլ, էդ հնարավորությունից զրկվե՞մ, այսինքն էդ միջնորդությունը չներկայացնեմ էս երեք տարիներ անընդմեջ, ինչա թե էդ կապերը կան։
Ա.Աթաբեկյան- Ի՞նչ միջնորդություն չներկայացնեք:
Դ.Հարությունյան - Էս միջնորդության մասին ա խոսքը։
Ա.Աթաբեկյան- Էդ միջնորդությունը ներկայացրել եք, լսել ենք Ձեզ
Դ.Հարությունյան- Էդ ծավալի, ծավալի մասին ա խոսքը:
Ա.Աթաբեկյան Հա ծավալ ուզում եք ի՞նչ, 10 օր միջնորդություն ներկայացնեք։
Դ.Հարությունյան- Չէ 10 օր, չէ էդ ծավալի, կոնկրետ փաստարկների
Ա.Աթաբեկյան- Հա, ծավալի, կոնկրետ փաստարկն ասում եք...
Դ.Հարությունյան - Եթե...
Ա.Աթաբեկյան- Ձեր համար ուրիշ հարցեր... այդ էդ ինչի մասին որ խոսում եք, որը որ գտնում եք, որ էական նշանակություն ունեցող փաստարկ ա, ստեղ դրան վերաբերող բան կա։
Դ.Հարությունյան – Մասնակի
Ա.Աթաբեկյան- Մասնակի։
Դ.Հարությունյան- Այո:
Ա.Աթաբեկյան- Հիմա ես, օրինակ, համարում եմ, որ Ձեր էդ փաստարկը, որ ասեցիք, ես ու խորհրդի անդամները համարում են, ուշադրությամբ, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի անհրաժեշտության դեպքում՝ նաև էս նիստի, (ժամը 14:49:05-ին Աթաբեկյանը, ընդհատելով դիմում է Դավիթ Հարությունյանին` պահանջելով անջատել բարձրախոսը ու շարունակում իր խոսքը)
«Ձերը անջատեք ասեմ»
անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի արձանագրությունն էլ նորից կլսենք, Ձեր փաստարկն էլ ուշադրություն կդարձնենք, վերջում էլ, թերևս են իմ ենթադրմամբ՝ ողջամտորեն Ձեր համար էն ամենակարևորը ասեցիք ո՞նք կարելի ա մի տնից մարդիկ լինեն, չակերտների մեջ իհարկե, ոնց որ Դուք ասեցիք, ու ասում եք դրա վերաբերյալ ստեղ փաստաթուղթ ունեք, ճի՞շտ ա: Հիմա ես ասում եմ օրինակ էդ հաստատ, հաստատապես իմացեք, որ այդ էդ փաստարկը, էս փաստաթղթի հետ, համոզված եղեք. որ մենք գնահատման առարկա կդարձնենք:
Նույն րոպեին` վայրկյաններ անց` ժամը 14:49-ին, Դավիթ Հարությունյանը շարունակել է խոսքը` վկայակոչելով ԲԴԽ նախագահի և ԱՆ նախարարի համատեղ սեփականության, անձնական կյանքի, միասին նույն հասցեում դուռ ու լուսամուտ բացելու, օրինականացնելու, համատեղ հասցեներ ստանալու դիմումների և որոշումների վկայակոչումը:
Մասնավորապես` ապացույցների վկայակոչման պահին` ժամը 14:49:50-ին, երբ նշում էր հստակ ապացույցը` «Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի .....») ձայնագրությունն ընդհատվում է, և այն վերսկսում է մեկ րոպե անց՝ 14:50:47-ին, Արթուր Աթաբեկյանի խոսքերով` «Հիմա ձեզ հասկացա, ձեր նշած ապացույցները հատ-հատ գնահատելու ենք»։
38. Դատական նիստի արձանագրումը տեղի է ունեցել համակարգչային եղանակով, և կողմի խոսքերը` ապացույցների ներկայացման ու վերլուծության ժամանակ, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նախկին ԲԴԽ նախագահի և ԱՆ նախարարի համատեղ սեփականության, անձնական կյանքի, միասին նույն հասցեում դուռ ու լուսամուտ բացելու, օրինականացնելու, համատեղ հասցեներ ու եկամուտներ ստանալու դիմումների և որոշումների վկայակոչմանը, չեն արձանագրվել:
39. Նշված փաստերը համադրելով նախկին ԲԴԽ նախագահի` ներկայիս անդամների` մասնավորապես նաև Արթուր Աթաբեկյանի նկատմամբ ունեցած ազդեցության հանգամանքով, առնվազն հիմնավոր, ողջամիտ կասկած է առաջանում, որ ձայնագրությունը մոնտաժվել է և/կամ չի արձանագրվել ի սկզբանե նիստը նախագահողի կողմից (գործողությամբ` հրահանգ, թողտվություն և այլն):
Դատական նիստի արձանագրման և կողմի դատավարական իրավունքի նորմերի խախտմանը կամ սխալ կիրառմանը վերաբերելի` քաղաքացիական դատավարության օրենսգրքի (նաև քրեական դատավարությունում) մասնավորապես 365-րդ հոդվածը նկարագրված խախտումը դասում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքում։
(...)
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
(...)
6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
7) դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.
(...)
9) դատական ակտը չունի պատճառաբանական մաս
(...)
3. Անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11- րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը։
40. Եթե նույնիսկ ընդունենք, թե նշվածը կարող է ունենալ տեխնիկական հիմքեր, և/կամ նիստն արձանագրողը դատական նիստի քարտուղարն է, սակայն, միայն այն հանգամանքը, որ նախագահողը սկզբում պահանջում է չձայնագրել, հետո պահանջում է անջատել Դավիթ Հարությունյանի բարձրախոսը, որից հետո հիշատակված վայրկյանին՝ անջատում է սեփականը ու այն միացնում ավելի ուշ` վերլուծության ավարտից հետո կամ այն ընդհատելուց հետո, ինքնին անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել ԲԴԽ նախագահի գործողություններում դիտավորության, հետևաբար` նաև շարունակական կամ հենց տեղում դրսևորված կողմնակալության մասին տպավորություն:
41. Ընդ որում հատկանշական են ԲԴԽ նախագահի և անդամների նույն նիստում արված արձանագրումները
ա) ժամը 14:52:23-ին Կ.Թումանյան- Քանի որ դռնփակ նիստում ա, ես մի հարց ունեմ էլի։ Պարոն Հարությունյան, Ձեր, էս Ձեր էս գործի խնդիրներն ինչ սկսվել ա, համենայնդեպս ինչ ներկայացվել ա, ամբողջ դատական նիստի ձայնագրությունը, որը տեղի ունեցել ա, հավատացնում եմ Ձեզ, վայրկյան-վայրկյան, մի քանի բան հետ տալով, մի քանի բան կրկին լսելով, ուսումնասիրել եմ, ուսումնասիրել եմ նաև Ձեր ամբողջ լրատվամիջոցներին տրված մեկնաբանությունները, Ձեր ելույթները, դիրքորոշումները։ Ես ուզում եմ էդ տպավորությունը չստանամ, բայց տպավորություն ա, որ Դուք խնդիր ունեք Անդրեասյանի հետ, դռնփակ ենք ուղակի ասում, կամ ինքը Ձեզ հետ, կամ Դուք իրա հետ:
բ) Ա.Աթաբեկյան- Հիմա ես օրինակ համարում եմ, որ Ձեր էդ փաստարկը, որ ասեցիք, ես ու խորհրդի անդամները, ուշադրությամբ, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի, Ձերը անջատեք ասեմ, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի արձանագրությունն էլ նորից կլսենք, Ձեր փաստարկն էլ ուշադրություն կդարձնենք, վերջում էլ, թերևս են իմ ենթադրմամբ ողջամտորեն Ձեր համար էն ամենակարևորը ասեցիք ո՞նք կարելի ա մի տնից մարդիկ լինեն, չակերտների մեջ իհարկե, ոնց որ Դուք ասեցիք, ու ասում եք, դրա վերաբերյալ ստեղ փաստաթուղթ ունեք, ճի՞շտ ա: Հիմա ես ասում եմ օրինակ էդ հաստատ, հաստատապես իմացեք, որ այդ էդ փաստարկը, էս փաստաթղթի հետ, համոզված եղեք, որ մենք գնահատման առարկա կդարձնենք։
41.1. Հենց վերը նշված կետում ԲԴԽ անդամների խոսքերը, ըստ որի վայրկյան առ վայրկյան լսում են նիստերի արձանագրությունները, մի քանի բան հետ են տալիս, նորից լսում ու փաստարկները գնահատում, ևս ինքնին հիմք է տալիս հայտնելու համոզմունք առ այն, որ վերջիններս լսել են նաև այս դատական նիստի արձանագրությունը, սակայն, եթե նույնիսկ ընդունենք, ենթադրենք թե իբր տեղի է ունեցել «խոտան», ապա հետագայում` հաջորդող առնվազն երկու դատական նիստերում այդ մասին չեն հայտնել ու չեն արձանագրել, ինչը ևս վկայում է նրա մասին, որ գործողությունը տեղի է ունեցել դիտավորությամբ:
42.2. Ավելին, եթե ընդունենք ԲԴԽ նախագահի արձանագրումը, որ իրենք պետք է գնահատեն փաստաթղթերն փատարկները, ապա փաստարկի ինքնին չարձանագրելը գրկելու է այդ հնարավորությունից թե իրենց, թե հետագայում այլ հնարավոր ընթացակարգերով սույն գործի հանգամանքների վերանայման ժամանակ:
Միջնորդության պահանջը.
Ելնելով ամբողջ վերոգրյալից, հաշվի առնելով թե նախկինում ներկայացված ու նոր հիմքերը ինչպես առանձին, այնպես էլ միասին որ առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով Խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի անաչառության մեջ։
Խորհրդին խնդրում եմ, միջնորդում եմ բավարարել սույն միջնորդությունը և ընդունել նրա բացարկը»։
03.02.2026 թվականին Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդություն հայտնելով, որ.
«I. Գործի դատավարական համառոտ նախապատմությունը․
1․ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
1.1.Դատավոր Դավիթ Հարությունյանը 2011-2023թթ. եղել է դատավոր, դատավորների միության անդամ, 2022թվականի սեպտեմբերից ընտրվել է դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ, իսկ լիազորությունների դադարեցման պահին եղել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը:
1.2. Դատավոր Դավիթ Հարությունյանը երբեք կարգապահական պատասխանատվության չէր ենթարկվել, նրա վերաբերյալ հարուցված վարույթ չի եղել:
1.3. Դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնավարման ընթացքում պարբերաբար գրավոր կարծիքներ է հայտնել դատական համակարգին վերաբերող նախագծերի մասին, այդ թվում նաև` հրապարակային:
Մինչև բարձրագույն դատական խորհուրդ դիմելը վարույթի ընթացքը.
2․ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ֆորմալ առիթն է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի 07.04.2023թ. հրապարակումը, որի առթիվ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023թ. (ըստ գործի նյութերի) ներկայացրել է զեկուցագիր:
2.1. Որոշումը պարունակող փաթեթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայր է մուտքագրվել ապրիլի 25-ին:
2.2. Ուղեկցական գրությամբ առաջարկվել է որոշումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ: Փաթեթը Դատավորին փաստացի տրամադրվել է միայն ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտին՝ ժամը 17.00-ից հետո. Դատավորն ապրիլի 25-26-ը Աղվերանում մասնակցել է «Պիլոտային վերապատրաստում, դատական արհեստի և դատավորի դերի վերաբերյալ» միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկմանը:
2.3. Դատավորը մայիսի 5-8-ը գտնվել է նախապես ամիսներ առաջ պլանավորված արձակուրդում` արտերկրում:
2.4. Մայիսի 8-ից 14-ը «Ավան» նստավայրը իրականացրել է հերթապահություն, քննվել անհապաղ քննարկման ենթակա տասնյակ միջնորդություններ:
2.5. Մայիսի 31-ից հունիսի 4-ը դատավորը մասնակցել է ամիսներ առաջ պլանավորված EAJ` «Դատավորների Եվրոպական Միության» Աթենքում կայանալիք տարեկան համաժողովին, ուր հանդես է եկել զեկույցով, որը վերաբերել է մասնավորապես նաև դատավորների նկատմամբ անկախությունը սահմանափակող կարգապահական վարույթներին, խոսքի ազատությանը և այլն:
2.6. Վերոգրյալը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքային ծանրաբեռնվածությունն անհնարին են դարձրել Դատավորի՝ նախարարության կողմից առաջարկված ժամկետում իրավունքներն իրացնելու լիարժեք հնարավորությունը, ինչի պատճառով դատավորը, ներկայացնելով պատճառաբանություններ, ապացույցներ ծանրաբեռնվածության մասին, միջնորդել է զուտ տրամադրել հավելյալ ժամկետ, մինչդեռ նախարարը, չքննարկելով, չանդրադառնալով միջնորդություններին, չպարզաբանելով որևէ գործողություն, 24.05.2023թ. կայացվել է թիվ 42-Ա որոշումը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» (այսուհետ՝ նաև Միջնորդություն):
2.7. Մասնավորապես՝ դատավորը փաստական տվյալների, ապացույցների հիման վրա նախարարին հայտնել է, և նրանք եղել են տեղեկացված, որ նախարարն ու նրա լավագույն ընկեր ու տնտեսական, ֆինանսական շահերով փոխկապակցված ԲԴԽ նախագահը որոշումներն ընդունում են համատեղ կամ մեկը մյուսի վրա ազդելու, փոխկապակցվածության, միմյանց լրացնելու արդյունքում և նմանատիպ վարույթները դատական իշխանության, դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների դեմ ոտնձգություն է ու նպատակը, ի թիվս այլոց, նաև այլ գործիքների կիրառմամբ, դատավորների խոսքի ազատության սահմանափակման, անկախ արդյունքից դատական համակարգում վախի ու ահաբեկման մթնոլորտ տարածելու («chilling effect») միտում է պարունակում, նախարարը չունի նմանատիպ վարույթներ հարուցելու ինստիտուցիոնալ և, հատկապես, իր անձով պայմանավորված լեգիտիմ իրավասություն:
2.7.1. Միևնույն ժամանակ հորդորել է Նախարարին «մտադրություններն ու լիազորությունները» իրագործել անձամբ (որոշումները կայացնել իր ձեռամբ, ԲԴԽ ներկայանալ անձամբ)` չօգտագործելով ենթակայության տակ գտնվող հարգարժան իրավաբաններին (տեղակալներ, վարչության պետ, խորհրդական, մամուլի քարտուղար և այլն):
Անձամբ ԲԴԽ ներկայանալու կամ մինչ այդ գրավոր պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքը պայմանավորված է եղել, մասնավորապես, օրենքի պահանջով, ինչպես նաև Վարույթի կապակցությամբ կարևոր հարցերի պատասխաններ ներկայացնելու այլ անձանց կողմից դրանց վերաբերյալ պատասխաններ չունենալու հանգամանքով.
2.8. ԲԴԽ-ում սկսվելիք վարույթին պատրաստվելու համար Նախարարին նախապես ներկայացվել է մի քանի հարցեր.
«Ա) Կիսաբաց և հրապարակային հաստատված աղբյուրների, փաստերի համաձայն՝ վարույթի առանցքային դերակատարները՝ ԲԴԽ նախագահի ու Նախարարի միջև առկա է անձնական, ընդհանուր գույքային, ֆինանսական անքակտելի, շահերի բախում կամ առավելապես դրանց հատում, ինչը բացառում է այդ սուբյեկտներ մասնակցությունը նույն դատավարությունում, չեզոքացնում է անկողմնակալության վերաբերյալ ցանկացած ողջամիտ փաստարկ, որն էլ առաջարկվում է հնարավորության դեպքում փարատել: Բացի այդ խնդիրը կայանում է նրանում, որ առկա տեղեկությունները, փաստերը հնարավորություն չեն ընձեռում գործընթացը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ, քանի որ նշված գործընթացները՝ վարույթների հարուցում, կարճում, ԲԴԽ միջնորդությամբ դիմել, պատասխանատվության ենթարկել փոխհամաձայնեցված են, թիրախային ու միտված չեն արդարադատության շահի սպասարկմանը, ինչն էլ զրկում է գլոբալ երևույթները, գործընթացները շրջանցելու և բացառապես Վարույթով բարձրացված հարցերին տեխնիկական պատասխան կամ բացատրություն ներկայացնելու հնարավորությունից:
Բ) Նախարարի պաշտոնավարմանը և դրան անմիջապես նախորդող ժամանակաշրջանի հրապարակային նաև սահմանափակ հրապարակային խոսքի իրականության հետ առնչությունը, բովանդակությունը, որը վերաբերում է դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, պաշտոնավարման դադարեցման ամբողջ գործընթացներին:
Գ) Նախարարի ու ԲԴԽ նախագահի համատեղ ու անհատական դերակատարումը մեկ տարվա փորձ ունեցող ավելի քան 17 մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող և ժամանակավոր քրեական հետապնդման տակ գտնվող դատավորների պաշտոնավարման դադարեցման (աշխատավարձի վճարման պայմաններում) հարցում (օրինակ, քննարկել մի հարց, ուղարկել այլ նախագիծ, Ազգային ժողով մուտքագրել լրիվ այլ բովանդակությամբ նախագիծ՝ մատուցելով, թե իբր այն քննարկվել ու կազմվել է դատավորների հետ կամ նրանց կողմից և այլն):
Դ) Դատավորների անկախությունն ու լեգիտիմ շահերն անտեսող՝ ԲԴԽ նախագահի ու այլ անձանց ազդարարած «բացարձակ կոնսենսուս» կամ «10:0» բանաձևի շրջանակներում (տես՝ օրինակ, հայտնի՝ Դիլիջանի ու Ջերմուկի հավաքներ) նախարարի մասնակցությունը, գործողությունները (օրինակ, ԲԴԽ լիազորությունների ընդլայնում, դատավորների անկախության ու այլ սահմանադրական երաշխիքների սահմանափակում, պաշտոնավարման դադարեցում և այլն):
2.8.1. Վերոգրյալի հաշվառմամբ Նախարարին առաջարկվել է իր պահանջած բացատրությունը, պատասխանը ներկայացնելու պարզ հնարավորության իրացման համար տրամադրել Վարույթի ամբողջական, իսկական նյութերը.
«Մասնավորապես՝
Տրամադրվել է բացառապես կից գրությունը, 7 էջից բաղկացած որոշումը, 2 էջից՝ առանց մակագրության զեկուցագիրը և մեկ կրիչ.
Ուղարկված կրիչն ունեցել է ստեղծման ամսաթիվ «19.04.2023», իսկ ձևափոխման ամսաթիվ նշված է «14.04.2023» կամ հայտնել, թե ով և ինչ պայմաններում է ստեղծել կրիչը: Մամուլի քարտուղարը նախարարի պարտականությունները կատարողին ուղարկել է միայն զեկուցագիրը՝ տեսանյութի հղմամբ:
Տրամադրել մամուլի քարտուղարի զեկուցագրի մակագրության օրինակը՝ լինի առանձին թղթային, թե էլեկտրոնային համակարգով արվածը:
Տրամադրել Որոշման էլեկտրոնային տարբերակը:
2.8.2. Բովանդակային առումով առաջարկվել է նաև պարզաբանել Վարույթի ենթադրյալ խախտման հիմքն ու բովանդակությունը, մասնավորապես՝ պարզաբանել, թե ով է սղագրել հարցազրույցը, նյութը, ինչից է Վարույթի հեղինակը ենթադրել, թե Դատավորը կասկածի տակ է դրել չորս դատավորի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտերը, Դատավորի որ խոսքերից է վարկաբեկվել ԲԴԽ-ն, ինչով է վտանգվում դատական իշխանության հեղինակությունը ու նվազում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ և վերաբերելի խոսքերի հեղինակների, հնչեցրած ու գործողություններ կատարած նախորդ այլ անձանց հրապարակային խոսքն ու գործողությունները ուսումնասիրվել է նախարարության կողմից, թե ոչ և այլն (տես որոշման 5-6-րդ էջեր):
2.8.3. Դատավորը, մասնավորապես, նշել է, որ ժամկետ պահանջելը պայմանավորված է բացառապես լիարժեք դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ստանալով (ինչը մինչ այս բոլոր այլ դատավորների վերաբերյալ վարույթներով տրամադրվել է), արհեստական ձգձգելու, խնդիրներ առաջացնելու որևէ միտում բնականաբար չի ունեցել, ներկայացվելու է լիարժեք ու բովանդակային պատասխան:
Սրան ի պատասխան՝ արդարադատության նախարարի անունից մեկ այլ պաշտոնատար անձ 2023թ մայիսի 16-ի Ե-0268 գրությունն է հասցեագրել («Ավան» նստավայր է մուտքագրվել 2023թվականի մայիսի 17-ին՝ կեսօրից հետո).
(…)
Ի պատասխան Ձեր 12.05.2023 թվականի (արդարադատության նախարարությունում 15.05.2023 թվականին ստացված) գրության (այսուհետ՝ Գրություն)՝ հայտնում ենք, որ թեև դրանով ներկայացված են սույն թվականի ապրիլի 20-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում որոշակի օրերի ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ըստ Ձեզ, կարող են խոչընդոտ հանդիսանալ բացատրություն ներկայացնելու համար, այնուամենայնիվ, Գրության շրջանակներում ներկայացված չէ որևէ տեղեկություն սույն թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը, ինչպես նաև մայիսի 15-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ձեր կողմից բացատրություն ներկայացնելու խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ, որպիսի ժամանակահատվածը, Լիազոր մարմնի գնահատմամբ, ամբողջությամբ բավարար է սույն վարույթի շրջանակներում բացատրություն ներկայացնելու իրավունքը լիարժեք իրացնելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Գրությամբ մատնանշված տեղեկությունները՝ առաջարկվում է 7-օրյա ժամկետում (մինչև 22.05.2023 թվականը) Լիազոր մարմնին ներկայացնել գրավոր բացատրություններ:
Դրանից հետո ի պատասխան վերջին գրության, դատավորը նշել է.
(...)
«Չկրկնելով նախորդ գրությամբ բարձրացրած հարցերն ու պահանջս, (ինչը պնդում եմ նաև այժմ), նշել էի, որ, մասնավորապես, լիարժեք դիրքորոշում ներկայացնելու, իրավունքս իրացնելու հնարավորություն ստանալու համար ինձ անհրաժեշտ է ժամկետ, որը զուտ օրենքով նախատեսված ժամկետից պակաս ժամկետ է:
Պարզաբանում եմ, որ 2 ամսյա օրենքով սահմանված ժամկետը նախ և առաջ վերաբերում է միանձնյա գործող դատավորին, տրված է վերջինիս՝ իրավունքները երաշխավորելու, իրացնելու հնարավորության համար, այլ ոչ թե՝ նախարարին ու նախարարության մեծաքանակ աշխատակազմին: Այսինքն՝ այդ ժամկետը օրենքով տրամադրվել է ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տված և վարույթային հետապնդման մեջ գտնվող դատավորին՝ պաշտպանվելու՝ նյութեր հավաքելու, փաստաբան վարձելու, համաձայնություն ձեռք բերելու, բուն պարտականություններից դուրս ժամանակ հատկացնելու և դիրքորոշում կազմելու համար, այլ ոչ թե նախարարին ու նրա՝ հենց այդ գործառույթների իրականացնելու, որոշում կազմելու համար գործող աշխատակազմին 2 ամսում ընդամենը մեկ որոշում գրելու համար. Կանխավարկածն էլ կայանում է նրանում, որ նախարարն ու աշխատակազմը պրոֆեսիոնալներ են ու նրանց համար բավարար է մի քանի օրը, հատկապես երբ որոշումները ըստ էության ձևաթղթային են, իսկ չհասցնելու դեպքում ունի ժամկետը երկարացնելու լիազորություն, առավել ևս առկա էր դատավորի համաձայնություն-միջնորդությունը:
Մինչդեռ՝ այս անգամ էլ Նախարարից (պարտականությունները մեկ այլ կատարողի անունից) ստացվել է գրության պատասխան՝ հետևյալ տառացի բովանդակությամբ.
(…)
Անդրադառնալով Գրությամբ բարձրացված հարցադրումներին՝ անհրաժեշտ է նշել, որ Լիազոր մարմինը դրանց կանդրադառնա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ ընդունվող որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների շրջանակը չի նախատեսում վարույթի ընթացքում բարձրացված հարցադրումներին պարզաբանում կամ պատասխան ստանալու որևէ ընթացակարգ:
(...):
2.8.4. Մինչև նախարարից պատասխան ստանալը՝ մայիսի 17-ի կեսօրը, տրամաբանական ու ողջամիտ ակնկալիքը, նույնիսկ ոչ լեգիտիմ ու անձնական շարժառիթներով նախաձեռնված վարույթի պայմաններում, կայացել է նրանում, որ կբավարարվի զուտ տեխնիկական բնույթ կրող օրենքով սահմանված ժամկետի տրամադրման միջնորդությունը և, հետևաբար նաև այդ պատճառով նշված օրերին Վարույթով դատավորը չի զբաղվել, իսկ տվյալ պահին ստացվում է, որ դիրքորոշում ներկայացնելու համար տրամադրում են ընդամենը 3-4 աշխատանքային օր՝ սահմանելով ժամկետ մինչև մայիսի 22-ը:
Դատավորի` նախարարին հասցեագրված գրության մեջ նշվել է. «Հարկադրված եմ ի պատասխան նշել, որ ընդհանրապես պետական կառավարման համակարգի, առավել ևս դատական համակարգի հետ դրական առնչություն ունեցած կամ այլ շարժառիթներով չառաջնորդվող անձինք հատկապես տեխնիկական հարցերով առաջնորդվում են բարեխղճության կանխավարկածով, հատկապես Հայաստանի Հանրապետության դատավորների հետ հարաբերություններում:
Այլ կերպ՝ համընդհանուր ընդունելի փաստերը, պնդումները չփաստարկված կերպով կասկածի տակ դնելը վայել չէ:
Նախորդ գրությամբ չբացառելով կամայականությունը՝ առաջարկել էի նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել խոսքերս հավաստող ապացույցները, սակայն առանց պահանջի նշվել է, թե ներկայացվել է միայն որոշակի օրերի մասին տեղեկություն, այդ պատճառով էլ, երևի, սահմանվել է կամայական ժամկետ:
Այդուհանդերձ՝ թեև բոլորի համար էլ պարզ է, չեմ զլանա ուղարկել դատավարական, անձնական գաղտնիք չպարունակող տեղեկությունները, որոնք փաստում են ծանրաբեռնվածությունն ու նախկինում ներկայացրածս.»
(...)
«Վերոգրյալը, թերևս, հիմնական պարտականություններից բխող կամ զուգահեռ նախապես պլանավորվածների մի մասն էր, չէր նշվել ու բնականաբար ողջամտորեն ենթադրում էր ու պարզ է, որ դատավորները առօրյայում, նույնիսկ հերթապահությունից դուրս էլ աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, ինչի մասին բնականաբար հավելյալ փաստելու անհրաժեշտություն չկար: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ընդունեք, թե արձակուրդը, դատավորների միության անդամի պարտականությունների կատարումը, ուսումնական հավաքներին, սեմինարների մասնակցությունը, ոչ աշխատանքային օրերի հանգստի իրավունքը նախարարության համար ընդունելի և/կամ բավարար չէ ու դա նախարարությանը հայտնի չէ, համահասանելի «datalex.am» կայքը կրկին խափանված է և նախարարությունը կասկած ունենալու դեպքում զրկված է այն ստուգելու հնարավորությունից ու առաջնորդվում է դիմացինի՝ դատավորի՝ անբարեխիղճ գործելու կանխավարկածով, ապա ուղարկում եմ, ինչպես ձեր գրությունում է նշված, («Գրության շրջանակներում ներկայացված չէ որևէ տեղեկություն սույն թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը» և «մայիսի 15-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ձեր կողմից բացատրություն ներկայացնելուն խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ»), ժամանակահատվածի՝ ամիսներ կամ շաբաթներ առաջ նշանակված դատական նիստերի վերաբերյալ տեղեկությունները:
Մասնավորապես՝ ուղարկում եմ ապրիլի 21-ի դրությամբ դատավորի աշխատանքային օրացույցի պատճենը (ձեռագիր գրառումներն աշխատանքային են): Գրաֆիկը կարող եք համադրել «datalex.am» կայքի հետ:
Օրացուցային գրաֆիկից, չնշվածներից զատ հիշողությամբ նշեմ, որ, օրինակ, ապրիլի 27-ին՝ աշխատանքային ժամից հետո՝ մինչև գիշերը, քննարկվել է թիվ ԵԴ/1067/06/22 կալանքի ժամկետի երկարացման՝ այլ դատավորի կողմից քննելու անհնարինությամբ պայմանավորված և Դատավորին մակագրված միջնորդությունը, հրապարակվել ու տրամադրվել է որոշումը:
Գրաֆիկում նշվածներից զատ ու նաև հնարավոր է նշվածներից Դատարանը երեկոյան ժամերին՝ աշխատաժամանակի ավարտից հետո, հեռացել է խորհրդա-կցական/առանձին սենյակ, կայացրել է նաև ավարտական, վերջնական դատական ակտեր, օրինակ՝ թիվԵԴ1/0121/06/23, թիվԵԴ1/0124/06/23 (ակտը հրապարակվել ու տրամադրվել է գիշերը՝ ժամը 03.00-ին), թիվԵԴ/0035/01/23 և այլն, որոնցով աշխատանքներն իրականացվել են գիշերային ժամերին:
Աշխատանքային ժամն ավարտվելուն նախորդող հատվածում Դատարանը խորհրդակցական/առանձին սենյակներում է եղել նաև թիվ ԵԴ/0126/01/22 և ԵԴ/0341/01/19 քրեական գործերով:
Ընդ որում՝ թիվ ԵԴ/0126/01/22 քրեական գործով Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել ապրիլի 28-ին՝ ուրբաթ՝ ժամը 16:15-ին, իսկ ակտը հրապարակվել է առաջին իսկ աշխատանքային օրը՝ մայիսի 2-ի առավոտյան:
Մայիսի 19-ին դատարանի նախագահի թիվ 128-Ա հրամանի համաձայն՝ Ավան նստավայրը ներգրավվել է լրացուցիչ հերթապահության մեջ դատավորին մակագրվել են կալանքի անհապաղ քննության ենթակա միջնորդություններ:
Երկու շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, նախնական օպերատիվ ձեռք բերվող պայմանավորվածություններով (մասնավորապես՝ զինծառայողի կարգավիճակի, մարտական, սահմանային պաշտպանությանը ներգրավվածության պատճառով), մասնավորապես, առանց օրացույցում նշելու տեղի է ունենում, նշանակվում են թիվ ՍԴ1/0027/01/21 գործով դատական նիստերը՝ 20 և ավելի դատավարության մասնակիցների ներգրավմամբ:
Նույն օրը՝ մայիսի 19-ին՝ աշխատանքային ժամն ավարտվելուց առաջ, ենթադրվում է, որ թիվ ԵԴ/1190/01/22 վարույթով՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով դատարանը պետք է հեռանա առանձին սենյակ վերդիկտ կայացնելու, որը հրատարակվելու է մեղադրյալին՝ առաջին իսկ աշխատանքային օրը՝ երկուշաբթի՝ մայիսի 22-ին՝ դատարան ներկայացնելուն պես:
Ընդհանրապես՝ 100-ից ավելի գործեր ունենալու դեպքում գործնականում դժվար է յուրաքանչյուրի հանգամանքները հիշել և նիստից առաջ հնարավորության դեպքում դրանք վերանայվում են, նախապատրասական աշխատանքներ են ենթադրում, իսկ խորհրդակցական սենյակի առանձնահատկություններից է այն, որ դատավորը, օրինակ, կրկին վերանայում է գործի նյութերը, ակտ կազմում (երբեմն ուսումնասիրում գրականություն, նախադեպեր, նախկինում կայացրած համանման որոշումներ և այլն) ու այլ գործառույթներով զբաղվելու իրավունք օրենքով չունի:
Ի հավելումը նշեմ, որ Երևանում տևական ժամանակ պաշտոնավարող դատավորներն ունեն աննախադեպ ծանրաբեռնվածություն, ինչն ավելի է ուժգնացել հունվարից հետո բազմիցս հիշատակված՝ գործող քրեական մինչդատական մասնագիտացման դատավորներին նաև Ձեր համակատարմամբ անօրինական պաշտոնավարման դադարեցումից հետո, ինչի արդյունքում նաև դատավորները սկսեցին իրենց վարույթում քննվող գործերին զուգահեռ քննել մինչդատական վարույթ: Մասնավորապես՝ վարույթումս այս պահին քննվում է 250-ից ավելի դատական գործ, վարույթ:
Վերոգրյալը ոչ միայն Դատավորի, այլև Երևանի քրեական դատարանի բոլոր դատավորների նշված ու նման օրերին աշխատանքի, ծանրաբեռնվածության սովորական օրինակներ են, ինչը իրավաբանի կողմից կասկածի տակ դնելը, եթե առաջնորդվենք բարեխղճության կանխավարկածով, կարող է վկայել, որ կասկածողներն ուղղակի իրականում լավ ծանոթ չեն դատավորի աշխատանքին, ինչի կապակցությամբ չեմ խորշում Վարույթից դուրս հրավիրել նստավայր գործնական այցելության, դատավորի աշխատանքի գործնական առանձնահատկություններին ծանոթանալու համար: Ընդ որում՝ տարիներ շարունակ արդյունավետ պրակտիկա են անցնում թե դպրոցականներ, թե ուսանողներ, և հատկապես պրոֆեսիոնալ իրավաբաններ, դատավորի թեկնածուներ:
Անդրադառնալով գրության մեջ նշված ձևակերպմանը, թե առկա չեն հանգամանքներ, որ բացատրությունը ներկայացնելու համար կարող են խոչընդոտ հանդիսանալ և, եթե ի նկատի եք ունեցել, թե դա պետք է տեղի ունենա այլ պարտականությունների, այլ 100-ավոր անձանց վերաբերյալ գործերը արհեստական հետաձգելու, դատական ակտերի վրա աշխատելու փոխարեն, պարտականությունները չկատարելու կամ նույնիսկ հանգստի իրավունքը ստորադասելու հաշվին, ապա ուղղակի նշեմ, որ իմ վարույթում գտնվող որևէ գործի լուծում, ճակատագիր կամ պարտականություն բնավ նվազ կարևոր չէ Ձեր անօրինական ու ինքնաստեղծ Վարույթից:
Հաշվի առնելով նաև նախկինում այլ վարույթներով դրսևորած վարքագիծը, այսքան մանրամասնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հետայսու այլ վարույթներով կամ ընդհանրապես դատավորների հետ շփվելիս «լիազոր մարմինը» ցուցաբերի զգուշավորություն ու առավելագույն հարգանք. Դատավորները լիազոր մարմնի կամ էլ իրենց մտերիմների ենթակաները չեն, ի տարբերություն իրենց չեն գտնվում ղեկավար-ենթակա հարաբերության ու գիտակցության մեջ կամ էլ քննիչ ու մեղադրյալ հարաբերություններ չեն:
Ամփոփելով՝ նշեմ, որ գրությամբ նշված միջնորդությունները, առաջարկությունները, որոնք անխտիր վերահաստատում, պնդում եմ, ավելի վաղ ներկայացնելիս գործի լուծման օբյեկտիվ ակնկալիք չեմ ունեցել և չունեմ, այդուհանդերձ նույնիսկ այս պայմաններում չեմ էլ մտածել, թե տարական տեխնիկական ժամկետ ստանալու օրենքով նախատեսված պահանջի իրացումը կարող է «խնդրարկու» դիտվել «Lիազոր մարմնի կողմից», հետևաբար այն ներկայացրել եմ՝ նաև իրավունքի իրացման պատշաճ հնարավորության համար:
(...)
Պահանջներիս, որոնք առավելապես տեխնիկական են, պատշաճ անդրադառնալու չնչին ակնկալիքով կրկին հորդորում եմ նախարարին գոնե այսուհետ հանդես գալ իր անունից:
(...):
Միջնորդություններս, նաև տեխնիկական ժամկետ տալու պահանջն անտեսելով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Միջնորդությունն ուղարկել են բարձրագույն դատական խորհուրդ: »
2.8.5. Ամփոփելով «2.8-2.85»-րդ կետերում նշվածը` 2023թ. մայիսի 12-ին և 19-ին դատավորի կողմից նախարարություն է ներկայացվել երկու գրություն, որով վերջինս խնդրել է տրամադրել ողջամիտ ժամկետ վարույթի ամբողջ նյութերին ծանոթանալու և իր պաշտպանությունը կազմակերպելու համար, ինչպես նաև խնդրել է պարզաբանել թե իր հրապարակային խոսքի որ հատվածն է դիտարկվել, որպես դատավորի վարքագծի կանոնի խախտում, ինչպես նաև խնդրել է հայտնել նախարարի և ԲԴԽ նախագահի միջև շահերի բախման մասի դիրքորոշում, տեղեկություն:
Ներկայացված միջնորդությունը բովանդակային առումով մերժվել են, Դիմումատուին չի պարզաբանվել նրա խոսքի ազատության սահմանափակման տվյալ դրսևորմամբ հետապնդվող իրավաչափ նպատակը և այլն:
3. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 24.05.2023թ. թիվ 42-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:
Վարույթի քննությունը ԲԴԽ-ում և դրա հետագա ընթացքը
3.1. 2023թ. հունիսի 19-ին Նախարարը, չունենալով օրենքով նախատեսված լիազորություն, միջնորդել, իսկ ԲԴԽ-ն Խորհրդի բանավոր արձանագրային որոշմամբ վարույթի քննությունը շարունակվել է դռնփակ ռեժիմով:
3.2. Չի կայացվել պատճառաբանված որոշում, որով հասանելի դարձվեին հետապնդվող իրավաչափ նպատակի վերաբերյալ հիմնավորումները դատավարության կողմերի, ինչպես նաև հանրության համար։ Այս որոշումը կայացվել է նախարարության կողմից հարուցված միջնորդության բավարարման արդյունքում, որի քննարկման գործընթացը մասամբ տեղի է ունեցել Դիմումատուի և իր ներկայացուցիչների բացակայությամբ։ Խորհրդի նախագահը, պատասխանելով Դիմումատուին, նշել է, թե համապատասխան պատճառաբանությունները կարձանագրվեն վերջնական՝ դեռևս կայացվելիք որոշմամբ, եթե այդպիսի անհրաժեշտությունն առաջ գա ըստ Խորհրդի։ Խորհրդի կողմից չի պարզաբանվել թե ի՞նչ է ենթադրում դռնփակությունը, չեն պարզաբանվել դատավարության մասնակիցների իրավունքները, օրինակ՝ դատական նիստերից հետո լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարույթի նյութեր հանրայնացնելու թույլատրելիության հարցի վերաբերյալ։ Դատավորին և նրա փաստաբաններին ցանկացել են ստորագրել տալ օրենքով չնախատեսված արձանագրության ներքո` տվյալները չհրապարակելու վերաբերյալ:
Միայն վերջնական դատական ակտի պատճառաբանական մասից է պարզվել, որ վարույթի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելը հետապնդել է արդարադատության շահի ապահովման նպատակ։
3.3. Նույն օրը, 2023թ. հունիսի 19-ին Խորհրդի արձանագրային որոշումներով բավարարվել են Խորհրդի դատավոր անդամներ Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի և Արշակ Վարդանյանին ներկայացված բացարկ հայտնելու մասին միջնորդությունները։
3.3.1. Բացարկների մասին պատճառաբանությունները ոչ տեղում, ոչ էլ վերջնական որոշման մեջ չեն զետեղվել:
3.3.2. Խորհրդի նախագահին և անդամներին անհատապես ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժվել են։ Վերջնական դատական ակտում ամրագրվել է միայն Կարեն Անդրեասյանին ներկայացված միջնորդության մերժման պատճառաբանությունը։ Հատկանշական է, որ նախարարի ներկայացրած բացարկի միջնորդության պատճառաբանությունը, որը վերաբերել է դատավորի և ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանի ընկերական հարաբերություններին, ընդունելի չի համարվել ու չի գնահատվել մյուսների համատեքստում, օրինակ Նախարար-ԲԴԽ նախագահ ըներակական-ֆինանսական հարաբերությունների համատեքստում:
Կարգապահական վարույթի հետագա քննությունը շարունակվել է Խորհրդի չորս ոչ դատավոր անդամի, և երկու դատավոր անդամի մասնակցությամբ։
3.4. Խորհրդի կողմից թույլ տրվող խախտումների, ԲԴԽ նախագահի` կարգադրիչների միջոցով բռնություն, ուժ կիրառելու սպառնալիքների պատճառով Դիմումատուն հարկադրված հրաժարվել է ինքնուրույն, անձամբ պաշտպանվելու մտադրությունից և դիմել փաստաբանների օգնության։
Խորհրդի ևս մեկ արձանագրային որոշմամբ սահմանափակվել է Դատավորի ներկայացուցիչ ունենալու իրավունքը. սկզբում փաստաբան Միքայել Շխիմյանի ներգրավումը թույլատրվել է պայմանով, որ վերջինս չի հայցելու նյութերին ծանոթանալու ժամանակ:
Այնուհետև արձանագրվել է, որ կարող են ներգրավվել չորս փաստաբաններ` Միհրան Պողոսյանը, Երեմ Սարգսյանը, Հովհաննես Խուդոյանը և Լուսինե Մկրտչյանը, քանի որ նախարարությունը ներկայացված է չորս անձի կողմից:
Դատական նիստում կողմին պարտադրվել է կատարել փաստաբանների փոխարինում. 2023 թվականի հունիսի 20-ի դատական նիստի ընթացքում Խորհրդի պահանջով ներկայացուցիչներից մեկը դուրս է հրավիրվել դատական նիստերի դահլիճից, որպեսզի ներգրավված և փոքր-ինչ ուշացումով ներկայացած մյուս փաստաբանը կարողանա մասնակցել դատական նիստին։
3.4.1. Դատավորի և նրա փաստաբանների կողմից ներկայացվող միջնորդությունները կարգապահական վարույթի նյութերը ամբողջ ծավալով տրամադրելու և դրանց ծանոթանալու ողջամիտ ժամկետ հատկացնելու վերաբերյալ բավարարվել են մասնակի, այն է՝ կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է մի քանի ժամ ժամանակ` ըստ էության թույլ չտալով, որ Դիմումատուն իրացնի իր պաշտպանության իրավունքն ամբողջությամբ։
3.4.2. Հարուցված կարգապահական վարույթով Խորհուրդը քննություն է իրականացրել 2023 թվականի հունիսի 19-ին, 20-ին, 22-ին և 23-ին նշանակված դատական նիստերով։ Դատական նիստերի ընթացքում քննարկման առարկա են դարձվել նախապատրաստական փուլին բնորոշ հարցեր, որից հետո «պաշտպանության կողմը» մասնակի իրականացրել է Նախարարության ներկայացուցիչներին հարցեր տալու իրավունքը։
3.4.3. 2023 թվականի հունիսի 26-ին Խորհրդի կողմից նշանակված է եղել հերթական դատական նիստ, որին մասնակցելու անհնարինության վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Դիմումատուի ներկայացուցիչները, ի թիվս այլնի նշելով, որ մասնակցելու են ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին ու փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնության կապակցությամբ գործադուլին։ Այս առումով հատկանշական է, որ ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.12-րդ հոդվածի երրորդ մասի՝ «Վերապատրաստման ընթացքում փաստաբանների` (…) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին»։
Խորհուրդը, սակայն, կայացրել է նշանակված դատական նիստը հետաձգելու մասին կողմի միջնորդությունը մերժելու մասին որոշում` անտեսելով oրենքի մեջբերված իմպերատիվ պահանջը, ըստ որի փաստաբանի բացակայությունը պետք է հարգելի համարվեր այն դեպքում, երբ վերջինս մասնակցում է վերապատրաստման դասընթացի։ Խորհուրդը կայացված որոշմամբ, մասնավորապես արձանագրել է, թե փաստաբանները տեղեկացված են եղել նշանակված դատական նիստի ժամանակի մասին, բայց չեն ներկայացել։
3.4.3. 2023 թվականի հունիսի 26-ի դատական նիստի ընթացքում` դատավորը հետևողականորեն պահանջել է Խորհրդից ապահովել իր պաշտպանության իրավունքի իրացումը։ Խորհրդի կողմից Դիմումատուի ներկայացվող պահանջների քննարկման ընթացքում վերջինիս շարունակական պահանջը գնահատվել է որպես անհարգալից վերաբերմունք և որոշում է կայացվել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին։
ԲԴԽ նախագահը հանել է Խորհրդի անդամների հարցերը, չի թողել վերջիններս հայտնեն, դիրքորոշում, առանձին դատավոր անդամի (Ք.Մկոյան) անվանել է ոչ ինքնուրույն, ոչ միայն չի հարցրել Խորհրդի մյուս անդամների կարծիքը, այլ կայացրել է միանձնյա որոշումներ և այլն:
Նախագահողը ԲԴԽ անդամների ներկայությամբ դատական նիստում դրսևորել է հեգնական վերաբերմունք, կամայականություններ է թույլ տվել` կողմին անհարկի պարտադրելով, նստել, կանգնել և այլն: Վարույթով քննության ենթակա հարցերի մասին կանխակալ դատողություններ է արել և այլն:
Լիովին պատկերացնելու համար հարկ է վերարտադրել դատական նիստերի արձանագրության կրիչը:
3.4.4. Մինչ Խորհրդի կողմից Դիմումատուի բացակայությամբ վարույթով քննության ավարտվելը, դատական նիստին մասնակցելու նպատակով ներկայացել են Դիմումատուի երկու փաստաբան, ում սակայն թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին` նշելով թե որոշակի ճշտումներ պետք է կատարվեն, իսկ այնուհետև հայտնել են, թե իբր կարգապահական վարույթով քննությունն ավարտվել է, այնինչ այն շարունակվելիս է եղել։
3.4.5. Մասնավորապես` Դատավորի նկատմամբ սանկցիայի կիրառումից հետո, կարգապահական վարույթի քննությունը տևել է շուրջ քսան րոպե այն պարագայում, երբ պաշտպանության կողմը չի իրացրել հարցեր տալու իր իրավունքն ամբողջությամբ, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը, չի իրացրել նվազագույն իրավունքները: Խորհուրդը ավարտել է կարգապահական վարույթով քննությունն առանց պաշտպանության կողմի դիրքորոշման ներկայացված լինելու, ելույթը լսելու, ապացույցներ ներկայացնելու հնարավորության:
3.4.6. Մինչ նիստն ավարտել ԲԴԽ նախագահը, տեղեկանալով փաստաբանների ժամանման մասին, հենց դատական նիստում քննարկել է մյուս ոչ դատավոր անդամ Վիգեն Քոչարյանի հետ ու կարգադրիչներին ցածրաձայն հրահանգել է արգելել մտնել դատական նիստերի դահլիճ, իսկ րոպեներ անց, բարձրաձայն ափսոսանք հայտնելով նրանց բացակայության կապակցությամբ, ավարտել է գործի քննությունը:
3.4.7. 2023 թվականի հունիսի 28-ին և հուլիսի 2-ին Դատավորի և վերջինիս փաստաբանների կողմից Խորհրդին են ներկայացվել կարգապահական վարույթը վերսկսելու մասին միջնորդություններ այն հիմնավորմամբ, որ «պաշտպանության կողմը» հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր դիրքորոշումը վերագրվող խախտումների վերաբերյալ, որը էական նշանակություն կարող է ունենալ վերջնական ակտի կայացման տեսանկյունից, ներկայացվել է նաև ԲԴԽ նախագահի` փաստաբանների մուտքի արգելքը ներառող ձայնագրության օրինակները, որոնք հրապարակվել են նաև մամուլում:
3.5. 2023 թվականի հուլիսի 3-ին Խորհրդի կողմից հրապարակվել է Դատավորի կարգապահական վարույթով վերջնական դատական ակտը, որով նրա որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր լիազորությունները դադարեցվել են։
3.5.1. 2023 թվականի հուլիսի 4-ին` դատավորի լիազորությունները ԲԴԽ կողմից դադարեցնելու որոշման միայն հաջորդ օրը Նախարարը պատասխանել է ավել վաղ առաջադրված հարցին` նշելով, թե դատավոր չհանդիսացող անձի հարցերին պատասխանելն առարկայազուրկ է:
Արձանագրենք, որ հարցերը վերաբերել են նախարարի և ԲԴԽ նախագահի միջև, ի թիվս այլոց, շահերի բախմանը կամ հատմանը և դրանք հղվել էին, թե մինչ վարույթը ԲԴԽ ուղարկելը, թե ընթացքում:
3.6. Դատավորը պահանջել է տրամադրել վերջնական որոշման օրինակը, դեպարտամենտից գրավոր 2023թվականի հուլիսի 24-ին պատասխանել են, որ այն կտրամադրվի սահմանված ժամկետում` պատրաստ լինելուն պես և որոշումը տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը` ԲԴԽ որոշումը ստորագրած անձանց բնօրինակ ստորագրություններով. ԲԴԽ որոշումը ստորագրվել կամ պատրաստվել է Դատավորին տրամադրելու օրը կամ դրա նախօրեին25: Որոշումը ստորագրված է եղել բնօրինակով26:
3.7. Որոշման մեջ բացակայել է որևէ հիմնավորում ընտրված պատասխանատվության տեսակի և վերագրվող խախտման համաչափության վերաբերյալ։ Խորհուրդը որպես Դատավորի դիրքորոշում կարգապահական վարույթի վերաբերյալ ընդունել է վերջինիս կողմից Նախարարին ուղղված երկու գրություն, որոնք, պարունակում են օրինակ՝ վերագրվող արարքի պարզաբանման խնդրանք և չեն պարունակում որևէ դիրքորոշում կարգապահական վարույթի առարկայի վերաբերյալ։
Դեռ ավելին` դատական ակտում, որը ոչ միայն սխալ հիմնավորումներ են եղել, այլև արձանագրվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, փաստեր.
«(…)Մինչդեռ, դատական վարույթի ընթացքում Դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը:
(…)
Մինչդեռ, Դատավորի, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների կողմից ոչ միայն չեն պահպանվել վարքագծի կանոնները, այլև որոշ դեպքերում վերջիններիս գործողություններն այնպիսի դրսևորումներ են ունեցել, որ անընդունելի են հասարակության մեջ և չեն համապատասխանում անգամ սոցիալական նորմերի կանոններին:
(…):
4․ Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
5. Սահմանադրական դատարանը 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը:
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման բառացի արձանագրումների.
(…)
Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(…)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանա-դրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:
(…)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։
Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը Սահմանադրությամբ օժտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու սահմանադրաիրավական բացառիկ մենաշնորհից, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան:
Այդ համատեքստում, Խորհուրդը յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։
(…)
Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
(…)
Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
(…)
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ Սահմանադրական որոշման հիման վրա խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
7. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը, մասնակցությամբ Խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի:
Գործով զեկուցող է նշանակվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցը:
8. Արմեն Դանիելյանը ոչ միայն տարիքով, այլև` առավել փորձառու դատավորն է եղել ԲԴԽ կազմի, 10 ամյակների ստաժով պրոֆեսիոնալ դատավոր է:
9. Արմեն Դանիելյանի նախագահությամբ իրականացված վարույթի գործի նյութերում առկա չէ գեթ մեկ ապացույց, տվյալ, տեղեկություն այն մասին, որ վերջինս կամ ԲԴԽ որևէ այլ անդամ արխիվից պահանջել կամ ծանոթացել է 2023 թվականի վարույթի նյութերին:
ԲԴԽ-ն, ըստ էության, դատական նիստում կարելի է ասել հակադարձել կամ ենթադրյալ բանավոր հավաստիացում ներկայացրել այն մասին, որ գործի նյութերին խորհրդի անդամները ծանոթ են եղել և ապացույցի բացակայությունը դրա մասին վկայող հիմք չէ:
10. ԲԴԽ-ն, միջոցներ չի ձեռնարկել ՍԴ օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտը կատարելու ուղղությամբ. այդ թվում նաև` նախկինում ներկայացված հիմնավորումների ներքո տեղի ունեցող քննությամբ ԲԴԽ մյուս անդամների հետ միասին ստեղծել են արդար դատաքննության իրավունքի իրացման պատրանք, և ակնհայտորեն միտված չեն եղել դիմողի` ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումները վերացնելուն:
11. Արդյունքում` ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հակասահմանադրական մեկնաբանություններով կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած ու վերջնական` 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը:
Մասնավորապես` ԲԴԽ-ն չի իրականացրել` Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային արդարադատության մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսել է ՍԴ Որոշումը` իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ:
12. Դեռ ավելին` Դավիթ Հարությունյանին թույլատրել են կամ նշել են որ նա զրկված չէ կողմին` արդարադատության նախարարին, հարցեր տալու հնարավորությունից: Սակայն, ըստ ընդունված գրավոր ընթացակարգի, ինչպես նաև դիմողի միջնորդության (պահանջի, հատուկ նշման) հարցերը պետք է հասցեագրվեր նախարարին, ստացվեր պատասխան ու հետ վերադարձվեր, տրամադրվեր դիմողին` դիրքորոշում ձևավորելու համար (տես միջնորդության` 2-րդ էջի հատուկ նշումը):
Մինչդեռ` դիմողի պահանջն ու իրենց իսկ կողմից սահմանված գրավոր ընթացակարգն ուղղակի անտեսելով, Դավիթ Հարությունյանի հարցերը ԲԴԽ-ն չի վերահասցեագրել նախարարին` մասնավորապես դատական նիստերի արձանագրությունում նշելով, թե իբր նախարարից պատասխան չի ստացվել: Գործի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ:
Դեռ ավելին` եթե նույնիսկ ընդունենք, թե իբր դիմողի հատուկ նշմանը հակառակ և իրենց իսկ սահմանած գրավոր ընթացակարգի կանոններին հակառակ, հենց դիմողն էր պարտավոր ուղարկել հարցերը նախարարություն, ապա ԲԴԽ-ի կողմից այդ պայմաններում ևս չեն ձեռնարկվել միջոցներ պարզելու նշված հանգամանքը. Օրինակ` արդյոք առկա է դիմողի կողմից նախարարին ծրար ուղարկելու էլեկտրոնային կամ փոստային կտրոն, նախարարության կողմից գրությունն առձեռն ստանալու մասին ապացույց, կամ արդյոք չպետք է նախարարից ընդհանրապես պահանջվեր դիրքորոշում այն մասին, թե արդյոք ստացել է հարցերը կամ արդյոք պատասխանելու ցանկություն, պարտականություն ունի, թե` ոչ: Վերջապես արդյոք դիմողն էր պարտավոր նախարարից հարցերի պատասխան ստանար գրավոր, դռնփակ ընթացակարգի պայմաններում: Բնականաբար հարցի պատասխանը բացասական է. ԲԴԽ-ի պարտականությունն է եղել իրականացնել նշված գործընթացը:
12.1. Բացի այդ ԲԴԽ-ն, Արմեն Դանիելյանի դե յուրե նախագահությամբ, ստորագրել է 2024թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, տեղի ունեցած դատական նիստերի արձանագրությունը:
Ըստ արձանագրության`
«Նախագահությամբ Ա.Դանիելյանի
Մասնակցությամբ խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի,
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157 հոդվածով նախատեսված կարգով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Հրապարակվեց խորհրդի կազմը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Հրապարակվեց նիստից առաջ Դիմողի և Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը և արձանագրվեց, որ դիմումը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմերին հրավիրելու անհրաժեշտությունը բացակայում է, այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում կողմերի մասնակցության հարցը լրացուցիչ կքննարկվի:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը:27
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը28:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում՝ միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը29:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը:30
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ:Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց: (տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը 24.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդությամբ, պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրել է պարզաբանել՝
1. Ներկայումս իրականացվող քննության արդյունքում ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել։ Արդյո՞ք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե՞ խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով:
2. Հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու:
3. խորհուրդը, հայցվող հարցերի պատասխանների ներկայացման ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյո՞ք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն հաշվարկում չի ներառում աշխատանքային օրերը, թե՞ ոչ:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։
«Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ: 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ: 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից դիրքորոշում Խորհրդում չի ստացվել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի կողմից 04.10.2024 թվականին ներկայացված պատասխանի31 քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Դավիթ Հարությունյանի Դիմումի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ հարցի քննությունը ավարտվեց:
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշման կայացման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված:
Խորհրդի նիստը նախագահող՝ /ստորագրություն/ Արմեն Դանիելյան
Քարտուղար՝ /ստորագրություն/ Թամարա Ղուկասյան
(տևողության, արձանագրության ավարտի ժամի մասին նշում չկա):
12.2. Այսպիսով` ըստ նիստերի 07.10.2024 թվականի արձանագրության Արմեն Դանիելյանը ստորագրել է նշված արձանագրությունը, որևէ տևողություն չի նշել, սակայն, ըստ արձանագրության հետազոտել է շուրջ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթղթեր, որոնց վերաբերյալ կայացրել է որոշումներ (հատկանշական է, որ հիշյալ ապացույցների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 400 էջից բաղկացած փաստաթղթերը ԲԴԽ գրասենյակ է մուտքագրվել նիստից րոպեներ առաջ, իսկ այդ նիստի փաստացի տևողությունը փաստում է, որ վարույթի ընթացքը կանխորոշված է եղել):
12.3. Միայն դատական նիստերի կամ ընդհանրապես նմանատիպ արձանագրությունների ժամերը չնշելը, եթե նույնիսկ անտեսենք ամբողջ վերոգրյալը, ինքնին փաստում է երաշխիքների բացակայությամբ օրենքի պահանջների անտեսմամբ կատարված այնպիսի գործողության մասին, որը ինքնին կասկածահարույց է անկողմնակալ դիտորդի տեսանկյունից` առավել ևս պրոֆեսիոնալ իրավաբանների շրջանում:
Վարչական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածը` Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջների մասին, սահմանում է
1. Դատական նիստերն արձանագրվում են։
2. Դատական նիստի արձանագրման ձևի և բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում է,
1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը,
(…):
21.2. Միայն օրենքով սահմանված նվազագույն պահանջների նման խախտումը բավարար փաստարկ է նշելու, որ բազմամյա և փորձառու դատավորի կողմից դրանք կատարելն ունեցել է դիտավորություն:
12.3. 2026 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11։00-ին, նշանակված դատական նիստը սկսել է ժամանակին32, հնարավոր է ավարտված լինի ժամը 11:25-ին, քանի որ շենքի երրորդ հարկի պատուհանից դեպի բակ նայող ԲԴԽ դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանը բարևներով է փոխանակվել Դավիթ Հարությունյանից հարցազրույց վերցնող լրագրողների հետ, իսկ նույն օրը` ժամը 12.00-սահմաններում «դատական կազմի» որոշ անձինք դուրս են եկել ԲԴԽ շենքից, մի մասը ենթադրաբար չի էլ վերադարձել: Դատական նիստը չի ընդմիջվել. նշում չկա այդ մասին:
Ընդ որում` դատական նիստը ծանուցագրում նշված ժամին` ժամը 11.00-ին սկսված լինելու մասին ապացույց33 է, թե դիմողի մոտ առկա ու ԶԼՄ-ների հրապարակումները, տեսաձայնագրությունները, թե դեպարտամենտից ստացված պատասխանը34:
13. ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին։
14. Դավիթ Հարությունյանը կրկին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
15. Դատավորի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշումը, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16. Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին:
17. Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12.12․2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
18. Դիմողը համապատասխան հերթականությամբ ներկայացրել է բացարկի միջնորդություններ դատավոր և ոչ դատավոր անդամներին, դրանք չեն բավարարվել:
19. Ներկայացվել են իրավունքները, ընթացակարգերը ամբողջ ծավալով պարզաբանելու միջնորդություններ, կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն և այլ միջնորդություններ, սակայն բոլորը մերժվել են:
Միջնորդության, գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, ապացույցները և դրանց վերլուծությունը.
ա) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը նախաձեռնած առանձին դերակատարների կենսագրական տվյալները` նյութական և այլ փոխկապակցվածության, շահերի բախման մասին վերլուծությունը սույն վարույթի համատեքստում.
1. 2021 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը Կարեն Անդրեասյանը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարար։
2. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ընտրվել է բարձրագույն դատական խորհրդի անդամ` ժամանակային էական փոփոխության բացակայությամբ (առանց «cooling period»-ի):
3. 2022 թվականի հոկտեմբերի 7-ին` հաջորդ օրը, ԲԴԽ անդամների կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
4. 2022 թվականի հուլիսից-սեպտեմբեր` այսինքն ԲԴԽ պաշտոնավարումը ստանձնելուց օրեր առաջ, եղել է իշխող կուսակցության անդամ, կուսակցության Կենտրոն վարչական տարածքային կառույցի ղեկավար35:
5. 2024թվականի նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել վարչապետի խնդրանքով, իսկ ամիս առաջ հաստատել էր պաշտոնավարումը մինչև 2027թ. հասցնելու մտադրության մասին36:
6. 2025 թվականի օգոստոսի 30-ից Կարեն Անդրեասյանը հանդիսանում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ37. Պաշտոնական նոր կենսագրության մեջ բացակայում է ԲԴԽ պաշտոնավարման որևէ տվյալ (պատճառը հնարավոր է տեխնիկական վրիպակ է կամ օրենսդրական արգելքի խնդիր. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով: Իսկ նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով՝ Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան):
7. Դրան զուգահեռ նրա անմիջական ենթակայությամբ նախկինում երկար տարիների աշխատակից, նրա շնորհիվ կամ միասին, համաժամանակյա առաջխաղաղացումներ արձանագրած Երանուհի Թումանյանցը եղել է նաև արդարադատության փոխնախարար, ապա Կարեն Անդրեասյանի հետ նույն օրը դարձել ԲԴԽ անդամ, 2024թվականի վարույթով զեկուցող դատավոր, այժմ` ԲԴԽ անդամ:
8. Դրան զուգահեռ Գրիգոր Մինասյանը 2012-2022 թվականներին և այսօր հանդիսանում է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ համասեփականատեր տնօրենը, որի համասեփականատեր (վարույթի հարուցման պահին նաև տնօրեն) է հանդիսանում նաև ԲԴԽ նախագահի մերձավոր ազգականը` կինը:
9. 2022թվականի հունվարից դեկտեմբեր Գրիգոր Մինասյանը Երանուհի Թումանյանցի հետ հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի տեղակալ։
10. 2022թվականի դեկտեմբերի 26-ին Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար` պաշտոնավարելով մինչ 2024 թվականի հոկտեմբերի 2-ը38:
11. Անդրեասյանի և Մինասյանի միջև կապի մասին տեղեկությունները հաստատվում են ինչպես դատավոր Անտոնյանի գործով ՄԻԵԴ որոշմամբ, այնպես էլ հենց Անդրեասյանի հրապարակային խոսքով, ըստ որի՝ «Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաև եղել ենք գործընկերներ: Իմ վստահելի անձն է, ես կարող եմ վկայել, որ իմ և նրա, և նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»39:
Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով Մինասյանին իր տեղակալ նշանակելու հարցին, շեշտել է, որ ռիսկեր չեն պարունակվում և ցանկացած պաշտոնյա, այդ թվում Մինասյանը, որևէ ձևով թերանալու դեպքում առաջինը կհեռանա պաշտոնից:
Պակաս ուշագրավ չէ դատավոր Ս.Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ դատական նիստում այդ մասին ԲԴԽ նախագահի հայտարարությունն առ այն, որ իր և Նախարարի հարաբերությունները հանրահայտ փաստեր են:
12. Դատավորի վերաբերյալ սկզբնական փաստաթուղթը` զեկուցագիրը կազմել է արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը, ով մինչ այդ հանդիսացել է Կարեն Անդրեասյանի (մերձավոր ազգականի) հետ փոխկապակցված կազմակերպության լրատվամիջոցի (shabat.am, այժմ` Shabat.news) խմբագիրը40: Փոխկապակցվածությունը հիմնավորվում է թե ԲԴԽ նախագահի ու նրա մերձավոր ազգականի հայտարարագրով, թե հանրամատչելի տեղեկատվությամբ նշված կազմակերպության գտնվելու վայրի առումով: Փոխկապացկվածությունը երևում է նաև Գրիգոր Մինասյանի հայտարարագրով, ըստ որի տարածքի վարձավճար է ստանում նշված կազմակերպությունից:
13. Դատավորի վերաբերյալ կարգապահական միջնորդությունը ԲԴԽ-ում նախարարության կողմից ներկայացնող` Գ.Մինասյանի խորհրդականը եղել է Արտյոմ Սուջյանը41, ով մինչ այդ աշխատել է նրանց պատկանող իրավաբանական ընկերությունում, իսկ այս պահին Կարեն Անդրեասյանի հետ նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար:
14. Նախկին նախարար Գ.Մինասյանը (այսուհետ նաև` Նախարար) և նախկին Խորհրդի նախագահ Կ.Անդրեասյանի (այսուհետ նաև` ԲԴԽ նախագահ) մերձավոր ազգականը (Ե.Ա.-ն) հանդիսացել, հանդիսանում են միևնույն առևտրային կազմակերպության՝ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի (այսուհետ իրավաբանական գրասենյակ)` համապատասխանաբար՝ 60 %-ի և 40 %-ի բաժնետերեր: Ընդ որում, տվյալ ընկերության բաժնեմասը խորհրդի նախագահի կինը ձեռք է բերել դեռևս 2012 թվականի մայիսի 21-ին, նվիրատվության կարգով, նվիրատու Գրիգոր Մինասյանից (նախկին Նախարարից):
15. 2022 թվականին Նախարարը ստացել է աշխատավարձ, որը կազմում է 13 476 985 ՀՀ դրամ, մինչդեռ «ԷՅ ԷՄ իրավաբանական ընկերությունից» նույն տարում ստացել է 17 399 999 ՀՀ դրամ: Այսինքն` ընկերությունից, որի տնօրենը Կարեն Անդրեասյանի կինն է, նախարարը ստացել է ավելի շատ գումար, քան նրա աշխատավարձն է: Ինչպես պարզվել է հետագայում` 2024թվականին, դատավոր Հարությունյանի վարույթի քննության ժամանակահատվածում` 2023 թվականին, Գրիգոր Մինասյանը պետությունից աշխատավարձ է ստացել 20.9 մլն դրամ, իսկ Կարեն Անդրեասյանին համասեփականությամբ պատկանող ու ղեկավարած կազմակերպությունից` իրավաբանական ընկերությունից» որպես տարածքի վարձավճար 21.5 միլին դրամ ու 47.1 միլիոն դրամ նույն ընկերությունից որպես շահաբաժին42: «Կարեն Անդրեասյանի մերձավոր ազգականը, ըստ գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրի՝ միայն 2023թ. ընթացքում նույն ընկերությունից որպես շահաբաժին ստացել է 31 մլն 412 հազ դրամ:
15.1. Համեմատության համար պետք է փաստել, որ 2022 թ. շահաբաժինը եղել է մոտ 4 մլն 117 հազ. դրամ: Խոշոր շահաբաժին ստացել է նաև ընկերության համասեփականատեր Գրիգոր Մինասյանը: Նա 2023թ. ստացել է 47 մլն 117 հազ. դրամ, իսկ 2022-ին՝ 6 մլն 175 հազ.»:
Այս առումով առավել ուշագրավ է ԲԴԽ նախագահի 2025թվականի հայտարարագիրը, ըստ որի, մասնավորապես աշխատանքից` ԲԴԽ-ից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո աշխատավարձ է ստացել նույն իրավաբանական ընկերությունից և գումար է ստացել Նախարարի տարբեր գույքերի համասեփականատեր մեկ այլ անձից` իր մեկ այլ մերձավոր ազգականից:43
Վերոգրյալը հավելյալ ու կրկին անգամ խոսում է նրա մասին, որ նշված անձը թե մինչ պետական պաշտոն ստանձնելը և թե պաշտոնավարման ընթացքում (մասնակցելով կազմակերպության խնջույքներին) և թե պաշտոնավարումից հետո (այդտեղ գործի ընդունվելով ու աշխատավարձ ստանալով) անքակտելի կապված է նշված` նախկին նախարարի հետ համասեփականությամբ պատկանող իրավաբանական գրասենյակի, համատեղ գույքերի ու համատեղ եկամտի աղբյուրների հետ:
15.2. Պաշտոնավարման ընթացքի առումով ստացված եկամուտների մասով հարկ է նշել, որ ՀՀ գործող քաղաքացիական օրենսդրության համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը, այսինքն՝ քննարկվող բաժնեմասից շահաբաժին (տնտեսական շահ) ստանալու իրավունքների նկատմամբ Խորհրդի նախագահ Կ.Անդրեասյանի կապն ամենևին էլ սահմանափակված չէ մեկ մերձավոր ազգականի՝ տվյալ ընկերության բաժնեմասի սեփականատեր հանդիսանալու և շահաբաժին ստանալու հանգամանքով, Նախարար Գ.Մինասյանի (կողմի) հետ Խորհրդի նախագահի (դատավորի) ընդհանուր տնտեսական շահը նաև անմիջական է, քանի որ կնոջ շահաբաժնի 50 %-ն ուղղակի Կ.Անդրեասյանի սեփականությունն է (կնոջ շահաբաժնի այդ մասի նկատմամբ նա օրենքի ուժով ունի սեփականության իրավունք):
Գրիգոր Մինասյանը և Կարեն Անդրեասյանը անձամբ կամ մերձավոր ազգականների միջոցով համատեղ տնօրինել են նաև այլ գույք:
15.3. 2023 թվականի հունիսի 27-ին, երբ ԲԴԽ-ն Դատավորի գործով եղել է խորհրդակցական սենյակում, մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հունիսի 23-ին, որը համընկնում է նաև մյուս դատավորների վերաբերյալ քննվող վարույթի ընթացքի հետ, Գ.Մինասյանը որոշել է լուծել նախկինում կնքված պայմանագիրը ու կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր: Հարկ է նկատել, որ դրանից օրեր առաջ այդ մասին բարձրաձայնվել էր դատական նիստում:
15.4. Ընդ որում, թե ում հետ է կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիրը, Նախարարը պետք է պատասխաներ Դատավորի կողմից ԲԴԽ-ի առաջարկությամբ ու միջոցով հասցեագրված հարցերի շրջանակում, սակայն ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման ու դրան նախորդող արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է զետեղել` նշելով թե նախարարից հարցերի պատասխան չի ստացվել այն պայմաններում, երբ Դատավորի հարցերն ուղղակի չի վերահասցեագրել նախարարին ու այդ գործողությունների պատասխանատու է եղել, ի թիվս այլոց, Երանուհի Թումանյանցը:
15.5. Ավելի վաղ էլ` 2023 թվականի հուլիսի 4-ին նախարարը այդ հարցերը որակել էր առարկայազուրկ, քանի որ դատավորի լիազորությունները նախորդ օրն իր միջնորդությամբ դադարեցվել էին:
16. Թե Գրիգոր Մինասյանը և թե Կարեն Անդրեասյանը, գաղափարական, քաղաքական հայացքներ կիսելուց, ընկերներ լինելուց զատ, մերձավոր ազգականի կողմից ղեկավարած համատեղ սեփականություն հանդիսացող կազմակերպությունից ստացել են պետական աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող գումար, կիսել են շահույթ: Թե դրանից առաջ ու հետո անձամբ մերձավոր ազգականների միջոցով տնօրինել առանձնապես խոշոր չափերի գույք, միմյանց միջև իրականացրել գործարքներ` առաջացնելով ֆինանսական պարտավորվածություններ, որոնք ամբողջ ծավալով չեն բացահայտել` նշելով թե ֆինանսական համատեղ շահեր չունեն, դա մանիպուլյացիա է, Մինասյանը դա համարել է զրպարտություն, Կարեն Անդրեասյանը դա ուղղակի որակել է նաև որպես ընտանիքի անդամի աշխատանք և այլն:
17. Այդուհանդերձ տնտեսական, ֆինանսական անքակտելիության առումով թերևս առավել կարևորություն է ներկայացնում ոչ թե նախարարի ու ԲԴԽ նախագահի կողմից ներկայացված, հրապարակված տեղեկատվությունը, այլև` այլ, բաց ու կիսաբաց աղբյուրներում առկա տեղեկատվությունն այն մասին, որ ԲԴԽ նախագահի մեկ այլ մերձավոր ազգականն ու Գրիգոր Մինասյանը դիմել են պետական մարմինների տարբեր հասցեներում համատեղ դուռ ու լուսամուտ բացելու, հասցեներ շնորհելու և այլ խնդրանքներով, որոնք բավարարվել են: Ընդ որում` դա եղել է վերջիններիս պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:44
18. Ստացվում է, որ Նախարարն ու ԲԴԽ նախագահը (քրեադատավարական տերմինաբանությամբ ասած` դատախազն ու դատավորը) միասին կամ մերձավոր ազգականների միջոցով տնօրինել են գույք, որը առերևույթ չի երևացել նրանց պաշտոնական հայտարարագրերով (ընդ որում խոսքը թաքցնելու մասին չէ, քանի որ այն հստակ հայտնաբերվում է պարզ համահասանելի էլեկտրոնային որոնողական համակարգերով) կամ համատեղ դուռ ու լուսամուտի թույլտվություն են ստացել, միմյանց հետ շահույթ բաշխել, որը կրկնապատիկներ գերազանցել է նրանց պետական աշխատավարձը, սակայն ԲԴԽ-ն, փոխարենն այդ հանրահայտ փաստերին անդրադառնար, (ինչպիսի բնորոշում (հանրահայտ փաստեր) այդ հարաբերություններին տվել է ԲԴԽ նախագահը դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական վարույթի ընթացքում ու բազմաթիվ բացարկներ են ստացվել դատավորներից այդ առումով), նույնիսկ հարցին վերաբերող ՄԻԵԴ որոշումից հետո սահմանափակվել է այդ «Դատախազի» ու «Դատավորի» հարաբերությունները զուտ «ընկերական» բնորոշմամբ:
19. Դեռ ավելին` ԲԴԽ-ն փոխարենը «Դատախազի» ու «Դատավորի»` իրենց հետ դատավարություններ իրականացնող «Դատավորի» հարցին անդրադառնար ու նախ և առաջ լուծեր դատարանի օրինական կազմի հարցն ու վարույթի օրինականության հարցը, հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումն են համարել Դատավորների կողմից` «դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով պայմանավորված գործողությունների կատարումը կամ դրանց հակառակը»:
19.1. Այլ կերպ` ըստ ԲԴԽ-ի վերը նկարագրված ֆինանսական անքակտելի գործընկերներն ապահովել են դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, բարձր են պահել դատական իշխանության հեղինակությունը, ապահովել են դատական իշխանության անկախությունը և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունն ու իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով պայմանավորված գործողությունների կատարումը, իսկ պատասխանատվության ենթարկված դատավորները պարզվում է, որ արել են դրա հակառակը` ենթարկվելով պատասխանատվության:
19.2. Այսինքն` ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, դատաիրավական հարուստ պատմություն ունեցող երկրներում` օրինակ45` Ֆրասնիայում, ԱՄՆ-ում ու ինչու չէ նաև Հայաստանում գործող բոլոր դատավարություններում, կարգավորումներով դատավորի և այլ դատավարության մասնակիցների ֆինանսական շահը ազդում է վարույթի օրինականության և բացարկման հարցի վրա, իսկ ԲԴԽ-ում դա տևական ժամանակ ու ցայսօր որակվում է զուտ «ընկերական հարաբերություն», իսկ տնտեսական սերտ փոխկապակցվածություն ունեցող ընկերների վարքագիծը բնորոշվում է զուտ հանրային շահով պայմանավորված:
19.2.1. Ներպետական օրենսդրության համաձայն` Օրենսգրքի 71-րդ հոդվածը սահմանում է, որ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2-րդ մասը սահմանում է. «Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
(...)
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:
Այսինքն՝ «կապված վեճի էության հետ տնտեսական շահը» ինքնուրույն հիմք է, իսկ «կողմերից մեկի հետ ընդհանուր ֆինանսական(տնտեսական) շահը» մեկ այլ` ինքնուրույն, առանձին հիմք:
Նույն Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանել է, թե որ դեպքերը չի ընդգրկում տնտեսական շահը, դրանք են՝
3. Սույն հոդվածի իմաստով` տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`
1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին,
2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքով այդ կազմակերպության վճարունակությանն էական վտանգ չի սպառնա,
3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:
19.2.2. Ընդ որում՝ եթե բավարար չէ ներպետական օրենսդրական կարգավորումները, ապա այս հարցի վերաբերյալ բազմաթիվ՝ նաև արտասահմանյան մեկնաբանություններ հնարավոր է գտնել համացանցի բաց աղբյուրներից. Բացարկի նշված հիմքը ուղղակիորեն վերարտադրված է միջազգային լավագույն փորձից՝ օրինակ՝ ԱՄՆ փաստաբանների միության (American Bar Association) վարքագծի կանոններից.
Դատավորը պարտավոր է բացարկ հայտնել, հեռանալ վարույթից, եթե անձամբ կամ որպես հավատարմատար, կամ դատավորի ամուսինը կամ անչափահաս զավակը, ով դատավորի ընտանիքի կազմում է, ունի տնտեսական շահեր վեճի առարկայի կամ դատավարությանը մասնակցող կողմերից մեկի հետ, կամ (որպես առանձին ևս մեկ հիմք) ենթակա բացարկման, եթե կա այլ շահ, որը կարող է ազդել դատավարության ելքի վրա: (Canon 3: A Judge Should Perform the Duties of the Office Fairly, Impartially and Diligently
(c) the judge knows that the judge, individually or as a fiduciary, or the judge’s spouse or minor child residing in the judge’s household, has a financial interest in the subject matter in controversy or in a party to the proceeding, or any other interest that could be affected substantially by the outcome of the proceeding;)
19.2.3. Ինչևէ, եթե անգլոամերիկյան օրենսդրությունը խորթ է, ապա դիմենք մայրցամաքային առաջադեմ, լավագույն փորձին՝ Ֆրանսիային:
Ֆրանսիայի՝ «Դատական կազմակերպման օրենսգրքի» L-111-6 հոդվածի համաձայն․
«Ելնելով որոշակի իրավասությունների հատուկ դրույթներից՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել․
1․ Եթե նա կամ նրա ամուսինը անձնական շահ ունեն վեճի հետ․
2․ Եթե նա կամ նրա ամուսինը կողմերից մեկի պարտատեր, պարտապան, ենթադրյալ ժառանգորդ կամ նվիրատու է․
3․ Եթե նա կամ նրա ամուսինը կողմերից մեկի կամ նրա ամուսնու ազգականն է կամ ազգականը` մինչև չորրորդ աստիճանը ներառյալ․
4․ Եթե եղել է կամ կա դատավարություն իր կամ իր ամուսնու և կողմերից մեկի կամ նրա ամուսնու միջև․
5․ Եթե նա նախկինում գործը քննել է որպես դատավոր կամ արբիտր, կամ եթե նա խորհուրդ է տվել կողմերից մեկին․
6․ Եթե դատավորը կամ նրա ամուսինը պատասխանատու է կողմերից մեկի գույքի տնօրինման համար․
7․ Եթե դատավորի կամ նրա ամուսնու և կողմերից մեկի կամ նրա ամուսնու միջև առկա են ենթակայության հարաբերություններ․
8․ Եթե դատավորի և կողմերից մեկի միջև կա հայտնի բարեկամություն կամ թշնամություն․
9․ Եթե առկա է շահերի բախում, ապա 1958 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 58-1270 որոշման 7-1 հոդվածի իմաստով դատական իշխանության կարգավիճակին վերաբերող օրգանական օրենքի համաձայն, կուսակցության մեջ մտնող հանրային նախարարության մագիստրատները կարող են վիճարկվել։»
Այսինքն՝ առաջադեմ օրինակելի փորձին ապավինելու դեպքում անգամ ստացվում է 8-9 կետից առնվազն կեսը՝ տվյալ դեպքի հետ համընկնում են: Այսինքն՝ եթե լինեինք Ֆրանսիայում կունենայինք առնվազն բացարկի 8 հիմքերից 4-ի համընկնում:
Այդուհանդերձ՝ թեև միջազգային փորձը, օրենսդրությունը, համեմատությունը ևս կարևոր է, սակայն մերը մեր ներպետական օրենսդրությունն է և այն բավարար ու հստակ չափով կարգավորել է նշված հարցերը: Միջազգային փորձին անդրադառնալը զուտ նպատակ է հետապնդում առավել ցայտուն ներկայացնել եղածը, քանի որ նշվածը ներպետական պրակտիկայում աննախադեպ երևույթ է, երբ ֆինանսական շահերով փոխկապակցված անձինք չեն ցանկացել ինքնաբացարկ հայտնել, հարուցել են կարգապահական վարույթներ, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, խուսափել արդարադատության ու պետական շահերը վտանգելուց, իսկ այդ մասին բարձրաձայնող կամ քննադատող անձանց համատեղ ենթարկել են պատասխանատվության:
19.3. Հիմա հարցը, խնդիրը, որը կրկին առաջադրված է ԲԴԽ-ի առջև հետևյալն է, եթե անձը ստացել է ու ստանալիս է եղել ավելի շատ գումար դատավարության մասնակցից, քան պետությունից, ապա ում օգտին պետք է գործի վերջինս: Երկրորդ հարցն այս պայմաններում նա է, թե ինչպես կարելի է բացառել շահերի բախումը:
Խնդիրն էլ ոչ թե տվյալ պահին բացարկի մեջ է, այլև` շահերի բախման պայմաններում կարգապահական վարույթի հարուցման ու դրա օրինականության գնահատման:
19.4. Տվյալ դեպքում կարգապահական վարույթների գործընթացը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցում, մերժում, պատասխանատվության ենթարկել, և մյուսները, բնականաբար ինքնին ուղղակի և անհապաղ ֆինանսական շահ չի ապահովվում կողմերից որևէ մեկի կամ ԲԴԽ առանձին անդամի համար, սակայն տվյալ գործընթացում և որպես կանոն ուղղակիորեն գործ ունենք կողմերից մեկի՝ նախարարի և ԲԴԽ նախագահի գույքային, տնտեսական, ընդհանուր նույնիսկ հրապարակայնորեն ու պաշտոնապես հաստատված շահերի հետ, ինչը բացառում է նրանց մասնակցությունը նույն դատավարությունում. Բացարկի, ու հատկապես շահերի բախման համատեքստում հարուցված հայցի, վարույթի մերժման, կարճման անվերապահ հիմք է:
19.5. Բացի այդ` այն պայմաններում, երբ ԲԴԽ նախագահը, լինելով ճնշված, խոստանում է մինչև վերջին շունչը պայքարել դատավորի դեմ, հեռացնել նրան, ու նրա ընկերը (միաժամանակյա ֆինանսական, գաղափարական, քաղաքական, համատեղ տնեսություն կամ ակտիվներ վարող գործընկերը) այդ պայմաններում հայց է հարուցում ու ներկայացնում գործընկերոջը քննադատած, «ճնշած» դատավորի դեմ արդյոք գոնե անկողմնակալ դիտորդի մոտ կարող ենք բացառել շահերի բախման տպավորությունը:
19.5.1. Այլ խոսքով՝ նախարարն ու ԲԴԽ նախագահը ֆինանսական, տնտեսական անքակտելի գործընկերներ են, որոնց եկամտի, գույքի աղբյուրը անբաժանելի է, մեկը մյուսի համար ֆինանսական միջոցների, առաջխաղացման հիմնական աղբյուրն է և նրանց գործողությունների, շարժառիթների տարանջատում շահերի բախման տեսանկյունից հնարավոր չէ ողջամտորեն պատկերացնել:
19.6. Ամեն դեպքում, նույնիսկ անտեսենք ողջ վերոգրյալը, ապա ի հեճուկս նման հակառակ մոտեցումների, ՄԻԵԴ-ն այլ իրավական դիրքորոշում է հայտնել դատավոր Անտոնյանի գործով: Հատկանշական է, որ այդ գործով, որով ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել, ԲԴԽ անդամ է եղել Երանուհի Թումանյանցը, և ԲԴԽ նախագահի բացարկի հարցի լուծողներից մեկը եղել է հենց վերջինս: Դեռ ավելին` ԲԴԽ-ն այն կազմով, որը հիմա առկա է (Ե.Թումանյանց, Ա.Աթաբեկյան, Ք.Մկոյան) դադարեցրել են թե դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, թե դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի, Ա.Խառատյանի լիազորությունները ու այդ գործերով կայացրել են որոշումներ` արձանագրելով, որ վերջին երեք դատավորները 10 և ավելի տարի առաջ խախտել են անձի հիմնարար իրավունքներ, դրանով իսկ հեղինակազրկել են դատական իշխանությունը, հետևաբար, ըստ ԲԴԽ-ի, նշված` փորձառու և հեղինակավոր վճռաբեկ դատարանի դատավորները իրավունք չունեին շարունակել գործունեությունը:
Այնինչ` նույն հանգամանքներով իրենց մոտեցումների վերաբերյալ արձանագրած ՄԻԵԴ խախտումը ոչ թե համակարգից հեռացվելու, այլևս նույնիսկ բացարկի կամ ինքնաբացարկի հիմք չեն համարում:
Ընդ որում ԲԴԽ-ն այդ դատավորների գործով հարց էր բարձրացրել (տես այդ որոշման 5.1.-5.2.), թե արդյոք տաս տարուց ավելի առաջ կայացված որոշումներով թույլ են տրվել օրենքների պահանջների ենթադրյալ խախտումներ, և արդյո՞ք այդ քաղաքացիական գործով Դատավորների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության հանրային շահերով:
ԲԴԽ-ն, բնականաբար այդ հարցերին տվել էր դրական պատասխան:
Այժմ, եթե նույն տեստն արվի կամ հարց տրվի այն ԲԴԽ-ի մասով, որը նշված անձանց հարաբերությունները որակում է զուտ ընկերական, թե արդյոք կատարել են խախտումներ և ԲԴԽ անդամների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության հանրային շահերով, ապա, թերևս գոնե Սահմանադրական դատարանի ոչ եզակի որոշումները հիմք ընդունելու դեպքում, ևս կստանանք դրական պատասխան:
Հիմա նաև այլ հարց է առաջանում. այն պայմաններում, որ նշված ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները ունեն դիրքորոշում, որ ԲԴԽ-ն դատարան է, իրենք էլ դատավորներ են, ապա ինչպես է ստացվում, որ իրենք խախտում են անձի (տվյալ դեպքում դիմողի` Դատավորի) հիմնարար իրավունքները, ու իրենք իրենց գործողություններում գոնե կարգապահական պատասխանատվության խնդիր չեն տեսնում:
Արդյոք առնվազն ինքնաբացարկի հիմքեր չեն տեսնում, երբ արձանագրված է, որ խախտել են անձի սահմանադրական հիմնարար իրավունքները` արդար դատաքննության անքակտելի բաղադրամասերից` մասնավորապես հրապարակայնության և լսված լինելու իրավունքը:
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշումներում արձանագրվել է ոչ թե վիճարկվող օրենքների հակասահմանադրականություն կամ օրենքի բացի խնդիր, ինչը կարող էր կիրառողի մեղավորությունը որոշակիորեն բացառեր, այլ հստակ արձանագրված են, որ ԲԴԽ-ն պարբերաբար սխալ է մեկնաբանել ու կիրառել սահմանադրական և բոլոր կիրառելի օրենսգրքերում սահմանված` արդար դատաքննության հիշյալ սկզբունքները:
20. Վերոգրյալն առանձին փաստարկ է այն մասին, որ այս կազմով ԲԴԽ-ն, նախկինում դրսևորելով վերը նկարագրված վարքագիծը, առնվազն կաշկանդված է բարձրացվող հարցերին օբյեկտիվ գնահատականներ տալու հնարավորությունից, այլապես կհակասի իր իսկ պրակտիկային:
բ) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծությունը.
1. 2022 թվականի փետրվարի 10-ին Արդարադատության նախարարի պաշտոնում Կ.Ա.-ն կառավարության նիստին ազդարարել է ԲԴԽ-ի հետ նախաձեռնած` ԲԴԽ ձայների քվեարկության շեմի փոփոխությունը46, հայտնելով որ դա հնարավորություն է տալիս ազատվել «վատ» դատավորներից:
1.2. Մեկ օր հետո` 2022 թվականի փետրվարի 11-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը «Factor.am» լրատվական կայքում հարցազրույց է տվել47:
(...)
ժամը 20:08 - 25:24 րոպե
Կարեն Անդրեասյան- (…) որոշ արտահոսքեր լինում են, օրինակ` որ կան ձայների էդպիսի մեծ շեմեր նախատեսված, իսկ բարձրագույն դատական խորհրդում կան և ազնիվ և ոչ այդքան ազնիվ դատավորներ՝ ինչքան դու էդ շեմը բարձր էս անում՝ ավելի անհույս է դառնում, որ դու կկարողանաս արդարություն գտնես ԲԴԽ-ում:
Լրագրող- Խնդիրն այն է, որ դատավոր անդամները պաշտպանում են…
Կարեն Անդրեասյան- Դե ես հիմա չեմ ուզում էդպես ասեմ, դատավոր անդամներին խարանի տակ դնել, հիմա օրինակ իմ անձնական գնահատականով, ասենք, չորս դատավոր անդամ է այսօր գործում, գոնե մեկը շատ հաստատ ավելի լավն է, քան որոշ գիտնական անդամներ: Հիմա էստեղ գիտնական անդամ է, թե դատավոր անդամ է, ես կուզեի դրանից դուրս գայինք էս բանավեճից, որովհետև իսկապես շատ լավ, ազնիվ մարդիկ կան՝ և էնտեղ, և էնտեղ: Բայց, քանակի մեջ է: Իրենց, ասենք իննից, էսօրվա թվով, ունենալ յոթ կամ վեց ձայն՝ շատ ավելի բարդ է, շեմը և… նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է ասել, որ էդ շեմը պետք չի, որ այդքան բարձր լինի, ի վերջո, երբ որ դու արդարության պտի հասնես՝ պետք չի դնել էնպիսի շեմ, որ մի հոգին, որը կարող է լինել բոլոր դատավորների հարազատը, ինքը որոշի արդարություն լինի ԲԴԽ-ում, թե՝ չէ: Մենք շանս ենք տվել, որպեսզի բարձրագույն դատական խորհրդում մեր քաղաքացիները արդարություն գտնեն, և դատավորական՝ վատ դատավորների կլանը էնտեղ էլ չիշխի, որովհետև, եթե բարձրագույն դատական խորհուրդն էլ դառնա վերջնականապես կոռումպացված և անարդար մարմին, ապա արդարության հույսը Հայաստանում կվերանա ի սպառ:
1.3. 2022 թվականի փետրվարի 16-ին Դավիթ Հարությունյանը հրապարակային քննադատության է ենթարկել նշված փոփոխությունները48(«Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը»)` համոզմունք հայտնելով, որ օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումները երկար կյանք չեն ունենա, իսկ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները չեն ուշանա։ Հարցազրույցի բովանդակությունը հետևյալն է.
«Ուշ, թե շուտ այդ օրենքը կամ հակասահմանադրական կճանաչվի, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, որոնց հղում տալով այս փոփոխություններն արեցին, օրինակ Վենետիկի հանձնաժողովը, կստիպեն վերանայել դրանք։ Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ էր տվել գաղտնի կերպով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նման դրույթ նախատեսել ու օրենք ընդունել։ Ուղղակի բացառում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը նման օրենքի նման եղանակով ընդունմանը հավանություն տված լիներ։ Կարծում եմ, սա Վենետիկի հանձնաժողովին այլ իրավիճակի վերաբերյալ հայտնված դիրքորոշման նենգափոխում է։ Բացի այդ, անհատական, թե մեկ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը վաղ թե շուտ կարձագանքի այս օրենքին:
(Արդեն ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորութունը (քվորումը) ապահովված է խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն: Սա նշանակում էր, որ ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար բավարար կլինի խորհրդի անդամների 5 կողմ քվե, գործող 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։)
«Այս օրենքով չեզոքացվել, զրոյացվել է դատավորների անկախության լուրջ սահմանադրական երաշխիք։ Սահմանադրությամբ հստակ սահմանված էր այն շեմը, որը հաղթահարելու դեպքում էր միայն հնարավոր դատավորին ենթարկել պատասխանատվության, լիազորությունների դադարեցման և այլն։ Կատարված փոփոխությունները հնարավոր չէ որակել որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։ Ակնհայտ է, որ դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը չեզոքացվում կամ նվազեցվում է»,-նշեց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Մինչ խորհրդարան հասնելը, նախագծի հեղինակներն առաջարկվող փոփոխություններն ու լրացումները չեն քննարկել իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ. փաստաբանները, դատավորներն անտեղյակ են եղել:
(…)
«Եթե այդ փոփոխությունները քննարկվեին դատավորների հետ, ես առարկություն էի ներկայացնելու, քանի որ, իմ կարծիքով, այդ կարգավորումը չի կարող բխել Սահմանադրությունից։ Այն սահմանադրաիրավական երաշխիքի չեզոքացում կամ վերացում է»,-իր տեսակետը ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։ Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են արվել նման վիճահարույց փոփոխությունները, դատավորը մեջբերում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ փետրվարի 10-ին կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը. «Սա արվում է վատ դատավորներին համակարգից դուրս բերելու համար»։
«Ոչ ոք չի թաքցնում նպատակը, եթե համադրում ենք պատգամավորների ու նախարարի հայտարարությունները, ստացվում է, որ այս օրենքի նպատակը ԲԴԽ լիազորությունների հստակեցման միջոցով դատավորներից ազատվելն է կամ նրանց պատասխանատվության ենթարկելը։ Ես հակված եմ հավատալ արդարադատության նախարարին ու նրա հնչեցրած խոսքին։ Իսկ թե ովքեր են վատ դատավորները, ստացվում է, որ ընտրելու է նախարարը»,-ասաց նա։ «Վատ» դատավորների շրջանակն արդեն ուրվագծված է։
ԲԴԽ-ում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը հաջորդած քննարկումների արդյունքում դատավոր Հարությունյանը եկել է համոզման, նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են խախտումներ։ «Վերջին նիստին էի հետևում, հատկապես հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ ոչ թե խախտումների հիման վրա են հարուցված նյութերն ուղարկվում ԲԴԽ, այլ նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են, թե ինչ խախտում կարելի է նրանց վերագրել ու տանել ԲԴԽ։ Այսինքն, դատավորների ընտրությունը մեծ մասամբ թիրախավորված է»,-ընդգծեց նա։
(…):
1.4. ՀՀ Սահմանադրական դատարանը Կարեն Անդրեասյանի ազդարարումից, հարցազրույցներից և օրենսդրական փոփոխությունից 3 տարի անց դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա 2025 թվականի ապրիլի 22-ին կայացված թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ49 արձանագրել է. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին` 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող»:
1.5. Այսինքն` Կարեն Անդրեասյանի և մյուսների նախաձեռնած փոփոխությունը Սահմանադրական դատարանը գնահատել է որպես դատավորների անկախությունը սահմանափակող ու Սահմանադրությանը հակասող.
Այսինքն` Դատավորի (Դավիթ Հարությունյանի) հրապարակային քննադատությունը եղել է առավել քան տեղին, իսկ ԲԴԽ Նախագահը կամ իր թիմը նախաձեռնած են եղել ու կյանքի կոչել հակասահմանադրական փոփոխություն:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
2. Ստորև ներկայացվում է սույն վարույթի անօրինականության ևս մեկ փաստարկ, ապացույցներ, որոնք հիմնավորում է վարույթի անօրինականությունը, ԲԴԽ նախագահ-նախարար շարժառիթները, շահերի բախումը,
Այսպես.
2021 թվականի սեպտեմբերի 2-ին «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հաղորդավարի «Ի դեպ, երբ որ Դուք խոսում եք 40 դատավորների մասին, 40 թալանչիների... բայց Ալի Բաբայի մասին եք լռում: Ես ի՞նչ եմ ուզում հարցնել...» դիտարկմանը, այդ ժամանակ դեռևս հանդիսանալով արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանը պատասխանել եք. «… Հիմա ես որպես նախարար արդեն էդքան խոսելու բան չունեմ անելու, այլ գործ ունեմ անելու։ Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ Ալի Բաբան և իր 40 դատավորները և իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն էն խցերը, որ ես նրանց համար հիմա պետք է վերանորոգեմ...»:
2.2. Արդեն իսկ հիշատակված 2022 թվականի փետրվարի 11-ի «Factor.am» լրատվական կայքի հարցազրույց Կարեն Անդրեասյանը նաև նշել է.
Լրագրող- Պարոն նախարար, միգուցե այս խառնաշփոթը, մեղադրանքները տարբեր կողմերից գալիս են էն պատճառով, որ, սա էլ իմ կողմից քննադատություն ընդունեք, հստակ ծրագիր չի դրվում, որ ասենք, մեկ-երկու տարվա ընթացքում, դատական համակարգում համակարգից հանում ենք այն Ալի Բաբային և քառասուն ավազակներին, նրանց թիվը ինչքան էլ լինի, այսինքն՝ կոնկրետ ծրագիր չի դրվում, անցումային արդարադատություն պետք է արվեր, դեռ հանձնաժողով մեկ-երկու տարի առաջ պետք է ստեղծեր՝ էդպես էլ չգիտենք ինչ է լինում, վեթինգի մասին՝ հիմա արվում է, թե չի արվում…
Կարեն Անդրեասյան- Ռոբերտ ջան, ընդհատեմ, կներեք: Անարդար է Ձեր քննադատությունը, բացատրեմ՝ ինչու: Արվում է: Մենք արեցինք հսկայածավալ աշխատանք, նաև մասնագիտական մեծ հավաք, որտեղ հստակ դուրս բերեցինք ինչն է հնարավոր անել այսօրվա Սահմանադրությամբ, ինչն է հնարավոր անել Սահմանադրության փոփոխություններից հետո:
Լրագրող- Եվ ինչ պարզվեց:
Կարեն Անդրեասյան- Հայտարարություն ենք արել: Ցավոք սրտի մեր հայտարարությունները շատ քիչ են տարածվում նաև, որովհետև լրատվամիջոցների մեծ մասը մեր մասին՝ կամ վատը, կամ՝ ոչինչ: Այսինքն՝ էս տարածվածության մակարդակում շատ մեր ծրագրերի մասին, ցավոք սրտի, նույնիսկ Ձեր պես տեղյակ լրագրողները չեն տեղեկանում: Մյուս բանը, մենք հիմա սահմանադրական փոփոխությունների մեծ գործընթաց ենք սկսել, խորհուրդ և այլն ձևավորվել է, աշխատանքները գնում են նոր թափով: Ամբողջ ինձ անընդհատ հարցնում ենք՝ ինչն էք ուզում էնտեղ փոխել Սահմանադրության մեջ, առաջինը որ ասում եմ՝ հենց դա վեթինգի հնարավորություն ստեղծելը, որովհետև էսօրվա մեր Սահմանադրությունը այ են մեր երազած ձևով որ կստեղծվի, մի մարմին, որ արագ կմաքրի էդ քառասուն են վաթսուն են, թե իննսուն են, այդ էդ թիվը կորոշի ու կմաքրի՝ էդ թույլ չի տալիս էսօրվա Սահմանադրությունը:
Այսինքն` Կարեն Անդրեասյանի խոսքերից ուղղակիորեն բխում է, որ, ըստ նույնիսկ ըստ իրեն կամ իր իսկ հաստատմամբ ևս վեթինգը գործող Սահմանադրության պայմաններում հակասահմանադրական է, այդ նպատակով էլ աշխատում են փոփոխել Սահմանադրությունը ու ազատվելիք դատավորների ցուցակում ներառված են տասնյակ դատավորներ:
2.3. Մինչդեռ` այս պայմաններում Կարեն Անդրեասյանի հետ գործնական հարաբերություններով սերտաճած, Կարեն Անդրեասյանի օրենսդրական նախագծերի հավաքագրող կամ համակարգող ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը (տես` նաև դատական նիստերի արձանագրությունը` վերջինիս հաստատումը նիստում, ինչպես նաև 2023 թվականի մարտի 18-ի ԲԴԽ նախագահի հրապարակային խոսքը) ով Դատավորի վերաբերյալ վարույթով 2024 թվականին հանդիսանում էր Զեկուցող ու հարցերը կազմող ԲԴԽ ոչ դատավոր անդամ, դատական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակված` «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. Երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութում) խոսելով կոռուպցիայի ու վեթինգի մասին, դատավոր Դավիթ Հարությունյանի` գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարը օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելով նշել է, որ կոռուպցիայի ու վեթինգի առումով դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնականոն սերնդափոխության ընթացքում50։
Դեռ ավելին` նշված տեսանյութը տեղադրվել և առնվազն շուրջ մեկ տարի կրել է հիշյալ ֆեյսբուքյան (facebook) էջի «featured» ֆունկցիայի միացմամբ, ինչը նշանակում է, որ այն հանդիսանում է նշված էջի հիմնական ուղերձը կամ առաջնային տեսանյութը` էջի այցելուների համար ապահովվելով բարձր կամ առաջնային տեսանելիություն: Մասնավորապես` էջը հավաքել է շուրջ 1800 հավանում (like), 94 մեկնաբանություն, 390 տարածում (share): Նույն տեսանյութը 2024 թվականի հունվարի 16-ից տեղադրվել է նաև ԲԴԽ` «datakan_ishkhanutyun» նույն անունը կրող ինստագրամյան (instagram) էջում` «Ուշացած Արդարություն, թե կոռուպցիա, էլ ինչ սպասել» վերնագրերի ներքո: Տեսանյութը տեղադրվել է նաև «Youtube» հարթակում` հավաքելով 3000-ից ավելի դիտում51:
Առերևույթ փաստվում է, որ Դատավորի լիազորությունները դադարեցնելու օրը` հուլիսի 3-ին, վերջինս նշել է ընդամենը 41-ամյակը. բնականաբար բնականոն սերնդափոխության ենթակա տարիքի չի եղել:
Նվազ կարևոր չէ փաստը, որ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, դեռևս որպես փոխնախարար, 2021 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակված` «Ինչ է կատարվում արդարադատության նախարարությունում...» անվանումը կրող տեսահոլովակում նշել է. «Սոցիալական հարցումները մշտապես ցույց են տվել որ հանրության մոտ վստահելիությունը դատական իշխանության նկատմամբ գտնվում են շատ ցածր մակարդակում և վերջին շրջանում մշտապես քննարկման առարկա է դարձել վեթինգը»: 52
Այսինքն` Երանուհի Թումանյանցը իր հերթին` խմբի կազմում Դատավորի վարույթը հրապարակայնորեն դիտել, արձանագրել է որպես վեթինգ` այլ կերպ հակասահմանադրական գործընթաց, ինչպես որ այն բնորոշվել էր նաև Կարեն Անդրեասյանի կողմից:
3.4. Նույն պնդումը Կարեն Անդրեասյանը վերահաստատել է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին անձնական ֆեյսբուքյան էջում53, որը վերահրապարակվել է ԲԴԽ, դեպարտամենտի` «Դատական իշխանություն» էջում. «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո: «Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում: Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին»։
3.4.1. Հարկ է դիտարկել, որ Դատավորին խմբով մեղադրել են 20 և ավելի դատավորի ազատումը անօրինական դիտելու համար, դատավորի նկատմամբ հարուցել են վարույթ, ենթարկել պատասխանատվության, մինչդեռ նույն ինքը` Կարեն Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերին արձանագրել է, որ 2023թվականին հսկայածավալ ազատումներ են եղել և միայն 33 դատավորի ազատել են դատական վեթինգի արդյունքում` սերնդափոխության և զտման շրջանակներում: Բնականաբար 2023 թվականին կենսաթոշակի կամ սեփական դիմումով ազատվածների թիվն մեղմ ասած մոտ չէ 33-ի:
Այլ կերպ` ԲԴԽ նախագահը ևս վերահաստատել է, որ ազատումները հակասահմանադրական են` մասնավորապես հաշվի առնելով նաև վերջինիս կողմից տրված հրապարակային գնահատականը:
3.5. Արդեն իսկ հիշատակված 2022 թվականի փետրվարի 11-ի «Factor.am» լրատվական կայքի հարցազրույցում Կարեն Անդրեասյանը նաև նշել է.
«Ես մեր հասարակական կազմակերպությունների գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, իրենց առաջարկում եմ տարբեր սցենարներ, տարբեր ծրագրեր, ամեն ծրագիրը, օրինակ՝ առաջին իմ ծրագիրը իրենք մերժեցին, երկրորդ ծրագրի վրա ենք աշխատում, հիմա գրել ենք օրենք, որը Վենետիկի հանձնաժողով ենք ուղարկել, որը միանգամից վեթինգի է ենթարկելու շատ ու շատ այն դատավորների, ովքեր ՄԻԵԴ-ի վճիռներով կոնկրետ խախտումներ են թույլ տվել: Սա վեթինգի ամեն լավ տարբերակն է, ես սպասում եմ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Լրագրող- Միջազգայինները չասեն ինչու եք…
Կարեն Անդրեասյան- Սա միջազգային չի, սա մենք ենք, Վենետիկի հանձնաժողովի…
Լրագրող- Չէ, ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա դա ավելի էսպես համոզիչ պետք է թվա:
Կարեն Անդրեասյան- Իհարկե, բայց սա մենք չենք անում, որ միջազգայինները տեսնեն, սա մենք անում ենք, որովհետև քաղաքակիրթ հասարակության մեջ ենք ապրում, և մենք ապրում ենք.. Վենետիկի հանձնաժողովը նաև մեր հանձնաժողովն է, ուղղակի Եվրոպայի իմաստությունն է էնտեղ հավաքված, առանց իրենց՝ սենց քայլեր անելը շատ վատ կարող է անդրադառնալ մեր ընդհանուր օրենսդրության զարգացման վրա: Հիմա մենք իրենց հետ աշխատում ենք: Մի շարք էսպիսի ծրագրեր կա, Ձեր մի հաղորդումը չի հերիքի, որպեսզի ես կարողանամ պատմել, բայց տեսեք թե ինչ է տեղի ունենում, երբ մենք աստիճանաբար ենք անում, ամեն օր հայտարարություններ ենք անում, տարածում ենք և այլն, սա չի մատուցվում, սրա փոխարեն Դուք լսում եք աղմուկ՝ «Յոթ դատավոր ստորագրեցին ընդդեմ արդարադատության նախարարի, որ նա տարել է կարգապահական պատասխանատվության» և մեկը չի հարցնում իսկ ինչի է դա վատ, արդյոք պետք է ստորագրեին, ինչ գործ ունեն դատավորները սկսեն քաղաքականությամբ զբաղվել և ճնշեն արդարադատության նախարարին: Ոչ մեկ էսպիսի հարցեր չի բարձրացնում և դրա փոխարեն կորում են մեր շատ նախաձեռնություններ, բայց էս ամեն ինչը էսքան տխուր չէ: Ի հեճուկս իրենց բոլոր հարայհրոցների, աղմուկների, բոլոր վարկաբեկումների, բոլոր էդ տեսարանների ու բոլոր կեղտոտ ու ոչ այդքան կեղտոտ մանիպուլյացիաների՝ մենք անելու ենք մեր գործը, և մինչև վերջին շունչը, քանի ես այդ պաշտոնի եմ, հասնելու եմ այնքան մաքրման, զտման՝ ինչքան հնարավոր է:
3.6. Ամփոփելով Կարեն Անդրեասյանի վերը նշված կետում արված հրապարակային հայտարարությունները` կարելի է կատարել հետևյալ պնդումները.
ա) Կարեն Անդրեասյանը չբացահայտված շրջանակների հետ գաղտնի քննարկում է ծրագրեր դատավորներին վեթինգի ենթարկելու մասին, ինքն առաջարկել է ծրագրեր, որոնցից մեկը մերժվել է:
Այս առումով հարկ է նկատել, որ քաղաքակիրթ երկրներում դատական իշխանությանը վերաբերող ծրագրեր կարող են քննարկվել բացառապես ու նախ և առաջ դատական համակարգի ներկայացուցիչների հետ` նրանց կարծիքի հաշվառմամբ:
բ) Կարեն Անդրեասյանը խմբի հետ կազմել է օրենքի նախագիծ, որն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ուր հավաքված է «Եվրոպայի իմաստությունը», որն իրեն հնարավորություն է տալու իրականացնել բազմաթիվ դատավորների վեթինգ, ում գործերով ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել: Այսինքն` ըստ Կարեն Անդրեասյանի ՄԻԵԿ խախտումներ թույլ տված դատավորները ենթակա են վեթինգի, ազատման:
Այս առումով հարկ է նկատել, որ ԲԴԽ դահլիճում գտնվող անձանցից ՄԻԵԴ-ը արձանագրել է խախտումներ միայն ԲԴԽ անդամների քննած գործերով, օրինակ Երանուհի Թումանյանց, Քրիստինե Մկոյան, միգուցե Արմեն Դանիելյան): Այսինքն` ըստ ԲԴԽ նախկին նախագահի, ով Դատավորի (Դավիթ Հարությունյանի) վերաբերյալ վարույթ նախաձեռնողն է, վեթինգի են ենթակա ՄԻԵԿ խախտումներ թույլ տված դատավորները, սակայն վարույթը նախաձեռնել ու պատասխանատվության, «վեթինգի է ենթարկվել» այդպիսի խախտումներ երբևէ թույլ չտված Դատավորը:
Հարկ եմ համարում փաստել, որ այդ կարծիքը չի կիսում Դատավորը. Առնվազն այժմ եմ դա փաստում, իսկ ավելի վաղ այդ մասին գրավոր ու հրապարակային բազմաթիվ կարծիքներ է հայտնել:
Այդուհանդերձ պետք է փաստվի, որ սա ցույց է տալիս իրենց երկակի ստանդարտների ու կամայական մոտեցումների վառ դրսևորումը:
գ) Հաջորդը` Կարեն Անդրեասյանը նույն հարցազրույցով փաստել է, որ այդ նախագծի, իր իսկ խոսքերով իր` նախարարի դեմ, ստորագրել են յոթ դատավոր: Այդ դատավորներին վերջինս վերագրել է քաղաքական գործունեություն ծավալելու մեղադրանք:
դ) Կարեն Անդրեասյանը նույն հարցազրույցով փաստել է, որ այդ դատավորները ճնշում են իրեն որպես արդարադատության նախարար,
ե) Կարեն Անդրեասյանը նույն հարցազրույցով փաստել է, որ թեև դատավորներն իրեն ճնշում են, սակայն ինքն այդքան էլ տխուր չէ և ի հեճուկս իրեն ճնշողների` «բոլոր հարայհրոցների, աղմուկների, բոլոր վարկաբեկումների, բոլոր էդ տեսարանների ու բոլոր կեղտոտ ու ոչ այդքան կեղտոտ մանիպուլյացիաների» քանի դեռ ինքն ունի պաշտոն, իրենք (իսկ իր խոսքերով մեկից ավելի դերակատար` «մենք») մաքրելու են, զտելու են դրանց մինչև վերջին շունչը ինչքան որ կկարողանա: (իր խոսքերով «մենք անելու ենք մեր գործը, և մինչև վերջին շունչը, քանի ես այդ պաշտոնի եմ, հասնելու եմ այնքան մաքրման, զտման՝ ինչքան հնարավոր է):
Այստեղ հարկ է նկատել, որ «մենք» ասելով, չի կարող ի նկատի չունենալ իր թիմին` գաղափարակից, կոմերցիոն գործընկերոջը, իր տեղակալներին: Ավելի պարզ` «մենք»-ը չի նշանակում միայնակ:
3.7. Վերոգրյալ կետերում նշվածն ամփոփելով` հարց է առաջանում, թե ովքեր են այդ դատավորները, ովքեր ճնշել են արդարադատության նախարարին նման նախագիծ ներկայացնելու ու հակասահմանադրական գործընթացներ նախաձեռնելու, դատական իշխանության անկախությունը սահմանափակելու փորձերի համար, ում իրենք զտեն մաքրեն մինչև վերջին շունչը:
Հետևաբար` փաստերի, ապացույցների ժամանակագրական, բովանդակային համադրման արդյունքում փաստում ենք հետևյալը.
ա) 2022 թվականի փետրվարի 11-ի հարցազրույցին նախորդող ժամանակահատվածում ՄԻԵԴ կողմից խախտումներ թույլ տված դատավորներին պատժելու միակ նախագիծը եղել է Կարեն Անդրեասյանի կողմից 2021թվականին դեկտեմբերի 16-ի նամակով Վենետիկի հանձնաժողով ուղարկված «Դատական օրենսգրքի» Սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը54:
բ) Կարծիք հայտնելու համար նշված Նախագիծն ու ուղեկցական նամակը բոլոր դատավորներին դեպարտամենտի միջոցով տրամադրվել է մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին:
Ընդ որում` պետք է նշել, որ այդ ժամանակ դատավորներին վերաբերող նախագծերի մասին դեռևս կարծիքներ հարցնում էին, սակայն հատկանշական է, որ այդ նախագիծը ուղարկվել էր ոչ թե Կարեն Անդրեասյանի այլ նրա հետ փոխկապակցված` ավելի վաղ նշանակված մեկ այլ փոխնախարարի` նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Քրիստինե Գրիգորյանի կողմից:
գ) Այդ դատավորները, ովքեր, ըստ Կարեն Անդրեասյանի իրեն ճնշել են, դեպարտամենտի և նախարարության պահանջով կազմել են կարծիք55 հետևյալ բովանդակությամբ.
ՀՀ արդարադատության նախարար
պարոն Կարեն Անդրեասյանին
Հարգելի՛ պարոն Անդրեասյան,
Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:
Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին:
Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
(…):
Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար՝ մասնավորապես՝ խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ:
Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:
Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին:
(…)
Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:
Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում:
Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության ապահովման:
Նախագծի մասին կարծիքի հետ համամիտ դատավորների ստորագրությունները կցվում են.
Դատավոր` /ստորագրություն/ Դ.Հարությունյան
(…):
գ) Նշված Նախագծի մասին կարծիքը` ստորագրած ինը դատավորների ստորագրություններով անձամբ Դավիթ Հարությունյանի կողմից ուղարկվել է Արդարադատության նախարարություն, Սահմանադրական դատարան, դատական դեպարտամենտ:
Ուղեկցական գրությունը ունեցել է հետևյալ բովանդակությունը.
«Հարգելի՛ գործընկերներ, Ուղարկում եմ ՀՀ արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրականօրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի մասին դատավորների կարծիքը։ Առդիր՝ կարծիքի հետ համամիտ դատավորների ստորագրությունները։ Հարգանքով՝ Դատավոր Դավիթ Հարությունյան»:
դ) Կարծիքի մասին պաշտոնական արձագանք չի ստացվել, չի նշվել, որ նույնիսկ այն ստացվել է և այլն:
ե) Հաշվի առնելով` Նախագծի կարևորությունը, պաշտոնական արձագանքի բացակայությունն ու դատական իշխանության վերահաս սպառնալիքները` նշված ու մյուս կարծիքը56 նույն բովանդակությամբ հրապարակվել է նաև մամուլում57:
Մյուս կարծիքը նույն ժամանակահատվածին է վերաբերել.
Մի շարք դատավորներ, որոնց թվում դատավոր Դավիթ Հարությունյանը, դիմել էին կրկին արդարադատության նախարարին58` հիմնվելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիրքորոշումների վրա, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների այդ հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնել:
Ընդ որում, նշված գրություններն ևս անձամբ դատավոր Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստից ուղարկվել է արդարադատության նախարարության էլփոստին59։
զ) Այս պայմաններում, երբ այդ կարծիքներում առկա չէ որևէ սպառնալիք, վիրավորանք և այլ բացասական հանգամանքներ, կամ թերևս միակ «սպառնալիքը» Նախագծում առկա կարծիքին է առ այն, որ դրանք հակասահմանադրական գործողություններ են կամ այդպիսիք կճանաչվեն, ապա հարց է առաջանում, թե ինչու է Նախարարը մեղադրել դատավորներին քաղաքականությամբ զբաղվելու և իրեն ճնշելու համար կամ ինչու են իրենք որոշել նրանց ազատել, վեթինգի ենթարկել մինչև վերջին շունչը:
Պատասխանն աներկբա է. Կարեն Անդրեասյանն ու իր թիմը ճնշվել են օբյեկտիվ քննադատությունից, իսկ քննադատական խոսք հնչեցնողների նկատմամբ որոշել են պայքարել մինչև վերջին շունչը:
է) Ընդ որում պետք է փաստել, որ այդ Նախագծի մասին կարծիքը ստորագրել էին բոլոր այն դատավորները, ովքեր դրան ծանոթացել էր, ստորագրել էին տասնյակ դատավորներ, մի մասին էլ չէր տրամադրվել նրանց չվտանգելու, հավելյալ չթիրախավորելու համար:
Պետք է նաև հրապարակային ներողություն խնդրեմ այն դատավորներից ում ստորագրությունները կցվել են այս կարծիքին ու նրանցից, ում ստորագրությունները ստացվել են, սակայն դրանք չեմ կցել:
Մասնավորապես` չի կցվել այն դատավորների ստորագրությունը, ովքեր ունեցել են ընթացիկ կարգապահական վարույթներ, տվյալ պահին արդեն իսկ եղել են առավել թիրախավորված:
ը) Եղել է կանխատեսելի, որ Նախագծի իրական հեղինակների համար քննադատությունը տանելի չէ, սակայն` ոչ այդ չափ. հնարավոր չի եղել կանխատեսել, որ ստորագրած դատավորները հավելյալ կթիրախավորվեն, կմեղադրվեն քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նրանց դեմ պայքարելու ու մինչև վերջին շունչն ազատելու հրապարակային կոչեր կհնչեցվեն:
3.8. Վերջապես կարող է նաև նեղ շրջանակների կամ անկողմնակալ դիտորդների, ոչ իրավաբանների մոտ հարց առաջանալ, թե արդյոք նշված կարծիքը, որը հայտնել էին դատավորները, եղել է տեղին, հիմնավորված, թե` ոչ:
Նշված հարցին դատավորների կարծիքը գրելուց 3 ամիս անց, իսկ Կարեն Անդրեասյանի հարցազրույցից շուրջ 1 ամիս անց պատասխանել է Վենետիկի հանձնաժողովը, ուր նախարարը դիմել էր դեկտեմբերին` ակնկալելով իր բառերով «Եվրոպայի իմաստության» կարծիքը:
Այսպես` Վենետիկի հանձնաժողովը 2022 թվականի մարտի 21-ին արձանագրել է60.
«(…)
89. Սակայն, եթե այս Նախագծային փոփոխությունները նախատեսվում է ընդունել, ապա պետք է լուծվեն մի շարք մտահոգություններ՝
(արձանագրված են բազմաթիվ թերություններ)
(…)
Օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ. պետք է ամբողջությամբ բացառել արձ ուժ ունեցող կարգավորումները, որպեսզի չստեղծվեն Հայաստանի դեմ նոր հնարավոր խնդիրներ, մարտահրավերներ ՄԻԵԴ-ում։
(...)»:
3.9. Այսինքն` Վենետիկի Հանձնաժողովը ևս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՄԻԵԿ համատեքստում արձանագրել է, որ Նախագիծը դիտվում է հակասահմանադրական, հղի է Հայաստանին մարտահրավերներ առաջադրելով ՄԻԵԴ որոշումների տեսքով:
3.10. Հետևաբար` նաև այս համատեքստում պետք է կրկին փաստել, որ դատավորների կարծիքը եղել է տեղին, հիմնավորված, ինչպես կարծիքում է նշվել, եղել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության ապահովման:
Այնինչ` դատավորներին մեղադրել են հակառակին ձգտող նախարարին ճնշելու և քաղաքականությամբ զբաղվելու համար` խոստանալով մինչև վերջին շունչը պայքարել ու զրկել նրան առաքելության իրականացումից:
3.11. Վերոգրյալը բավարար փաստարկներ, ապացույցների համակցություն է պարունակում առ այն, որ Դատավորը ի սկզբանե եղել է թիրախավորված ԲԴԽ նախագահի, ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարի կողմից:
Այդուհանդերձ` այն հավելյալ հաստատվում է, Կարեն Անդրեասյանի, որպես ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ՄԻԵԴ հասցեագրված գրությամբ, ըստ որի Դատավորը ԲԴԽ ուշադրության կենտրոնում հայտնվել է ավելի վաղ պարբերաբար տված հարցազրույցների կապակցությամբ:61
(«75. Մինչ կարգապահական վարույթի նախաձեռնվելը դիմողը ակտիվորեն և դիտավորյալ դրսևորել է հանրային վարքագիծ, որը գրավել է ԲԴԽ-ի ուշադրությունը։ Նա բազմիցս հարցազրույցներ է տվել և հրապարակային հայտարարություններ արել, որոնցում մեկնաբանել է ընթացիկ դատական գործերը և ԲԴԽ-ի գործունեությունը։ Այս գործողություններով դիմումատուն կարծես թե դիտավորյալ ձգտել է կարգապահական հետաքննություն»):
Զուտ մի պարզ նկատառում՝ դատավորի վարքագծին ուշադրության արժանացնելը և կարգապահական հետաքննություն իրականացնելը ԲԴԽ-ի գործառույթների մեջ չի մտնում:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
4. Միևնույն ժամանակ` Դատավորի վարույթին նախորդող ժամանակաշրջանում Գ.Մինասյանը դեռևս որպես նախարարի պաշտոնակատար (Կ.Անդրեասյանի ԲԴԽ նախագահ դարձած ժամանակ) 2022 թվականի նոյեմբերի 24-ին` դիլիջանյան հանդիպման նախօրեին, իսկ այնուհետև՝ որպես նախարար 2023 թվականի մայիսի 5-ին հրապարակային հարցազրույցներում նշել է հետևյալը.(…) «եթե նույնիսկ մենք պարտվում ենք ԲԴԽ-ում, մնացած համակարգը զգաստանում է»:62
Մեկ այլ հարցազրույցում Գ.Մինասյանը նշել է. (...) «եթե խախտում ա արել, անպայման միջնորդությամբ գնում ենք ԲԴԽ, պատժում ենք դատավորին, անկախ նրանից ով ա դատավորը»(...):63
Այսինքն` նախարարը բացահայտել է վարույթների նպատակը, այն է վախի մթնոլորտ սփռել, տարածել սարսափեցող ազդեցություն մյուս դատավորների համար, միևնույն ժամանակ նշել է, որ գնում են ԲԴԽ և պատժում են դատավորներին: Այսինքն` ոչ թե ԲԴԽ-ն քննարկում է դատավորների պատասխանատվության հարց կամ առավել ևս երաշխավորում է այն, այլև` նախարարի հետ միասին պատժում են դատավորին:
4.1. Առավել հստակ կամ դիտարժան է նշվածը բնութագրել Կարեն Անդրեասյանը 2013 թվականի դեկտեմբերին հրապարակված` «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» զեկույցում.
(…)
«Կայացված դատական ակտերի համար իրենց լիազորությունների դադարեցման համատեքստում դատավորների խոցելիությունը, համադրված դատավորի համար որևէ արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայությամբ, դատական համակարգի վրա թողել է էական սառեցնող ազդեցություն (ի նկատի ունի՝ chilling effect):64 (ԱՄՆ պետքարտուղարություն, Մարդու իրավունքների զեկույց 2012թ., Հայաստան):
(…)
Արդարադատության խորհրդի կողմից՝ դատավորներին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայումս «ամենարդյունավետ» լծակն է դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար: Այս մասին են վկայում փաստաբանների, դատախազների և դատավորների շրջանում իրականացված մեր հարցումները, ինչպես նաև Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրությունը՝ ըստ որի ԱԽ կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով։
Հատկանշական են Կարեն Անդրեասյանի գնահատականները, որը նա տվել է 2024թվականի հունիսի 24-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ որպես ԲԴԽ նախագահ: Նա նշել է, որ ՄԻՊ եղած ժամանակ եղել է անկաշկանդ ու բաց է խոսել, իսկ ԲԴԽ նախագահը կաշկանդված է:
4.2. Հիշեցնեմ Անդրեասյանի և Մինասյանի միջև շահերի բախման կամ առավել ճիշտ՝ տարբերի տեսակի շահերի անքակտելիության մասին վկայող տեղեկությունները, որոնք հաստատվել էին հենց Անդրեասյանի հրապարակային խոսքով, ըստ որի՝ «Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաև եղել ենք գործընկերներ: Ես կարող եմ վկայել, որ իմ և նրա, և նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»:
4.3. 2022 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Կարեն Անդրեասյանը նախաձեռնել է հավաք Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ, դրան մասնակից է եղել նաև նախարար Գրիգոր Մինասյանը, ինչպես նաև պատգամավորներ ու այլ պաշտոնատար անձինք:
Մինչ հանդիպումը Դատավոր Դավիթ Հարությունյանը առաջարկել է ւմւմ ներառել դատավորների անկախության, արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ հարցեր, որոնք օրակարգում չեն ընդգրկվել, դրան հատկացվել է ընդամենը 10-15 րոպե:65
4.4. Քրեական մասնագիտացմամբ դատավորների հետ հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը, ի թիվս այլ հարցերի, նշել է, թե առկա է «բացարձակ կոնսենսուս» օրենսդիր, գործադիր, և դատական համակարգի որոշ ատյանների հետ՝ շրջանցելով առաջին ատյանը, որպեսզի վերացվի մինչդատական վարույթը սպասարկող դատարանը և այդտեղ պաշտոնավարող դատավորները միանան նույն մասնագիտացման դատավորներին՝ պաշտոնավարելով որպես քրեական գործեր քննող դատավորներ:
Ի թիվս այլ դատավորների` նախաձեռնության կապակցությամբ բացասական դիրքորոշում է հայտնել դատավոր Դավիթ Հարությունյանը:
Կարեն Անդրեասյանը հարցը դրել է դատավորների քվեարկությանը, որի արդյունքում մեծամասնությունը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, սակայն Կարեն Անդրեասյանը արձանագրել է նշվածը՝ ասելով, որ այդ հարցը կքննարկվի հետագայում նաև դատավոր Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ:
2022 թվականի նոյեմբերի 26-ին դատավոր Դավիթ Հարությունյանի և Կարեն Անդրեասյանի միջև համաժողովի դահլիճին կից նախասրահում դատավորների և նրա անվտանգության աշխատակցի աչքի առաջ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վերջինս նշել է, որ դատավորը «հանդիսանում է սեպ խրող» իր բարեփոխումների օրակարգում։ Դրան նախորդող օրը բացելով միջոցառումը Դիլիջանի «Գետափ» ռեստորանում` նշել էր, որ համակարգում «սեպ խրողներին» պետք է խնդրել դուրս գալ համակարգից, իսկ եթե դուրս չգան, ապա բոլորին դուրս կհանեն։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարը:
Դրան հաջորդած շաբաթվա ընթացքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ նույն քաղաքում` հյուրանոցում հանդիպման ժամանակ ըստ էության նույն խոսքերը վերջինս հայտնել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում վերաբերյալ նախարար Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի հիման վրա լիազորությունները հետագայում դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ։ Ընդ որում՝ դատավոր Զարուհի Նախշքարյանը ևս այն դատավորների շարքում է եղել, ում հասցեին Կարեն Անդրեասյանը վիրավորական խոսքեր էր հնչեցրել` խոստանալով զտել, մաքրել:
Հարկ է նկատել, որ ի տարբերություն Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի, Կարեն Անդրեասյանը Զարուհի Նախշքարյանի գործով ի սկզբանե` հենց առաջին դատական նիստում` 2023թվականի փետրվարի 21-ին, ինքնաբացարկ է հայտնել՝ հիմք ընդունելով դատավորի հետ ունեցած խոսակցությունը։66
2021 թվականի նոյեմբերի 28-ին դատավորներին ուղարկվել է, իբր վերջիններիս առաջարկների հիման վրա կազմված նախագիծ` առաջարկելով սեղմ ժամկետում ներկայացնել կարծիքներ:
Մասնավորապես՝ նախագծում նշվել էր, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորները շարունակում են պաշտոնավարել որպես համապատասխանաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ:
Բնականաբար նախագծում խոսք չի եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Խոսքը եղել է, որ նրանք շարունակելու են պաշտոնավարել այլ դատարանների կազմում սովորական դատավորների կարգավիճակով:
Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, ներկայացվել է բացասական կարծիք՝ թե մինչդատականի և թե քրեական հետապնդման մեջ գտնվող դատավորների, անփոփոխելիության, անձեռնմխելիության սկզբունքներին նախագծի հակասության մասին67:
Փոփոխությամբ փաստացի առաջարկվել է վերացնել կամ լուծարել մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները քննող քրեական մասնագիտացման առանձին դատավորների ինստիտուտը կամ այլ կերպ ասած՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանը:
2023 թվականի նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում քրեական մասնագիտացման դատավորների արտագնա համաժողովի ընթացքում բերվել են տասնյակ առաջարկություններ ու հիմնավորումներ, որոնք փաստել են տվյալ պահին նման փոփոխություն անելու անթույլատրելիությունը:
Նման փոփոխություն անելու անհրաժեշտությունը հիմնավորող միակ ծանրակշիռ փաստարկը եղել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանի գերծանրաբեռնվածությունը, որն անվիճարկելի է եղել:
Անտեսելով վերոգրյալը` արդարադատության նախարարը Ազգային ժողով է ներկայացրել ամբողջովին այլ բովանդակությամբ նախագիծ՝ որով փաստացի դադարեցվել են 20-ից ավելի դատավորների պաշտոնավարում:
Ընդ որում` Ազգային ժողովին, կառավարությանը,68 իսկ հետագայում նաև հանրությանը արդարադատության նախարարությունը մատուցել է այն իրականությանը չհամապատասխանող միտքը, թե իբր նշված հարցերը քննարկվել և որոշվել են դատավորների կողմից ու դա հանդիսանում է դատավորների նախաձեռնությունը, ցանկությունը` այն պայմաններում, երբ Ազգային ժողով ուղարկված նախագիծը բնավ չի արտացոլել ու չի համընկել ոչ քննարկվածի, ոչ էլ կարծիքի համար ուղարկված նախագծի հետ (տես նախարարության կայքը, և դատավորներին ուղարկված քննարկված նախագիծը):
Ընդ որում՝ Նախարարության նշված նախագծով ընդլայնվել են ԲԴԽ լիազորությունները՝ վերջինիս շնորհելով ցուցակներից՝ նաև առաջխաղացման, դատավորներին կամայականորեն կամ առանց պատճառաբանության հանելու իրավասություն:
Այս տարիների ընթացքում` մինչ օրս ԲԴԽ-ն նշված փոփոխությունների արդյունքում առաջխաղացման ցուցակներից առանց որևէ պատճառաբանության հանել է տասնյակ դատավորների, ինչը ոչ միայն նշված դատավորների համար է առաջացնում բացասական հետևանքներ, այլև այն ուղղակի ցուցիչ է դատական համակարգի ու դատավորների անկախության, ինչն արձանագրված է բազմաթիվ միջազգային զեկույցներում, բնականաբար` բացասական լույսի ներքո:
Արդյունքում արդարադատության նախարար Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի 2022թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով, ինչը վերջինս դատավորների ժողովին անվանել է «Լույսի շող»69, դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող ավելի քան 17 մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորի պաշտոնավարում` վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը): Քրեական հետապնդման մեջ գտնվողներին էլ իրավունք է վերապահվել հայտնվել ռեզերվում միայն արդարացման դեպքում` դադարեցնելով նրանց լիազորությունները:
Մինչդատականի դատավորների պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից է եղել նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք, կարճատև ուսուցում անցնելը:
Հեղինակները դատավորների հետ քննարկումը որպես պատրվակ են օգտագործել ու ոչ ազնիվ վերաբերմունք են դրսևորել թե Ազգային ժողովի, թե հանրության, և թե դատավորների նկատմամբ։
Դեռ ավելին, նույն օրենքի փոփոխություններով ընդունվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն: Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվել է լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն, ու պաշտոնավարման դադարեցում, իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ բավարար ուսուցում անցնելու անհրաժեշտության:
Ընդ որում՝ Կարեն Անդրեասյանի` նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունում» մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել՝ համարելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում:
Ավելին՝ անտեսվել էր հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, որով ևս արձանագրվել էր նշված դատավորների մասով պաշտոնավարման ու օրենքի վերաբերելի մասով Սահմանադրության համապատասխանության հարցը:
Ընդ որում` այդ դատարանի ստեղծումն անգամ ողջունվել էր PACE-ի կողմից` այն բնութագրվելով որպես անկախության ու կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչ:70
Ընդ որում՝ կրկին հարկ է նշել, որ նշված փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ դատավորների անկախության ու անփոփոխելիության սկզբունքի հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձել է մատուցել որպես դատավորների հետ համատեղ քննարկված կամ ընդունած օրենքներ:
Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, երբ պաշտոնատար անձինք եղել են ոչ ազնիվ դատավորների, Ազգային ժողովի, Սահմանադրական Դատարանի, գործադիրի, հանրության և վերջիվերջո նույնիսկ իրենք իրենց իսկ հետ՝ մինչև անգամ անտեսելով սեփական համակատարմամբ ընդունած դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը:
Ամփոփելով վերոգրյալը ստացվում է.
2022թ. նոյեմբերի 25-27 Դիլիջանում քրեական գործեր քննող դատավորների, ԲԴԽ-ի, արդարադատության նախարարի ու նախարարության աշխատակիցների, և այլ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում: Քննարկվել է նաև մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների հարցը:
Կարեն Անդրեասյանը, հանդիպելով այլակարծության, կազմակերպել է քվեարկություն, որի արդյունքում իր տեսակետը, նշված դատարանի դատավորներին սովորական դատարաններ տեղափոխելու և այդ դատարանը վերացնելու հարցը հավանության չի արժանացել:
Այնուհետև Կարեն Անդրեասյանը նախարար Մինասյանի հետ միասին հանրությանը, կառավարությանը, Ազգային ժողովին է ներկայացրել նախագիծ, որի ընդունման արդյունքում դադարեցվել է ավելի քան 20 դատավորի պաշտոնավարում:
Ընդ որում` չքննարկված նախագիծը բոլորին ներկայացվել է, որպես դատավորների մեծամասնության կարծիք ու որոշում: Դա եղել է այն պայմաններում, երբ դատավորները ներկայացրել են բացառապես բացասական գրավոր կարծիքներ71։
Նշված` Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի համակատարմամբ իրականացրած փոփոխությունների արդյունքում միայն 2023 թվականի հունվարից մինչ ապրիլի 7-ը, այսինքն` Դավիթ Հարությունյանի կարգապահականի պատրվակ հանդիսացած հարցազրույցի օրը, տասնյակ միլիոններ և ավելի դրամի հասնող աշխատավարձ է տրվել դատավորներին, ովքեր, իրենց կամքին հակառակ, չեն աշխատել: Վերապատրաստման պատրվակով վերջիններս ուղարկվել են ռեզերվ, իսկ նրանց հաստիքներին նշանակվել են կրկին համապատասխան վերապատրաստում չանցած իրավաբաններ:
Արդյունքում մինչ օրս նման եղանակով վատնվել է կամ ծախսվել է, չաշխատող դատավորներին նրանց մեղքի լիակատար բացակայության պայմաններում վճարվել է 100 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումար72:
Պետք է շեշտել, որ այդ դատավորների մոտ բնականաբար որևէ տեսակի լիակատար բացակայություն է եղել, նրանք ևս փաստացի խաբված են եղել, քանի որ ի սկզբանե նրանց ասվել էր, թե պաշտոնավարելու են սովորական դատարաններում:
Մինչդեռ` նշված օրենքի ընդունման տեխնիկական պատասխանատուն կամ համակարգողը, ինչպես Կարեն Անդրեասյանն էր պնդել, Երանուհի Թումանյանցն է եղել, ով առնվազն երկու անգամ անօրինական որոշում է կայացրել այդ առիթով ասված Դատավորի խոսքերի համար:
Դատական նիստում Երանուհի Թումանյանցն ընդունել է, որ եղել է այդ օրենսդրական փոփոխությունների համակարգողը73, այն հաստատվում է նաև 2023թ. մարտին Կարեն Անդրեասյանի «Անի պլազա» հոթելում ասված հրապարակային խոսքով, ի թիվս այլոց նշելով, որ ԲԴԽ-ում հաշիվը 10:0 է` նկատի ունենալով իր համախոհների առկայությունը:
Չմոռանանք նշել նաև, որ Կարեն Անդրեասյանը նշված նախագիծն ընդունվելուց 3 ամիս հետո` 2023թվականի մարտին, դատավորների ժողովի ժամանակ, այն անվանել էր «Լույսի շող», իսկ նույն տարվա` 2023 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ 33 դատավորի այդ նույն տարում ենթարկել է զտման, վեթինգի կամ բնականոն սերնդափոխությամբ հեռացրել են:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
5. Նույն` Դիլիջանի հանդիպումների, քննարկումների ընթացքում ԲԴԽ-ն նախաձեռնել է «խոսնակների ցանցի» ինստիտուտի ներդրումը, որը քննադատության է ենթարկվել Դատավորի կողմից, քանի որ պետք է սահմանափակվեր առանց ԲԴԽ-ի գիտության հարցազրույցներ տալը, դատական իշխանության անկախության սահմանափակման փորձերի մասին խոսելը: Այդ մասին արձանագրումներ կան նաև դատավորների եվրոպական միության (EAJ) 2023 թվականի հունիսին ընդունված բանաձևով74:
Գրավոր նախագիծ չի եղել, ամենը եղել է բանավոր քողարկված ցուցումների ենթատեքստում:
Մասնավորապես Դիլիջանում դատավորներին ասվել էր, որ դատարաններում պետք է մամուլի պատասխանատուներ նշանակվեն և ցանկացած հարցազրույց նրանց կամ ԲԴԽ-ի մամուլի խոսնակի միջոցով իրականացվի։
5.1. 2023 թվականի փետրվարի 27-ին Դատավորն այդ մասին բարձրաձայնել է հրապարակայնորեն տված հարցազրույցում` նշելով նաև, որ բոլոր գործընկերներով պետք է լծվենք ԲԴԽ-ի մեր դատավոր ընկերների պաշտպանությանը։ «Մենք հաճախ ակնկալում ենք, որ իրենք մեզ պետք է պաշտպանեն, բայց իրականում նախ և առաջ իրենք ունեն պաշտպանության կարիք»: 75
Դատավորը մանրամասնորեն անդրադարձել է նաև տասնյակ դատավորների լիազորությունների դադարեցման գործընթացին, խոսել է հանրությանը մոլորեցնելու ԲԴԽ-նախարար գործընթացի մասին:
Հատկանշական է, որ այդ ժամանակ որևէ վարույթ դատավորի վերաբերյալ չի հարուցվել, նրան չի վերագրվել ԲԴԽ-ին որպես դատարանի քննադատություն:
Դատավորը, անդրադառնալով նաև Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցման հարցին, նշել էր, որ իրական պատճառների մասին խոսելու իրավունք չունի. դեռևս չկա դատավոր Նախշքարյանի թույլտվությունը:
5.2. 2023 թվականի մարտի 1-ին նշված հարցազրույցին հակադարձել է ԲԴԽ խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ.76
«Հարգելի գործընկերներ, թյուրըմբռնումներից խուսափելու համար հարկ ենք համարում անդրադառնալ օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավաuության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հայտարարություններին:
Նախ՝ նշենք, որ խոսնակների ցանցի ստեղծումը ոչ թե դատավորներին լռեցնելու միջոց է, հանդիսանալու է հարթակ ապատեղեկատվության կանխման, հանրություն-դատարաններ կապի ամրապնդման համար: Ցանցի ստեղծումը նպատակ է հետապնդելու կանոնակարգել դատավորների շփումը լրատվամիջոցների հետ բոլոր այն դեպքերում, երբ դատավորն իր ելույթներով հանդես կգա դատական իշխանության անունից: Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ դատավորը կցանկանա ներկայացնել իր անձնական դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, ազատ է դա կատարել ցանկացած եղանակով՝ ընդգծելով, որ ներկայացնում է սեփական համոզմունքներն ու կարծիքը:
Ի դեպ՝ այս կարգավորումը նոր չէ, այն գործում է դեռևս 2019 թվականից Բ-201 որոշմամբ, որտեղ նշված է, որ զանգվածային լրատվության միջոցներով դատավորները կարող են հանդես գալ մամուլի ծառայության միջոցով, խոսնակների ցանցի ստեղծումը կենթադրի ամեն դատարանում մեկական աշխատակից, որը լրագրողների հետ մշտական կապի մեջ կլինի նրանց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով, ինչպես նաև կհամագործակցի ԲԴԽ մամուլի ծառայության հետ՝ հրապարակման ենթակա տեղեկությունների ստեղծման, տարածման և կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու գործում:
Ինչ վերաբերում է վերջին օրենսդրական փոփոխություններին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դիլիջանում անցկացված հավաքների ընթացքում քննարկված թեմաները հավաքագրվել են մինչ այդ ԲԴԽ նախագահի հետ առանձին դատարանների դատավորների հետ հանդիպումների ժամանակ և դրանց լուծումները ոչ թե ԲԴԽ նախագահի միանձնյա որոշումների արդյունք են, այլ արդեն դիլիջանյան հավաքների ընթացքում օրենսդիր գործադիր և դատական համակարգի ներկայացուցիչների կողմից վեր հանված հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր են, որոնք էականորեն կնպաստեն արդարադատության որակի բարձրացմանը:»
Այս առումով հարկ է նկատել, որ հենց վերոգրյալ խոսնակների ինստիտուտի նման կարգով ներդրումը և վերանշյալ կարգավորումն է խախտում դատավորների խոսքի ազատ արտահայտման իրավունքը, քանի որ, էլ ով, եթե ոչ դատավորը, ով դատական իշխանության միակ ու իրական կրողն է, իրավունք ունի խոսել դատական իշխանության անունից, և ոչ դատական դեպարտամենտը և նույնիսկ ոչ էլ ԲԴԽ-ն չեն կարող անել դա: Իսկ դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին դատավորների կողմից բարձրաձայնելը ոչ թե իրավունք է, այլ հատկապես վերածվում է պարտականության, երբ առկա են դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներ, ինչի մասին արձանագրված է նաև թե մի շարք միջազգային հեղինակավոր փաստաթղթերում, թե ՄԻԵԴ որոշումներում:
Իսկ ընդհանրապես հարկ է նկատել և պարզաբանել, որ դատավորների ինքնակառավարման մարմինը դատավորների ընդհանուր ժողովն է, որի ժամանակ էլ խոսել է դատավորը և որի կապակցությամբ էլ նրան վերագրել են կարգապահական խախտումներ:
5.3. Այն հանգամանքը, որ մասնավորապես, նախագծերը ընդունվել են միանձնյա Կարեն Անդրեասյանի և իր թիմի կողմից` անտեսելով դատավորների կարծիքը և խոսնակի պնդումն իր հերթին իրականությանը չի համապատասխանում, այլ կերպ շրջանառվել է այլ բովանդակության նախագիծ, քննարկվել է դա, իսկ ԱԺ է ուղարկվել լրիվ այլ նախագիծ, որով դադարեցվել են դատավորների լիազորությունները, հիմնավորվում է դատական դեպարտամենտի 2022 թվականի նոյեմբերի 28-ի էլեկտրոնային նամակով ու կից ֆայլերով. 77
Բոլոր գործող դատավորներին ուղարկված նամակն ուներ հետևյալ բովանդակությունը.
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ` ուղարկվում է. Ձեր դատարանների դատավորների հետ կայացած հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունների կապակցությամբ կազմված օրենքների նախագծերը (դեկտեմբերյան փաթեթ)։
Խնդրում ենք հնարավոր սեղմ ժամկետում ներկայացնել Ձեր առաջարկները»:
Կից ֆայլն ու նամակի օրինակը կցվում են: Նշվածն առկա է բոլոր դատավորների էլեկտրոնային փոստերում:
5.3.1. Դատավորը 2022 թվականի նոյեմբերի 28-ին ներկայացրել է նաև գրավոր առարկություն78, սակայն հետագայում` դե ֆակտո պարզվել է, որ ոչ բանավոր քննարկվածը, ոչ էլ դատավորներին ուղարկվածը չեն համապատասխանել միմյանց. Ամբողջը կրել է ձևական բնույթ:
5.6. Այսպիսով` հիմնավորվում է, որ ԲԴԽ նախագահն ու իր թիմը մոլորեցրել են թե դատավորներին, թե ԱԺ-ին, թե Կառավարությանը և թե հանրությանը, իսկ այդ մասին բարձրաձայնած դատավորին հրապարակայնորեն մեղադրել են թյուր տեղեկություններ տարածելու մեջ, իսկ այնուհետ` ավելի ուշ` 2023 թվականի ապրիլի 7-ին, այդ մասին կրկին բարձրաձայնելու հիմնավորված կարծիքը պնդելու համար նախաձեռնել են կարգապահական վարույթ ու դադարեցրել նրա լիազորությունները:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
6. Դատավոր Դավիթ Հարությունյանը, հանդիսանալով դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ, նախագահի պաշտոնակատար, դեմ է արտահայտվել նաև ԲԴԽ և նախարարության դեռևս դիլիջանյան հանդիպումներում ազդարարված փոփոխություններին` հաշվի առնելով դատական իշխանության անկախությունը սահմանափակող հերթական փորձը:
Այս առումով հարկ է ուղղակի փաստել, որ մինչ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը վերջինս հանդիսացել նշված հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարող ու թե դիլիջանյան հանդիպման և թե այլ պայմաններում հայտնել է բացասական դիրքորոշումներ:
Դատավորը, որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, հրավիրվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակ փորձագետների հետ հանդիպման, պահանջել է նախագծի հեղինակների ներկայությունն ու այդտեղ գտնվող մասամբ անհայտ անձանց կարգավիճակի մասին տեղեկություններ, չստանալով պատասխաններ, լքել է հանդիպման վայրը79:
Այս առումով հարկ է միայն փաստել, որ նախագիծը 2024 թվականին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Ստացվել է բացասական կարծիք80` այն արձանագրումով, որ ցանկացած փոփոխության նշանակետում պետք է լինի դատավորների անկախությունը, հետևաբար այն չի կարող համարվել ընդունելի:
Սա ևս մեկ փաստարկ է, որը հիմնավորում է ԲԴԽ ու նախարարության դատական օրենսգրքում արված փոփոխությունների տրամաբանության մասին. այն է հնարավորինս սահմանափակել դատավորների անկախությունը:
Միևնույն ժամանակ հավելյալ փաստարկ է առ այն, որ հանձնաժողովի անդամն ունեցել է այլ կարծիք, որը խոչընդոտ է եղել իր ծրագրերին, իսկ ԲԴԽ-Նախարարությունը նշված փոփոխությունները երկարաժամկետ ու հետևողական փորձել են հրամցնել ու կյանքի կոչել (տես նախարարության, Կարեն `Անդրեասյանի անձնական էջի ու ԲԴԽ ֆեյսբուքյան էջի այդ մասին բազմաթիվ գրառումները):
է) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
7. Կարեն Անդրեասյանը Դիլիջանում 2022 թվականի նոյեմբերի 27-ին դատավոր Դավիթ Հարությունյանի և Կարեն Անդրեասյանի միջև համաժողովի դահլիճին կից նախասրահում դատավորների և նրա անվտանգության աշխատակցի աչքի առաջ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վերջինս նշել է, որ դատավորը «հանդիսանում է սեպ խրող» իր բարեփոխումների օրակարգում։
Դրան նախորդող օրը բացելով միջոցառումը` ռեստորանում բարձրախոսով նշել էր, որ իր բարեփոխումների ճանապարհին սեպ խրող դատավորներին պետք է խնդրել դուրս գալ համակարգից, իսկ եթե դուրս չգան, ապա բոլորին դուրս կհանեն։
Այս խոսակցությունը տեղի է ունեցել ավելի քան 70 դատավորների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Դատական դեպարտամենտը իրականացրել է տեսանկարահանում:
Հաջորդ շաբաթ այլ` նաև քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ նույն քաղաքում հանդիպման ժամանակ դատավոր Նախշքարյանին ասել է, ըստ էության նույն խոսքերը: Վերջինս հայտնել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում վերաբերյալ նախարար Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի հիման վրա լիազորությունները հետագայում դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ, որ թե իր և թե դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու է։
Քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ հանդիպումից հետո կարգապահական վարույթներ են հարուցվել նաև դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ և արդյունքում վերջինիս լիազորությունները ևս դադարեցվել են:
Ընդ որում` դատավորներ Զարուհի Նախշքարյանը և Արթուր Ստեփանյանը ևս այն դատավորների շարքում են եղել, որոնց հասցեին Կարեն Անդրեասյանը վիրավորական խոսքեր էր հնչեցրել կարծիք հայտնելու համար, նշել էր, որ ճնշվել է` խոստանալով զտել, մաքրել:
Հարկ է կրկին նկատել, որ ի տարբերություն Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի, Կարեն Անդրեասյանը Զարուհի Նախշքարյանի գործով ի սկզբանե` հենց առաջին դատական նիստում` 2023թվականի փետրվարի 21-ին, ինքնաբացարկ է հայտնել՝ հիմք ընդունելով դատավորի հետ ունեցած խոսակցությունը (տես կից տեսանյութը)81։
2023 թվականի մարտի 3-4-ին Կարեն Անդրեասյանը դատարանների նախագահների հետ Զերմուկում հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկել է առաջիկա ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը` իր նախաձեռնությամբ անդրադարձել է նաև Դատավոր Դավիթ Հարությունյանի թեկնածության հարցին` ժխտելով դրա հնարավորությունը:82
Դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնապես դիմել է ԲԴԽ նախագահին պարզաբանումների պահանջով, սակայն մերժվել է նրա թեկնածությունը: Հավելյալ պարզաբանվել է, թե իբր Խորհուրդը գործնականում ևս որևէ կերպ ներգրավված չէ գործընթացում:
Դատավորը կրկին դիմել է խորհրդին` հայցելով պարզել դերակատարումը, սակայն կրկին դեպարտամենտն է պատասխանել` նշելով թե արդեն իսկ պարզաբանված է:83
Վերոգրյալը ևս մեկ փաստարկ է ճնշված պաշտոնյայի կողմից մինչև վերջին շունչը հակառակ ու հիմնավոր կարծիք հայտնող Դատավորին առաքելությունից զրկելու գործում:
Ընդ որում` սույն` վերը (7-րդ կետում) նշվածն առավել մանրամասն կփաստարկվի` ապացույցներ ներկայացնելու լիարժեք հնարավորություն ստանալու, դրանք հետազոտելու արդյունքում:
ը) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
8. 2023 թվականի ապրիլի 6-ին` ԲԴԽ դատավոր անդամի ընտրության նախօրեին`(«լռության օրը») Կարեն Անդրեասյանը ԲԴԽ կայքով, ԲԴԽ մամուլի պատասխանատուի միջոցով տարածել է հետևյալ հաղորդագրությունը84.
Ո՞վ և ինչո՞ւ է տարածում սուտ լուրեր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին.
Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից:
Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:
Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները»:
8.1. Դատավորը 2024 թվականի ապրիլի 7-ին տվել է կարգապահականի առիթ հանդիսացած հարցազրույցը:
Դատավորը, ի թիվս այլոց, խոսել է ԲԴԽ անդամ դատավորների ընտրությանը Կարեն Անդրեասյանի կողմից միջամտելու անթույլատրելիության, 20 և ավելի դատավորի լիազորություններն անօրինական դադարեցնելու մասին, ԲԴԽ որոշումները բացարձակ կոնսենսուսի կամ միաձայն կայացնելու և այլ հարցերի մասին:
Հարկ է արձանագրել նաև, որ փաստացի նախարարության ու ԲԴԽ-ի կողմից չի հերքվել ու անարձագանք է մնացել Կարեն Անդրեասյանի կողմից ապրիլի 7-ին տեղի ունեցած ընտրություններին միջամտության վերաբերյալ դատավորի քննադատությունը, չի հերքվել նույն օրը նրա և նախարարի անթույլատրելի` որպես դատավարական սուբյեկտների կապերի մասին քննադատությունը:
Ընդ որում` 2023 թվականի ապրիլի 7-ի ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին բացահայտ ու հրապարակային միջամտությունից զատ, ընտրության միջամտությունը տեղի է ունեցել նաև քողարկված եղանակով. ԲԴԽ ենթակա մարմին հանդիսացող դատական դեպարտամենտն է պաշտոնապես որոշել ԲԴԽ-ում թափուր քվոտաների առաջացման ու առաջադրման հարցերը: Առաջադրվելու հնարավորություն, ծանուցումներ ստացել են ոչ բոլոր դատավոր անդամները: Արդյունքում ընտրվել է օրինակ ԲԴԽ ներկայիս նախագահ Ա.Աթաբեկյանը: (տես կից փաստաթղթեր):
8.2. Միևնույն ժամանակ այս համատեքստում հատկանշական է, որ դատավորների մեծամասնության կողմից մրցակցային պայմաններում ընտրված վերջին դատավոր անդամը եղել է Արշակ Վարդանյանը, ում ԲԴԽ-ն վարույթից հեռացրել է Դատավորի հետ ընկերական կապերի հիմքով, սակայն որևէ անդրադարձ չի արել այդ մասին որևէ որոշում մեջ, նույն մոտեցումն է դրսևորվել նաև դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանի պարագայում, սակայն Դատավորի բարձրացված նմանատիպ դեպքերի համար նույն ստանդարտը չի կիրառվել, ավելին՝ որևէ կերպ հաշվի չի առնվել նաև շահերի բախման իրավիճակները:
Միևնույն ժամանակ 2023 թվականի ապրիլի 7-ին, ընտրություններում պարտված թեկնածուն, ում պաշտպանել է Կարեն Անդրեասյանը, հետագայում նշանակվել է վճռաբեկ դատարանի դատավոր:
8.3. Դատավորը 2023 թվականի ապրիլի 13-ին մասնակցել է շվեդ գործընկերների նախաձեռնությամբ կազմակերպած խորհրդատավական ֆորումին, որին մասնակցել են ԲԴԽ անդամներ, դեպարտամենտի աշխատակիցներ, արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, փաստաբաններ և այլ անձինք:
Քննարկման թեման խոսնակների ցանցի ստեղծումն է եղել, մասնավորապես ԲԴԽ-ի` «ԶԼՄ-ների հետ ԲԴԽ և դատարանների փոխհարաբերության կանոնները հաստատելու մասին» համապատասխան որոշման բարելավման հարցը:
Ըստ պաշտոնական սղագրության85 Դատավորի խոսքերը հետևյալն են. Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց շվեդ գործընկերներին՝ քննարկումը կազմակերպելու համար։ Նա ընդգծեց, որ, իր կարծիքով, Որոշումը պետք է կրի խորհրդատվական բնույթ և չի կարող պարտադիր լինել դատավորների համար։ Ըստ պարոն Հարությունյանի՝ եթե Որոշումը լինի պարտադիր, որոշակի խնդիրներ կառաջանան։ Սա առաջին հերթին կբերի այնպիսի խնդիրների, որոնց մասին արդեն նշել են լրագրողները, և երկրորդը՝ սա առիթ կհանդիսանա կարգապահական վարույթի հարուցման։ Սա մի կողմից հնարավորություն կտա սահմանափակել լրագրողների գործունեությունը, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա ճնշում գործադրել դատավորների վրա ու կարգապահական վարույթ հարուցել։
Պարոն Հարությունյանը նշեց նաև դատարանների խոսնակ-ներկայացուցիչների ցանցի ստեղծման մասին։ Նա նշեց, որ նախաձեռնության համաձայն՝ դատավորները կարող են ուղղակի կապի մեջ լինել լրատվամիջոցների հետ, եթե ներկայացնում են միայն իրենց կարծիքը, իսկ մնացած բոլոր դեպքերում, երբ ներկայացնում են դատական իշխանության տեսակետը, դա պետք է անեն խոսնակի միջոցով։ Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, երբ ինքը հարցազրույց է տալիս լրագրողներին, նա իրեն չի պատկերացնում դատական համակարգից անջատ և, երբ խոսում է ի պաշտոնե՝ ներկայացնում է դատական համակարգը։ Նա ընդգծեց, որ դատավորները դատական իշխանության առաջնային ներկայացուցիչներն են, և նրանք կարող են հանդես գալ դատական համակարգի անունից։ Պարոն Հարությունյանը հույս հայտնեց, որ երբ Որոշման նախագիծը պատրաստ լինի, այն նույնպես պատշաճ կերպով կքննարկվի, որպեսզի դատավորները ներկայացնեն իրենց դիտողությունները:
8.3.1. Հարկ է նշել, որ 2023 թվականի վարույթի ընթացքում ԲԴԽ դատավոր անդամ Ք.Մկոյանը ցանկացել էր, ստանալ դատավորի կողմից ներկայացվող փաստաթուղթը, սակայն ԲԴԽ նախագահը նշել էր, որ նա ինքնուրույն չէ, իսկ Դատավորը պնդել էր որ յուրաքանչյուր դատավոր անկախ է և ինքնուրույն:
8.4. Քննարկումից ընդամենը օրեր անց` 2023 թվականի ապրիլի 20-ին կայացվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը:
Այսինքն` վերոգրյալ փաստերի ժամանակային, բովանդակային համադրությունն ու գնահատականը հանգեցնում են այն եզրակացության, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է մասնավորապես դատավորի կողմից ազատ խոսքի, ԲԴԽ-նախարարության` դատավորների անկախությունը սահմանափակելուն ուղղված գործողությունների քննադատության պատճառով:
թ) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
9. Հատկանշական է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նխագահ ընտրվելուց հետո խորհրդի անդամ Գրիգոր Բեկմեզյանի հրաժարականը ու ֆեյսբուքյան` 2023 թվականի հոկտեմբերի գրառմամբ հայտարարությունը86:
Բեկմեզյանը, մասնավորապես նշել է. «Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները»:
«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»:
Այսինքն` ԲԴԽ ոչ դատավոր անդամ Բեկմեզյանը Կարեն Անդրեասյանի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրությունից հետո ևս փաստել է ԲԴԽ-ում կոլեգելիալության բացակայությունը և շեշտել է, որ մեկ կամ երկու անդամը որոշիչ ձայն ունեն ու պարտադրում են իրանց համար ցանկալի որոշումները:
9.1. Բեկմեզյանի հայտարարությանը հաջորդել է ԲԴԽ դատավոր անդամ Մեսրոպ Մակյանի 2023 թվականի մարտի 17-ի հարցազրույցը87, որում վերջինս նշել է. «Պարոն Բեքմեզյանին խնդրում եմ էդ հարցերը ուղղեք, բացարձակ որևէ ճգնաժամ բարձրագույն դատական խորհրդում չկա, ասեմ ավելին, կա բացարձակ կոնսենսուս: Եթե ուշադիր եք լինում, հատկապես վերջին շրջանում բոլոր որոշումները միանձնյա են լինում: Իհարկե դրա հետևում կա և բանավեճ, և անհամաձայնություն և բուռն քննարկումներ, բայց բոլորը գործընկերային շրջանակներում, որի արդյունքում ծնվում է այն ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»:
Այսինքն` ԲԴԽ գործող դատավոր անդամը, ինչպես ոչ դատավոր անդամը, ևս շեշտել է, որ ԲԴԽ-ում հատկապես վերջին շրջանում (դրանից ամիսներ առաջ է Կարեն Անդրեասյանը ստանձնել ԲԴԽ նախագահի պաշտոնը) բոլոր որոշումները միանձնյա են կայացվում:
Այսպիսով` սրանով ևս փաստվում է, որ Կարեն Անդրեասյանի կողմից առանց քվեարկության ու մյուսների կարծիքը հաշվի առնելու կայացվում են միանձնյա ու նաև` պարտադրանքի արդյունքում: Այսինքն` Կարեն Անդրեասյանի ազդեցությունը կասկածից դուրս է ԲԴԽ-ում, իսկ առավել ցայտուն է այդ ազդեցությունը իր տնտեսական անքակտելի գործընկերոջ վրա, ում հետ բացի ֆինանսականից նաև կիսում են քաղաքական հայացքներն ու գաղափարները:
ժ) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում տեղի ունեցած` էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
10. Սույն ենթագլխում հարկ է մեջբերել մի քանի փաստ, որը բավարար է, որպեսզի ցույց տրվի հարուցված վարույթի, դրան հաջորդող գործընթացների անօրինականությունը` դրանք անձնական կամ խմբային շարժառիթներով իրականացնելը: Ընդ որում` խոսքը ոչ թե դատական նիստում դատավորի նկատմամբ բռնության, ուժի գործադրման սպառնալիքների, անօրինական ու այլ դատավարական խախտումների մասին է, այլ առանձին և էական նշանակություն ունեցող փաստերի սույն միջնորդության համատեքստում:
(Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ նախագահի կողմից դատական նիստի ընթացքում Դիմումատուի հասցեին հնչեցված ուժի գործադրման սպառնալիքների և մյուս ոչ իրավաչափ գործողությունների կապակցությամբ 20.06.2023թ. Դիմումատուի կողմից ԲԴԽ է մուտքագրվել ԲԴԽ նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն, որը այդպես էլ քննարկման առարկա չի դարձվել։88 Այսինքն` ԲԴԽ մյուս անդամները չեն ունեցել կամք ու ցանկություն անգամ քննարկելու միջնորդությունն այն պայմաններում, երբ վերջինս ոտնձգել է ոչ միայն դատավորի, այլև իրենց նկատմամբ դրսևորած վարքագծի հարցը):
Մասնավորապես` խոսքը գնում է կարգապահական վարույթի անօրինականության մասին այն համատեքստում, որը հաստատվում է բացառապես` Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի խոսքերից և գործողություններից, նրանց համատեղ, շահերի բախման համատեքստում գործելու մեջ.
Օրինակներ`
ա) Կարեն Անդրեասյանը 2023 թվականի հունիսի 26-ի դատական նիստում հայտարարել է, որ Դատավորի` Դավիթ Հարությունյանի գործը երկրի կարևորության հարց է:
բ) Կարեն Անդրեասյանը 2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դատավորի գործից ու Սահմանադրական դատարանի որոշման մասին խոսելիս, ի թիվս այլ պնդումների, տարակուսանք է հայտնել որ իշխող կուսակցության պատգամավորները մտահոգվել են մի անձով, անկախ նրա ունեցած կապերից և կարգավիճակից: Սույն հայտարարության առանձնակի կարևորություն է ներկայացնում Օրենսգրքի 10-րդ հոդվածի համատեքստում:
գ) Նույն օրը նույն ԱԺ ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կրկնել է 2023 թվականի հունիսի 26-ի դատական նիստում հնչեցրած արձանագրումը` Դատավորի կարգապահական վարույթը բնորոշելով որպես «երկրի համար կարևորագույն գործ»:
դ) Երանուհի Թումանյանցը 2024 թվականի հունվարին հրապարակված տեսանյութում, իսկ Կարեն Անդրեասյանը 2023 թվականի ֆեյսբուքյան գրառմամբ (տես ավելի վաղ ներկայացված ապացույցները) Դատավոր Դավիթ Հարությունյանին առաքելությունից զրկելը, դատավորի պաշտոնից հեռացնելը որակել են վեթինգ,
ե) Կարեն Անդրեասյանը 2022 թվականի փետրվարի հարցազրույցում վեթինգը ձևակերպել է որպես հակասահմանադրական գործընթաց կամ այնպիսի գործընթաց, որի հնարավորությունը թույլ չի տալիս գործող Սահմանադրությունը,
զ) Նույնիսկ հիմնավոր կարծիք հայտնած Դատավորին քաղաքականությամբ զբաղվելու, իրեն ճնշելու մեղադրանք հնչեցնելու, և նրա դեմ մինչև վերջին շունչը պայքարելու խոստման անտեսման դեպքում, պետք է փաստել, որ վեթինգը օրենքով չնախատեսված գործընթաց է, որը պահանջում է քաղաքական ուղղվածություն, կամք և օրենսդրական փոփոխություններ, որոնք տեղի չեն ունեցել, հետևաբար վերջիններիս խոսքերից հետևում է, որ Դատավորին հեռացրել են քաղաքական կամ անձնական ճնշվածությունից դրդված վրեժխնդրության շարժառիթներով պայմանավորված
է) Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելուց հետո` 2 օր անց` հուլիսի 5-ին, նախարարը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին89, (կարգապահական վարույթը ԲԴԽ գնալուց առաջ էլ հանրային հեռուստաընկերությանը) դատավորին մեղադրել է 12 տարի կոմֆորտ ու գոհ աշխատելու, երկրում 30 տարի տեղի ունեցած անարդարությունների համար չմտահոգվելու, չբարձրաձայնելու և միայն իր կամ իր ընկերոջ հետ կապված վարույթների հետ կապված խոսելու մեջ ու դրան հակադարձել է իր լիազորությունները կիրառմամբ («(… )ապա թույլ տվեք գործեմ օրենքով»):
Այսինքն` նախարարը ևս փաստել է, ինչպես իր ֆինանսական գործընկերը, որ վարույթի նախաձեռնումը պայմանավորված է եղել կարգապահական վարույթների մասին` այլ կերպ Դատավորի ու մյուս դատավորների անկախության մասին խոսելու պատճառով:
ը) Կարեն Անդրեասյանն իր հերթին, որպես ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ՄԻԵԴ հասցեագրված գրությամբ, պնդել է, որ Դատավորը ԲԴԽ ուշադրության կենտրոնում հայտնվել է ավելի վաղ բազմիցս տված հարցազրույցների և հայտարարությունների կապակցությամբ:
Վերոգրյալն էլ աներկբայորեն հաստատում է վարույթի հարուցման, ԲԴԽ ուղարկելու ու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շարժառիթները:
թ) Ընդ որում` ԲԴԽ նախագահի հանձնարարությամբ վարույթներ նախաձեռնելու, հարուցելու վառ ու հրապարակային օրինակ, նախադեպ է, երբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Կ.Անդրեասյանը «Ձմեռ պապին» հասցեագրված սեփական սոցիալական ֆեյսբուքի էջում90 4-5 դատավորի կարգում է մեղավոր ամենահայտնի գործերով, այլ օգտատերերի արձագանքելով, պարտավորվելով «ուղղել սխալները»` պատասխանատվության ենթարկել դատավոր Ա.Դանիբեկյանին 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ենթականերին հանձնարարել է պատրաստել տեսանյութ ու դրա հիման վրա կարգապահական վարույթ նախաձեռնել, որը նախարարն անշեղորեն իրականացրել է, իսկ ԲԴԽ-ն դրա հիման վրա դատավորին ենթարկել պատասխանատվության:
ժ) Այս համատեքստում հատկանշական է ԲԴԽ նախագահի կողմից միանձնյա որոշումների ընդունումը, որը ոչ միայն ԲԴԽ անդամների հայտարարություններով է փաստվում, այլև նիստերին մասնակցող դատավորների լիազորությունների առերևույթ սահմանափակմամբ: Օրինակ` 2023 թվականի հունիսի 23-ին և 26-ին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում ԲԴԽ նախագահը չի թույլատրել, հանել է դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանի հարցը, ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի հարցը, իսկ Քրիստինե Մկոյանի գործողությունները նիստում սահմանափակելով նրան բնորոշել է ոչ ինքնուրույն:
Ի հավելումն կարելի է նշել նաև, որ ԲԴԽ անդամները հրաժարվել են անգամ քննարկման առարկա դարձնել ԲԴԽ նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, ոչ թե պատժել, այլ ընդհանրապես քննարկել այն, ինչը խոսուն ապացույց է միանձնյա որոշումների կայացման, կաշկանդվածության մասին:
Այս համատեքստում հատկանշական է նաև Գրիգոր Մինասյանի վերոգրյալ` 2023 թվականի հուլիսի 5-ի հարցազրույցում արված այն հայտարարությունը, որ դեռ դատավորին պատասխանատվության ենթարկելու որոշումը չեն տեսել (2oր է անցած եղել հրապարակումից), սակայն կանխորոշել է դրա բովանդակությունը` դատավորին և նրա ներկայացուցիչներին վերագրելով իրականության հետ աղերս չունեցող գործողություններ: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ այդ դատողությունները ըստ էության նույնությամբ ներառվել են օրեր անց` հուլիսի 27-ին ստորագրված որոշման մեջ, ինչը կարող է խոսել պայմանավորվածությունների, ԲԴԽ որոշումների կայացման գործընթացում փոխհամաձայնեցման, շահերի ոչ թե բախման, այլ ուղղակի համընկման մասին:
Վերոգրյալ կետերն ինքնին վկայում են փոխհամաձայնեցված շահերով Դատավորի նկատմամբ իրականացված գործողությունների, այդ թվում վարույթի հարուցման անօրինականությունից սկսված և ավարտած դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին կայացված որոշումներից:
Առավել ևս, թերևս ավելորդ է խոսել այդ որոշումներին Սահմանադրական դատարանի կողմից տրված գնահատականների մասին` հատկապես ստվերային արդարադատության համատեքստում:
Եթե նույնիսկ անտեսենք բոլոր վերը թվարկված հանգամանքները, որ Կարեն Անդրեասյանը, լինելով ճնշված դատավորների կարծիքից, դեռևս 2022 թվականին հրապարակային խոստացել էր պայքարել նրանց դեմ ու հեռացնել համակարգից մինչև վերջին շունչը, եթե նույնիսկ անտեսենք վերոգրյալ բոլոր փաստական հանգամանքները, եթե նույնիսկ անտեսենք օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքերը, ապա միայն այն հարցը, թե արդյոք նախարարի հետ զուտ տնտեսական կապը կարող էր ազդել որոշումների կայացման հարցում, թե ոչ, ապա պատասխանը միանշանակ դրական է. առնվազն այն փաստվել է ՄԻԵԴ-ի կողմից դատավոր Սուրեն Անտոնյանի գործով:
Այն որ Դատավորի նկատմամբ վարույթի հարուցումը և պատասխանատվության ենթարկելը նպատակ է հետապնդել լռեցնել թե նրանց, և թե տարածել վախի մթնոլորտ, հիմնավորվում է ոչ միայն վերը թվարկվածով, այլև այն փաստով, որ 2023 թվականի հուլիսի 3-ից հետո` ավելի քան 2 տարի որևէ դատավոր արդարադատության նախարարության կամ ԲԴԽ քննադատական ելույթ չի ունեցել, դատական իշխանության անկախությունը սահմանափակման որևէ հարցի մասին չի հրապարակային չի բարձրաձայնել, առնվազն նաև համապատասխան վարույթներ էլ չեն հարուցվել:
Մինչդեռ, 2023 թվականի հուլիսի 3-ից առաջ ազատ խոսքի արտահայտման ենթադրյալ չարաշահման վարույթներ են հարուցվել բազմաթիվ դատավորների վերաբերյալ, որոնք քննվել են ԲԴԽ-ում, տեղի է ունեցել լիազորությունների դադարեցում, մերժում և այլն:
Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրած` հիմնարար իրավունքների խախտում պարունակող ԲԴԽ որոշումը, որը վերացվել է Սահմանադրական դատարանի երկրորդ որոշմամբ, Խորհրդին կամ նրա անդամներին, նույնիսկ դատարան չհանդիսանալու, վարչական մարմին լինելու առումով վերածել է անքննադատելի մարմնի:
ԲԴԽ որոշումներով արձանագրել են այնպիսի դատողություններ, ըստ որի ստացվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ ԲԴԽ անդամը խոսի իր կատարած ապօրինության մասին, ու որևէ դատավոր այն քննադատում է, ապա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Իրավական փաստարկներն, հիմնավորումներն ու դրանց վերլուծությունը.
1. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ դատավորն իրավունք ունի` հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու:
2. Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
3. Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
4. «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:
5. Բարձրագույն դատական խորհուրդը 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 որոշմամբ անդրադառնալով կարգապահական վարույթի կարճման մասին միջնորդություն ներկայացնելու հարցին նշել է՝
«Ինչ վերաբերում է որոշմամբ բարձրացված չորրորդ հարցին (արդյո՞ք ԴՕ-ն նախատեսում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորին, հղում կատարելով ԿՎ հարուցման ենթադրյալ ընթացակարգային խախտումներին, միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին կարճելու վարույթը), ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ երբ ողջամիտ համոզմունք ունենք, որ ՀՀ օրենսդրությունն իր համակարգային իրավակարգավորումներում թույլատրում և պաշտպանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչին բացարկ հայտնելու իրավունքը, դա շարունակության մեջ ենթադրում է այն իրավունքը, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորը, հղում կատարելով ԿՎ հարուցման ենթադրյալ ընթացակարգային խախտումներին, կարող է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին կարճելու վարույթը: Եվ սա այն տրամաբանության մեջ է, որ ԿՎ հարուցման ենթադրյալ ընթացակարգային խախտումներով, որոնցով ԿՎ փուլում անկանխակալ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվել դատական իշխանության կողմնակալ իրացման, Բարձրագույն դատական խորհրդում իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթն է այն սահմանադրաիրավական հարթակը, որտեղ պետք է քննարկվի դատական իշխանության անկախությունը վտանգող դրսևորումների գնահատումը»:
Դատական օրենսգրքի համակարգային վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթ հարուցող մարմնի կողմին բացարկ հայտարարելու հստակ իրավական կարգավորում օրենսդրությամբ նախատեսված չէ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով բացարկի ինստիտուտի նշանակությունը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի ձևավորված դատական պրակտիկան, գտնում ենք, որ այն դեպքերում, երբ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջանալ ողջամիտ կասկած վարույթ հարուցող մարմնի անաչառության կամ վարույթի հարուցման իրավաչափության վերաբերյալ, վերջինս պարտավոր է ինքնուրույն նախաձեռնությամբ հանդես գալ ինքնաբացարկի միջնորդությամբ: Նման վարքագիծ չդրսևորելու դեպքում առաջանում է վարույթի հարուցման ընթացակարգային խախտում։
6. Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացնում ենք վարույթը կարճելու մասին միջնորդություն՝ կարգապահական վարույթի հարուցման ընթացակարգային խախտումների հիմքով, հետևյալ պատճառաբանությամբ․
Սույն գործով կարգապահական վարույթը հարուցվել է Գրիգոր Մինասյանի` որպես նախարար, լիազոր մարմնի պաշտոնավարման ընթացքում, որի հիման վրա էլ դադարեցվել են Դատավորի լիազորությունները։
Վերը նշված հանգամանքը առնվազն ողջամիտ կասկածներ է հարուցում վարույթ հարուցած մարմնի անաչառության վերաբերյալ:
Վերոգրյալ փաստերի պայմաններում հատկապես այս իրավիճակն անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծում, որ վարույթը հարուցվել է Դատավորի կողմից պարբերաբար հնչեցրած քննադատության հետևանքով և Գրիգոր Մինասյանն ունեցել է իրավական և այլ շահագրգռվածություն վարույթ հարուցելու հարցում, քանի, ի թիվս այլոց դատավորը նախկինում քննադատել էր ինչպես իրենց մշակած օրենսդրական նախագծերն ու դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված գործողություններն ու վարքագիծը, այնպես էլ իր մտերմիկ ընկերոջ Կարեն Անդրեասյանի գործողությունները։
7. Դեռ ավելին` հատկապես ու մասնավորապես 2023 թվականի ապրիլի 7-ին տված հարցազրույցում, որը կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել, Դատավորը քննադատել է Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ֆինանսական կապերի պայմաններում դրսևորած վարքագիծը, Կարեն Անդրեասյանի դատավոր անդամների ընտրության միջամտությունը և այլն, իսկ լիազոր մարմինը` նախարարությունը, տեխնիկապես նշվածն անտեսելով դատավորին վերագրել են այլ խախտումներ:
8. Նման հանգամանքներում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացը ընկալվում է ոչ թե որպես օբյեկտիվ և իրավաչափ ընթացակարգ, այլ որպես արձագանք դատավորի նախկինում արտահայտած քննադատություններին։ Նշվածն ինքնին վնասում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությանը և հարուցում է ողջամիտ կասկածներ վարույթ հարուցած մարմնի անաչառության ու անկախության վերաբերյալ։
9. Հարկ է վկայակոչել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրումը, «փաստը մնում է փաստ, որ Կ.Ա.-ն և Գ.Մ.-ն եղել են ընկերներ, և ինչպես պնդել է դիմումատուն, և Կառավարությունը չի վիճարկել, նրանց ընտանիքները, ըստ երևույթին, ունեցել են եկամտի ընդհանուր աղբյուր, քանի որ, չնայած Գ.Մ.-ն այլևս չի պահպանել որևէ ազդեցություն Կ.Ա.-ի կնոջ հետ ունեցած բիզնեսում, նա դեռևս հանդիսացել է այդ ընկերության բաժնետոմսերի սեփականատերը (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը) և համապատասխանաբար Կ.Ա.-ի «բիզնես գործընկեր»-ը՝ թեկուզև Կ.Ա.-ի կնոջ փաստաբանական ընկերության միջոցով (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Կ.Ա.-ի հարցաքննությունից պարզ է դառնում նաև, որ իր և Գ.Մ.-ի ընկերական մտերմությունը հանգեցրել է վերջինիս որպես իր տեղակալի նշանակմանը՝ Արդարադատության նախարարի նախկին պաշտոնում եղած ժամանակ (նույն տեղում): Այդ բոլոր փաստերը վկայում են Կ.Ա.-ի և Գ.Մ.-ի շատ սերտ հարաբերությունների մասին, որոնք դուրս են գալիս մասնագիտական հարաբերությունների շրջանակներից որպես նախկին գործընկերներ (համեմատի՛ր և հակադրի՛ր Ստեկ-Ռիշը և այլք ընդդեմ Լիխտենշտեյնի [Steck-Riesch and Others v. Liechtenstein], թիվ 63151/00 գործը, § 48, 2005 թվականի մայիսի 19): Հետևաբար, Դատարանի կարծիքով, Գ.Մ.-ի (գործով կողմ հանդիսացող) և Կ.Ա.-ի (դատական գործառույթներ իրականացնող մարմնի անդամ) մտերմիկ հարաբերություններն այնպիսի բնույթ ունեին, որ դրանք կարող էին Կ.Ա.-ի անաչառության հետ կապված կասկածներ առաջացնել» (տե՛ս SUREN ANTONYAN v. ARMENIA գանգատ թիվ 20140/23 կետ 136):
Վերոգրյալից բացի Դատարանը նաև նշել է՝ «Սույն գործով սերտ հարաբերություններն այն ժամանակ նախագահող դատավոր Կ.Ա.-ի և արդարադատության նախարար Գ.Ա.-ի միջև (որոշ ֆինանսական և քաղաքական հետևանքներով) հատում էին նրանց՝ որպես նախկին գործընկերների ուղղակի ընկերական հարաբերությունների սահմանները, և այն կարող էր իրավաչափ մտավախություններ առաջացնել Կ.Ա.-ի անաչառության վերաբերյալ, երբ նա ԲԴԽ-ի կազմի անդամ էր։ Այնուամենայնիվ, Դատարանը չկարողացավ ցրել դիմումատուի կասկածները՝ Դատարանի նախագահի անաչառության վերաբերյալ: Դատարանը, այսպիսով, գտնում է, որ դիմումատուի կասկածները՝ կապված նախագահող դատավոր Կ.Ա.-ի անաչառության հետ, օբյեկտիվորեն արդարացված էին, և որ նրան չի տրամադրվել բավարար ընթացակարգային երաշխիքներ այս առումով։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանի կողմից անհրաժեշտություն չի առաջանում որոշում կայացնել այն հարցի շուրջ, թե արդյոք Կ.Ա.-ն, ըստ դիմումատուի պնդման, ուղղորդել է ԲԴԽ-ի կազմին՝ ընդունելու որոշակի դիրքորոշում իր գործի վերաբերյալ» (տե՛ս վերևում՝ 17-րդ և 130-րդ պարբերությունները)» (տե՛ս SUREN ANTONYAN v. ARMENIA գանգատ թիվ 20140/23 կետ 142):
10. ՄԻԵԴ նշված նախադեպի լույսի ներքո ակնհայտ է, որ սույն գործով նույնպես Գրիգոր Մինասյանը կամ նրա անմիջական ենթական չէր կարող հանդես գալ որպես վարույթ հարուցող մարմին՝ հաշվի առնելով նաև իր և Կարեն Անդրեասյանի երկարամյա ընկերական, տնտեսական փոխկապակացվածության հարաբերությունները և մասնավորապես վերջինիս հրապարակային հայտարարությունները՝ քննադատող դատավորների նկատմամբ հնարավոր պատժիչ գործողությունների մասին։ Վարույթի անաչառությունը պահպանելու համար նա պարտավոր էր «իր ենթակայի ստեղծած զեկուցագիրը» գոնե վերահասցեագրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին։
11. Համանման դիրքորոշում է արտահայտել Բարձրագույն դատական խորհուրդն իր ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշմամբ: Խորհուրդը, մասնավորապես, նշել է՝ «Բարձրագույն դատական խորհուրդն այդպիսով ուղղակիորեն կիրառում է Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված իր սահմանադրական լիազորությունը` լրացնելով ԴՕ-ում իր լիազորությունների և դրանց իրականացման կառուցակարգերի օրենսդրական բացը: Սույն գործով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի՝ իր գործի Բարձրագույն դատական խորհրդում արդարացի կերպով դատական քննության ենթարկվելու իրավունքի մաս է կազմում կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը, տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման համար տեսանելի անաչառության առկայությունը, մինչդեռ սույն գործով հարուցող մարմինը եղել է գործով կողմը, որի միջնորդությունը մերժվել է Դատավորի կողմից: Վերջին փաստը, Խորհրդի դիտարկմամբ, պատկանում է այնպիսի հանգամանքների թվին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով վարույթ հարուցող մարմնի անաչառության մեջ: Դատավորի՝ սույն գործով արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ կարգապահական վարույթի հարուցման օրինականության իրավունքի վերականգնման միակ ձևը, սույն գործով կարգապահական վարույթի կարճումն է: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իրավունքի վերականգնման այս ձևի իրացումը կարող էր կանխվել վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծումը նման իրավասությամբ օժտված մեկ այլ մարմնի, մասնավորապես, տվյալ դեպքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին փոխանցելով:
Այլ խոսքերով, Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով՝ մի կողմից, սահմանադրական իր առաքելությունը, իսկ մյուս կողմից՝ դրան, իբրև հասցեատիրոջը թղթակցող, այսինքն՝ Խորհրդի իրավական պաշտպանության ներքո գտնվող արդար դատաքննության առկա իրավունքը, գտնում է, որ չի կարող հրաժարվել իր սահմանադրական առաքելության իրացումից՝ որպես դրա հիմք վկայակոչելով պետական իշխանության մեկ այլ՝ օրենսդիր ճյուղի կողմից այդ իրավունքի իրացման համար այնպիսի մեխանիզմներ ստեղծված չլինելու հանգամանքը, որոնք օրենսդիրը սահմանել է իրավունքի այլ սուբյեկտների դեպքում»։
12. ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը` լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
13. Հետևաբար, հաշվի առնելով ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշումը և ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Բարձրագույն դատական խորհուրդը տվյալ գործով պետք է կարճի Արդարադատության նախարարի միջնորդությունը, քանի որ դրա քննությունը կարող է ողջամիտ կասկած հարուցել անկողմնակալ դիտորդի մոտ՝ սույն գործով վարույթ հարուցած մարմնի անաչառության վերաբերյալ:
14. Հատկանշական է, որ Արդարադատություն ներկայիս նախարարը 14.08.2025 թվականին Խորհրդին ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է, որ նախկին միջնորդության մասով պնդում է նախկինում արտահայտած դիրքորոշումները: Այսինքն՝ ներկայիս նախարարը նշված միջնորդության վերաբերյալ նոր դիրքորոշում չի արտահայտել, ինչի արդյունքում փաստացի կրկին քննվում է նույն խնդրահարույց միջնորդությունը, որը ներկայացվել է շահագրգռվածությամբ, շահերի բախման պայմաններում։
15. Արդարադատության նախարարն անգամ որոշում է կայացրել իրավական շահագրգռվածության պայմաններում դիմումը չքննելու և այն վերահասցեագրելու վերաբերյալ: Այսպես՝ Սուրեն Անտոնյանը 30.06.2025 թվականին հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարություն, որին ի պատասխան Արդարադատության նախարարը նշել է՝ «Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշումը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայելու մասին", որի քննության շրջանակներում, որպես դատավարության կողմ Լիազոր մարմինն ունի պատասխան ներկայացնելու հնարավորություն այն հաշվառմամբ, որ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտման հիմքում ընկած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննության գործընթացում որպես վարույթ հարուցած մարմին հանդես է եկել Նախարարը: Նման պայմաններում, օբյեկտիվ ընկալմամբ, Նախարարը, ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ՝ ունի իրավական որոշակի շահագրգռվածություն Դիմումի քննության ելքի առումով, ինչն արդարադատության նախարարի կողմից Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջացնել վերջինիս անկողմնակալության և հետևաբար՝ վարույթի հարուցման իրավաչափության առնչությամբ»: Արդարադատության նախարարը Սուրեն Անտոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը վերահասցեագրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին։
16. Վերոգրյալը ևս մեկ անգամ հաստատում է այն պնդումը, որ երբ ի հայտ է գալիս շահագրգռվածության, այդ թվում՝ իրավական շահագրգռվածության հարցը, շահերի բախումը, Լիազոր մարմինը չի կարող իրեն հասցեագրված հաղորդման հիման վրա միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին, այլ պարտավոր է այն վերահասցեագրել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, քանի որ նման միջնորդության ներկայացումը կարող է ողջամիտ կասկած հարուցել անկողմնակալ դիտորդի մոտ՝ Լիազոր մարմնի անաչառության վերաբերյալ։
I. Միջնորդությանը պահանջը.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 141-րդ, 144-րդ, 147-րդ, 150-րդ և 156-րդ հոդվածներով՝ Խնդրում եմ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության հիման վրա կարգապահական վարույթը կարճել:»
Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչը 19.02.2026 թվականին ներկայացված ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 2025 թվականի դեկտեմբերի 15-ին էլեկտրոնային փոստով ստացվել է ԲԴԽ 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը (այսուհետ նաև՝ որոշում), համաձայն որի Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը (այսուհետ նաև՝ միջնորդություն) ներկայումս ենթարկվում է նոր քննության:
2. Միջնորդության համաձայն, Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կատարմանն է վերագրվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8- րդ կետերով նախատեսված վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներ:
Մասնավորապես՝
«1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.
(...)
6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.
(…)
8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը»:
3. Ելնելով կարգապահական վարույթի քննության ներկա փուլից, գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր ու հիմնավորումներ կայացնելու ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում, նկատի ունենալով վերագրվող արարքի նկարագրության հրապարակված լինելու և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների կողմից տրված պարզաբանումները՝ ստորև բերվող հիմնավորմամբ։
4. Քննարկվող կարգապահական կանոնների բովանդակության ուսումնասիրության ու կիրառության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում Եվրոպայի Դատավորների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) ընդունած թիվ 27 (2024) ուղենիշային եզրակացությունը (կարծիքը)91:
Համաձայն փաստաթղթի 26-րդ կետի՝
«Դատավորներն ունեն ազատորեն արտահայտվելու իրավունք համաձայն ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի, ինչը նաև սահմանված է Թիվ 25 (2022) կարծիքում։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքների օրինական իրականացումը չպետք է առաջացնի կարգապահական պատասխանատվություն: Ազատորեն արտահայտվելու իրավունքը ներառում է դատավորների՝ իրենց կամ իրենց գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթների մասին հրապարակայնորեն խոսելու իրավունքը: Կարգապահական պատասխանատվության հիմքերը չպետք է խախտեն նաև դատավորների՝ ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը»:
5. Ուշադրության է արժանի նաև ԵԴԽԽ No. 25 (2022) ուղենիշային եզրակացությունը (կարծիքը)92, որի 53-րդ կետով ուղիղ նախատեսվում է.
«Կարևոր է, որ դատական իշխանությունը ապահովի այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա դատավորներին հանդես գալ քննադատական դիտարկումներով, հատկապես հիերարխիկ կառուցվածք ունեցող դատական համակարգում, որտեղ դատավորները առաջխաղացման հարցերում կախված են ավելի բարձր պաշտոն զբաղեցնող գործընկերների գնահատականներից»:
6. Այս առումով հատկանշական է ու առավել արդիական կարևություն է ստանում ԵԴԽԽ կարծիքների մասին Բարձրագույն դատական խորհրդի օրեր առաջ՝ 09.02.2026 թվականին ԲԴԽ-13-ԱՈ-3 որոշմամբ ընդունած գնահատականը:
Այլ կերպ՝ ԲԴԽ-ն ԵԴԽԽ կարծիքների ու բանաձևերի վերաբերյալ հիշատակված որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«Հաշվի առնելով, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ-պետությունների համար դառնում են հանձնարարականներ (recommendations), նպատակ հետապնդելով անդամ-պետություններում ապահովել միասնական (unification) դատական քաղաքականություն, հաշվի առնելով, որ այդ եզրակացություններում (կարծիքներում) ամրագրված դրույթները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իշխանության թևերի հետ հարաբերակցությանը, դատական համակարգի ձևավորման և գործառույթների արդյունավետության բարձրացմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորի կարգավիճակին, նրա ընտրության, աշխատանքի գնահատման, սկզբնական և շարունակական վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրներին և ղեկավարվելով (...)»:
7. Մեջբերվածից ակնհայտ է դառնում, որ Խորհրդի կողմից ճանաչվել է ԵԴԽԽ հեղինակությունն ու կարևորվել դրա եզրակացությունների (կարծիքների) կիրարկումն ի թիվս այլնի նաև կարգապահական վարույթների քննության նկատմամբ։
Այլ կերպ՝ ԲԴԽ-ն ստանձնել է առնվազն պատրաստակամություն համապատասխանեցնելու և բարեփոխելու իր՝ նաև կարգապահական հարցերի քննության պրակտիկան Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի և չափանիշներին համահունչ։
Ավելին՝ այդ նպատակով խորհրդի դատավոր անդամ Մերի Համբարձումյանը գործուղվել է ԵԴԽԽ՝ ներկայացնելու ՀՀ դատական իշխանությունը:
8. Վերոգրյալի համատեքստում պետք է արձանագրել, որ Խորհրդի կողմից ԵԴԽԽ եզրակացությունների հեղինակության ճանաչումն ու դրանց նշանակության շեշտադրումը չի կարող ունենալ զուտ հռչակագրային բնույթ: Եթե Խորհուրդը իր իսկ որոշմամբ արձանագրում է, որ ԵԴԽԽ կարծիքները ի վերջո դառնում են անդամ պետությունների համար հանձնարարականներ և միտված են դատական քաղաքականության միատեսակության ձևավորմանը, ապա նման գնահատականը տրամաբանորեն ենթադրում է դրանց բովանդակային կիրառություն կոնկրետ վարույթներում, հատկապես այն դեպքերում, երբ քննարկվում են դատավորի արտահայտման ազատության և կարգապահական պատասխանատվության սահմանները:
Հակառակ դեպքում, ելնելով որոշման բովանդակությունից, կստացվի, որ, եթե ԲԴԽ որոշումը զուտ հռչակագրային կամ ձևական բնույթ ունի, ապա ենթադրվում է, որ Խորհուրդը չի կիսում նույն արժեքներն ու առկա չէ ձգտում բարելավելու պրակտիկան՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական լավագույն փորձին կամ ազգային դատական խորհուրդը նշված կետի հետ կապված ունի առանձին վերապահում կամ հատուկ կարծիք, որը ժամանակին արտահայտել է քննարկումների, կարծիքի ընդունման ընթացքում։
9. Մասնավորապես, ԵԴԽԽ թիվ 27 (2024) կարծիքի 26-րդ կետում հստակ արձանագրվում է, որ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտման ազատության օրինական իրականացումը չպետք է առաջացնի կարգապահական պատասխանատվություն, և որ այդ իրավունքը ներառում է նաև դատավորների՝ իրենց կամ գործընկերների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթների մասին հրապարակայնորեն խոսելու իրավունքը: Նշվածից հետևում է, որ ԵԴԽԽ-ի արձանագրած ու ԲԴԽ-ի համար ընդունելի մոտեցմամբ փաստացի թույլատրելի է համարվում ցանկացած դատավորի կողմից մեկ այլ դատավորի կամ դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթների վերաբերյալ քննադատական խոսքի հնչեցումը՝ անկախ վարույթի փուլից կամ քննադատության ձևից:
Այլ կերպ ասած՝ արտահայտման ազատության պաշտպանությունը չի սահմանափակվում ընթացիկ վարույթների վերաբերյալ ընդհանուր դիտարկումներով, այլ ընդգրկում է նաև կարգապահական վարույթի արդյունքում կայացված վերջնական որոշումների քննադատության թույլատրելիությունը:
Հետևաբար, Խորհրդի կողմից նշված փաստաթղթի կարևորումը պետք է գործնական դրսևորում ստանա նաև սույն վարույթում՝ համապատասխան որոշման կայացման միջոցով, որով կապահովվի արտահայտման ազատության երաշխիքների պատշաճ հաշվառումը և կբացառվի այնպիսի մեկնաբանություն, որը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության՝ ԵԴԽԽ ձևակերպած չափանիշներին հակասող հիմքով:
Այլ կերպ, ԵԴԽԽ կարծիքների հեղինակության ճանաչումն առանց դրանց բովանդակության կիրառման կվերածվի ձևական հղման, մինչդեռ դրանց նպատակն է ուղղորդել կարգապահական մարմինների գործելակերպը և ապահովել դատավորների հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
10. Հատկանշական է նաև, որ ԵԴԽԽ հիշատակված կարծիքները բխում են ՄԻԵԴ ձևավորած կայուն նախադեպային իրավունքից ու պարունակում են ուղիղ հղումներ ՄԻԵԴ կողմից կայացված որոշումների վրա, ինչպիսիք են օրինակ՝ Կուդեշկինան ընդդեմ Ռուսաստանի 26.02.2009, դիմում համար 29492/05), Բական ընդդեմ Հունգարիայի ([ՎՊ], 23.06.2016, դիմում համար 20261/12), էմինաաղօղլուն ընդդեմ Թուրքիայի (դիմում համար՝ 76521/12):
11. Այսպիսով, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ու ԵԴԽԽ կարծիքների ուժով դատավորի կողմից քննադատական խոսքի հնչեցումը չպետք է գնահատվի իբրև խոսքի ազատության իրավունքի սահմանափակման տիրույթում գտնվող և հետևապես կարգապահական պատասխանատվություն առաջացնող, հետևաբար Դավիթ Հարությունյանի խոսքը, միջնորդություն ներկայացրած կողմի մեկնաբանմամբ անգամ, չէր կարող և չպետք է գնահատվեր իբրև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոնների խախտում նկատի ունենալով վկայակոչված պատճառաբանությունները: Այս առումով հատկանշական է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կանոնի խախտումն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող, քննարկման առարկա միջնորդության համատեքստում, և ուղղակիորեն փոխկապակցված է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոնների գոյության հետ, որոնց մասով սույն դեպքում կանոնի խախտման բացակայությունն արձանագրելու համար բավարար փաստարկներն արդեն իսկ շարադրվել են։
12. Ամփոփելով ամբողջ վերոգրյալը, գտնում եմ, որ դատավորի կողմից միջնորդությամբ նկարագրված քննադատությունը հնչեցնելը չի կարող առաջացնել կարգապահական պատասխանատվություն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոնների ենթադրյալ խախտման հիմքով, հաշվի առնելով դատավորների խոսքի ազատության սահմաններում քննադատական խոսքի թույլատրելիությունն ըստ ԵԴԽԽ վկայակոչված կարծիքի:
Նշվածի հաշվառմամբ, գտնում եմ, որ սույն վարույթով քննվող միջնորդությամբ ներկայացված փաստերն ու վերլուծությունը չեն պարունակում քննարկվող իրավադրույթներով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, ինչն իր հերթին բացառում է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կանոնի խախտման հնարավորությունը:
13. Ելնելով ամբողջ վերոգրյալից, խնդրում եմ կայացնել՝ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում»:
Դավիթ Հարությունյանը 20.02.2026 թվականին ներկայացված ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության, Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումներում արտահայտված գնահատականների վերաբերյալ նախնական առարկությամբ հայտնել է, որ.
«I. Գործի դատավարական համառոտ նախապատմությունը.
1. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
1.1.Դատավոր Դավիթ Հարությունյանը 2011-2023թթ. եղել է դատավոր, դատավորների միության անդամ, 2022թվականի սեպտեմբերից ընտրվել է դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ, իսկ լիազորությունների դադարեցման պահին եղել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը։
1.2. Դատավոր Դավիթ Հարությունյանը երբեք կարգապահական պատասխանատվության չէր ենթարկվել, նրա վերաբերյալ հարուցված վարույթ չի եղել։
1.3. Դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնավարման ընթացքում պարբերաբար գրավոր կարծիքներ է հայտնել դատական համակարգին վերաբերող նախագծերի մասին, այդ թվում նաև` հրապարակային
I.1 Մինչև բարձրագույն դատական խորհուրդ դիմելը վարույթի պաշտոնական ընթացքը.
2. Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ֆորմալ առիթն է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի 07.04.2023թ. հրապարակումը, որի առթիվ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023թ. (ըստ գործի նյութերի) ներկայացրել է զեկուցագիր։
2.1. Որոշումը պարունակող փաթեթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայր է մուտքագրվել ապրիլի 25-ին։
2.2. Ուղեկցական գրությամբ առաջարկվել է որոշումը ստանալու պահից 15- օրյա ժամկետում արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ: Փաթեթը Դատավորին փաստացի տրամադրվել է միայն ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտին՝ ժամը 17.00-ից հետո. Դատավորն ապրիլի 25- 26-ը Աղվերանում մասնակցել է «Պիլոտային վերապատրաստում, դատական արհեստի և դատավորի դերի վերաբերյալ» միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկմանը:
2.3. Դատավորը մայիսի 5-8-ը գտնվել է նախապես ամիսներ առաջ պլանավորված արձակուրդում` արտերկրում:
2.4. Մայիսի 8-ից 14-ը «Ավան» նստավայրը իրականացրել է հերթապահություն, քննվել անհապաղ քննարկման ենթակա տասնյակ միջնորդություններ:
2.5. Մայիսի 31-ից հունիսի 4-ը դատավորը մասնակցել է ամիսներ առաջ պլանավորված EAJ` «Դատավորների Եվրոպական Միության» Աթենքում կայանալիք տարեկան համաժողովին, ուր հանդես է եկել զեկույցով, որը վերաբերել է մասնավորապես նաև դատավորների նկատմամբ անկախությունը սահմանափակող կարգապահական վարույթներին, խոսքի ազատությանը և այլն:
2.6. Վերոգրյալը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքային ծանրաբեռնվածությունն անհնարին են դարձրել Դատավորի՝ նախարարության կողմից առաջարկված ժամկետում իրավունքներն իրացնելու լիարժեք հնարավորությունը, ինչի պատճառով դատավորը, ներկայացնելով պատճառաբանություններ, ապացույցներ ծանրաբեռնվածության մասին, միջնորդել է զուտ տրամադրել հավելյալ ժամկետ, մինչդեռ նախարարը, չքննարկելով, չանդրադառնալով միջնորդություններին, չպարզաբանելով որևէ գործողություն, 24.05.2023թ. կայացվել է թիվ 42-Ա որոշումը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» (այսուհետ՝ նաև Միջնորդություն)։
2.7. Մասնավորապես՝ դատավորը փաստական տվյալների, ապացույցների հիման վրա նախարարին հայտնել է, և նրանք եղել են տեղեկացված, որ նախարարն ու նրա լավագույն ընկեր ու տնտեսական, ֆինանսական շահերով փոխկապակցված ԲԴԽ նախագահը որոշումներն ընդունում են համատեղ կամ մեկը մյուսի վրա ազդելու, փոխկապակցվածության, միմյանց լրացնելու արդյունքում և նմանատիպ վարույթները դատական իշխանության, դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների դեմ ոտնձգություն է ու նպատակը, ի թիվս այլոց, նաև այլ գործիքների կիրառմամբ, դատավորների խոսքի ազատության սահմանափակման, անկախ արդյունքից դատական համակարգում վախի ու ահաբեկման մթնոլորտ տարածելու («chilling effect») միտում է պարունակում, նախարարը չունի նմանատիպ վարույթներ՝ հարուցելու ինստիտուցիոնալ և, հատկապես, իր անձով պայմանավորված լեգիտիմ իրավասություն:
2.7.1. Միևնույն ժամանակ հորդորել է Նախարարին «մտադրություններն ու լիազորությունները» իրագործել անձամբ (որոշումները կայացնել իր ձեռամբ, ԲԴԽ ներկայանալ անձամբ)` չօգտագործելով ենթակայության տակ գտնվող հարգարժան իրավաբաններին (տեղակալներ, վարչության պետ, խորհրդական, մամուլի քարտուղար և այլն)։
Անձամբ ԲԴԽ ներկայանալու կամ մինչ այդ գրավոր պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքը պայմանավորված է եղել, մասնավորապես, օրենքի պահանջով, ինչպես նաև Վարույթի կապակցությամբ կարևոր հարցերի պատասխաններ ներկայացնելու այլ անձանց կողմից դրանց վերաբերյալ պատասխաններ չունենալու հանգամանքով.
2.8. ԲԴԽ-ում սկսվելիք վարույթին պատրաստվելու համար Նախարարին նախապես ներկայացվել է մի քանի հարցեր.
«Ա) Կիսաբաց և հրապարակային հաստատված աղբյուրների, փաստերի համաձայն՝ վարույթի առանցքային դերակատարները՝ ԲԴԽ նախագահի ու Նախարարի միջև առկա է անձնական, ընդհանուր գույքային, ֆինանսական անքակտելի, շահերի բախում կամ առավելապես դրանց հատում, ինչը բացառում է այդ սուբյեկտներ մասնակցությունը նույն դատավարությունում, չեզոքացնում է անկողմնակալության վերաբերյալ ցանկացած ողջամիտ փաստարկ, որն էլ առաջարկվում է հնարավորության դեպքում փարատել։ Բացի այդ խնդիրը կայանում է նրանում, որ առկա տեղեկությունները, փաստերը հնարավորություն չեն ընձեռում գործընթացը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ, քանի որ նշված գործընթացները վարույթների հարուցում, կարճում, ԲԴԽ միջնորդությամբ դիմել, պատասխանատվության ենթարկել փոխհամաձայնեցված են, թիրախային ու միտված չեն արդարադատության շահի սպասարկմանը, ինչն էլ զրկում է գլոբալ երևույթները, գործընթացները շրջանցելու և բացառապես Վարույթով բարձրացված հարցերին տեխնիկական պատասխան կամ բացատրություն ներկայացնելու հնարավորությունից։
Բ) Նախարարի պաշտոնավարմանը և դրան անմիջապես նախորդող ժամանակաշրջանի հրապարակային՝ նաև սահմանափակ՝ հրապարակային՝ խոսքի իրականության հետ առնչությունը, բովանդակությունը, որը վերաբերում է դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, պաշտոնավարման դադարեցման ամբողջ գործընթացներին:
Գ) Նախարարի ու ԲԴԽ նախագահի համատեղ ու անհատական դերակատարումը մեկ տարվա փորձ ունեցող ավելի քան 17 մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող և ժամանակավոր քրեական հետապնդման տակ գտնվող դատավորների պաշտոնավարման դադարեցման (աշխատավարձի վճարման պայմաններում) հարցում (օրինակ, քննարկել՝ մի հարց, ուղարկել այլ նախագիծ, Ազգային ժողով մուտքագրել լրիվ այլ բովանդակությամբ՝ նախագիծ՝ մատուցելով, թե իբր այն քննարկվել ու կազմվել է դատավորների հետ կամ նրանց կողմից և այլն)։
Դ) Դատավորների անկախությունն ու լեգիտիմ շահերն անտեսող՝ ԲԴԽ նախագահի ու այլ անձանց ազդարարած «բացարձակ կոնսենսուս» կամ «10:0» բանաձևի շրջանակներում (տես՝ օրինակ, հայտնի՝ Դիլիջանի ու Ջերմուկի հավաքներ) նախարարի մասնակցությունը, գործողությունները (օրինակ, ԲԴԽ լիազորությունների ընդլայնում, դատավորների անկախության ու այլ սահմանադրական երաշխիքների սահմանափակում, պաշտոնավարման դադարեցում և այլն)։
2.8.1. Վերոգրյալի հաշվառմամբ Նախարարին առաջարկվել է իր պահանջած բացատրությունը, պատասխանը ներկայացնելու պարզ հնարավորության իրացման համար տրամադրել Վարույթի ամբողջական, իսկական նյութերը.
«Մասնավորապես՝
Տրամադրվել է բացառապես կից գրությունը, 7 էջից բաղկացած որոշումը, 2 էջից՝ առանց մակագրության զեկուցագիրը և մեկ կրիչ.
Ուղարկված կրիչն ունեցել է ստեղծման ամսաթիվ «19.04.2023», իսկ ձևափոխման ամսաթիվ նշված է «14.04.2023» կամ հայտնել, թե ով և ինչ պայմաններում է ստեղծել կրիչը։ Մամուլի քարտուղարը նախարարի պարտականությունները կատարողին ուղարկել է միայն զեկուցագիրը՝ տեսանյութի հղմամբ:
Տրամադրել մամուլի քարտուղարի զեկուցագրի մակագրության օրինակը՝ լինի առանձին թղթային, թե էլեկտրոնային համակարգով արվածը:
Տրամադրել Որոշման էլեկտրոնային տարբերակը:
2.8.2. Բովանդակային առումով առաջարկվել է նաև պարզաբանել՝ Վարույթի ենթադրյալ խախտման հիմքն ու բովանդակությունը, մասնավորապես՝ պարզաբանել, թե ով է սղագրել հարցազրույցը, նյութը, ինչից է Վարույթի հեղինակը ենթադրել, թե Դատավորը կասկածի տակ է դրել չորս դատավորի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտերը, Դատավորի որ խոսքերից է վարկաբեկվել ԲԴԽ-ն, ինչով է վտանգվում դատական իշխանության հեղինակությունը ու նվազում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ և վերաբերելի խոսքերի հեղինակների, հնչեցրած ու գործողություններ կատարած նախորդ այլ անձանց հրապարակային խոսքն ու գործողությունները ուսումնասիրվել է նախարարության կողմից, թե ոչ և այլն (տես որոշման 5-6-րդ էջեր)։
2.8.3. Դատավորը, մասնավորապես, նշել է, որ ժամկետ պահանջելը պայմանավորված է բացառապես լիարժեք դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ստանալով (ինչը մինչ այս բոլոր այլ դատավորների վերաբերյալ վարույթներով տրամադրվել է), արհեստական ձգձգելու, խնդիրներ առաջացնելու որևէ միտում բնականաբար չի ունեցել, ներկայացվելու է լիարժեք ու բովանդակային պատասխան։
Սրան ի պատասխան՝ արդարադատության նախարարի անունից մեկ այլ պաշտոնատար անձ 2023թ մայիսի 16-ի Ե-0268 գրությունն է հասցեագրել («Ավան» նստավայր է մուտքագրվել 2023թվականի մայիսի 17-ին՝ կեսօրից հետո).
(...)
Ի պատասխան Ձեր 12.05.2023 թվականի (արդարադատության նախարարությունում 15.05.2023 թվականին ստացված) գրության (այսուհետ՝ Գրություն)՝ հայտնում ենք, որ թեև դրանով ներկայացված են սույն թվականի ապրիլի 20-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում որոշակի օրերի ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ըստ Ձեզ, կարող են խոչընդոտ հանդիսանալ բացատրություն ներկայացնելու համար, այնուամենայնիվ, Գրության շրջանակներում՝ ներկայացված չէ որևէ տեղեկություն՝ սույն թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը, ինչպես նաև մայիսի 15-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ձեր կողմից բացատրություն՝ ներկայացնելու խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ, որպիսի ժամանակահատվածը, Լիազոր մարմնի գնահատմամբ, ամբողջությամբ բավարար է սույն վարույթի շրջանակներում բացատրություն ներկայացնելու իրավունքը լիարժեք իրացնելու համար։
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Գրությամբ մատնանշված տեղեկությունները՝ առաջարկվում է 7-օրյա ժամկետում (մինչև 22.05.2023 թվականը) Լիազոր մարմնին ներկայացնել գրավոր բացատրություններ:
Դրանից հետո ի պատասխան վերջին գրության, դատավորը նշել է.
(...)
«Չկրկնելով նախորդ գրությամբ բարձրացրած հարցերն ու պահանջս, (ինչը պնդում եմ նաև այժմ), նշել էի, որ, մասնավորապես, լիարժեք դիրքորոշում ներկայացնելու, իրավունքս իրացնելու հնարավորություն ստանալու համար ինձ անհրաժեշտ է ժամկետ, որը զուտ օրենքով նախատեսված ժամկետից պակաս ժամկետ է:
Պարզաբանում եմ, որ 2 ամսյա օրենքով սահմանված ժամկետը նախ և առաջ վերաբերում է միանձնյա գործող դատավորին, տրված է վերջինիս՝ իրավունքները երաշխավորելու, իրացնելու հնարավորության համար, այլ ոչ թե՛ նախարարին հին ու նախարարության մեծաքանակ աշխատակազմին։ Այսինքն՝ այդ ժամկետը օրենքով տրամադրվել է ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տված և վարույթային հետապնդման մեջ գտնվող դատավորին՝ պաշտպանվելու՝ նյութեր հավաքելու, ձեռք բերելու, բուն փաստաբան վարձելու, համաձայնություն պարտականություններից դուրս ժամանակ հատկացնելու և դիրքորոշում կազմելու համար, այլ ոչ թե նախարարին ու նրա՝ հենց այդ գործառույթների իրականացնելու, որոշում կազմելու համար գործող աշխատակազմին 2 ամսում ընդամենը մեկ որոշում գրելու համար. Կանխավարկածն էլ կայանում է նրանում, որ նախարարն ու աշխատակազմը պրոֆեսիոնալներ են ու նրանց համար բավարար է մի քանի օրը, հատկապես երբ որոշումները ըստ էության ձևաթղթային են, իսկ չհասցնելու դեպքում ունի ժամկետը երկարացնելու լիազորություն, առավել ևս առկա էր դատավորի համաձայնություն-միջնորդությունը:
Մինչդեռ՝ այս անգամ էլ Նախարարից (պարտականությունները մեկ այլ կատարողի անունից) ստացվել է գրության պատասխան՝ հետևյալ տառացի բովանդակությամբ.
(...)
Անդրադառնալով Գրությամբ բարձրացված հարցադրումներին՝ անհրաժեշտ է նշել, որ Լիազոր մարմինը դրանց կանդրադառնա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ ընդունվող որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների շրջանակը չի նախատեսում վարույթի ընթացքում բարձրացված հարցադրումներին պարզաբանում կամ պատասխան ստանալու որևէ ընթացակարգ։
(...):
2.8.4. Մինչև նախարարից պատասխան ստանալը՝ մայիսի 17-ի կեսօրը, տրամաբանական ու ողջամիտ ակնկալիքը, նույնիսկ ոչ լեգիտիմ ու անձնական շարժառիթներով նախաձեռնված վարույթի պայմաններում, կայացել է նրանում, որ կբավարարվի զուտ տեխնիկական բնույթ կրող օրենքով սահմանված ժամկետի տրամադրման միջնորդությունը և, հետևաբար նաև այդ պատճառով նշված օրերին Վարույթով դատավորը չի զբաղվել, իսկ տվյալ պահին ստացվում է, որ դիրքորոշում ներկայացնելու համար տրամադրում են ընդամենը 3-4 աշխատանքային օր՝ սահմանելով ժամկետ մինչև մայիսի 22-ը։
Դատավորի` նախարարին հասցեագրված գրության մեջ նշվել է.
«Հարկադրված եմ ի պատասխան նշել, որ ընդհանրապես պետական կառավարման համակարգի, առավել ևս դատական համակարգի հետ դրական առնչություն ունեցած կամ այլ շարժառիթներով չառաջնորդվող անձինք հատկապես տեխնիկական հարցերով առաջնորդվում են բարեխղճության կանխավարկածով, հատկապես Հայաստանի Հանրապետության դատավորների հարաբերություններում։ Այլ կերպ՝ համընդհանուր ընդունելի փաստերը, պնդումները չփաստարկված կերպով կասկածի տակ դնելը վայել չէ։
Նախորդ գրությամբ՝ չբացառելով կամայականությունը՝ առաջարկել էի նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել խոսքերս հավաստող ապացույցները, սակայն առանց պահանջի նշվել է, թե ներկայացվել է միայն որոշակի օրերի մասին տեղեկություն, այդ պատճառով էլ, երևի, սահմանվել է կամայական ժամկետ:
Այդուհանդերձ՝ թեև բոլորի համար էլ պարզ է, չեմ զլանա ուղարկել դատավարական, անձնական գաղտնիք չպարունակող տեղեկությունները, որոնք փաստում են ծանրաբեռնվածությունն ու նախկինում ներկայացրածս.»
(...):
«Վերոգրյալը, թերևս, հիմնական պարտականություններից բխող կամ զուգահեռ նախապես պլանավորվածների մի մասն էր, չէր նշվել ու բնականաբար ողջամտորեն ենթադրում էր ու պարզ է, որ դատավորները՝ առօրյայում, նույնիսկ հերթապահությունից դուրս էլ աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, ինչի մասին բնականաբար հավելյալ փաստելու անհրաժեշտություն չկար: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ընդունեք, թե արձակուրդը, դատավորների միության անդամի պարտականությունների կատարումը, ուսումնական հավաքներին, սեմինարների մասնակցությունը, ոչ աշխատանքային օրերի հանգստի իրավունքը նախարարության համար ընդունելի և/կամ բավարար չէ ու դա նախարարությանը հայտնի չէ, համահասանելի «datalex.am» կայքը կրկին խափանված է և նախարարությունը կասկած ունենալու դեպքում զրկված է այն ստուգելու հնարավորությունից ու առաջնորդվում է դիմացինի՝ դատավորի՝ անբարեխիղճ գործելու կանխավարկածով, ապա ուղարկում եմ, ինչպես ձեր գրությունում է նշված, («Գրության շրջանակներում ներկայացված չէ որևէ տեղեկություն սույն թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը» և «մայիսի 15-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Ձեր կողմից բացատրություն ներկայացնելուն խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ»), ժամանակահատվածի՝ ամիսներ կամ շաբաթներ առաջ նշանակված դատական նիստերի վերաբերյալ տեղեկությունները:
Մասնավորապես՝ ուղարկում եմ ապրիլի 21-ի դրությամբ դատավորի աշխատանքային օրացույցի պատճենը (ձեռագիր գրառումներն աշխատանքային են)։ Գրաֆիկը կարող եք համադրել «datalex.am» կայքի հետ:
Օրացուցային գրաֆիկից, չնշվածներից զատ հիշողությամբ նշեմ, որ, օրինակ, ապրիլի 27-ին՝ աշխատանքային ժամից հետո՝ մինչև գիշերը, քննարկվել է թիվ ԵԴ/1067/06/22 կալանքի ժամկետի երկարացման՝ այլ դատավորի կողմից քննելու անհնարինությամբ պայմանավորված և Դատավորին մակագրված միջնորդությունը, հրապարակվել ու տրամադրվել է որոշումը։
Գրաֆիկում նշվածներից զատ ու նաև հնարավոր է նշվածներից Դատարանը երեկոյան ժամերին՝ աշխատաժամանակի ավարտից հետո, հեռացել է խորհրդակցական առանձին սենյակ, կայացրել է նաև ավարտական, վերջնական դատական ակտեր, օրինակ՝ թիվԵԴ1/0121/06/23, թիվԵԴ1/0124/06/23 (ակտը՝ հրապարակվել ու տրամադրվել է գիշերը՝ ժամը 03.00-ին), թիվԵԴ/0035/01/23 և այլն, որոնցով աշխատանքներն իրականացվել են գիշերային ժամերին:
Աշխատանքային ժամն ավարտվելուն նախորդող հատվածում Դատարանը խորհրդակցական առանձին սենյակներում է եղել նաև թիվ ԵԴ/0126/01/22 ԵԴ/0341/01/19 քրեական գործերով:
Ընդ որում՝ թիվ ԵԴ/0126/01/22 քրեական գործով Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել ապրիլի 28-ին՝ ուրբաթ՝ ժամը 16:15-ին, իսկ ակտը հրապարակվել է առաջին իսկ աշխատանքային օրը՝ մայիսի 2-ի առավոտյան։
Մայիսի 19-ին դատարանի նախագահի թիվ 128-Ա հրամանի համաձայն՝ Ավան նստավայրը ներգրավվել է լրացուցիչ հերթապահության մեջ դատավորին մակագրվել են կալանքի անհապաղ քննության ենթակա միջնորդություններ:
Երկու շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, նախնական օպերատիվ ձեռք բերվող պայմանավորվածություններով (մասնավորապես՝ զինծառայողի կարգավիճակի, մարտական, սահմանային պաշտպանությանը՝ ներգրավվածության պատճառով), մասնավորապես, առանց օրացույցում նշելու տեղի է ունենում, նշանակվում են թիվ Դ1/0027/01/21 գործով դատական նիստերը 20 և ավելի դատավարության մասնակիցների ներգրավմամբ։
Նույն օրը՝ մայիսի 19-ին՝ աշխատանքային ժամն ավարտվելուց առաջ, ենթադրվում է, որ թիվ ԵԴ/1190/01/22 վարույթով՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով դատարանը պետք է հեռանա առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, որը հրատարակվելու է մեղադրյալին՝ առաջին իսկ աշխատանքային օրը՝ երկուշաբթի՝ մայիսի 22-ին՝ դատարան ներկայացնելուն պես:
Ընդհանրապես՝ 100-ից ավելի գործեր ունենալու դեպքում գործնականում դժվար է յուրաքանչյուրի հանգամանքները հիշել և նիստից առաջ հնարավորության դեպքում դրանք վերանայվում են նախապատրասական աշխատանքներ են ենթադրում, իսկ խորհրդակցական սենյակի առանձնահատկություններից է այն, որ դատավորը, օրինակ, կրկին վերանայում է գործի նյութերը, ակտ կազմում (երբեմն ուսումնասիրում գրականություն, նախադեպեր, նախկինում կայացրած համանման որոշումներ և այլն) ու այլ գործառույթներով զբաղվելու իրավունք օրենքով չունի:
Ի հավելումը նշեմ, որ Երևանում տևական ժամանակ պաշտոնավարող դատավորներն ունեն աննախադեպ ծանրաբեռնվածություն, ինչն ավելի է ուժգնացել հունվարից հետո բազմիցս հիշատակված՝ գործող քրեական մինչդատական մասնագիտացման դատավորներին նաև Ձեր՝ համակատարմամբ անօրինական պաշտոնավարման դադարեցումից հետո, ինչի արդյունքում նաև դատավորները սկսեցին իրենց վարույթում քննվող գործերին զուգահեռ քննել մինչդատական վարույթ: Մասնավորապես՝ վարույթումս այս պահին քննվում է 250-ից ավելի դատական գործ, վարույթ:
Վերոգրյալը ոչ միայն Դատավորի, այլև Երևանի քրեական դատարանի բոլոր դատավորների նշված ու նման օրերին աշխատանքի, ծանրաբեռնվածության սովորական օրինակներ են, ինչը իրավաբանի կողմից կասկածի տակ դնելը, եթե առաջնորդվենք բարեխղճության կանխավարկածով, կարող է վկայել, որ կասկածողներն ուղղակի իրականում լավ ծանոթ չեն դատավորի աշխատանքին, ինչի կապակցությամբ չեմ խորշում Վարույթից դուրս հրավիրել նստավայր՝ գործնական այցելության, դատավորի՝ աշխատանքի՝ գործնական առանձնահատկություններին ծանոթանալու համար: Ընդ որում՝ տարիներ շարունակ արդյունավետ պրակտիկա են անցնում թե դպրոցականներ, թե ուսանողներ, և հատկապես պրոֆեսիոնալ իրավաբաններ, դատավորի թեկնածուներ:
Անդրադառնալով գրության մեջ նշված ձևակերպմանը, թե առկա չեն հանգամանքներ, որ բացատրությունը ներկայացնելու համար կարող են խոչընդոտ հանդիսանալ և, եթե ի նկատի եք ունեցել, թե դա պետք է տեղի ունենա այլ պարտականությունների, այլ 100-ավոր անձանց վերաբերյալ գործերը արհեստական հետաձգելու, դատական ակտերի վրա աշխատելու փոխարեն, պարտականությունները՝ չկատարելու կամ նույնիսկ հանգստի իրավունքը ստորադասելու հաշվին, ապա ուղղակի նշեմ, որ իմ վարույթում գտնվող որևէ գործի լուծում, ճակատագիր կամ պարտականություն բնավ նվազ կարևոր չէ Ձեր անօրինական ու ինքնաստեղծ Վարույթից։
Հաշվի առնելով նաև նախկինում այլ վարույթներով դրսևորած վարքագիծը, այսքան մանրամասնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հետայսու այլ վարույթներով կամ ընդհանրապես դատավորների հետ շփվելիս «լիազոր մարմինը» ցուցաբերի զգուշավորություն ու առավելագույն հարգանք. Դատավորները լիազոր մարմնի կամ էլ իրենց մտերիմների ենթակաները չեն, ի տարբերություն իրենց չեն գտնվում ղեկավար-ենթակա՝ հարաբերության ու գիտակցության մեջ կամ էլ քննիչ ու մեղադրյալ հարաբերություններ չեն:
Ամփոփելով՝ նշեմ, որ գրությամբ նշված միջնորդությունները, առաջարկությունները, որոնք անխտիր վերահաստատում, պնդում եմ, ավելի վաղ ներկայացնելիս գործի լուծման օբյեկտիվ ակնկալիք չեմ ունեցել և չունեմ, այդուհանդերձ նույնիսկ այս պայմաններում չեմ էլ մտածել, թե տարական տեխնիկական ժամկետ ստանալու օրենքով նախատեսված պահանջի իրացումը կարող է «խնդրարկու» դիտվել «լիազոր մարմնի կողմից», հետևաբար այն ներկայացրել եմ՝ նաև իրավունքի իրացման պատշաճ հնարավորության համար:
(...)
Պահանջներիս, որոնք առավելապես տեխնիկական են, պատշաճ անդրադառնալու չնչին ակնկալիքով կրկին հորդորում եմ նախարարին գոնե այսուհետ հանդես գալ իր անունից։
(...): Միջնորդություններս, նաև տեխնիկական ժամկետ տալու պահանջն անտեսելով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Միջնորդությունն ուղարկել են բարձրագույն դատական խորհուրդ:»
2.8.5. Ամփոփելով «2.8-2.85»-րդ կետերում նշվածը` 2023թ. մայիսի 12-ին և 19-ին դատավորի կողմից նախարարություն է ներկայացվել երկու գրություն, որով վերջինս խնդրել է տրամադրել ողջամիտ ժամկետ վարույթի ամբողջ նյութերին ծանոթանալու և իր պաշտպանությունը կազմակերպելու համար, ինչպես նաև խնդրել է պարզաբանել թե իր հրապարակային խոսքի որ հատվածն է դիտարկվել, որպես դատավորի վարքագծի կանոնի խախտում, ինչպես նաև խնդրել է հայտնել նախարարի և ԲԴԽ նախագահի միջև շահերի բախման մասի դիրքորոշում, տեղեկություն:
Ներկայացված միջնորդությունը բովանդակային առումով մերժվել են, Դիմումատուին չի պարզաբանվել նրա խոսքի ազատության սահմանափակման տվյալ դրսևորմամբ հետապնդվող իրավաչափ նպատակը և այլն:
2.9 ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 24.05.2023թ. թիվ 42-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանին (այդուհետ նաև` Դատավոր, Դիմումատու) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:
I.2. Վարույթի քննությունը ԲԴԽ-ում 2023թվականին և դրա հետագա ընթացքը.
3. ԲԴԽ-ն հրավիրել է դատական նիստ, ծանուցել կողմերին:
3.1. 2023թ. հունիսի 19-ին Նախարարը, չունենալով օրենքով նախատեսված լիազորություն, միջնորդել, իսկ ԲԴԽ-ն Խորհրդի բանավոր արձանագրային որոշմամբ վարույթի քննությունը շարունակվել է դռնփակ ռեժիմով։
3.1.1. Նույն օրը` 2023թվականի հունիսի 19-ին Արդարադատության նախարարը հանրային հեռուստաընկերության եթերում` Պետորս Ղազարյանի հարցազրույցում Դատավորի գործի մասին լրագրողի հարցին պատասխանելով ըստ էության քողարկել է ենթակայի կողմից զեկուցագրի փաստն ու փաստացի այնպիսի տպավորություն է թողել, թե դատավորը մեղադրվում է անձի կոնվեցիոնալ իրավունքի խախտման համար, ու դռնփակության պատճառը նրա խոսքի տիրաժավորումը, հետագա սփռումը կանխելն է եղել, որպեսզի հեղինակազրկումը չխորանա։
3.2. Դռնփակ ռեժիմով քննությունն իրականացնելու մասին չի կայացվել պատճառաբանված որոշում, որով հասանելի դարձվեին՝ հետապնդվող իրավաչափ նպատակի վերաբերյալ հիմնավորումները՝ դատավարության կողմերի, ինչպես նաև հանրության համար։ Այս որոշումը կայացվել է նախարարության կողմից հարուցված միջնորդության բավարարման արդյունքում, որի քննարկման գործընթացը մասամբ տեղի է ունեցել դատավորի և իր ներկայացուցիչների բացակայությամբ։
Խորհրդի նախագահը, պատասխանելով Դատավորին, նշել է, թե համապատասխան պատճառաբանությունները կարձանագրվեն վերջնական՝ դեռևս կայացվելիք որոշմամբ, եթե այդպիսի անհրաժեշտությունն առաջ գա ըստ Խորհրդի։
Խորհրդի կողմից չի պարզաբանվել թե ի՞նչ է ենթադրում դռնփակությունը, չեն պարզաբանվել դատավարության մասնակիցների իրավունքները, օրինակ՝ դատական նիստերից հետո լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարույթի նյութեր հանրայնացնելու թույլատրելիության հարցի վերաբերյալ։
Դատավորին և նրա փաստաբաններին ցանկացել են ստորագրել տալ օրենքով չնախատեսված արձանագրության ներքո` տվյալները չհրապարակելու վերաբերյալ:
Միայն վերջնական դատական ակտի պատճառաբանական մասից է պարզվել, որ վարույթի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելը հետապնդել է արդարադատության շահի ապահովման նպատակ։
3.3. Նույն օրը, 2023թ. հունիսի 19-ին Խորհրդի արձանագրային որոշումներով բավարարվել են Խորհրդի դատավոր անդամներ Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկի Արշակ Վարդանյանին ներկայացված բացարկ հայտնելու մասին միջնորդությունները։
3.3.1. Բացարկների մասին պատճառաբանությունները ոչ տեղում, ոչ էլ վերջնական որոշման մեջ չեն զետեղվել։
Նշված անձանց բացարկների վերաբերյալ Դատավորի կարծիքը չեն հարցրել` մի դեպքում նշելով, որ նա ուշացել է կարծիք հայտնել:
3.3.2. Խորհրդի նախագահին և անդամներին անհատապես ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժվել են։ Վերջնական դատական ակտում ամրագրվել է միայն Կարեն Անդրեասյանին ներկայացված միջնորդության մերժման պատճառաբանությունը։ Հատկանշական է, որ նախարարի ներկայացրած բացարկի միջնորդության պատճառաբանությունը, որը վերաբերել է դատավորի և ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանի ընկերական հարաբերություններին, ընդունելի չի համարվել ու չի գնահատվել մյուսների համատեքստում, օրինակ Նախարար-ԲԴԽ նախագահ ըներակական-ֆինանսական հարաբերությունների համատեքստում։
Կարգապահական վարույթի հետագա քննությունը շարունակվել է Խորհրդի չորս ոչ դատավոր անդամի, և երկու դատավոր անդամի մասնակցությամբ։
3.4. Խորհրդի կողմից թույլ տրվող խախտումների, ԲԴԽ նախագահի` կարգադրիչների միջոցով բռնություն, ուժ կիրառելու սպառնալիքների պատճառով Դիմումատուն հարկադրված հրաժարվել է ինքնուրույն, անձամբ պաշտպանվելու մտադրությունից և դիմել փաստաբանների օգնության։
Խորհրդի ևս մեկ արձանագրային որոշմամբ սահմանափակվել է Դատավորի ներկայացուցիչ ունենալու իրավունքը, սկզբում փաստաբան Միքայել Շխիմյանի ներգրավումը թույլատրվել է պայմանով, որ վերջինս չի հայցելու նյութերին ծանոթանալու ժամանակ։
Այնուհետև՝ արձանագրվել է, որ կարող են ներգրավվել չորս փաստաբաններ` Միհրան Պողոսյանը, Երեմ Սարգսյանը, Հովհաննես Խուդոյանը և Լուսինե Մկրտչյանը, քանի որ նախարարությունը ներկայացված է չորս անձի կողմից։
Դատական նիստում կողմին պարտադրվել է կատարել փաստաբանների փոխարինում. 2023 թվականի հունիսի 20-ի դատական նիստի ընթացքում Խորհրդի պահանջով՝ ներկայացուցիչներից մեկը դուրս է հրավիրվել դատական նիստերի դահլիճից, որպեսզի ներգրավված և փոքր-ինչ ուշացումով ներկայացած մյուս փաստաբանը կարողանա մասնակցել դատական նիստին։
Դատական նիստերը, որպես կանոն սկսվել են առավոտյան, ավարտվել երելոյան nւ նշանակվել հաջորդ օրը` կողմին զրկելով արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից։
3.4.1. Դատավորի և նրա փաստաբանների կողմից ներկայացվող միջնորդությունները կարգապահական վարույթի նյութերը ամբողջ ծավալով տրամադրելու և դրանց ծանոթանալու ողջամիտ ժամկետ հատկացնելու վերաբերյալ բավարարվել են մասնակի, այն է՝ կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է մի քանի ժամ ժամանակ` ըստ էության թույլ չտալով, որ Դիմումատուն իրացնի իր պաշտպանության իրավունքն ամբողջությամբ։
3.4.2. Հարուցված կարգապահական վարույթով՝ Խորհուրդը քննություն է իրականացրել 2023 թվականի հունիսի 19-ին, 20-ին, 22-ին և 23-ին նշանակված դատական նիստերով։ Դատական նիստերի ընթացքում քննարկման առարկա են դարձվել նախապատրաստական փուլին բնորոշ հարցեր, որից հետո «պաշտպանության կողմը» մասնակի իրականացրել է Նախարարության ներկայացուցիչներին հարցեր տալու իրավունքը։
3.4.3. 2023 թվականի հունիսի 26-ին Խորհրդի կողմից նշանակված է եղել հերթական դատական նիստ, որին մասնակցելու անհնարինության վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Դիմումատուի ներկայացուցիչները, ի թիվս այլնի նշելով, որ մասնակցելու են ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին nu փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնության կապակցությամբ գործադուլին։ Այս առումով հատկանշական է, որ ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.12-րդ հոդվածի երրորդ մասի` «Վերապատրաստման ընթացքում փաստաբանների (...) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին»։
Խորհուրդը, սակայն, կայացրել է նշանակված դատական նիստը հետաձգելու մասին կողմի միջնորդությունը մերժելու մասին որոշում` անտեսելով օրենքի մեջբերված իմպերատիվ պահանջը, ըստ որի փաստաբանի բացակայությունը պետք է հարգելի համարվեր այն դեպքում, երբ վերջինս մասնակցում է վերապատրաստման դասընթացի։ Խորհուրդը կայացված որոշմամբ, մասնավորապես արձանագրել է, թե փաստաբանները տեղեկացված են եղել նշանակված դատական նիստի ժամանակի մասին, բայց չեն ներկայացել։
3.4.3. 2023թվականի հունիսի 26-ի դատական նիստի ընթացքում` դատավորը հետևողականորեն պահանջել է Խորհրդից ապահովել իր պաշտպանության իրավունքի իրացումը։ Խորհրդի կողմից Դիմումատուի ներկայացվող պահանջների քննարկման ընթացքում վերջինիս շարունակական պահանջը գնահատվել է որպես անհարգալից վերաբերմունք և որոշում է կայացվել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու և դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին։
ԲԴԽ նախագահը հանել է Խորհրդի անդամների հարցերը, չի թողել վերջիններս հայտնեն, դիրքորոշում, առանձին դատավոր անդամի (Ք.Մկոյան) անվանել է ոչ ինքնուրույն, ոչ միայն չի հարցրել Խորհրդի մյուս անդամների կարծիքը, այլ կայացրել է միանձնյա որոշումներ և այլն:
Նախագահողը ԲԴԽ անդամների ներկայությամբ դատական նիստում դրսևորել է հեգնական վերաբերմունք, կամայականություններ է թույլ տվել` կողմին անհարկի պարտադրելով, նստել, կանգնել և այլն: Վարույթով քննության ենթակա հարցերի մասին կանխակալ դատողություններ է արել և այլն:
Նախագահողը հանել է խորհրդի դատավոր անդամի Դատավորին տրվող հարցը, հարց տվողը որևէ կերպ չի արձագանքել:
Խախտումներն ու դատավարությանը չհամապատասխանող գործընթացների մասին լիովին պատկերացնելու համար հարկ է մանրամասն ծանոթանալ, վերարտադրել դատական նիստերի արձանագրության կրիչը:
3.4.4. Մինչ Խորհրդի կողմից Դիմումատուի բացակայությամբ վարույթով քննության ավարտվելը, դատական նիստին մասնակցելու նպատակով ներկայացել են Դիմումատուի երկու փաստաբան, ում սակայն թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին` նշելով թե որոշակի ճշտումներ պետք է կատարվեն, իսկ այնուհետև՝ հայտնել են, թե իբր կարգապահական վարույթով քննությունն ավարտվել է, այնինչ այն շարունակվելիս է եղել։
3.4.5. Մասնավորապես` Դատավորի նկատմամբ սանկցիայի կիրառումից հետո, կարգապահական վարույթի քննությունը տևել է շուրջ քսան րոպե այն պարագայում, երբ պաշտպանության կողմը չի իրացրել հարցեր տալու իր իրավունքն ամբողջությամբ, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը, չի իրացրել նվազագույն իրավունքները: Խորհուրդը ավարտել է կարգապահական վարույթով քննությունն առանց պաշտպանության կողմի դիրքորոշման՝ ներկայացված լինելու, ելույթը լսելու, ապացույցներ ներկայացնելու հնարավորության, սակայն վերջնական դատական ակտին պատճառաբանվածություն հաղորդելու և/կամ կողմի չհայտնած դիրքորոշում արտացոլելու համար աղավաղումներով մեջբերումներ է կատարել Դատավորի` սկզբնական փուլում նախարարին հասցեագրված միջնորդություններին:
3.4.6. Մինչ նիստն ավարտելը ԲԴԽ նախագահը, տեղեկանալով փաստաբանների ժամանման մասին, հենց դատական նիստում հարցը քննարկել է մյուս ոչ դատավոր անդամ Վիգեն Քոչարյանի հետ ու կարգադրիչներին ցածրաձայն հրահանգել է արգելել մտնել դատական նիստերի դահլիճ, իսկ րոպեներ անց, բարձրաձայն ափսոսանք հայտնելով նրանց բացակայության կապակցությամբ, ավարտել է գործի քննությունը։
3.4.7. 2023 թվականի հունիսի 28-ին և հուլիսի 2-ին Դատավորի և վերջինիս փաստաբանների կողմից Խորհրդին են ներկայացվել՝ կարգապահական վարույթը վերսկսելու մասին միջնորդություններ այն հիմնավորմամբ, որ «պաշտպանության կողմը» հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր դիրքորոշումը վերագրվող խախտումների վերաբերյալ, որը էական նշանակություն կարող է ունենալ վերջնական ակտի կայացման տեսանկյունից, ներկայացվել է նաև ԲԴԽ նախագահի` փաստաբանների մուտքի արգելքը ներառող ձայնագրության օրինակները, որոնք հրապարակվել են նաև մամուլում, սակայն վերջնական ակտում առանց պատճառաբանության նշվել է, որ վերսկսելու անհրաժեշտությունը բացակայում է։
3.5. 2023 թվականի հուլիսի 3-ին Խորհրդի կողմից հրապարակվել է Դատավորի կարգապահական վարույթով վերջնական դատական ակտը, որով նրա որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր լիազորությունները դադարեցվել են։
3.5.1. 2023թվականի հուլիսի 4-ին` դատավորի լիազորությունները ԲԴԽ կողմից դադարեցնելու որոշման միայն հաջորդ օրը Նախարարը պատասխանել է ավել վաղ առաջադրված հարցին` նշելով, թե դատավոր չհանդիսացող անձի հարցերին պատասխանելն առարկայազուրկ է:
(Արձանագրենք, որ հարցերը վերաբերել են նախարարի և ԲԴԽ նախագահի միջև, ի թիվս այլոց, շահերի բախմանը կամ հատմանը ու դրանք հղվել էին, թե մինչ վարույթը ԲԴԽ ուղարկելը, թե ընթացքում):
3.6. Դատավորը պահանջել է տրամադրել վերջնական որոշման օրինակը, դեպարտամենտից գրավոր 2023թվականի հուլիսի 24-ին պատասխանել են, որ այն կտրամադրվի սահմանված ժամկետում` պատրաստ լինելուն պես և որոշումը տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը` ԲԴԽ որոշումը ստորագրած անձանց բնօրինակ ստորագրություններով. ԲԴԽ որոշումը ստորագրվել կամ պատրաստվել է Դատավորին տրամադրելու օրը կամ դրա նախօրեին93։ Որոշումը ստորագրված է եղել բնօրինակով94։ Մինչդեռ դատավորի բարձրացրած հարցը, թե արդյոք բոլորն են կարդացել և ստորագրել վերջնական տեքստը
3.7. Որոշման մեջ բացակայել է որևէ հիմնավորում ընտրված պատասխանատվության տեսակի և վերագրվող խախտման համաչափության վերաբերյալ։ Խորհուրդը որպես Դատավորի դիրքորոշում կարգապահական վարույթի վերաբերյալ ընդունել է վերջինիս կողմից Նախարարին ուղղված երկու գրություն, որոնք, պարունակում են օրինակ՝ վերագրվող արարքի պարզաբանման խնդրանք և չեն պարունակում որևէ դիրքորոշում կարգապահական վարույթի առարկայի վերաբերյալ։
Դեռ ավելին` դատական ակտում, որը ոչ միայն սխալ հիմնավորումներ են եղել, այլև արձանագրվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, փաստեր.
Նախ նշվել է, թե իբր կողղմը դիրքորոշում է հայտնել վարույթով։
Ներկայացվել է թե իբր այդ որոշման մեջ առկա է դատավորի դիրքորոշում, մինչդեռ ուղղակի մեջբերումներ են կատարվել Դատավորի` ավելի վաղ նախարարին հասցեագրված ժամկետ տրամադրելու միջնորդությունից։
«(...) Մինչդեռ, դատական վարույթի ընթացքում Դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը:
(...)
Մինչդեռ, Դատավորի, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների կողմից ոչ միայն չեն պահպանվել վարքագծի կանոնները, այլև որոշ դեպքերում վերջիններիս գործողություններն այնպիսի դրսևորումներ են ունեցել, որ անընդունելի են հասարակության մեջ և չեն համապատասխանում՝ անգամ սոցիալական նորմերի կանոններին։
(…)
3.7.1 24.05.2023թ. արդարադատության նախարարի` Կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունում և հետագայում ԲԴԽ կողմից հաստատված, Դատավորին վերագրվող խախտման նկարագրությունը, պարունակում է այս՝ «(...)» նշանը։
Այլ խոսքով` ԲԴԽ-ի կողմից (նաև 2024թվականի հոտկտեմբերի 18-ին հաստատված «մեղադրանքի» նկարագրությունը, փաստական կողմը պարունակել է «(...)» (փակագիծ-երեք կետ-փակագիծ) նշանը (տես Որոշման 20-րդ էջը95).
Սույն գործի քննության շրջանակներում Խորհուրդն անդրադառնալով «news.am» լրատվական կայքի հրապարակման մեջ Դատավորի կողմից հայտնված այն կարծիքին թե՝ «(...) Գիտեք՝ անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան: Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը (...) եթե ասում են՝ իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա իրանք ասում են թե, առանց կաշկանդվելու, ընդ որում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել (4 ր 33վ - 6ր 19վ)» հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Այսպես, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ յուրաքանչյուր դատավոր պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը անաչառությունը, (...):
3.7.2. Կարգապահական խախտման, «մեղադրանքի» վերլուծությունը կատարվել է բացառապես` «(...)» կետադրական նշանի օգտագործմամբ աղճատված, նենգափոխված խոսքի հիման վրա։
3.7.3. Այսինքն` ի սկզբանե դիտավորությամբ կրճատվել, աղճատվել է Դատավորի խոսքը ու դրա հիման վրա կատարել են այնպիսի վերլուծություններ, որոնք ըստ հեղիանակների հանգեցրել են կարգապահական խախտման` կայացնելով Դատավորի պաշտոնավարումը դադարեցնելու մասին որոշում:
3.7.4. Որոշման տակ զետեղվել է Կարեն Անդրեասյանի, Երանուհի Թումանյանցի, Վիգեն Քոչարյանի յանի, Հայկ Գրիգորյանի, Արթուր Աթաբեկյանի և Քրիստինե Մկոյանի ստորագրությունները:
1.3. Սահմանադրական դատարանում գործի առաջին քննությունը.
4. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
5. Սահմանադրական դատարանը 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը։
5.1. Ըստ Սահմանադրական դատարանի որոշման բառացի արձանագրումների.
(...)
Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը: (...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։
Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը Սահմանադրությամբ օժտված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու սահմանադրաիրավական բացառիկ մենաշնորհից, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան։
Այդ համատեքստում, Խորհուրդը՝ յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։
(...)
Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի՝ նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից՝ իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ՝ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
(...)
Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
(...)
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
5.2. Խորհրդի, նրա անդամների գործողությունների գնահատման տեսակետից հատկանշական են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն այն առումով, որ արձանագրվել է ոչ թե կիրառված օրենքների բաց, օրենքների հակասահահմանադրականության, այլև` հակասահմանադրական մեկնաբանություն ու կիրառում:
1.4. Վարույթի քննությունը` ՍԴ որոշման հիման վրա վերանայման դիմումի ընթացքը ԲԴԽ-ում 2024 թվականին, և դրա հետագա ընթացքը.
6. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ Սահմանադրական որոշման հիման վրա՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը։
7. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը, մասնակցությամբ Խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի։
Գործով զեկուցող է նշանակվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցը:
8. Դատավոր անդամ, նախագահողը` Արմեն Դանիելյանը, ոչ միայն տարիքով, այլև` առավել փորձառու դատավորն է եղել ԲԴԽ կազմի, 10 ամյակների ստաժով պրոֆեսիոնալ դատավոր է եղել:
9. Արմեն Դանիելյանի նախագահությամբ իրականացված վարույթի գործի նյութերում առկա չէ գեթ մեկ ապացույց, տվյալ, տեղեկություն այն մասին, որ վերջինս կամ ԲԴԽ որևէ այլ անդամ արխիվից պահանջել կամ ծանոթացել է 2023թվականի վարույթի նյութերին։
2026 թվականի վարույթի ընթացքում ԲԴԽ-ն դատական նիստում պարբերաբեր բանավոր հավաստիացումներ է ներկայացրել այն մասին, որ գործի նյութերին խորհրդի անդամները ծանոթ են եղել և ապացույցի բացակայությունը դրա մասին վկայող հիմք չէ)։
10. ԲԴԽ-ն միջոցներ չի ձեռնարկել ՍԴ օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտը կատարելու ուղղությամբ, այդ թվում նաև` նախկինում ներկայացված հիմնավորումների ներքո տեղի ունեցող քննությամբ ԲԴԽ-ն ստեղծել է արդար դատաքննության իրավունքի իրացման պատրանք, և ակնհայտորեն միտված չի եղել դիմողի` ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումները վերացնելուն։
10.1. 2024 թվականին ԲԴԽ-ն, շարունակելով՝ ստվերային արդարադատության զուգորդմամբ՝ ձևական դատավարության իրականացումը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջները չկատարելուն ուղղված գործողությունները, նախկինում թույլ տված խախտումները կոծկելու նկատառումներից և/կամ այլ շարժառիթներից ելնելով, մասնավորապես՝ 2024թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունում (օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամված` առան ժամ, տևողություն նշելու) զետեղել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնց հիման վրա կայացրել են հերթական անօրինական որոշումը կամ ստորագրել դրա տակ։
11. Ի սկզբանե կանխավարկածը եղել է նրանում, որ ԲԴԽ անդամները, բացառությամբ ոչ դատավոր Թումանյանցի, ծանոթ չեն եղել գործի նյութերին, սակայն վերջիններս հավաստիացրել են, որ անձամբ ծանոթ են եղել:
Սակայն կրկին հարկ է նշել, որ, մասնավորապես, նյութերում առկա չէ գեթ մեկ ապացույց, տվյալ, տեղեկություն այն մասին, որ վերջինս կամ ԲԴԽ որևէ այլ անդամ արխիվից պահանջել կամ ծանոթացել է 2023թվականի վարույթի նյութերին: (Մինչդեռ ընթացիկ վարույթում ԲԴԽ-ն, ի դեմս նախագահի, դատական նիստում պարբերաբար հակադարձել ու բանավոր հավաստիացում է ներկայացրել այն մասին, որ գործի նյութերին խորհրդի անդամները ծանոթ են եղել և ապացույցի բացակայությունը դրա մասին վկայող հիմք չէ)։
12. ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հակասահմանադրական մեկնաբանություններով կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած ու վերջնական` 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը:
13. Մասնավորապես` ԲԴԽ-ն չի իրականացրել` Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային արդարադատության մասին՝ տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսել է ՍԴ Որոշումը` իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ։
14. Դեռ ավելին` 2024թվականին Դավիթ Հարությունյանին թույլատրել են կամ նշել են, որ նա զրկված չէ կողմին` արդարադատության նախարարին, հարցեր տալու հնարավորությունից։ Սակայն, ըստ ընդունված գրավոր ընթացակարգի, ինչպես նաև դիմողի միջնորդության (պահանջի, հատուկ նշման) հարցերը պետք է հասցեագրվեր նախարարին, ստացվեր պատասխան ու հետ վերադարձվեր, տրամադրվեր դիմողին` դիրքորոշում ձևավորելու համար (տես միջնորդության` 2-րդ էջի հատուկ նշումը, նաև նախավերջին պարբերությունները)։
Մինչդեռ` դիմողի պահանջն ու նույնիսկ իրենց իսկ կողմից սահմանված գրավոր ընթացակարգն ուղղակի անտեսելով, Դավիթ Հարությունյանի հարցերը ԲԴԽ-ն չի վերահասցեագրել նախարարին` մասնավորապես դատական նիստերի արձանագրությունում նշելով, թե իբր նախարարից պատասխան չի ստացվել։
Գործի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ։
14.1. Ավելին` եթե նույնիսկ՝ ընդունենք, թե իբր դիմողի հատուկ նշումներին հակառակ և իրենց իսկ սահմանած գրավոր ընթացակարգի կանոններին հակառակ, հենց դիմողն էր պարտավոր՝ ուղարկել՝ հարցերը՝ նախարարություն, ապա՝ ԲԴԽ-ի կողմից այդ պայմաններում ևս չեն ձեռնարկվել միջոցներ պարզելու նշված հանգամանքը. Օրինակ` արդյոք առկա է դիմողի կողմից նախարարին ծրար ուղարկելու էլեկտրոնային կամ փոստային կտրոն, նախարարության կողմից գրությունն առձեռն ստանալու մասին ապացույց, կամ արդյոք չպետք է նախարարից ընդհանրապես պահանջվեր դիրքորոշում այն մասին, թե արդյոք ստացել է հարցերը կամ արդյոք պատասխանելու ցանկություն, պարտականություն պատրաստակամություն ունի, թե` ոչ:
Վերջապես՝ արդյոք դիմողն էր պարտավոր՝ նախարարից հարցերի պատասխան ստանար գրավոր, դռնփակ ընթացակարգի պայմաններում, թե` ոչ: Բնականաբար նշվածն անգամ ողջամիտ չի կարող համարվել:
14.2. Այլ կերպ` եթե անտեսենք վերոգրյալն ու ընդունենք, թե ԲԴԽ-ն հակված է եղել իրականացնելու լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապա արդյոք նախարարության դիրքորոշումն էական չի եղել կամ արդյոք չպետք է հայցվեր դիրքորոշման բացակայության պատճառը (Ինչևէ, հարկ է նշել ավելին և փաստել, որ լիազոր մարմինը` փոխնախարարը, 2026թվականի հունվարի 26-ի դատական նիստում հաստատել է, որ նման փաստաթուղթ նախարարությունը չի ստացել)։
Եզրափակիչ որոշումը ստորագրած ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները որոշման մեջ՝ բնականաբար չեն ներառել նախարարի պատասխանները, դրանք նախարարին՝ հասցեագրված չեն եղել, որով ըստ էության հնարավորություն են ստացել ավարտել վարույթը և հեռանալ՝ խորհրդակցական սենյակ՝ վերջնական` հակասահմանադրական մեկնաբանություններով որոշումը կայացնելու:
15. Արդյունքում` ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հակասահմանադրական մեկնաբանություններով կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած ու վերջնական` 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը։
Մասնավորապես` ԲԴԽ-ն չի իրականացրել` Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսել է ՍԴ Որոշումը` իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ։
16. Մասնավորապես` ֆորմալ առումով դատական ակտը չկատարելու հնարավորություն են ստացել 2024թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, տեղի ունեցած դատական նիստի արձանագրության հետևյալ գրառումներով.
«Նախագահությամբ Ա.Դանիելյանի
Մասնակցությամբ խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի,
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157 հոդվածով նախատեսված կարգով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ ։ Հրապարակվեց խորհրդի կազմը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց՝ նիստից առաջ՝ Դիմողի և Դիմողի՝ ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը և արձանագրվեց, որ դիմումը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմերին հրավիրելու անհրաժեշտությունը բացակայում է, այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում կողմերի մասնակցության հարցը լրացուցիչ կքննարկվի:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը:96
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը97։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում՝ միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը98։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024թվականին՝ Դիմողի կողմից Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը99:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։
Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը 24.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդությամբ, պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրել է պարզաբանել՝
1. Ներկայումս իրականացվող քննության արդյունքում՝ ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/կարող են կայացվել։ Արդյո՞ք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե՞ խորհրդի գնահատմամբ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով:
2. Հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու:
3. խորհուրդը, հայցվող հարցերի պատասխանների ներկայացման ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյո՞ք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն` հաշվարկում չի ներառում աշխատանքային օրերը, թե՞ ոչ։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ
«Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և Երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին՝ տրվել է պարզաբանում՝ առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում՝ երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։ Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին՝ դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից դիրքորոշում Խորհրդում չի ստացվել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի կողմից 04.10.2024 թվականին ներկայացված պատասխանի100 քննություն։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դավիթ Հարությունյանի Դիմումի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-5-Ո-4-16 որոշումը վերանայելու վերաբերյալ հարցի քննությունը ավարտվեց:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշման կայացման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված
Խորհրդի նիստը նախագահող՝ /ստորագրություն/ Արմեն Դանիելյան
Քարտուղար՝ /ստորագրություն/ Թամարա Ղուկասյան
(տևողության մասին նշում չկա)։
16.1. Այսինքն` ըստ նիստերի 07.10.2024թվականի արձանագրության Արմեն Դանիելյանը ստորագրել է նշված արձանագրությունը, որևէ տևողություն չի նշել, սակայն, ըստ արձանագրության ԲԴԽ-ն հետազոտել են շուրջ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթղթեր, որոնց վերաբերյալ կայացրել է որոշումներ (տվյալ դեպքում չի կարող ընդունելի համարվել ԲԴԽ-ի կողմից ենթադրվող այն հնարավոր հիմնավորումը, որ այդ նյութերին ԲԴԽ անդամները ծանոթացել են նախապես, քանի որ այդ նյութերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 400 էջից բաղկացած փաստաթղթերը մուտքագրվել են ԲԴԽ գրասենյակ այդ նիստից րոպեներ առաջ)։
16.2. Միայն դատական նիստերի կամ ընդհանրապես նմանատիպ արձանագրությունների ժամերը չնշելը, եթե նույնիսկ անտեսենք ամբողջ վերոգրյալը, ինքնին փաստում է երաշխիքների բացակայությամբ օրենքի պահանջների անտեսմամբ կատարված այնպիսի գործողության մասին, կասկածահարույց է անկողմնակալ դիտորդի տեսանկյունից` առավել ևս պրոֆեսիոնալ իրավաբանների շրջանում։
16.2.1. Վարչական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածը` Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջների մասին, սահմանում է
1. Դատական նիստերն արձանագրվում են։
2. Դատական նիստի արձանագրման ձևի և բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում
1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը,
(...):
16.2.2. Միայն օրենքով սահմանված նվազագույն պահանջների նման խախտումը բավարար փաստարկ է նշելու, որ բազմամյա և փորձառու դատավորների կողմից դրանք կատարելն ունեցել է դիտավորություն:
16.3. 2026թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11։00-ին, նշանակված դատական նիստը սկսել է ժամանակին101, հնարավոր է ավարտված լինի ժամը 11։25-ին, քանի որ շենքի երրորդ հարկի պատուհանից դեպի բակ նայող ԲԴԽ դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանը բարևներով է փոխանակվել Դավիթ Հարությունյանից հարցազրույց վերցնող լրագրողների հետ, իսկ նույն օրը` ժամը 12.00-սահմաններում, «դատական կազմի» որոշ անձինք՝ դուրս են եկել ԲԴԽ շենքից, մի մասը ենթադրաբար չի էլ վերադարձել: Դատական նիստը չի ընդմիջվել. նշում չկա այդ մասին։
Ընդ որում` դատական նիստը ծանուցագրում նշված ժամին` ժամը 11.00-ին, սկսված լինելու մասին ապացույց102 է, թե դիմողի մոտ առկա ու ԶԼՄ-ների հրապարակումները, տեսաձայնագրությունները, թե դեպարտամենտից ստացված պատասխանը:
16.4. Այլ խոսքով` դիմողը ավելի վաղ հակված է եղել կարծելու, որ ամբողջ գործընթացը կրել է ձևական բնույթ, վարույթի վերանայումը կամ չվերանայելու մասին որոշմանը նախորդող դատավարական գործողությունները զուտ պատրանքային են եղել, ԲԴԽ անդամները չեն կարդացել գործի նյութերը, դրանք գտնվել են բացառապես ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի տիրապետության տակ, նա է կազմել և զուտ ստորագրման տվել արձանագրություններն ու որոշումները, որպեսզի մյուսներն անգործությամբ հնարավորություն ստանան շրջանցել ու անտեսեն օրինական ուժ ստացած վերջնական դատական ակտի պահանջները, այդուհանդերձ ԲԴԽ-ի այն արձանագրումների հաշվառմամբ, որ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով, հնարավորություն է տալիս փաստելու, որ խախտումները (իրականությունը չհամապատասխանող տեղեկությունների զեղչմամբ արձանագրության կազմումը, Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում չիրականացնելը, ստվերային արդարադատության մասին տպավորությունները փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, ՍԴ Որոշման անտեսումը` Սահմանադրությանը հակասող մեկնաբանությունների կատարումը` և անձի Սահմանադրական իրավունքների ոչ իրավաչափ միջամտությունը) կատարվել են համակատարմամբ, գործողությամբ ու հատկապես դատական նիստը նախագահող ու արձանագրությունը ստորագրած (կազմած) Արմեն Դանիելյանն է եղել հիշյալ գործընթացի պատասխանատուն և/կամ իրականացնողը, որից մասնակցություն են ունեցել որոշումը ստորագրած ԲԴԽ մյուս անդամները:
17. Վերոգրյալի արդյունքում է ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրել հակասահմանադրական մեկնաբանություններով ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական` 21.05.2024թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը:
I.5. Սահմանադրական դատարանում գործի երկրորդ քննությունը.
18. Դավիթ Հարությունյանը կրկին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
19. Դատավորի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշումը, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն կարգապահական հարցի վերաբերյալ որոշումը որի համաձայն՝ ենթարկելու դատավորին մեկնաբանությամբ, պատասխանատվության Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով՝ ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ ԳՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
I.6. Վարույթի քննությունը 2025-2026թթ` ՍԴ երկրորդ` 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշման հիման վրա
20. Դավիթ Հարությունյանը 28.10.2025թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին։
21. ԲԴԽ-ն գորավոր կամ բողոքարկման ընթացակարգով քննել է վերանայման դիմումը:
22. Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12. 12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42- Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
23. Դիմողը համապատասխան հերթականությամբ՝ ներկայացրել է բացարկի միջնորդություններ դատավոր և ոչ դատավոր անդամներին, դրանք չեն բավարարվել:
24. Բացարկի միջնորդություններ են հավելյալ կամ կրկին ներկայացվել նաև Երանուհի Թումանյանցին, Արմեն Դանիելյանին, Արթուր Աթաբեկյանին, որոնք մերժվել են:
25. Ներկայացվել են իրավունքները, ընթացակարգերը ամբողջ ծավալով պարզաբանելու միջնորդություններ, որոնք չեն պարզաբանվել:
ԲԴԽ-ն դատական նիստում նշել է, որ Դատավորը պետք է դիմի ԲԴԽ-ին նիստից դուրս` որպես վարչական մարմնի, սակայն դատական դեպարտամենտը ԲԴԽ-ի հանձնարարությամբ նշել է, որ չի կարող կամ իրավասու չէ պարզաբանել։
Պահանջվել է տրամադրել միջնորդությունները մերժելու որոշումները. ԲԴԽ-ն չի տրամադրել ու չի պատճառաբանել, թե օրենքի կամ օրենքի՝ որ դրույթներով չի տրամադրում մերժման որոշումները:
26. Ներկայացված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդություններն ունեցել են հետևյալ բովանդակությունը, օրինակները ստորև. 1. «1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.
«Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով՝ վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում»:
1.2. Այսինքն` Օրենսգիրքը հստակ սահմանում է, որ, եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին:
1.3. Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
1.4. Հարկավոր է նշել, որ Օրենսգիրքը, ինչպես և Սահմանադրությունը կամ որևէ այլ օրենք չի նախատեսում Խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության «նոր քննություն» իրականացնելու լիազորություն։ Ավելին, Օրենսգիրքը՝ հստակ սահմանում է նոր հանգամանքներով՝ վերանայելու հիմքերի առկայության դեպքում Խորհրդին պատվիրակաված լիազորություն՝ նոր որոշում կայացնելը։
1.5. Նկատի ունենալով, իրավական ակտը դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանելու համաիրավական կանոնը, հարկավոր է հաշվի առնել, որ քննարկվող իրավակարգավորման լեզվաբանական վերլուծությունը վկայում է, որ «Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում» ձևակերպումը կառուցված է միացական «և» կապակցությամբ, որը հայերեն իրավական լեզվում արտահայտում է ոչ իբրև այլընտրանքային, այլ որպես պարտադիր հաջորդական գործողությունների միասնություն։ Այսինքն՝ իրավադրույթը նախատեսում է մեկ ամբողջական իրավական հետևանք՝ նախորդ որոշման վերացում, որին անմիջապես և անբաժանելիորեն պետք է հաջորդի նոր որոշման կայացումը։ «Կայացնում է նոր որոշում» հատվածը չի կարող մեկնաբանվել որպես խորհրդի հայեցողական կամ հետաձգվող լիազորություն, քանի որ այն նույն նախադասության մեջ է և նույն սահմանվում է ձևով։ Նշվածից հետևում է, որ նորմը չի նախատեսում միջանկյալ փուլ, նոր քննություն կամ առանձին վարույթ սկսելու հնարավորություն. խորհրդի լիազորությունը սահմանափակվում է նախկին որոշման վերացմամբ և դրա փոխարեն՝ անմիջապես՝ նոր որոշման կայացմամբ։ Ցանկացած այլ մեկնաբանություն հակասում է՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի մաբանությանն ու օրենսդրի կամքին, իրավադրույթի՝ բառացի իմաստին և խաթարում է իրավական որոշակիության սկզբունքն ու դուրս գալիս օրենքով նախատեսված Խորհրդի լիազորությունների շրջանակից։
1.6. Ելնելով վերոգրյալից, գտնում եմ, որ միջնորդության նոր քննության փոխարեն Խորհուրդը պետք է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով դադարեցնի սույն վարույթով իրականացվող քննությունն ու կայացնի նոր որոշում Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։»
2. ՀՀ արդարադատության նախարարի՝ պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության, առանց դատավորի կարգավիճակի սահմանված կարգով՝ վերականգնման, նոր քննություն իրականացնելու վերաբերյալ
2.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է.
«Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով՝ վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: (...)»:
2.2. Այսինքն` Օրենսգիրքը հստակ սահմանում է, որ, եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։
2.3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին մասի համաձայն.
«Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք. (…)»։
2.4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով.
«6. Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝
(...)
5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները. (…)»։
2.5. Հատկանշական է, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը»:
2.6. Սույն վարույթով ստեղծված իրադրության նկատմամբ կիրառելի է դատավորի կարգավիճակ տրամադրելու Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգը, որպիսի կարգի պահպանմամբ կարգավիճակի չտրամադրումը հանգեցնում է ենթակա կարգապահական անձի, ում նկատմամբ քննարկման պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, սուբյեկտայնությունից զրկման, ինչով պայմանավորված սույն վարույթով հետագա քննությունն ընդհանրապես դուրս կլինի Խորհրդի լիազորությունների շրջանակից։ Հակառակ մեկնաբանման պարագայում Խորհուրդը կարող է քննության առարկա դարձնել դատավոր չհանդիսացող ցանկացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն (որպես ավելի հստակ օրինակ՝ նման մեկնաբանման պարագայում դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապահական վարույթը կարճվելու փոխարեն103 պետք է Խորհրդի կողմից քննության առնվեր ու կայացվեր ըստ էության որոշում՝ անկախ վերջինիս կողմից հրաժարկանի դիմում ներկայացնելու հանգամանքի)։
2.7. Այնուամենայնիվ, ըստ ԲԴԽ 12.12.2025թ. որոշման, Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը հնարավոր է անդրադառնալ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության (այսուհետ նաև՝ միջնորդության) նոր քննության արդյունքում:
2.7.1. Համանման որոշումներ են կայացվել դատավորներ Սուրեն Անտոնյանի և Արթուր Ստեփանյանի վերաբերյալ, տեղի են ունեցել նրանց վերաբերյալ դատական նիստեր, կայացվել են վերջնական որոշումներ, սակայն դրանցից որևէ մեկում անդրադարձ չի եղել դատավորների ընթացիկ (նախկին որոշումները՝ վերացնելուց մինչ կարգավիճակի դադարեցման ժամանակահատվածը) կարգավիճակի մասին:
2.7.2. Դատական նիստերում որևէ հաստատական դատողություններ այդ առումով չեն արվել նաև Խորհրդի կողմից դատավոր Ստեփանյանի՝ այդ մասին միջնորդության կապակցությամբ. եղել են բացառապես հարցադրումներ, հումորային արձանագրումներ, բայց որևէ պարզաբանում չի տրվել:
2.8. Կանխատեսելով Արդարադատության նախարարության ներկայացուցչի դիրքորոշումը քննարկվող հարցի կապակցությամբ, պետք է նշել, որ կարգապահական վարույթի շրջանակում նոր քննության ընթացքում դատավորի կարգավիճակի «հաստատումը» իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ անթույլատրելի է, քանի որ այն չունի որևէ հստակ օրենսդրական հիմք և հակասում է Օրենսգրքի կարգավորումներին, արդար դատաքննության և իրավական որոշակիության հիմնարար սկզբունքներին։ Իրավական ֆիկցիան կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ծառայում է ընթացակարգային տեխնիկական նպատակների՝ առանց նյութական իրավունքների վրա ազդելու, մինչդեռ դատավորի կարգավիճակը նյութական-իրավական բնույթի է և ուղղակիորեն առնչվում է դատական անկախությանը և անձի մասնագիտական իրավունքներին։ Կարգապահական վարույթի նոր քննության պայմաններում դատավորին «համարել» իր կարգավիճակը պահպանած առանց լիարժեք ընթացակարգի արդյունքում իրական վերականգնման, չի կարող դիտվել որպես խախտված իրավունքների վերականգնում, այլ ընդամենը ձևական մոտեցում է, որը քողարկում է նախորդ խախտումները՝ և ստեղծում է կրկնակի զոհայնացման իրավիճակ, ինչն անհամատեղելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների հետ։
2.9. Ելնելով վերոգրյալից, գտնում եմ, որ առանց սահմանված կարգով դատավորի կարգավիճակի վերականգնման քննության իրականացումը հակասում է գործող օրենսդրությանն ու Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով պետք է կայացվի որոշում Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին, կամ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ սույն վարույթով պետք է կայացվի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում։
3. ՀՀ արդարադատության նախարարի՝ պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության, առանց վաղեմության ժամկետների վերաբերյալ հստակ իրավակարգավորման, նոր քննություն իրականացնելու վերաբերյալ
3.1. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը։
Կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը՝ բարձր պահելու, կատարված՝ կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝
«դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները՝ դիտավորությամբ՝ կամ՝ կոպիտ անփութությամբ՝ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների»:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հարուցված կարգապահական մինչև կարգապահական տևողությունը վարույթի պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:
Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլն դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում։
Բացառիկ դեպքերում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն՝ նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն
«Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.
2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը»:
Օրենսգրքի 10-րդ հոդվածն արտացոլում է Սահմանադրական սկզբունքն առ այն, որ բոլոր հավասար են օրենքի և դատարանի առջև:
Դատարանի կողմից արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
3.2. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Այս սահմանադրական կարգավորման համատեքստում վկայակոչվում է Բարձրագույն դատական խորհրդի 03.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-80-Ո-Կ-21 որոշումը104։ ԲԴԽ անտարակուսելիորոն և հստակ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Խորհուրդն արձանագրում է, որ վերը նշված իրավանորմը (ժամկետին վերաբերող) հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ և կամայական կամ հայեցողական փոփոխության ենթակա չէ, եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված եռամսյա ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք:
(...)
Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի եռամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Տվյալ Դատավորին եռամսյա ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ։ Դատավորին արգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը: (...)»:
Կարող է արդյոք ողջամիտ հարց ծագել, թե արդյոք օրենքով սահմանված են հստակ ժամկետներ: Մենք գտնում ենք, որ ժամկետներ սահմանված են բացառապես վերը հիշատակված կարգավորումներում և այդ ժամկետները լրացել են:
3.3. Այդուհանդերձ, հարկ ենք համարում անդրադառնալ նաև ԲԴԽ մոտեցմանը, որը կիրառվել է Արթուր Ստեփանյանի գործով105, մեջբերվում է (տես 33-րդ էջից).
«Անդրադառնալով Միջնորդությունը Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը՝ Խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Ա.Ստեփանյանին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման՝ նոր հանգամանքի ի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է Օրենսգրքով սահմանված ժամկետներ պահպանմամբ ընդունված Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմամբ կիրառված նորմի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 22.04.2025 թվականին կայացված որոշմամբ ՀՀ սահմանադրության՝ մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում։ Միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված՝ կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի անքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը:»
Այսպես` այս պատճառաբանությունը թե վերանայման հիմքը՝ ծագել է նախկին որոշման` ՀՀ սահմանադրության մի շարք՝ հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում և ԲԴԽ-ն ժամկետների՝ պահպանմամբ՝ է նախաձեռնել՝ վերանայման վարույթը, թերևս չի վիճարկվում, սակայն արձանագրենք, որ թե այն, ոչ էլ այս դեպքում վերանայման վարույթն ավարտված է. կայացվել էր, այս գործով էլ կայացվել է համապատասխան` 2025 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը:
Ինչ վերաբերում է այն դատողությանը, թե «Միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով», ապա պետք է փաստել, որ դա թերևս ևս կարող է ընդհանրական առումով լինել ճշմարիտ դատողություն, սակայն այս դեպքում շրջանցվում է մեկ կարևոր հանգամանք, այն է. օբյեկտիվորեն ժամանակային գործոնի պայմանավորվածությունն ու կամ դրա առաջացումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե՝ հիմնված լինի զուտ տրամաբանության վրա ու դրա բացասական հետևանքները չի կարող դրվել դիմողի կամ կողմի վրա։
3.4. Հաջորդը` այն թե նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով՝ վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, դա բնականաբար օրենքով սահմանված ժամկետ է, սակայն դրանից ամենևին չի բխում թե հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով՝ պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Պատճառը հետևյալն է. այս հարցը կարգավորված է մասնավորապես Օրենսգրքի 157-հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով, ըստ որի ԲԴԽ-ն վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում ու եթե ԲԴԽ-ն նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին:
Մինչդեռ ԲԴԽ-ն իր որոշումները վերացնելուց հետո նոր որոշում չի կայացրել, դատավորին չի վերականգնել, սակայն «նոր քննություն» է իրականացնում։
Ավելին` Սահմադրական դատարանը ԲԴԽ-ի օրենքին տրված մեկնաբանություններն ու իրավակիրառ պրակտիկան ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելով, բնավ չի անդրադարձել ժամկետների հարցին կամ ԲԴԽ-ին չի շնորհել նոր ընթացակարգ կամ ժամկետներ, որոնք առավել ևս նախատեսված չեն օրենքով։
Ընդ որում` ԲԴԽ անդամ՝ Երանուհի Թումանյանցի 2026 թվականի հունվարի 16-ի դատական նիստում արված արձանագրումը, որով հղում էր կատարում՝ դիմողի վերաբերյալ՝ վերջին որոշման 35-րդ կետում արաձանագրածին, որն իր հերթին պարունակում է հղում ՍԴ 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-1114 որոշմանը վերաբերում է, օրինակ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին` եռաստիճան դատական համակարգի առկայությամբ կարգավորումների ու որևէ կերպ չի կարող չեզոքացնել դատական օրենսգրքի կարգավորումները:
Ի զուր չէ նշել, որ ԲԴԽ-ն արդեն 2-րդ անգամ է փորձ կատարում «ծաղկաքաղ» անել ՍԴ որոշումներում արձանագրածները` դրանցից դուրս բերելով առանձին բառեր. Վերջին անգամ` 2024թվականին, ՍԴՈ-1729 որոշման 3-րդ կետից վերցվել էր. (...) «Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում Դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով» նախադասությունն ու ենթադրել էին, թե ՍԴ-ն ԲԴԽ-ին առաջարկում է գրավոր կերպով՝ դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ընձեռել ու դրանով իսկ խախտումը վերացնել:
Առնվազն երկու անգամ ԲԴԽ կազմը ոչ թե օրենքի բացն է անտեսել կամ հակասահմանադրական օրենքի պատճառով խախտում կատարել, այլ սխալ է մեկնաբանել ու կիրառել Սահմանադրությունը, ինչը փաստվել է ՍԴ որոշումներով:
Այսքանով` բավարար է փաստելու, որ ԲԴԽ` Արթուր Ստեփանյանի գործով ընդունած դիրքորոշումը չի կարող կիրառելի չէ սույն վարույթի նկատմամբ։
3.5. Ավելնորդ չի լինի նշել, որ համանման իրավիճակում նմանատիպ դատողություն իրեն թույլ էր տվել նաև Ուկրաինյայի կառավարությունը` Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (CASE OF OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործով106:
Մասնավորապես` Դատավորը պնդել էր, որ իր նկատմամբ վարույթը պետք է ընթանար այն ընթացակարգով, որը պարունակում էր կարգապահական պատասխանատվության կիրառման վաղեմության ժամկետներ, և այդ երաշխիքը չկիրառելը խաթարել է արդար դատաքննությունը (տես՝ §132-133-րդ կետեր), իսկ կառավարությունը` Ուկրաինան, վիճարկում էր՝ բողոքը և փաստացի ասում էր հետևյալը. դատավորի կարգավիճակը ենթադրում է պատասխանատվություն, իսկ «երդման խախտումը» ծանր խախտում է, ուստի նման դեպքերում ժամանակային սահմանափակումներ (վաղեմության ժամկետներ) կիրառել չի կարելի (տես՝ §134-րդ կետ)։
3.6. Միևնույն ժամանակ վերադառանալով ներպետական կարգավորումներին` ԲԴԽ 03.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-80-Ո-Կ-21 որոշմանը ու դրանում ամրագրած դիրքորոշումներին, ապա ուղղակի մեջբերմամբ՝ կարելի է անել, մասնավորապես հետևյալ դատողությունը.
«Ժամկետներին վերաբերող իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ թե կամայական, թե հայեցողական փոփոխության ենթակա չէ, ու քանի որ օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, հակառակ մեկնաբանումն էլ չի օրինականության սկզբունքից։ Օրենքով ուղղակի նախատեսված եռամսյա ժամկետի վերջում ավարտված իրավական հետևանք չունենալու դեպքում վարույթը պետք է կարճվի, ինչպես արվել է այլ դատավորների դեպքում` բացառելով խտրական, կամայական վերաբերմունքը»:
3.7. Հավելյալ հարկ է նշել, որ ԲԴԽ այս մոտեցումն ամրագրված է նաև ավելի վաղ այլ երկրների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումներով:
Մասնավորապես` ՄԻԵԴ Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (CASE OF OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործով համանման փաստերի պայմաններում արձանագրումները107. Այսպես.
«137. Դատարանը նշել է, որ վաղեմության ժամկետները ծառայում են մի շարք կարևոր նպատակների, մասնավորապես՝ ապահովելու իրավական որոշակիությունը հստակությունն կանխատեսելիությունը, պաշտպանելու պատասխանողներին հնացած, ժամանակավրեպ պահանջներից, որոնց դեմ հնարավոր հակադարձելը կարող է դժվար լինել, ինչպես նաև կանխելու ցանկացած անարդարություն, որը կարող էր առաջանալ, եթե դատարաններից պահանջվեր որոշում կայացնել անցյալում տեղի ունեցած իր իրադարձությունների վերաբերյալ՝ և ապացույցների հիման վրա, որոնք ժամանակային հոսքի պատճառով կարող այնպիսի ապացույցների են լինել ոչ արդիական, անարժանահավատ կամ ոչ ամբողջական (տես՝ Stubbings and Others v. the United Kingdom, 22 hulquntՕpph 1996 p., § 51, Reports 1996-IV): Վաղեմության ժամկետները՝ հանդիսանում են՝ Պայմանավորվող պետությունների ներպետական իրավական համակարգերին բնորոշ ընդհանուր երևույթ՝ քրեական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ։
138. Ինչ վերաբերում է դիմումատուի գործին, ապա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2010 թվականին քննված փաստերը վերաբերում էին 2003 և 2006 թվականներին (տես վերևում՝ պարբերություններ 17–18)։ Հետևաբար` դիմումատուն հայտնվել էր բարդ դրության մեջ, քանի որ նա ստիպված էր իր պաշտպանությունն իրականացնել այնպիսի իրադարձությունների առնչությամբ, որոնց մի մասը տեղի էր ունեցել հեռավոր անցյալում։
139. Դիմումատուի գործով Բարձրագույն դատական խորհրդի որոշումից և Կառավարության ներկայացրած դիրքորոշումներից երևում է, որ ներպետական իրավունքը չի նախատեսում որևէ վաղեմության ժամկետ՝ դատավորին «երդման խախտման» հիմքով պաշտոնից ազատելու վարույթների համար։ Թեև Դատարանը նպատակահարմար չի համարում նշել, թե որքան պետք է լինի այդ վաղեմության ժամկետը, այնուամենայնիվ գտնում է, որ դատական իշխանությանը վերաբերող կարգապահական գործերում նման անսահմանափակ մոտեցումը լուրջ սպառնալիք է իրավական որոշակիության սկզբունքին։
140. Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։
(...)
181. Դատարանը նաև գտնում է, որ անհրաժեշտ դատավարական երաշխիքները չէին ապահովվել` համապատասխան նյութական իրավունքի կամայական կիրառումը կանխելու համար։ Մասնավորապես, ներպետական իրավունքը չէր սահմանում որևէ ժամկետ դատավորի նկատմամբ «երդման խախտման» հիմքով վարույթ նախաձեռնելու և վարելու համար։ Ինչպես վերևում քննարկվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համատեքստում, որևէ վաղեմության ժամկետի բացակայությունը կարգապահական մարմինների՝ հայեցողությունը դարձրել էր անսահմանափակ և խաթարել էր իրավական որոշակիության սկզբունքը:
182. Բացի այդ, ներպետական իրավունքը չէր սահմանում կարգապահական իրավախախտումների համար նախատեսված պատժամիջոցների համապատասխան սանդղակ և չէր մշակել կանոններ, որոնք կապահովեին դրանց կիրառումը համաչափության սկզբունքին համապատասխան։ Այն ժամանակ, երբ քննվում էր դիմումատուի գործը, կարգապահական իրավախախտումների համար նախատեսված էին միայն երեք պատժամիջոցներ՝ նկատողություն, որակավորման դասի իջեցում և պաշտոնից ազատում։ Այս երեք տեսակի պատժամիջոցները՝ քիչ հնարավորություն էին տալիս դատավորի նկատմամբ կիրառել համաչափ կարգապահական պատասխանատվություն։ Արդյունքում՝ իշխանություններին տրված էին սահմանափակ հնարավորություններ՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո հավասարակշռելու հանրային և մասնավոր շահերը։
183. Հարկ է նշել, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատժամիջոցների համաչափ կիրառման սկզբունքը ուղղակիորեն նշվում է Դատավորների կարգավիճակի վերաբերյալ Եվրոպական խարտիայի 5.1 կետում (տես վերևում՝ պարբերություն 78), և որ որոշ պետություններ այդ սկզբունքը ապահովելու համար սահմանել են պատժամիջոցների ավելի մանրամասն՝ հիերարխիա (տես վերևում՝ պարբերություն 82)։
184. Վերջապես, այս ոլորտում կարգապահական մարմնի անխուսափելի հայեցողության ամենակարևոր հակակշիռը պետք է լիներ անկախ և անկողմնակալ վերանայման հնարավորությունը։ Սակայն ներպետական իրավունքը նման վերանայման համար համապատասխան իրավական շրջանակ չէր սահմանել, և, ինչպես ավելի վաղ է քննարկվել, այն դիմումատուի համար գործնականում մատչելի չէր։
185. Հետևաբար՝ «երդման խախտում» իրավախախտման վերաբերյալ հետևողական և սահմանափակող մեկնաբանություն ապահովող ուղեցույցների և պրակտիկայի բացակայությունը, ինչպես նաև համապատասխան իրավական երաշխիքների պակասը հանգեցրել էին նրան, որ ներպետական իրավունքի համապատասխան դրույթները իրենց հետևանքների առումով դարձել էին անկանխատեսելի։ Այս համատեքստում կարելի էր ողջամտորեն ենթադրել, որ դատավորի կարիերայի ընթացքում ցանկացած պահի տեղի ունեցած գրեթե ցանկացած ոչ պատշաճ վարքագիծ կարող էր կարգապահական մարմնի ցանկության դեպքում մեկնաբանվել որպես «երդման խախտման» կարգապահական մեղադրանքի բավարար փաստական հիմք և հանգեցնել նրա պաշտոնից ազատմանը»:
3.8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն, որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վերոշարադրյալ իրավական նորմերի և Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրմամբ կատարված վերլուծությունից բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը, որպես կանոն, կարող է հարուցվել դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ՝ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո:
Իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը որպես կանոն քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում, որը բացառիկ դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով։
Ավելին՝ օրենսդիրը սահմանել է նաև, որ վարույթը հարուցած մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները խախտելը հիմք է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու համար, եթե իհարկե դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:
Այլ կերպ ասած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդել է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը, քանի որ վերոնշյալ իրավական կարգավորումների` համատեքստում` անվիճելի է, որ տվյալ ժամկետների նախատեսումն ինքնանպատակ չէ և օրենքով սահմանված հստակ ժամկետների պահպանումը բխում է օրինականության սկզբունքից ու յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։
39. Սույն դեպքում՝
Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի 07.04.2023 թվականի հրապարակումը, որի առթիվ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023 թվականին ներկայացրել է զեկուցագիր,
ՀՀ արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին,
2023 թվականի հուլիսի 3-ին բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվել և 2023 թվականի հուլիսի 26-ին հրապարակվել է որոշում, ըստ որի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են,
Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան,
Սահմանադրական դատարանը 2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ- 1729 որոշումը,
Դավիթ Հարությունյանը՝ 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը,
ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին,
Դավիթ Հարությունյանը կրկին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան,
Սահմանադրական դատարանը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ- 1791 որոշում, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. ԳՍահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ հոդվածի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին,
Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու վերաբերյալ» 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայնվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ՝ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով ժամկետը չի եղել կասեցված մասնավորապես նաև Օրենսգրքի 147-րդ հոդվածի իմաստով. Դավիթ Հարությունյանը չի բացակայել արձակուրդի, անաշխատունակություն, գործուղման և այլ պատճառներով, որը թույլ կտար ԲԴԽ-ին այդ ժամանակահատվածով երկարաձգել վարությի տևողությունը, օրենքով սահմանված աամկետը: Բնականաբար դատավորի` Դավիթ Հարությունյանի ժամանակահատվածի հիմքերի վերաբերյալ բացակայության տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին պետք է տրամադրեր և դատարանի նախագահը, սակայն այդպիսիք բնականաբար չկան:
3.10. Ամփոփելով վերոգրյալը և արձանագրելով, որ 13.01.2026 թվականի դրությամբ Դավիթ Հարությունյանին վերագրված ենթադրյալ խախտումը՝ վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո անցել է շուրջ երկու տարի ինը ամիս, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում ստանալու պահից՝ ավելի քան երկու տարի յոթ ամիս, ու հիմք ընդունելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները և դրանց վերաբերյալ ՄԻԵԴ ու Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ստեղծված փաստացի իրավիճակը՝ գտնում ենք, որ ցանակացած մեկնաբանման դեպքում լրացել են Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով կահմանված վերոշարադրյալ բոլոր ժամկետները, ինչը հիմք է վարույթ հարուցած մարմնի միջնորդությունն առանց քննության թողնելու կամ այն մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու համար, որը բխում է օրինականության սկզբունքից և հետապնդում է իրավաչափ նպատակ, իմպերատիվ է և չի կարող հայեցողական ու կամայական մեկնաբանվել ինչպես արձանագրել է ԲԴԽ-ն իր նախկինում կայացված` վերը հիշատակված որոշումներում։
Այլապես` գործ ունենք խտրական, կամայական վերաբերմունքի հետ:
3.11. Ավելին՝ վերոնշյալ ժամկետները լրացած լինելու պայմաններում կարգապահական վարույթի քննությունը՝ շարունակելը և դրա արդյունքում որևէ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի համատեքստում կարգապահական վարույթ քննող մարմնի հայեցողությունը դարձնում է մասնավորապես՝ անսահմանափակ, կամայական և խաթարում է իրավական որոշակիության սկզբունքը։
Հակառակ մեկնաբանման պայմաններում ստացվում է, որ դատավորի պաշտոնավարման տարիների ընթացքում տեղի ունեցած դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը կարող է տարիներ անց կարգապահական վարույթ քննող մարմնի ցանկության դեպքում մեկնաբանվել որպես կարգապահական խախտման համար բավարար փաստական հիմք և հանգեցնել նրա պաշտոնից ազատմանը՝ առանց հաշվի առնելու այդ ենթադրյալ խախտման ժամանակավրեպ և ոչ արդիական, իսկ դրա հիմքում ընկած ապացույցների՝ արդեն իսկ ոչ արդիական, ոչ այդքան արժանահավատ՝ կամ ոչ ամբողջական լինելը, որպիսի պայմաններում չի ապահովվում իրավական որոշակիությունը, հստակությունն ու կանխատեսելիությունը:
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի 11.11.2025 թվականի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշմանը, թե. «որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով՝ պայմանավորված՝ կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը», ապա հարկ է նկատել, որ այդ մեկնաբանումը չի բխում ինչպես նշված որոշման մեջ նշված Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի (CASE OF OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործով կայացված վճռից, և տվյալ դեպքում փորձ է կատարվել կիրառել ժխտողական–մանիպուլյատիվ պատճառաբանում՝ Սահմանադրական դատարանի որոշման հղումով փորձելով օրենսդրորեն չնախատեսված լիազորություն վերագրել ինքն իրեն, ինչն իր բնույթով թույլատրելի մեկնաբանում չէ և խախտում է իրավական որոշակիության ու օրինականության սկզբունքները: Նման մեկնաբանման խախտումն ակնառու է հատկապես ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի փաստազուրկ համատեսքստում։
Այլ կերպ՝ ԲԴԽ կողմից կիրառված մեկնաբանությունը, մեթոդաբանությունը չի կարող թույլատրելի դիտարկվել, քանի որ դատարանը, հղում անելով նպատակահարմարությանը, անտեսելով օրենսդրական ուղղակի կարգավորումները ժամկետների առումով՝ փաստացի վերափոխել է օրենսդրի կամքը:
Բացի այդ ժխտողական պատճառաբանումը ենթադրյալ բացասական հետևանքների հիմքից բխեցնելով օրենսդրորեն չնախատեսված լիազորություն վերագրումը հակասում է ՍԴ և ՄԻԵԴ պրակտիկային՝ ըստ որի դատական լիազորությունները չեն կարող բխել ոչ օրենսդրական լռությունից, ոչ էլ նպատակահարմարությունից։
3.12. Ելնելով վերոգրյալից, գտնում եմ, որ շարադրված վերլուծությամբ, պետք է կայացվի ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում։
4. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ` ներկայացված միջնորդությամբ վերագրվող կարգապահական կանոնների ու դատավորի խոսքի ազատության իրավունքի համադրելիության վերաբերյալ:
4.1. Միջնորդության համաձայն, Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կատարմանն է վերագրվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներ։ Մասնավորապես
«1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ գերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախությանն ու անաչառությանն վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց
(...)
5) զերծ մնա դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.
(...)
8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը.»։
4.2. Ելնելով կարգապահական վարույթի քննության ներկա փուլից, գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր ու հիմնավորումներ կայացնելու ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում, նկատի ունենալով վերագրվող արարքի նկարագրության հրապարակված լինելու և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների կողմից տրված պարզաբանումները՝ ստորև բերվող հիմնավորմամբ։
4.3. Քննարկվող կարգապահական կանոնների բովանդակության ուսումնասիրության ու կիրառության տեսանկյունից՝ առանցքային նշանակություն ունի 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում Եվրոպայի Դատավորների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) ընդունած թիվ 27 (2024) ուղենիշային եզրակացությունը (կարծիքը)։108
Համաձայն փաստաթղթի 26-րդ կետի
«Դատավորներն ունեն ազատորեն արտահայտվելու իրավունք համաձայն ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի, ինչը նաև սահմանված է Թիվ 25 (2022) կարծիքում։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքների օրինական իրականացումը չպետք է առաջացնի կարգապահական պատասխանատվություն: Ազատորեն արտահայտվելու իրավունքը ներառում է դատավորների՝ իրենց կամ իրենց գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթների մասին՝ հրապարակայնորեն խոսելու իրավունքը։
Կարգապահական պատասխանատվության հիմքերը չպետք է խախտեն նաև դատավորների՝ ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը»։
4.4. Ուշադրության է արժանի նաև ԵԴԽԽ No. 25 (2022) ուղենիշային եզրակացությունը (կարծիքը)109, որի 53-րդ կետով ուղիղ նախատեսվում է.
«Կարևոր է, որ դատական իշխանությունը ապահովի այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա դատավորներին հանդես գալ քննադատական դիտարկումներով, հատկապես հիերարխիկ կառուցվածք ունեցող դատական համակարգում, որտեղ դատավորները առաջխաղացման հարցերում կախված են ավելի բարձր պաշտոն զբաղեցնող գործընկերների գնահատականներից»։
4.5. Այս առումով հատկանշական է ու առավել արդիական կարևություն է ստանում ԵԴԽԽ կարծիքների մասին Բարձրագույն դատական խորհրդի օրեր առաջ՝ 09.02.2026 թվականին ԲԴԽ-13-ԱՈ-3 որոշմամբ ընդունած գնահատականը:
Այլ կերպ՝ ԲԴԽ-ն ԵԴԽԽ կարծիքների ու բանաձևերի վերաբերյալ՝ հիշատակված որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«Հաշվի առնելով, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ-պետությունների համար դառնում են հանձնարարականներ (recommendations), նպատակ հետապնդելով անդամ- պետություններում ապահովել միասնական (unification) դատական քաղաքականություն, հաշվի առնելով, որ այդ եզրակացություններում (կարծիքներում) ամրագրված դրույթները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իշխանության թևերի հետ հարաբերակցությանը, դատական համակարգի ձևավորման և գործառույթների արդյունավետության բարձրացմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորի կարգավիճակին, նրա ընտրության, աշխատանքի գնահատման, սկզբնական և շարունակական վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրներին և ղեկավարվելով (...)»:
4.6. Մեջբերվածից ակնհայտ է դառնում, որ Խորհրդի կողմից ճանաչվել է ԵԴԽԽ հեղինակությունն կարևորվել դրա եզրակացությունների (կարծիքների) կիրարկումն ի թիվս այլնի նաև կարգապահական վարույթների քննության նկատմամբ։
Այլ կերպ՝ ԲԴԽ-ն ստանձնել առնվազն պատրաստակամություն համապատասխանեցնելու և բարեփոխելու իր՝ նաև կարգապահական հարցերի քննության պրակտիկան Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի և չափանիշներին համահունչ:
Ավելին՝ այդ նպատակով խորհրդի դատավոր անդամ Մերի Համբարձումյանը գործուղվել է ԵԴԽԽ՝ ներկայացնելու ՀՀ դատական իշխանությունը։
4.7. Վերոգրյալի համատեքստում պետք է արձանագրել, որ Խորհրդի կողմից ԵԴԽԽ եզրակացությունների հեղինակության ճանաչումն ու դրանց նշանակության շեշտադրումը չի կարող ունենալ զուտ հռչակագրային բնույթ։ Եթե Խորհուրդը իր իսկ որոշմամբ՝ արձանագրում է, որ ԵԴԽԽ կարծիքները ի վերջո դառնում են անդամ պետությունների համար հանձնարարականներ և միտված են դատական քաղաքականության միատեսակության ձևավորմանը, ապա նման գնահատականը տրամաբանորեն ենթադրում է դրանց բովանդակային կիրառություն կոնկրետ վարույթներում, հատկապես այն դեպքերում, երբ քննարկվում են դատավորի արտահայտման ազատության կարգապահական պատասխանատվության սահմանները։
Հակառակ դեպքում, ելնելով որոշման բովանդակությունից, կստացվի, որ, եթե ԲԴԽ որոշումը զուտ հռչակագրային կամ ձևական բնույթ ունի, ապա ենթադրվում է, որ Խորհուրդը չի կիսում նույն արժեքներն ու առկա չէ ձգտում բարելավելու պրակտիկան՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական լավագույն փորձին կամ ազգային դատական խորհուրդը նշված կետի հետ կապված ունի առանձին վերապահում կամ հատուկ կարծիք, որը ժամանակին արտահայտել է քննարկումների, կարծիքի ընդունման ընթացքում:
4.8. Մասնավորապես, ԵԴԽԽ թիվ 27 (2024) կարծիքի 26-րդ կետում հստակ արձանագրվում է, որ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտման ազատության օրինական՝ իրականացումը չպետք է առաջացնի՝ կարգապահական պատասխանատվություն, և որ այդ իրավունքը ներառում է նաև դատավորների՝ իրենց կամ գործընկերների նկատմամբ՝ իրականացվող կարգապահական վարույթների մասին հրապարակայնորեն խոսելու իրավունքը։ Նշվածից հետևում է, որ ԵԴԽԽ-ի արձանագրած ու ԲԴԽ-ի համար ընդունելի մոտեցմամբ փաստացի թույլատրելի է համարվում ցանկացած դատավորի կողմից մեկ այլ դատավորի կամ դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթների վերաբերյալ քննադատական խոսքի հնչեցումը՝ անկախ վարույթի փուլից կամ քննադատության ձևից:
Այլ կերպ ասած՝ արտահայտման ազատության պաշտպանությունը չի սահմանափակվում ընթացիկ վարույթների վերաբերյալ ընդհանուր դիտարկումներով, այլ ընդգրկում է նաև կարգապահական վարույթի արդյունքում կայացված վերջնական որոշումների քննադատության թույլատրելիությունը։
Հետևաբար, Խորհրդի կողմից նշված փաստաթղթի կարևորումը պետք է գործնական դրսևորում ստանա նաև սույն վարույթում` համապատասխան որոշման կայացման միջոցով, որով կապահովվի արտահայտման ազատության երաշխիքների պատշաճ հաշվառումը և կբացառվի այնպիսի մեկնաբանություն, որը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության` ԵԴԽԽ ձևակերպած չափանիշներին հակասող հիմքով։
Այլ կերպ, ԵԴԽԽ կարծիքների հեղինակության ճանաչումն առանց դրանց բովանդակության կիրառման կվերածվի ձևական հղման, մինչդեռ դրանց նպատակն է և ապահովել ուղղորդել կարգապահական մարմինների գործելակերպը դատավորների հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։
4.9. Հատկանշական է նաև, որ ԵԴԽԽ հիշատակված կարծիքները բխում են ՄԻԵԴ ձևավորած կայուն նախադեպային իրավունքից ու պարունակում են ուղիղ հղումներ ՄԻԵԴ կողմից կայացված որոշումների վրա, ինչպիսիք են օրինակ՝ Կուդեշկինան ընդդեմ Ռուսաստանի (26.02.2009, դիմում համար 29492/05), Բական ընդդեմ Հունգարիայի (ՎՊ), 23.06.2016, դիմում համար 20261/12), Էմինաաղօղլուն ընդդեմ Թուրքիայի (դիմում համար՝ 76521/12)։
4.10. Այսպիսով, ՄԻԵԴ՝ նախադեպային իրավունքի ու ԵԴԽԽ կարծիքների ուժով դատավորի կողմից՝ քննադատական խոսքի հնչեցումը չպետք է գնահատվի իբրև խոսքի ազատության իրավունքի սահմանափակման տիրույթում գտնվող և հետևապես կարգապահական պատասխանատվություն առաջացնող, հետևաբար Դավիթ Հարությունյանի խոսքը, միջնորդություն ներկայացրած կողմի մեկնաբանմամբ անգամ, չէր կարող և չպետք է գնահատվեր իբրև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-ող կետերով նախատեսված կանոնների խախտում նկատի ունենալով վկայակոչված պատճառաբանությունները։ Այս առումով հատկանշական է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կանոնի խախտումն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող, քննարկման առարկա միջնորդության համատեքստում, և ուղղակիորեն փոխկապակցված է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոնների գոյության հետ, որոնց մասով սույն դեպքում կանոնի խախտման բացակայությունն արձանագրելու համար բավարար փաստարկներն արդեն իսկ շարադրվել են։
4.11. Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ դատավորի կողմից միջնորդությամբ նկարագրված քննադատությունը հնչեցնելը չի կարող առաջացնել կարգապահական պատասխանատվություն Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոնների ենթադրյալ խախտման հիմքով, հաշվի առնելով դատավորների խոսքի ազատության սահմաններում քննադատական խոսքի թույլատրելիությունն ըստ ԵԴԽԽ վկայակոչված կարծիքի։
Նշվածի հաշվառմամբ, գտնում եմ, որ սույն վարույթով քննվող Միջնորդությամբ ներկայացված փաստերն ու վերլուծությունը չեն պարունակում քննարկվող իրավադրույթներով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, ինչն իր հերթին բացառում է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կանոնի խախտման հնարավորությունը։
4.12. Ելնելով ամբողջ վերոգրյալից, գտնում եմ, որ շարադրված վերլուծությամբ, պետք է կայացվի ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ՝ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում։
5. 2026 թվականի փետրվարի 3-ին էլ ներկայացվել է վարույթը կարճելու մասին որոշում, որը հիմնված է եղել ի թիվս այլոց վարույթի մասնակիցների շահագրգռվածության, այդ թվում՝ իրավական շահագրգռվածության հարցի, շահերի բախման, լիազոր մարմնի կողմից իրեն հասցեագրված հաղորդման հիման վրա միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնելու անհնարինության (անօրինականության), և այլն մասին։
Ընդ որում` Դատավորի միջնորդությամբ քննվող դռնփակ նիստի ձայնագրությունից «անհետացել» էին միջնորդության համար էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ, ապացույցներ (քաղաքապետի որոշումներ, հայատարարագրեր) ու դրանց վերլուծություն, որոնք անհերքելիորեն ապացուցում էին նախարարի և ԲԴԽ նախագահի անձնական, ֆինանսական անվիճելի փոխկապակցվածությունը:
Ընդ որում` քաղաքապետի որոշումներն այն փաստաթղթերն են եղել, որոնց վկայակոչման և վերլուծության ընթացքում 2026թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցած Դատավորի միջնորդությամբ քննվող դռնփակ նիստի ձայնագրությունից «անհետացել» էին, և կողմը դրանք ներկայացնելու ու այդ մասին խոսելու հնարավորություն է ստացել միայն բարձրաձայնելու, պնդելուց հետո` փետրրավրի 16-ին: (տես նիստի դրանք արձանագրությունն ու Ա.Աթաբեկյանին հայտնված բացարկի բովանդակությունը։
Առավել հատկանշական է այն, որ Դատավորը պարբերաբար միջնորդել է ստանալ գործում առկա նյութերի պատճենները` համարակալված, ցուցակագրված ու կարված վիճակում, սակայն 2026թվականի փետրվարի 17-ին, ծանոթանալով գործի նյուեթերին, պարզել է, որ հիշատակված միջնորդությունն ու կից փաստաթղթերը, ի տարբերություն մյուս փաստաթղթերի, կարված, համարակալված ու ցուցակագրված չեն:
2026 թվականի փետրվարի 18-ին Դատավորը հարկադրված վճարել է պետտուրք, ու կրկին ներկայացրել՝ գործի նյութերը համարակալելու, ցուցակագրելու և դրանց պատճենը ստանալու միջնորդություն։
II. Միջնորդության, գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, ապացույցները և դրանց վերլուծությունը,
ա) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը նախաձեռնած առանձին դերակատարների կենսագրական տվյալները` նյութական և այլ փոխկապակցվածության, շահերի բախման մասին վերլուծությունը սույն վարույթի համատեքստում.
1. 2021 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը Կարեն Անդրեասյանը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարար։
2. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ընտրվել է բարձրագույն դատական խորհրդի անդամ` ժամանակային էական փոփոխության բացակայությամբ (առանց «cooling period»-h):
Ընդ որում` տվյալ պահին վարույթի «նոր քննության» ընթացքում, արդարադատության նախարարությունը դատական օրեսգրքի օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, ըստ որի արգելվում է ԲԴԽ անդամ դառնալ, եթե անձը եղել է կուսակցական, քաղաքական գործիչ, քաղաքական պաշտոն է զբաղեցրել և այլն։
Այսինքն` պետությունն ընդունում է դրա միջազգային չափանիշների կարևորությունը և քաղաքականության միտվածությունն այդ ուղղությամբ է ընթանում110։
3. 2022 թվականի հոկտեմբերի 7-ին` հաջորդ օրը, ԲԴԽ անդամների կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։
4. 2022 թվականի հուլիսից-սեպտեմբեր` այսինքն ԲԴԽ պաշտոնավարումը ստանձնելուց օրեր առաջ, եղել է իշխող կուսակցության անդամ, կուսակցության Կենտրոն վարչական տարածքային կառույցի ղեկավար111։
5. 2024 թվականի նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել վարչապետի խնդրանքով, իսկ ամիս առաջ խոսնակի միջոցով հաստատել էր պաշտոնավարումը մինչև 2027թ. հասցնելու մտադրության մասին112։
Ընդ որում` պաշտոնից հրաժարվելու մտադրության բացակայությունը հաստատել էր նաև անձամբ՝ խոսնակից հետո` հրաժարականից օրեր առաջ` նոյեմբերի 6-ին լրագրող Վահե Մակարյանի հարցազրույցում։113
Շատ ավելին` հրաժարականի մասին խոսակցությունները որակել է սուտ, որին պետք չէ հավատալ:
Դեռ ավելին` նշված հարցազրույցում փորձել է հայտնել այլուրեքությունն հանրային հեռուստաընկերությունում դատավորների վերաբերյալ տեսանյութեր պատվիրելու հարցը` հարցը ըստ էության բարդելով իր անմիջական ենթակայությամբ գործող դեպարտամենտի վրա: Նույն հարցազրույցում ըստ էության ոչ թե հերքել այլ փաստել է, որ կան քաղաքական գործեր։
Սույն հարցազրույցի` Դատավորին առավել վերաբերելի հանգամանքն էլ եղել է այն, որ շեշտել է, որ, երբ ինքը վեթինգ է արել, հասարակությունը իրենից դժգոհ է եղել։
Ավելին` նշում է, որ իրեն հանրությունը Գթուքումուրգ է անում, երբ անում է վեթինգ, երբ անում է «մաքրում», երբ կարգապահական պատասխանատվության է ենթարկում, որով տարանջատում է նշված գործընթացները:
Ավելին էլ` նշում է, որ որպես քաղաքական գործիչ դատավորներին անվանել է ավազակներ ու վեթինգի թվեր է ասել, իսկ հարցազրույցի պահին կաշկանդված է։
Ավելին` նույն հարցազրույցում շեշտել է, որ նախկին պաշտոնը` նախարար լինելն օգնել է իր ԲԴԽ նախագահի աշխատանքում և 80 տոկոսով վեթինգն արել է:
Իմիջայլոց` լրագրողի հարցը, որ Գրիգոր Մինասյանի հետ տնօրինում է եկամուտներ ու գույք, չի հերքել:
Ու վերջապես` Անդրեասյանը կրկին շեշտել է, որ միշտ բոլոր պաշտոններում եղել է ու խոսում է ազնիվ:
6. 2025 թվականի օգոստոսի 30-ից Կարեն Անդրեասյանը հանդիսանում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ114. Պաշտոնական նոր կենսագրության մեջ բացակայում է ԲԴԽ պաշտոնավարման որևէ տվյալ (պատճառը հնարավոր է տեխնիկական վրիպակ է կամ օրենսդրական արգելքի խնդիր. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել՝ խորհրդատվություն՝ կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով։ Իսկ նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով՝ Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան):
7. Դրան զուգահեռ նրա անմիջական ենթակայությամբ նախկինում երկար տարիների աշխատակից, նրա շնորհիվ կամ միասին, համաժամանակյա առաջխաղաղացումներ արձանագրած, նրա հետ սերտաճած Երանուհի Թումանյանցը եղել է նաև արդարադատության փոխնախարար, ապա Կարեն Անդրեասյանի հետ նույն օրը դարձել ԲԴԽ անդամ, 2024 թվականի վարույթով զեկուցող դատավոր, այժմ՝ ԲԴԽ անդամ։ Երանուհի Թումանյանցը ընթացիկ օրվա դրությամբ Դատավորի վերաբերյալ արդեն իսկ կայացրել է 2 (երկու) հակասահմանադրական որոշում:
8. Նույն ժամանակահատվածում` Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ընթացքում, փոխնախարարներ են նշանակվել Արմենուհի Հարությունյանն ու Բալյանը, ովքեր ստորագրություններ են դրել վարույթում առկա փաստաթղթերում:
9. Դրան զուգահեռ Գրիգոր Մինասյանը 2012-2022 թվականներին և այսօր հանդիսանում «էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ համասեփականատեր տնօրենը, որի համասեփականատեր (վարույթի հարուցման պահին նաև տնօրեն) է հանդիսանում նաև ԲԴԽ նախագահի մերձավոր ազգականը` կինը:
10. 2022 թվականի հունվարից դեկտեմբեր Գրիգոր Մինասյանը Երանուհի Թումանյանցի հետ հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի տեղակալ։
11. 2022թվականի դեկտեմբերի 26-ին Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար` պաշտոնավարելով մինչ 2024 թվականի հոկտեմբերի 2-ը115։
12. Անդրեասյանի և Մինասյանի միջև կապի մասին տեղեկությունները հաստատվում են ինչպես դատավոր Անտոնյանի գործով ՄԻԵԴ որոշմամբ, այնպես էլ հենց Անդրեասյանի հրապարակային խոսքով, ըստ որի «Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաև եղել ենք գործընկերներ: Իմ վստահելի անձն է, ես կարող եմ վկայել, որ իմ և նրա, և նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»116։
Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով Մինասյանին իր տեղակալ նշանակելու հարցին, շեշտել է, որ ռիսկեր չեն պարունակվում և ցանկացած պաշտոնյա, այդ թվում՝ Մինասյանը, որևէ ձևով՝ թերանալու դեպքում առաջինը կհեռանա պաշտոնից:
Պակաս ուշագրավ չէ դատավոր Ս.Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ դատական նիստում այդ մասին ԲԴԽ նախագահի հայտարարությունն առ այն, որ իր և Նախարարի հարաբերությունները հանրահայտ փաստեր են։
13. Դատավորի՝ վերաբերյալ՝ սկզբնական փաստաթուղթը` զեկուցագիրը կազմել է արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը, ով մինչ այդ հանդիսացել է Կարեն Անդրեասյանի (մերձավոր ազգականի) հետ փոխկապակցված կազմակերպության լրատվամիջոցի (shabat.am, այժմ Shabat.news) խմբագիրը։117 Փոխկապակցվածությունը հիմնավորվում է թե ԲԴԽ նախագահի ու նրա մերձավոր ազգականի հայտարարագրով, թե հանրամատչելի տեղեկատվությամբ նշված կազմակերպության գտնվելու վայրի առումով։ Փոխկապացկվածությունը երևում է նաև Գրիգոր Մինասյանի հայտարարագրով, ըստ որի տարածքի վարձավճար է ստանում նշված կազմակերպությունից։ Նույն վարձավճար ստանալու մասին տեղեկությունը՝ հնարավոր է վերաբերի նաև Կարեն Անդրեասյանի մեկ այլ մերձավոր ազգականի կողմից` հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետերի համապատասխան որոշումները։118
Ընդ որում՝ քաղաքապետի որոշումներն ու հայտարարագրերն այն փաստաթղթերն են, որոնց վկայակոչման և վերլուծության ընթացքում 2026թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցած Դատավորի միջնորդությամբ քննվող դռնփակ նիստի ձայնագրությունից «անհետացել» էին:
14. Դատավորները վերաբերյալ կարգապահական միջնորդությունը ԲԴԽ-ում նախարարության կողմից ներկայացնող` Գ.Մինասյանի խորհրդականը եղել է Արտյոմ Սուջյանը119, ով մինչ այդ աշխատել է նրանց պատկանող իրավաբանական ընկերությունում, իսկ վարույթի պահին Կարեն Անդրեասյանի հետ պաշտոնավարում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։
Նախկին նախարար Գ. Մինասյանը (այսուհետ նաև` Նախարար) և նախկին Խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի (այսուհետ նաև` ԲԴԽ նախագահ) մերձավոր ազգականը (Ե.Ա.-ն) հանդիսացել, հանդիսանում են միևնույն առևտրային կազմակերպության՝ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի (այսուհետ իրավաբանական գրասենյակ)` համապատասխանաբար՝ 60 %-ի և 40 %-ի բաժնետերեր: Ընդ որում, տվյալ ընկերության բաժնեմասը խորհրդի նախագահի կինը ձեռք է բերել դեռևս 2012 թվականի մայիսի 21-ին, նվիրատվության կարգով, նվիրատու Գրիգոր Մինասյանից (նախկին Նախարարից)։
15. 2022 թվականին Նախարարը ստացել է աշխատավարձ, որը կազմում է 13 476 985 ՀՀ դրամ, մինչդեռ «ԷՅ ԷՄ իրավաբանական ընկերությունից» նույն տարում ստացել է 17 399 999 ՀՀ դրամ: Այսինքն` ընկերությունից, որի տնօրենը Կարեն Անդրեասյանի կինն է, նախարարը ստացել է ավելի շատ գումար, քան նրա աշխատավարձն է։ Ինչպես պարզվել է հետագայում` 2024 թվականին, դատավոր Հարությունյանի վարույթի քննության ժամանակահատվածում` 2023 թվականին, Գրիգոր Մինասյանը պետությունից աշխատավարձ է ստացել 20.9 մլն դրամ, իսկ Կարեն Անդրեասյանին համասեփականությամբ պատկանող ու ղեկավարած կազմակերպությունից` իրավաբանական ընկերությունից» որպես տարածքի վարձավճար 21.5 միլին դրամ ու 47.1 միլիոն դրամ նույն ընկերությունից որպես շահաբաժին120: «Կարեն Անդրեասյանի մերձավոր ազգականը, ըստ գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրի՝ միայն 2023թ. ընթացքում նույն ընկերությունից որպես շահաբաժին ստացել է 31 մլն 412 հազ դրամ։
15.1. Համեմատության համար պետք է փաստել, որ 2022 թ. շահաբաժինը եղել է մոտ 4 մլն 117 հազ. դրամ: Խոշոր շահաբաժին ստացել է նաև ընկերության համասեփականատեր Գրիգոր Մինասյանը: Նա 2023թ. ստացել է 47 մլն 117 հազ. դրամ, իսկ 2022-ին` 6 մլն 175 հազ.»:
Այս առումով առավել ուշագրավ է ԲԴԽ նախագահի 2025թվականի հայտարարագիրը, ըստ որի, մասնավորապես աշխատանքից` ԲԴԽ-ից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո աշխատավարձ է ստացել նույն իրավաբանական ընկերությունից և գումար է ստացել Նախարարի տարբեր գույքերի համասեփականատեր մեկ այլ անձից` իր մեկ այլ մերձավոր ազգականից121:
Վերոգրյալը հավելյալ ու կրկին անգամ խոսում է նրա մասին, որ նշված անձը թե մինչ պետական պաշտոն ստանձնելը և թե պաշտոնավարման ընթացքում (մասնակցելով՝ կազմակերպության խնջույքներին122) և թե պաշտոնավարումից հետո (այդտեղ գործի ընդունվելով ու աշխատավարձ ստանալով) անքակտելի կապված է նշված` նախկին նախարարի հետ համասեփականությամբ պատկանող իրավաբանական գրասենյակի, համատեղ գույքերի ու համատեղ եկամտի աղբյուրների հետ:
15.2. Պաշտոնավարման ընթացքի առումով ստացված եկամուտների մասով հարկ է նշել, որ ՀՀ գործող քաղաքացիական օրենսդրության համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը, այսինքն՝ քննարկվող բաժնեմասից շահաբաժին (տնտեսական շահ) ստանալու իրավունքների նկատմամբ Խորհրդի նախագահ Կ.Անդրեասյանի կապն ամենևին էլ սահմանափակված չէ մեկ մերձավոր ազգականի՝ տվյալ ընկերության բաժնեմասի սեփականատեր հանդիսանալու և շահաբաժին ստանալու հանգամանքով, Նախարար Գ.Մինասյանի (կողմի) հետ Խորհրդի նախագահի (դատավորի) ընդհանուր տնտեսական շահը նաև անմիջական է, քանի որ կնոջ շահաբաժնի 50 %-ն ուղղակի Կ.Անդրեասյանի սեփականությունն է (կնոջ շահաբաժնի այդ մասի նկատմամբ նա օրենքի ուժով ունի սեփականության իրավունք):
Գրիգոր Մինասյանը և Կարեն Անդրեասյանը՝ անձամբ կամ մերձավոր ազգականների միջոցով համատեղ տնօրինել են նաև այլ գույք։
15.3. 2023 թվականի հունիսի 27-ին, երբ ԲԴԽ-ն Դատավորի գործով եղել է խորհրդակցական սենյակում, մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հունիսի 23-ին, որը համընկնում է նաև մյուս դատավորների վերաբերյալ քննվող կնքված պայմանագիրը ու կնքել բաժնեմասի՝ հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր: Հարկ է նկատել, որ դրանից օրեր առաջ այդ մասին բարձրաձայնվել էր դատական նիստում:
15.4. Ընդ որում, թե ում հետ է կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիրը, Նախարարը պետք է պատասխաներ Դատավորի կողմից ԲԴԽ-ի առաջարկությամբ ու միջոցով՝ հասցեագրված հարցերի շրջանակում, սակայն ԲԴԽ-ն 2024 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման ու դրան նախորդող արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է զետեղել` նշելով թե՝ նախարարից հարցերի պատասխան չի ստացվել այն պայմաններում, երբ Դատավորի հարցերն ուղղակի չի վերահասցեագրել նախարարին ու այդ գործողությունների պատասխանատու է եղել, ի թիվս այլոց, Երանուհի Թումանյանցը: Մասնավորապես հարցաշարը պարունակող գրությունում, թե երկրորդ էջում, թե նախավերջին պարբերությունում հստակ նշված է եղել որ հարցերը ուղղվում են բացառապես ԲԴԽ-ի միջոցով։ Դրա հիման վրա էլ ԲԴԽ գործող կազմի 7(յոթ) անդամ, որոնք այն ժամանակ պաշտոնավարել են, հիմնվել են իրականությանը չհամապատասխանող արձանագրությունների վրա ու կայացրել վերջնական հակասահմանադրական որոշումը։
15.5. Ավելի վաղ էլ` 2023 թվականի հուլիսի 4-ին նախարարը այդ հարցերը որակել էր առարկայազուրկ, քանի որ դատավորի լիազորությունները նախորդ օրն իր միջնորդությամբ դադարեցվել էին:
16. Թե Գրիգոր Մինասյանը և թե Կարեն Անդրեասյանը, գաղափարական, քաղաքական հայացքներ կիսելուց, ընկերներ լինելուց զատ, մերձավոր ազգականի կողմից ղեկավարած համատեղ սեփականություն հանդիսացող կազմակերպությունից ստացել են պետական աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող գումար, կիսել են շահույթ: Թե դրանից առաջ ու հետո անձամբ մերձավոր ազգականների միջոցով տնօրինել առանձնապես խոշոր չափերի գույք, միմյանց միջև իրականացրել գործարքներ` առաջացնելով ֆինանսական պարտավորվածություններ, որոնք ամբողջ ծավալով՝ չեն բացահայտել` նշելով՝ թե ֆինանսական համատեղ շահեր չունեն, դա մանիպուլյացիա է, Մինասյանը դա համարել է զրպարտություն, Կարեն Անդրեասյանը դա ուղղակի որակել է նաև որպես ընտանիքի անդամի աշխատանք և այլն:
17. Այդուհանդերձ տնտեսական, ֆինանսական անքակտելիության առումով թերևս առավել կարևորություն է ներկայացնում ոչ թե նախարարի հրապարակված տեղեկատվությունը, այլև` այլ, ու ԲԴԽ նախագահի կողմից ներկայացված, կիսաբաց աղբյուրներում առկա տեղեկատվությունն այն մասին, որ ԲԴԽ նախագահի մեկ այլ մերձավոր ազգականն՝ ու Գրիգոր Մինասյանը դիմել են պետական մարմինների տարբեր հասցեներում համատեղ դուռ ու լուսամուտ բացելու, հասցեներ շնորհելու և այլ խնդրանքներով, որոնք քաղաքապետերի կողմից բավարարվել են: Ընդ որում` դա եղել է վերջիններիս պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում123։
18. Ստացվում է, որ Նախարարն ու ԲԴԽ նախագահը (քրեադատավարական տերմինաբանությամբ ասած` դատախազն ու դատավորը) միասին կամ մերձավոր ազգականների միջոցով տնօրինել են գույք, որը առերևույթ չի երևացել նրանց պաշտոնական հայտարարագրերով (ընդ որում խոսքը թաքցնելու մասին չէ, քանի որ այն հստակ հայտնաբերվում է պարզ՝ համահասանելի էլեկտրոնային որոնողական համակարգերով) կամ համատեղ դուռ ու լուսամուտի թույլտվություն են ստացել, միմյանց հետ շահույթ բաշխել, որը կրկնապատիկներ՝ գերազանցել է նրանց պետական աշխատավարձը, սակայն ԲԴԽ-ն, փոխարենն անդրադառնար, (ինչպիսի բնորոշում (հանրահայտ փաստեր) այդ հարաբերություններին տվել է ԲԴԽ նախագահը դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական վարույթի ընթացքում ու բազմաթիվ բացարկներ են ստացվել դատավորներից այդ առումով), նույնիսկ հարցին վերաբերող ՄԻԵԴ որոշումից հետո սահմանափակվել է այդ «Դատախազի» «Դատավորի» հարաբերությունները զուտ «ընկերական» բնորոշմամբ:
19. Դեռ ավելին` ԲԴԽ-ն փոխարենը «Դատախազի» ու «Դատավորի»` իրենց հետ դատավարություններ իրականացնող «Դատավորի» հարցին անդրադառնար ու նախ և առաջ լուծեր դատարանի` օրինական կազմի հարցն ու վարույթի օրինականության հարցը, հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումն են համարել Դատավորների կողմից` «դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով պայմանավորված գործողությունների կատարումը կամ դրանց հակառակը»։
19.1. Այլ կերպ` ըստ ԲԴԽ-ի վերը նկարագրված ֆինանսական անքակտելի գործընկերներն՝ ապահովել են դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, բարձր են պահել դատական իշխանության հեղինակությունը, ապահովել են դատական իշխանության անկախությունը և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունն ու իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով պայմանավորված գործողությունների կատարումը, իսկ պատասխանատվության ենթարկված դատավորները պարզվում, որ արել են դրա հակառակը` ենթարկվելով պատասխանատվության:
19.2. Այսինքն` ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, դատաիրավական հարուստ պատմություն ունեցող երկրներում` օրինակ124` Ֆրասնիայում, ԱՄՆ-ում ու դատավարություններում, ինչու չէ նաև Հայաստանում գործող բոլոր կարգավորումներով դատավորի և այլ դատավարության մասնակիցների ֆինանսական շահը ազդում է վարույթի օրինականության և բացարկման հարցի վրա, իսկ ԲԴԽ-ում տևական ժամանակ ու ցայսօր՝ որակվում է զուտ հանրային շահով «ընկերական հարաբերություն», իսկ տնտեսական սերտ փոխկապակցվածություն ունեցող ընկերների վարքագիծը բնորոշվում է զուտ հանրային շահով պայմանավորված։
19.2.1. Ներպետական օրենսդրության համաձայն` Օրենսգրքի 71-րդ հոդվածը սահմանում է, որ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։
2-րդ մասը սահմանում է. «Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
(...)
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ։
Այսինքն՝ «կապված վեճի էության հետ տնտեսական շահը» ինքնուրույն հիմք է, իսկ «կողմերից մեկի հետ ընդհանուր ֆինանսական(տնտեսական) շահը» մեկ այլ՝ ինքնուրույն, առանձին հիմք։
Նույն Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանել է, թե որ դեպքերը չի ընդգրկում տնտեսական շահը, դրանք են՝
3. Սույն հոդվածի իմաստով` տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`
1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին,
2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից՝ հանդիսանալը, եթե գործի ելքի՝ արդյունքով՝ այդ՝ կազմակերպության վճարունակությանն էական վտանգ չի սպառնա,
3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը։
19.2.2 Ընդ որում՝ եթե բավարար չէ ներպետական օրենսդրական կարգավորումները, ապա այս հարցի վերաբերյալ բազմաթիվ՝ նաև արտասահմանյան մեկնաբանություններ հնարավոր է գտնել համացանցի բաց աղբյուրներից։ Բացարկի նշված հիմքը՝ ուղղակիորեն վերարտադրված է միջազգային լավագույն փորձից՝ օրինակ՝ ԱՄՆ փաստաբանների միության (American Bar Association) վարքագծի կանոններից.
Դատավորը պարտավոր է բացարկ հայտնել, հեռանալ վարույթից, եթե անձամբ կամ որպես հավատարմատար, կամ դատավորի ամուսինը՝ կամ՝ անչափահաս զավակը, ով դատավորի ընտանիքի կազմում է, ունի տնտեսական շահեր՝ վեճի առարկայի կամ դատավարությանը մասնակցող կողմերից մեկի հետ, կամ (որպես առանձին ևս մեկ հիմք) ենթակա բացարկման, եթե կա այլ շահ, որը կարող է ազդել դատավարության ելքի վրա: (Canon 3: A Judge Should Perform the Duties of the Office Fairly, Impartially and Diligently
(c) the judge knows that the judge, individually or as a fiduciary, or the judge's spouse or minor child residing in the judge's household, has a financial interest in the subject matter in controversy or in a party to the proceeding, or any other interest that could be affected substantially by the outcome of the proceeding:)
19.2.3. Ինչևէ, եթե անգլոամերիկյան՝ օրենսդրությունը խորթ է, ապա դիմենք մայրցամաքային առաջադեմ, լավագույն փորձին՝ Ֆրանսիային։ Ֆրանսիայի ՝«Դատական կազմակերպման օրենսգրքի» L-111-6 հոդվածի համաձայն.
«Ելնելով որոշակի իրավասությունների՝ հատուկ դրույթներից՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել,
1. Եթե նա կամ նրա ամուսինը անձնական շահ ունեն վեճի հետ․
2. Եթե նա կամ նրա ամուսինը կողմերից մեկի պարտատեր, պարտապան, ենթադրյալ ժառանգորդ կամ նվիրատու է.
3. Եթե նա կամ նրա ամուսինը կողմերից մեկի կամ նրա ամուսնու ազգականն է կամ ազգականը` մինչև չորրորդ աստիճանը ներառյալ.
4. Եթե եղել է կամ կա դատավարություն իր կամ իր ամուսնու և կողմերից մեկի կամ նրա ամուսնու միջև.
5. Եթե նա նախկինում գործը քննել է որպես դատավոր կամ արբիտր, կամ եթե նա խորհուրդ է տվել կողմերից մեկին.
6. Եթե դատավորը կամ նրա ամուսինը պատասխանատու է կողմերից մեկի գույքի տնօրինման համար․
7. Եթե դատավորի կամ նրա ամուսնու և կողմերից մեկի կամ նրա ամուսնու միջև առկա են ենթակայության հարաբերություններ.
8. Եթե դատավորի և կողմերից մեկի միջև կա հայտնի բարեկամություն կամ թշնամություն.
9. Եթե առկա է շահերի բախում, ապա 1958 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 58-1270 որոշման 7-1 հոդվածի իմաստով՝ դատական իշխանության կարգավիճակին վերաբերող օրգանական օրենքի համաձայն, կուսակցության մեջ մտնող հանրային նախարարության մագիստրատները կարող են վիճարկվել։»
Այսինքն՝ առաջադեմ օրինակելի փորձին՝ ապավինելու դեպքում՝ անգամ կետից առնվազն կեսը՝ տվյալ դեպքի հետ համընկնում են: Այսինքն՝ ստացվում է 8-9 կետից եթե լինեինք Ֆրանսիայում՝ կունենայինք առնվազն բացարկի հիմքերից՝ 4-ի համընկնում:
Այդուհանդերձ՝ թեև միջազգային փորձը, օրենսդրությունը, համեմատությունը ևս կարևոր է, սակայն մերը մեր ներպետական օրենսդրությունն է և այն բավարար ու հստակ չափով կարգավորել է նշված հարցերը: Միջազգային փորձին անդրադառնալը զուտ նպատակ է հետապնդում առավել ցայտուն ներկայացնել եղածը, քանի որ նշվածը ներպետական պրակտիկայում աննախադեպ երևույթ է, երբ ֆինանսական շահերով փոխկապակցված անձինք չեն ցանկացել ինքնաբացարկ հայտնել, հարուցել են կարգապահական վարույթներ, օրենսդրական փոփոխություններ՝ նախաձեռնել, խուսափել արդարադատության ու պետական շահերը վտանգելուց, իսկ այդ մասին բարձրաձայնող կամ քննադատող անձանց համատեղ ենթարկել են պատասխանատվության։
19.3. Հիմա հարցը, խնդիրը, որը կրկին առաջադրված է ԲԴԽ-ի առջև հետևյալն է, եթե անձը ստացել է ու ստանալիս է եղել ավելի շատ գումար դատավարության մասնակցից, քան պետությունից, ապա ում օգտին պետք է գործի վերջինս: Երկրորդ հարցն այս պայմաններում նա է, թե ինչպես կարելի է բացառել շահերի բախումը։
Խնդիրն էլ ոչ թե տվյալ պահին բացարկի մեջ է, այլև` շահերի բախման պայմաններում կարգապահական վարույթի հարուցման ու դրա օրինականության գնահատման։
19.4. Տվյալ դեպքում կարգապահական վարույթների գործընթացը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցում, մերժում, պատասխանատվության ենթարկել, և մյուսները, բնականաբար ինքնին ուղղակի և անհապաղ ֆինանսական շահ չի ապահովվում կողմերից որևէ մեկի կամ ԲԴԽ առանձին անդամի համար, սակայն տվյալ գործընթացում և որպես կանոն ուղղակիորեն գործ ունենք կողմերից մեկի՝ նախարարի և ԲԴԽ նախագահի գույքային, տնտեսական, ընդհանուր նույնիսկ հրապարակայնորեն ու պաշտոնապես հաստատված շահերի հետ, ինչը բացառում է նրանց մասնակցությունը նույն դատավարությունում. Բացարկի, ու հատկապես շահերի բախման համատեքստում հարուցված հայցի, վարույթի մերժման, կարճման անվերապահ հիմք է։
19.5. Բացի այդ` այն պայմաններում, երբ ԲԴԽ նախագահը, լինելով ճնշված, խոստանում է մինչև վերջին շունչը պայքարել դատավորի դեմ, հեռացնել նրան, ու նրա ընկերը (միաժամանակյա ֆինանսական, գաղափարական, քաղաքական, համատեղ տնտեսություն՝ կամ՝ ակտիվներ՝ վարող՝ գործընկերը) այդ պայմաններում՝ հայց է հարուցում ու ներկայացնում գործընկերոջը քննադատած, «ճնշած» դատավորի դեմ գոնե անկողմնակալ դիտորդի մոտ կարող ենք բացառել շահերի բախման տպավորությունը։
19.5.1. Այլ խոսքով՝ նախարարն ու ԲԴԽ նախագահը ֆինանսական, տնտեսական անքակտելի գործընկերներ են, որոնց եկամտի, գույքի աղբյուրը անբաժանելի է, մեկը մյուսի համար ֆինանսական միջոցների, առաջխաղացման հիմնական աղբյուրն է և նրանց գործողությունների, շարժառիթների տարանջատում շահերի բախման տեսանկյունից հնարավոր չէ ողջամտորեն պատկերացնել:
19.6. Ամեն դեպքում, նույնիսկ անտեսենք ողջ վերոգրյալը, ապա ի հեճուկս նման հակառակ մոտեցումների, ՄԻԵԴ-ն այլ իրավական դիրքորոշում է հայտնել դատավոր Անտոնյանի գործով: Հատկանշական է, որ այդ գործով, որով ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել, ԲԴԽ անդամ է եղել Երանուհի Թումանյանցը, և ԲԴԽ նախագահի բացարկի հարցի լուծողներից մեկը եղել է հենց վերջինս: Դեռ ավելին` ԲԴԽ-ն այն կազմով, որը հիմա առկա է (Ե.Թումանյանց, Ա.Աթաբեկյան, Ք.Մկոյան) դադարեցրել են թե դատավոր՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները, թե դատավորներ՝ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի, Ա.Խառատյանի, լիազորությունները ու այդ գործերով կայացրել են որոշումներ` արձանագրելով, որ վերջին երեք դատավորները 10 և ավելի տարի առաջ խախտել են անձի հիմնարար իրավունքներ, դրանով իսկ հեղինակազրկել են դատական իշխանությունը, հետևաբար, ըստ ԲԴԽ-ի, նշված՝ փորձառու և հեղինակավոր վճռաբեկ դատարանի դատավորները իրավունք չունեին շարունակել գործունեությունը:
Այնինչ` նույն հանգամանքներով իրենց մոտեցումների վերաբերյալ արձանագրած ՄԻԵԴ խախտումը ոչ թե համակարգից հեռացվելու, այլևս նույնիսկ բացարկի կամ ինքնաբացարկի հիմք չեն համարել:
Ընդ որում ԲԴԽ-ն այդ դատավորների գործով հարց էր բարձրացրել (տես՝ այդ որոշման 5.1.5.2.), թե արդյոք տաս տարուց ավելի առաջ կայացված որոշումներով թույլ են տրվել օրենքների պահանջների ենթադրյալ խախտումներ, և արդյո՞ք այդ քաղաքացիական գործով Դատավորների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության հանրային շահերով:
ԲԴխ-ն, բնականաբար այդ հարցերին տվել էր դրական պատասխան:
Այժմ, եթե նույն տեստն արվի կամ հարց տրվի այն ԲԴԽ-ի մասով, որը նշված անձանց հարաբերությունները որակում է զուտ ընկերական, թե արդյոք կատարել են խախտումներ և ԲԴԽ անդամների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության հանրային շահերով, ապա, թերևս գոնե՝ Սահմանադրական դատարանի՝ ոչ եզակի որոշումները հիմք ընդունելու դեպքում, ևս կստանանք դրական պատասխան:
Հիմա նաև այլ հարց է առաջանում. այն պայմաններում, որ նշված ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները ունեն դիրքորոշում, որ ԲԴԽ-ն դատարան է, իրենք էլ դատավորներ են, ապա ինչպես է ստացվում, որ իրենք խախտում են անձի (տվյալ դեպքում դիմողի` Դատավորի) հիմնարար իրավունքները, ու իրենք իրենց գործողություններում գոնե կարգապահական պատասխանատվության խնդիր չեն տեսնում:
Արդյոք առնվազն ինքնաբացարկի հիմքեր չեն տեսնում, երբ արձանագրված է, որ խախտել են անձի սահմանադրական հիմնարար իրավունքները` արդար դատաքննության անքակտելի բաղադրամասերից` մասնավորապես հրապարակայնության և լսված լինելու իրավունքը: Առավել ևս ստվերային արդարադատության իրականանցող կամ առնվազն այդպիսի տպավորություն թողած առաջին դատավորներն են, որն արձագրված է ՍԴ որոշմամբ։
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշումներում արձանագրվել է ոչ թե վիճարկվող օրենքների հակասահմանադրականություն կամ օրենքի բացի խնդիր, ինչը կարող էր կիրառողի մեղավորությունը որոշակիորեն բացառեր, այլ հստակ արձանագրված են, որ ԲԴԽ-ն պարբերաբար սխալ է մեկնաբանել ու կիրառել սահմանադրական և բոլոր կիրառելի օրենսգրքերում սահմանված` արդար դատաքննության հիշյալ սկզբունքները:
20. Վերոգրյալն առանձին փաստարկ է այն մասին, որ այս կազմով ԲԴԽ-ն, նախկինում դրսևորելով վերը նկարագրված վարքագիծը, առնվազն կաշկանդված է բարձրացվող հարցերին՝ օբյեկտիվ գնահատականներ տալու հնարավորությունից, այլապես կհակասի իր իսկ պրակտիկային:
21. Այս առումով, եթե ԲԴԽ-ն ընդունի, որ Դատավորին վերագրվող խախտումները բովանդակային իմաստով սխալ են ու դատավորի քննադատությունը, որը հիմնված է եղել ԲԴԽ նախագահի, ԲԴԽ անդամների խոսքի հիման վրա ու տեղին է եղել, ապա կարող է ստացվել, որ վերջիններս միանձնյա ղեկավարման տակ են աշխատել, չեն քվեարկել, եղել են կաշկանդված, իսկ պաշտոնավարումն իրենց կամքին հակառակ դադարեցրած դատավորներին վճարել են աշխատավարձ, դատավորներին հանրության մոլորեցմամբ ընդունել օրենք, որով կրկին անդրադառնալու են սեփական սխալների գնահատմանը:
բ) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծությունը.
1. 2022 թվականի փետրվարի 10-ին Արդարադատության նախարարի պաշտոնում Կ.Ա.-ն կառավարության նիստին ազդարարել է ԲԴԽ-ի հետ նախաձեռնած` ԲԴԽ ձայների քվեարկության շեմի փոփոխությունը125, հայտնելով որ դա հնարավորություն է տալիս ազատվել «վատ» դատավորներից։
1.2. Մեկ օր հետո` 2022 թվականի փետրվարի 11-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը «Factor.am» լրատվական կայքում հարցազրույց է տվել126։
(...)
ժամը 20:08 - 25:24 րոպե
Կարեն Անդրեասյան- (…) որոշ արտահոսքեր լինում են, օրինակ` որ կան ձայների էդպիսի մեծ շեմեր նախատեսված, իսկ բարձրագույն դատական խորհրդում կան և ազնիվ և ոչ այդքան ազնիվ դատավորներ՝ ինչքան դու էդ շեմը բարձր էս անում՝ ավելի անհույս է դառնում, որ դու կկարողանաս արդարություն գտնես ԲԴԽ-ում:
Լրագրող- Խնդիրն այն է, որ դատավոր անդամները պաշտպանում են...
Կարեն Անդրեասյան- Դե ես հիմա չեմ ուզում էդպես ասեմ, դատավոր անդամներին խարանի տակ դնել, հիմա օրինակ իմ անձնական գնահատականով, ասենք, չորս դատավոր անդամ է այսօր գործում, գոնե մեկը շատ հաստատ ավելի լավն է, քան որոշ գիտնական անդամներ: Հիմա էստեղ գիտնական անդամ է, թե դատավոր անդամ է, ես կուզեի դրանից դուրս գայինք էս բանավեճից, որովհետև իսկապես շատ լավ, ազնիվ մարդիկ կան՝ և էնտեղ, և էնտեղ։ Բայց, քանակի մեջ է։ Իրենց, ասենք իննից, էսօրվա թվով, ունենալ յոթ կամ վեց ձայն՝ շատ ավելի բարդ է, շեմը և... նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է ասել, որ էդ շեմը պետք չի, որ այդքան բարձր լինի, ի վերջո, երբ որ դու արդարության պտի հասնես՝ պետք չի դնել էնպիսի շեմ, որ մի հոգին, որը կարող է լինել բոլոր դատավորների հարազատը, ինքը որոշի արդարություն լինի՝ ԲԴԽ-ում, թե՝ չէ։ Մենք շանս ենք տվել, որպեսզի բարձրագույն դատական խորհրդում մեր քաղաքացիները արդարություն գտնեն, և դատավորական՝ վատ դատավորների կլանը էնտեղ էլ չիշխի, որովհետև, եթե բարձրագույն դատական խորհուրդն էլ դառնա վերջնականապես կոռումպացված և անարդար մարմին, ապա արդարության հույսը Հայաստանում կվերանա ի սպառ:
1.3. 2022թվականի փետրվարի 16-ին Դավիթ Հարությունյանը՝ հրապարակային քննադատության է ենթարկել նշված փոփոխությունները127 («Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը»)` համոզմունք հայտնելով, որ օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումները երկար կյանք չեն ունենա, իսկ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները չեն ուշանա։ Հարցազրույցի բովանդակությունը հետևյալն է.
«Ուշ, թե շուտ այդ օրենքը կամ հակասահմանադրական կճանաչվի կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, որոնց հղում տալով այս փոփոխություններն արեցին, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովը, կստիպեն վերանայել դրանք։ Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ էր տվել գաղտնի կերպով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նման դրույթ նախատեսել ու օրենք ընդունել։ Ուղղակի բացառում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը նման օրենքի նման եղանակով ընդունմանը հավանություն տված լիներ: Կարծում եմ, սա Վենետիկի հանձնաժողովին այլ իրավիճակի վերաբերյալ՝ հայտնված դիրքորոշման նենգափոխում է։ Բացի այդ, անհատական, թե մեկ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը վաղ թե շուտ կարձագանքի այս օրենքին:
(Արդեն ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորութունը (քվորումը) ապահովված է խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն: Սա նշանակում էր, որ ցանկացած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար բավարար կլինի խորհրդի անդամների 5 կողմ քվե, գործող 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։)
«Այս օրենքով չեզոքացվել, զրոյացվել է դատավորների անկախության լուրջ սահմանադրական երաշխիք։ Սահմանադրությամբ հստակ սահմանված էր այն շեմը, որը հաղթահարելու դեպքում էր միայն հնարավոր դատավորին ենթարկել պատասխանատվության, լիազորությունների դադարեցման և այլն։ Կատարված փոփոխությունները՝ հնարավոր չէ որակել որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։ Ակնհայտ է, որ դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը չեզոքացվում կամ նվազեցվում է»,-նշեց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Մինչ խորհրդարան հասնելը, նախագծի հեղինակներն առաջարկվող փոփոխություններն ու լրացումները չեն քննարկել իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ. փաստաբանները, դատավորներն անտեղյակ են եղել։
(...)
«Եթե այդ փոփոխությունները քննարկվեին դատավորների հետ, ես առարկություն էի ներկայացնելու, քանի որ, իմ կարծիքով, այդ կարգավորումը չի կարող բխել Սահմանադրությունից։ Այն սահմանադրաիրավական երաշխիքի չեզոքացում կամ վերացում է»,-իր տեսակետը ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։ Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են արվել նման վիճահարույց փոփոխությունները, դատավորը մեջբերում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի` փետրվարի 10-ին կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը. «Սա արվում է վատ դատավորներին համակարգից դուրս բերելու համար»։
«Ոչ ոք չի թաքցնում նպատակը, եթե համադրում ենք պատգամավորների ու նախարարի հայտարարությունները, ստացվում է, որ այս օրենքի նպատակը ԲԴԽ լիազորությունների հստակեցման միջոցով դատավորներից ազատվելն է կամ նրանց պատասխանատվության ենթարկելը։ Ես հակված եմ հավատալ արդարադատության նախարարին ու նրա հնչեցրած խոսքին։ Իսկ թե ովքեր են վատ դատավորները, ստացվում է, որ ընտրելու է նախարարը»,-ասաց նա: «Վատ» դատավորների շրջանակն արդեն ուրվագծված է: ԲԴԽ-ում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը հաջորդած քննարկումների արդյունքում դատավոր Հարությունյանը եկել է համոզման, նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են խախտումներ։ «Վերջին նիստին էի հետևում, հատկապես հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ ոչ թե խախտումների հիման վրա են հարուցված նյութերն ուղարկվում ԲԴԽ, այլ նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են, թե ինչ խախտում կարելի է նրանց վերագրել ու տանել ԲԴԽ։ Այսինքն, դատավորների ընտրությունը մեծ մասամբ թիրախավորված է»,-ընդգծեց նա։
(...):
1.4. ՀՀ Սահմանադրական դատարանը Կարեն Անդրեասյանի՝ ազդարարումից, հարցազրույցներից և օրենսդրական փոփոխությունից 3 տարի անց դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա 2025 թվականի ապրիլի 22-ին կայացված թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ128 արձանագրել է. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին` 75-րդ 1-3-րդ մասերին, 175-րդ 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող»:
1.5. Այսինքն՝ Կարեն Անդրեասյանի և մյուսների նախաձեռնած փոփոխությունը Սահմանադրական դատարանը գնահատել է որպես դատավորների անկախությունը սահմանափակող ու Սահմանադրությանը հակասող.
Այսինքն` Դատավորի (Դավիթ Հարությունյանի հրապարակային քննադատությունը եղել է առավել քան տեղին, իսկ ԲԴԽ Նախագահը կամ իր թիմը նախաձեռնած են եղել ու կյանքի կոչել՝ հակասահմանադրական փոփոխություն։
1.6. Լիազոր մարմինը դատական նիստում որևէ գնահատական չի տվել վերոգրյալ փաստերին, այդ մասով հարցերը չի մեկնաբանել կամ պատասխանել և/կամ նշել է վերաբերելի չէ։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
2. Ստորև ներկայացվում է սույն վարույթի անօրինականության ևս մեկ փաստարկ, ապացույցներ, որոնք հիմնավորում է վարույթի անօրինականությունը, ԲԴԽ նախագահ-նախարար շարժառիթները, շահերի բախումը,
Այսպես.
2021 թվականի սեպտեմբերի 2-ին «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հաղորդավարի «Ի դեպ, երբ որ Դուք խոսում եք 40 դատավորների մասին, 40 թալանչիների... բայց Ալի Բաբայի մասին եք լռում: «Ես ի՞նչ եմ ուզում հարցնել…» դիտարկմանը, այդ ժամանակ դեռևս հանդիսանալով արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանը պատասխանել եք. «Հիմա ես որպես նախարար արդեն էդքան խոսելու բան չունեմ անելու, այլ գործ ունեմ անելու։ Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ Ալի Բաբան և իր 40 դատավորները և իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն էն խցերը, որ ես նրանց համար հիմա պետք է վերանորոգեմ...»:
2.2. Արդեն իսկ հիշատակված 2022 թվականի փետրվարի 11-ի «Factor.am» լրատվական կայքի հարցազրույց Կարեն Անդրեասյանը նաև նշել է.
Լրագրող։ Պարոն նախարար, միգուցե այս խառնաշփոթը, մեղադրանքները տարբեր կողմերից գալիս են էն պատճառով, որ, սա էլ իմ կողմից քննադատություն ընդունեք, հստակ ծրագիր չի դրվում, որ ասենք, մեկ-երկու տարվա ընթացքում, դատական համակարգում համակարգից հանում ենք այն Ալի Բաբային և քառասուն ավազակներին, նրանց թիվը ինչքան էլ լինի, այսինքն՝ կոնկրետ ծրագիր չի դրվում, անցումային արդարադատություն պետք է արվեր, դեռ հանձնաժողով մեկ-երկու տարի առաջ պետք է ստեղծեր՝ էդպես էլ չգիտենք ինչ է լինում, վեթինգի մասին՝ հիմա արվում է, թե չի արվում...
Կարեն Անդրեասյան: Ռոբերտ ջան, ընդհատեմ, կներեք: Անարդար է Ձեր քննադատությունը, բացատրեմ` ինչու: Արվում է։ Մենք արեցինք՝ հսկայածավալ աշխատանք, նաև մասնագիտական մեծ հավաք, որտեղ հստակ դուրս բերեցինք ինչն է հնարավոր անել այսօրվա Սահմանադրությամբ, ինչն է հնարավոր անել Սահմանադրության փոփոխություններից հետո։
Լրագրող: Եվ ինչ պարզվեց։
Կարեն Անդրեասյան- Հայտարարություն ենք արել։ Ցավոք սրտի մեր հայտարարությունները շատ քիչ են տարածվում նաև, որովհետև լրատվամիջոցների մեծ մասը մեր մասին՝ կամ վատը, կամ՝ ոչինչ: Այսինքն՝ էս տարածվածության մակարդակում շատ մեր ծրագրերի մասին, ցավոք սրտի, նույնիսկ Ձեր պես տեղյակ լրագրողները չեն տեղեկանում։ Մյուս բանը, մենք հիմա սահմանադրական փոփոխությունների մեծ գործընթաց ենք սկսել, խորհուրդ և այլն ձևավորվել է, աշխատանքները գնում են նոր թափով: Ամբողջ ինձ անընդհատ հարցնում ենք՝ ինչն էք ուզում էնտեղ փոխել Սահմանադրության մեջ, առաջինը որ ասում եմ՝ հենց դա վեթինգի հնարավորություն ստեղծելը, որովհետև էսօրվա մեր Սահմանադրությունը այ են մեր երազած ձևով որ կստեղծվի, մի մարմին, որ արագ կմաքրի էդ քառասուն են վաթսուն են, թե իննսուն են, այդ էդ թիվը կորոշի ու կմաքրի՝ էդ թույլ չի տալիս էսօրվա Սահմանադրությունը։
Այսինքն` Կարեն Անդրեասյանի խոսքերից ուղղակիորեն բխում է, որ, ըստ նույնիսկ ըստ իրեն կամ իր իսկ հաստատմամբ ևս վեթինգը գործող Սահմանադրության պայմաններում հակասահմանադրական է, այդ նպատակով էլ աշխատում են փոփոխել Սահմանադրությունը ու ազատվելիք դատավորների ցուցակում ներառված են տասնյակ դատավորներ:
2.3. Մինչդեռ` այս պայմաններում Կարեն Անդրեասյանի հետ գործնական հարաբերություններով սերտաճած, Կարեն Անդրեասյանի օրենսդրական նախագծերի հավաքագրող կամ համակարգող ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը (տես նաև դատական նիստերի արձանագրությունը` վերջինիս հաստատումը նիստում, ինչպես նաև 2023 թվականի մարտի 18-ի ԲԴԽ նախագահի հրապարակային՝ խոսքը) ով Դատավորի վերաբերյալ՝ վարույթով՝ 2024 թվականին հանդիսանում էր՝ Զեկուցող ու հարցերը կազմող ԲԴԽ ոչ դատավոր անդամ, դատական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակված` «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. Երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութում) խոսելով կոռուպցիայի ու վեթինգի մասին, դատավոր Դավիթ Հարությունյանի` գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարը օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելով նշել է, որ կոռուպցիայի ու վեթինգի առումով՝ դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնականոն սերնդափոխության ընթացում:129
Դեռ ավելին` նշված տեսանյութը տեղադրվել և առնվազն շուրջ մեկ տարի կրել է հիշյալ ֆեյսբության (facebook) էջի featured» ֆունկցիայի միացմամբ, ինչը նշանակում է, որ այն հանդիսանում է նշված էջի հիմնական ուղերձը՝ կամ՝ առաջնային տեսանյութը` էջի այցելուների համար ապահովվելով՝ բարձր կամ առաջնային տեսանելիություն: Մասնավորապես` էջը հավաքել է շուրջ 1800 հավանում (like), 94 մեկնաբանություն, 390 տարածում (share): Նույն տեսանյութը 2024թվականի հունվարի 16-ից տեղադրվել է նաև ԲԴԽ՝ Գdatakan_ishkhanutyunգ նույն անունը կրող ինստագրամյան (instagram) էջում ԳՈւշացած Արդարություն, թե կոռուպցիա, էլ ինչ սպասել» վերնագրերի ներքո: Տեսանյութը տեղադրվել է նաև ԳYoutubeգ հարթակում` հավաքելով 3000-ից ավելի դիտում»։ 130
Ընդ որում` նշված տեսանյութը կամ դատավորին պատկերող, նրա մասին հատվածները չեն ջնջվել, դեպարտամենտը ԲԴԽ հանձնարարությամբ՝ նշել է, թե շարունակում են ուսումնասիրել հարցը։
Առերևույթ փաստվում է, որ Դատավորի լիազորությունները դադարեցնելու օրը` հուլիսի 3-ին, վերջինս նշել է ընդամենը 41-ամյակը. բնականաբար բնականոն սերնդափոխության ենթակա տարիքի չի եղել։
Նվազ կարևոր չէ փաստը, որ ԲԴԽ անդամ՝ Երանուհի Թումանյանցը, դեռևս որպես փոխնախարար, 2021 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակված` ԳԻնչ է կատարվում արդարադատության նախարարությունում...» անվանումը կրող տեսահոլովակում նշել է. ԳՍոցիալական հարցումները մշտապես ցույց են տվել որ հանրության մոտ վստահելիությունը դատական իշխանության նկատմամբ գտնվում են շատ ցածր մակարդակում և վերջին շրջանում մշտապես քննարկման առարկա է դարձել վեթինգը»: 131
Այսինքն` Երանուհի Թումանյանցը իր հերթին` խմբի կազմում Դատավորի վարույթը հրապարակայնորեն՝ դիտել, արձանագրել է որպես վեթինգ` այլ կերպ հակասահմանադրական գործընթաց, ինչպես որ այն բնորոշվել էր նաև Կարեն Անդրեասյանի կողմից։
3.4. Նույն պնդումը Կարեն Անդրեասյանը վերահաստատել է, 2023 թվականի դեկտեմբերի 13-ին անձնական ֆեյսբության՝ էջում,132 որը վերահրապարակվել է ԲԴԽ դեպարտամենտի` «Դատական իշխանություն» էջում. «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո: «Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում։ Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում։ Բնականոն սերնդափոխության և գտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականինգ։
3.4.1. Հարկ է դիտարկել, որ Դատավորին խմբով մեղադրել են 20 և ավելի դատավորի ազատումը անօրինական դիտելու համար, դատավորի նկատմամբ հարուցել են վարույթ, ենթարկել պատասխանատվության, մինդեռ նույն ինքը` Կարեն Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերին արձանագրել է, որ 2023թվականին հսկայածավալ ազատումներ են եղել և միայն 33 դատավորի ազատել են դատական վեթինգի արդյունքում` սերնդափոխության և զտման շրջանակներում։ Բնականաբար 2023թվականին կենսաթոշակի կամ սեփական դիմումով ազատվածների թիվն մեղմ ասած մոտ չէ 33-ի, եղել է ոչ ավել քան 10 ը:
Այլ կերպ` ԲԴԽ նախագահը ևս վերահաստատել է, որ ազատումները հակասահմանադրական են` մասնավորապես հաշվի առնելով նաև վերջինիս կողմից տրված հրապարակային գնահատականը:
3.5. Արդեն իսկ հիշատակված 2022 թվականի փետրվարի 11-ի «Factor.am լրատվական կայքի հարցազրույցում Կարեն Անդրեասյանը նաև նշել է.
ԳԵս մեր հասարակական կազմակերպությունների գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, իրենց առաջարկում եմ տարբեր սցենարներ, տարբեր ծրագրեր, ամեն ծրագիրը, օրինակ՝ առաջին իմ ծրագիրը իրենք մերժեցին, երկրորդ ծրագրի վրա ենք աշխատում, հիմա գրել ենք օրենք, որը Վենետիկի հանձնաժողով ենք ուղարկել, որը միանգամից վեթինգի է ենթարկելու շատ ու շատ այն դատավորների, ովքեր ՄԻԵԴ-ի վճիռներով կոնկրետ խախտումներ են թույլ տվել: Սա վեթինգի ամեն լավ տարբերակն է, ես սպասում եմ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Լրագրող։ Միջազգայինները չասեն ինչու եք...
Կարեն Անդրեասյան- Սա միջազգային չի, սա մենք ենք, Վենետիկի հանձնաժողովի...
Լրագրող: Չէ, ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա դա ավելի էսպես համոզիչ պետք է թվա:
Կարեն Անդրեասյան- Իհարկե, բայց սա մենք չենք անում, որ միջազգայինները տեսնեն, սա մենք անում ենք, որովհետև քաղաքակիրթ հասարակության մեջ ենք ապրում, և մենք ապրում ենք. Վենետիկի հանձնաժողովը նաև մեր հանձնաժողովն է, ուղղակի Եվրոպայի իմաստությունն է էնտեղ հավաքված, առանց իրենց՝ սենց քայլեր անելը շատ վատ կարող է անդրադառնալ մեր ընդհանուր օրենսդրության զարգացման վրա։ Հիմա մենք իրենց հետ աշխատում ենք: Մի շարք էսպիսի ծրագրեր կա, Ձեր մի հաղորդումը չի հերիքի, որպեսզի ես կարողանամ պատմել, բայց տեսեք թե ինչ է տեղի ունենում, երբ մենք աստիճանաբար ենք անում, ամեն օր հայտարարություններ ենք անում, տարածում ենք և այլն, սա չի մատուցվում, սրա փոխարեն Դուք լսում եք աղմուկ՝ «Յոթ դատավոր ստորագրեցին ընդդեմ արդարադատության նախարարի, որ նա տարել է կարգապահական պատասխանատվության» և մեկը չի հարցնում իսկ ինչի է դա վատ, արդյոք պետք է ստորագրեին, ինչ գործ ունեն դատավորները սկսեն քաղաքականությամբ զբաղվել և ճնշեն արդարադատության նախարարին։ Ոչ մեկ էսպիսի հարցեր չի բարձրացնում և դրա փոխարեն կորում են մեր շատ նախաձեռնություններ, բայց էս ամեն ինչը էսքան տխուր չէ։ Ի հեճուկս իրենց բոլոր հարայհրոցների, աղմուկների, բոլոր վարկաբեկումների, բոլոր էդ տեսարանների ու բոլոր կեղտոտ ու ոչ այդքան կեղտոտ մանիպուլյացիաների՝ մենք անելու ենք մեր գործը, և մինչև վերջին շունչը, քանի ես այդ պաշտոնի եմ, հասնելու եմ այնքան մաքրման, զտման՝ ինչքան հնարավոր է:
3.6. Ամփոփելով Կարեն Անդրեասյանի վերը նշված կետում արված հրապարակային հայտարարությունները` կարելի է կատարել հետևյալ պնդումները.
ա) Կարեն Անդրեասյանը՝ չբացահայտված շրջանակների հետ գաղտնի քննարկում է ծրագրեր դատավորներին վեթինգի ենթարկելու մասին, ինքն առաջարկել է ծրագրեր, որոնցից մեկը մերժվել է։
Այս առումով հարկ է նկատել, որ քաղաքակիրթ երկրներում՝ դատական իշխանությանը վերաբերող ծրագրեր կարող են քննարկվել բացառապես ու նախ և առաջ դատական համակարգի ներկայացուցիչների հետ` նրանց կարծիքի հաշվառմամբ։
բ) Կարեն Անդրեասյանը խմբի հետ կազմել է օրենքի նախագիծ, որն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ուր հավաքված է ԳԵվրոպայի իմաստությունըգ, որն իրեն հնարավորություն է տալու իրականացնել բազմաթիվ դատավորների վեթինգ, ում գործերով ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել: Այսինքն` ըստ Կարեն Անդրեասյանի ՄԻԵԿ խախտումներ թույլ տված դատավորները ենթակա են վեթինգի, ազատման։
Այս առումով հարկ է նկատել, որ ԲԴԽ դահլիճում գտնվող անձանցից ՄԻԵԴ-ը արձանագրել է խախտումներ միայն ԲԴԽ անդամների քննած գործերով, օրինակ Երանուհի Թումանյանց, Քրիստինե Մկոյան, միգուցե Արմեն Դանիելյան)։ Այսինքն` ըստ ԲԴԽ նախկին նախագահի, ով Դատավորի (Դավիթ Հարությունյանի) վերաբերյալ վարույթ նախաձեռնողն է, վեթինգի են ենթակա ՄԻԵԿ խախտումներ թույլ տված դատավորները, սակայն վարույթը նախաձեռնել ու պատասխանատվության, Գվեթինգի է ենթարկվելգ այդպիսի խախտումներ երբևէ թույլ չտված Դատավորը։
Հարկ եմ համարում փաստել, որ այդ կարծիքը չի կիսում Դատավորը. Առնվազն այժմ եմ դա փաստում, իսկ ավելի վաղ այդ մասին գրավոր ու հրապարակային բազմաթիվ կարծիքներ է հայտնել:
Այդուհանդերձ՝ պետք է փաստվի, որ սա ցույց է տալիս իրենց երկակի ստանդարտների ու կամայական մոտեցումների վառ դրսևորումը։
գ) Հաջորդը` Կարեն Անդրեասյանը նույն հարցազրույցով փաստել է, որ այդ նախագծի, իր իսկ խոսքերով իր` նախարարի դեմ, ստորագրել են յոթ դատավոր: Այդ դատավորներին վերջինս վերագրել է քաղաքական գործունեություն ծավալելու մեղադրանք:
դ) Կարեն Անդրեասյանը նույն հարցազրույցով փաստել է, որ այդ դատավորները ճնշում են իրեն որպես արդարադատության նախարար,
ե) Կարեն Անդրեասյանը նույն հարցազրույցով փաստել է, որ թեև դատավորներն իրեն ճնշում են, սակայն ինքն այդքան էլ տխուր չէ և ի հեճուկս իրեն ճնշողների` Գբոլոր հարայհրոցների, աղմուկների, վարկաբեկումների, բոլոր էդ տեսարանների ու բոլոր կեղտոտ ու ոչ այդքան կեղտոտ մանիպուլյացիաներիգ քանի դեռ ինքն ունի պաշտոն, իրենք (իսկ իր խոսքերով մեկից ավելի դերակատար` Գմենքգ) մաքրելու են, զտելու են դրանց մինչև վերջին շունչը ինչքան որ կկարողանա: (իր խոսքերով Գմենք անելու ենք մեր գործը, և մինչև վերջին շունչը, քանի ես այդ պաշտոնի եմ, հասնելու եմ այնքան մաքրման, զտման՝ ինչքան հնարավոր է):
Այստեղ հարկ է նկատել, որ Գմենքգ ասելով, չի կարող ի նկատի չունենալ իր թիմին` գաղափարակից, կոմերցիոն գործընկերոջը, իր տեղակալներին: Ավելի պարզ` Գմենքգ-ը չի նշանակում միայնակ։
3.7 Վերոգրյալ կետերում նշվածն ամփոփելով` հարց է առաջանում, թե ովքեր են այդ դատավորները, ովքեր ճնշել են արդարադատության նախարարին նման նախագիծ ներկայացնելու ու հակասահմանադրական գործընթացներ նախաձեռնելու, դատական իշխանության անկախությունը սահմանափակելու փորձերի համար, ում իրենք պետք է զտեն, մաքրեն մինչև վերջին շունչը։
Հետևաբար` փաստերի, ապացույցների ժամանակագրական, բովանդակային համադրման նույնիսկ պարզ համադրման արդյունքում փաստվում է հետևյալը,
ա) 2022 թվականի փետրվարի 11-ի հարցազրույցին նախորդող ժամանակահատվածում ՄԻԵԴ կողմից խախտումներ թույլ տված դատավորներին պատժելու միակ նախագիծը եղել է Կարեն Անդրեասյանի կողմից 2021 թվականին դեկտեմբերի 16-ի նամակով Վենետիկի հանձնաժողով ուղարկված ԳԴատական օրենսգրքիգ Սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը։133
բ) Կարծիք հայտնելու համար նշված Նախագիծն ու ուղեկցական նամակը բոլոր դատավորներին դեպարտամենտի միջոցով տրամադրվել է մասնավորապես 2021 թվականի դեկտեմբերի 14-ին:
Ընդ որում` պետք է նշել, որ այդ ժամանակ դատավորներին վերաբերող նախագծերի մասին դեռևս կարծիքներ հարցնում էին, սակայն հատկանշական է, որ այդ նախագիծը ուղարկվել էր ոչ թե Կարեն Անդրեասյանի այլ նրա հետ փոխկապակցված` ավելի վաղ նշանակված մեկ այլ փոխնախարարի` նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Քրիստինե Գրիգորյանի կողմից։
գ) Այդ դատավորները, ովքեր, ըստ Կարեն Անդրեասյանի իրեն ճնշել են, դեպարտամենտի և նախարարության պահանջով կազմել են կարծիք134 հետևյալ բովանդակությամբ.
ՀՀ արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին
Հարգելի՛ պարոն Անդրեասյան,
Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:
Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։
Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է: Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար մասնավորապես` խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ:
Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ՝ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը։
Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին:
(...)
Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:
Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում։
Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության միջազգային ապահովման։
Նախագծի մասին կարծիքի հետ համամիտ դատավորների ստորագրությունները կցվում են.
Դատավոր` /ստորագրություն/ Դ.Հարությունյան
(...):
գ) Նշված Նախագծի մասին կարծիքը ստորագրած ինը դատավորների ստորագրություններով անձամբ Դավիթ Հարությունյանի կողմից ուղարկվել է Արդարադատության նախարարություն, Սահմանադրական դատարան, դատական դեպարտամենտ:
Ուղեկցական գրությունը ունեցել է հետևյալ բովանդակությունը.
ԳՀարգելի՛ գործընկերներ, Ուղարկում եմ ՀՀ արդարադատության նախարարության՝ ԳՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրականօրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի մասին դատավորների կարծիքը։ Առդիր՝ կարծիքի հետ համամիտ դատավորների ստորագրությունները։ Հարգանքով՝ Դատավոր Դավիթ Հարությունյանգ։ դ) Կարծիքի մասին պաշտոնական արձագանք չի ստացվել, չի նշվել, որ նույնիսկ այն ստացվել է և այլն։ ե) Հաշվի առնելով` Նախագծի կարևորությունը, պաշտոնական արձագանքի բացակայությունն ու դատական իշխանության վերահաս սպառնալիքները` նշված ու մյուս կարծիքը135 նույն բովանդակությամբ հրապարակվել է նաև մամուլում։136
Մյուս կարծիքը նույն ժամանակահատվածին է վերաբերել.
Մի շարք դատավորներ, որոնց թվում դատավոր Դավիթ Հարությունյանը, դիմել էին կրկին արդարադատության նախարարին137՝ հիմնվելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիրքորոշումների վրա, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված` դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների այդ հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնել:
Ընդ որում, նշված գրություններն Դատավորը` դատավոր Դավիթ Հարությունյանն էլեկտրոնային փոստից անձամբ է ուղարկել արդարադատության նախարարության էլփոստին:138
զ) Այս պայմաններում, երբ այդ կարծիքներում առկա չէ որևէ սպառնալիք, վիրավորանք և այլ բացասական հանգամանքներ, կամ թերևս միակ Գսպառնալիքըգ Նախագծում առկա կարծիքին է առ այն, որ դրանք հակասահմանադրական գործողություններ են կամ այդպիսիք կճանաչվեն, ապա հարց է առաջանում, թե ինչու է Նախարարը մեղադրել դատավորներին՝ քաղաքականությամբ զբաղվելու և իրեն ճնշելու համար կամ ինչու են իրենք որոշել նրանց ազատել, վեթինգի ենթարկել մինչև վերջին շունչը:
Պատասխանն աներկբա է. Կարեն Անդրեասյանն ու իր թիմը ճնշվել են օբյեկտիվ քննադատությունից, իսկ քննադատական խոսք հնչեցնողների նկատմամբ որոշել են պայքարել մինչև վերջին շունչը:
Է) Ընդ որում պետք է փաստել, որ այդ Նախագծի մասին կարծիքը ստորագրել էին բոլոր այն դատավորները, ովքեր դրան ծանոթացել էր, ստորագրել էին տասնյակ դատավորներ, մի մասին էլ չէր տրամադրվել նրանց չվտանգելու, հավելյալ չթիրախավորելու համար։
Մասնավորապես` չի կցվել այն դատավորների ստորագրությունը, ովքեր ունեցել են ընթացիկ կարգապահական վարույթներ, տվյալ պահին արդեն իսկ եղել են առավել թիրախավորված։
ը) Եղել է կանխատեսելի, որ Նախագծի իրական հեղինակների համար քննադատությունը տանելի չէ, սակայն` ոչ այդ չափ. հնարավոր չի եղել կանխատեսել, որ ստորագրած դատավորները հավելյալ կթիրախավորվեն, կմեղադրվեն քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նրանց դեմ պայքարելու ու մինչև վերջին շունչն ազատելու հրապարակային կոչեր կհնչեցվեն:
Լիազոր մարմինը դատական նիստում որևէ գնահատական չի տվել վերոգրյալ փաստերին, այդ մասով հարցերը չի մեկնաբանել կամ պատասխանել և/կամ նշել է, թե վերաբերելի չէ։
Միևնույն ժամանակ լիազոր մարմինը, հարցին պատասխանելով նշել է, որ ներկայացված փաստթղթերից, տեղեկություններից, ապացույցներից որևէ մեկի իսկությունը, թույլատրելիությունը չի վիճարկում:
3.8. Վերջապես կարող է նաև նեղ շրջանակների կամ անկողմնակալ դիտորդների, ոչ իրավաբանների մոտ հարց առաջանալ, թե արդյոք նշված կարծիքը, որը հայտնել էին դատավորները, եղել է տեղին, հիմնավորված, թե` ոչ:
Նշված հարցին՝ դատավորների կարծիքը՝ գրելուց 3 ամիս անց, իսկ Կարեն Անդրեասյանի հարցազրույցից շուրջ 1 ամիս անց պատասխանել է Վենետիկի հանձնաժողովը, ուր նախարարը դիմել էր դեկտեմբերին` ակնկալելով իր բառերով «Եվրոպայի իմաստությանգ կարծիքը:
Այսպես` Վենետիկի հանձնաժողովը 2022թվականի մարտի 21-ին արձանագրել է:139
«(...)
89. Սակայն, եթե այս Նախագծային փոփոխությունները նախատեսվում է ընդունել, ապա պետք է լուծվեն մի շարք մտահոգություններ՝
(արձանագրված են բազմաթիվ թերություններ)
(...)
Օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ. պետք է ամբողջությամբ բացառել հետադարձ ուժ ունեցող կարգավորումները, որպեսզի չստեղծվեն Հայաստանի դեմ նոր հնարավոր խնդիրներ, մարտահրավերներ ՄԻԵԴ-ում։
(...)»:
3.9. Այսինքն` Վենետիկի Հանձնաժողովը ևս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՄԻԵԿ համատեքստում արձանագրել է, որ Նախագիծը դիտվում է հակասահմանադրական, հղի է Հայաստանին մարտահրավերներ առաջադրելով ՄԻԵԴ որոշումների տեսքով։
3.10. Հետևաբար` նաև այս համատեքստում պետք է կրկին փաստել, որ դատավորների կարծիքը եղել է տեղին, հիմնավորված, ինչպես կարծիքում է նշվել, եղել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության ապահովման։
Այնինչ` դատավորներին մեղադրել են հակառակին ձգտող՝ նախարարին ճնշելու և քաղաքականությամբ զբաղվելու համար` խոստանալով մինչև վերջին շունչը պայքարել ու զրկել նրան առաքելության իրականացումից:
3.11. Վերոգրյալը բավարար փաստարկներ, ապացույցների համակցություն է պարունակում առ այն, որ Դատավորը ի սկզբանե եղել է թիրախավորված ԲԴԽ նախագահի, ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարի կողմից։
Այդուհանդերձ` այն հավելյալ հաստատվում է, Կարեն Անդրեասյանի, որպես ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ՄԻԵԴ հասցեագրված գրությամբ, ըստ որի Դատավորը ԲԴԽ ուշադրության կենտրոնում հայտնվել է ավելի վաղ պարբերաբար տված հարցազրույցների կապակցությամբ:140
Գ75. Մինչ կարգապահական վարույթի նախաձեռնվելը՝ դիմողը ակտիվորեն և դիտավորյալ դրսևորել է հանրային վարքագիծ, որը գրավել է ԲԴԽ-ի ուշադրությունը։ Նա բազմիցս հարցազրույցներ է տվել և հրապարակային հայտարարություններ արել, որոնցում մեկնաբանել է ընթացիկ դատական գործերը և ԲԴԽ-ի գործունեությունը։ Այս գործողություններով դիմումատուն կարծես թե դիտավորյալ ձգտել կարգապահական հետաքննությունգ):
Զուտ մի պարզ նկատառում՝ դատավորի վարքագծին ուշադրության արժանացնելը և կարգապահական հետաքննություն իրականացնելը ԲԴԽ-ի գործառույթների մեջ չի մտնում:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
188-198
4.Միևնույն ժամանակ՝ վարույթին Դատավորի նախորդող ժամանակաշրջանում Գ.Մինասյանը դեռևս որպես նախարարի պաշտոնակատար (Կ.Անդրեասյանի ԲԴԽ նախագահ դարձած ժամանակ) 2022 թվականի նոյեմբերի 24-ին` դիլիջանյան հանդիպման նախօրեին, իսկ այնուհետև՝ որպես նախարար 2023 թվականի մայիսի 5-ին հրապարակային հարցազրույցներում նշել է հետևյալը (...) «եթե նույնիսկ մենք պարտվում ենք ԲԴԽ-ում, մնացած համակարգը զգաստանում է»:141
Մեկ այլ հարցազրույցում Գ.Մինասյանը նշել է. (...) «եթե խախտում ա արել, անպայման միջնորդությամբ գնում ենք ԲԴԽ, պատժում ենք դատավորին, անկախ նրանից ով ա դատավորը» (...):142
Այսինքն` նախարարը բացահայտել է վարույթների նպատակը, այն է վախի մթնոլորտ սփռել, տարածել սարսափեցող ազդեցություն մյուս դատավորների համար, միևնույն ժամանակ նշել է, որ գնում են ԲԴԽ և պատժում են դատավորներին: Այսինքն` ոչ թե ԲԴԽ-ն քննարկում է դատավորների պատասխանատվության հարց կամ առավել ևս երաշխավորում է այն, այլև` նախարարի հետ միասին պատժում են դատավորին:
4.1. Առավել հստակ կամ դիտարժան է նշվածը բնութագրել Կարեն Անդրեասյանը 2013թվականի դեկտեմբերին հրապարակված՝ ԳՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալգ զեկույցում.
(...)
«Կայացված դատական ակտերի համար՝ իրենց լիազորությունների դադարեցման համատեքստում դատավորների՝ խոցելիությունը, համադրված՝ դատավորի համար որևէ արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայությամբ, դատական համակարգի վրա թողել է էական սառեցնող ազդեցություն (ի նկատի ունի chilling effect):143 (ԱՄՆ պետքարտուղարություն, Մարդու իրավունքների զեկույց 2012թ. Հայաստան)։
(...)
Արդարադատության խորհրդի կողմից՝ դատավորներին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայումս «ամենարդյունավետ» լծակն է դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար: Այս մասին են դատավորների շրջանում վկայում փաստաբանների, դատախազների իրականացված մեր հարցումները, ինչպես նաև Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «Իրավունքի գերակայության նախաձեռնության» կողմից իրականացված ուսումնասիրությունը՝ ըստ որի ԱԽ կողմից դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է կամայականորեն՝ դատական ակտերի կայացման գործընթացի վրա ազդելու կամ առանձին դատավորների նկատմամբ հաշվեհարդարի իրականացման նպատակով։
Հատկանշական են Կարեն Անդրեասյանի գնահատականները, որը նա տվել է 2024թվականի հունիսի 24-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ որպես ԲԴԽ նախագահ: Նա նշել է, որ ՄԻՊ եղած ժամանակ եղել է անկաշկանդ ու բաց է խոսել, իսկ ԲԴԽ նախագահը կաշկանդված է:
Նույն պնդումը, որ ինքը միշտ ազնիվ է խոսում, Կարեն Անդրեասյանը կրկին նշել է 2024թվականի նոյեմբերի 12-ին: Շեշտել է, որ միշտ բոլոր պաշտոններում եղել է ու խոսում է ազնիվ»:144
4.2. Հիշեցնեմ Անդրեասյանի և Մինասյանի միջև շահերի բախման կամ առավել ճիշտ տարբեր տեսակի շահերի անքակտելիության մասին վկայող տեղեկությունները, որոնք հաստատվել էին հենց՝ Անդրեասյանի՝ հրապարակային խոսքով, ըստ որի՝ «Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաև եղել ենք գործընկերներ: Ես կարող եմ վկայել, որ իմ և նրա, և նաև մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»։
4.3. 2022 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Կարեն Անդրեասյանը նախաձեռնել է հավաք Հայաստանի բոլոր դատավորների՝ մասնակցությամբ, դրան մասնակից է եղել նաև նախարար Գրիգոր Մինասյանը, ինչպես նաև պատգամավորներ ու այլ պաշտոնատար անձինք։
Մինչ հանդիպումը դատավոր Դավիթ Հարությունյանը առաջարկել է օրակարգում ներառել դատավորների անկախության, արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ հարցեր, որոնք օրակարգում չեն ընդգրկվել, դրան հատկացվել է ընդամենը 10-15 րոպե։145
4.4. Քրեական մասնագիտացմամբ դատավորների հետ հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը, ի թիվս այլ հարցերի, նշել է, թե առկա է «բացարձակ կոնսենսուս» օրենսդիր, գործադիր, և դատական համակարգի որոշ ատյանների հետ՝ շրջանցելով առաջին ատյանը, որպեսզի վերացվի մինչդատական վարույթը սպասարկող դատարանը և այդտեղ պաշտոնավարող դատավորները միանան նույն մասնագիտացման դատավորներին՝ պաշտոնավարելով՝ որպես քրեական գործեր քննող դատավորներ:
Ի թիվս այլ դատավորների` նախաձեռնության կապակցությամբ՝ բացասական դիրքորոշում է հայտնել դատավոր Դավիթ Հարությունյանը:
Կարեն Անդրեասյանը հարցը դրել է դատավորների քվեարկությանը, որի արդյունքում մեծամասնությունը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, սակայն Կարեն Անդրեասյանը արձանագրել է նշվածը՝ ասելով, որ այդ հարցը կքննարկվի հետագայում նաև դատավոր Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ:
2022 թվականի նոյեմբերի 26-ին դատավոր Դավիթ Հարությունյանի և Կարեն Անդրեասյանի միջև համաժողովի դահլիճին կից նախասրահում դատավորների և նրա անվտանգության աշխատողի աչքի առաջ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վերջինս նշել է, որ դատավորը «հանդիսանում է սեպ խրողգ իր բարեփոխումների օրակարգում: Դրան նախորդող օրը բացելով միջոցառումը Դիլիջանի ԳԳետափ» ռեստորանում՝ նշել էր, որ համակարգում Գսեպ խրողներինգ պետք է խնդրել դուրս գալ համակարգից, իսկ եթե դուրս չգան, ապա բոլորին դուրս կհանեն։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարը:
Դրան հաջորդած շաբաթվա ընթացքում՝ քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ նույն քաղաքում՝ հյուրանոցում հանդիպման ժամանակ ըստ էության նույն խոսքերը վերջինս հայտնել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում վերաբերյալ նախարար Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի հիման լիազորությունները հետագայում դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ: Ընդ որում՝ դատավոր՝ Զարուհի Նախշքարյանը ևս այն դատավորների շարքում է եղել, ում հասցեին Կարեն Անդրեասյանը՝ վիրավորական խոսքեր էր հնչեցրել` խոստանալով զտել, մաքրել։
Հարկ է նկատել, որ ի տարբերություն Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի, Կարեն Անդրեասյանը Զարուհի Նախշքարյանի գործով ի սկզբանե` հենց առաջին դատական նիստում` 2023թվականի փետրվարի 21-ին, ինքնաբացարկ է հայտնել՝ հիմք ընդունելով դատավորի հետ ունեցած խոսակցությունը»:146
2021 թվականի նոյեմբերի 28-ին դատավորներին ուղարկվել է, իբր վերջիններիս առաջարկների հիման վրա կազմված նախագիծ` առաջարկելով սեղմ ժամկետում ներկայացնել կարծիքներ։
Մասնավորապես՝ նախագծում նշվել էր, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի՝ դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորները շարունակում են պաշտոնավարել որպես համապատասխանաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ։
Բնականաբար նախագծում խոսք չի եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Խոսքը եղել է, որ նրանք շարունակելու են պաշտոնավարել այլ դատարանների կազմում սովորական դատավորների կարգավիճակով։
Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից նույն օրը նոյեմբերի 28-ին, ներկայացվել է բացասական կարծիք՝ թե մինչդատականի և քրեական հետապնդման մեջ գտնվող դատավորների, անփոփոխելիության, անձեռնմխելիության սկզբունքներին նախագծի հակասության մասին:147
Փոփոխությամբ փաստացի առաջարկվել է վերացնել կամ լուծարել մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները քննող քրեական մասնագիտացման առանձին դատավորների ինստիտուտը կամ այլ կերպ ասած՝ մինչդատակարանը վարույթի քրեական վերահսկողություն իրականացնող դատարանը:
2023 թվականի նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում քրեական մասնագիտացման դատավորների արտագնա համաժողովի ընթացքում բերվել են տասնյակ առաջարկություններ ու հիմնավորումներ, որոնք փաստել են տվյալ պահին նման փոփոխություն անելու անթույլատրելիությունը:
Նման փոփոխություն անելու անհրաժեշտությունը հիմնավորող միակ ծանրակշիռ փաստարկը եղել է մինչդատական վարույթի՝ նկատմամբ՝ դատական վերահսկողություն իրականացնող դատարանի գերծանրաբեռնվածությունը, որն անվիճարկելի է եղել։
Անտեսելով վերոգրյալը` արդարադատության նախարարը՝ Ազգային ժողով է ներկայացրել ամբողջովին այլ բովանդակությամբ նախագիծ՝ որով փաստացի դադարեցվել են 20-ից ավելի դատավորների պաշտոնավարում։
Ընդ որում` Ազգային ժողովին, կառավարությանը,148 իսկ հետագայում նաև հանրությանը արդարադատության նախարարությունը մատուցել է այն իրականությանը չհամապատասխանող միտքը, թե իբր նշված հարցերը քննարկվել և որոշվել են դատավորների կողմից ու դա հանդիսանում է դատավորների նախաձեռնությունը, ցանկությունը` այն պայմաններում, երբ Ազգային ժողով ուղարկված նախագիծը բնավ չի արտացոլել ու չի համընկել ոչ քննարկվածի, ոչ էլ կարծիքի համար ուղարկված նախագծի հետ (տես նախարարության կայքը, և դատավորներին ուղարկված քննարկված նախագիծը)։
Ընդ որում՝ Նախարարության նշված նախագծով ընդլայնվել են ԲԴԽ լիազորությունները՝ վերջինիս շնորհելով ցուցակներից՝ նաև առաջխաղացման, դատավորներին կամայականորեն կամ առանց պատճառաբանության հանելու իրավասություն:
Այս տարիների ընթացքում` մինչ օրս ԲԴԽ-ն նշված փոփոխությունների արդյունքում առաջխաղացման ցուցակներից առանց որևէ պատճառաբանության հանել է տասնյակ դատավորների, ինչը ոչ միայն նշված դատավորների համար է առաջացնում բացասական հետևանքներ, այլև այն ուղղակի ցուցիչ է դատական համակարգի ու դատավորների անկախության, ինչն արձանագրված է բազմաթիվ միջազգային զեկույցներում, բնականաբար` բացասական լույսի ներքո։
Արդյունքում արդարադատության նախարար Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին՝ նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով, ինչը վերջինս դատավորների ժողովին անվանել է՝ «Լույսի շող»149, դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող ավելի քան 17 մինչդատական վարույթի նկատմամբ՝ հսկողություն իրականացնող դատավորի պաշտոնավարում` վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀO-575-Ն օրենքը)։ Քրեական հետապնդման մեջ գտնվողներին էլ իրավունք է վերապահվել հայտնվել ռեզերվում միայն արդարացման դեպքում` դադարեցնելով նրանց լիազորությունները։
Մինչդատականի դատավորների պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից է եղել նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք, կարճատև ուսուցում անցնելը:
Հեղինակները դատավորների հետ քննարկումը որպես պատրվակ են օգտագործել ու ոչ ազնիվ վերաբերմունք են դրսևորել թե՛ Ազգային ժողովի, թե հանրության, և թե դատավորների նկատմամբ։
Դեռ ավելին, նույն օրենքի փոփոխություններով՝ ընդունվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու՝ դատավոր՝ դառնալու հնարավորություն: Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվել է լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն, ու պաշտոնավարման դադարեցում, իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ բավարար ուսուցում անցնելու անհրաժեշտության:
Այսինքն` առնվազն դատավորների հետ ոչ ազնիվ են վարվել:
Ընդ որում՝ Կարեն Անդրեասյանի` նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունում» մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել՝ համարելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում:
Ավելին՝ անտեսվել էր հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, որով ևս արձանագրվել էր նշված դատավորների մասով պաշտոնավարման ու օրենքի վերաբերելի մասով Սահմանադրության համապատասխանության հարցը։
Ընդ որում` այդ դատարանի ստեղծումն անգամ ողջունվել էր PACE-ի կողմից` այն բնութագրվելով որպես անկախության ու կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչ:150
Ընդ որում՝ կրկին հարկ է նշել, որ նշված փոփոխությունները՝ հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ դատավորների անկախության անփոփոխելիության սկզբունքի հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձել է մատուցել որպես դատավորների հետ համատեղ հետ քննարկված կամ ընդունած օրենքներ:
Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, երբ պաշտոնատար անձինք եղել են ոչ ազնիվ դատավորների, Ազգային ժողովի, Սահմանադրական Դատարանի, գործադիրի, հանրության և վերջիվերջո նույնիսկ իրենք իրենց իսկ հետ՝ մինչև անգամ անտեսելով սեփական համակատարմամբ ընդունած դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը։
Ամփոփելով վերոգրյալը ստացվում է.
2022թ. նոյեմբերի 25-27 Դիլիջանում քրեական գործեր քննող դատավորների, ԲԴԽ-ի, արդարադատության նախարարի ու նախարարության աշխատակիցների, և այլ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։ Քննարկվել է նաև մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների հարցը:
Կարեն Անդրեասյանը, հանդիպելով այլակարծության, կազմակերպել է քվեարկություն, որի արդյունքում իր տեսակետը, նշված դատարանի դատավորներին սովորական դատարաններ տեղափոխելու և այդ դատարանը վերացնելու հարցը հավանության չի արժանացել։
Այնուհետև Կարեն Անդրեասյանը նախարար Մինասյանի հետ միասին հանրությանը, կառավարությանը, Ազգային ժողովին է ներկայացրել նախագիծ, որի ընդունման արդյունքում դադարեցվել է ավելի քան 20 դատավորի պաշտոնավարում։
Ընդ որում` չքննարկված նախագիծը բոլորին ներկայացվել է, որպես դատավորների մեծամասնության կարծիք ու որոշում: Դա եղել է այն պայմաններում, երբ դատավորները ներկայացրել են բացառապես բացասական գրավոր կարծիքներ:151
Նշված` Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի համակատարմամբ իրականացրած փոփոխությունների արդյունքում միայն 2023 թվականի հունվարից մինչև ապրիլի 7-ը, այսինքն` Դավիթ Հարությունյանի կարգապահականի պատրվակ հանդիսացած հարցազրույցի օրը, տասնյակ միլիոններ և ավելի դրամի հասնող աշխատավարձ է տրվել դատավորներին, ովքեր, իրենց կամքին հակառակ, չեն աշխատել։ Վերապատրաստման պատրվակով վերջիններիս ուղարկել են ռեզերվ, իսկ նրանց հաստիքներին նշանակվել են կրկին համապատասխան վերապատրաստում չանցած իրավաբաններ։
Արդյունքում մինչ օրս նման եղանակով վատնվել է կամ ծախսվել է, չաշխաշխատող դատավորներին նրանց մեղքի լիակատար բացակայության պայմաններում վճարվել է 100 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումար:152
Պետք է շեշտել, որ այդ դատավորների մոտ բնականաբար՝ որևէ տեսակի լիակատար բացակայություն է եղել, ել, նրանք ևս փաստացի խաբված են եղել կամ արժանացած ոչ ազնիվ վերաբերմունքի, քանի որ ի սկզբանե նրանց ասվել էր, թե՝ պաշտոնավարելու են սովորական դատարաններում, սակայն ինչպես պարզվել է, նրանք դադարել են պաշտոնավարել։
Մինչդեռ` նշված օրենքի ընդունման տեխնիկական պատասխանատուն կամ համակարգողը, ինչպես Կարեն Անդրեասյանն էր պնդել, Երանուհի Թումանյանցն է եղել, ով առնվազն երկու անգամ անօրինական որոշում է կայացրել այդ առիթով ասված Դատավորի խոսքերի համար։
Դատական նիստում Երանուհի Թումանյանցն ընդունել է, որ եղել է այդ օրենսդրական փոփոխությունների համակարգողը153, այն հաստատվում է նաև 2023թ. մարտին Կարեն Անդրեասյանի «Անի պլազա» հոթելում ասված հրապարակային խոսքով, ի թիվս այլոց նշելով, որ ԲԴԽ-ում հաշիվը 10:0 է` նկատի ունենալով իր համախոհների առկայությունը:
Ավելին` «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. Երբ ու ոնց նախագծերը Կարեն Անդրեասյանն է անձամբ ձեռքով խմբագրել կամ թողել այդպիսի կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութում) բանախոսների ասածներով ևս հիմնավորվում է, որ դիլիջանյան հանդիպումներում նախագծերը Կարեն Անդրեասյանն է անձամբ ձեռքով խմբագրել կամ թողել այդպիսի տպավորություն:
Չմոռանանք նշել նաև, որ Կարեն Անդրեասյանը նշված նախագիծն ընդունվելուց 3 ամիս հետո` 2023թվականի մարտին դատավորների, ժողովի ժամանակ, այն անվանել էր «Լույսի շող», իսկ նույն տարվա` 2023թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ 33 դատավորի այդ նույն տարում ենթարկել է զտման, վեթինգի կամ բնականոն սերնդափոխությամբ հեռացրել են:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
4. Նույն` Դիլիջանի հանդիպումների, քննարկումների ընթացքում ԲԴԽ-ն նախաձեռնել է «խոսնակների ցանցի» ինստիտուտի ներդրումը, որը քննադատության է ենթարկվել Դատավորի կողմից, քանի որ պետք է սահմանափակվեր առանց ԲԴԽ-ի գիտության հարցազրույցներ տալը, դատական իշխանության անկախության սահմանափակման փորձերի մասին խոսելը։ Այդ մասին արձանագրումներ կան նաև դատավորների եվրոպական միության (EAJ) 2023թվականի հունիսին ընդունված բանաձևով։154 Գրավոր նախագիծ չի եղել, ամենը եղել է բանավոր քողարկված ցուցումների ենթատեքստում։
Մասնավորապես Դիլիջանում դատավորներին ասվել էր, որ դատարաններում պետք է մամուլի պատասխանատուներ նշանակվեն և ցանկացած հարցազրույց նրանց կամ ԲԴԽ-ի մամուլի խոսնակի միջոցով իրականացվի։
5.1. 2023թվականի փետրվարի 27-ին Դատավորն այդ մասին բարձրաձայնել է հրապարակայնորեն տված հարցազրույցում` նշելով նաև, որ բոլոր գործընկերներով պետք է լծվենք ԲԴԽ-ի մեր դատավոր ընկերների պաշտպանությանը։ <Մենք հաճախ ակնկալում ենք, որ իրենք մեզ պետք է պաշտպանեն, բայց իրականում նախ և առաջ իրենք ունեն պաշտպանության կարիք»: 155
Դատավորը մանրամասնորեն անդրադարձել է նաև տասնյակ դատավորների լիազորությունների դադարեցման գործընթացին, խոսել է հանրությանը մոլորեցնելու ԲԴԽ-նախարար գործընթացի մասին:
Հատկանշական է, որ այդ ժամանակ որևէ վարույթ դատավորի վերաբերյալ չի հարուցվել, նրան չի վերագրվել ԲԴԽ-ին որպես դատարանի քննադատություն։
Դատավորը, անդրադառնալով նաև Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցման հարցին, նշել էր, որ իրական պատճառների մասին խոսելու իրավունք չունի. դեռևս չի եղել դատավոր Նախշքարյանի թույլտվությունը:
Հատկանշական է նաև, որ Դատավորը խոսել էր նաև դատավոր Փիլոսյանի մասին, սակայն կրկին վարույթ չէր հարուցվել, իսկ նույն հոդվածում Զարուհի Նախշքարյանի խոսքը դիտվել էր չարաշահում:
5.2. 2023թվականի մարտի 1-ին նշված հարցազրույցին հակադարձել է ԲԴԽ խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ156.
«Հարգելի գործընկերներ, թյուրըմբռնումներից խուսափելու համար հարկ ենք համարում է անդրադառնալ օրեր առաջ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հայտարարություններին:
Նախ՝ նշենք, որ խոսնակների ցանցի ստեղծումը ոչ թե դատավորներին լռեցնելու միջոց է, հանդիսանալու է հարթակ ապատեղեկատվության կանխման, հանրություն- դատարաններ կապի ամրապնդման համար: Ցանցի ստեղծումը նպատակ է հետապնդելու կանոնակարգել դատավորների շփումը լրատվամիջոցների հետ բոլոր այն դեպքերում, երբ դատավորն իր ելույթներով հանդես կգա դատական իշխանության անունից։ Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ դատավորը կցանկանա ներկայացնել իր անձնական դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, ազատ է դա կատարել ցանկացած եղանակով՝ ընդգծելով, որ ներկայացնում է սեփական համոզմունքներն ու կարծիքը:
Ի դեպ՝ այս կարգավորումը նոր չէ, այն գործում է դեռևս 2019 թվականից Բ-201 որոշմամբ, որտեղ նշված է, որ զանգվածային լրատվության միջոցներով դատավորները կարող են հանդես գալ մամուլի ծառայության միջոցով, խոսնակների ցանցի ստեղծումը կենթադրի ամեն դատարանում մեկական աշխատակից, որը լրագրողների հետ մշտական կապի մեջ կլինի նրանց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով, ինչպես նաև կհամագործակցի ԲԴԽ մամուլի ծառայության հետ հրապարակման ենթակա տեղեկությունների ստեղծման, տարածման և կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու գործում:
Ինչ վերաբերում է վերջին օրենսդրական փոփոխություններին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դիլիջանում անցկացված հավաքների ընթացքում քննարկված թեմաները հավաքագրվել են մինչ այդ ԲԴԽ նախագահի հետ առանձին դատարանների դատավորների հետ հանդիպումների ժամանակ և դրանց լուծումները ոչ թե ԲԴԽ նախագահի միանձնյա որոշումների արդյունք են, այլ արդեն դիլիջանյան հավաքների ընթացքում օրենսդիր գործադիր և դատական համակարգի ներկայացուցիչների կողմից վեր հանված հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր են, որոնք էականորեն կնպաստեն արդարադատության որակի բարձրացմանը:»
Այս առումով հարկ է նկատել, որ հենց վերոգրյալ խոսնակների ինստիտուտի նման կարգով ներդրումը և վերանշյալ կարգավորումն է խախտում դատավորների խոսքի ազատ արտահայտման իրավունքը, քանի որ էլ ով, եթե ոչ դատավորը, ով դատական իշխանության միակ ու իրական կրողն է, իրավունք ունի խոսել դատական իշխանության անունից, և ոչ դատական դեպարտամենտը և նույնիսկ ոչ է ԲԴԽ-ն չեն կարող անել դա: Իսկ դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին՝ դատավորների կողմից բարձրաձայնելը ոչ թե իրավունք է, այլ հատկապես վերածվում է պարտականության, երբ առկա են դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներ, ինչի մասին արձանագրված է թե մի շարք միջազգային հեղինակավոր փաստաթղթերում, թե ՄԻԵԴ որոշումներում։
Իսկ ընդհանրապես հարկ է նկատել և պարզաբանել, որ դատավորների ինքնակառավարման մարմինը՝ դատավորների ընդհանուր ժողովն է, որի ժամանակ էլ խոսել է դատավորը և որի կապակցությամբ էլ նրան վերագրել են կարգապահական խախտումներ։
Դեռ ավելին` հենց դատավորներն են իրավասու ու պարտավոր խոսել դատական համակարգի խնդիրներից, հատկապես անկախությանը սպառնացող խնդիրների դեպքում:
«Խոսնակների ցանցիգ ներդրման, դրա իրական առաքելության ու փաստացի կատարած աշխատանքների մասին խոսելիս բավարար է վկայակոչել միայն վերջիններիս ձեռամբ պատրաստված տեսանյութը157:
Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ենթականերին հանձնարարել է պատրաստել տեսանյութ158 ու դրա հիման վրա կարգապահական վարույթ նախաձեռնել, որը նախարարն անշեղորեն իրականացրել է, իսկ ԲԴԽ-ն դրա հիման վրա դատավորին՝ ենթարկել պատասխանատվության: Սակայն տեսանյութը պատրաստել են հենց խոսնակների անունից, ուր հինգ՝ դատավորից՝ 3՝ ներկայացվել են՝ բացասական կոնտեքստներում, վատ՝ կամ՝ տապալված գնահատել նրանց աշխատանքը, մեղադրել հանրային հնչեղություն ունեցող գործեր տապալելու մեջ և կոչ արել պատասխանատվության ենթարկել դատավորներին կարգապահական պատասխանատվության միջոցով։
Այս տեսանյութերի պատրաստման գնահատականը տվել է ՀՀ դատավորների միությունը159։
Առավել ուշագրավ են Կարեն Անդրեասյանի հետագա հարցազրույցներն այդ մասին, որը ըստ էության փորձում է պատասխանատվությունը բարդել այլ անձանց վրա (տես նույն տաղավարում՝ ամիսներ անց տված հարցազրույցը՝ ու հատկապես լրագրող Վահե Մակարյանին տված հարցազրույցը160), մասնավորապես նշված հարցազրույցում փորձել է հայտնել այլուրեքությունն հանրային հեռուստաընկերությունում դատավորների վերաբերյալ տեսանյութեր պատվիրելու հարցի մասին` հարցը ըստ էության բարդելով իր անմիջական ենթակայությամբ գործող դեպարտամենտի վրա: Նույն հարցազրույցում ըստ էության ոչ թե հերքել, այլ փաստել է, որ կան քաղաքական գործեր:
Առավել վերաբերելի հանգամանքն էլ եղել է այն, որ շեշտել է, որ երբ ինքը վեթինգ է արել, հասարակությունը իրենից դժգոհ է եղել։
2.4. «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. Երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառմամբ ֆիլմում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութում) խոսելով կոռուպցիայի ու վեթինգի մասին, դատավոր Դավիթ Հարությունյանի` գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարը օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելով նշել է, որ կոռուպցիայի ու վեթինգի առումով դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնականոն սերնդափոխության ընթացքում:161
5.3. Այն հանգամանքը, որ մասնավորապես, նախագծերը՝ ընդունվել են միանձնյա Կարեն Անդրեասյանի և իր թիմի կողմից` անտեսելով դատավորների կարծիքը և խոսնակի պնդումն իր հերթին իրականությանը չի համապատասխանում, այլ կերպ շրջանառվել է այլ բովանդակության նախագիծ, քննարկվել է դա, իսկ ԱԺ է ուղարկվել լրիվ այլ նախագիծ, որով դադարեցվել են դատավորների լիազորությունները, հիմնավորվում է դատական դեպարտամենտի 2022թվականի նոյեմբերի 28-ի էլեկտրոնային նամակով ու կից ֆայլերով162.
Բոլոր գործող դատավորներին ուղարկված նամակն ուներ հետևյալ բովանդակությունը.
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ` ուղարկվում է Ձեր դատարանների դատավորների հետ կայացած հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունների կապակցությամբ կազմված օրենքների նախագծերը (դեկտեմբերյան փաթեթ)։
Խնդրում ենք հնարավոր սեղմ ժամկետում ներկայացնել Ձեր առաջարկներըգ: Կից ֆայլն ու նամակի՝ օրինակը կցվում են։ Նշվածն առկա է բոլոր դատավորների էլեկտրոնային փոստերում։
5.3.1. Դատավորը 2022թվականի նոյեմբերի 28-ին ներկայացրել է նաև գրավոր առարկություն163, սակայն հետագայում` դե ֆակտո պարզվել է, որ ոչ բանավոր քննարկվածը, ոչ էլ դատավորներին ուղարկվածը չեն համապատասխանել միմյանց. Ամբողջը կրել է ձևական բնույթ:
5.6. Այսպիսով` հիմնավորվում է, որ ԲԴԽ նախագահն ու իր թիմը մոլորեցրել են թե դատավորներին, թե ԱԺ-ին, թե Կառավարությանը և թե հանրությանը, իսկ այդ մասին բարձրաձայնած դատավորին հրապարակայնորեն մեղադրել են թյուր տեղեկություններ տարածելու մեջ, իսկ այնուհետ` ավելի ուշ` 2023թվականի ապրիլի 7-ին, այդ մասին կրկին բարձրաձայնելու հիմնավորված կարծիքը պնդելու համար՝ նախաձեռնել են կարգապահական վարույթ ու դադարեցրել նրա լիազորությունները։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
6. Դատավոր Դավիթ Հարությունյանը, հանդիսանալով դատավորների միության անդամ, ընտրված լինելով ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ, լինելով հանձաժողովի նախագահի պաշտոնակատար, դեմ է արտահայտվել նաև ԲԴԽ և նախարարության դեռևս դիլիջանյան հանդիպումներում ազդարարված փոփոխություններին` հաշվի առնելով՝ դատական իշխանության անկախությունը սահմանափակող հերթական փորձը:
Այս առումով հարկ է ուղղակի փաստել, որ մինչ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը վերջինս հանդիսացել նշված հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարող ու թե դիլիջանյան հանդիպման և թե այլ պայմաններում հայտնել է բացասական դիրքորոշումներ Կարեն Անդրեասյանի փաթեթի վերաբերյալ։
Դատավորը, որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, հանդիպման, պահանջել է նախագծի հեղինակների ներկայությունն ու հրավիրվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակ փորձագետների հետ այդտեղ գտնվող մասամբ անհայտ անձանց կարգավիճակի մասին տեղեկություններ, չստանալով պատասխաններ, լքել է հանդիպման վայրը: 164
Այս առումով հարկ է միայն փաստել, որ նախագիծը 2024թվականին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Ստացվել է բացասական կարծիք165 այն արձանագրումով, որ ցանկացած փոփոխության նշանակետում պետք է լինի դատավորների անկախությունը, հետևաբար այն չի կարող համարվել ընդունելի։
Սա ևս մեկ փաստարկ է, որը հիմնավորում է ԲԴԽ ու նախարարության դատական օրենսգրքում արված փոփոխությունների՝ տրամաբանության մասին. այն է հնարավորինս սահմանափակել դատավորների անկախությունը։
Միևնույն ժամանակ հավելյալ փաստարկ է առ այն, որ հանձնաժողովի անդամն ունեցել է այլ կարծիք, որը խոչընդոտ է եղել իր ծրագրերին, իսկ ԲԴԽ-Նախարարությունը նշված փոփոխությունները՝ երկարաժամկետ՝ ու հետևողական փորձել են հրամցնել ու կյանքի կոչել (տես նախարարության, Կարեն Անդրեասյանի անձնական էջի ու ԲԴԽ ֆեյսբուքյան էջի այդ մասին բազմաթիվ գրառումները)։
է) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
7. Կարեն Անդրեասյանը Դիլիջանում 2022 թվականի նոյեմբերի 27-ին դատավոր Դավիթ Հարությունյանի և Կարեն Անդրեասյանի միջև՝ համաժողովի դահլիճին կից նախասրահում՝ դատավորների և նրա՝ անվտանգության աշխատակցի աչքի առաջ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վերջինս նշել է, որ դատավորը «հանդիսանում է սեպ խրող» իր բարեփոխումների օրակարգում։
Դրան նախորդող օրը բացելով միջոցառումը՝ ռեստորանում բարձրախոսով նշել էր, որ իր բարեփոխումների ճանապարհին սեպ խրող դատավորներին պետք է խնդրել դուրս գալ համակարգից, իսկ եթե դուրս չգան, ապա բոլորին դուրս կհանեն։
Այս խոսակցությունը տեղի է ունեցել ավելի քան 70 դատավորների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Դատական դեպարտամենտը իրականացրել է տեսանկարահանում:
Հաջորդ շաբաթ այլ` նաև քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ նույն քաղաքում հանդիպման ժամանակ դատավոր Նախշքարյանին ասել է, ըստ էության նույն խոսքերը։ Վերջինս հայտնել է դատավոր ի Նախշքարյանին, ում վերաբերյալ նախարար Մինասյանի հարուցած կարգապահական վարույթի հիման վրա լիազորությունները հետագայում դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ, որ թե իր և թե դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու է։
Քաղաքացիական մասնագիտացման դատավորների հետ հանդիպումից հետո կարգապահական վարույթներ են հարուցվել նաև դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ և արդյունքում վերջինիս լիազորությունները ևս դադարեցվել են:
Առավել ճշգրիտ Արթուր Ստեփանյանի վերաբերյալ վարույթի հարուցման օրը դատավոր Դավիթ Հարությունյանի հետ ունեցած առանձնազրույցի նախօրեն է։
Ընդ որում` դատավորներ Զարուհի Նախշքարյանը և Արթուր Ստեփանյանը ևս այն դատավորների շարքում են եղել, որոնց հասցեին Կարեն Անդրեասյանը վիրավորական խոսքեր էր հնչեցրել կարծիք հայտնելու համար, նշել էր, որ ճնշվել է` խոստանալով զտել, մաքրել:
Հարկ է կրկին նկատել, որ ի տարբերություն Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի, Կարեն Անդրեասյանը՝ Զարուհի Նախշքարյանի գործով ի սկզբանե` հենց առաջին դատական նիստում` 2023թվականի փետրվարի 21-ին, ինքնաբացարկ է հայտնել՝ հիմք ընդունելով՝ դատավորի հետ ունեցած խոսակցությունը (տես կից տեսանյութը): 166
2023 թվականի մարտի 3-4-ին Կարեն Անդրեասյանը դատարանների նախագահների հետ Զերմուկում հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկել է առաջիկա ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը` իր նախաձեռնությամբ անդրադարձել է նաև Դատավոր Դավիթ Հարությունյանի թեկնածության հարցին` ժխտելով դրա հնարավորությունը։167
Դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնապես դիմել է ԲԴԽ նախագահին պարզաբանումների պահանջով, սակայն մերժվել է նրա թեկնածությունը: Հավելյալ պարզաբանվել է, թե իբր Խորհուրդը գործնականում ևս որևէ կերպ ներգրավված չէ գործընթացում։
Դատավորը կրկին դիմել է խորհրդին` հայցելով պարզել դերակատարումը, սակայն կրկին դեպարտամենտն է պատասխանել` նշելով թե արդեն իսկ պարզաբանված է: 168
Վերոգրյալը ևս մեկ փաստարկ է ճնշված պաշտոնյայի կողմից մինչև վերջին շունչը հակառակ հիմնավոր կարծիք հայտնող Դատավորին առաքելությունից զրկելու գործում։
Ընդ որում, սույն՝ վերը (7-րդ կետում) նշվածն առավել մանրամասն կփաստարկվի՝ ապացույցներ ներկայացնելու լիարժեք հնարավորություն ստանալու, դրանք հետազոտելու արդյունքում:
ը) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
8. 2023 թվականի ապրիլի 6-ին` ԲԴԽ դատավոր անդամի ընտրության նախօրեին` («լռության օրը») Կարեն Անդրեասյանը ԲԴԽ կայքով, ԲԴԽ մամուլի պատասխանատուի միջոցով տարածել է հետևյալ հաղորդագրություն. 169
Ո՞վ և ինչո՞ւ է տարածում սուտ լուրեր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին.
Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից։
Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը։ Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:
Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները»:
Նշվածին գնահատական է տվել և թիվս այլ հարցերի քննադատել դատավորների միությունը։170
«Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կ. Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին:
Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող և այլ ինքնաոգևորող հատկանիշներով։
Պետք է արձանագրել, որ այլևս նման վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին:
Միևնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին անտեսել ժամանակավոր բարդությունները և շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության և պետության։գ
8.1. Դատավորը 2024թվականի ապրիլի 7-ին տվել է կարգապահականի առիթ հանդիսացած հարցազրույցը։
Դատավորը, ի թիվս այլոց, խոսել է ԲԴԽ անդամ դատավորների ընտրությանը Կարեն Անդրեասյանի կողմից միջամտելու անթույլատրելիության, 20 և ավելի դատավորի լիազորություններն անօրինական դադարեցնելու մասին, ԲԴԽ որոշումները բացարձակ կոնսենսուսի կամ միաձայն կայացնելու և այլ հարցերի մասին։171
Հարկ է արձանագրել նաև, որ փաստացի նախարարության ու ԲԴԽ-ի կողմից չի հերքվել ու անարձագանք է մնացել Կարեն Անդրեասյանի կողմից ապրիլի 7-ին տեղի վերաբերյալ դատավորի միջամտության ունեցած ընտրություններին քննադատությունը, չի հերքվել նույն օրը նրա և նախարարի անթույլատրելի` որպես դատավարական սուբյեկտների կապերի մասին քննադատությունը:
Ընդ որում` 2023թվականի ապրիլի 7-ի ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին բացահայտ ու հրապարակային միջամտությունից զատ, ընտրության միջամտությունը տեղի է ունեցել նաև քողարկված եղանակով. ԲԴԽ ենթակա մարմին հանդիսացող դատական դեպարտամենտն է պաշտոնապես որոշել ԲԴԽ-ում թափուր քվոտաների առաջացման ու առաջադրման հարցեը: Առաջադրվելու հնարավորություն, ծանուցումներ ստացել են ոչ բոլոր դատավոր անդամները: Արդյունքում ընտրվել է օրինակ ԲԴԽ ներկայիս նախագահ Ա.Աթաբեկյանը: (տես կից փաստաթղթեր)։
8.2. Միևնույն ժամանակ այս համատեքստում հատկանշական է, որ դատավորների մեծամասնության կողմից՝ մրցակցային պայմաններում ընտրված վերջին դատավոր անդամը եղել է Արշակ Վարդանյանը, ում ԲԴԽ-ն վարույթից հեռացրել է Դատավորի հետ ընկերական կապերի հիմքով, սակայն որևէ անդրադարձ չի արել այդ մասին որևէ որոշում մեջ, նույն մոտեցումն է դրսևորվել նաև դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանի պարագայում, սակայն՝ Դատավորի բարձրացված նմանատիպ դեպքերի համար նույն ստանդարտը չի կիրառվել, ավելին՝ որևէ կերպ հաշվի չի առնվել նաև շահերի բախման իրավիճակները։
Միևնույն ժամանակ 2023 թվականի ապրիլի 7-ին, ընտրություններում պարտված թեկնածուն, ում՝ պաշտպանել է Կարեն Անդրեասյանը, հետագայում նշանակվել է վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ հետագայում դարձել է նաև Անդրեասյանի հետ փոխկապակցված Ա.Սուջյանի ազգականը։
8.3. Դատավորը 2023թվականի ապրիլի 13-ին մասնակցել է շվեդ գործընկերների նախաձեռնությամբ կազմակերպած խորհրդատավական ֆորումին, որին մասնակցել են ԲԴԽ անդամներ, դեպարտամենտի աշխատակիցներ, արդարադատության հասարակական նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, փաստաբաններ և այլ անձինք։
Քննարկման թեման խոսնակների ցանցի ստեղծումն է եղել, մասնավորապես ԲԴԽ-ի` «ԶԼՄ-ների հետ ԲԴԽ և դատարանների հաստատելու մասին» փոխհարաբերության կանոնները համապատասխան որոշման բարելավման հարցը:
Ըստ պաշտոնական սղագրության172 Դատավորի խոսքերը հետևյալն են. Առաջին ատյանի դատարանի դատավոր որ Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց շվեդ գործընկերներին՝ քննարկումը՝ կազմակերպելու համար։ Նա ընդգծեց, որ, իր կարծիքով, Որոշումը պետք է կրի խորհրդատվական բնույթ և չի կարող պարտադիր լինել դատավորների համար։ Ըստ պարոն Հարությունյանի՝ եթե Որոշումը լինի պարտադիր, որոշակի խնդիրներ կառաջանան։ Սա առաջին հերթին կբերի այնպիսի խնդիրների, որոնց մասին արդեն նշել են լրագրողները, և երկրորդը՝ սա առիթ կհանդիսանա կարգապահական վարույթի հարուցման։ Սա մի կողմից հնարավորություն կտա սահմանափակել լրագրողների գործունեությունը, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա ճնշում գործադրել դատավորների վրա ու կարգապահական վարույթ հարուցել։
Պարոն Հարությունյանը նշեց նաև դատարանների խոսնակ-ներկայացուցիչների ցանցի ստեղծման մասին։ Նա նշեց, որ նախաձեռնության համաձայն՝ դատավորները կարող են ուղղակի կապի մեջ լինել լրատվամիջոցների հետ, եթե ներկայացնում են միայն իրենց կարծիքը, իսկ մնացած բոլոր դեպքերում, երբ ներկայացնում են դատական իշխանության տեսակետը, դա պետք է անեն խոսնակի միջոցով։ Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, երբ ինքը հարցազրույց է տալիս լրագրողներին, նա իրեն չի պատկերացնում դատական համակարգից անջատ և, երբ խոսում է ի պաշտոնե ներկայացնում է դատական համակարգը։ Նա ընդգծեց, որ դատավորները դատական իշխանության առաջնային ներկայացուցիչներն են, և նրանք կարող են հանդես գալ դատական համակարգի անունից։ Պարոն Հարությունյանը՝ հույս հայտնեց, որ երբ Որոշման նախագիծը պատրաստ լինի, այն նույնպես պատշաճ կերպով կքննարկվի, որպեսզի դատավորները ներկայացնեն իրենց դիտողությունները։
8.3.1. Հարկ է նշել, որ 2023թվականի վարույթի ընթացքում ԲԴԽ դատավոր անդամ Ք.Մկոյանը ցանկացել էր, ստանալ դատավորի կողմից ներկայացվող փաստաթուղթը, սակայն ԲԴԽ նախագահը նշել էր, որ նա ինքնուրույն չէ, իսկ Դատավորը պնդել էր որ յուրաքանչյուր դատավոր անկախ է և ինքնուրույն:
8.4. Քննարկումից ընդամենը օրեր անց` 2023թվականի ապրիլի 20-ին կայացվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը։
Այսինքն` ժամանակային, բովանդակային վերոգրյալ փաստերի համադրությունն ու գնահատականը հանգեցնում են այն եզրակացության, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է մասնավորապես դատավորի կողմից ազատ խոսքի, ԲԴԽ-նախարարության` դատավորների անկախությունը սահմանափակելուն ուղղված գործողությունների քննադատության պատճառով։
թ)Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացին նախորդող էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը
9. Հատկանշական է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նխագահ ընտրվելուց հետո խորհրդի անդամ Գրիգոր Բեկմեզյանի հրաժարականը ու ֆեյսբուքյան` 2023 թվականի հոկտեմբերի գրառմամբ հայտարարությունը173:
Բեկմեզյանը, մասնավորապես նշել է. ԳԻնձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում՝ պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները»:
«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»:
Այսինքն` ԲԴԽ ոչ դատավոր անդամ Բեկմեզյանը Կարեն Անդրեասյանի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրությունից հետո ևս փաստել է ԲԴԽ-ում կոլեգելիալության բացակայությունը և շեշտել է, որ մեկ կամ երկու անդամը որոշիչ ձայն ունեն ու պարտադրում են իրանց համար ցանկալի որոշումները:
Բեկմեզյանը խոսքերը պնդել է բազմաթիվ հարցազրույցներում։174
9.1. Բեկմեզյանի հայտարարությանը հաջորդել է ԲԴԽ դատավոր անդամ Մեսրոպ Մակյանի 2023թվականի մարտի 17-ի հարցազրույց175, որում վերջինս նշել է. «Պարոն Բեքմեզյանին խնդրում եմ էդ հարցերը ուղղեք, բացարձակ որևէ ճգնաժամ բարձրագույն դատական խորհրդում չկա, ասեմ ավելին, կա բացարձակ կոնսենսուս: Եթե ուշադիր եք լինում, հատկապես վերջին շրջանում բոլոր որոշումները միանձնյա են լինում: Իհարկե դրա հետևում կա և բանավեճ, և անհամաձայնություն և բուռն քննարկումներ, բայց բոլորը գործընկերային շրջանակներում, որի արդյունքում ծնվում է այն ճիշտ որոշումը, որի տակ ստորագրում են բոլոր անդամները»:
Այսինքն` ԲԴԽ գործող դատավոր անդամը, ինչպես ոչ դատավոր անդամը, ևս շեշտել է, որ ԲԴԽ-ում հատկապես վերջին շրջանում (դրանից ամիսներ առաջ է Կարեն Անդրեասյանը ստանձնել ԲԴԽ նախագահի պաշտոնը) բոլոր որոշումները միանձնյա են կայացվում։
Այսպիսով` սրանով ևս փաստվում է, որ Կարեն Անդրեասյանի կողմից առանց քվեարկության ու մյուսների կարծիքը հաշվի առնելու կայացվում են միանձնյա ու նաև` պարտադրանքի արդյունքում: Այսինքն` Կարեն Անդրեասյանի ազդեցությունը կասկածից դուրս է ԲԴԽ-ում, իսկ առավել ցայտուն է այդ ազդեցությունը իր տնտեսական անքակտելի գործընկերոջ վրա, ում հետ բացի ֆինանսականից նաև կիսում են քաղաքական հայացքներն ու գաղափարները։
ժ)Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում տեղի ունեցած` էական նշանակություն ունեցող տեղեկությունները, ապացույցները և դրանց վերլուծության շարունակությունը.
10. Սույն ենթագլխում հարկ է մեջբերել մի քանի փաստ, որը բավարար է, որպեսզի ցույց տրվի հարուցված վարույթի, դրան հաջորդող գործընթացների անօրինականությունը` դրանք անձնական կամ խմբային շարժառիթներով իրականացնելը։ Ընդ որում` խոսքը ոչ թե դատական նիստում դատավորի նկատմամբ բռնության, ուժի գործադրման սպառնալիքների, անօրինական ու այլ դատավարական խախտումների մասին է, այլ առանձին և էական նշանակություն ունեցող փաստերի սույն միջնորդության համատեքստում։
Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ նախագահի կողմից դատական նիստի ընթացքում Դիմումատուի՝ հասցեին հնչեցված ուժի գործադրման սպառնալիքների և մյուս ոչ իրավաչափ գործողությունների կապակցությամբ 20.06.2023թ. Դիմումատուի կողմից ԲԴԽ է մուտքագրվել ԲԴԽ նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն, որը այդպես էլ քննարկման առարկա չի դարձվել176։ Այսինքն` ԲԴԽ մյուս անդամները չեն ունեցել կամք ու ցանկություն անգամ քննարկելու միջնորդությունն այն պայմաններում, երբ վերջինս ոտնձգել է ոչ միայն դատավորի, այլև իրենց նկատմամբ դրսևորած վարքագծի հարցը։
Հարկ է կրկին նշել նաև «նոր քննության» շրջանակներում դատական նիստերի ձայնագրառման խոտանի, Կարեն Անդրեասյանի վերաբերյալ նյութերը վարույթում չկցելու, չհամարակալելու հարցի մասին:
Մասնավորապես` խոսքը գնում է կարգապահական վարույթի անօրինականության մասին այն համատեքստում, որը հաստատվում է բացառապես` Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի խոսքերից և գործողություններից, նրանց համատեղ, շահերի բախման համատեքստում գործելու մեջ.
Օրինակներ`
ա) Կարեն Անդրեասյանը ՝ 2023թվականի հունիսի 26-ի դատական նիստում հայտարարել է, որ Դատավորի` Դավիթ Հարությունյանի գործը երկրի կարևորության հարց է։
բ) Կարեն Անդրեասյանը 2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում177 Դատավորի գործից ու Սահմանադրական դատարանի որոշման մասին խոսելիս, ի թիվս այլ պնդումների, տարակուսանք է հայտնել որ իշխող կուսակցության պատգամավորները մտահոգվել են մի անձով անկախ նրա ունեցած կապերից և կարգավիճակից։ Սույն հայտարարության, առանձնակի կարևորություն է ներկայացնում Օրենսգրքի 10-րդ հոդվածի համատեքստում։ Հարցաադրումներով պատգամավորները կասկածի տակ են դրել ԲԴԽ պատրաստակամությունը ՍԴ որոշումը կատարելու հարցում։
Այսինքն` հունիսի 13-ին ԱԺ ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կրկնել է 2023թվականի հունիսի 26-ի դատական նիստում հնչեցրած արձանագրումը Դատավորի կարգապահական վարույթը բնորոշելով որպես «երկրի համար կարևորագույն գործ»(տես տեսանյութի ժամը 2։10:30-ին)։
Այնուհետև դիտարժան է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի 2024թվականի օգոստոսի 27-ի թվագրմամբ միջնորդությունը` «ինքնաբացարկի հարցը ԲԴԽ քննարկմանը ներկայացնելու մասին»` 2 թերթ,
Պատճառաբանական մասում նշված է. «2024 թվականի հունիսի 13-ին Ազգային
ժողովում տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի շրջանակներում՝ պատգամավոր Արսեն Թորոսյանի կողմից Սահմանադրական դատարանի 2024 թվականի մայիսի 21-ին ընդունած թիվ ՍԴՈ-1729 որոշման և Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիմքով՝ դատավոր լիազորությունների դադարման առնչությամբ հնչեցված հարցերին, այդ թվում նաև՝ վերոնշյալ հարց ու պատասխանից բխող՝ պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանի կողմից հնչեցված հարցերին ի պատասխան, ինչպես նաև տարբեր այլ ֆորմատներով քննարկումների ժամանակ հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ և որպես Խորհրդի ներկայացուցիչ՝ արտահայտել եմ որոշակի դիրքորոշումներ՝ նշված հարցի առնչությամբ, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իմ անաչառության մեջ: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի, 71-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անաչառ դիտորդի և դատավարության մասնակիցների մոտ ողջամտորեն կարող են կասկածներ առաջացնել սույն գործով իմ անաչառության վերաբերյալ, նման պայմաններում ժողովրդավարական պետության սկզբունքներին և արդարադատության պահանջներին համահունչ՝ գտնում եմ, որ սույն գործով պետք է հայտնել ինքնաբացարկ»։
Մինչդեռ` Կարեն Անդրեասյանի խորհրդական Մ.Գևորգյանի մամուլի համար տարածած 04.09.2024թ. հաղորդագրության համաձայն`
(...) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից՝ հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին(…):
03.09.2024թ. նիստի արձանագրություն` «Դավիթ Հարությունյանի դիմումի քննության վերաբերյալ»` 2 թերթ,
Ըստ արձանագրության.
«ՆԱԽԱԳԱՀ։ Քննության առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ։
ՆԱԽԱԳԱՀ։ Խորհրդի նախագահը պնդեց 27.08.2024 թվականին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Խորհրդակցական սենյակում քննարկման արդյունքում Խորհուրդը որոշեց բավարարել Խորհրդի նախագահի ինքնաբացարկի միջնորդությունը և օրենքի ուժով Խորհրդի նիստը շարունակեց նախագահել Խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց Խորհրդի կազմը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդի անդամների կողմից բացարկի կամ ինքնաբացարկի միջնորդություններ չհայտնվեցին:
Կիրառման ենթակա իրավունքի որոշման հարցի քննություն.
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Օրենքի անալոգիայի կիրառմամբ՝ Խորհուրդը որոշեց սույն վերանայման վարույթի քննության ընթացքը կարգավորող նորմ համարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156.1-րդ հոդվածը, Աշխատակարգից բխող համապատասխան հոդվածները և վերաբերելի իրավակարգավորումները:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, Խորհուրդը որոշեց դիմումը քննության առնել գրավոր ընթացակարգով:
Խորհրդի զեկուցող անդամի որոշման հարց.
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Որոշվեց Արդարադատության նախարարությանը և Դիմող կողմին գրությամբ ծանուցել սույն վարույթի նկատմամբ կիրառելի իրավունքի, ինքնաբացարկի միջնորդության բավարարման արդյունքում Խորհրդի կազմի, զեկույցի ներկայացումից հետո Դիմողին գրավոր հարցադրումներ ուղղելու, գործի քննության գրավոր ընթացակարգի, հաջորդ նիստի օրվա մասին: Արդարադատության նախարարությանը ծանուցել նաև դիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին` նշելով պատասխան ներկայացնելու ժամկետը։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դավիթ Հարությունյանի դիմումի քննության վերաբերյալ Խորհրդի հաջորդ նիստը նշանակվեց 17.09.2024 թվականին, ժամը՝ 16:30-ին:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված։
գ) «Ծանուցագիր» Գ.Մինասյանին` 3 թերթ, հասեցագրված արդարադատության նախարար
դ) «Ծանուցագիր» հասեցագրված Դավիթ Հարությունյանին` 2 թերթ,
ե) Մակագրության թերթիկ և Դավիթ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 157-րդ հոդվածով նախատեսված կարգով ներկայացրած դիմումն ու կից փաստաթղթերը»:
գ1) 2024թվականի վարույթի` Սահմանադրական դատարանի որոշման անտեսման համատեքստում դիտարժան է, եթե ԲԴԽ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի իրավազորությունը և որոշման կատարման համապարտադիրությունը, ապա որևէ տարբերություն այս պարագայում չի առաջանում։ Ընդ որում` Սահմանադրական դատարանի իրավազորության և որոշման կատարման համապարտադիրությունը չընդունելու դատողությունը մեծամասամբ պայմանավորված է եղել` ա) այս պահին ԲԴԽ կողմից կիրառվող ընթացակարգերով ու գործողություններով (օրինակ, ի հակառակ ՍԴ արձանագրումների դռնփակ դատավարությունը շարունակելուն) և բ) Կարեն Անդրեասյանի` 2024 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտնածից, որ պատգամավորներն իր խոսքից՝ նման տպավորություն են ստացել, գ) նախարար Մինասյանի հավանությանն արժանացած` խորհրդականի հանրային հեռուստաընկերության եթերով՝ արված պնդումով այն մասին, որ Սահմանադրական դատարանն անցել է իր լիազորությունները:
դ) Երանուհի Թումանյանցը 2024 թվականի հունվարին հրապարակված տեսանյութում, իսկ Կարեն Անդրեասյանը 2023 թվականի ֆեյսբուքյան գրառմամբ (տես ավելի վաղ ներկայացված ապացույցները) Դատավոր Դավիթ Հարությունյանին առաքելությունից զրկելը, դատավորի պաշտոնից հեռացնելը որակել են վեթինգ,
ե) Կարեն Անդրեասյանը 2022 թվականի փետրվարի հարցազրույցում վեթինգը ձևակերպել է որպես հակասահմանադրական գործընթաց կամ այնպիսի գործընթաց, որի հնարավորությունը թույլ չի տալիս գործող Սահմանադրությունը,
զ) Նույնիսկ հիմնավոր կարծիք հայտնած Դատավորին քաղաքականությամբ զբաղվելու, իրեն ճնշելու մեղադրանք հնչեցնելու, և նրա դեմ մինչև վերջին շունչը պայքարելու խոստման անտեսման դեպքում, պետք է փաստել, որ վեթինգը օրենքով չնախատեսված գործընթաց է, որը պահանջում է քաղաքական ուղղվածություն, կամք և օրենսդրական փոփոխություններ, որոնք տեղի չեն ունեցել, հետևաբար վերջիններիս խոսքերից հետևում է, որ Դատավորին հեռացրել են քաղաքական կամ անձնական ճնշվածությունից դրդված վրեժխնդրության շարժառիթներով պայմանավորված,
է) Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելուց հետո` 2 օր անց` հուլիսի 5-ին, նախարարը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին178, (կարգապահական վարույթը ԲԴԽ գնալուց առաջ էլ հանրային հեռուստաընկերությանը) դատավորին մեղադրել է 12 տարի կոմֆորտ ու գոհ աշխատելու, երկրում 30 տարի տեղի ունեցած անարդարությունների համար չմտահոգվելու, չբարձրաձայնելու և միայն իր կամ իր ընկերոջ հետ կապված վարույթների հետ կապված խոսելու մեջ ու դրան հակադարձել է իր լիազորությունները կիրառմամբ («(... )ապա թույլ տվեք գործեմ օրենքով»):
Այսինքն` նախարարը ևս փաստել է, ինչպես իր ֆինանսական գործընկերը, որ վարույթի նախաձեռնումը պայմանավորված է եղել կարգապահական վարույթների մասին` այլ կերպ Դատավորի ու մյուս դատավորների անկախության մասին խոսելու պատճառով:
Ընդ որում նախարարը խոստովանել է որ գործել է անձամբ վարույթի հարցում, ինչպես որ ներկայացրել էր նիստը դռնփակ իրականացնելու միջնորդություն դատավորի խոսքը չտարածելու («չտիրաժավորելու համար»):
Սրանով ըստ մեզ հիմնավորվում է, որ վերջիններս հետապնդել են սեփական շահերի պաշտպանությունը, որպեսզի չհանրայնացվի նրանց գործելաոճը կապերը, չենթարկվեն հիմնավորված քննադատության:
ը) Կարեն Անդրեասյանն իր հերթին, որպես ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ՄԻԵԴ հասցեագրված գրությամբ, պնդել է, որ Դատավորը ԲԴԽ ուշադրության կենտրոնում հայտնվել է ավելի վաղ բազմիցս տված հարցազրույցների և հայտարարությունների կապակցությամբ։
Է1) Կարեն Անդրեասյանը պաշտոնաթողությունից հետո Կ.Ա.-ն 03.12.2024թ. հարցազրույց է տվել CivilNet լրատվական կայքին, որի ընթացքում անդրադարձել է նաև դատավորների վեթինգի հարցին: Արձագանքելով այն քննադատությանը, որ ԲԴԽ նախագահի պաշտոնում նա չի արդարացրել ակնկալիքները և չի իրականացրել դատավորների վեթինգ, Կ.Ա.-ն հայտարարել է. «Լավ, իմ պատկերացումները վեթինգի մասին այսպիսին էին. ասում էի՝ բարեվարքության ստուգում էիք ուզում՝ ԿԿՀ-ն մեծամասամբ ստուգել է։ Ուզում էիք դատավորների փոփոխություն՝ հեղափոխությունից հետո արդեն 70 տոկոսը նոր դատավորներ են: Ուզում էիք լիազորությունների դադարեցում՝ միգուցե այլ հիմքերով շատերի լիազորությունները դադարել են, ընդ որում՝ նաև սեփական դիմումների համաձայն: Չեմ ասի … ու միշտ ընդունել եմ դրանից հետո, որ այո, սա դասական վեթինգը չէ, բայց տեղի է ունեցել: Հիմա մեղադրանքը ինչում է, որ ես գտնում եմ, որ սա որոշակի իմաստով վեթինգ է եղել: Շատ լավ, ուրեմն սա իմ ամենամեծ մեղքն է» (տես CivilNet լրատվական կայքին տրված 03.12.2024թ. հարցազրույց179, 19:20-19:58 րոպեներ):
Այնուհետև Կ.Ա.-ն շարունակել է իր միտքը, նշելով. «Եվ ես կարծում եմ, որ իմիջիայլոց, ոմանք շատ, ոմանց շատ է ցավեցրել իմ պաշտոնավարումը: Դառնացրել է, այնպես է դառնացրել, որ մինչև հիմա չեն հանգստանում, որովհետև, այո, իրենց էդ լծակներ կիրառողներից իրենք զրկվել են էդ ազդեցություններից: Եվ դա եղել է իմ տառապանքը, թաքուն, գաղտնի տառապանքը, որպեսզի դուրս բերել դատական տարակարգից ավանդական այն վխտացողներին, որոնք վխտացել են դատական համակարգի միջանցքներում» (տե՛ս նույն հարցազրույց, 21:31-22:12 րոպեներ):
Այսպիսով` Կարեն Անդրեասյանը կրկին ըստ էության խոստովանել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս ի սկզբանե ունեցել է ուղղակի նպատակ՝ հեռացնել դատական համակարգից իր (կամ որոշ շրջանակների) համար անցանկալի դատավորներին և այդ նպատակը փաստացի իրականացրել է թաքնված վեթինգի միջոցով։ Մասնավորապես, նա ուղղակիորեն հաստատել է, որ այսպես կոչված թաքնված վեթինգի շրջանակներում հաջողությամբ՝ կատարել է դատավորների լիազորությունները դադարեցնելու իրեն ուղղված պահանջը։ Միաժամանակ վերջինս նշել է, որ դատավորների լիազորությունները դադարեցվել են «այլ հիմքերով», ինչը նշանակում է, որ որպես լիազորությունները դադարեցնելու հիմք օգտագործվել են դրա իրական պատճառների հետ առնչություն չունեցող հիմքեր, այսինքն՝ տարբեր առիթներ և պատրվակներ, որոնք դրվել են նախապես պլանավորված, կանխորոշված ելքերով՝ շինծու կարգապահական վարույթների հիմքում: Կարեն Անդրեասյանի հրապարակային խոսքից բխում է նաև, որ որոշ դատավորների նկատմամբ ազդեցություն է գործադրվել՝ վերջիններիս՝ «կամավոր»՝ հրաժարականի հասնելու համար:
Վերոգրյալն էլ աներկբայորեն հաստատում է վարույթի հարուցման, ԲԴԽ ուղարկելու ու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շարժառիթները, գործընթացի անօրինականությունը:
թ) Ընդ որում` ԲԴԽ նախագահի հանձնարարությամբ վարույթներ նախաձեռնելու, հարուցելու վառ ու հրապարակային օրինակ, նախադեպ է, երբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Կ.Անդրեասյանը «Ձմեռ պապին» հասցեագրված սեփական սոցիալական ֆեյսբուքի էջում180 4-5 դատավորի կարգում է մեղավոր ամենահայտնի գործերով, այլ օգտատերերի արձագանքելով, պարտավորվելով պատասխանատվության ենթարկել դատավոր «ուղղել սխալները» Ա.Դանիբեկյանին 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ենթականերին հանձնարարել է պատրաստել տեսանյութ ու դրա հիման վրա կարգապահական վարույթ նախաձեռնել, որը նախարարն անշեղորեն իրականացրել է, իսկ ԲԴԽ-ն դրա հիման վրա դատավորին ենթարկել պատասխանատվության:
ժ) Այս համատեքստում հատկանշական է ԲԴԽ նախագահի կողմից միանձնյա որոշումների ընդունումը, որը ոչ միայն ԲԴԽ անդամների հայտարարություններով է փաստվում, այլև նիստերին մասնակցող դատավորների լիազորությունների առերևույթ սահմանափակմամբ: Օրինակ` 2023թվականի հունիսի 23-ին և 26-ին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում ԲԴԽ նախագահը չի թույլատրել, հանել է դատավոր՝ անդամ՝ Արթուր Աթաբեկյանի հարցը, ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի հարցը, իսկ Քրիստինե Մկոյանի գործողությունները նիստում սահմանափակելով նրան բնորոշել է ոչ ինքնուրույն։
Ի հավելումն կարելի է նշել նաև, որ ԲԴԽ անդամները հրաժարվել են անգամ քննարկման առարկա դարձնել ԲԴԽ նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, ոչ թե պատժել, այլ ընդհանրապես քննարկել այն, ինչը խոսուն ապացույց է միանձնյա որոշումների կայացման, կաշկանդվածության մասին181։
Այս համատեքստում հատկանշական է նաև Գրիգոր Մինասյանի վերոգրյալ` 2023թվականի հուլիսի 5-ի հարցազրույցում արված այն հայտարարությունը, որ դեռ դատավորին պատասխանատվության ենթարկելու որոշումը չեն տեսել (2օր է անցած եղել հրապարակումից), սակայն կանխորոշել է դրա բովանդակությունը` դատավորին և նրա ներկայացուցիչներին վերագրելով իրականության հետ աղերս չունեցող գործողություններ։ Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ այդ դատողություններն ըստ էության նույնությամբ ներառվել են օրեր անց` հուլիսի 27-ին ստորագրված որոշման մեջ, ինչը կարող է խոսել պայմանավորվածությունների, ԲԴԽ որոշումների կայացման գործընթացում փոխհամաձայնեցման, շահերի ոչ թե բախման, այլ ուղղակի համընկման մասին:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը.
Հարց-Իրենք ասում են, որ երբ, որ երկրում անարդարություններ են տեղի ունենում, դատավորն էլ պարտավոր է դրա մասին խոսել, արդարադատության ոլորտը հիմա ասում են, որ վստահված է Ձեզ և Դուք ըստ այս քննադատությունների, որպես արդարադատության նախարար այնքան էլ հակված չեք արդարադատությունը որպես էդպիսին բարձր արժեք պահելու։
Մինասյան պատասխան- Տեսեք, եթե դատավորը մինչև իր հետ կապված գործը կոմֆորտ աշխատում է, որևէ քննադատություն չի հնչեցնում, այսինքն՝ մոտ տասներկու տարի ամեն ինչ նորմալ է, գոհ է եղել դատական համակարգից, և հենց իր նկատմամբ սկսում է կարգապահական վարույթ, կամ իր ընկերոջ նկատմամբ և միայն այդ դեպքում է սկսում հայտարարություններ անել, այստեղ ես արդեն տեսնում եմ շահերի բախում։ Այսինքն՝ մարդը, կաշկանդված լինելով իր կամ իր մտերիմի հետ կապված կարգապահական վարույթով, նոր սկսում է ինչ-որ հարցեր բարձրացնել, իսկ մեր քաղաքացիները, երբ առնվազն 30 տարի դժգոհ են եղել դատական համակարգից, իսկ կոնկրետ դատավորը դրա մասին չի մտահոգվել, և մտահոգվում է միայն իր սեփական մաշկի համար, ստեղ ես կներեք, բայց թույլ տվեք գործեմ միայն օրենքով։
Հարց-Պարոն Մինասյան, այդ օրը նաև լրագրողներին թույլ չի տրվել, որպեսզի բարձրանան, այնտեղ հեռուստացույց է տեղադրվել, և ասվել է, որ այդպես կարող են լրագրողները հետևել նիստին. չեք կարծում, որ խախտվել է լրագրողների ազատ խոսքի իրավունքը:
Պատասխան- Ամենևին ոչ, քանի որ մանիպուլիացիոն հոդվածներ էին, այսպես ասած մշտական լրատվամիջոցներով, որոնք այս հարցը շրջանառում էին, տիրաժավորվում էին, և կեղծ է այդ տեղեկատվությունը: Իրականությունը հետևյալն է, որ այդ օրը երեք գործ էր քննվում հինգ դատավորի հետ կապված, իսկ լրատվամիջոցները եկել էին մի քիչ ուշացած, հենց պարոն Հարությունյանի նիստը լուսաբանելու, դահլիճը ամբողջությամբ լցված էր դատական դեպարտամենտը նախօրոք նման դեպքերում հեռուստացույցները տեղադրում է, այսինքն՝ լրատվամիջոցը կարողանում է տեսնել, թե ինչ է տեղի ունենում նիստերի դահլիճում և այնքան աբսուրդ է այդ մեղադրանքը, որ չեն ասում, որ ուղղակի վճռի հրապարակում է, այսինքն՝ մի քանի տող է կարդում դատարանը և այդտեղ ոչ մի թաքցնելու պրոցես հաստատ չի կարող լինել, որ սահմանափակեն ինչ-որ լրատվամիջոց մուտքը։ Տրամաբանություն չկա։
Հարց- Երեկ՝ հրապարակվել է մի ձայնագրություն, որը, ըստ լրատվամիջոցների, կարծես Կարեն Անդրեասյանը չի իմացել, որ միկրոֆոնը միացրած է, չգիտեմ, Դուք հասցրել եք՝ այդ ձայնագրությունը լսել, թե ոչ, արդյոք այդտեղ չեք տեսնում, որ խոչընդոտվում է նաև այն մարդու իրավունքը, ում մասին վճիռ ա կայացվել, այսինքն՝ ասվել է, որ թույլ մի տվեք բարձրանա, իրերը հանեք, արդյոք Դուք այստեղ խնդիր չտեսաք, հատկապես, երբ էլի քննադատություններն ուղղված է, որ խախտվել է մարդու իրավունքը, խախտվել է դատավորի իրավունքը, իր մասին որոշումը, վճիռը հրապարակելուն գոնե ներկա լինի։
Պատասխան- Նախ, այն ինչ-որ տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդում, ամենը նախատեսված է օրենքով։ Այսինքն` բոլոր գործողությունները, բոլոր ընթացակարգերը հենց օրենսդիրը ֆիքսել է այն դեպքերի համար, որպեսզի ապահովի դատական իշխանության անկախությունը։
Ես, որպես Արդարադատության նախարար, միջնորդել եմ, որպեսզի կոնկրետ պարոն Հարությունյանի գործի հետ կապված նիստը լինի դռնփակ։ Հիմնավորումը հետևյալն է, քանի որ քննարկվում էր այն խոսքը, որը վարկաբեկել էր դատական համակարգը, մենք մեր թիմով, կոլեկտիվով, ով հենց այդ վարույթի հարուցման շրջանակներում աշխատում են, հասկացանք, որ եթե հենց այդ խոսքերը տիրաժավորվեն,, այսինքն` մամուլը անընդհատ ֆռացնի ու լուսաբանի այդ խոսքերը, նաև դատավորը, որպեսզի հիմնավորի այդ խոսքի ճշմարտացիությունը ինքը վնաս է հասցնելու դատական համակարգին էլ ավելի շատ։
Եվ դրա համար որոշում կայացրեցինք միջնորդել, ի ուրախություն ինձ, բավարարվեց այդ միջնորդությունը։ Եվ, անկեղծ լինեմ, երևի միջնորդության բավարարումից հետո մեկ օր կասկած ունեի, որ միգուցե պետք չէր միջնորդություն ներկայացնել, բայց հետո այն, ինչ տեղի ունեցավ այդ փակ նիստի ընթացքում, որը մանրամասները այս փուլում մինչև վճիռը չստանանք, որտեղ մանրամասն արձանագրված է, իրավունք չունեմ լուսաբանել։ Բայց, քանի որ դատավորները որոշ դրվագներ բացահայտել են, այսինքն` այնպիսի վարք էր դրսևորում դատավորը, որ ԲԴԽ-ն ստիպված սանկցիա է կիրառել նիստերի դահլիճից հեռացնելու։ Դա ապացուցում է, թե ինչքան ճիշտ էր այդ նիստերը փակ անելը։ Այսինքն` մարդը, այնպիսի դատավոր է, այնպես է իրեն դրսևորում, որ ստիպված հեռացնում են։
Այսինքն, ամեն ինչ անում է, որ բոլոր դատավորները` կարծեմ վեց հոգի էին այդ նիստին մասնակցում, վեց ԲԴԽ անդամ, այսպես ասած, որոշում են կայացրել հանել։ Իսկ ինչ կապված է այդ փաստաբաններին, որ իբրև թե չեն կարողացել մասնակցել, այդ ձայնագրությունը, ի դեպ, ես մեր գործընկերների հետ խոսեցի, ով հենց նիստերի դահլիճում են եղել, մեր թիմը, տեղակալը և երկու մասնագետ-իրավաբան, ակնհայտ էր, որ այնտեղ կտրտած, իրար մոնտաժված-կպցրած են հատվածները՝ ամբողջ պատմությունը չի երևում։ Պատմությունը սրա մասին է, որ փաստաբանները չեն գալիս նիստի, որովհետև գործադուլի օր է: Բայց նաև հենց բազմաթիվ փաստաբաններ գիտենք, որ այդ օրը հանգիստ մասնակցել են տարբեր տեսակի դատավարությունների, և չգալով նիստի իրենք հայաթում, այսինքն` կողքերն էին նիստերի դահլիճի, Բարձրագույն դատական խորհրդի շենքի կողքն էին, և չգալու պատճառը, իմ համոզմամբ՝ նիստը ուղղակի հետաձգել, անընդհատ, այսպես ասած, շոու սարքելն էր։
Եվ երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է, այնուամենայնիվ, քանի որ դատավորը ներկա է, իր հետ շարունակել գործը, այդ ժամանակ հանգիստ ընթանում է։ Եվ, երբ արդեն ստիպված սանկցիա են կիրառում և դուրս է հրավիրվում դատավորը:
Հարց-Ուղղակի այդ ձայնագրությունում է լսվում, քանի որ իր «ապրանքը», ասյպես ասած, չի վերցնում, կարգադրիչները հանում են իրերը և դուռը փակում են, որ ինքը չմտնի։
Հարց- Մի խոսքով, այն ձայնագրությունը, որ հրապարակվել է, այդտեղ որևէ խնդիր չեք տեսնում։
Պատասխան - Բացարձակ։
Նվազ ուշագրավ չէ, 2023 թվականի հունիսի 19-ին Գրիգոր Մինասյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերության եթերում` Պետրոս Ղազարյանի հետ: (00:00-ից 03:09 րոպե)։
Հարց Ղազարյան- Պարոն Մինասյան ես հետևում էի դատական անցուդարձին և դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ, ես ուղղակի մեջբերեմ. «Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը դատավորներին ճնշելու հստակ նպատակ ունեն»:
Ինչու եք ճնշում դատավորներին:
Պատասխան Մինասյան- Բացարձակ ճնշման նպատակ չկա, կա նպատակ օրենքին համապատասխանելը, և երբ ստանում ենք քաղաքացիների կողմից դիմումներ, այդ դիմումներին ընթացք տալը և ոտնահարված իրավունքների վերականգմանը հասնելը: Միայն սա։
Հարց- Հիմա ինչ գործ ա Դավիթ Հարությունյանի հետ։
Պատասխան- Մենք այս պահին ունենք մի քանի գործեր ԲԴԽ-ում քննվող մեկը պարոն Հարությունյանի հետ կապված գործը, որով ինքը կասկածի տակ է դրել ԲԴԽ-ի կողմից միաձայն կայացրած որոշումները, և նաև ունենք ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա հարուցած կարգապահական վարույթ, որով որ հենց ՄԻԵԴ-ը իր որոշմամբ կոնկրետ ֆիքսել, արձանագրել է խախտում, և դրա հետքերով վարույթ են հարուցել և միջնորդությամբ գնացել ենք ԲԴԽ:
Հարց- Շատ լավ, ինչու եք որոշել փակ անել այդ դատավարությունը: Քննադատներն ասում են, որ թիրախավորել եք սահմանադրական արժեք՝ այն է` դատական քննության հրապարակայնությունը:
Պատասխան-Նախ, մենք չենք որոշել, դատարանն է որոշել և շատ պարզ պատճառով է այդ որոշումը կայացվել, քանի որ ինքնին քննարկվելու է այն խոսքը, այն արտահայտությունները, որը դատավորը հանրային հարթակներում լսելի է դարձրել, և որպեսզի այդ խոսքը չտիրաժավորվի, փակ նիստ է անցկացվել: Այսինքն պատկերացրեք, երբ ինչ-որ մեկը զրպարտում կամ վիրավորում է Ձեզ պարոն Ղազարյան, և հենց այդ դատավորությունը ինքնին լուսաբանելը կբերի հենց Ձեր անձի նկատմամբ ոտնահարման էլ ավելի, քան տեղի է ունեցել այդ արտահայտությունը անելիս:
Հարց- Չկա տպավորություն, որ այն դատավորներն են պատժվում, որոնց որոշումները իշխանությանը այնքան էլ հաճելի չեն:
Պատասխան- Ամենևին ոչ, ի դեպ վերջին մի քանի գործերով այդ դատավորները ոչ քննարկվել են մամուլում, ոչ իրենց հետ կապված ինչ-որ հրապարակումներ են եղել, նաև պետք է հաշվի առնել, որ առնվազն ՄԻԵԴ-ը երբ խախտում է արձանագրում, ՄԻԵԴ-ը հաստատ չգիտի մեր մամուլում ինչ է շրջանառվում կամ որ դատավորն է համարվում այսպես ասած իշխանության համար ոչ հաճելի, եթե կարելի է այդպես ձևակերպել։
Վերոգրյալ կետերն ինքնին վկայում են փոխհամաձայնեցված շահերով Դատավորի նկատմամբ իրականացված գործողությունների, այդ թվում վարույթի հարուցման անօրինականությունից սկսված ավարտած դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին կայացված որոշումներից:
Առավել ևս, թերևս ավելորդ է խոսել այդ որոշումներին Սահմանադրական դատարանի կողմից տրված գնահատականների մասին` հատկապես ստվերային արդարադատության համատեքստում։
Եթե նույնիսկ անտեսենք բոլոր վերը թվարկված հանգամանքները, որ Կարեն Անդրեասյանը, լինելով ճնշված դատավորների կարծիքից, դեռևս 2022 թվականին հրապարակային խոստացել էր պայքարել նրանց դեմ ու հեռացնել համակարգից մինչև վերջին շունչը, եթե նույնիսկ անտեսենք վերոգրյալ բոլոր փաստական հանգամանքները, եթե նույնիսկ անտեսենք օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքերը, ապա միայն այն հարցը, թե արդյոք նախարարի հետ զուտ տնտեսական կապը կարող էր ազդել որոշումների կայացման հարցում, թե ոչ, ապա պատասխանը միանշանակ դրական է. առնվազն այն փաստվել է ՄԻԵԴ-ի կողմից դատավոր Սուրեն Անտոնյանի գործով։
Այն որ Դատավորի նկատմամբ վարույթի հարուցումը և պատասխանատվության ենթարկելը նպատակ է հետապնդել լռեցնել թե նրանց, և թե տարածել վախի մթնոլորտ, հիմնավորվում է ոչ միայն վերը թվարկվածով, այլև այն փաստով, որ 2023թվականի հուլիսի 3-ից հետո` ավելի քան 2 տարի որևէ դատավոր արդարադատության նախարարության կամ ԲԴԽ քննադատական ելույթ չի ունեցել, դատական իշխանության անկախությունը սահմանափակման որևէ հարցի մասին չի հրապարակային չի բարձրաձայնել, առնվազն նաև համապատասխան վարույթներ էլ չեն հարուցվել։
Վերոգրյալն այն մասին, որ Դավիթ Հարությունյանից հետո որևէ այլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, հրապարակային քննադատություն չի հնչել հաստատել է նաև լիազոր մարմինը:
Մինչդեռ, 2023 թվականի հուլիսի 3-ից առաջ ազատ խոսքի արտահայտման ենթադրյալ չարաշահման վարույթներ են հարուցվել բազմաթիվ դատավորների վերաբերյալ, որոնք քննվել են ԲԴԽ-ում, տեղի է ունեցել լիազորությունների դադարեցում, պատասխանատվության այլ միջոցներ, մերժում և այլն։
Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրած` հիմնարար իրավունքների խախտում պարունակող ԲԴԽ որոշումը, որը վերացվել է Սահմանադրական դատարանի երկրորդ որոշմամբ, Խորհրդին կամ նրա անդամներին, նույնիսկ դատարան չհանդիսանալու, վարչական մարմին լինելու առումով վերածել է անքննադատելի մարմնի։
ԲԴԽ որոշումներով արձանագրել են այնպիսի դատողություններ, ըստ որի ստացվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ ԲԴԽ անդամը խոսի իր կատարած ապօրինության մասին, ու որևէ դատավոր այն քննադատում է, ապա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Ավելին` Լիազոր մարմինը դատական նիստում Դատավորի և նրա փաստաբանների հարցերին պատասխանելիս նշել է, որ միանձնյա որոշումների կայացումը հանցագործություն է։
Այս համատեքստում ստացվում է, որ Դատավորը բարձրաձայնել է այդ արարքների մասին, սակայն հենց դատավորին են պատասխանատվության ենթարկել այդ ամենը քննադատելու համար։
Վերջնական առարկությունը հնարավոր կլինի ներկայացնել լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու հնարավորություն ստանալու և դրանք դատական նիստում հետազտոելու դեպքում:
Տվյալ պահին ԲԴԽ-ն ի դեմս դատական դեպարտամենտի և/կամ նրա հանձնարարությամբ չի տրամադրել պահանջվող տեղեկատվություն, որը մասնավորապես վերաբերում է պետության` դեպարտամենտի՝ հաշվին՝ հանրային քննարկումների, ժողովների, հավաքների՝ մասնակիցների, արձանագրությունների, տեսագրությունների և այլ մանրամասների մասին տեղեկատվություն: Առանցքային նշանակություն են ունենալու նաև դատակոչվելիք վկաների հարցաքննությունները։
III. Դատավորի` 2024թվականի ապրիլի 7-ին կարգապահականի առիթ հանդիսացած հարցազրույցի, դրա մասին գնահատականների ու այլ իրադարձությունների մասին դիրքորոշումը կամ դիրքորոշում հայտնելու հնարավորությունը.
1. Ի թիվս այլոց ներքոշարադրյալ փաստական հանգամանքները, ապացույցները.
ա) Շահերի բախմամբ անօրինական վարույթի հարուցումը, որը կապված է դատավորի` դատական համակարգի անկախության մասին պարբերաբար հրապարակային ու գրավոր խոսքի հետ,
բ) Դատավորի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված գործընթաց (վեթինգ, զտում) իրականացնելու հետ, որը հաստատել են տարիների ընթացքում` վարույթից առաջ ու հետո, պարբերաբար հնչեցնելով նախկին ԲԴԽ նախագահն ու համակատարողները,
գ) Ստվերային արդարադատության տարրերով դռնփակ նիստի իրականացումը, բռնության սպառանլիքները, փաստաբաներին ու Դատավորին իր վարույթի մասնակցության զրկումը, ԲԴԽ անդամների նկատմամբ ԲԴԽ նախագահի կողմից ճնշումները, նրանց ոչ ինքնուրույն որակումը, հարցերի հանումը, հեգնական վերաբերմունք ցուցաբերելը, միանձնյա որոշումների կայացումը դատական նիստում (ԲԴԽ նախագահ. «Որոշում եմ ես, եթե մյուսները համաձայն չեն, նոր կարող են արտահայտվել»), փաստաբանների մուտքն ընթացող նիստին արգելելը, որոշումներում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների զետեղումը,
դ) Դատավորի նկատմամբ իրականացված հակասահմանադրական գործողությունները, որոնք երկու անգամ՝ արձանագրվել են Սահմանադրական դատարանի որոշումներում,
ե) Սահմանադրական դատարանի որոշման պահանջները չկատարելը, որն արտահայտվել է փաստաթղթերի ու փաստերի դիտավորյալ խեղաթյուրմամբ («բոլորը կարդացել ու կարդում են գործի նյութերը» հավաստիացումների համատեքստում),
զ) ԲԴԽ նախագահի կողմից Դատավորի նկատմամբ վարույթը «Երկրի համար կարևորագույն» գործ որակելը ոչ միայն դռնփակ դատական նիստում, այլև Ազագային ժողովի ամբիոնից,
ե) ԲԴԽ նախագահի կողմից «քաղաքական գործերի» առկայության չհերքելը,
ը) ԲԴԽ կայքում (ԲԴԽ անդրանիկ տեսանյութում) դատավոր Դավիթ Հարությունյանի` գեղարվեստական ֆիլտրով («sketch») լուսանկարը օրագրից պոկվող էջերի շարքում պատկերելն ու զտումից, վեթինգից, կոռուպցիայից խոսելը` խոսքի ազատության չարաշահման «մեղադրանքի» պայմաններում,
թ) «Նոր քննության» շրջանակներում Դատավորի կարգավիճակը չպարզաբանելը, գործընթացը կամ կարգավիճակը օրենքի ֆիկցիա անվանելը, արարքի ու ընթացակարգերի վաղեմության, հրաժարականի հնարավորության, իրավունքների ու մյուս կարևոր ընթացակարգերի՝ վերաբերյալ դատական կամ ոչ դատական պարզաբանումներ չտալը, դրանց չանդրադառնալը, կայացված որոշումների օրինակները չտրամդրելը, անվերապահ բացարկի ենթակա ԲԴԽ անդամների մասնակցությունը, մեղադրանքի ծավալի անհստակությունը, գրավոր, առանց աղճատումների մեղադրանքի առկայությունը, դրան նախորդող իրադարձությունների ու գործողությունների` հատկապես դատական համակարգի անկախության և Դատավորի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների, միջամտությունների գնահատման բացակայությունը լիազոր մարմնի կողմից,
ժ) ինչպես նաև մյուս վերը թվարկված հանգամանքները զրկում են վերագրվող կարգապահական խախտման դեմ նույնիսկ նախնական առարկություն ներկայացնելու բավարար կամ մինիմալ անհրաժեշտ հնարավորությունից։
Այլ կերպ` Դատավորը զրկված է նույնիսկ այս փուլում նախնական առարկություն ներկայացնել միջնորդության կամ ԲԴԽ որոշումներում հայտնած դիրքորոշումների դեմ:
Ավելի պարզ բացատրեմ, եթե ԲԴԽ-ն պնդել ու պնդում է, թե նախկինում իմ նկատմամբ տեղի ունեցածը զտում կամ վեթինգ է, ապա նախ պետք է ասել, որ դա ոչ միայն անօրինական գործընթաց է, այլ դատական համակարգի ու դատական իշխանության հեղինակազրկում, քանի որ այն առնվազն նախատեսված չէ օրենքով:
Իսկ եթե որևէ մեկը հեղինակազրկում է դատական իշխանությունը նաև կոլեգիալ մարմնում քվեարկությամբ կայացվող որոշումների գործընթացում միանձնյա ղեկավարմամբ կամ որոշումների կայացմամբ, ապա դրա մասին բարձրաձայնումը չի կարող արաժանանալ բացասական գնահատականի:
Այլ կերպ` եթե դուք ասում եք, որ ԲԴԽ-ն Դատավորին վեթինգ կամ զտում է արել, ու չեք բացատրում դրա կանոնները, թե ինչ է դա ենթադրում, ինչ երաշխիքներ ու ընթացակարգեր կան, չի ասվում թե ինչու է հենց Դատավորը վեթինգի ենթարկվում կամ ինչպես է դրա թեկնածու դարձել, ապա Դատավորը չի կարող պաշտպանվել ու խոսել այդ մասին։
2. Այդուհանդերձ, եթե տեսականորեն պատկերացնենք, թե առկա չեն վերոգրյալ կետում նշված հանգամանքները և գործ ունենք տեսական մեղադրանքի հետ, որն անհրաժեշտ է վերլուծել, ապա պետք է փաստել հետևյալը.
2.1.Դատավորի հարցազրույցին՝ նախորդած իրադարձությունների, Դատավորի այլ անձանց nւ գործողությունների հղումներին Լիազոր մարմնի կողմից չանդրադառնալը կամ հատկապես դատական համակարգի անկախության և Դատավորի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների, միջամտությունների գնահատման բացակայությունը, որը հավաստել է լիազոր մարմնի ներկայացուցիչը դատարանում ինքնին բավարար փաստարկ է ընթացիկ միջնորդությունը մերժելու համար:
Որևէ խոսքի իրավաչափություն հարցը գնահատել հնարավոր չէ, եթե չի գնահատվում դրա համատեքստը, պատճառները, առիթը, նախորդող իրադարձությունները և այլն։
Այլ կերպ` սա միայն բավարար է միջնորդությունն անհիմն դիտելու համար։
Ինչ վերաբերում է 2023 թվականի ԲԴԽ հուլիսի 3-ի ամսաթվով որոշման մեջ նշվածին, թե. «Ինչ վերաբերում է այլ դատավորների կողմից կատարված հրապարակումների վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից կատարվող ուսումնասիրություններին, ապա հաշվի առնելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգապահական վարույթի գաղտնիության պահպանման պահանջը՝ սույն վարույթի շրջանակներում, Լիազոր մարմինը կաշկանդված է նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորությամբ», ապա պետք է արձանագրել, որ դա բնավ հիմնավորված պատճառաբանություն չէ.
Ըստ ԲԴԽ արձանագրման ստացվում է, որ կարգապահական վարույթի գաղտնիությանը վերաբերող հոդված՝ նրանց հնարավորություն է տալիս Դատավորի խոսքը դիտարկել առանձին` չանդրադառնալով մյուս էական հարցերին, ինչպիսին հանդիսանում են այլ անձանց կողմից դատական իշխանության դեմ ոտնձգության ցանկացած տեսակ` ներսից թե դրսից:
Կրկին պնդում եմ, որ որևէ խոսքի համար մեղադրանք չի կարող որևէ ընթացակարգով գնահատվել չարաշահում, եթե չի գնահատվում դրա իրավաչափությունը, հնարավոր պաշտպանության, պաշտպանության համաչափության մասին հարցերը և այլն։
2.2. Անդրադառնալով ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի և 2024թվականի հոկտեմբերի 18-ի ամսաթվով որոշման մեջ նշվածին, թե «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Վարչապետի 03.05.2023 թվականի N 471-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 10-14-ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ), Վարչապետի 10.05.2023 թվականի N 500-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 15-19-ը ներառյալ գործուղվել է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին), Վարչապետի 19.05.2023 թվականի N 539-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 22-25-ը ներառյալ գործուղվել է Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) ու նշվածի կապակցությամբ գործուղումների Արդարադատության նախարարի պարտականությունների ընթացքում կատարումը համապատասխանաբար վերապահվել են Արդարադատության նախարարի տեղակալներ՝ Արմենուհի Հարությունյանին և Լևոն Բալյանին»,)» որով ենթադրաբար փորձել են ապացուցել նախարարի այլուրեքությունը և վերջինիս երշախավորել պատասխանելու շահերի բախման պայմաններում անձամբ վարույթ հարուցելու հարցից, ապա հարկ է նախ արձանագրել, որ վարույթ հարուցելու կոնկրետ օրը նախարարի և ԲԴԽ նախագահի համատեղ (ոչ պետական) արտասհամանում համատեղ անձնական այցի մասին տեղեկությունը լիազոր մարմինը չի հերքել։ Ավելին՝ վերը նշված օրերը չեն համընկնում. Այլուրեքությունն ապահովված չէ: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ նախարարն է իր տեղակալների ղեկավարը, նրա անմիջական ենթականերն են եղել թե Բալյանը, թե Ա.Հարությունյանը։ Թե օրենքով, թե փաստացի նրանք անկախ սուբյեկտներ չեն եղել, դրել են միայն ստորագրություններ, ինչը փաստել է նաև Արմենուհի Հարությունյանը ինքնաբացարկի միջնորդությունը ԲԴԽ-ին ներկայացնելիս: Ինչևէ, եթե նույնիսկ բացառենք անձնական, պաշտոնական, քաղաքական ենթակայությունը, ապա նախարար Մինասյանը թե 2023թվականի հունիսի 19-ին` ԲԴԽ անձամբ դռնփակի միջնորդություն ներկայացնելուց ժամեր անց, հանրային հեռուստաընկերության եթերում և թե հուլիսի 5-ին` ԲԴԽ որոշումը կայացնելուց 2 օր անց հաստատել է անձամբ գործելու փաստը։
2.3.Հաջորդիվ նշվածը` «Հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումները, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածներում՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ արտասահմանում գործուղման մեջ գտնվելու հանգամանքը՝ Արդարադատության նախարարի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու լիազորությունն ամբողջ ծավալով Վարչապետի՝ համապատասխան՝ որոշումներով պայմանավորված վերապահվել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող տեղակալին։ Ուստի, վերոնշյալ իրավակարգավորումների առկայությամբ և թվարկված օբյեկտիվ փաստերով պայմանավորված Արդարադատության նախարարի փոխարեն նրա տեղակալի կողմից որոշումների կայացումը կամ նախարարին ուղղված գրություններին պատասխանելը չի կարող ընկալվել՝ որպես կամայական, առավել ևս՝ օրենսդրությամբ՝ անթույլատրելի լիազորությունների իրականացում, որի դեպքում պարզապես հիմնազուրկ է դառնում Դատավորի կողմից կատարված հորդորն առ այն, որ Արդարադատության նախարարը «գոնե» այսուհետ հանդես գա իր անունից» զուտ բառային մանիպուլացիա է պարունակում` հաշվի առնելով վերևի կետում նշվածը։ Առնվազն խոսք չկա, թե ինչ համատեղ գործուղման են եղել նախարարն ու ԲԴԽ նախագահը վարույթի հարուցման օրը:
2.4. Նշումը թե. «Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորն իր գրությամբ ներկայացրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից, ինչպես նաև Դատավորի կողմից իր աշխատանքի կազմակերպման հարցերի վերաբերյալ գնահատողական դատողություններ, որոնց անդրադարձ չի կատարվել, քանի որ դրանք սույն կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն չունեն:», հանդիսանում է սխալ պնդում. Դատավորը ներկայացրած է եղել ծանրաբեռնվածության մասին ապացույցներ` հայցելով հավելյալ ժամկետ բացատրության համար, սակայն Լիազոր մարմինը, հերթական խտրական վերաբերմունքի կիրառմամբ, ուղակի չի տվել որևէ ժամկետ։
3. ԲԴԽ 2023 թվականի հուլիսի 3-ի որոշման մեջ «3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ» հատվածում ներկայացվածը չի համապատասխանում ոչ վկայակոչած կետի բովանդակությանը, ոչ էլ` իրականությանն առհասարակ։ ԲԴԽ-ն 2023 թվականի հունիսի 26-ին դիտավորյալ գործողություններով՝ զրկելով Դատավորին ու նրա ներկայացուցիչներին որևէ դիրքորոշում՝ հայտնելու հնարավորությունից, փորձել է ցույց տալ թե իբր Դատավորը երբևէ դիրքորոշում է հայտնել, որպեսզի քողարկի այդ «բացը»:
Նշված հատվածում նշված է զուտ Դատավորի` մինչև ԲԴԽ միջնորդություն ներկայացնելը Նախարարին հասցեագրված միջնորդության սեղմված տարբերակը:
Որոշման մեջ իրականությանը չհամապատասխանող նման արձանագրումներն են, ի թիվս այլոց, հանդիսացել այն դատողությունների պատճառը, ըստ որի Դատավորը, նշել է, որ ԲԴԽ անդամները, որոշումները ստորագրելիս չեն կարդացել դրանք: Այլ կերպ` Դատավորն առաջնորդվում է ցանկացած պաշտոնյայի` բարեխղճության կանխավարկածով ու այլ անձանց ենթադրյալ գործողությունները կամ չփարատված կասկածները հօգուտ իրենց մեկնաբանելու կանխավարկածով:
4. ԲԴԽ 2023թվականի հուլիսի 3-ի որոշման մեջ՝ «4. Հարուցված կարգապահական վարույթի համար՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները» գլխում շարադրվել են դատավորներ՝ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները կրճատ նկարագրությունները։
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակման կատարմանը նախորդող վեց ամսվա ընթացքում ընդունել է մի շարք այլ միաձայն որոշումներ` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննության շրջանակներում, գործելով որպես դատարան՝ Դատավորների էթիկայի Արդարադատության նախարարության կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա։
4.4. Զեկուցագրում մեջբերումներ են կատարվել` 07.04.2023 թվականին «news.am» լրատվական կայքին Դատավորի կողմից տրված հարցազրույցից։ Նշված հրապարակմամբ Դատավորը, պատասխանելով լրագրողի հարցադրմանը՝ ԲԴԽ և դատավորների միջև առկա հնարավոր լարվածության մասին, չբնորոշելով լարվածության առկայությունը, այնուամենայնիվ իր գնահատականն է տվել վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միության կողմից ԲԴԽ փոխարեն դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության անունից հանդես գալու մասին, որպիսի գործառույթը պետք է արվեր ԲԴԽ կողմից, իսկ նման հանգամանքը, Դատավորի կարծիքով, կարող է հանգեցնել լարվածության առկայության։ Անդրադառնալով՝ քաղաքական իշխանության կողմից ուղղորդումների վերաբերյալ լրագրողի հարցադրմանը՝ Դատավորը, ըստ էության, արձանագրել է իր գնահատականն առ այն, որ տասը դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը պարտադիր ենթադրում է ինչ-որ (արտաքին կամ ներքին) ուղղորդման առկայություն։
Միաժամանակ, հրապարակման շրջանակներում Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին՝ մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի՝ դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում՝ դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա՝ ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին։
5. «3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ» հատվածը ներկայացվածը չի համապատասխանում ոչ վկայակոչած կետի բովանդակությանը ոչ էլ իրականությանն առհասարակ։
Սույն կետում զետեղված փորձ է արվել ցույց տալ թե իբր դատավորն ընդհանրապես կարծիք է հայտնել կամ դրա հնարավորությունը նրան տրվել է, մինչդեռ զետեղել են սկզբնական փուլի գրության հատված:
6. «4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները»
4.1. Խորհուրդը 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշմամբ բավարարել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունը՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Նշված որոշման կարգապահական տույժի ընտրության հարցով Բարձրագույն դատական խորհրդի անդամներից երկուսը դեմ են քվեարկել։
4.2. Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4, 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3, 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-9 որոշումներով բավարարել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Նշված որոշումները Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են միաձայն՝ որոշումներին կողմ են քվեարկել (թե կարգապահական խախտման առկայության, թե կարգապահական տույժի ընտրության հարցով) նիստին մասնակցող բոլոր անդամները։
4.3. Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակման կատարմանը նախորդող վեց ամսվա ընթացքում ընդունել է մի շարք այլ միաձայն որոշումներ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննության շրջանակներում, գործելով որպես դատարան՝ Արդարադատության նախարարության և Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա։
4.4. Զեկուցագրում մեջբերումներ են կատարվել` 07.04.2023 թվականին «news.am» լրատվական կայքին Դատավորի կողմից տրված հարցազրույցից։ Նշված հրապարակմամբ՝ Դատավորը, պատասխանելով լրագրողի հարցադրմանը՝ ԲԴԽ և դատավորների միջև առկա հնարավոր լարվածության մասին, չբնորոշելով լարվածության առկայությունը, այնուամենայնիվ իր գնահատականն է տվել վերջին մեկ տարվա ընթացքում՝ Դատավորների միության կողմից ԲԴԽ փոխարեն դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության անունից հանդես գալու մասին, որպիսի գործառույթը պետք է արվեր ԲԴԽ կողմից, իսկ նման հանգամանքը, Դատավորի կարծիքով, կարող է հանգեցնել լարվածության առկայության։ Անդրադառնալով քաղաքական իշխանության կողմից ուղղորդումների վերաբերյալ լրագրողի հարցադրմանը՝ Դատավորը, ըստ էության, արձանագրել է իր գնահատականն առ այն, որ տասը դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը՝ պարտադիր ենթադրում է ինչ-որ (արտաքին կամ ներքին) ուղղորդման առկայություն։
Միաժամանակ, հրապարակման շրջանակներում` Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին՝ մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի՝ դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա՝ ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների՝ անօրինական կերպով դադարեցման մասին։
Սույն գլխում ԲԴԽ-ն առաջ է քաշել բացառապես ինքն իրեն հետաքրքրող հարցերի այնպիսի պատասխաններ, որոնք չենք բխել Դատավորի՝ Հարցազրույցից, բայց հարկավոր են եղել դատավորին պատասխանտվության ենթարկելու հարցին դրական լուծում տալու համար։
7. «5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
(...)
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում, որը հանգեցրել է վարքագծի կանոնի (կանոնների) խախտման,
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի (կանոնների) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
(...)
Սույն փաստաթուղթը ժամկետի սղության պատճառով մնում է անավարտ: Երկու օրը բավարար չի եղել մասնավորապես` փաստերը կրկին նայելու ու վերանայելու, նախարարության հարցուպատասխանը սղագրելու գոնե այս փուլում համապատասխան դիրքորոշում ներկայացնելու համար: Ավելին` նյութերի ծանոթացման, պատճենները ստանալու, պետտուրքի վճարումից հետո միայն պատճենները ստանալու հարցերը, խնդիրները ևս արգելք են հանդիսացել այն ավարտելու և ԲԴԽ ներկայացնելու համար:
23.02.2026 թվականին Դավիթ Հարությունյանը Խորհրդի ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանին հայտնված բացարկի միջնորդությամբ հայտնել է, որ.
«1. 24.05.2023թ. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը միջնորդություն (այսուհետ՝ միջնորդություն) է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. 03.07.2023թ. Խորհուրդը կայացրել է թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, ըստ որի դադարեցվել են Դավիթ Հարությունյանի լիազորությունները:
3. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի հունվարի 3-ին անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
4. Սահմանադրական դատարանը 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրել է ՍԴՈ-1729 որոշումը:
5. Ըստ Սահմանադրական դատարանի որոշման բառացի արձանագրումների
(...)
Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման։
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը։
(...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։
Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը Սահմանադրությամբ օժտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու սահմանադրաիրավական բացառիկ մենաշնորհով, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան:
Այդ համատեքստում, Խորհուրդը՝ յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։
(...)
Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի՝ նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման։
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ՝ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:
(...)
Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
(...)
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
6. Դավիթ Հարությունյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին դիմել է ԲԴԽ-ին՝ Սահմանադրական որոշման հիման վրա՝ խնդրելով Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված կարգով վերանայել Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը:
7. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է: Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ Արմեն Դանիելյանը, մասնակցությամբ Խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի:
Գործով զեկուցող է նշանակվել ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցը:
8. ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը մասնակցել է 2024թվականի տեղի ունեցած վարույթ: Ի թիվս այլոց` ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը ստորագրել է որոշումների տակ կամ կայացրել է որոշումներ, որոնցում զետեղված են եղել՝ ոչ միայն սխալ դատողություններ, իրավական եզրահանգումներ ու նորմերի հակասահմանադրական մեկնաբանություններ և կիրառում, այլև իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ, տեղեկություններ:
9. ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանին ավելի վաղ հայտնվել է բացարկի միջնորդություն` առնվազն 2024թվականին դատավորի նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթի շրջանակներում թույլ տված սահմանադրական իրավունքների ոտնահարման, անօրինական գործողություններին մասնակցության փաստերի համատեքստում, որոնք, ի թիվս այլոց առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ չեզոքացնում էին նրա վերաբերյալ անկողմնակալության կամ անաչառության մասին կարծիքները:
Մյուսների հետ` Կարեն Թումանյանն ստորագրել է որոշումների տակ, կամ կայացրել է որոշումներ, որոնցում զետեղված են եղել ոչ միայն սխալ դատողություններ իրավական եզրահանգումներ, այլև իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ, տեղեկություններ:
10. 2024թվականին մյուսների հետ շարունակելով ստվերային արդարադատության զուգորդմամբ ձևական դատավարության իրականացումը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջները չկատարելու, նախկինում թույլ տված խախտումները կոծկելու նկատառումներից և/կամ այլ շարժառիթներից ելնելով, մասնավորապես 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունուում զետեղված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա կայացրել է հերթական անօրինական որոշումը կամ ստորագրել է դրա տակ։
11. Ի սկզբանե կանխավարկածը եղել է նրանում, որ Կարեն Թումանյանը ծանոթ չի եղել գործի նյութերին, սակայն այն հավաստիացրել են, որ անձամբ ծանոթ է եղել:
Մասնավորապես` նյութերում առկա չէ գեթ մեկ ապացույց, տվյալ, տեղեկություն այն մասին, որ վերջինս կամ ԲԴԽ որևէ այլ անդամ արխիվից պահանջել կամ ծանոթացել է 2023 թվականի վարույթի նյութերին:
Ընթացիկ վարույթում ԲԴԽ-ն, ի դեմս նախագահի, դատական նիստում պարբերաբար հակադարձել ու բանավոր հավաստիացում է ներկայացրել այն մասին, որ գործի նյութերին խորհրդի անդամները ծանոթ են եղել և ապացույցի բացակայությունը դրա մասին վկայող հիմք չէ:
12. Կարեն Թումանյանը մյուսների հետ միջոցներ չի ձեռնարկել ՍԴ օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտը կատարելու ուղղությամբ. այդ թվում նաև` նախկինում ներկայացված հիմնավորումների ներքո տեղի ունեցող քննությամբ ԲԴԽ մյուս անդամների հետ միասին ստեղծել են արդար դատաքննության իրավունքի իրացման պատրանք, և ակնհայտորեն միտված չեն եղել դիմողի` ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումները վերացնելուն։
13. Արդյունքում` ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հակասահմանադրական մեկնաբանություններով կայացրել է ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումը` 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայելու մասին` անտեսելով Սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած ու վերջնական` 21.05.2024 թվականի մայիսի 21-ին կայացրած ՍԴՈ-1729 որոշումը:
Մասնավորապես` ԲԴԽ-ն չի իրականացրել՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում, ստվերային արդարադատության մասին տպավորությունները՝ փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, անտեսել է ՍԴ Որոշումը` իրականացնելով դրանից չբխող մեկնաբանություններ:
14. Դեռ ավելին` 2024 թվականին Դավիթ Հարությունյանին թույլատրել են կամ նշել են, որ նա զրկված չէ կողմին` արդարադատության նախարարին, հարցեր տալու հնարավորությունից։ Սակայն, ըստ ընդունված գրավոր ընթացակարգի, ինչպես նաև դիմողի միջնորդության (պահանջի, հատուկ նշման) հարցերը պետք է հասցեագրվեր նախարարին, ստացվեր պատասխան ու հետ վերադարձվեր, տրամադրվեր դիմողին դիրքորոշում ձևավորելու համար (տես միջնորդության` 2-րդ էջի հատուկ նշումը, նաև նախավերջին պարբերությունները):
Մինչդեռ` դիմողի պահանջն ու իրենց իսկ կողմից սահմանված գրավոր ընթացակարգն ուղղակի անտեսելով, Դավիթ Հարությունյանի հարցերը ԲԴԽ-ն չի վերահասցեագրել նախարարին` արձանագրությունում նշելով, թե իբր նախարարից պատասխան չի ստացվել։ Գործի մասնավորապես դատական նիստերի նյութերում միջնորդությունը վերահասցեագրելու, նախարարի կողմից ստանալու ապացույց առկա չէ։
Ավելին` եթե նույնիսկ ընդունենք, թե իբր դիմողի հատուկ նշմանը հակառակ և իրենց իսկ սահմանած գրավոր ընթացակարգի կանոններին հակառակ, հենց դիմողն էր պարտավոր ուղարկել հարցերը՝ նախարարություն, ապա ԲԴԽ-ի կողմից այդ պայմաններում ևս չեն ձեռնարկվել միջոցներ՝ պարզելու նշված հանգամանքը. Օրինակ` արդյոք առկա է դիմողի կողմից նախարարին ծրար ուղարկելու էլեկտրոնային կամ փոստային կտրոն, նախարարության կողմից գրությունն առձեռն ստանալու մասին ապացույց, կամ արդյոք չպետք է նախարարից ընդհանրապես պահանջվեր դիրքորոշում այն մասին, թե արդյոք ստացել է հարցերը կամ արդյոք պատասխանելու ցանկություն, պարտականություն ունի, թե` ոչ:
Վերջապես՝ արդյո՞ք դիմողն էր պարտավոր նախարարից հարցերի պատասխան ստանար գրավոր, դռնփակ ընթացակարգի պայմաններում, թե ոչ: Բնականաբար նշվածն անգամ ողջամիտ չի կարող համարվել։
Այլ կերպ` եթե անտեսենք վերոգրյալն ու ընդունենք, թե ԲԴԽ-ն հակված է եղել իրականացնելու լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապա արդյոք նախարարության դիրքորոշումը էական չի եղել, կամ արդյոք չպետք է հայցվեր դիրքորոշման բացակայության պատճառը:
Ինչևէ, հարկ է նշել ավելին և փաստել, որ լիազոր մարմինը` փոխնախարարը, 2026թվականի հունվարի 26-ի դատական նիստում հաստատել է, որ նման փաստաթուղթ նախարարությունը չի ստացել:
Եզրափակիչ որոշումը ստորագրած ԲԴԽ դատավոր և ոչ դատավոր անդամները որոշման մեջ բնականաբար չեն ներառել նախարարի պատասխանները. դրանք նախարարին հասցեագրված չեն եղել, որով ըստ էության հնարավորություն են ստացել ավարտել վարույթը և հեռանալ վերջնական` խորհրդակցական սենյակ հակասահմանադրական մեկնաբանություններով որոշումը կայացնելու:
15. Դավիթ Հարությունյանը կրկին դիմել է Սահմանադրական դատարան, որը 2025 թվականի հուլիսի 29-ին կայացրել է ՍԴՈ-1791 որոշումը, որի եզրափակիչ մասի համաձայն`
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով՝ ըստ էության որոշումը վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16. Դավիթ Հարությունյանը 28.10.2025 թվականին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները վերանայելու մասին:
17. Բարձրագույն դատական խորհրդի՝ «Նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու դիմումը քննարկելու՝ վերաբերյալ» 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել՝ վերացվել են Բարձրագույն դատական խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 և 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումները և որոշվել է նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակել Բարձրագույն դատական խորհրդի նիստ:
18. Դիմողը համապատասխան հերթականությամբ ներկայացրել է բացարկի միջնորդություններ դատավոր և ոչ դատավոր անդամներին, դրանք չեն բավարարվել, գրավոր որոշումներ, պատճառաբանություններ կողմերին չեն հանձնվել, չեն տրամադրվել:
19. Ներկայացվել են իրավունքները, ընթացակարգն ամբողջ ծավալով պարզաբանելու՝ միջնորդություններ, կարգապահական վարույթը կարճելու և այլ միջնորդություններ, սակայն բոլորը մերժվել են։
20. 2025 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ 2026թվականի հունվարի 29-ը տեղի ունեցած դատական նիստերում Դավիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը՝ ներկայացրել է ավելի քան 15 միջնորդություն, որից 9-ը բացարկի վերաբերյալ էր, 3-ը վարույթի կարճման, ՍԴ դիմելու և այլ միջնորդություններ։ Այնուհետև բացարկի միջնորդություններ են ներկայացվել նաև Երանուհի Թումանյանցին ու Արմեն Դանիելյանին, որոնք ևս մերժվել են։ Որևէ միջնորդության վերաբերյալ կայացված գրավոր որոշում չի տրամադրվել կողմերին. հնչել են մերժման ու հետաձգման բանավոր հիմնավորումներ:
21. Խորհրդից ավելի վաղ դատական նիստում հայցվել է պարզաբանում, թե արդյոք նախորդ բացարկները՝ հնարավոր է մերժված լինեն, մասնավորապես՝ այն պատճառով, թե դրանք գրավոր չեն ներկայացվել, կամ հնարավոր է արդյոք որ դրանք մերժված լինեն այն պատճառաբանությամբ, որը նախատեսված է ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով («Դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին»):
Նախագողը` ԲԴԽ նախագահը, այդ կապակցությամբ փաստել է.
«Պարոն Հարությունյան, Ձեզ, ձեր հարցը հասկացել եմ այն պատճառաբանությունները, որ ներկայացվել են, միայն դրանք են և լրացուցիչ պատճառաբանություններ, հիմնավորումներ որոշման մեջ չեն զետեղվելու: Լինելու են դրա շրջանակում, միգուցե բառային արտահայտության փոփոխություն կամ որևէ ձևակերպում լինի, բայց որպես այդպիսին պատճառաբանությունը նա է, ինչ ներկայացվել է։»:
22. Արմեն Դանիելյանին ավելի վաղ հայտնված բացարկը (տես՝ նիստերի արձանագրություն) մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհրդի նախագահ: Խորհուրդը որոշեց Արմեն Դանիելյանին՝ ներկայացված բացարկի միջնորդությունը մերժել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չվկայակոչվեց այնպիսի փաստարկ կամ հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Արմեն Դանիելյանի սույն գործով անաչառության հետ, միջնորդությամբ չհիմնավորվեց նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը (տես նիստերի արձանագրություն):
23. 2025 թվականի հունվարի 29-ին բացարկի 2-րդ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ ոչ դատավոր՝ անդամ Երանուհի Թումանյանցին՝ ներկայացուցիչ Զորայր Հարությունյանի կողմից` այն պատճառաբանությամբ, որ մասնավորապես.
(...)
Դատական նիստում Դավիթ Հարությունյանի դիմումի բովանդակության հրապարակումից անմիջապես հետո, մինչ Խորհրդի նախագահի կողմից դիրքորոշման արտահայտումը, Խորհրդի անդամ Ե.Թումանյանցը, դիմելով նախագահողին, մասնավորապես նշել է. «պարոն նախագահող, Ձեր թույլտվությամբ ես չմասնակցեմ այս քննարկմանը` հաշվի առնելով, որ որոշակի չափով ինձ է վերաբերվում հարցը, ես ուղղակի դուրս մնամ պրոցեսից քննարկման, շնորհակալություն»։
Խորհրդի անդամ Ե.Թումանյանցի կողմից վերոնշյալ հայտարարությունը ինքնին վկայում է, որ վերջինս գիտակցում է իր անմիջական առնչությունը քննարկման առարկայի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր նախկին՝ հրապարակային խոսքը և գործողությունները կարող են ազդել իր անաչառության ընկալման (տեսանելիության) վրա տվյալ վարույթի շրջանակներում։
(...)
Խորհրդի անդամ Ե.Թումանյանցի կողմից դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հրապարակային կերպով արված գնահատականները, այդ թվում՝ վերջինիս փաստացի նույնականացումը «զտման» կամ «վեթինգի» գործընթացի հետ, իրականացվել են Խորհրդի արդեն իսկ վերացված որոշումների հիմքով և արտահայտել են ոչ միայն փաստական դիրքորոշում, այլ նաև արժեքային գնահատական՝ ուղղված դատավորի անձին և մասնագիտական հեղինակությանը։
Նման հրապարակային դիրքորոշումը, առավել ևս՝ դեպարտամենտի միջոցներով պատրաստված և պաշտոնական հարթակում բարձր դատական տեսանելիությամբ տարածված տեսանյութում, օբյեկտիվ դիտորդի համար անխուսափելիորեն ձևավորում է այն տպավորությունը, որ Խորհրդի տվյալ անդամը Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ արդեն իսկ ունի ձևավորված կարծիք, որը չի կարող չազդել միջնորդության նոր քննության վրա։
(...):
23.1. Բացարկի միջնորդության մյուս հիմքը, որը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը, կայացել է հետևյալում.
«Միանում եմ փաստաբանի միջնորդությանը և զուտ հավելեմ, որ այն վարքագիծը, որը դրսևորել է Թումանյանցը, մասնավորապես արված հայտարարությունն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել, եթե ոչ կողմնակալության, ապա առնվազն արդարադատության իրականացումից հրաժարվելու մասին տպավորություն: Հաշվի առնելով՝ նախկինում նշվածները, նախկինում բացարկի միջնորդության հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև փաստաբանի նշածները, գտնում եմ, որ ԲԴԽ ոչ դատավոր՝ անդամ՝ Թումանյանցը պետք է ինքնաբացարկ հայտնի: Հավելեմ նաև հետևյալը. Այն հիմքով, որը ավելի վաղ չէի ներկայացրել, մասնավորապես նախորդ վարույթի ընթացքում, երբ Թումանյանցը եղել է զեկուցող, վերջինս ենթադրում եմ ինքն է տիրապետել գործի նյութերին, իր տրամադրության տակ են եղել, այդ վարույթի շրջանակներում ԲԴԽ կողմից ինձ հնարավորություն է տրվել գրավոր հարցեր ուղղել նախարարին, ես այդ հարցերը գրավոր ուղղել էի այն նշումով, որ ես հարցերը տրամադրում եմ ԲԴԽ-ի միջոցով դրանք նախարարին վերահասցեագրելու, պատասխանները ստանալու և ինձ ներկայացնելու համար, մինչդեռ տիկին Թումանյանցի կազմած փաստաթղթերում, ինչպես նաև հետագայում ԲԴԽ համապատասխան որոշման մեջ, որը վերաբերում էր նախորդ որոշումը չվերանայելուն, արձանագրված էր, թե իբր նախարարությունից կամ նախարարից որևէ պատասխան չի ստացվել։
Ավելի պարզ ասեմ. Ես գրությունը հասցեագրում եմ ԲԴԽ-ի միջոցով, հստակ նշում եմ, որ պետք է ԲԴԽ-ն, քանի որ գրավոր ընթացակարգով է իրականացնում, հարցերը վերահասցեագրի նախարարությանը, սակայն իր նախկին գործընկերներին չցանկանալով (ենթադրում եմ) ուղղել հարցերը, ուղղակի նշում է կատարել, որ այդ հարցերի պատասխան չի ստացվել, այնինչ ընդհանրապես նախարարությանն այդ հարցերը, հարցաշարը չի ուղարկվել և չհամապատասխանող նշումներ են կատարվել նաև վերջնական որոշման մեջ` այդպիսի իրականությանը արձանագրելով, թե նախարարությունը պատասխան չի տրամադրել կամ նախարարությունից չի ստացվել այն պայմաններում, երբ ԲԴԽ-ն, ենթադրում եմ զեկուցող դատավորն այդ հարցերը չի ուղարկել նախարարությանը:
Միանում եմ փաստաբանիս միջնորդությանը։»
24. Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ, վերադարձել է` ուղղելով լրացուցիչ հարցեր, հեռացել խորհրդակցական սենյակ և որոշումը հրապարակել է 2026 թվականի հունվարի 29-ին:
Ըստ հրապարակված պատճառաբանության,
(...)
Այսպիսով` պարոն Հարությունյանի կողմից հիմքով ներկայացրած բացարկի միջնորդությունը խորհուրդը որոշեց մերժել` այն հիմնավորմամբ, որ պարոն Հարությունյանի կողմից նկարագրված իրավիճակն ու գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է։ Այնուամենայնիվ` խորհուրդը անհրաժեշտ է համարում պարզաբանել և արձանագրում է, որ այդ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով։
Բացարկի մյուս հիմքի մասով, որ ներկայացվել էր Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից, նույնպես գտնում եմ, որ ենթակա է մերժման, հիմք ընդունելով հետևյալը, որ բացարկի միջնորդության քննարկման արդյունքում ակնհայտ դարձավ, որ Երանուհի Թումանյանցի հայտարարությունը վերաբերել է Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկման ընթացակարգին ըստ էության, մասնավորապես խորհրդի՝ ոչ որպես դատարան հանդիսանալով պայմանավորված հարցի քննությանը, ինչպիսի պայմաններում Երանուհի Թումանյանցի գործողություններն ու այդ նիստում հայտարարությունը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, հետևաբար նաև հիմք հանդիսանալ բացարկի միջնորդությունը բավարարելու համար։
24.1. Այսպիսով` խորհրդի մերժման պատճառաբանությունից կարելի է արձանագրել նախ և առաջ հետևյալը.
Այն հանգամանքը, որ նկարագրված իրավիճակն ու գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է, ապա կողմը չի վիճարկում, այլև շեշտում է, որ հենց որոշման վերացումը խորհրդի կողմից փաստում է դրա անօրինական լինելը, դեռ ավելին՝ որպես մասնակցությունը բացառող էական հանգամանք է. նախկինում խախտում թույլ տված դատավորը չի կարող լինել իր գործով դատավոր:
Բացի այդ Խորհրդի արձանագրումից հնարավոր է կատարել հետևյալ եզրահանգումները, մասնավորաբար`
ա) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով. պայմանավորված է Կարեն Անդրեասյանի պահպանված ազդեցությամբ
բ) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն ոչ թե կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով է պայմանավորված, այլև այն կատարվել է համակատարմամբ այլ ԲԴԽ անդամների մասնակցությամբ
գ) «իրավիճակը», փաստը տեղի է ունեցել, սակայն այն ոչ թե կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով է պայմանավորված, այլ պայմանավորված է, օրինակ, նրա անգործությամբ, քանի որ դատական նիստը նախագահողը եղել է Արմեն Դանիելյանը և նա է կազմել ու ստորագրել դատական նիստերի արձանագրությունը` նշելով, որ նախարարից պատասխան չի ստացվել:
դ) այլ տարբերակներ, որոնք չեն բացառում Երանուհի Թումանյանցի և Արմեն Դանիելյանի գործողությունները կամ անգործությունը նիստերի արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների է տվել կայացնել զետեղման համար, որը նաև հնարավորություն հակասահմանադրական մեկնաբանությամբ` հետագայում իրենց իսկ կողմից վերացված որոշումը, որի կայացմանն ու նախորդող գործողություններին մասնակցել է նաև Արթուր Աթաբեկյանը:
25. Բացի այդ Արմեն Դանիելյանը, որպես նախագահող, ԲԴԽ անդամ ստորագրել է 2024 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, տեղի ունեցած դատական նիստերի արձանագրությունը:
Ըստ արձանագրության՝
«Նախագահությամբ Ա.Դանիելյանի Մասնակցությամբ խորհրդի անդամներ՝ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի,
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Քննության առնվեց առնվեց Դավիթ Հարությունյանի դիմումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157 հոդվածով նախատեսված կարգով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց խորհրդի կազմը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Հրապարակվեց նիստից առաջ Դիմողի և Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը և արձանագրվեց, որ դիմումը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմերին հրավիրելու անհրաժեշտությունը բացակայում է, այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում կողմերի մասնակցության հարցը լրացուցիչ կքննարկվի։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը։182
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը183։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում՝ միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024 թվականին Դիմողի կողմից Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը։184
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Ներկայացվեց 07.10.2024թվականին՝ Դիմողի կողմից Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը։185
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհրդակցական սենյակում միջնորդության քննության արդյունքում Խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց:
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ: Դիմողի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը 24.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդությամբ, պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրել է պարզաբանել՝
1. Ներկայումս իրականացվող քննության արդյունքում ի՞նչպիսի դատական ակտ/ակտեր/ կարող են կայացվել։ Արդյո՞ք Խորհուրդն իրականացնում է վերանայման վարույթ և դեռևս պետք է կայացվի վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում, թե խորհրդի գնահատմամբ՝ վերանայումն ավարտված է և արդեն իսկ իրականացվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ իրականացված՝ կարգապահական վարույթի բովանդակային քննություն ՀՀ ՍԴ կողմից արձանագրված իրավունքների խախտումների վերացման նպատակով։
2. Հայցվող հարցերի պատասխանները ի՞նչպիսի հնարավոր դատական ակտի(երի) կայացման համար են ծառայեցվելու։
3. խորհուրդը, հայցվող հարցերի պատասխանների ներկայացման ժամկետներ, մասնավորապես 10-օրյա ժամկետ տրամադրելով, արդյո՞ք առաջնորդվում է նախկին պրակտիկայով, այսինքն` հաշվարկում չի ներառում աշխատանքային օրերը, թե՞ ոչ։
(տևողության նշումներ չկան)
ՆԱԽԱԳԱՀՈՂ։
«Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում առ այն, որ պատասխանը, ինչպես մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։ Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության քննության չառնել:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ «Իրավունքների իրազեկում, պարզաբանում տրամադրելու մասին» միջնորդության երրորդ հարցադրման բնույթով պայմանավորված դրա վերաբերյալ արդեն իսկ Դիմողի ներկայացուցչին տրվել է պարզաբանում ում առ այն, որ պատասխանը, ինչպես՝ մատնանշել է Դիմողի ներկայացուցիչը, պետք է տրամադրվի՝ աշխատանքային օրերի հաշվարկով, հետևաբար սույն նիստի ընթացքում երրորդ հարցադրմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցադրումներին, ապա Խորհուրդը որոշեց վերոնշյալ միջնորդությամբ նշված հարցադրումները քննության չառնել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ 01.10.2024 թվականին դիմող Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված «Միջնորդություն» վերտառությամբ փաստաթղթի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից դիրքորոշում Խորհրդում չի ստացվել։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դիմողի կողմից 04.10.2024 թվականին ներկայացված պատասխանի186 քննություն:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Դավիթ Հարությունյանի Դիմումի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու վերաբերյալ հարցի քննությունը ավարտվեց:
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշման կայացման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
ՆԱԽԱԳԱՀՈՂ։ Նիստը հայտարարվեց փակված:
Խորհրդի նիստը նախագահող՝ /ստորագրություն/ Արմեն Դանիելյան
Քարտուղար /ստորագրություն/ Թամարա Ղուկասյան
(տևողության մասին նշում չկա)։
26. Այսպիսով` ըստ նիստերի 07.10.2024 թվականի արձանագրության Արմեն Դանիելյանը ստորագրել է նշված արձանագրությունը, որևէ տևողություն չի նշել, սակայն, ըստ արձանագրության հետազոտել է շուրջ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթղթեր, որոնց վերաբերյալ կայացրել է որոշումներ (տվյալ դեպքում չի կարող ընդունելի համարվել ԲԴԽ-ի կողմից ենթադրվող այն հնարավոր հիմնավորումը, որ այդ նյութերին ԲԴԽ անդամները ծանոթացել են նախապես, քանի որ այդ նյութերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 400 էջից բաղկացած փաստաթղթերը մուտքագրվել են ԲԴԽ գրասենյակ այդ նիստից րոպեներ առաջ):
Նշված` վերոգրյալ գործընթացին մասնակցել է նաև Արթուր Աթաբեկյանը:
27. Միայն դատական նիստերի կամ ընդհանրապես նմանատիպ արձանագրությունների ժամերը չնշելը, եթե նույնիսկ անտեսենք ամբողջ վերոգրյալը, ինքնին փաստում է երաշխիքների բացակայությամբ օրենքի պահանջների անտեսմամբ կատարված այնպիսի գործողության մասին, որը ինքնին կասկածահարույց է անկողմնակալ դիտորդի տեսանկյունից` առավել ևս պրոֆեսիոնալ իրավաբանների շրջանում։
Վարչական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածը` Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջների մասին, սահմանում է
1. Դատական նիստերն արձանագրվում են։
2. Դատական նիստի արձանագրման ձևի և բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում
1) Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են` դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը,
(...):
27. Միայն օրենքով սահմանված նվազագույն պահանջների նման խախտումը բավարար փաստարկ է նշելու, որ բազմամյա և փորձառու դատավորի կողմից դրանք կատարելն ունեցել է դիտավորություն:
28. 2026 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստը սկսել է ժամանակին187, հնարավոր է ավարտված լինի ժամը 11:25-ին, քանի որ շենքի երրորդ հարկի պատուհանից դեպի բակ նայող ԲԴԽ դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանը՝ բարևներով է փոխանակվել Դավիթ Հարությունյանից հարցազրույց վերցնող լրագրողների հետ, իսկ նույն օրը` ժամը 12.00-սահմաններում «դատական կազմի» որոշ անձինք դուրս են եկել ԲԴԽ շենքից, մի մասը ենթադրաբար չի էլ վերադարձել: Դատական նիստը չի ընդմիջվել. նշում չկա այդ մասին։
Ընդ որում` դատական նիստը ծանուցագրում նշված ժամին` ժամը 11.00-ին, սկսված լինելու մասին ապացույց188 է, թե դիմողի մոտ առկա ու ԶԼՄ-ների հրապարակումները, տեսաձայնագրությունները, թե դեպարտամենտից ստացված պատասխանը:
29. Այլ խոսքով` դիմողը բացարկի համատեքստում ավելի վաղ հակված է եղել կարծելու, որ ամբողջ գործընթացը կրել է ձևական բնույթ, վարույթի վերանայումը կամ չվերանայելու մասին որոշմանը նախորդող դատավարական գործողությունները զուտ պատրանքային են եղել, ԲԴԽ անդամները չեն կարդացել գործի նյութերը, դրանք գտնվել են բացառապես ԲԴԽ ոչ դատավոր անդամ Երանուհի Թումանյանցի տիրապետության տակ, նա է կազմել և զուտ ստորագրման տվել արձանագրություններն nւ որոշումները, որպեսզի մյուսներն անգործությամբ հնարավորություն ստանան շրջանցել ու անտեսեն օրինական ուժ ստացած ու վերջնական դատական ակտի պահանջները, այդուհանդերձ ԲԴԽ-ի այն արձանագրումների հաշվառմամբ, որ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով, կարելի է փաստել, որ խախտումները (իրականությունը չհամապատասխանող խախտումները տեղեկությունների զեղչմամբ արձանագրության կազմումը, Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված խախտումների վերանայում չիրականացնելը, ստվերային արդարադատության մասին տպավորությունները՝ փարատելու փորձ կատարելու փոխարեն, ու նշվածն արձանագրելով հանդերձ, ՍԴ Որոշման անտեսումը` կատարելով Սահմանադրությանը հակասող մեկնաբանությունների կատարումը` անձի Սահմանադրական իրավունքների ոչ իրավաչափ միջամտությունը) կատարվել են համակատարմամբ, գործողությամբ ու հատկապես դատական նիստը նախագահող ու արձանագրությունը ստորագրած (կազմած) Արմեն Դանիելյանն է եղել հիշյալ գործընթացի պատասխանատուն և/կամ իրականացնողը։ Մասնակցություն է ունեցել նաև Արթուր Աթաբեկյանը:
30. Հիշատակված արձանագրության տակ Արմեն Դանիելյանի ստորագրությունը, իսկ Կարեն Թումանյանի և մյուսների կողմից նաև վերջնական որոշման ստորագրումը անկողմնակալ դիտորդի մոտ չի կարող առաջացնել տպավորություն, եթե ոչ համոզմունք, նրա անկողմնակալության վերաբերյալ. Կարեն Թումանյանն այս վարույթով չի կարող լինել անկողմնակալ և անաչառ: Առնվազն կաշկանդված է նախկինում թույլ տված սխալներով։
31. Եթե նույնիսկ ընդունենք, թե նշված անձինք գործողությունները չեն կատարել սեփական նախաձեռնությամբ կամ արձանագրությունը սխալ կամ թերի է կազմվել այլ անձի կողմից, ապա արդյոք հնարավոր է փարատել նրանց կողմից գործողությամբ կամ անգործությամբ, ստորագրության զետեղման պայմաններում այն կասկածները, որ կոնկրետ նրանք` այդ թվում նաև Կարեն Թումանյանը կողմի` Դավիթ Հարությունյանի գործով դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը վկայում է նրա կողմնակալության և ոչ անաչառ լինելու մասին: Բնականաբար կասկածները փարատելու ողջամիտ հնարավորությունը բացակայում է:
32. Նկատի ունենալով, որ վարույթը դեռևս չի ավարտվել և իր բնույթով հաստատապես ներառելու է ոչ միայն արդեն բարձրացված, այլ նաև հետագա փուլերում ծագող այլ հարցերի քննարկում, իսկ Կարեն Թումանը նկարագրված գործողությունների (և/կամ անգործության) պայմաններում դեռևս ԲԴԽ կազմում է, ապա նրա մասնակցությունն օբյեկտիվորեն շարունակում է առնվազն խնդրահարույց լինել անաչառության տեսակետից:
33. Մասնավորապես` գտնում եմ, որ բարձրացված հարցերը, նկարագրված խախտումները՝ թերևս այս փուլում պետք է ընդունվեն առնվազն՝ ինքնաբացարկի համատեքստում: Կողմերի համար չի կարող դատարանի կազմում ընդունելի լինել այն դատավորի առկայությունը, ում գործողությունները ունեցել են նմանատիպ դրսևորումներ:
34. Դեռ ավելին` ընթացիկ վարույթի շրջանակներում` «նոր քննության» ժամանակ, շարունակվել է կողմի` Դավիթ Հարությունյանի նկատմամբ դրսևորվել կանխակալ վերաբերմունք։
35. 2026 թվականի փետրվարի 2-ին Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ տեղի է ունեցել դռնփակ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են փաստաթղթեր ու դրանց մասին վերլուծություններ, որոնցով հիմնավորվում է նախկին նախարարի ու ԲԴԽ նախագահի անձնական, ֆինանսական սերտաճվածությունը, ինչը գործի լուծման համար ունի էական նշանակություն` հաշվի առնելով հատկապես շահերի բախման կապակցությամբ վարույթի կարճման միջնորդության ներկայացումը և դրա կապակցությամբ ԲԴԽ որոշումը` դրա լուծման վերաբերյալ որոշման կայացումը հետաձգելու մասին։
36. Այլ կերպ ԲԴԽ-ն դեռևս պետք է գնահատական տա վարույթը նախաձեռնած նախարարի ու նախկին ԲԴԽ նախագահի փոխկապակցվածության հարցին, ու լուծի կարճման, վարույթի օրինականության հարցը, իսկ այդ քննարկման ընթացքում ներկայացվել են առանցքային ապացույցներն ու դրանց մասին վերլուծությունը:
37. Մինչդեռ` դատական նիստի` առանցքային ապացույցների ներկայացման ու դրանց մասին վերլուծությունը չի արձանագրվել։
37.1. Մասնավորապես` դռնփակ նիստի մեկնարկից առաջ` ընդմիջման ընթացքում, ԲԴԽ նախագահը, դիմելով Դավիթ Հարությունյանին, հարցրել է, թե արդյոք արձանագրում է դատական նիստը սեփական միջոցներով, թե ոչ` պահանջելով անջատել նրա ձայնագրող սարքերը, ինչը կողմը կատարել է նախագահողի պահանջով:
Ըստ նիստերի արձանագրության`
Ժամը` 14:48.17-ին
Դ.Հարությունյան- Բա ես էդ, էդ հնարավորությունից զրկվե՞մ, այսինքն էդ միջնորդությունը չներկայացնեմ էս երեք տարիներ անընդմեջ, ինչա թե էդ կապերը կան։
Ա.Աթաբեկյան- Ի՞նչ միջնորդություն չներկայացնեք։
Դ.Հարությունյան- Էս միջնորդության մասին ա խոսքը:
Ա.Աթաբեկյան- Էդ միջնորդությունը ներկայացրել եք, լսել ենք Ձեզ
Դ.Հարությունյան- Էդ ծավալի, ծավալի մասին ա խոսքը:
Ա.Աթաբեկյան- Հա ծավալ ուզում եք ի՞նչ, 10 օր միջնորդություն ներկայացնեք:
Դ.Հարությունյան- Չէ 10 օր, չէ էդ ծավալի, կոնկրետ փաստարկների
Ա.Աթաբեկյան- Հա, ծավալի, կոնկրետ փաստարկն ասում եք...
Հարությունյան- Եթե...
Ա.Աթաբեկյան- Ձեր համար ուրիշ հարցեր… այդ էդ ինչի մասին որ խոսում եք, որը որ գտնում եք, որ էական նշանակություն ունեցող փաստարկ ա, ստեղ դրան վերաբերող բան կա։
Դ.Հարությունյան- Մասնակի
Ա.Աթաբեկյան- Մասնակի:
Դ.Հարությունյան- Այո:
Ա.Աթաբեկյան- Հիմա ես, օրինակ, համարում եմ, որ Ձեր էդ փաստարկը, որ ասեցիք, ես ու խորհրդի անդամները համարում են, ուշադրությամբ, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի, (ժամը 14:49:05-ին Աթաբեկյանը, ընդհատելով դիմում է Դավիթ Հարությունյանին` պահանջելով անջատել բարձրախոսը ու շարունակում իր խոսքը)
«Ձերը անջատեք ասեմ»
անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի արձանագրությունն էլ նորից կլսենք, Ձեր փաստարկն էլ ուշադրություն կդարձնենք, վերջում էլ, թերևս են իմ՝ ենթադրմամբ ողջամտորեն Ձեր համար էն ամենակարևորը ասեցիք ո՞նք կարելի ա մի տնից մարդիկ լինեն, չակերտների մեջ իհարկե, ոնց որ Դուք ասեցիք, ու ասում եք դրա վերաբերյալ ստեղ փաստաթուղթ ունեք, ճի՞շտ ա: Հիմա ես ասում եմ օրինակ էդ հաստատ, հաստատապես իմացեք, որ այդ էդ փաստարկը, էս փաստաթղթի հետ, համոզված եղեք, որ մենք գնահատման առարկա կդարձնենք:
Նույն րոպեին` վայրկյաններ անց` ժամը 14:49-ին, Դավիթ Հարությունյանը շարունակել է խոսքը` վկայակոչելով ԲԴԽ նախագահի և ԱՆ նախարարի համատեղ սեփականության, անձնական կյանքի, միասին նույն հասցեում դուռ ու լուսամուտ բացելու, օրինականացնելու, համատեղ հասցեներ ստանալու դիմումների և որոշումների վկայակոչումը:
Մասնավորապես` ապացույցների վկայակոչման պահին` ժամը 14:49:50-ին, երբ նշում էր հստակ ապացույցը` «Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի .....») ձայնագրությունն ընդհատվում է, և այն վերսկսում է մեկ րոպե անց՝ 14:50:47-ին, Արթուր Աթաբեկյանի խոսքերով` «Հիմա ձեզ հասկացա, ձեր նշած ապացույցները հատ-հատ գնահատելու ենք»:
38. Դատական նիստի արձանագրումը տեղի է ունեցել համակարգչային եղանակով, և կողմի խոսքերը` ապացույցների ներկայացման ու վերլուծության ժամանակ, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նախկին ԲԴԽ նախագահի և ԱՆ նախարարի համատեղ սեփականության, անձնական կյանքի, միասին նույն հասցեում դուռ ու լուսամուտ բացելու, օրինականացնելու, համատեղ հասցեներ ու եկամուտներ ստանալու դիմումների և որոշումների վկայակոչմանը, չեն արձանագրվել:
39. Նշված փաստերը համադրելով նախկին ԲԴԽ նախագահի` ներկայիս անդամների` մասնավորապես՝ նաև Արթուր Աթաբեկյանի նկատմամբ ունեցած ազդեցության հանգամանքով, առնվազն հիմնավոր, ողջամիտ կասկած է առաջանում, որ ձայնագրությունը մոնտաժվել է և/կամ չի արձանագրվել ի սկզբանե նիստը նախագահողի կողմից (գործողությամբ` հրահանգ, թողտվություն և այլն):
Դատական նիստի արձանագրման և կողմի դատավարական իրավունքի նորմերի խախտմանը կամ սխալ կիրառմանը վերաբերելի` քաղաքացիական դատավարության օրենսգրքի (նաև քրեական դատավարությունում) մասնավորապես 365-րդ հոդվածը նկարագրված խախտումը դասում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքում։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
(...)
6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
7) դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.
(...)
9) դատական ակտը չունի պատճառաբանական մաս
(...)
3. Անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11- րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
40. Եթե նույնիսկ ընդունենք, թե նշվածը կարող է ունենալ տեխնիկական հիմքեր, և/կամ նիստն արձանագրողը դատական նիստի քարտուղարն է, սակայն, միայն այն հանգամանքը, որ նախագահողը սկզբում պահանջում է չձայնագրել, հետո պահանջում է անջատել Դավիթ Հարությունյանի բարձրախոսը, որից հետո՝ հիշատակված վայրկյանին անջատում է սեփականը՝ ու այն միացնում ավելի ուշ` վերլուծության ավարտից հետո կամ այն ընդհատելուց հետո, ինքնին անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել ԲԴԽ նախագահի գործողություններում դիտավորության, հետևաբար՝ նաև շարունակական կամ հենց տեղում դրսևորված կողմնակալության մասին տպավորություն:
41. Ընդ որում հատկանշական են ԲԴԽ նախագահի և անդամների նույն նիստում արված արձանագրումները.
ա) Ժամը 14:52:23-ին Կ.Թումանյան- Քանի որ դռնփակ նիստում ա, ես մի հարց ունեմ էլի: Պարոն Հարությունյան, Ձեր, էս Ձեր էս գործի խնդիրներն ինչ սկսվել ա, համենայնդեպս ինչ ներկայացվել ա, ամբողջ դատական նիստի ձայնագրությունը, որը տեղի ունեցել ա, հավատացնում եմ Ձեզ, վայրկյան-վայրկյան, մի քանի բան հետ տալով, մի քանի բան կրկին լսելով, ուսումնասիրել եմ, ուսումնասիրել եմ նաև Ձեր ամբողջ լրատվամիջոցներին տրված մեկնաբանությունները, Ձեր ելույթները, դիրքորոշումները: Ես ուզում եմ էդ տպավորությունը չստանամ, բայց տպավորություն ա, որ Դուք խնդիր ունեք Անդրեասյանի հետ, դռնփակ ենք ուղակի ասում, կամ ինքը Ձեզ հետ, կամ Դուք իրա հետ:
բ) Ա.Աթաբեկյան- Հիմա ես օրինակ համարում եմ, որ Ձեր էդ փաստարկը, որ ասեցիք, ես ու խորհրդի անդամները, ուշադրությամբ, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի, Ձերը անջատեք ասեմ, անհրաժեշտության դեպքում նաև էս նիստի արձանագրությունն էլ նորից կլսենք, Ձեր փաստարկն էլ ուշադրություն կդարձնենք, վերջում էլ, թերևս են իմ ենթադրմամբ ողջամտորեն Ձեր համար էն ամենակարևորը ասեցիք ո՞նք կարելի ա մի տնից մարդիկ լինեն, չակերտների մեջ իհարկե, ոնց որ Դուք ասեցիք, ու ասում եք, դրա վերաբերյալ ստեղ փաստաթուղթ ունեք, ճի՞շտ ա: Հիմա ես ասում եմ օրինակ՝ էդ հաստատ, հաստատապես իմացեք, որ այդ էդ փաստարկը, էս փաստաթղթի հետ, համոզված եղեք, որ մենք գնահատման առարկա կդարձնենք:
41.1. Հենց վերը նշված կետում ԲԴԽ անդամների խոսքերը, ըստ որի վայրկյան առ վայրկյան լսում են նիստերի արձանագրությունները, մի քանի բան հետ են տալիս, նորից լսում ու փաստարկները գնահատում, ևս ինքնին հիմք է տալիս հայտնելու համոզմունք առ այն, որ վերջիններս լսել են նաև այս դատական նիստի արձանագրությունը, սակայն, եթե նույնիսկ ընդունենք, ենթադրենք թե իբր տեղի է ունեցել «խոտան», ապա հետագայում` հաջորդող առնվազն երկու դատական նիստերում այդ մասին չեն հայտնել ու չեն արձանագրել, ինչը ևս վկայում է նրա մասին, որ գործողությունը տեղի է ունեցել դիտավորությամբ։
42.2. Ավելին, եթե ընդունենք ԲԴԽ նախագահի՝ արձանագրումը, որ իրենք պետք է գնահատեն փաստաթղթերն nւ փատարկները, ապա փաստարկի ինքնին չարձանագրելը զրկելու է այդ հնարավորությունից թե՝ իրենց, թե հետագայում՝ այլ հնարավոր ընթացակարգերով սույն գործի հանգամանքների վերանայման ժամանակ։
42.3. Այդ կապակցությամբ ներկայացվել է բացարկի միջնորդություն ԲԴԽ նախագահին, բացարկը մերժվել է. Կրկին պատճառաբանված որոշում չի կայացրել, կողմերին չի տրամադրվել։
44. 2026 թվականի փետրվարի 20-ին ԲԴԽ անդամները հարցեր են տվել կողմին` վարույթի վերաբերյալ նախնական դիրքորոշումը ներկայացրած անձին` Դավիթ Հարությունյանին:
45. Նիստի ընթացքում Խորհրդի անդամների կողմից Դ.Հարությունյանին ուղղված հարցադրումները, դրանց ձևակերպումները և դրսևորած վարքագիծը ողջամիտ կասկած են հարուցել նրանց անաչառության վերաբերյալ:
45. Ձայնագրառման ուսումնասիրությունը և դրա վերարտադրումից պարզվել է կամ հաստատվել է հետևյալը.
45.1. Նախ և առաջ նվազագույնը, որը պետք է փաստել հետևյալն է.
Խորհրդի անդամ Կարեն Թումանյանի կողմից նիստի ընթացքում բազմիցս օգտագործվել են ձևակերպումներ, որոնցով նա բացահայտ արտահայտել է իր քվեարկության կազմակերպման ընթացքը, իր ներքին համոզմունքի ձևավորման փուլը և իրավական գնահատականի հնարավոր ուղղությունը, կանխակալ եղանակով գնահատել կողմի խոսքերը, նշել է, որ կատարել է ապացույցների կամ փաստերի ինքնուրույն որոնում («գուգլ (google)» է արել) այլն։ Այդպիսի հրապարակային գնահատականները, գործողությունները, արտահայտությունները, համադրված հարցադրումների մեղադրական կառուցվածքի հետ, կարող են ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել նախապես ձևավորված վերաբերմունքի տպավորություն։
Պետք է փաստել նաև, որ հարցադրումները «Զարմացար», «Եղե՞լ է, որ Դուք էս հարձակումը կամ եթե դուք էսպիսի տեսակը գնահատեք հարձակում` քննադատեք» դուրս է քննարկվող կարգապահական վարույթի առարկայից կամ կարող է հեգնական՝ վերաբերմունքի տպավորություն թողնել, քանի որ գործը չի վերաբերում Դատավորի նախորդ տարիների հրապարակային դիրքորոշումներին կամ դրանց բացակայությանը, որոնք կարելի էր գնահատել նվազագույնը՝ ոչ վերաբերելի հարցեր, սակայն դատավարական գործընթացում ապացույցների, փաստերի ձեռքբերումը, գնահատումը պետք է հիմնվի վարույթի նյութերի և ներկայացված ապացույցների վրա, «google եմ արել» ձևակերպումը կարող է ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ գործընթացը ձևավորվում է գործից դուրս աղբյուրների հիման վրա, այլ՝ ոչ բացառապես ներկայացված նյութերի շրջանակում:
45.1.1. Օրինակ`
ԲԴԽ ոչ՝ դատավոր անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը 2026 թվականի փետրվարի 20-ի դատական նիստում նշել են, որ Դավիթ Հարությունյանը՝ հեղինակավոր ՝ դատավոր է եղել: Այլ կերպ` Դավիթ Հարությունյանին բնութագրել են որպես առավել հեղինակավոր189:
Ոչ դատավոր անդամներ Թումանյանը և Թումանյանցը, շեշտադրելով Դավիթ Հարությունյանի նման բնութագրումը, արձագանքել են ու փաստել են, որ դա բնավ վերջինիս նկատմամբ հաճոյախոսություն չէ, և այն հանգամանքը, որ Դավիթ Հարությունյանը հեղինակություն է կամ առավել հեղինակավոր դատավոր է, ապա դա փաստ է կամ իրենք դա փաստում են:
Չեն նշել, նաև թե ինչի հիման վրա կամ ինչու են հարցեր տալու փուլում նշված փաստը հաստատված համարում։
Այս կապակցությամբ էական է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչը ավելի վաղ Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցչի հարցերին պատասխանելիս նշել է, որ չկան դատավորին բացասական կամ դրական բնութագրող հանգամանքներ, իսկ նախկինում կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինելը, ինքնին դրական բնութագրող տեղեկություն չէ, այլ` «նորմալ է»:
Այսինքն` առնվազն լիազոր մարմնի մոտ կարող է փաստերի կանխակալ գնահատումը կանխակալության տպավորություն առաջացնել, հետևաբար կարծում ենք, որ լիազոր մարմինը ևս հիմքեր ունի այս համատեքստում ևս միանալու բացարկի միջնորդությանը:
Այլ հարց է, որ Կ.Թումանյանը և Ե.Թումանյանցը ցանկանում են նման փաստի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը դատական նիստում ընդգծելով, փորձեն ազդեն նաև խորհրդի մյուս անդամների վրա` նշված փաստը հաստատված համարելու և դրանով իսկ կարգապահական պատասխանատվության հիմքեր ստեղծելու համար այն կանխավարկածով, որ հեղինակավոր դատավորի խոսքն առավել ազդեցիկ է եղել կամ առավել ազդեցիկ է եղել նախորդ բանախոսներից։
Վերոգրյալը հավաստող հարցերի և պատասխանների մեջբերումները`
ա) Կ.Թումանյան- Չէ, ես շարունակում եմ։ Ձեր կարծիքով Ձեր խոսքը, որպես հեղինակավոր դատավորի արտահայտած, ազդեցիկ է եղել, թե` ոչ:
Դ.Հարությունյան- Էդ լավ խոսքերի համար շնորհակալություն, բայց եկեք էդ կոնտեքստներից վերանանք:
Կ.Թումանյան- Չէ, խոսքի ազատության համար սա կարևոր ա:
(...)
բ) Դ.Հարությունյան- Երկու անգամ իմ վերաբերյալ որոշումներ եք կայացրել, չէ։ Որովհետև ես հեղինակությունը միշտ հասկանում եմ դրական, բայց, օրինակ, երբեմն...
Ա.Աթաբեկյան- Դուք ճիշտ եք հասկացել իրար:
Դ.Հարությունյան- Հիմա տեսեք խնդիրը ստեղ, եթե դա դրական ա` ես շնորհակալ եմ դրա համար, բայց պետք չի էդպիսի մոտեցումներ անել, գնահատականներ տալ, որովհետև առնվազն երկու անգամ իմ վերաբերյալ կայացվել ա որոշումներ, այնտեղ դա չի արձանագրվել, որ էս դատավորը գոնե դրական ա բնութագրվում, դրական հեղինակություն ունի, բայց գրվել է, որ հանգամանքներ, նաև անձս հաշվի առնելով, որոշել են միանգամից դադարեցնեն՝ լիազորություններս, բայց խոսքը դրա մասին չի, խնդրում եմ այդպիսի արձանագրումներ չանել, եթե դա զուտ հաճոյանալու համար չի, ես շնորհակալ եմ, գնահատում եմ...
Ե.Թումանյանց- Պարոն Հարությունյան, էստեղ ոչ ոք ոչ մեկին չի հաճոյանում և չեմ կարծում ինչ-որ նման բան կա, մենք ուղակի փաստում ենք, որ պարոն Թումանյանը նման բան ասեց, և ըստ դրա տրամաբանությունը դա էր...
Դ.Հարությունյան- Ես հույս ունեմ այդ փաստը կարձանագրվի դատարանի որոշման մեջ։
(...):
45.2. Վերոգրյալը հիմք է տալիս պնդելու, որ երկու ԲԴԽ ոչ դատավոր անդամների արձանագրումները և նրանց կարծիքը հաստատած ԲԴԽ նախագահի խոսքերի կառուցվածքը կարող է ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ «հեղինակավոր դատավոր» լինելու հանգամանքը օգտագործվում է որպես գնահատման գործոն՝ արտահայտության ազդեցությունը ծանրացնելու կամ կարգապահական պատասխանատվության՝ հիմնավորում՝ կառուցելու նպատակով՝ այն կանխավարկածով, թե հեղինակավոր դատավորի խոսքը առավել ազդեցիկ է եղել կամ առավել ազդեցիկ է եղել նախորդ բանախոսներից։
Այլ կերպ, եթե ԲԴԽ-ի համար փաստ է եղել, որ Դավիթ Հարությունյանը «հեղինակավոր» է, ապա անհրաժեշտ է հստակեցնել
ա) ինչ չափանիշներով է այդ գնահատականը տրվել,
բ) ինչ իրավական նշանակություն ունի այդ հանգամանքը տվյալ կարգապահական վարույթի շրջանակում,
գ) և ինչու է այն օգտագործվում որպես քննարկման առարկա այն պայմաններում, երբ պաշտոնական դիրքորոշմամբ, որն արտահայտվել է դատավորի վերաբերյալ նախկինում կայացված երկու որոշումներում, ուր չեն արձանագրվել դրական կամ բացասական բնութագրող հանգամանքներ, իսկ Դավիթ Հարությունյանը 2023 թվականի հուլիսի 3-ից մինչ օրս չի պաշտոնավարել. զրկված է եղել դատավորի առաքելությունն իրականացնելուց:
Մոտեցումը, ըստ որի «հեղինակավոր» լինելու հանգամանքն ընտրողական ընդգծվում է, կարող է դիտվել որպես կանխակալ գնահատման տարր և որպես միջոց խորհրդի այլ անդամների վրա ազդելու համար` տվյալ հանգամանքը հաստատված համարելու և դրանով իսկ պատասխանատվության լրացուցիչ հիմքեր ձևավորելու նպատակով։
Վերոգրյալ հանգամանքները իրենց ամբողջության մեջ կարող են ողջամիտ և անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնել Խորհրդի անդամների՝ կանխակալության վերաբերյալ օբյեկտիվ կասկած:
46. Ավելին` Խորհրդի ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը հարցադրումների փուլում դռնբաց դատական նիստում, նիստի ընթացքում բազմիցս օգտագործել է ձևակերպումներ, որոնցով նա բացահայտ արտահայտել է իր քվեարկության կազմակերպման ընթացքը, իր ներքին համոզմունքի ձևավորման փուլը և իրավական գնահատականի հնարավոր ուղղությունը, կանխակալ եղանակով գնահատել կողմի խոսքերը այլն։ Այդպիսի հրապարակային գնահատականային արտահայտությունները, համադրված հարցադրումների մեղադրական կառուցվածքի հետ, կարող են ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել նախապես ձևավորված վերաբերմունքի տպավորություն։
Վերոգրյալի մասին վառ օրինակ է հետևյալը.
Կ.Թումանյան- Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահեմ, որ ես չհասկացա Ձեր խոսքից դատական, դատարանին եք քննադատել, թե վարչական մարմնին, ստիպված եմ քվեարկության ժամանակ՝ հիմք ընդունել նյութերը, ու ես կուզեի նաև Ձեր ասածը: Հաջորդ հարցը... Եթե Դուք այս Ձեր ելույթում փաստերով ներկայացնում եք, որ սա պայմանավորված է եղել օրենսդրական փոփոխություններով, ապա ուզում եմ հասկանամ, օրենսդրական փոփոխությունները Դուք շատ լավ գիտեք, որ նախաձեռնությունն ընդհանրապես Սահմանադրությամբ և օրենքներով ով կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, և ովքեր են օրենքներն ընդունում, ինչ կապ ունի Բարձրագույն դատական խորհուրդն օրենքների ընդունման հետ։
Դ.Հարությունյան- Այ որ նյութերը հետազոտեիք ավելի խորությամբ....
Կ.Թումանյան- Պարոն Հարությունյան խնդրում եմ, Ձեզ հորդորում եմ նման բան մի ասեք, ես շատ լավ հետազոտել եմ, հանգիստ եղեք:
(Տես դատական նիստերի ամբողջական ձայնագրությունը)
47. Այդուհանդերձ՝ առավել մտահոգիչը, որը այլընտրանք չի թողնում բացարկի միջնորդություն ներկայացնելու հարցում հետևյալում է.
Եթե առաջնորդվենք լիազոր մարմնի կամ ԲԴԽ պրակտիկայով կամ նախկինում հայտնած դիրքորոշումներով ու ընդունենք, թե նա Կարեն Թումանյանը դատավոր է կամ՝ հանդես է եկել որպես դատարան, ու նրա վրա տարածվում են՝ դատավորի վարքագծի, զսպվածության կանոնները և ազատ խոսքի սահմանափակումները, ապա նա կարող էր վնասել ԲԴԽ հեղինակությունը, դրսևորելով «դատավորին» ոչ վայել վարքագիծ կամ նրան տեսակետից առնվազն այդպիսի հանրային ընկալում կարող էր ձևավորվել երրորդ անձանց մոտ դատական նիստին հետևելիս կամ տեսաձայնագրությունը դիտելիս կամ ձայնագրությունը լսելիս:
47.1. Այսպես`
Կարեն Թումանյանը հարց է ձևակերպել, որում արել է հետևյալ պնդումները Թումանյանի պնդումները.
«Շատ լավ ես շարունակեմ, մի քանի հարց ունեմ։ Ձեր տարիների ժամանակահատվածի, ժամանակաընթացքում, դատավորի պաշտոնավարման, Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ, դիրքորոշումներ է եղել միջազգային կառույցներից Թրանսփարենսի ինտերնեշնլ, Պետական դեպարտամենտ, ԵԽ, տեղական մի շարք ՀԿ, օմբուցմենի, տարբեր գնահատականներ:
Հավաքական գնահատականները եղել է` կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված, նշանակումներից մինչև ազատում։
Ընդ որում` դիրքորոշումներ կա, որ ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ։ Ազդեցությունը գործադիր մարմնից նշանակումներով պայմանավորված, ազատումներով պայմանավորված` վերից վար պայմանավորված։
Սա իմ դիրքորոշումը չի. վերից վար պայմանավորված՝ դատական ակտերի կայացում կոնկրետ գներով190։
Պնդումներից հետո Թումանյանի հարցը Դավիթ Հարությունյանին.
Եղե՞լ է, որ Դուք էս հարձակումը կամ եթե դուք էսպիսի տեսակը գնահատեք հարձակում` քննադատեք։»
Բառացի հետևյալն է եղել.
Կ.Թումանյան- Շատ լավ ես շարունակեմ. մի քանի հարց ունեմ։ Ձեր տարիների ժամանակաընթացքում դատավորի պաշտոնավարման, Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ, դիրքորոշումներ է եղել միջազգային կառույցներից` «Թրանսփարենսի ինտերնեշնլ», Պետական դեպարտամենտ, ԵԽ, տեղական մի շարք ՀԿ-ների, օմբուցմենի, տարբեր: Գնահատականները, հավաքական գնահատականները եղել է կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված, նշանակումներից մինչև ազատում: Ընդ որում՝ դիրքորոշումներ կա որ ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ: Ազդեցությունը գործադիր մարմնից՝ նշանակումներով պայմանավորված, ազատումներով պայմանավորված: Վերից վար պայմանավորված, սա իմ դիրքորոշումը չի, վերից վար պայմանավորված դատական ակտերի կայացում՝ կոնկրետ գներով: Եղել է, որ Դուք էս հարձակումը կամ եթե դուք էսպիսի տեսակը գնահատեք հարձակում՝ քննադատեք:
47.2. Նշված խոսքը չի ընդհատվել՝ խորհրդի նախագահի կողմից, Խորհուրդը թույլատրել է պատասխանել նշված հարցին։
47.3. Դ.Հարությունյան- Ուրեմն տեսեք, նախ այդ զեկուցները հնչեցնելու անհրաժեշտություն չկար: Դե Ձեր գնահատականն է՞։
Կ.Թումանյան- Չէ, չէ, իմ գնահատականը չի։ Այս զեկուցները միջազգային հանրության գնահատականն է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության վերաբերյալ։
(...):
Նշված խոսքը չի ընդհատվել խորհրդի նախագահի կողմից, Խորհուրդը թույլատրել է պատասխանել նշված հարցին։
47.4. Դավիթ Հարությունյանի արձագանքը և մյուս հարցի պատասխանը.
Դ.Հարությունյան- Մեկ էլ հա, էդ Ձեր հարցը բազմածավալ էր, էս նույն, նմանատիպ բան ես լսել եմ այստեղ` պարոն Անդրեասյանից, երբ որ 2000-ականների պրակտիկան Անտոնյանի գործով գնահատելիս մեջբերեց իր զեկույցը, թե ինչ-որ մեկ այլ զեկույց ու դատական իշխանության հասցեին նման գնահատական տվեց։
Ես գտնում եմ ու պնդում եմ ու պահանջում եմ, որ դատական իշխանության հասցեին այդպիսի գնահատականներ չհնչեցվեն, այդ կոռումպացված, համակարգային, այդ ինչ-որ այդ զեկույցներում եղել են։ Եթե ուրիշ հարց ա, թե դուք կիսում եք ու պնդում եք` կարող եք նշել, ապա այդ դեպքում քննարկման ենթակա կարող է լինել:
Հարկ է նշել, որ սույն փաստաթղթում միջնորդողի՝ հեղինակի կողմից ուղղակի խոսքի մեջբերումներ կատարելիս, խոսքերի արանքում սույն` «(...)» կետադրական նշանը (էլիպսիս, եռակետ կամ այլ անվանում ունեցող) չի օգտագործվել (տես ու հիմք ընդունի դատական նիստերի արձանագրությունը):
47.5. Կարեն Թումանյանի այն պնդումները, թե միջազգային հանրությունը կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հավաքական (նույնիսկ առանձին կարծիքը) կամ այլ գնահատական է եղել այն մասին, թե մասնավորապես դատական համակարգը երբևէ՝ կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված է եղել, նշանակումներից` մինչև ազատում կամ իբր եղել են դիրքորոշումներ, թե ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ՝ կամ՝ ազդեցությունը գործադիր մարմնից նշանակումներով պայմանավորված ազատումներով պայմանավորված, վերից վար պայմանավորված կամ դատական ակտերի կայացումը վերից վար կոնկրետ գներով է եղել, չի համապատասխանում իրականությանը.
47.6. Ավելին
ա) Նշված ձևակերպումները չեն վկայակոչվել որևէ հանրամատչելի և կամ հեղինակավոր կոնկրետ զեկույցով, փաստաթղթով կամ պաշտոնական աղբյուրով,
բ) Չի նշվել որևէ միջազգային կազմակերպության կոնկրետ փաստաթուղթ, որտեղ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը բնութագրված լինի որպես «ամբողջությամբ թաթախված կոռուպցիայի մեջ»,
գ) Չի ներկայացվել որևէ միջազգային գնահատական, որտեղ արձանագրված լինի, որ «դատական ակտերը վերից վար կայացվել են կոնկրետ գներով»,
դ) Նշվածը Կարեն Թումանյանի կամ Կարեն Անդրեասյանի` սեփական մեջբերումներ պարունակող գնահատականներն են:
Առկա հրապարակային միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները (Թրանսփարենսի Ինթերնեշնլ, ԱՄՆ Պետական դեպարտամենտ, Եվրոպայի խորհուրդ, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ և այլք) արձանագրել են համակարգային խնդիրներ, մարտահրավերներ, բարեփոխումների անհրաժեշտություն, երբեմն` կոռուպցիոն ռիսկեր, սակայն որևէ միջազգային հեղինակավոր կառույց երբևէ չի տվել այնպիսի ձևակերպում, թե Հայաստանի՝ դատական համակարգը «ամբողջությամբ թաթախված է եղել կոռուպցիայի մեջ նշանակումներից մինչև ազատում» կամ որ «դատական ակտերը վերից վար պայմանավորվել են կոնկրետ գներով»:
48. Այսպիսի «ընդհանրացված» և ծայրահեղ ձևակերպումների վերագրումը «միջազգային հանրությանը» ողջամիտ դիտորդի մոտ կարող է առաջացնել այնպիսի տպավորություն, որ քննարկման ընթացքում ներմուծվում են փաստացի չհիմնավորված, ուռճացված, ավելորդ և սուտ մեղադրանքներ դատական իշխանության հասցեին:
49. Ավելին` դատավորների միությունը 2024 թվականին կատարել է որոշակի ուսումնասիրություններ տարածաշրջանի և Եվրոպական երկրներում դատական համակարգերի՝ վերաբերյալ, և եթե նույնիսկ դիտարկենք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ՄԻԵԴ որոշումների կատարման չափանիշով, ապա ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հրապարակվող տվյալների` Ադրբեջանի Հանրապետությունը տարիներ շարունակ գտնվել է ամենախնդրահարույց պետությունների շարքում` չկատարված կամ երկար տարիներ չկատարվող վճիռների/որոշումների քանակով:
Այսինքն` եթե վերցնենք Եվրոպայի խորհրդի այն պետությունը, որի նկատմամբ արձանագրված են առավել լուրջ և համակարգային խնդիրներ, օրինակ, ՄԻԵԴ վճիռների կատարման ոլորտում, ապա այդ ցուցակում՝ առաջատարներից մեկը` Ռուսաստանի Դաշնությունից հետո (այլևս չի անդամակցում) հանդիսանում է Ադրբեջանը:
Այնուամենայնիվ, նույնիսկ Ադրբեջանի վերաբերյալ միջազգային հեղինակավոր զեկույցներում և փաստաթղթերում191192 երբևէ չեն կիրառվել այնպիսի ամբողջական և բացարձակ ձևակերպումներ, ինչպիսիք են`
●
«ամբողջությամբ թաթախված կոռուպցիայի մեջ նշանակումներից մինչև ազատում»,● «վերից վար կոնկրետ գներով պայմանավորված դատական ակտերի կայացում»,
● և այլն:
Միջազգային կառույցները, այդ թվում` Եվրոպական դատարանը, PACE-ն, ԱՄՆ Պետական դեպարտամենտը և իրավապաշտպան կազմակերպությունները, արձանագրել են կոնկրետ խախտումներ, համակարգային խնդիրներ, քաղաքական ազդեցության դեպքեր, սակայն չեն օգտագործել նման ծայրահեղ և ամբողջ համակարգը լիովին քրեական կամ կաշառակերության, կոռումպացված բնութագրիչներ պարունակող ձևակերպումներ:
Հետևաբար, նաև այդ հիմնավորմամբ Հայաստանի վերաբերյալ նման ձևակերպումների վերագրումը «միջազգային հանրությանը» անկախ ժամանակահատվածից, ձևից ու բովանդակությունից, չի բխում ոչ միջազգային փաստաթղթերի փաստացի լեզվից և բովանդակությունից, ոչ էլ դրան ոգուց:
Այսինքն` բարեխղճության կանխավարկածով առաջնորդվելու դեպքում պետք է փաստել, որ հեղինակը ոչ թե դիտավորությամբ, բայց առնվազն կոպիտ անփութությամբ խեղաթյուրել է փաստերը:
(Սույն համեմատական դիտարկումը կատարվում է բացառապես իրավական գնահատման համատեքստում՝ ցույց տալու համար, որ նիստում ներկայացված ձևակերպումները դուրս են միջազգային գնահատականների իրական շրջանակից:)
50. Այդուհանդերձ` պետք է նշել, որ նման եզրահանգումներին մոտ գնահատականներ պարունակում է, մասնավորապես Կարեն Անդրեասյանի` դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ դատական նիստում հնչեցրած, ինչպես նաև դրանից առաջ որպես «քաղաքական գործիչ» կատարած հայտարարություններում, որը որևէ կերպ չի նույնացվում միջազգային հանրության կամ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ոչ մասնավոր, ոչ էլ ընդհանրական գնահատականների հետ:
Այլ խոսքով` ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը լիովին կիսում է կամ արտատպել, վերցրել է, հղում է կատարում այս գործով՝ անվերապահ բացարկման ենթակա անձի քաղաքական կամ առնվազն՝ դատավորին՝ ոչ վայել գնահատականները` դրանք՝ հրապարակայնորեն արտաբերելով հրապարակային դատական նիստում` (պատմուճանը կրելիս), ինչն առնվազն նրան այս փուլում՝ անվերապահ բացարկի է հանգեցնում:
Հետևաբար, Խորհրդի անդամի կողմից նիստում՝ ներկայացված ձևակերպումները չեն արտացոլում միջազգային զեկույցների փաստացի լեզուն և բովանդակությունը, չի վկայակոչում կոնկրետ աղբյուր և ներկայացվում են որպես «միջազգային՝ հանրության հավաքական գնահատական», մինչդեռ նման ձևակերպումներ միջազգային փաստաթղթերում առկա չեն:
Դատավարական միջավայրում, այն էլ, ըստ Սահմանադրության, դատավորների անկախությունը երաշխավորող մարմնում` ԲԴԽ նիստում նման ծայրահեղ և չհիմնավորված ընդհանրացումների վկայակոչումը ԲԴԽ անդամի կողմից առնվազն կարող է.
● ձևավորել նախնական բացասական ֆոն,
● ազդել խորհրդի այլ անդամների ընկալման վրա,
● ստեղծել այնպիսի տպավորություն, որ քննարկումը տեղափոխվում է
● համակարգային մեղադրանքի հարթություն,
● ազդել ԲԴԽ-ի որպես Սահմանադրական մարմնի և նրա մյուս անդամների հեղինակության վրա:
Այս հանգամանքը ևս իր հերթին ամրապնդում է Խորհրդի անդամի կամ ամբողջ ԲԴԽ-ի անաչառության վերաբերյալ օբյեկտիվ կասկածը` հաշվի առնելով նաև նրանց լռելայն համաձայնությունն ու անգործությունը հնչեցված գնահատականների վերաբերյալ, որը արժանացել է բացառապես կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորի «դիտողությանը»:
51. ԲԴԽ և Լիազոր մարմնի տրամաբանությամբ պրակտիկայի արձանագրումների ու ձևաչափի ներքո սույն միջնորդության լուծման շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները հետևյալն են.
5.1. արդյո՞ք ԲԴԽ ոչ դատավոր անդամի կողմից թույլ է տրվել խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում, որը հանգեցրել է վարքագծի կանոնի (կանոնների) խախտման, թե ոչ
5.2. արդյո՞ք ԲԴԽ ոչ դատավոր անդամի թույլ տրված վարքագծի կանոնի (կանոնների) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,
5.3. Արդյո՞ք ԲԴԽ ոչ դատավոր անդամի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման կամ գոնե պետք է հանգեցնի բացարկի, թե՝ ոչ:
Այլ կերպ՝
Արդյոք ԲԴԽ-ն ու ոչ դատավոր անդամը դատական նիստում դատարան(դատավոր) է, թե՝ ոչ, իսկ եթե դատավոր է, ապա արդյոք տարածվում է դատավորի վարքագծի կանոնները,
Արդյոք վարքագծի կանոնների նպատակն է նաև ԲԴԽ ոչ դատավոր անդամի` «դատավորի» վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, թե՝ ոչ,
Արդյոք ԲԴԽ ոչ դատավոր անդամի վրա տարածվում են Բանգալորյան սկզբունքների 4-րդ և 4.6-րդ կետերը, ըստ որի հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ՝ դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը՝ չվնասելու և իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության և անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ։
Արդյոք Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 8-րդ կետերին համապատասխան ԲԴԽ ոչ դատավոր անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,
2) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն՝ կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի,
3) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում՝ կամ՝ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։
52. ԲԴԽ տրամաբանությամբ ու նախկինում հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո պատասխանելով նշված հարցերին նախ և առաջ հարկ է արձանագրել հետևյալ փաստական հանգամանքները.
- Կարեն Թումանյանը ԲԴԽ ոչ դատավոր անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից։
- Կարեն Թումանյանը ԲԴԽ ոչ դատավոր անդամ է ընտրվել որպես հեղինակավոր իրավաբան, նրա ու իր խոսքի հեղինակավոր լինելու հանգամանքը չի վիճարկվում:
- ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը 2026 թվականի փետրվարի 20-ի դռնբաց դատական նիստում արել է հետևյալ պնդումները,
մասնավորապես`
Ըստ միջազգային հանրության և/կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ հավաքական զեկույցների` Դավիթ Հարությունյանի աշխատած ժամանակահատվածում` 2011-2023թթ., դատական համակարգը կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված է եղել, նշանակումներից` մինչև ազատում, նույն ժամանակահատվածում ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ կամ ազդեցությունը գործադիր մարմնից նշանակումներով պայմանավորված, ազատումներով պայմանավորված,
Նույն ժամանակահատվածում դատական ակտերի կայացումը վերից վար կոնկրետ գներով է եղել,
- ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանը 2026 թվականի փետրվարի 20-ի դռնբաց դատական նիստում արված վերոհիշյալ պնդումները դիտել են դռնբաց նիստում ներկա գտնվող քաղաքացիները, նիստերի տեսաձայնագրությունները սփռվում են ԲԴԽ youtube, facebook uոցցանցերի` «դատական իշխանություն» էջով, որոնք ունեն հազարավոր քաղաքացիների դիտումներ:
- ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանի այն պնդումները, թե միջազգային հանրությունը կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հավաքական (նույնիսկ առանձին կարծիքը) կամ այլ գնահատական է եղել այն մասին, թե, մասնավորապես դատական համակարգը երբևէ կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված է եղել, նշանակումներից` մինչև ազատում կամ իբր եղել են դիրքորոշումներ, թե ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ կամ ազդեցությունը գործադիր մարմնից նշանակումներով պայմանավորված, ազատումներով պայմանավորված, վերից վար պայմանավորված կամ դատական ակտերի կայացումը վերից վար կոնկրետ գներով է եղել, չի համապատասխանում իրականությանը,
- ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանի պնդումների ժամանակահատվածը վերաբերելի է ԲԴԽ դատավոր անդամների՝ Ա.Դանիելյան, Ք.Մկոյանի, Է. Հովհաննիսյանի, Ա.Աթաբեկյանի և Մ.Համբարձումյանի պաշտոնավարման ժամանակահատվածին:
- ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանի պնդումները կարող են վերաբերել 2011-2023թթ պաշտոնավարած բոլոր դատավորներին:
53. ԲԴԽ տրամաբանությամբ ու նախկինում Խորհրդի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո կարևոր է նշել, որ յուրաքանչյուր ԲԴԽ անդամ, եթե գործում է որպես դատավոր, պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով՝ հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ, հետևաբար դատավորի խոսքի իրավունքի ազատության սահմանազանցման հարցը քննարկելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից։
54. ԲԴԽ տրամաբանությամբ ու նախկինում Խորհրդի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկվող պարագայում դիտարկելով՝ Կարեն Թումանյանի կողմից հնչեցված արտահայտությունները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստական և իրավական հանգամանքները՝ գտնում ենք, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ նրա կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք կասկածի տակ են դրել ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի կայացրած՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների օրինականությունը, այլև ամբողջ դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի, հարյուրավոր դատավորների բարի համբավն ու արժանապատվությունը վնասող հայտարարություններ:
55. Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը պետք է որոշի, թե արդյոք Կարեն Թումանյանը ենթակա է պատասխանատվության, թե` ոչ, կամ արդյոք Կարեն Անդրեասյանի դատական նիստում հնչեցրած գնահատականները կրկնելը կամ սեփական խոսքը ու հաստատական դատողություններն անելն ու հրապարակային արտահայտումը ենթադրում են պատասխանատվություն, թե՝ ոչ, սակայն սույն գործով վերջինս չի կարող լինել Դավիթ Հարությունյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործով դատավոր. ենթակա է անվերապահ ու անհապաղ բացարկման:
Միջնորդության պահանջը.
Ելնելով ամբողջ վերոգրյալից, նկատի ունենալով, որ առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով Խորհրդի ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանին անաչառության մեջ, Խորհրդին խնդրում եմ բավարարել սույն միջնորդությունը և ընդունել նրա բացարկը»։
Դավիթ Հարությունյանի և իր ներկայացուցիչների կողմից 02.03.2026 թվականին ներկայացված Դավիթ Հարությունյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնվել են, որ.
«Ձեր վարույթում է քննվում ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
24.02.2026 թվականի դատական նիստում Խորհուրդը որպես դատարան բաշխել է ապացուցման պարտականությունը, այն ողջ ծավալով դնելով միջնորդություն հարուցած կողմի վրա, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավոր է ապացուցել.
● Արդյո՞ք Դավիթ Հարությունյանի կողմից թույլ են տրվել միջնորդությամբ վերագրվող արարքները,
● Արդյո՞ք դրանք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտման,
● եթե Դավիթ Հարությունյանի կողմից թուլ տրված արարքը հանգեցրել է վարքագծի կանոնի խախտման, ապա այն կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Համաձայն ՀՀ վարչական դատավության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Կողմերը, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝ ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի՝ հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին:
Խորհուրդը ապացուցման պարտականության բեռը բաշխելիս ընգծել է որ դատավոր Դավիթ Հարությունյանը զրկված չէ նաև հակառակը ապացուցելու համար ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Նույն 24.02.2026 թվականի ԲԴԽ-ի որոշման համաձայն ապացուցման ենթակա փաստը ենթադրում է, որ նախարարության կողմից ենթակա է ապացուցման, որ խախտումը թույլ է տվել հենց Դավիթ Հարությունյանը, իսկ վերջինս ներկայացրել է նախնական դիրքորոշում, որի կապակցությամբ վերջինիս տրվել են հարցեր լիազոր մարմնի ու ԲԴԽ անդամների կողմից:
Բարձրագույն դատական խորհուրդը որպես դատարան հանդես գալիս, առաջնորդվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դորւյթներով:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի՝ «Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի /մեր դեպքում՝ նախարարության/ վրա». իսկ հակառակը ապացուցելու իրավունքը ունի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի կողմից վկաներ դատակոչելու և կարգապահական վարույթի շրջանակներում հարցաքննելու իրավունքը երաշխավորված է նաև ՄԻԵԿ վեցերորդ հոդվածով։
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի «Դատարանը վկա հրավիրում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ։ Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նշվում է այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև նշվում են վկայի անունը, ազգանունը (...)»:
Այսպիսով՝ Բարձրագույն դատական խորհրդի 24.02.2026 թվականի արձանագրային որոշմամբ սահմանված թվով երեք փաստերը ենթակա են ապացուցման միջնորդություն հարուցած անձի կողմից կամ հերքման դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենքով հասանելի բոլոր միջոցներով, ուստի հիմք ընդունելով նաև ՄԻԵԿ 6-րդ հոդվածի կարգավորումները, խնդրում ենք՝
Որպես վկա հրավիրել և հարցաքննվել Դավիթ Հրաչյայի Հարությունյանին (…) – ապացուցման ենթակա առաջին, երկրորդ և երրորդ փաստով»։
Դավիթ Հարությունյանի և իր ներկայացուցիչների կողմից 02.03.2026 թվականին ներկայացված՝ 27 անձանց որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնվել է, որ.
«Ձեր վարույթում է քննվում ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
24.02.2026 թվականի դատական նիստում Խորհուրդը որպես դատարան բաշխել է ապացուցման պարտականությունը, այն ողջ ծավալով դնելով միջնորդություն հարուցած կողմի վրա, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավոր է ապացուցել.
● Արդյո՞ք Դավիթ Հարությունյանի կողմից թույլ են տրվել միջնորդությամբ վերագրվող արարքները,
● Արդյո՞ք դրանք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտման
● եթե Դավիթ Հարությունյանի կողմից թուլ տրված արարքը հանգեցրել է վարքագծի կանոնի խախտման, ապա այն կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Համաձայն ՀՀ վարչական դատավության օրենսգրքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի Կողմերը, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝ ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի՝ հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին:
Քննվող միջնորդության հիմքում ընկած է 14.04.2023 թվականի Ն//9734-2023 զեկուցագիրը, որը կազմվել է Մարիամ Մելքումյանի կողմից, կազմված 07.04.2023 թվականի տեսանյութի վերաբերյալ։
Այն իրենից ներկայացնում է՝ տեղադրված տեսանյութի հատվածական, մեծ ծավալով զեղչված և կոնտեքստից կտրված նյութ, որպես մեջբերում մատուցված, սակայն իրականում Դավիթ Հարությունյանի խոսքերից տարբերվող արտահայտությունների զետեղում՝ մասնավորապես նշված է «միաձայն», մինչդեռ օգտագործվել է «միանձնյա» եզրույթը և այլն, զեկուցագրի հեղինակի կողմից կատարված խիստ կամայական մեկնաբանություններ, որոնք վերագրվել են դատավորին որպես կարգապահական խախտում, մինչդեռ աղավաղել են Դավիթ Հարությունյանի կողմից հարցազրույցով ներկայացված հրապարակային խոսքը:
Նույն զեկուցագրում տեղ գտած թերությունները, երբեմն իրականությանը չհամապատասխանող եզրույթները, հետագայում նույնությամբ արտացոլվել են նախարարության միջնորդության մեջ, ապա՝ Բարձրագույն դատական խորհուրդի կողմից սույն վարույթով կայացված երկու որոշումներում, որոնք դիտվել են ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրավունքների խախտմամբ կայացված:
Սա նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհուրդի կողմից հիշատակված զեկուցագրի բովանդակությունը երկու որոշումներով, արդեն իսկ արձանագրվել է որպես ճշմարտություն, ուստի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու հրամայականն է բացահայտել զեկուցագրում զետեղված գաղափարները Դավիթ Հարությունյանին պատկանելու հարցը, որը արձանագրվել է նաև ԲԴԽ-ի 24.02.2026 թվականի որոշմամբ որպես ապացուցման ենթակա առաջին փաստ:
Խորհուրդը ապացուցման պարտականության բեռը բաշխելիս ընգծել է որ դատավոր Դավիթ Հարությունյանը զրկված չէ նաև հակառակը ապացուցելու համար ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Նույն 24.02.2026 թվականի ԲԴԽ-ի որոշման համաձայն ապացուցման ենթակա փաստը ենթադրում է, որ նախարարության կողմից ենթակա է ապացուցման, որ խախտումը թույլ է տվել հենց Դավիթ Հարությունյանը, ոչ թե այլ անձ, մինչդեռ սույն վարույթի քննության փուլում միջնորդության առարկություններով ներկայացվել է, որ Դավիթ Հարությունյանի կողմից վիճելի հարցազրույցում հղում է կատարվել այլ անձանց, մասնավորապես՝ Կ. Անդրեասյանի, Գ.Բեքմեզյանի, Մ. Մակյանի խոսքերին, ուստի անհրաժեշտ է տվյալ փաստը պարզել հիշատակված անձանց ցուցմունքներով, որը վերաբերելի և թուլատրելի ապացույցներով հակառակը ապացուցելու օրենքով չարգելված միջոցներով Դավիթ Հարությունյանի դատավարական բացարձակ իրավունքների տիրությում է:
Ընդ որում՝ եթե նույնիսկ հետազոտվեն դրանց մասին ապացույցները առանց վերջիններիս հարցաքննելու, նշվածը ոչ ճիշտ կամ կամայական մեկնաբանման հնարավորություն կարող է ընձեռել, ինչի փորձը կատարվել է 2026թ. փետրվարի 23-ի դատական նիստում ԲԴԽ անդամների հաստատական դատողություններ պարունակող հարցերով։ Ավելին՝ դատական դեպարտամենտը չպահպանված լինելու պատճառաբանությամբ կողմին չի տրամադրել Ջերմուկում, Դիլիջանում, «Անի Պլազայում» տեղի ունեցած հավաքների, քննարկումների արձանագրումները, տեսաձայնագրությունները և այլ վերաբերելի փաստաթղթերը։
Սույն վարույթի ընթացքում առարկությունների հիմքում նշվել է նաև այն փաստարկը, որ Դավիթ Հարությունյանը թիրախավորվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, իսկ հետագայում՝ նաև ԲԴԽ որպես դատարանի նախագահ Կարեն Անդրեսայանի կողմից 07.04.2023 թվականի հարցազրույցից ավելի վաղ, գործը թե դատական նիստում, թե ԱԺ ամբիոնից որակվել է «երկրի համար կարևորագույն գործ», վարույթի ելքը եղել է կանխորոշված` ելնելով ներկայացված փաստարկներից, ապացույցներից:
Բարձրագույն դատական խորհուրդը որպես դատարան հանդես գալիս, առաջնորդվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դորւյթներով:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի «Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի /մեր դեպքում՝ նախարարության/ վրա», իսկ հակառակը ապացուցելու իրավունքը ունի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի կողմից վկաներ դատակոչելու և կարգապահական վարույթի շրջանակներում հարցաքննելու իրավունքը երաշխավորված է նաև ՄԻԵԿ վեցերորդ հոդվածով։
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի «Դատարանը վկա հրավիրում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նշվում է այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև նշվում են վկայի անունը, ազգանունը (...)»:
Այսպիսով՝ Բարձրագույն դատական խորհրդի 24.02.2026 թվականի արձանագրային որոշմաբ սահմանված թվով երեք փաստերը ենթակա են ապացուցման միջնորդություն հարուցած անձի կողմից կամ հերքման դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենքով հասանելի բոլոր միջոցներով, ուստի հիմք ընդունելով նաև ՄԻԵԿ 6-րդ հոդվածի կարգավորումները, խնդրում ենք՝
Որպես վկա հրավիրել և հարցաքննվել հետևալ անձանց.
1. ՀՀ ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
2. ՀՀ ԲԴԽ նախկին անդամ Մեսրոպ Մակյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
3. Զարուհի Նախշքարյանին (…) - ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
4. Վիգեն Քոչարյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
5. ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանին (…) - ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին (…) - ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին (…) ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
8. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Գոհարիկ Խաչատրյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
9. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տարոն Նազարյանին (…) առաջին և երկրորդ փաստով ապացուցման ենթակա
10. ԲԴԽ դատական դատաիրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ Մարիաննա Դանիելյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
11. լրագրող Վահե Մակարյանին (…) - ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
12. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Ռազմիկ Մարիկյանին (…) ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
13. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի դատավոր Արմեն Շիրոյանին (…) - ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
14. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի դատավոր Արմեն Պողոսյանին (…)-ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
15. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Գևորգ Պողոսյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
16. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Դավիթ Արղամանյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
17. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Տաթևիկ Մուրադյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
18. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արշակ Մաթևոսյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
19. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի դատավոր Արմեն Վարոսյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
20.Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրի դատավոր Կարինե Դավթյանին (…) ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
21. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վարսենիկ Մելքոնյանին (…) — ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
22. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Արտյոմ Ավետիսյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
23.Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի դատավոր Վարդան Սուղյանին (…) - ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
24. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի դատավոր Սասուն Մխիթարյանին (…) ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
25. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրի դատավոր Կարեն Հակոբյանին (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրորդ փաստով
26. Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրի դատավոր Բորիս Բախշիյանին ապացուցման ենթակա առաջին և երկրորդ (…) փաստով
27. ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանի (…) – ապացուցման ենթակա առաջին և երկրոր փաստով:
Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանն իր ամփոփիչ ելույթով հայտնել է հետևյալը. «Պարոն Աթաբեկյան, հարգելի Խորհուրդ իմ գնահատմամբ աննախադեպ ըստ էության, կարգապահական վարույթի քննություն է, ըստ էության, ավարտվում և եզրափակիչ ելույթով մենք պետք է փորձենք ամփոփենք տասնյակից ավել դատական նիստերի ընթացքում տեղի ունեցածը և հետազոտված ապացույցները և հնչած դիրքորոշումները և մեր կողմից ներկայացված միջնորդությունները՝ դրանց բովանդակության և պահանջների համատեքստում: Այդ իսկ պատճառով ես խոսքս կսկսեմ ժամանակագրորեն մեր կողմից ներկայացված միջնորդության մասով, մասնավորապես պարոն Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդության, որը վերաբերում էր քրեական, ներողություն, կարգապահական վարույթի կամ կարճմանը, կամ միջնորդության մերժմանը կամ դրա առանց քննության թողնելուն:
Մասնավորապես միջնորդությունը վերաբերվում էր միջնորդությունը ներկայացման պահին նախարար հանդիսացած, Լիազոր մարմնի ղեկավար հանդիսացած Գրիգոր Մինասյանի և այդ ժամանակվա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի միջև համապատասխան կապի առկայության և դրանով պայմանավորված սույն կարգապահական վարույթի նախաձեռնումը, հարուցումը արատավոր լինելու հանգամանքին: Մասնավորապես, այն հանգամանքը, որ Մինասյանի և Անդրեասյանի միջև առկա է եղել համապատասխան կապ, կլինի ընկերական, կոմերցիոն թե որևէ այլ բնույթի, այդ հանգամանքը, ըստ էության, մեր գնահատմամբ սույն վարույթի շրջանակներում հետազոտված գրավոր ապացույցներով և տեսագրություններով առավել քան հաստատված է: Ավելին, այս կապի առկայության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է թե՛ այլ անձանց կողմից, թե՛ նույն պարոն Անդրեասյանի կամ Մինասյանի կողմից, որոնք ըստ էության չեն վիճարկել նշված հանգամանքը, ավելին հաստատել են դա հրապարակավ: Հաջորդիվ այս առումով հիշատակման է արժանի նաև Անտոնյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի գործով կայացրած վերջնական որոշումը, որով որ ըստ էության արձանագրվել է իմ կողմից նշված երկու անձանց միջև առկա կապը, դրանով պայմանավորվել է նաև պարոն Անդրեասյանի բացարկման լինելու, բացարկման ենթակա լինելու հանգամանքը:
Սրանից զատ պետք է նշել, որ միջնորդությամբ, կից նյութերով և հետազոտված ապացույցներով հաստատվել է նաև այն հանգամանքը, որ Անդրեասյանը, խոսելով իր բնորոշմամբ յոթ-ութ դատավորի մասին, որոնց թվում է նաև ակնհայտորեն եղել պարոն Հարությունյանը, նշել է, որ վերջիններիս գրավոր դիրքորոշումներից և արտահայտած դիրքորոշումներից վերջինս որպես նախարար իր բնորոշմամբ, իր բառամթերքով ճնշված է եղել և վերջին շունչը մինչև հայտարարել է պատրաստակամություն պայքարելու այդ անձանց դեմ, այսինքն, այդ թվում նաև պարոն Հարությունյանի դեմ: Նշված հանգամանքները իմ կողմից թվարկված իրենց համակցության մեջ, կարծում եմ, առնվազն բավարար հիմք են տալիս անաչառ դիտորդի համար ունենալու ողջամիտ կասկած առ այն, որ սույն կարգապահական վարույթը հարուցված է եղել և միջնորդությունը ներկայացված է եղել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հայտարարված մինչև վերջին շունչ պայքարելու շրջանակներում և փոխկապակցված անձանց կողմից միասնական մեկ նպատակին ծառայեցվելու միտմամբ: Դրանով պայմանավորված մենք կարծում ենք, որ սույն կարգապահական վարույթի հարուցումը, դրանով միջնորդության ներկայացումը Բարձրագույն դատական խորհուրդ իրավական առումով արատավոր է և համապատասխան Բարձրագույն դատական խորհրդի այլ որոշումներով ևս եղել են դեպքեր, երբ վարույթի նախաձեռնումը ինքնին համարվել է այս կոնտեքստում, այս համատեքստում, արատավոր ու համապատասխանաբար որոշում է կայացվել նշված միջնորդությունները մերժելու մասին: Դրանք չվկայակոչեմ, կարծում եմ բոլորիս հայտնի են: Կարծում ենք, որ տվյալ մեր իրավիճակում ևս տվյալ իրադրությունը առկա է, փաստարկված է և ներկայացված ապացույցներով հիմնավորվում է համապատասխան որոշման կայացման անհրաժեշտությունը: Սա մեր կողմից ներկայացված միջնորդության մասով:
Հիմա անդրադառնամ Նախարարության կողմից ներկայացված միջնորդությանը, դրանով վերագրվող կարգապահական խախտումների էությանը, դրանց փաստարկված լինելու, ապացուցված լինելու հանգամանքին: Այսպես, վերագրվում է երեք, կարգապահական կանոններից երեքի խախտում: Առաջինը՝ դատարանի անկախության, կարճ կասեմ, դատարանի անկախության կասկածի տակ առնելը, դատական ակտերի կասկածի տակ առնելը և դրանց համակցությունը, ըստ Նախարարության, հանգեցրել է նրան, որ հասարակական վստահության աստիճանը դատական իշխանության նկատմամբ նվազեցվել է: Նկատի ունենալով, որ հասարակական վստահության ազդեցություն վստահության աստիճանի իջեցումը պայմանավորվում է մյուս երկու կարգապահական կանոնների խախտմամբ, կանդրադառնամ առաջին հերթին այդ երկուսին:
Այսպես, առաջինը՝ դա դատարանի անկախության կասկածի տակ առնելն է, կանոնը որպես, խախտումը որպես: Նշվածի մասով Նախարարությունը, ըստ էության, ներկայացնում է, որ պարոն Հարությունյանը տրված խնդրո առարկա հարցազրույցի ընթացքում խոսել է կոնսենսուսի մասին, խոսել է, պայմանավորվել է կոնսենսուսի առկայությունը բացառապես ուղղորդմամբ և հետևապես իր խոսքը կարող էր հանգեցնել նրան, որ կասկածի տակ առնվեր համապատասխանաբար դատարանի անկախությունը: Այս մասով պետք է ասեմ, որ թե կոնսենսուս բառը, թե բացարձակ կոնսենսուս բառը, թե ամորֆ բառը բազմաթիվ անգամներ վարույթի ընթացքում քննարկման առարկա դարձվեցին: Ես գտնում եմ, որ Նախարարությունը, մասնավորապես պարոն Դադունցը նախորդ դատական նիստին թերևս կամ թերացավ, կամ միտումնավոր չնշեց ոչ միայն կոնսենսուսի և ուղղորդման հանգամանքները, այլ նաև բաց թողեց միանձնյա բառը, բաց թողեց բացարձակ կոնսենսուս բառը և նաև, ըստ էության, իր խոսքով փորձեց որոշակի իմաստ հաղորդել պարոն Հարությունյանի խոսքին, որը, իմ գնահատմամբ, առնվազն նաև տվյալ հարցազրույցի տեսանյութի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ ուներ այլ նշանակություն և այլ միտում:
Մասնավորապես, պարոն Հարությունյանը, բազմաթիվ անգամ խնդրո առարկա տեսանյութի ընթացքում խոսելով կոնսենսուսի մասին, բացարձակ կոնսենսուսի մասին կամ միանձնյայության մասին, նշել է, որ օգտագործել է հետևյալ բառամթերքը. եթե ասում են որ, եթե ասում են ապա, այ որոշ ԲԴԽ անդամներ ասում են, այսինքն ակնհայտ է, որ պարոն Հարությունյանը, էս բառերը օգտագործելով, այս գնահատականները, գնահատականների մասին խոսելով, հղում է կատարել այլ անձանց: Այլ անձանց հղում կատարելով հանդերձ ոչ միայն, ոչ միայն հղում ա կատարել կամ մեջբերել վերջիններիս խոսքը, այլ հղում կատարելով հանդերձ հետագա իր խոսքում հերքել ա այդպիսի գնահատականների անգամ հնարավորությունը տեսական: Մասնավորապես նշել է. ասում են, թե բացարձակ կոնսենսուս կա, ինչը, համապատասխան միջակետերը դնելով, ինչը այդպես չէ և լինել չի կարող: Սա իմ հեղինակային մեջբերումը չէ, սա ուղիղ ցիտում է: Այսինքն՝ պարոն Հարությունյանը խոշոր հաշվով հերքել է իրենից առաջ պարոն Մակյանի կամ պարոն Բեքմեզյանի և պարոն Անդրեասյանի գնահատականներն առ այն, որ առկա է բացարձակ կոնսենսուս և այլն, կամ որոշումները կայացվում են միանձնյա: Ավելին, այս առումով նաև Խորհրդի ուշադրությունը հրավիրեմ նախորդ դատական նիստում հետազոտված տեսագրությանը՝ մեկ այլ հարցազրույցին, որը խնդրո առարկա հարցազրույցից տեղի էր ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ՝ մոտավորապես, փետրվարի հարցազրույցին, որտեղ կրկին լրագրողները հարցադրումներ են հնչեցնում Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից որոշումների կայացման մասին, որի ընթացքում պարոն Հարությունյանը առավել քան միանշանակ, առանց երկակի մեկնաբանման հնարավորության, նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ հատկապես դատավոր անդամները իր վստահ լինելով, վստահ լինելով պնդում է, որ որոշումները կայացնում են իրենց իրավագիտակցության, իրենց խղճի և այլնի հաշվառմամբ: Այսինքն որոշումները կայացնում են ինքնուրույն:
Նշվածի հաշվառմամբ, իմ գնահատմամբ, անհնար է փաստել, որ մեկ ամսվա ընթացքում Դավիթ Հարությունյանի խոսքում լինի կարդինալ այդ աստիճան փոփոխություն, որ փետրվարի 27-ին, պայմանական, ասում է, որ բոլոր անդամները որոշումները կայացնում են ինքնուրույն, իսկ մեկ ամիս անց ասում է, որ ոչ, կա կոնսենսուս ու իրենք բոլորը ուղղորդվում են: Դա ակնհայտորեն այդպես չէ, անգամ եթե վերացարկվենք կոնկրետ խնդրո առարկա տեսագրության էությունից:
Պարոն Դադունցի կողմից նաև նշվեց, որ կա, շատ կարևոր ա պարոն Հարությունյանի խոսքի գնահատումը այն համատեքստում, որում որ ներկայացվում է, այսինքն՝ տեսագրության ամբողջ համատեքստում: Ես միանշանակ համաձայն եմ պարոն Դադունցի հետ այդ հարցում, բայց պետք է նշեմ, որ կոնտեքստը չի սահմանափակվում և չի կարող սահմանափակվել նշված տեսագրությամբ միայն: Շատ կարևոր է, որպեսզի Խորհուրդը գնահատման արժանացնի նաև պարոն Մակյանի և Բեքմեզյանի հրապարակային խոսքերը կամ գրառումները, ինչպես նաև պարոն Անդրեասյանի հնչեցրած գնահատականները ու դիրքորոշումները համապատասխան հարցերի վերաբերյալ, որոնց որ հղում է կատարում պարոն Հարությունյանը: Նկատի ունենալով, որ իր խոսքը պարունակում է ուղիղ հղում այդ անձանց խոսքերի վրա, իմ կարծիքով, առավել քան միանշանակ է, որ այդ անձանց հանրային ելույթները, հանրային խոսքը ևս առնվազն պետք է գնահատվեն որպես համատեքստ սույն վարույթով պարոն Հարությունյանի խոսքի գնահատման տեսանկյունից:
Ընկալումների մասին խոսք գնաց սույն վարույթի ընթացքում: Հարց և պատասխանի ժամանակ Նախարարությանը հարց հղեցի առ այն, թե ինչպես է որոշվել, թե պարոն Հարությունյանը, որևէ խոսք ունենալով, որևէ խոսքով հանդես գալով, նկատի է ունեցել այս կամ այն բանը: Նախարարության, փոխնախարար Դադունցը նշեց, որ դա իրենց գնահատականն է, իրենց մեկնաբանությունն է և հավելեց, որ այդ հանգամանքը նաև հաստատվում է նույն հարցազրույցի ընթացքում լրագրողի տված հարցադրումով, այսինքն՝ առնվազն այն հանգամանքը, որ լրագրողի մոտ ծագել է համապատասխան հարցադրումը, Դադունցին և Նախարարությանը հնարավորություն է տվել ենթադրելու, որ առնվազն ընկալումը այդպես էր: Այս մասով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ բարձր հավանականությամբ պարոն Դադունցը, թեև հետագայում չպարզաբանեց, բայց բարձր հավանականությամբ նկատի ուներ լրագրող Վահե Մակարյանին, ում ես, հարգելի Խորհուրդ, ենթարկել եմ մասնավոր հարցման և մասնավոր հարցման արձանագրությունը նաև ներկայացվել է Ձեզ:
Մասնավորապես, վերջինս իր մասնավոր հարցման ենթարկվելու ընթացքում նշել է ուղիղ, որ պարոն Հարությունյանի խոսքը պարունակել է հղումներ: Նա անմիջապես հասկացել է, որ կոնսենսուսի կամ այլ գնահատականների վերաբերյալ պարոն Հարությունյանի խոսքը չի պարունակում իր սեփական գնահատականները, իսկ հետագայում, եթե չեմ սխալվում, վերջից երրորդ հարցադրումը, առ այն, թե արդյոք խոսք է գնում ամորֆ զանգվածի մասին, ուղղված է նրան, որպեսզի բացահայտվի հենց պարոն Հարությունյանի գնահատականը տվյալ իրադրությանը, տվյալ իրավիճակին, որով որ պարոն Հարությունյանը նշել է, մեջբերում եմ, ոչ, ես այդպիսի բան չեմ որակի, ինչը և պարոն Մակարյանին հնարավորություն է տվել ընկալելու պարոն Հարությունյանի խոսքը այնպես, որ այդ գնահատականները ոչ միայն իրենը չեն, այլ նա այդ գնահատականների հետ համաձայն չէ:
Եվ ի վերջո այս կարգապահական կանոնի խախտման տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նաև Խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստարկին, որը ներկայացվել էր վարույթի շրջանակներում, մասնավորապես նյութաիրավական իմաստով Բարձրագույն դատական խորհրդի դատարան հանդես գալու հանգամանքին: Մենք ունենք կարգապահական կանոն, նախատեսված առ այն, որ դատարանի կամ դատական ակտերի կասկածի տակ առնելը արգելվում է դատավորների համար հրապարակային խոսքում: Մենք ունենք, այս կանոնները նախատեսված են Դատական օրենսգրքով և Դատական օրենսգրքով բացահայտվում է, թե ինչ է նշանակում դատարան: Նախատեսված է դատարանների սպառիչ ցանկ, որոնք որ այն մարմինների, որոնք որ հանդիսանում են դատարան: Սահմանադրությունը ևս պարունակում է համապատասխան կարգավորումներ, առ այն թե որոնք են դատարանները, թվարկում է, թե որոնք են և ինչպես կարող են նախատեսվել կամ ստեղծվել այլ դատարաններ: Դատական օրենսգիրքը, այնուամենայնիվ, պարունակում է այն սպառիչ ցանկ այն մարմինների, որոնք հանդիսանում են դատարաններ: Չընթերցեմ, վստահ եմ՝ բոլորս քաջ գիտենք կարգավորման բովանդակությունը և նաև, կարծում եմ, բոլորս գիտենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թվարկված չէ դատարանների ցանկում: Հիմա հարց է առաջանում այս առումով, թե արդյոք համապատասխան կարգավորման առկայությամբ պայմանավորված, առ այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, մենք կարող ենք ասել, որ ուրեմն Բարձրագույն դատական խորհուրդը դատարան է, ուստի էս կանոնը միտված է նաև պաշտպանելու Բարձրագույն դատական խորհրդին որպես դատարան: Իմ կարծիքով՝ միանշանակ ոչ, որովհետև համապատասխան կարգավորումը, որով որ նախատեսում է որպես դատարան հանդես գալու՝ ոչ միայն հնարավորություն, այլ առաքելություն Բարձրագույն դատական խորհրդի համար, միտված է ոչ թե Բարձրագույն դատական խորհրդին նոր կարգավիճակ կամ հավելյալ կարգավիճակ շնորհելուն, այլ միտված է դատավորին կարգապահական վարույթի շրջանակներում որոշակի երաշխիքներ տրամադրելուն, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի երաշխավորման:
Նշվածի համատեքստում ես կարծում եմ, որ նաև Խորհուրդը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը 69-րդ հոդվածի, Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի համապատասխան, եթե ճիշտ եմ հիշում, 6-րդ և 8-րդ կետերի իմաստով հանդիսանում է դատարան և պետք է պաշտպանված լինի համապատասխան կանոնների ուժով:
Հաջորդ կարգապահական կանոնի խախտումը, որը վերագրվում է, դա դատական ակտի կասկածի տակ առնելն է: Նույն հարցազրույցի վերջին հարցադրումը և վերջին հարցադրման վերաբերյալ հնչած պատասխանը: Այս մասով պետք է նշել, որ Նախարարության կողմից մի քանի անգամ առնվազն վարույթի ընթացքում շեշտադրվեց, որ քանի որ օգտագործվում է դադարեցում բառը, դա հիմք է տալիս ենթադրելու, որ պարոն Հարությունյանը օգտագործել է դադարեցում բառը Դատական օրենսգրքում առկա սահմանված համապատասխան իրավական իմաստով, այն է՝ դադարեցումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշմամբ որևէ դատավորի լիազորությունների դադարեցման և չի վերաբերվում որևէ այլ հանգամանքի: Մինչդեռ պարոն Հարությունյանը մի քանի անգամ պարզաբանեց, որ նկատի եմ ունեցել այլ բան, նկատի է ունեցել փաստացի դատավորի առաքելության իրականացման դադարեցում փաստացիորեն: Նշվածի գնահատման տեսանկյունից, կարծում եմ, էական նշանակություն ունի նաև հետազոտված գրավոր ապացույցը դատական իշխանություն էջի հրապարակմամբ, որը հանդիսանում է պաշտոնական էջը, իմ տեղեկություններով, Բարձրագույն դատական խորհրդի, որտեղ կրկին օգտագործվում է դադարեցում բառը, երբ խոսք է գնում մինչդատական վարույթի դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման մասին: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ դադարեցում բառը առնվազն ունի երկակի օգտագործման հնարավորություն՝ մեկը Դատական օրենսգրքով սահմանված իրավական նշանակությունն է, երկրորդը՝ դադարեցումը այն իմաստով, որ համապատասխան դատավորի կամքից անկախ պայմաններում նրա լիազորությունները դադարեցվում են: Հիմա սրա հաշվառմամբ ես կարծում եմ, որ դադարեցում բառը ինքնին չի կարող բավարար լինել նրա համար, որպեսզի սույն վարույթով հաստատված համարվի այն հանգամանքը, թե պարոն Հարությունյանը կասկածի տակ է առել խորհրդի որևէ որոշում, որը կայացվել է որպես դատարան հանդես գալիս:
Հաջորդիվ խոսք է գնում, մասնավորապես, շեշտադրվում է տարբեր եղանակներով բառակապակցությունը, թե ինչ է նշանակում տարբեր եղանակներ և նշվում է, թե անգամ եթե պարոն Հարությունյանը նկատի է ունեցել մինչդատականի, մինչդատական վարույթի դատավորների լիազորությունների դադարեցմանը, ապա, նշելով տարբեր եղանակներով, միանշանակ է, որ վերջինս նկատի է ունեցել ոչ միայն նրանց, այլ նաև այլ դատավորների, ում լիազորությունները դադարեցվել են կարգապահական վարույթների արդյունքով: Այս առումով պետք է նշեմ նորից, որ պարոն Հարությունյանը առավել քան մանրամասն պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, ասելով տարբեր եղանակներ և, իմ կարծիքով, անվիճելի է այն հանգամանքը, որ տարբեր եղանակներ բառակապակցության մեկնաբանման տեսանկյունից առավել ևս հասարակության լայն հատվածի մեկնաբանման տեսանկյունից, պարոն Հարությունյանի մեկնաբանությունը առավել հավանական ընկալելին է, քան այն, որը որը առաջարկվում է Նախարարության կողմից:
Այլ խոսքերով, հասարակության լայն զանգվածը, դիտելով այդ համապատասխան տեսանյութը, լսելով հենց տարբեր եղանակների եզրույթը, դժվար չէ գնահատման ենթարկեր ու որոշեր, որ այո, այս դեպքում խոսք է գնում տարբեր եղանակներ, ուրեմն Դատական օրենսգրքով նախատեսված են մեկ, երկու, երեքը, ուրեմն այս երեքի մասին է խոսքը գնում: Ակնհայտ է, որ այդպես չէ կամ այդպիսի ընկալում մոտավորապես կարող էր ունենալ միայն իրավաբանական կրթություն ունեցող համապատասխան անձանց խումբը, այլ ոչ՝ հասարակությունը իր լայն զանգվածով, լայն իմաստով:
Հաջորդիվ պետք է անդրադառնամ նրան, թե հարցը պարունակում էր, հարցը, որը որ հնչել է և պատասխանը, որը որ հնչել է, վերաբերվում է այն հարցին, որում որ կոնկրետ շեշտադրվել է տիկին Նախշքարյանի վերաբերյալ կարգապահական վարույթ և համապատասխան կարգապահական վարույթով կայացված որոշում: Այս առումով պետք է նշեմ, որ ,կրկնվեմ երևի մասնակի, որ հարցը ինքնին չի կարող պայմանավորել պատասխան: Առավել ևս սույն վարույթով քննության, քննարկման առարկա տեսանյութի ուսումնասիրությամբ ակնհայտ է դառնում, որ կրկին պարոն Հարությունյանը այլ հարցերին պատասխանելիս ևս, ըստ էության, հայտնել է կամ իր դիրքորոշումները այլ հանգամանքների վերաբերյալ՝ չկաշկանդվելով իրեն ներկայացված հարցի բովանդակությամբ: Ավելին, այս մասով կրկին էական նշանակություն ունի նախորդ դատական նիստում հետազոտված տեսագրությունը, որը պարունակում էր կրկին պարոն Հարությունյանի հարցազրույցը, որում կրկին խոսք էր գնում տիկին Նախշքարյանի վերաբերյալ կարգապահական վարույթի մասին և պարոն Հարությունյանը ոչ, միանշանակորեն նշել է, որ առնվազն տիկին Նախշքարյանի կողմից լիազորված չէ այդ կարգապահական վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու, այլ կերպ, զերծ է մնացել այդ դիրքորոշումը հայտնելուց: Ինչը վկայում է այն մասին նաև, որ պարոն Հարությունյանը իր խոսքում արդեն քննարկման առարկա ենթակա տեսանյութով և հարցազրույցով նկատի չի ունեցել տիկին Նախշքարյանի վերաբերյալ կայացված որոշումը և չի մեկնաբանել այն: Այս մասով պետք է նշեմ նաև, որ մենք ունենք մեկ այլ իրավիճակ դատական ակտի քննադատության տեսանկյունից՝ կրկին վերադառնալով այն հանգամանքին, որ իմ անձնական գնահատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը 69-րդ հոդվածի նախատեսված կարգապահական կանոնների իմաստով չի հանդիսանում դատարան և չպետք է պաշտպանված լինի կանոնների ուժով: Պետք է քննարկման առարկա դարձնել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումները՝ որպես դատական ակտ համարելու հանգամանքը, նկատի ունենալով, որ, ըստ էության, հավասարի նշան է դրվում համապատասխան որոշումների և դատական ակտերի միջև: Իմ կարծիքով այս մոտեցումը ևս, իրավական տեսանկյունից, ճիշտ չէ:
Պարզաբանեմ հետևյալով. դատական ակտի բովանդակության, դրա ներկայացվող ընդհանուր չափանիշները ևս նախատեսվում են Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով: Մեկ պարզագույն օրինակով, շատ չծանրաբեռնելով խորհրդին իմ դիրքորոշմամբ, փորձեմ ցույց տալ որոշման և դատական ակտի տարբերությունը: Օրինակ, դատական ակտերը կայացվում են արդարադատություն իրականացնելու շրջանակներում և արդարադատությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության անունից: Բոլոր դատական ակտերը, որոնք որ կայացվում են երբևէ դատարանների կողմից, կլինի միջանկյալ դատական ակտ, թե վերջնական, կայացվում են Հայաստանի Հանրապետության անունից և բոլոր դատական ակտերը ունեն համապատասխան սկիզբ, որը սկսվում է Հայաստանի Հանրապետության անունից կամ հանուն Հայաստանի Հանրապետության: Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով կայացրած ոչ մի որոշում, որոնցից ես համենայն դեպս, որոնք որ հետազոտել եմ, չի պարունակում համապատասխան նշումը: Այսինքն, այդ որոշումները կայացված չեն Հայաստանի Հանրապետության անունից, այն պարզ պատճառաբանությամբ և այն պարզ տրամաբանությամբ, որ կարգապահական վարույթով քննությունը ինքնին, իմ գնահատմամբ չի հանդիսանում արդարադատության իրականացում, իսկ դրա արդյունքում կայացված որոշումը, հետևապես, չի կարող լինել դատական ակտ:
Այնուամենայնիվ, Խորհրդին ներկայացվում է միջնորդությամբ, թե քննադատվել է չորս կարգապահական վարույթով կայացված որոշում, որոնք որ պետք է դիտվեն իբրև դատական ակտ: Այս մասով նաև խորհրդի ուշադրությանն եմ ցանկանում հրավիրել մեկ հանգամանք, մասնավորապես այդ չորսից չորս կարգապահական վարույթից մեկը վերաբերվում էր պարոն Անտոնյանին, ում վերաբերյալ հետագայում կայացվել է Եվրոպական դատարանում համապատասխան որոշում, որի ուժով վերջինս դիմել է Բարձրագույն դատական խորհրդին իր վերաբերյալ կարգապահական վարույթը վերանայելու խնդրանքով, խորհուրդը վերանայել է, վերացրել է կայացված որոշումը ու համապատասխան քննություն իրականացրել, կայացրել է մեկ այլ որոշում: Արդյունքում ստացվում է, որ առնվազն պարոն Անտոնյանի մասով այս պահի դրությամբ չկա դատական ակտ կոչվելու հնարավորություն ունեցող մի որոշում, որը որ կարող էր քննադատման առարկա դարձվել պարոն Հարությունյանի կողմից: Այսինքն՝ իրավական տեսանկյունից պարոն Անտոնյանի վերաբերյալ համապատասխան որոշումը գոյություն չունի, որը որ ենթադրաբար քննադատման է ենթարկվել: Ավելին, խորհրդի ուշադրությունն եմ հրավիրումն այն հանգամանքին, որ մյուս երեք կարգապահական վարույթներով բոլոր դատավորները դիմել են նաև Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանը ընդունել է գանգատները, այդ գանգատները գտնվում են կոմունիկացիայի փուլում և բարձր հավանականությամբ Եվրոպական դատարանը համապատասխան որոշումներով արձանագրելու է նաև այդ երեք կարգապահական վարույթներով համապատասխան վիճարկվող խախտումների առկայությունը: Դրանով պայմանավորված այդ անձանց կողմից հավանաբար ևս լինելու են դիմումներ իրենց վերաբերյալ կայացված որոշումները վերանայելու խնդրանքով և նկատի ունենալով Խորհրդի կողմից ձևավորված պրակտիկան, ակնհայտ է, որ այդ որոշումները վերացվելու են: Հիմա ստացվում է, որ մենք կարգապահական վարույթ ենք քննում պարոն Հարությունյանի վերաբերյալ, ասում ենք, թե նա քննադատել է որևէ դատական ակտ, մի դեպքում այլևս իրավական տեսանկյունից չունենալով այդ դատական ակտը, մյուս դեպքում, կարծում եմ, վստահ լինելով, որ այդ դատական ակտերը մոտ ապագայում այլևս իրավական առումով նորից գոյություն չեն ունենալու: Այս ամենի հաշվառմամբ ես կարծում եմ, որ դատական ակտի՝ կասկածի տակ առնելու վերաբերյալ կարգապահական կանոնի խախտումը առկա չէ ևս:
Ամբողջացնելով պետք է նշեմ, որ նաև կարճ հավելեմ կոնսենսուսի մասով, մասնավորապես, անկախության վերաբերյալ տիկին Փիլոսյանի վերաբերյալ կայացված որոշումը, որում որ երկու հատուկ կարծիք է եղել և որի մասին ըստ Նախարարության կողմից ներկայացված միջնորդության պարոն Հարությունյանը քաջատեղյակ է եղել ու առնվազն անտրամաբանական է ասել, որ պարոն Հարությունյանը, իմանալով, որ կան կարգապահական վարույթներով կայացված որոշումներ, որում կան հատուկ կարծիքներ, միևնույն է նշում է, որ բոլոր որոշումները կայացվում են բացարձակ կոնսենսուսի պայմաններում: Ակնհայտ է, որ դա այդպես չէ: Երկրորդ և երրորդ համապատասխան կարգապահական կանոնների խախտման մասին խոսելով՝ պետք է նշեմ նաև, որ Նախարարության կողմից տրվող իրավական գնահատականը առնվազն հենված է մեծապես ընկալումների, դիրքորոշումների և մեկնաբանությունների վրա, մինչդեռ կարգապահական վարույթը Դատական օրենսգրքի ուժով պետք է իրականացվի արդար դատաքննության պայմաններում, այսինքն համապատասխան ապացուցողական գործընթաց պետք է տեղի ունենա: Խորհրդի կողմից սահմանվել էին համապատասխան երեք փաստեր, որոնք ենթակա էին ապացուցման և երեք փաստերի ապացուցման բեռը դրվել էր Լիազոր մարմնի վրա: Լիազոր մարմինը ըստ էության համապատասխան հարցազրույցը պարունակող տեսագրությունից զատ այլ ապացույց Խորհրդին չի ներկայացրել: Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ խորհուրդը առանց ապացույցների պետք է գնահատման արժանացնի, թե պարոն Հարությունյանը իր խոսքում հանդես գալով ինչ է նկատի ունեցել կամ եթե անգամ նկատի է ունեցել այն, ինչ Նախարարությունն է մեկնաբանում, որ նկատի է ունեցել, ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ խոսքը, արդյո՞ք որևէ անձի վրա ազդել է կամ ընդհանրապես ազդեցություն ունեցել է, թե ոչ: Այս ամենի հաշվառմամբ պետք է նշեմ, որ հենց այս էր պատճառը նրա, որ մենք նաև միջնորդել էինք պարոն Հարությունյանին որպես վկա հարցաքննելու սույն վարույթով, որովհետև մեր գնահատմամբ պարոն Հարությունյանը առնվազն այն անձն էր, որ իր ցուցմունքով կարող էր համապատասխան մեկնաբանությունը միանշանակ դարձնել Խորհրդի համար, իսկ իր ցուցմունքն էլ կարող էր և պետք է հանդիսանար ապացույց սույն վարույթի շրջանակներում, որի վրա հենվելով համապատասխանաբար Խորհուրդը կարող էր և պետք է կայացներ իր որոշումը: Անդրադառնալով երրորդ կարգապահական կանոնի խախտմանը, մասնավորապես նրան, թե դատավորը իր վարքագծով նպաստել է հասարակական վստահության աստիճանի նվազեցմանը՝ պետք է նշել, որ, նկատի ունենալով այն, որ մեր գնահատմամբ մյուս երկու կարգապահական կանոնների ենթադրյալ խախտումները փաստարկված չեն, առկա չեն և դրանցով պետք է կայացվի համապատասխանաբար մերժելու մասին որոշում, դա հանգեցնում է նաև տվյալ կարգապահական կանոնի ինքնին մերժմանը: Նույն այն պատճառաբանությամբ, ինչ Նախարարությունն է առաջարկել, մասնավորապես, նկատի ունենալով, որ նրանք ևս գնահատել են մյուս երկու կարգապահական կանոնների խախտումների առկայությունը որպես նախադրյալ, ցուցիչ նրա, որ խախտվել է նաև կարգապահական այս կանոնը: Այս առումով պետք է միայն Խորհրդին, հիշեցման կարգով, նշեմ, որ ասեմ, որ հարց ու պատասխանի ժամանակ ես պարոն Դադունցին, ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքին, որ այս կարգապահական կանոնի խախտումը, ըստ էության, նյութական է, հա՞, այսինքն այս կարգապահական կանոնի խախտումը ենթադրում է հետևանք, իսկ հետևանքի բացակայությունը հանգեցնում է կարգապահական կանոնի խախտման փաստի արձանագրման անհնարինության: Տվյալ դեպքում մեր հետևանքն է հանդիսանում հասարակության վստահության աստիճանի նվազեցումը: Ես պարոն Դադունցին հարց տվեցի առ այն, թե կարգապահական այս բազմահատոր վարույթի նյութերից որտեղ է գտնվում այն փաստական տվյալը, որը վկայում է նրա մասին, որ հասարակական վստահությունը կամ նվազել է, կամ աճել է, կամ որևէ կերպ ազդվել է պարոն Հարությունյանի խոսքից, կամ ընդհանրապես անգամ ոչ պարոն Հարությունյանի խոսքից, ընդհանրապես այդ ժամանակահատվածներում նվազել կամ աճելը: Պարոն Դադունցը նշեց, որ նման տվյալ չկա և, ըստ էության, լինել չի կարող, նկատի ունենալով, որ դա ենթադրում է համապատասխան սոցիոլոգիական հարցումների իրականացում, որից վերջինը դատական իշխանության նկատմամբ վստահության չափանիշի գնահատման տեսանկյունից իրականացվել է 22 թվականին, այսինքն՝ ենթադրյալ խախտման կատարման թվականին, 23 թվականին, դրան հաջորդող թվականներին նման հետազոտություններ չեն իրականացվել, այսինքն՝ հասարակության վստահության աստիճանը չափելի չէ այս պահին առնվազն: Առավել ևս պարոն Դադունցը, անդրադառնալով կոնկրետ պարոն Հարությունյանի խոսքին, նշեց, որ եթե անգամ այս մասով ընդհանրական գնահատումը հնարավոր լիներ և ստատիստիկան առկա լիներ, պարոն Հարությունյանի խոսքի ազդեցության չափման հնարավորություն ևս առկա չէ: Այսինքն՝ մենք խոսում ենք մի կարգապահական կանոնի ենթադրյալ խախտման մասին, որում պարտադիր հետևանք հանդիսացող հասարակության վստահության աստիճանի նվազեցումը չափելի չէ և հետևապես հետևանքի առկայության փաստումը հնարավոր չէ Խորհրդի կողմից: Իսկ ինչպես նշեցի դա պետք է պետք է ու հանգեցնում է նրան, որ կանոնի խախտումը փաստարկված չէ և պետք է համապատասխան մասով կայացվի ևս մերժման մասին որոշում:
Կարճ պետք է անդրադառնամ նաև պարոն Դադունցի խոսքին, քանի որ վերջինս իր եզրափակիչ ելույթով երկու տեղով առնվազն անդրադարձավ իմ հայտարարություններին սույն վարույթի շրջանակներում հնչեցված, մասնավորապես վերջինս նշեց, թե ես, խոսելով դադարեցում, այսպես ասած եզրույթի մասին, նշել եմ, որ պարոն Հարությունյանը խոսել է ընդհանրապես երևույթի մասին՝ պատասխանելով պարոն Թումանյանի հարցին: Այս մասով պետք է նշեմ, որ այո, ես արել եմ նման հայտարարություն, բայց այստեղ կրկին մենք ունենք արդեն իմ խոսքի համատեքստից կտրման փաստ, մասնավորապես, ես նշել եմ, որ պարոն Հարությունյանը, իր կողմից տրված պարզաբանումներից հետո ի դեպ, նշել եմ, որ պարոն Հարությունյանը խոսել է ընդհանրապես դատավորների լիազորությունների դադարեցման մասին, անկախ նրանից, թե ինչ եղանակով, այսպես ասած դա կիրականացվի՝ բնականաբար չխոսելով դատարան, դատական ակտով կայացված համապատասխան դադարեցումների մասին: Այս մասով պետք է նշեմ, որ երևույթը ինքնին պարոն Հարությունյանի կողմից իրավացիորեն գնահատվել է բացասական, բացասական ոչ միայն կոնկրետ դատավորի համար, այլ նաև ընդհանրապես համապատասխան դատարանի, դատական իշխանության, հասարակության առանձին անդամների, համապատասխան դատավարությունների մասնակիցների, որովհետև մենք ունենք նաև հետազոտված գրավոր ապացույց առ այն, թե քանի հազար դատական գործ է վերամակագրվել, ինչպիսի հետևանքներ են առաջացել դատավորների լիազորությունների դադարման արդյունքում և կարծում եմ այս հետևանքները, անկախ նրանից, թե ինչ պատճառով է համապատասխան դադարեցումը տեղի ունեցել, կրկին, որպեսզի սխալ չհասկացվեմ, նշեմ, որ նկատի չունեմ Խորհրդի կողմից որպես դատական, դատարան հանդես գալիս կայացված որոշումներով լիազորությունների դադարեցման հանգամանքները: Առաջանում են միանշանակ բացասական հետևանքներ և պարոն Հարությունյանի խոսքը իմ կարծիքով առավել քան տեղին էր:
Հաջորդիվ պարոն Դադունցը, հիշատակելով կրկին իմ խոսքը, նշել է, թե ես ասել եմ, որ կարող են պարոն Հարությունյանի խոսքի վերաբերյալ առաջանալ տարբեր ընկալումներ: Այս իմ կարծիքը, իմ դիրքորոշումը հայտնել եմ, պարո՛ն Աթաբեկյան, Ձեր հարցին ի պատասխան և չեմ հրաժարվում այդ իմ պատասխանից, բայց գտնում եմ, որ կրկին համատեքստից կտրված է իմ խոսքը:
Փորձեմ լրացուցիչ պարզաբանեմ նաև այս մասով: Տարբեր ընկալումներ, այո, առկա են, առնվազն առկա են այնքանով, որքանով այս միջնորդությունը ներկայացված է Բարձրագույն դատական խորհուրդ, այսինքն՝ առնվազն Արդարադատության նախարարությունը, Լիազոր մարմինը ունի տարբերակված ընկալում նրա մասին, թե ինչ է խոսել պարոն Հարությունյանը, ինչ է նկատի ունեցել և այլն: Ավելին, այս հարցը քննարկման առարկա դարձվեց վարույթի շրջանակներում այն համատեքստում, թե, նաև իմ խոսքը կառուցվեց այն համատեքստում, թե ինչպես պետք է Խորհուրդը գնահատման արժանացնի, թե ինչպիսի ընկալում է ունեցել պարոն Հարությունյանի խոսքը հասարակության լայն զանգվածում կամ որևէ առանձին վերցրած անձի գիտակցության մեջ: Եվ ես նշեցի, որ սույն վարույթով չկա գեթ մեկ ոչ թե ապացույց, այլ փաստական տվյալ, որը կարող է վկայել նրա մասին, թե որևէ անձ կամ հասարակություն ընդհանրապես ունեցել է որևէ ընկալում պարոն Հարությունյանի խոսքի վերաբերյալ: Ավելին, ես նշեցի այն, պատասխանելով Ձեր հարցին, որ Դուք նշեցիք այ Ձեր ընկալմամբ կասկածի տակ առնվում է, թե ոչ, ես ասեցի, որ իմ ընկալումը կարող է տարբեր լինել և իմ ընկալումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ համապատասխան որոշման կայացման համար և հավելեցի՝ իմ ընկալմամբ՝ ոչ, կասկածի տակ չեն առնվել: Հիմա եթե իմ ընկալումը կամ իմ մեկնաբանությունը, իմ խոսքերը այդքան կարևոր են պարոն Դադունցի և Լիազոր մարմնի համար, ես կարծում եմ, որ այս պարագայում Խորհուրդը պետք է առաջնորդվի այն գնահատմամբ, որ կասկածի տակ առնելու դատական ակտը կամ դատարանի անկախությունը նման ընկալում առաջացնող խոսք պարոն Հարությունյանը չի ունեցել: Առնվազն դրան հակառակվող որևէ փաստական տվյալ կամ փաստարկ կամ ապացույց սույն վարույթի շրջանակներում ներկայացված չի եղել:
Այս ամենի ամփոփմամբ ես կարծում եմ, որ ներկայացված միջնորդությունը փաստազուրկ է, ապացույցներով հիմնավորված չէ, մինչդեռ պետք է լիներ այդպիսին և համապատասխանաբար ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման: Կարճ նաև անդրադառնամ պարոն Դադունցի այն խոսքին, թե Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների մեր մեջբերումները ինչու կիրառելի չեն, որովհետև, ըստ պարոն Դադունցի, վերաբերվում են այլ փաստական կազմով գործերի, մինչդեռ ես առիթ եմ ունեցել նաև վարույթի շրջանակներում Խորհրդի ուշադրությունը հրավիրել նրան, որ մենք չենք ասել, թե փաստակազմը տվյալ գործերով նույնական է, ինչպես սույն կարգապահական վարույթի փաստակազմն է, մենք ասել ենք, որ տվյալ որոշումներով Եվրոպական դատարանը մեկնաբանման առարկա է դարձրել խոսքի ազատության իրավունքը, մասնավորապես, անդրադարձել է դատավորների խոսքի ազատության սահմաններին, տվել մեկնաբանություններ և, ըստ էության, բացահայտել Եվրոպական դատարանի ընկալումն ու մեկնաբանությունը այդ իրավունքների վերաբերյալ և համապատասխան վճիռները, համապատասխան որոշումները մեր կողմից վկայակոչվել են հենց այդ մասով, ոչ թե փաստակազմի, այլ իրավունքի էության բացահայտման՝ նկատի ունենալով, որ նաև Խորհրդի առջև է այս վարույթով դրված հարց, թե դատավորի խոսքի ազատության իրավունքը ինչ սահմաններ պետք է ունենա և որ դեպքերում պետք է առաջանա կարգապահական պատասխանատվության հարց:
Այս ամենի հաշվառմամբ ես գտնում եմ, որ միջնորդությունը ներկայացված ենթակա է մերժման:
Հավելեմ, հարգելի՛ Խորհուրդ, որ ինձ համար պատիվ է այս դատական նիստերի դահլիճում պարոն Հարությունյանի շահերը ներկայացնել և հանդես գալ որպես վերջինիս ներկայացուցիչ, բայց նաև պետք է իմ և գործընկերներիս և հասարակության ընկալումն էլ իմ կարծիքով փորձեմ իմ եզրափակիչ ելույթով հասանելի դարձնել Խորհրդին: Մասնավորապես, պետք է ասեմ, որ ես արդեն 10 տարուց ավել զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ, հիմնականում քրեական արդարադատության ոլորտում: Վստահ եմ՝ Խորհրդի բոլոր անդամները սրա մասին գիտեն, բայց կարծում եմ ավելորդ չի լինի սրա մասին հիշատակել, որ մինչև 2023 թվականը պարոն Հարությունյանը, մինչ պարոն Հարությունյանի լիազորությունների դադարեցումը եղել է այն եզակի դատավորների շարքում, որոնց մասին, որոնց գործ մակագրելու, մակագրվելու մասին ներգրավված փաստաբանները, չակերտավոր ասած, երազել են: Բացատրեմ՝ ինչու: Ոչ թե նրա համար, որ պարոն Հարությունյանը ունեցել է պաշտպանական հակումներ կամ պաշտպանության կողմին է փորձել ինչ-որ բանով բավարարել և այլն, այլ՝ այն նպատակով, որ, իմ խորին համոզմամբ, չկա մեկ փաստաբան, ով վստահ չի լինի նրանում, որ պարոն Հարությունյանի նախագահությամբ քննված գործերով կայացված դատական ակտերը առավել քան միանշանակ եղել են վերջինիս միանշանակ համոզմունքը և ուղղորդված չեն եղել որևէ հանրային մասնակցի կողմից, մինչդեռ այլ դատավորների մասով նման համոզմունք ոչ միշտ է, որ առկա է լինում փաստաբանների մոտ: Այս մասով պետք է նշեմ, որ ես, ըստ էության, փորձում եմ հանդես գալ նաև որակյալ արդարադատության իրականացման շահառու, այսպես ասած, մի քիչ սուբյեկտիվ տեսանկյունից և իմ կարծիքով պարոն Հարությունյանի լիազորությունների դադարեցումը որևէ դեպքում, մասնավորապես սույն կարգապահական վարույթի դեպքում չի կարող որևէ արդարացում ունենալ, որովհետև վերջինիս և իր պես մի քանի դատավորի լիազորությունների դադարեցված չլինելը առավել քան բարձրացնում է ոչ միայն հեղինակությունը դատական իշխանության, այլ նաև նպաստում է ընդհանրապես արդարադատության համակարգի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում:
Իմ կարծիքով, ինչպես նշեցի արդեն սա աննախադեպ կարգապահական վարույթ էր, թե իր քննության ծավալներով, թե վերագրվող արարքների ենթադրյալ բնույթով. ես կարծում եմ, որ նույն գնահատականը կարող են տալ և Լիազոր մարմնի ներկայացուցիչները և կարող են, կարող է նաև նույն գնահատականը կիսելի լինել Խորհրդի կողմից կամ Խորհրդի առանձին անդամների կողմից:
Եզրափակելով խոսքս՝ ես կարծում եմ, որ սույն կարգապահական վարույթով կայացվելիք որոշումը էական նշանակություն է ունենալու ոչ միայն սույն վարույթի շրջանակներում, այլ նաև էական նշանակություն է ունենալու ընդհանրապես դատական իշխանության և դատական համակարգի համար, այլ դատավորների համար, ում համար Ձեր որոշումները ուղենշային են, ցուցիչ են և ես կարծում եմ, որ կայացվելիք դատական ակտով Խորհուրդը պետք է հանգի այն արդարացի հետևությունների, որոնք որ չեն խաթարի իմ գնահատմամբ, ես առնվազն հույսով եմ, չեն խաթարի այն ընկալումները, որոնք որ, այն ընկալումները գնահատականները և արժեքները, որոնք որ պարոն Հարությունյանը ինքն էլ սույն վարույթի շրջանակներում ինձ թվում է ի ցույց դրեց:
Ըստ էության այսքանը, պարո՛ն Արթաբեկյան, ես իմ խոսքը ավարտեցի»:
Դավիթ Հարությունյանն իր ամփոփիչ ելույթով հայտնել է հետևյալը. «Ուրեմն նախ իմ խոսքը շնորհակալությամբ եմ ուզում հայտնեմ: Շնորհակալությունս ուղղված է, առաջին հերթին կուզենամ նշեմ Նախարարության ներկայացուցիչներին, Լիազոր մարմնին, ի դեմս պարոն Դադունցի, որ երեկ վերջին խոսքով հանդես եկավ: Շնորհակալությունս էլ պայմանավորված է, մասնավորապես, ազնիվ մրցակցություն, մրցակցության պայմաններում իրենց դիրքորոշումները, տեսակետները ներկայացնելով, ի տարբերություն նախորդ վարույթների, երբ որ մեր դատավարական մրցակիցը ոչ միայն ԲԴԽ-ն էր, այլև Նախարարությունը, այս վարույթում ստացած իմ տպավորությամբ բացառապես միակ դատավարական հակառակորդը դա Բարձրագույն դատական խորհուրդն էր: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլոր լրագրողներին և այս դատավարությանը հետևող բոլոր այն անձանց, ովքեր սկսած 2023 թվականից հետամուտ են եղել լուսաբանմանը, հետամուտ են եղել՝ իրենց կարծիքներով կիսվելով, որը ինձ շատ է օգնել և օգնում է իմ դիրքորոշումները ներկայացնելու, հիմնավորելու համար: Եվ, բնականաբար, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ իմ հարգարժան ներկայացուցիչներին, ի դեմս պարոն Հարությունյանին, նրա հրաշալի վերջին խոսքի կապակցությամբ, հարգելի փաստաբան Մկրտչյանին, ինչպես նաև այդ 23 թվականից իմ կողքը կանգնած փաստաբաններից, ովքեր հնարավորություն ստեղծեցին այսօր վերջին խոսքով հանդես գալու, հնարավորություն ստանալու համար: Նաև հատկապես էլի շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այն փաստաբաններին, ովքեր որ 23 թվականին գտնվում էին այս դատական նիստերի դահլիճից դուրս և ում Բարձրագույն դատական խորհուրդը վերագրել էր արդեն իսկ որպես իմ ներգրավված փաստաբաններ, մինչդեռ վերջիններս զուտ ցանկություն էին հայտնել և պատրաստակամ էին ներկայացնելու իմ շահերը այս գործի քննության ընթացքում:
Անդրադառնալով այս դատական պրոցեսին, գործընթացին մի բան եմ ուզում նախ և առաջ ասեմ, որ այս պրոցեսը իմ համար ավարտվել է արդեն փետրվարի 23-ին կամ 24-ին, այսպես ասեմ, չակերտներում, հետաքրքրությունը կորցրել է այս պրոցեսը, Եթե որոշակի տրամաբանություն կար, օրինակ, իմ դիրքորոշումը ներկայացնելիս նշեցի, որ ես կպատկերացնեմ սա դատախաղ է և կփորձեմ իմ դիրքորոշումները ներկայացնեմ՝ ինչ-որ որոշակի հույս ունենալով կամ ակնկալելով, թե ինչ-որ մեկը Խորհրդից կարող է դրան իրավական արձագանք տալ այդ խոսքերին, պատշաճ և օբյեկտիվ գնահատական տալ այն ժամանակ, երբ որ հարգելի պարոն Թումանյանը, Թումանյանին ներկայացվեց բացարկ իր ավելի վաղ հնչեցրած, դատական իշխանության հնչեցրած խոսքերի կապակցությամբ, իսկ խոսքերը վերաբերում էին իմ աշխատած ժամանակահատվածին, երբ որ նա 11-ից 23 թվականները բնորոշեց դատական համակարգը կոռուպցիայի մեջ թաթախված, վերից վար թաթախված, բնորոշեց դատական ակտերը բոլորը գներով կայացրած ու այս բնորոշումը Խորհրդի կողմից միաձայն, օրինակ, պարոն Թումանյանը նշում էր վերից վար, ես կասեի աջից ձախ և ձախից աջ, արժանացավ միակ միանձնյա կամ կոնսենսուսի հիման վրա գնահատականի, ամեն դեպքում ես չլսեցի, որ որևէ Խորհրդի անդամ այդ գնահատականի այդ բացարկը մերժելու մասին որոշման կապակցությամբ հայտնել է մեկ այլ կարծիք, այդ պահից սկսած ինձ համար պարզ դարձավ, որ այլևս առարկայազուրկ, իմաստազուրկ, էական չէ, թե այստեղ ինչ կասվի, կողմերը ինչ կխոսեն: Ակնկալել օբյեկտիվ, իրավական անաչառ գնահատական հնարավոր չէ: Սա անկյունաքարային էր այս դատական քննության համար: Նաև պարոն Թումանյանին էլ, որ չստացվի, թե իր հանդեպ անարդար ենք եղել, իր խոսքը օգտագործել ենք, ես, իմ համար, սա նշեմ, ցանկանում եմ այս տպավորություններովս կիսվեմ: Երբ որ ես այս բացարկի միջնորդությունը ներկայացնում էի, ես, անկեղծ, պետք է ասեմ, իմ մոտ տպավորությունը նրանում էր, թե պարոն Թումանյանը դիտավորյալ է այս բառերը ասել, որ ուղղակի կարծիք էր, որ հնարավոր է նա ուղղակի չի ուզում այս հետագայում այս գործով որոշում կայացնի, ինչ-որ իր համար ինքնաբացարկի հիմք է ստեղծել և ես փորձեցի այդ հնարավորությունը, այսպես ասած նաև այդ համատեքստում, վերջինիս տրամադրեմ, տամ, բայց հետագայում նաև պարոն Թումանյանի այլ հրապարակային խոսքեր լսելու առիթ էլ եղավ, մասնավորապես, նրա Ազգային ժողովում ելույթը և նա ինձ համար պարզ դարձավ, որ վերջինիս գնահատականները վերաբերում են ոչ թե իմ աշխատած ժամանակահատվածին, ինչպես որ փաստել էր դատական նիստում, այլ վերաբերում էր մինչև 2018 թվականը տեղի ունեցած արդարադատությանը, դատավորներին և այլն: Սա ուղղակի նաև ուզում եմ ասեմ, որ նաև կարող են պարոն Թումանյանին մեղադրանքներ լինել այլ համատեքստերից, ոչ իրավական, թե ինչի է 11-ից 23-ը գնահատել:
Այս առումով հանուն արդարության ուզում եմ նաև այդ ամեն ինչը նշեմ, որ հաստատ ինձ թվում է այդ մասով առնվազն վրիպում է եղել, որ ոչ թե ի նկատի է ունեցել 23-ը ներառյալ, այլ ի նկատի է ունեցել, տպավորությունը նրանում է եղել, երևի որ ես մինչև 18 թվականն եմ աշխատել:
Ամեն դեպքում Խորհրդի գնահատականը իմ համար, անկեղծ եմ ասում, շատ անսպասելի էր: Ես մտածում էի, եթե իմ ազատ խոսքի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատական տա, ապա գնահատական կարող է տալ այն բանից հետո, երբ որ պարոն Թումանյանին այս վարույթից հեռացներ, այսինքն՝ բացարկի միջնորդությունը բավարարեր: Թե չէ տեսեք ինչ է ստացվում, ես քննադատում եմ, ենթադրաբար ըստ մեղադրանքի, չորս Խորհրդի կողմից կայացված դատական որոշում կամ քննադատում եմ Բարձրագույն դատական խորհուրդը ու հիմա մենք, չգիտեմ, 70 թե 80 ժամ դատական նիստ ենք հանրագումարով իրականացնում այդ իմ վերաբերյալ հարցն է քննարկվում թե ես իբր կարգապահական խախտում կատարել եմ թե չէ: Բայց մեր գործընկեր Թումանյանի խոսքերը վերաբերում էին ամբողջ դատական համակարգին, բոլոր դատավորներին, նրանց կողմից կայացված բոլոր ակտերին: Այն որ այդ քննադատությունն էլ փաստազուրկ էր, անհիմն էր, դրա մասին, բնականաբար, խոսք չկա, չի եղել ու չի կարող լինել որևէ միջազգային կազմակերպության գնահատական, այն էլ հեղինակավոր կազմակերպության գնահատական, թե նման իրավիճակ է եղել: Տենց առանձին քաղաքական գնահատականներ կամ, չգիտեմ, ֆեյբուքյան ստատուսներ այդ մասին կարդացել ենք, բայց որևէ զեկույց այդպիսի բան չի արձանագրել ու չէր էլ կարող արձանագրել, իսկ եթե նույնիսկ արձանագրած էլ լիներ, սա դատական իշխանության, դրա նկատմամբ դրսևորած ռեակցիան չէր կարող լինել, թե դա իրավաչափ է կամ թույլատրելի է, որ որևէ մեկը՝ պատմուճանը հագին, հիմնվի այդպիսի տեղեկատվության վրա ու այսպիսի ամբիոնից, ինչպես ԲԴԽ-ն է ասում, բարձր դատարանի ամբիոնից նման պնդում, հայտարարություն, հաստատական դատողություն անի:
Այսինքն ստացվում է մի բան, որ իմ վերաբերյալ քննարկում ենք, թե ես արդյոք քննադատել եմ չորս դատական ակտ, քննադատել եմ ԲԴԽ-ին, իրավաչափ է եղել, իրավաչափ չի եղել, բայց ամբողջ դատական համակարգի վերաբերյալ բոլոր դատավորների մասին նման հայտարարությունները ստացվում է իրավաչափ են ու այնպիսի իրավաչափ, որ ոչ թե կարգապահականի հարց չի առաջացնում, այլ նույնիսկ բացարկի չի հանգեցնում: Այսինքն որևէ մեկի մոտ, հանրության մոտ, դատավարության մասնակիցների մոտ անգամ այդ տպավորությունը չէր կարող ստեղծել: Այ այս ամբողջը իմ համար առարկայազրկեց, իմաստազրկեց, հետագայում հնարավոր բացարկի միջնորդություններ ներկայացնել պարոն Աթաբեկյանի խոսքերի հետ կապված, այն որ լսվել էր դատական նիստում, իմաստազրկեց տիկին Թումանյանցին, Մկոյանին և մյուսներին հարցերի ընթացքում արված պնդումների, հարցերի ուղղությունների, մեղադրական հակումների կապակցությամբ բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:
Ինչևէ, անդրադառնալով էլի այս, այսպես ասած կարգապահական մեղադրանքի հարցին՝ մի բան ասեմ, մենք հարմարվել ենք այն կանոններին, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը 23 թվականից սահմանում է: Նախ այդ 23 թվականի կանոններից խոսելով՝ ասեմ, որ այդտեղ կանոններ չի եղել: Կանոններ գծվել են, սահմանվել են ըստ նախագահողի ճաշակի, տրամադրության նրա, այսպես ասեմ, ըստ իրավագիտակցության: Եկեք չմոռանանք՝ ինչպես էր դա տեղի ունենում, օրինակ, երբ որ փակվեցին այս դահլիճի դռները իր գործընկերոջ նախարարի միջնորդության հիման վրա, բացարկի միջնորդությունների հիման վրա, առանց իմ կարծիքը հաշվի առնվելու, դատարանի կազմից հեռացվեցին դատավոր անդամները, որոնց հետ, ըստ նախարարի, ունեի ընկերական հարաբերություններ: Այդ չակերտավոր ընկերական հարաբերությունները, ում հետ որ մյուսների հետ ունեի, մնացին կազմում, այն ինչ որ իրենց ընկերական հարաբերություն էր, իրենք էլի կարող էին շարունակեին, մնային կազմում: Բռնության սպառնալիքներ տեղացին իմ նկատմամբ: Ճշտող հարցից, թե այդ ում նկատմամբ եք բռնություն գործադրում, կամ այդ ինչ եք ասում, ասեցին չէ, գույքի նկատմամբ ենք ուժ գործադրելու սպառնալիք տալիս, հեգնական վերաբերմունք, նիստերի ընթացքում հեռախոսով խոսալ, դրա կապակցությամբ մեր կողմից դիտողություն, հեռախոսը երեսին քսել, կողմերի կարծիքները հաշվի չառնել, նույնիսկ ԲԴԽ-ի անդամների հարցերը հանել, պնդումներ, թե ԲԴԽ անդամները ինքնուրույն չեն, որ հարցեր տան, ինչ որ բաներ պահանջեն միանձնյա որոշումների կայացում այն պատճառաբանությամբ, որ ԲԴԽ նախագահն է կայացնում այդ որոշումները, ով համաձայն չի, նոր այդ դեպքում կարող է ձայն հանի և վերջում էլ այսպես, չակերտավոր ասած, բենեֆիսը կամ այդ ամփոփումը այդ դատավարության ինձ դատական նիստերի դահլիճից հեռացնելը, փաստաբաններին, դատարան ժամանած փաստաբաններին այս դահլիճ մուտք գործել չթույլատրելը ու այդ, դրա կապակցությամբ այս բարձրախոսներով, նախկին բարձրախոսներով քննարկումները Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի, դատակոչում էինք մերժվեց, և Անդրեասյանի, երբ որ խոսում էին, որ պետք չի, որ բարձրանան փաստաբանները ու դրա կապակցությամբ, չգիտեմ այդ ոնց որակեմ, այդ փաստաբաններին չթողնելուց հետո ափսոսանքի հայտնումը, որ փաստաբաններ չեն եկել՝ բառացի ուղղակի ափսոսանքի հայտնում ու դրանից հետո 17 րոպեում այս ամբողջ վարույթ քանի տասնյակ ժամեր քննարկել ենք՝ 17 րոպեում ավարտելը ու որոշում կայացնելը: Այդ որոշումը ինչի մասին էր՝ ակնհայտ կեղծ տեղեկությունների մատնանշմամբ տարբեր տեղեկությունը, տարբեր տեղի չունեցած գործողությունների վերագրում պաշտպանության կողմին, այսինքն՝ մեր կողմին ու ձևակերպումները: Նույնը 24 թվականին ավելի հանդուգն, Սահմանադրական դատարանի որոշումից հետո անգամ ի՞նչ արեցին: Մեկ ժամվա մեջ 600 էջը ուսումնասիրեցին, ասեցին նոր բան չես ասել, հաջողություն, նույն որոշումը կայացրեցին ու այդ նույն որոշումը կայացրել են յոթ հոգի առնվազն՝ այս պահին գործող իննից յոթ հոգին, նախորդ որոշումը կայացնողներից՝ երեքն են: Ու հիմա մենք ասում ենք, թե նոր քննություն ենք իրականացնում այդ վարույթների: Առիթ, երևի, եղել է, ես սրա մասին խոսեմ: Այդ՝ Դանիել, անընդհատ այդ մարդու ազգանունը չեմ հիշում, Նոբելյան մրցանակակիր կա, որի հետ բախտ է վիճակվել 22 թվականին դատավորների ժողովին հանդիպեմ: Ուրեմն անդրադարձել է այս իրավիճակներին, երբ որ դատավորները նախկինում կայացված որոշումներով ինչքանով են կաշկանդված լինում ու, ըստ այդ տեսության, դուք հնարավոր չի մեկ այլ որոշում կայացնեք, զուտ հոգեբանական տեսանկյունից: Այս հոգեբանական տեսանկյունից էլ քանի խոսեցի, չմոռանամ նշել: Այ ինձ օրինակ հարցեր էին տալիս, թե ինչ դիրքորոշում ունեմ ես կամ ինչ կարծիք ունեմ, թե արդյոք հասարակությունը ինչպես է ընկալել իմ խոսքերը, ինչպես է դա գնահատել: Ես ստեղ նշեցի, որ հոգեբանության ոլորտում հատուկ մասնագիտական գիտելիքներ չունեմ: Այդ նույնը փաստեց նաև պարոն Աթաբեկյանը: Բայց մի հատ Ձեր նախկինում կայացած որոշումները նայեք, ամենավերջինը դատավոր Պետրոսյանի վերաբերյալ: Դուք գնահատում եք դատավորի վերաբերմունքը, հոգեբանական վերաբերմունքը իր գործողությունների նկատմամբ, ինչ-որ այսպիսի ձևակերպումներ: Ինձ նենց հետաքրքիր է այդ ո՞նց եք դա գնահատում ու այդպես ակտեր կայացնում, եթե հոգեբանության ոլորտի հատուկ մասնագիտական գիտելիքներ չունեք, եթե փորձագետի եզրակացություն չկա, կայացնում եք: Հիմա իմ վերաբերյալ էլ պետք է գրեք, երևի, դատավորի հոգեբանական վերաբերմունքը իր խոսքերի նկատմամբ կամ հանրության ընկալումը այդ կապակցությամբ: Ապացույց չկա, եզրակացություն չկա, այդ գիտելիքները չունեք, բայց այդպիսի գնահատականներ եք տալիս: Դա նրանից է գալիս, որ իմ փաստաբաններից մեկը այն առաջին վարույթում շատ խելացի բան ասեց, մի պարզ ճշմարտություն, որ մտքներով չէր անցնում: Դա նրանից է, որ ձեր որոշումները ձեզ թվում է, թե անբողոքարկելի են, վերջնական են, դրա համար կարելի է սահմանել կանոններ, այդ կանոնները խախտել, մեկ խոսել վարչական դատավարությունից, երբ որ ապացույցների բեռի բաշխման մասին է գնում, բայց, ասենք, ներկայացված միջնորդությունը վարույթի օրինականության վերաբերյալ հետաձգել խորհրդակցական սենյակ մինչև վերջնական որոշման կայացումը: Երբ որ ասում ենք այդ շրջանակներում ապացույցների բաշխում արեք, ասում եք օրենքը չի նախատեսում, ճիշտ է, վարչական դատավարությունը տենց նախատեսում չունի, բայց սա խնդիրը այն է, որ վարչական դատավարությունը չի նախատեսում, որ որևէ որոշում կարելի է հետաձգել մինչև վերջնական դատական ակտի կայացում: Դա նախկին քրդատով էր այդ հնարավորությունը տալիս, որ կողմի միջնորդությունը կարելի էր հետաձգել մինչև վերջնական դատական ակտի կայացում, բայց, օրինակ, այս պահին գործող քրեական դատավարությունը այդ հնարավորությունը չի տալիս, որովհետև կամ պետք է վերդիկտ կայացնես, այդ դրա շրջանակներում անդրադառնաս, դրանից հետո չես կարող դու վերջնական դատական ակտով նման հարցի անդրադառնաս, երբ որ ասում ենք որոշումները տվեք, տեսնենք այդ բացարկները ինչի եք մերժել, այդ ընթացիկ միջնորդությունները ինչի եք մերժել, ասում եք, չգիտեմ էդ որ օրենքովա՝ վարչական դատավարություն, քաղաքացիական դատավարություն, թե ԲԴԽ պրակտիկա: Չկա այդպիսի բան: Այս կանոններով պաշտպանությունը ընդհանրապես ուղղակի դատավորներին զրկում է արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Չգիտեմ, բացարկի միջնորդություն ներկայացնում են, դրանց անդրադարձ կարվի չի արվի, ինչ ծավալով կարվի, թե նախագահողը հավաստիացրեց բազմիցս, որ այն ծավալով է լինելու էդ մերժումները ինչով որ դատական նիստում հայտարարվել է, բայց նախկինում նման դառը փորձ ունեցել ենք, երբ որ որոշումներ էր կայացվում, մեկ էլ օրինակ այդ բացարկի միջնորդությունները դատավոր անդամներին 23 թվականին այդ որոշումները կարդացեք, ոչ մի տեղ չեք հանդիպի, ոչ պատճառաբանությունները այդ բացարկների, ոչ ԲԴԽ-ի գնահատականները դրա վերաբերյալ, ուղղակի չկա այդ, չկա դրա մասին ոչ մի նշում: Մյուսների բացարկների մասին. գրած է անուղղակի անհիմն է, բայց ինչ-որ անդրադարձ կա Անդրեասյանի բացարկի մերժման, այդ մերժման հանգամանքների վերաբերյալ, որոնք ուղղակի քննադատության չեն դիմանում ու Եվրոպական դատարանն էլ երևի այդ վերջակետը դրեց այդ հարցում:
Հիմա այստեղ հարցը նրանում է, թե ինչ որոշում պետք է կայացնեք այս միջնորդության կապակցությամբ կամ ընդհանրապես այս ինչի մասին ենք այս ընթացքում խոսում մենք ուղղակի ընդունել ենք Ձեր կանոնները, եկել ենք այս դաշտ, չգիտեմ իջել ենք, թե բարձրացել ենք, քննարկում ենք, ես ասել եմ կոնսենսուս, ի նկատի եմ ունեցել նախկինում հարգարժան անդամների խոսքերը Բարձրագույն դատական խորհրդի, թե ոչ: Դուք, երևի, չգիտեմ ինչ մտածելակերպ է, ինչ դիրքորոշումներ ունեն էլի ընդհանրապես Խորհրդի անդամները, բայց սա ընդհանրապես այս քննարկումը պիտի տեղի չունենար: Եկեք, մենք պետք է մի բան շատ պարզ հասկանանք դատավորները իրավունք ունեն խոսքի իրավունք, թե՝ չէ: Այդ խոսքի իրավունքը դատավորներին բնորոշ է, թե՝ չէ: Այն մի հարցը, որին պետք է պատասխան տանք հետևյալն է. իրավունք ունեք քննադատեն Բարձրագույն դատական խորհուրդը թե չէ, պետք է խոսեն թե չէ, այ էս հարցերին պետք է պատասխան տաք, եկել խոսքերի բովանդակության մեջ եք մտել: Այ երբ, որ Դուք կասեք թե ես դատավորի խոսքը չի վերաբերվել դատական իշխանության քննադատությանը, քաղաքական խոսքի տարրեր է պարունակել, անձանց թիրախավորում է պարունակել, անձանց հասցեին վիրավորանքներ, չգիտեմ, տարբեր բաներ, այդ դեպքում միգուցե իմ համար այդ մեղադրական ակտն էլ ընդունելի կլինի, բայց, իհարկե, այդ դրա կապակցությամբ էլ քննարկում տեղի ունեցավ, որևէ մեկը հարց չտվեց ԲԴԽ-ից, Նախարարությունն էլ ասեց, որ այստեղ քաղաքական խոսք չի եղել, անձանց թիրախավորում չի եղել, այլ քննադատության է ենթարկվել ԲԴԽ-ն, քննադատության է ենթարկվել դատական ակտերը:
Այսինքն՝ այս այսպես ասեմ դիսկուրսի քննարկման մակարդակը իջեցրել ենք այնտեղ, թե դատավորը ինչ է ասել, ինչ է ի նկատի ունեցել, ով ինչպես կընկալեր: Պարո՛ն Աթաբեկյան, այ այս նիստը, որ մի քանի օրով հետաձգվեց, կարծես թե Պրագա եք գնացել, այնտեղ հենց այդ քննարկումները վերաբերում էր դատավորների ազատ խոսքին, երկու օր քննարկում է տեղի ունեցել: Ես հույսով եմ այդ բոլոր բանախոսներին կարողացել եք լսել ու հուսով եմ բոլորին եկել պատմել եք այս մասին, օրինակ, այն հայտնի Դանիլեի նախադեպի մասին էինք խոսում, այ այդ երկրորդ օրվա բանախոսն էլ ինքն էր եղել, չնայած իր կողմից զետեղված նկարներում տեսա Ձեզ լսարանում չհայտնաբերեցի, միգուցե դա սեմինարից առաջ էր, դա իր խոսքից առաջ էր, թե հետո, բայց այն, այնտեղ էլ այս վերջին ամենա 25 թվականի դեկտեմբերի որոշումն է Մեծ պալատի Եվրոպական դատարանի, երեկ խոսում էինք, այդ տենդենցները ուր են հասել, ես հույսով եմ, ամեն դեպքում, այդ նրա զեկույցը կամ խոսքը լսել եք, քննարկումներին մասնակցել եք, նաև կիսվել եք մյուսների հետ: Տենդենցները ուր են հասել, մենք ի՞նչ ենք քննարկում:
Այս ամեն ինչը, այս ինչ որ այս քննարկում ենք, դու ինչ ասեցիր, ոնց ասեցիր, ինձ իրականում, անկեղծ պիտի ասեմ, իմ մոտ դեժավյու է առաջացնում, երբ որ ընդամենը մեկ տարվա քննիչ էի 2003 թվականին, մի հատ ոստիկանի վերաբերյալ, ոստիկանի, ով որ վթարի էր ենթարկել՝ վարելով տաքսի մեքենա մի քաղաքացու, գործ էի քնում, քաղաքացու բողոքի հիման վրա, այդ գործը կարճում էի, բայց շատ հարգարժան մի դատախազի օգնական, ով որ ավելի մեծ մասը իր պրակտիկայի սովետական տարիներին էր աշխատել, ինձ ցուցում տվեց, որ մի հատ բան գրեմ, միջնորդագիր գրեմ, այն ժամանակ այդպես հնարավորություն էր օրենքը տալիս, սրա ղեկավարությանը, ոստիկանի, որ սրան աշխատանքից հանեն, որովհետև կարճվում էր գործը, որովհետև այդ ոստիկանը գիտակցական և արտագիտակցական կյանքում չգիտեմ պարտավոր էր այնպիսի վարքագիծ դրսևորեր ու մի հատ սենց ինչ-որ հին իրավական ակտի հղումով, մի հատ սենց ցուցում էր, որ այսպիսի միջնորդագիր կգրես, թե բա ոստիկանը ինչ իրավունք ունի տաքսի քշի, եթե տաքսի էլ քշում է, ինչքան պետք է ուշադիր լինի, որ ՃԵԿ-ի խախտումներ, կանոնների խախտումներ թույլ չտա: Այսինքն այն, որ մի հատ գնահատել էինք այդ, դա հերիք չէր, պետք է մի հատ էլ այդպես ինչ-որ միջնորդագիր գրեինք, որ այդ մարդուն հեռացնեն կամ մի հատ էլ առանձին նկատողություն տային: Այս տպավորությունն է իմ մոտ, այդ դեժավյուն է առաջացնում:
Դատավորը ասել է այս խոսքը, չի ասել: Իսկ ինչ վերաբերվում է իմ խոսքերին. երեկ կարծես թե ասեցի, հիմա էլ եմ ասում: Երևի թե այ հիմա ընդունում եմ, որ ես հանրության հետ, երևի թե, ազնիվ չեմ եղել, ազնիվ չեմ եղել, չեմ ասել իրականում իմ ունեցած տեղեկությունները, չեմ կիսվել իրական իմ համոզմունքներով; Այ մասնավորապես այդ ապրիլի 7-ին: Այ թե բացարձակ կոնսենսուսի, թե միանձնյա որոշումների կայացման, այդ ամբողջ գործընթացների մասին: Հիմա ես համոզված եմ, որ այդ որոշումը գրելիս լինեք, այս միջնորդության վերաբերյալ, մի բան պետք է գրեք այ ինչ-որ հարցադրումներից էր բխում, մասնավորապես տիկին Թումանյանցի, պարոն Հովհաննիսյանի. թե օրինակ, որ 20 դատավորի մասին խոսում էիր, ասում էիր ապօրինի եղանակով նրանց լիազորությունները դադարեցվել ա, դու դրա մասին նախկինում խոսելու հնարավորություն ունեցել ես, թե՞ չես ունեցել, իբր չենք ունեցել, բայց դու մանրամասն բացատրել ես հանրությանը, թե, ասենք ինչ ի նկատի ունես, այ եթե չես բացատրել, ուրեմն դու խախտում ես կատարել, այն ինչ որ որոշման մեջ էլ է գրված, կներեք, բայց այս բառը պետք է օգտագործեմ, համարժեք բառ չեմ կարողանում գտնեմ, ըստ ինձ, սա ցինիկ վերաբերմունք է, այդ որոշման մեջ ինչ-որ արձանագրվել է: Գրված է, որ դատավորներն իրավունք ունեն. Իհարկե. քննադատեն, իրավունք ունեն նաև ԲԴԽ-ին քննադատեն, բայց պետք է նրանց խոսքը լինի պատճառաբանված, պետք է լինի մատչելի: Այսինքն ի՞նչ էիք ուզում Դուք, ես պետք է վեր կենայի, ասեի այն խոսքերը, ինչ որ այստեղ եմ արդեն ասել, որոնց ակտուալությունը արդեն վաղուց կորցրել է, որ ասեք կանչեցին, դատավորներին, խաբեցին, խաբեցին հանրությանը, խաբեցին, չգիտեմ, Կառավարությանը, խաբեցին Ազգային ժողովին ու շարունակում են խաբել, դա էիք ուզում լսեիք:
Այսինքն, եթե ես սա ասեի, ստացվում էր խախտում չկար: Պարոն Դադունցը մի հատ շատ լավ, հարցերի ժամանակ, թե ռեպլիկի ժամանակ, բան ասեց. այ ասում է, եթե հաղորդում տայիր, խնդիր չէր լինի, այսինքն՝ ստացվում է, որ ես ամբողջ ճշմարտությունը, եթե նույնիսկ դա եմ ի նկատի ունեցել, չեմ ասել, այ դրա համար ես խախտում եմ արել, ես պետք է կանգնեի ամբողջ ճշմարտությունը ասեի, որ ես պետք է կանգնեի ասեի այս դատավորներին, որ հանեցին, այս պահին, իմ կարծիքով, տեղի է ունենում 100 միլիոն դրամից ավելի գումարների, այսպես ասեմ, չակերտներում վատնում, քանի որ մարդիկ չեն աշխատում, բայց գումար են ստանում ու էլի եմ կրկին շեշտում իրենց կամքին հակառակ: Երևի էս պետք է ասեի, ու այդ ժամանակ կասեն այնտեղ խախտում չկա, մարդը բացահայտել է մեր ամբողջ գործունեությունը, մեր ամբողջ մտքերը, չգիտեմ, արածները, այդ ժամանակ խախտում չկա, բայց որ ասում ես, ըստ ինձ, ապօրինի են ազատվել այդ դատավորները, դա խախտում է, որովհետև դու ամբողջ, այ սրա համար ես մեծ սիրով պատասխանատվության կենթարկվեմ, որ ես ամբողջությամբ չեմ բացահայտել այս ամեն ինչը հանրության առաջ:
Հիմա, տեսեք, ի՞նչ որոշում պետք է կայացնեք՝ ըստ ինձ: Մի քանի հնարավորություն կա չէ՞, վարույթը, այս միջնորդությունը մերժե՝լ 23 թվականի: Ձեզ հնարավորություն տվեցինք այդ վաղեմության ժամկետների ընթացակարգային արարքի կատարման վաղեմության ժամկետների հիմքով այս հարցերին չանդրադառնալ, դրանից չօգտվեցիք: Հիմա դժվար կարողանաք էլ անել, բայց նաև, եթե սա անեք, մեկ այլ հարցի հետ եք բախվում. բա մինչև ինձ կայացված, երկու հատ առնվազն, որոշում կա հարգարժան պարոն Անտոնյանի և պարոն Ստեփանյանի վերաբերյալ: Բա այ դրանց հարցը ինչ է լինելու, եթե հանկարծ գործով արձանագրեցիք ընթացակարգային կամ արարքի վաղեմության ժամկետների խախտում: Այ Վոլկովի նախադեպին համահունչ դուք բախվելու եք այն երկու որոշման հետ, արդեն իսկ կայացրած որոշման հետ, ինքներդ Ձեր հինգ, ամիսներ առաջ կայացված որոշման հետ կապված խնդիր եք ունենալու. այդ հոգեբանի տեսության հետ եք բախվելու, բախվելու եք այդ չակերտներում կորպորատիվիզմի հետ:
Մյուս տարբերակը, անդրադառնաք արարքի բովանդակությանը, նյութական կողմին: Այն ժամանակ ի?նչ է լինելու, կարող եք ասեք չէ՞, այն ժամանակ դե Անդրեասյանը հանեց, չթողեց խոսի, հիմա եկավ այս ինչ լավ բաներ է ասում, այս ինչ ճիշտ բաներ է ասում: Կարող եք գնահատեք, ասեք էս ուրեմն ճիշտ ա կամ դատավորի քննադատությունը, չգիտեմ, պատճառաբանված էր կամ թեկուզ խախտում էր պարունակում, բայց այն խախտումը չէր, որը պետք է հանգեցներ լիազորությունների դադարեցման: Սրա հետ կապված ինչ խնդիր է առաջանում. բա այս երկու տարի խի չէիք թողնում խոսեի, երկուս ու կես տարի, արդեն մոտենում ենք երրորդ տարուն, հիմա մարտն ա, ապրիլի 7-ին եմ խոսացել, այդ խնդրի առջև եք կանգնելու, թե ոնց եղավ, որ երեք տարի էս դատավորին, բա խի չէիք թողնում խոսեր, որ սենց ճիշտ բաներ էր ասում: Ընդ որում, այդ հնարավորությունը ունեիք առնվազն 24 թվականին Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, այ բախվելու եք այս իրավիճակին, բախվելու եք այն հարցի պատասխանն է տրվելու թե իմ էտ վարույթի գտնվող 150 գործերը ինչի վերաբաշխվեցին, ինչի այդ գործերով մինչև հիմա ոչ թե ուշացող, այլ ուշացած, այլ մինչև հիմա արդարադատություն չի իրականացվել, գործեր կան մինչև հիմա մամուլով բացում եմ տեսնում եմ: Իմ քննած գործը այն ժամանակվա, որ ենթադրաբար վաղուց ավարտած կլինեի, մինչև հիմա քննվում է, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործեր: Պարո՛ն Դանիելյան, հետևանքի առումով եմ ասում: Այս հարցի պատասխանը չեք կարողանալու տալ: Իմ անձնական կյանքի միջամտության, մյուս, այդ իմ առաքելությունից զրկելու հարցերին չանդրադառնանք, որ դա հետևանք ա, թե հետևանք չի, բայց այն հարցի պատասխանը պիտի տրվի: Մեկ հատ ուրիշ հետևանք էլ կա, շատ կարևոր, հա իսկ դրան, մյուս հետևանքին էլ կխոսեմ դրա մասին:
Մյուս տարբերակը մնում է էլի մի քիչ ձևափոխած, այս միջնորդությունը բավարարել, այն որոշումների վրա աշխատել, թերությունները փորձել շտկել, կայացնել նույն որոշումը, այն ինչ որ 23-24 թվականին է կայացվել: Դե դրա հետ էլ, ինչպես երևի դուք էլ արդեն համոզվեցիք, ձեր որոշումները բողոքարկել լինում է, չակերտներում բողոքարկել, վերանայել լինում է, ու սա ընտրության հարց է լինելու, որը առնվազն Ձեզ չեմ նախանձում, թե այդ ինչ ընտրություն պիտի կատարեք:
Մի հատ ուրիշ ասպեկտ էլ կա սրա հետ կապված, տեսեք, եթե, ես չգիտեմ ինձ հանելով ճնշված մարդու դիտավորությունը ինչ աստիճանի ա է հասել, ինչ նպատակներ է հետապնդել ընդհանրապես, բայց մի նպատակի ինձ թվում ա հասել ա, եթե հանուն ճշմարտության ասեմ: Հարց ու պատասխանի ժամանակ տեսաք, որ առնվազն ինձնից առաջ եղել են բազմաթիվ վարույթներ ազատ խոսքի ենթադրյալ չարաշահման հետ կապված, ինձնից հետո ոչ մի վարույթ չի եղել: Ոչ թե դատարանները պատասխանատվության չեն ենթարկվել, այլև վարույթներ չեն հարուցվել ընդհանրապես: Ուրեմն հասել ենք մենք, ապահովել ենք մենք, մենք չէ, մյուսները, այդ չիլինգ էֆֆեկտը: Այդ չիլինգ էֆֆեկտն էլ բազմիցս խոսելու հնարավորություն ունեցել ենք: Չգիտեմ դա ոնց է հաստատ թարգմանվում, այն ժամանակ, տիկի՛ն Թումանյանց, թարգմանել էիք, չգիտեմ, սառեցման էֆֆեկտ, դա սառեցման էֆֆեկտ չի, դա ահաբեկման էֆֆեկտ է, վախի էֆֆեկտ է, բայց դա սառեցման էֆֆեկտ չի, այդ սառեցումը, այդ որ ի նկատի ունեմ թարգմանել, նկատի ունեմ այն 13 թվականի փաստազուրկ զեկույցում: Այսինքն՝ այդ մարդը կամ մարդիկ, այդ խումբը նաև այս տրամաբանությամբ է միգուցե իր նպատակին հասել, որ փորձել է լռեցնի դատավորներին ու դատավորները լռում են զուտ այնքանով, որքանով առնվազն վարույթներ չի հարուցվել, իսկ մինչև այդ, մինչև իմ որոշումը բազմաթիվ վարույթներ են եղել: Եթե ես իմ նկատմամբ տեղի ունեցածը տեսնեի, ինչ է իմ նկատմամբ տեղի ունեցել, կարդայի այդ որոշումը, մամուլին էլ հետևեի, ես էլ չէի խոսելու: Ես էլ չէի խոսելու, որովհետև այդպիսի արձագանք իմ խոսքին ես երբեք չէի սպասում: Այ երբ որ այստեղ եկա առաջին անգամ, դռները փակվեցին առանց իմ կարծիքը լսելու, հեռացան խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, իմ արձագանքին, թե բա իմ կարծիքը ուր մնաց, ասեցին դու ուշացել ես, այդտեղից ես հասկացա, որ լուրջա այս ամեն ինչը, իմ լիազորությունները դադարեցնելու են մի օր շուտ, վայրկյան շուտ, այ դրանից հետո եթե էս ամեն ինչը տեսնեի, ես էլ չէի խոսելու: Որովհետև տեսեք, ուրեմն, հիմա. ասել եք այդ չիլինգ էֆֆեկտը ապահովել են, բա հիմա, եթե իմ վերաբերյալ որոշում կայացնեք, որ կարելի է դատավորները պետք է խոսեն, այդ չիլինգ էֆֆեկտի, այդ էֆֆեկտը ոնց ենք դեֆեկտի վերածելու, ոնց ենք այդ մթնոլորտը փարատելու, դատավորները բա որ խոսեն, բա տեսնեն դատավորները կարելի է խոսել, քննադատել նախարարությանը, ԲԴԽ-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները: Սա լուրջ պրոբլեմ է լինելու, դրա համար այդ ասպեկտով էլ ես չեմ ուզում ասել, որ գիտեք առավել ևս խնդրեմ, պահանջեմ, թե իմ վերաբերյալ արդարացի որոշում կայացրեք ու սենց չակերտավոր չեմ ուզում խայծ տամ, այսպես ասած, ես ուզում եմ Դուք բոլորդ ու բոլոր այս վարույթին մեծ հիմնական նպատակներից մեկն էլ նա էր, որ Դուք գիտակցեք, թե ինչ որոշում եք կայացնելու, որովհետև բոլորս մեր կայացրած որոշումների համար վաղ թե ուշ պատասխան ենք տալիս: Միգուցե ես էլ եմ այնպիսի որոշում կայացրել, որ հիմա եմ պատասխան տալիս, բայց բոլորս մեր կայացրածի համար, մեր ստորագրությունների համար պատասխան ենք տալու ու սա ոնց որ տիկին Նախշքարյանի դեպքում 23 թվականի փետրվարին էր ասվել, որպես սպառնալիք չի, բնական է: Այ տիկին Նախշքարյանը ասել էր, թե ինչպես պետք է ԲԴԽ անդամները ապրեն Փիլոսյանի վերաբերյալ կայացած որոշումից հետո, նախարարության ոչ այս պահին գտնվող հարգարժան կազմը, վերագրել էր, թե ԲԴԽ-ին սպառնում է դատավորը այդ խոսքերով, էլ այդ որոշումը կարդալս էլ չեկավ, թե տեսնեմ այդ գրել են այդ մեջը, թե չէ: Սա սպառնալիք չէ, սա փաստ է, իրականություն է, որ յուրաքանչյուրը պետք է իր ստորագրության համար ուշ թե շուտ պատասխան տա, որովհետև էն մարդիկ ովքեր որ ինչ-որ մի բան հեղինակում են, դրանք ուշ թե շուտ չեն լինում: Այդպես խոստանում են մինչև 27 թվականը պաշտոնավարել, օրեր հետո հրաժարական են տալիս ու դատավորները մնում են իրենց ստորագրությունների հետ, այս է խնդիրները: Երևի այլ որոշման շարժառիթներ կամ բովանդակություններ կարող են լինել, այս պահին չեմ կարողանում մտաբերել:
Այդ հեղինակազրկման հետ կապված. այդ ամենատհաճ, կներեք, որ այսպես եմ ասում, ինձ համար զզվանք առաջացնող վերագրումն է ինձ եղել, որովհետև այդ հեղինակազրկումը, ասենք, մարդ 20 տարի աշխատի, չգիտեմ 12 տարի դատավոր աշխատի, ոչ մի կարգապահական խախտում չունենա, ի տարբերություն ԲԴԽ անդամների, ոչ մի անգամ Սահմանադրական դատարանի կամ Եվրոպական դատարանի որոշումներով խախտումներ արձանագրած չլինի, մեկ էլ մի օր արտահայտած խոսքերի համար վերագրեն դատավորին հեղինակազրկում համակարգի: Ուրեմն մի հատ սենց բան ասեմ: Ընդհանրապես դատավորները կամ թեկուզ ոչ դատավորները, պետական պաշտոնյաները մի քանի տարբեր ասպեկտներով են բաժանվում, բայց հիմնական բաժանումը, օրինակ, այս ասպեկտում հետևյալն է. մարդիկ կան աշխատում են բացառապես հեղինակության համար, մարդիկ էլ կան աշխատում են համ հեղինակության, նաև, ինչու ոչ, ընտանիքի, ընկերների, չգիտեմ, բարեկեցության կամ այլ նպատակներով: Այն մարդիկ, ովքեր աշխատում են բացառապես հեղինակության համար, դրանք վտանգում են ընկերներին, վտանգում են ընտանիքները, իրենց անձնական բարեկեցությունը, իսկ այն մյուս կատեգորիան, դե ինչու չէ այդ փոքր ծավալով կատեգորիան, ոչ միայն հեղինակության, այլ նաև բարեկեցության, ընտանիքի, ընկերների ապահովության համար: Ուրեմն ոչ մի կատեգորիայի դատավորի չի կարելի մեղադրել, թե ինչիա կամ պաշտոնիայի՝ ընտրել այս ուղին, ըստ իս դժվար է մեղադրելը, որովհետև հարց է, որն է ճիշտը, պատմությունն է սրա պատասխանը տալիս: Դա այդ էգոիզմ է մարդու կողմից իրա հեղինակության համար աշխատելը, թե՞ չէ ու անձնական վատ էգոիզմ է, թե՞ չէ, ո՞վ է իր ընտանիքի անդամներին ավելի շատ սիրում: Բայց մի հատ պարզ բան կա, այս Բարձրագույն դատական խորհրդում ես չգիտեմ որն է լավը, թե վատը, բայց ստեղ, այստեղ պետք է աշխատեին բացառապես իրենց հեղինակության համար աշխատող դատավորներ, անձնական հեղինակության համար դողացող դատավորներ, որովհետև այդ բոլոր հարաբերությունները, ես հասկանում եմ, ընկերական, բարեկամական, նշանակողից կաշկանդվածություն, տարբեր հարցերում օժանդակություն և այլն, այդ բոլորը կարելի է հասկանալ, գնահատել, դա մարդկային է, բայց Բարձրագույն դատական խորհրդում գտնվող անձանց համար դա անթույլատրելի է, ինձ թվում է, որովհետև սա դատավորների դատարանն է: Եթե սովորական քաղաքացիները գնում են դատարան, տարբեր իրավիճակների են բաշխում, այդ իսկ սա դատավորների դատարանն է, որ այդ դատավորները պետք է այստեղ վստահ լինեն, որ գալիս են, մտածեն, որ այստեղ ոչ թե վախենան այս ԲԴԽ գալուց, ոչ թե մտածեն լավ այս լիազորությունս կդադարեցնեն, թե չեն դադարեցնի, այլ պիտի այստեղ գան այն կանխավարկածով, որ հերթական ապօրինի միջնորդությունը մերժվելու է, հերթական անկախության դեմ ոտնձգությունը մերժվելու է, ոչ թե գանք այստեղ, տեսնենք մեր լիազորությունները կդադարեցնեն, թե՝ չէ, կամ որ առաջին անգամ՝ այդ դեկտեմբերի 12-ի նիստով եկա ստեղ դատավոր էր դուրս գալիս անտրամադիր՝ նկատողություն ստացած, շնորհավորեցի, ասեցի շնորհավորում եմ, սենց նայեց զարմացած վրես, ասեցի դե որ լիազորություններդ չեն դադարեցրել: Չգիտեմ, նեղացրեցի մարդուն, թե չէ, գնաց տենց: Ասենք չի կարող սենց բան լինի էլի, այս մարդիկ, դատավորները պետք է այստեղ գան, որ հասկանան այստեղ արդարադատություն է տեղի ունենում, կանոններով, կանխատեսելի, առանց որևէ մեկից կաշկանդվածության, չգիտեմ, նախկին նախագահ, ներկայիս նախագահ, նախկինում կայացրած որոշում և այլն:
Մեկ էլ մի շատ կարևոր բան կա, այդ հիմա տարբեր պատճառաբանություններ էլ կան չէ այդ ակտերի կայացման հետ կապված: Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի այս որոշումը, որ կայացնի իմ լիազորությունները դադարեցնելու հետ կապված, ասի, թե ես այս արել եմ պետության համար, այդ հարցը, որ, չգիտեմ, որովհետև տենց լինում է դեպքեր, երբ որ իրավապահ մարմնում հատկապես աշխատողները մի որոշում կայացնում են ու ասում են դա արել ենք պետության համար: Այդ այ այդ հարցին պատասխան տալուց այդ թե պետության համար է, թե ոչ պետության համար է, մի հատ, խնդրում եմ, բոլորդ, ով որ հատկապես չգիտեմ համալսարանն են ավարտել, մյուսները որտեղ են սովորել, ասենք մի հատ բացեք այդ առաջին կուրսի այդ Խրապանյուկի գիրքը, հիմա ես չգիտեմ այդ անցնում են թե չէ: Մի հատ պետության և իշխանության տարբերությունը նայեք ու ասեք սա պետության համար եք արել, թե չէ, որովհետև ինձ մոտ տպավորությունն այն է, որ այ տեսեք այդ հաղորդագրություններով, բաներով բաժանում են դատավորներին: 18 թվականից հետո նշանակվել է 300 դատավոր, չգիտեմ 200 դատավոր, այս քանի լիազորություններ դադարեցվել է: Այստեղ ԲԴԽ-ում 10 և ավելի տարի աշխատող դատավորներ են, այդ ինչ բաժանում է: Դրանից առաջ էլ չգիտեմ չէ սովետի վախտվանից աշխատող դատավոր ունենք, թե՝ չէ: Այդ բաժանումները անելը նորմալ է, թե ձեզ թվում է տենց ասենք ոչ դատավոր անդամներին կարող է թվալ, որովհետև իրանք նոր են: Մի քիչ եկեք հարգենք մեր պատմությունը մեր անցյալը, ներկան արժևորենք, որովհետև սաղ այս ամեն ինչը պատմություն է, չէ՞ դառնալու: Մի հատ մտածեք էլի պետություն, իշխանություն, հիմա որ մյուս օրը, որովհետև պետությունը, հաջորդ օրը մեկ այլ իշխանություն է լինելու, այն էլ ասենք դնի բաժանի 27 առաջ, թե 27-ից հետո, չգիտեմ 26-ից առաջ, թե 27-ից հետո: Այդպես չի լինում, այս դատական իշխանությունը այդպես չի կարելի բաժանել, տարանջատել, այդպես գնահատականներ տալ, ինձ թվում է ամեն դեպքում, պարզ եմ ասում ամեն ինչ, մի հատ մտածեք ցանկացած բան անելիս, իմ, չգիտեմ, պահանջն է ու ոչ թե իմ համար, այլ ընդհանրապես: Մտածեք պետության համար եք անում, թե ում համար եք անում, ուղղակի եկեք ազնիվ լինենք մեր սերունդների նկատմամբ էլի, թե չէ ամեն ինչ էլ կարող ենք անենք, ասենք դե պետության համար ենք արել, որովհետև այս այն ասոցիացիան է, պարո՛ն Դանիելյան, մոտս առաջացնում Դուք լսած շատ կլինեք Ձեր բազմամյա փորձի ժամանակ, երբ որ, ասենք, մեկը ընտանեկան բռնության գործով գալիս է դատարան ասում է դե ինչ անում եմ երեխեքիս համար եմ անում կամ այն հայտնի անեկդոտ կա ծնողներին սպանում է, գալիս է դատարան, ասում է, հարգելի՛ դատարան, մեղմ վերաբերվի որբ տղա եմ: Ինձ մոտ այդ ասոցիացիան է առաջացնում, երբ որ ասում են մենք պետության համար ենք անում: Նենց որ որ ես Ձեզ ամեն դեպքում կոչ եմ անում, չգիտեմ, պահանջում եմ, խնդրում եմ ինչ ակտ էլ կայացնեք շատ համարձակ կայացրեք, ես այլևս այս դահլիճ առնվազն այս ընթացակարգի շրջանակում մուտք չեմ գործելու ու դա էլ ասեմ ինչով է պայմանավորված: Այն 2023 թվականի հուլիսի 3-ին, երբ որ ես համոզված էի, որ իմ լիազորությունները դադարեցնելու են, այդ ասում եմ այդ առաջին արձանագրումից, որ դու քո խոսելու ժամանակը կորցրել ես: Ամեն դեպքում այն, որ հույս չունեի, բայց ասում էի, փորձում էի հավատալ, որ կարող է ինչ-որ «все же» գործոններ կան, որ կարող է չտրվեն մարդիկ, բան, ինչ-որ մի տեղ այսպես ասեմ, ամաչում եմ ասեմ, բայց երևի հույս ունեի, որ չի կարող լինի, ասում էի լավ, եթե նույնիսկ գան էլ, մի հատ այս մարդկանց աչքերի մեջ նայեմ էլի ես, սա էլ, խնդրում եմ, որպես սպառնալիք չընդունեք, այդ չակերտներով եմ ասում: Բայց, երբ որ եկա այստեղ, տեսա իմ աչքով ոնց կարելի է այդ որոշումը կայացնել այդ պայմաններում, իմ համար շատ բան փոխվեց, բայց նաև հետաքրքրությունս էլ է սպառվել այս առումով, որ եթե էլի մի անգամ էլ գամ այդ նույն հայացքները, էն ինչ որ նաև տիկին Նախշքարյանի ժամանակ տեսա, էդ նույնին ականատես լինեմ, թե ոնց կարելի ա համարձակ գալ, բայց միևնույն ժամանակ գլուխը կախ ինչ-որ որոշում կարդալ ու գնալ: Ժողովուրդ, էսի դատավորների խնդիր չի, էսի մեր, իմ, Նախշքարյանի, չգիտեմ, Միսակյանի, մյուս հարգելի գործընկերների խնդիր չի, դուք ճակատագրերի հետ եք էլի խաղում, այդ մարդկանց վարույթներում լիքը գործեր են եղել, մեր խնդիրն էլ է, տենց չի, որ ես ասում եմ մենք կապ չունենք այստեղ, բայց դուք որոշում եք ոչ թե մեր ճակատագիրը, այլ այդ բոլոր, այդ դատավորների, քաղդատավորների հազարավոր գործերի ճակատագիրը: Վերցնում եք այդ մարդկանց գործերը, տալիս եք ուրիշին, էլ մեկ էլ դրանից հետո էլ բերում եք այդ ուշացած արդարադատության համար մարդ եք պատասխանատվության ենթարկում: Մի խոսքով ինձ թվում է ավելի քան երկար խոսեցի, քան պետք է խոսեի: Շնորհակալություն բոլորին: Հաջողություն»:
4. Գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. 07.04.2023 թվականին Դավիթ Հարությունյանի կողմից տրված հարցազրույցի համաձայն.
«Դ. Հարությունյան – Այսօր դատական իշխանության համար կարևոր օր է, պետք է ԲԴԽ երկու անդամի ընտրության մասնակցենք: Իհարկե, ինչպես Դատավորների միության հայտարարությունում էր ավելի վաղ նշվել, էսօր ընտրությանը չեն մասնակցում, մասնավորապես, ծանուցումներ չեն ուղարկվել բոլոր դատարաններին, ում պետք ա ուղարկվեր, դրանով որոշակիորեն խաթարվել ա արդար ընտրություն կատարելու հնարավորությունը: Այդուհանդերձ, համոզված եմ, որ այսօր կընտրվի արժանի թեկնածու կամ թեկնածուներ, որոնք կստիպեն, ինչպես ԲԴԽ որոշ անդամներ են նշում, խախտեն էդ միանձնյա կոնսենսուսը, որը, իմ կարծիքով, բնավ հարիր չէ սահմանադրական խորհրդակցական մարմնի:
Լրագրող - Կարծում եք միանձնյա կոնսեսուս կար ԲԴԽ-ում, այսինքն՝ ընդդիմացողներ, ըմբոստ ԲԴԽ անդամներ, չգիտեմ, հակառակվողներ չկային:
Դ. Հարությունյան - Դե հիմա, եթե հրապարակային, առանց կաշկանդվել հայտարարում են, որ առկա է բացարձակ կոնսեսուս էն մարմնում, որտեղ կա տաս անդամ, դա, ես, չգիտեմ, տեղ ինչ ա նշանակում հ
ակառակվող կամ առանձին կարծիք ունեցող որևէ սուբյեկտ:
Լրագրող - Կարծում եք այս երեք թեկնածուները, պարոն Հարությունյան, որոնք որ առաջադրված են, երեքն էլ հավասարապես, նրանցից որ երկուսն էլ որ ընտրվի ԲԴԽ անդամ, կկարողանան այդ կոնսենսուսը կոտրել և մի քիչ էսպես բազմազանություն մտցնել կազմում:
Դ.Հարությունյան - Ես կոնկրետ, հետևյալն ա, Սնանկության դատարանից մի հոգի ա ընտրվելու և վերաքննիչ քրեական դատարանից՝ երկու հոգի:
Լրագրող - Երկուսից մեկը։
Դ. Հարությունյան - Երկուսից մեկն ա ընտրվելու: Բնականաբար, կոնկրետ ես չեմ թաքցնի, որ պարոն Վարդանյանի թեկնածությանն եմ կողմ քվեարկելու: Կոնկրետ պարոն Վարդանյանի դեպքում հավատում եմ, որ վերջինս ապացուցել ա իր բազմամյա աշխատանքով, հրապարակային աշխատանքով, որ ի վիճակի ա ինքնուրույն, անկախ, օբյեկտիվ, օրինական որոշումներ կայացնել՝ միանձնյա դատավոր լինելու դեպքում, թե կազմով դատավոր լինելու դեպքում և համոզված եմ էդպես էլ կշարունակվի, երբ որ կընտրվի Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Լրագրող - Պարոն Հարությունյան, Դուք չե՞ք ստացել ծանուցում, որ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու էք, կարող եք լինել, այսինքն:
Դ. Հարությունյան - Հետևյալը պետք է լիներ, տրամաբանությունը, որը որ դեպարտամենտն ա կիրառել, ու ԲԴԽ-ն ասում ա, թե դա իր գործը չի, դեպարտամենտի վրա փաստացի օրենքով վերապահված ա էդ լիազորությունը, բայց թերահավատ կարելի ա մոտենալ, թե արդյոք դեպարտամենտը ինքնուրույն ա որոշել, թե ինչպես պետք ա ձևավորվի ԲԴԽ-ն և եթե ԲԴԽ-ն համաձայն չի էս դեպարտամենտի տրամաբանության հետ արդյոք միջոցներ ձեռնարկել ա, թե՝ ոչ: Ես էս բովանդակության գրություններ եմ հասցեագրել Բարձրագույն դատական խորհուրդ, մինչ էս պահն էլ ես սպասում եմ պատասխանների ու պատասխանները չեն ստացվել:
Լրագրող - Տրամաբանությունը որն է, այսինքն՝ ինչու բոլորը չեն ստացել։
Դ. Հարությունյան - Տրամաբանությունը կայանում ա նրանում, որ առաջին ատյանի դատարանները պետք ա բոլորը ծանուցվեին, իսկ էս տրամաբանությամբ շարունակելու դեպքում կստացվի, թե օրինակ երբևէ Երևանի քրեական դատարանից, որտեղ օրինակ ես եմ աշխատում, մարզերի դատարաններից, կամ, ասենք, վերաքննիչ քաղաքացիական, վերաքննիչ վարչական դատարաններից երբևէ ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել, եթե էս տրամաբանությունը շարունակեն՝ էն ինչը որ հիմայա կիրառվում:
Լրագրող - Պարոն Հարությունյան, երբվանից ու ինչից սկսվեց էս լարվածությունը ԲԴԽ-ի ու թե դատավորների միության և թե ընդհանրապես դատական համակարգի միջև, ի վերջո, ԲԴԽ-ն էդ նույն դատական համակարգի էսպես ամենաբարձր օղակն է, կառավարչական առումով, բայց պարբերաբար խնդիրներ են լինում՝ թե առանձին դատավորների հետ, թե Դատավորների միության:
Դ. Հարությունյան - Ես լարվածությունը, էդ հարաբերությունները չեմ կարող բնորոշել, ամեն դեպքում, համենայնդեպս, վերջին մեկ տարիների ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության դատական իշխանության պաշտպանության դերերից, էն ինչը որ պետք ա ԲԴԽ-ն աներ: Եթե ԲԴԽ-ն էդ քայլերը պատշաճ չի կատարում՝ դա էլ կարող ա լինել հակասության կամ տարբեր դիրքորոշումների առիթ, կամ ինչպես Դուք էք նշում՝ լարվածության:
Լրագրող - Քաղաքական իշխանության կողմից ուղղորդում, նպատակադրում այս մասով տեսնում եք, որ հատուկ է արվում:
Դ. Հարությունյան - Գիտեք, անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի: Դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս ա, ինչ որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել: Տեսեք, օրինակ, մեր գործընկերներից մեկը, կարծես հենց Ձեզ է, պարո՛ն Մակարյան, հարցազրույց տվել, օրինակ՝ նախարարի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները որակել էր էնպիսի մտերմիկ, որ նույնիսկ միասին խաշ են ուտում: Եթե ընդունենք, թե տասը հոգով գնում են խաշ ուտելու, սենց մի քիչ կենցաղային օրինակ բերեմ, հնարավոր ա՞ պատկերացնել, որ բոլորն էլ, ասենք նույն նախասիրությունն ունենան խաշի շուրջ, բոլորն էլ միս ուզենան ուտեն, բոլորը յուղ ուզենան, չգիտեմ, լավաշը փրթեն էդ խաշի մեջ, բնականաբար՝ ոչ: Եթե տասը հոգով գնում են խաշ ուտելու, մեկը խոլեստերինն ա բարձր, միս չի ուտում, մեկը ընդհանրապես չի ուտում:
Լրագրող - Բայց կոնսենսուս կա, որ բոլորը գնացել են խաշի:
Դ. Հարությունյան - Բայց ստեղ ստացվում ա, որ բոլորը գնում են խաշի ու ուտում են մսոտ յուղոտ ինչ-որ լավաշը փրթած խաշ: Իհարկե, եթե ես էս իմ օրինակով կվիրավորեմ որոշ մարդկանց, կարան, օրինակ, չգիտեմ, էդ օրինակը ընկալեն, կամ վերահարաբերելի, վերաբերելի ընդունեն ասենք՝ ժուլյենի պահով, բայց հնարավոր չի տասը հոգի նույն կարծիքը ունենան: Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներ, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չի էդ տասը հոգին ունենան սեփական, ինքնուրույն կարծիքը, չունենան էդպիսի, ու ունենան, աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում:
Լրագրող - Ամորֆ զանգվածի է վերածվել դատական համակարգի...
Դ. Հարությունյան - Չէ, ես ստեղ էդպիսի բան չեմ որակի: Եթե ասում են, որ իրանք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել: Եթե վիճում են, պետք ա ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց ստեղ ստացվում ա իրանք ասում են, թե, առանց կաշկանդվելու, ընդ որում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատում։
Լրագրող - Պարոն Հարությունյան, տեսել եք, որ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական ֆեյսբուքի էջով հայտարարություն էր տարածվել։ Այս հայտարարությունը ոնց եք մեկնաբանում և ասում է, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տալու, էդ լուրերը սուտ են և որևէ մեկին ձեռնտու էր թեկնածուներից այս լուրերի տարածումը։ Այդ ով է այդ թեկնածուն ըստ Ձեզ, ինչ եք հասկանում ենթատեքստում:
Դ. Հարությունյան - Ես էդ հայտարարության աղբյուրը, աղբյուրին կցանկանայի անդրադառնալ: Ըտեղ վերնագրված ա, կամ աղբյուր որպես, կամ հեղինակ հայտարարության նշված ա հասարակության, կապերի մամուլի ԲԴԽ պատասխանատուն, ում ապրիլի 7-ի կապակցությամբ ևս շնորհավորում եմ, ես համոզված եմ...
Լրագրող - Գործում ա մեջը։
Դ. Հարությունյան - Ինչպես:
Լրագրող - Գործում ա մեջը: Եթե Լիլիթ Շաբոյանին նկատի ունեք գործում ա մեջը:
Դ. Հարությունյան - Այո, Շաբոյանին: Շաբոյանը, համոզված եմ, որ կոնկրետ էդ հայտարարության հեղինակը ու տողերի հեղինակը չի։ Ես չեմ կարծում, թե Շաբոյանը որևէ դատավորի ասում է, թե ինչ-որ մի լրատվամիջոցի հետ մերձավոր կապ ունի: Միակ մարդը էս դատական համակարգում, ԲԴԽ-ում, մասնավորապես, ով լրատվամիջոցի հետ մերձավոր կապ ունի, դա Կարեն Անդրեասյանն ա, ու բոլորս բաց աղբյուրներից գիտենք, որ կոնկրետ լրատվամիջոցի հետ մերձավոր կապերի մեջ ա գտնվում: Ինձ այլ դատավոր էդպիսին հայտնի չի, իսկ ինչ վերաբերում ա, դա ես ուղղակի վիրավորական եմ համարում, կոնկրետ թեկնածուի, որևէ թեկնածուի հասցեին նման արտահայտություններ անելը: Ինչ ա նշանակում, ինչ էր, ինչպես էր բառերը, եթե դժվար չի ընթերցեք:
Լրագրող - «Վստահաբար բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա, այսինքն՝ ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է...»:
Դ. Հարությունյան - Ուղղակի սա անթույլատրելի եմ համարում։ Իրավունք չունի որևէ մեկը, լինի ԲԴԽ նախագահ, թե կարգադրիչ դատական համակարգում, ընտրությունների նախօրեին որևէ թեկնածուի հասցեին նման արտահայտություններ թույլ տալ:
Լրագրող - Կարող ա՞ Արշակ Վարդանյանին էին ասում, որովհետև մամուլը շատ գրեց նրա մասին, որ նա, էսպես, ոչ իշխանական թեկնածու է, էսպես ասեմ լավ:
Դ. Հարությունյան - Ես Արշակ Վարդանյանին կբնորոշեի որպես անկախ, օբյեկտիվ դատավոր, իսկ էս հայտարարության հեղինակը բարեվարքության հետ կապված խնդիրներ ունի լուրջ:
Լրագրող - Մի բան էլ, Դուք ասեցիք մերձավոր կապ լրատվամիջոցի հետ, բայց նույն Կարեն Անդրեասյանը մերձավոր կապ ունի նաև գործադիր իշխանության ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ, նախկինում մերձավոր, կամ քաղաքական մերձավոր կապ է ունեցել իշխող կուսակցության հետ և ԲԴԽ նախագահ դառնալուց ընդամենը հինգ վայրկյան առաջ է այս, չակերտավոր ասած, ազատվել իր կուսակցական տոմսից և դարձել ԲԴԽ նախագահ: Այ սրա վերաբերյալ ինչ կասեք, սա արդյոք չի խաթարում դատական անկախության վերաբերյալ մարդկանց պատկերացումները:
Դ. Հարությունյան - Ըտեղ շահերի հակասություն ա Ձեր տողերում, թվարկած տողերում բաց, բնականաբար ակնհայտ էր, անթույլատրելի հակասություն, չի կարող լինել ասենք մի գործով դատախազը, երկու ընկեր, երկու ընդհանուր ինչ-որ ձեռնարկության երկու սեփականատեր, մեկը՝ դատախազ, մեկը՝ դատավոր: Դա, բնականաբար, անթույլատրելի, ըստ ինձ, իրավիճակ է և, բնականաբար, էդ մասին Դատավորների միության հայտարարություն էլ ա եղել, բազմաթիվ նաև այլ միջազգային կառույցների հայտարարություններել են դրանց վերաբերյալ եղել, այդ երևույթի անթույլատրելիության համար:
Լրագրող - Մի բան էլ, տեսեք, Դուք խոսեցիք խաշի սեղանի շուրջ կոնսենսուսի մասին, բայց դատավորներն են գոնե գնում խաշի սեղանի շուրջ կոնսենսուսի գալիս, բայց նույն Կարեն Անդրեասյանը խաշի չի գնացել, բայց միջոցառման է գնացել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, կարծեմ, տիկնոջ կողքն էր նստած, մի խոսքով, քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ, նրանց կողքը նստած էր։ Հիմա, արդյոք սա ևս խնդրահարույց չէ:
Դ. Հարությունյան - Գիտեք, եթե պաշտոնյան բարեվարք է, եթե պաշտոնյան պրոֆեսիոնալ է, ապա, բնականաբար, կարող է գնալ, տարբեր խաշի սեղանների նստել, իշխանության ներկայացուցչի կամ ընդդիմության ներկայացուցչի հետ, դա ես չեմ կարծում, թե հենց խնդիրը որևէ մեկի կողքը նստելով կարող է խնդիր առաջանալ, ես կոնկրետ էդ դրա մեջ խնդիրը չեմ տեսնում, այլ խնդիրը գործունեության, հատկապես հրապարակային գործունեության մեջ եմ տեսնում:
Լրագրող - Պարոն Հարությունյան, մի խումբ դատավորներ պաշտոնավարումը դադարեցվեց նաև իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար հա, Զարուհի Նախշքարյանի պարագայում: Ձեր կարծիքով այդ դատավորները իրենց պաշտոնի վերականգնելու իրավական մեխանիզմներ ունեն դրանից օգտվելու և ինչ ազդեցություն են ունեցել այդ պրոցեսները ընդհանուր դատական համակարգի անկախության վրա:
Դ. Հարությունյան - Ցանկացած դատավորի լիազորության դադարեցում, հատկապես էս վերջի վեց ամսվա ընթացքում, ինչին որ ականատես ենք եղել, բնականաբար բացասական ազդեցություններ ա ունեցել։ 20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով, դադարեցվել են: Հիմա կներեք, ուղղակի ժողովը սկսվում ա, հետո եթե անհրաժեշտ լինի կպատասխանեմ...»:
4.2. Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակման կատարմանը նախորդող վեց ամսվա ընթացքում, գործելով որպես դատարան՝ Արդարադատության նախարարի և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա կայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին մի շարք որոշումներ, որոնցից չորսով որպես կարգապահական տույժի տեսակ ընտրվել է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցումը: Մասնավորապես, Խորհրդի 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27, 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4, 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 և 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-9 որոշումներով համապատասխանաբար դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները:
4.3. 23.12.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 165-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը տևում է մեկ ամսից ավելի, ապա տվյալ դատավորի փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:»:
Նույն օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր գործեր չեն հանձնվում, իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ մինչև սույն հոդվածով սահմանված կարգով որակավորման հատուկ ստուգում կամ լրացուցիչ վերապատրաստում անցնելը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ռեզերվային դատավորները չեն կարող Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով շարունակել պաշտոնավարել որպես դատավոր կամ Օրենքով սահմանված կարգով դատավոր նշանակվել։ Նրանց փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև, եթե Օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով Բարձրագույն դատական խորհրդի՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած որոշմամբ դատավորի լիազորությունների կասեցումը շարունակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսից ավելի:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ են տրվել միջնորդությամբ վերագրվող արարքները,
5.2. արդյո՞ք դրանք հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման,
5.3. եթե Դատավորի կողմից թույլ տրված արարքը հանգեցրել է վարքագծի կանոնների խախտման, ապա այն կատարվե՞լ է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.4. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված Միջնորդությունը, Միջնորդության հիմքերն ու հիմնավորումները, Դ. Հարությունյանի և նրա ներկայացուցիչների փաստարկները, ինչպես նաև Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Խորհուրդը, անդրադառնալով Դ. Հարությունյանի կողմից Խորհրդի անդամներ Ե. Թումանյանցին, Մ. Համբարձումյանին, Ք. Մկոյանին, Կ. Թումանյանին, Ա. Աթաբեկյանին, Ա. Դանիելյանին, Էդ. Հովհաննիսյանին և Ա. Հայրապետյանին հայտնված բացարկները (հիմքերը մանրամասն նշված են «Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը» բաժնում) մերժելու հիմնավորումներին, հիմք ընդունելով Օրենսգրքի 71-րդ հոդվածը, անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
1. Անդրադառնալով Խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանին հայտնված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Դավիթ Հարությունյանի կողմից չեն բացահայտվել այնպիսի փաստեր, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել Աշոտ Հայրապետյանի սույն գործով անաչառության հարցում, ընդ որում՝ Աշոտ Հայրապետյանը դատական նիստում նույնպես հայտնել է, որ որևէ կանխակալ վերաբերմունք չունի:
2. Անդրադառնալով Խորհրդի անդամ Կարեն Թումանյանին ներկայացված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման՝ ակնհայտ անհիմն լինելու, այդ թվում նաև՝ սույն գործով որևէ կողմի կամ նրա ներկայացուցչի նկատմամբ՝ ազդեցությամբ կամ որևէ այլ հանգամանքով պայմանավորված կանխակալ վերաբերմունքի բացակայության պատճառաբանությամբ: Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ միջնորդությամբ չի հիմնավորվել այնպիսի հանգամանքների առկայություն, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել Կարեն Թումանյանի անաչառության հարցում: Խորհրդի անդամ Կարեն Թումանյանին հայտնված բացարկի երկրորդ միջնորդության վերաբերյալ Խորհուրդը նույնպես գտել է, որ այն ենթակա է մերժման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կարեն Թումանյանի հարցադրումների հիմքում դրված է եղել միջազգային և այլ կազմակերպությունների կողմից հրապարակված համահասանելի զեկույցների բովանդակությունը193, իսկ հարցերը պայմանավորված են եղել իր ներքին համոզմունքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու անհրաժեշտությամբ, ուստի, վերոնշյալը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել սույն գործով Կարեն Թումանյանի անաչառության մեջ:
3. Անդրադառնալով Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին հայտնված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ ներկայացված փաստարկները բավարար չեն հաստատված համարելու, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցվել Երանուհի Թումանյանցի` սույն գործով անաչառության հարցում՝ հաշվի առնելով նաև Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված իրավական դիրոքորոշումները և Սուրեն Անտոնյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ին կայացված Խորհրդի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Խորհուրդը գտել է, որ միջնորդությամբ չի հիմնավորվել նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի երբևէ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը, այդ թվում՝ միջնորդությամբ նշված նախկինում տեղի ունեցած իրադարձություններին վերջինիս մասնակցությամբ կամ առնչությամբ, որոշումների կայացմամբ պայմանավորված։ Ինչ վերաբերում է Խորհրդի անդամ Ե. Թումանյանցին հայտնված բացարկի երկրորդ միջնորդությանը, ապա Խորհուրդը գտել է, որ այն նույնպես ենթակա է մերժման այն հիմնավորմամբ, որ Դավիթ Հարությունյանի կողմից նկարագրված իրավիճակն ու գործողությունները կապված են այն վարույթի հետ, որով քննության արդյունքներով կայացված որոշումն արդեն իսկ վերանայված և վերացված է: Այդուհանդերձ Խորհուրդը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ այդ իրավիճակը պայմանավորված չի եղել կոնկրետ Երանուհի Թումանյանցի անմիջական գործողությունների արդյունքներով: Իսկ բացարկի մյուս հիմքի մասով, որը ներկայացվել է Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից ևս ենթակա է մերժման, հիմք ընդունելով, որ բացարկի միջնորդության քննարկման ընթացքում ակնհայտ դարձավ, որ Երանուհի Թումանյանցի հայտարարությունը վերաբերել է Դավիթ Հարությունյանի կողմից Խորհրդին ներկայացված դիմումի քննարկման ընթացակարգին, մասնավորապես՝ Խորհրդի՝ ոչ դատարան հանդիսանալով հարցի քննությանը, ինչպիսի պայմաններում Երանուհի Թումանյանցի գործողություններն ու այդ նիստում հայտարարությունները չեն կարող անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, հետևաբար նաև հիմք հանդիսանալ բացարկի միջնորդությունը բավարարելու համար:
4. Անդրադառնալով Խորհրդի անդամ Մերի Համբարձումյանին ներկայացված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չի վկայակոչվել որևէ հիմնավոր փաստարկ, հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Մերի Համբարձումյանի` սույն գործով անաչառության հարցում, այդ թվում՝ միջնորդությամբ չի հիմնավորվել նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ Մերի Համբարձումյանի կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը։
5. Անդրադառնալով Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանին ներկայացված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չի վկայակոչվել որևէ փաստարկ, հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Քրիստինե Մկոյանի` սույն գործով անաչառության հարցում, այդ թվում՝ միջնորդությամբ չի հիմնավորվել նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ Քրիստինե Մկոյանի կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը։
6. Անդրադառնալով Խորհրդի անդամ Արմեն Դանիելյանին ներկայացված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չի վկայակոչվել այնպիսի փաստարկ, հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել Արմեն Դանիելյանի` սույն գործով անաչառության մեջ։ Միջնորդությամբ չի հիմնավորվել նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ Արմեն Դանիելյանի կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը: Ինչ վերաբերում է Խորհրդի անդամ Արմեն Դանիելյանին հայտնված բացարկի երկրորդ միջնորդությանը, ապա Խորհուրդը գտել է, որ այն ևս ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով այն, որ Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված բացարկի նոր հիմքը չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել Արմեն Դանիելյանի սույն գործով անաչառության հարցում:
7. Անդրադառնալով Խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանին ներկայացված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չեն բացահայտվել այնպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել Էդգար Հովհաննիսյանի սույն գործով անաչառության հարցում, ընդ որում, Էդգար Հովհաննիսյանը դատական նիստում նույնպես հայտնել է, որ որևէ կանխակալ վերաբերմունք չունի:
8. Անդրադառնալով Խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին ներկայացված բացարկին՝ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդությամբ չի վկայակոչվել այնպիսի բավարար փաստարկ, հանգամանք, որով պայմանավորված անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցվել Արթուր Աթաբեկյանի՝ սույն գործով անաչառության մեջ: Միջնորդությամբ չի հիմնավորվել նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ Արթուր Աթաբեկյանի կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը՝ հաշվի առնելով նաև Արթուր Աթաբեկյանի կողմից ներկայացված փաստարկները: Ինչ վերաբերում է Խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին հայտնված բացարկի երկրորդ միջնորդությանը, ապա Խորհուրդը գտել է, որ այն նույնպես ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ՝ կրկին արձանագրելով, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է, որի բացահայտումից անմիջապես հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ կողմի իրավունքի վերականգնման նպատակով, իսկ տեղի ունեցած տեխնիկական խոտանը որևէ կերպ պայմանավորված չէ և չի կարող պայմանավորված լինել նիստը նախագահողի գործողություններով:
Խորհուրդը, անդրադառնալով վկաներ հրավիրելու վերաբերյալ Դ. Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու հիմնավորումներին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Դավիթ Հարությունյանի կողմից Կարեն Անդրեասյանին և Գրիգոր Մինասյանին որպես վկա հարցաքննելու մասին միջնորդությունը մերժվել է, քանի որ միջնորդությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ նշված անձանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ սույն հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման համար:
Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցիչների կողմից ներկայացված՝ Դավիթ Հարությունյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է՝ հաշվի առնելով, որ առկա չեն վերջինիս որպես վկա հրավիրելու բավարար հիմքեր:
Ինչ վերաբերում է 27 անձանց որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցիչների միջնորդությանը, ապա հաշվի առնելով այն, որ միջնորդությամբ չի հիմնավորվել, որ նշված անձանց ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար, միջնորդությունը մերժվել է:
Խորհուրդը, անդրադառնալով սույն կարգապահական վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությանը, հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ նշված՝ Օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածների 6-րդ մասերում տեղ գտած կարգավորումներում օրենսդրական բացի առկայության վերաբերյալ փաստարկները չեն հաղթահարում Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը, ինչը Խորհրդին հնարավորություն կտար վերոնշյալ նորմերում առկա օրենսդրական բացի սահմանադրականության պարզման հարցով դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար նման պայմաններում Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի միջնորդության առնչությամբ Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի պահանջներին չբավարարելու հիմքով: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 157-րդ հոդվածի սահմանադրականության պարզման նպատակով սույն կարգապահական վարույթի քննությունը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությանը, ապա Խորհուրդը գտել է, որ այն ենթակա է մերժման, այն հիմնավորմամբ, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ և այն չի բխում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի պահանջներից:
Անդրադառնալով Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու և սույն կարգապահական վարույթը մերժելու կամ կարճելու վերաբերյալ միջնորդություններին՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին որոշումն արդեն իսկ կայացված է այն տեսանկյունից, որ Սահմանադրական դատարանն իր՝ 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ, ի թիվս այլնի, անդրադառնալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման առանձնահատկություններին արձանագրել է, որ. 1. «(…) Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը:», 2. «(…) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությունը՝ որպես նոր հանգամանք, հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման վարույթ հարուցելու համար: Որպես այդ գործընթացին տրամաբանորեն հաջորդող կարգավորում՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ Խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում: (…)»: Հետևաբար, նոր հանգամանքի ազդեցությունը Միջնորդության վերաբերյալ որոշման վրա՝ կարող է գնահատվել բացառապես 12.12.2025 թվականի որոշման կայացմամբ մեկնարկած վերանայման ընթացակարգի արդյունքում կայացվող դատական ակտով, միաժամանակ տվյալ դեպքում նորմի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընկալումները հիմք են միայն նոր հանգամանքի հիմքով Խորհրդի կողմից կայացված որոշման վերանայման համար, սակայն Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշմամբ դրսևորված նոր հանգամանքի ի հայտ գալն ինքնին չի կարող մեխանիկորեն հանգեցնել կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացած վերագրվող արարքի գոյություն չունենալուն և որպես հետևանք Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելուն, հակառակ պարագայում օրենսդրության նման մեկնաբանումը կիմաստազրկի Խորհրդի կողմից իրականացվող վերանայման գործընթացը:
Ինչ վերաբերում է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգի պահպանմամբ կարգավիճակ տրամադրված չլինելը՝ Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելու միջնորդության հիմքում դնելուն, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Խորհրդի 12.12.2025 թվականի թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և Խորհրդի 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումները վերանայելու և վերացնելու մասին որոշման կայացման արդյունքում Դավիթ Հարությունյանի դիրքի վերականգնման երաշխավորմամբ ապահովվել են վերանայման վարույթի ընթացքում նրա իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ դատավարական երաշխիքներ՝ հաշվի առնելով նաև «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռով արտահայտված դիրքորոշումը, որի համաձայն՝ «Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրելու դեպքում հատուցման ամենահարմար ձև կլիներ երաշխավորել, որ հնարավորինս վերականգնվեր այն դիրքը, որում դիմումատուն կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին: Դատարանը գտնում է, որ այս սկզբունքը կիրառելի է նաև սույն գործով: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերսկսումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի, եթե դիմումատուն այդպես պահանջի՝ Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն (…):»: Հետևաբար վերը նշված հիմքով Միջնորդությունը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու, Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին միջնորդությունները ևս ենթակա են մերժման:
Անդրադառնալով Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ միջնորդությանը՝ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մասով՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ նույն արարքի համար առկա չէ վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված կարգապահական վարույթ, ինչպես նաև Խորհրդին չի ներկայացվել Դավիթ Հարությունյանի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացված լինելու մասին ապացույց: Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Խորհրդի որոշման առկայության հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելուն, ապա Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը 12.12.2025 թվականի ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշման կայացմամբ վերացվել է և դադարել իրավաբանորեն գոյություն ունենալ, իսկ նույն մասի 4-րդ կետի հետ կապված Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առերևույթ բացակայությունը հաստատող հանգամանքներ Խորհրդի գնահատմամբ առկա չեն:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերով կարգապահական վարույթը մերժելու մասով հարկ է արձանագրել, որ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը կամ նվազ կարևորությունը կարող է գնահատվել ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշման կայացմամբ սկսված՝ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացված որոշմամբ, ինչպես նաև Խորհրդին չի ներկայացվել Դավիթ Հարությունյանի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ նույն մարմնի կարգապահական վարույթ հարուցած չլինելու կամ հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացված լինելու մասին ապացույց, միաժամանակ նույն արարքի համար Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն նախկինում, Խորհրդին նույնպես չի ներկայացվել: Ինչ վերաբերում է նույն կարգապահական խախտման հիմքով Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Խորհրդի որոշման առկայության, դատավորի լիազորությունները դադարեցված կամ դադարած լինելու հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելուն, ապա, ինչպես արդեն նշվել է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախկին որոշումը վերացված է: Հետևաբար, վերոնշյալ հիմքով միջնորդությունը ենթակա է մերժման:
Անդրադառնալով վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար Օրենսգրքով սահմանված ժամկետները խախտված լինելու և վարույթի կարճման վերաբերյալ դատավորի համաձայնության հիմքով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությանը, ապա Խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումների վերանայման հիմքը ծագել է Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների արդյունքում, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը:
Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը՝ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի և Խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունների, ինչպես նաև նրանց կողմից Դավիթ Հարությունյանին թիրախավորելու արդյունքում կարգապահական վարույթ հարուցելու հիմքով, ապա Խորհուրդը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումների վերացված լինելու պայմաններում սույն վարույթի շրջանակներում առկա փաստերի գնահատման առումով որևէ նշանակություն ունենալ չեն կարող և ըստ այդմ՝ ազդել վարույթի հարուցման օրինականության վրա և վարույթի կարճման հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն վերանայման վարույթի շրջանակներում Լիազոր մարմին հանդիսացող Արդարադատության նոր նախարարն ամբողջությամբ պնդել է Միջնորդությունը: Ինչ վերաբերում է Խորհրդի 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 և 02.09.2021 թվականի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշումներին, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել, որ նշված որոշումների հիմքում ընկած և միջնորդությամբ վկայակոչված փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար, թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 և թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշումները սույն գործով կիրառելի չեն։
Անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից ենթադրյալ խախտումը հայտնաբերելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Խորհրդում ստացված լինելու վերաբերյալ Օրենսգրքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ միջնորդությանը՝ Խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Դ. Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է Օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ ընդունված Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումներով կիրառված նորմերին ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տրված այլ մեկնաբանությունների արդյունքում: Միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմանը: Ինչ վերաբերում է Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ վճռով արտահայտված դիրքորոշումը սույն միջնորդության հիմքում դնելուն, ապա հաշվի առնելով կարգապահական վարույթի հարուցման ժամկետների և կարգապահական պատասխանատվության հիմքերի Օրենսգրքով սահմանված լինելու հանգամանքը, այն սույն գործով քննարկվող փաստերի հետ ըստ էության առնչություն չունի, քանի որ այն վերաբերում է «երդման խախտման» վերաբերյալ հետևողական և սահմանափակող մեկնաբանությունների բացակայության արդյունքում կարգապահական խախտման հետևանքների անկանխատեսելիությանը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների անսահմանափակ հայեցողությանը, պայմանավորված «երդման խախտման» հիմքով կարգապահական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ ժամկետային սահմանափակումներ նախատեսող նորմերի բացակայությամբ:194 Մինչդեռ, տվյալ դեպքում Օրենսգրքով հստակ կարգավորված են ինչպես կարգապահական վարույթի հարուցման և քննության ժամկետները, այնպես էլ՝ հիմքերը:
Ինչ վերաբերում է Խորհրդի 11.11.2025 թվականի ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների կիրառելիության մասին դիրքորոշումը որպես Խորհրդի կողմից իրեն օրենսդրորեն չնախատեսված լիազորության վերագրման փորձ գնահատելու մասին փաստարկին, ապա Խորհուրդը փաստում է, որ նախ՝ Սահմանադրական դատարանը 29.07.2025 թվականի ՍԴՈ-1791 որոշման շրջանակներում կարևորելով «նոր հանգամանքներով վերանայման վարույթի հարուցում» և «նոր հանգամանքներով որոշման վերանայում» ձևակերպումների տարբերակումը, անդրադառնալով վերանայում օրենսդրական երևույթին, գտել է, որ. «Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը։ Հակառակ պարագայում կխաթարվի կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտների էությունը», իսկ երկրորդ հերթին՝ Խորհուրդը, իր սահմանադրական առաքելության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության հարցի քննության պարագայում հանդես գալով որպես դատարան, ունի Օրենսգրքի դրույթների մեկնաբանության արդյունքում իրավակիրառ պրակտիկայի ձևավորման հնարավորություն, որպիսի պայմաններում նորմի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունից բխող մեկնաբանության կիրառումը, որպես օրենսդրորեն չնախատեսված լիազորության վերագրման փորձ բնորոշելը, զուրկ է իրավական հիմքից:
Անդրադառնալով Խորհրդի՝ նախկինում Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև Սուրեն Անտոնյանի և Արթուր Ստեփանյանի վերաբերյալ 11.11.2025 թվականին կայացված որոշումներով կաշկանդված լինելու մասին Դավիթ Հարությունյանի պնդումներին, Խորհուրդը հարկ է արձանագրել, որ 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումների վերացմամբ մեկնարկած քննության ընթացքում Խորհուրդը որևէ կերպով կաշկանդված չի եղել վերացված որոշումներում տեղ գտած գնահատականներով և արտահայտված դիրքորոշումներով, և սույն գործի քննության շրջանակներում Խորհուրդը հանդես գալով որպես դատարան, գնահատման առարկա է դարձնում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն ու դրա վերաբերյալ վարույթի մասնակիցների դիրքորոշումները, որի շրջանակներում որևէ կերպ սահմանափակված չլինելով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակով, կարող է արձանագրել կարգապահական խախտման բացակայությունն ընդհանրապես կամ կիրառել կարգապահական պատասխանատվության առավել մեղմ միջոց կամ արարքի նվազ կարևորության հիմքով մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։
Հաջորդիվ, ըստ էության, անդրադառնալով Արդարադատության նախարարի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված Միջնորդությանը, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 8-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,
6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի,
8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։
Վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:
Իսկ նույն սկզբունքների 4.6-րդ կետի համաձայն՝ դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու, դավանանքի, միավորման և հավաքների իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:
Նույն սկզբունքների 4.1-րդ կետի համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:
Բանգալորյան սկզբունքների 4-րդ և 4.6-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ՝ դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը չվնասելու և իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության և անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ։
Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ նշված է, որ դատավորն իր պաշտոնը ստանձնելուց հետո չի կորցնում ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև նախկինում ձևավորված իր քաղաքական համոզմունքները և քաղաքական հարցերում հետաքրքրվածություն ունենալու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, նշված իրավունքների իրականացումը պետք է սահմանափակվի դատական իշխանության անաչառության և անկախության նկատմամբ հանրության վստահությունը չնվազեցնելու նկատառմամբ։ Այս կապակցությամբ դատավորի կամ դատական իշխանության կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցերի (public debate) քննարկմանը ներգրավվելու աստիճանի պատշաճությունը գնահատելու, առաջնորդվելու հիմք հանդիսացող չափանիշներից մեկն էլ այն հանգամանքն է, թե արդյո՞ք դատավորի կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը ներգրավվելը կամ դրա կապակցությամբ կարծիք հայտնելը ողջամտորեն նվազեցնում է դատավորի անաչառության վերաբերյալ վստահությունը: 195
Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես՝ դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:
Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ ևս նշված է, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերին, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում. դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը196:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 2015 թվականի հունիսի 23-ի 806/2015 եզրակացության 80-րդ կետում արձանագրում է, որ «եվրոպական երկրների օրենսդրական և սահմանադրական դրույթները, ինչպես նաև համապատասխան նախադեպային իրավունքը ցույց են տալիս, որ խոսքի ազատության երաշխիքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների, այդ թվում՝ դատավորների վրա։ Բայց, դատավորների լիազորությունների և պարտականությունների յուրահատկությունը և դատական իշխանության անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը համարվում են օրինաչափ նպատակներ՝ դատավորների խոսքի, միավորման և հավաքների ազատության իրավունքները որոշակիորեն սահմանափակելու համար»197։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «… արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցված, այլև՝ վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա. այդպիսիք են բազմակարծություն, հանդուրժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող: Արտահայտվելու ազատությունը, ինչպես շարադրված է 10-րդ հոդվածում, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի»:
Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բակկան ընդդեմ Հունգարիայի գործով որպես ընդհանուր կանոն արձանագրել է. «(…) դատական համակարգում ծառայող պետական պաշտոնյաներից կարելի է ակնկալել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել։ Նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածումը պետք է իրականացվի չափավոր և պատշաճ ձևով»։198
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատավորի խոսքի ազատության սահմանափակումը համապատասխանում է «սոցիալական անհրաժեշտության» և «օրինական նպատակին համաչափ լինելու» չափանիշներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում հարցը քննարկում է կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ են դառնում այն գործոնները, որոնք առավել կարևորություն ունեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի խախտման առկայությունը կամ բացակայությունն արձանագրելիս: Մասնավորապես, դատավորի պաշտոնը, խնդրո առարկա հայտարարության բովանդակությունը և օգտագործված լեզուն, համատեքստը, որում հայտարարությունն արվել է և դատավորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների բնույթը և խստությունը։
Հատկանշական է նաև, որ Դանիլետն ընդդեմ Ռումինիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից ընդունված որոշմամբ թեև արձանագրվել է, որ սույն գործը պետք է տարանջատվի այն դատավորների և դատախազների գործերից, որոնք հրապարակայնորեն արտահայտել են իրենց տեսակետերը դատարանների նախագահների, գլխավոր դատախազների, մասնագիտական միությունների ներկայացուցիչների կամ դատական խորհուրդների անդամների կարգավիճակով պայմանավորված (տե՛ս, օրինակ, Բակա, մեջբերված վերևում, §§ 168 և 171; Բրիշ, մեջբերված վերևում, §§ 104 և 105; Կյովեշի, մեջբերված վերևում, §§ 205, 207, 209 և 210; Էմինաղօղլու, մեջբերված վերևում, §§ 133-151; Միրոսլավա Տոդորովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 40072/13, §§ 174-178, 2021 թ. հոկտեմբերի 19; և Ժուրեկ, մեջբերված վերևում, §§ 221, 222 և 224), ինչպես նաև այն պետք է տարբերվի նաև հանրային դատողությունների կամ հանրային հասանելի սոցիալական ցանցերից դուրս ընդունված դիրքորոշումների համար դատավորների և դատախազների նկատմամբ պատժամիջոցների գործերից (տե՛ս, ի թիվս այլ մարմինների), Վիլլեն ընդդեմ Լիխտենշտեյնի GC, թիվ 28396/95, §§ 61-70, ՄԻԵԴ 1999-VII; Կայասուն ընդդեմ Թուրքիայի, թիվ 64119/00 և 76292/01, §§ 100-07, 13 նոյեմբերի 2008 թ.; Կուդեշկինան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29492/05, §§ 93100, 26 փետրվարի 2009; Գորյանովան ընդդեմ Ուկրաինայի, թիվ 41752/09, §§ 6067, 8 հոկտեմբերի 2020; Գուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 965/12, §§ 8998, 15 հոկտեմբերի 2020 թ.; Կոզան ընդդեմ Թուրքիայի, թիվ 16695/19, §§ 59-70, 1 մարտի 2022 թ.; Մ․ Դ․–ն և այլոք ընդդեմ Իսպանիայի, թիվ 36584/17, §§ 83-91, 28 հունիսի 2022; Դի Ջովաննին ընդդեմ Իտալիայի, թիվ 51160/06, §§ 75-86, 9 հուլիսի 2013; Պանիոգլու, մեջբերված վերևում; Սիմիչն ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի (դեկ.), թիվ 75255/10, 15 նոյեմբերի 2016; և Պոյրազն ընդդեմ Թուրքիայի, թիվ 15966/06, 7 դեկտեմբերի 2010թ.)199, այնուամենայնիվ Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշված գործով ընդգծել է, որ եթե ժողովրդավարությունը կամ օրենքի գերակայությունը լուրջ սպառնալիքի տակ են, դատավորները կարող են պաշտպանել դատական համակարգի անկախությունը, սահմանադրական կարգը և ժողովրդավարության վերականգնումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Այս լայն լիազորությունը ներառում է նաև կարողությունը՝ եթե դա արդարացված է էական քաղաքական հետևանքներ ունեցող բանավեճի պատմական, քաղաքական կամ իրավական համատեքստով՝ արտահայտելու կոնկրետ կարծիքներ այն հարցերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ լայն հանրությունն ունի տեղեկացված լինելու օրինական շահագրգռվածություն: Միաժամանակ ընդգծել է, որ նման դիրքավորումը կարող է վտանգել դատավորների անաչառությունը, իսկ երբեմն՝ նույնիսկ անկախությունը։ Հետևաբար, պետք է գտնել ողջամիտ հավասարակշռություն դատավորների հասարակական կյանքում ներգրավվածության աստիճանի և նրանց՝ իրենց պարտականությունները կատարելիս անկախ և անաչառ լինելու և որպես այդպիսին ընկալվելու անհրաժեշտության միջև։ Վերոգրյալի լույսի ներքո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարևոր է համարել, որ դատավորները իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս օգտագործեն հստակ լեզու, որպեսզի նշված պարզությունը կանխի բազմակի մեկնաբանությունները, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ: 200
Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում դատավորների առանձնահատուկ դերը՝ օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանել է վարքագծի համապատասխան կանոններ։ Այդ կանոնները բացահայտում են այն արարքները, որոնք պաշտպանված չեն խոսքի ազատության իրավունքի ներքո։ Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ խոսքի ազատությունը, լինելով յուրաքանչյուր անհատի անքակտելի իրավունք, բացարձակ չէ և հաշվի առնելով դատավորի յուրահատուկ կարգավիճակը՝ ենթակա է ավելի խիստ սահմանափակումների:
Միաժամանակ, հաշվի առնելով լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարական հասարակություններում և հատկապես արդարադատության իրականացման մասին հասարակության ընկալումների ձևավորման հարցում՝ Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն բացառիկ դեպքում, երբ դատավորները լրատվամիջոցների առջև հայտարարություններով են հանդես գալիս քննության փուլում գտնվող դատական գործերի վերաբերյալ կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ են անում, վերջիններս պետք է դրսևորեն բացառիկ շրջահայացություն՝ խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց: Այսինքն, դատավորները չպետք է թույլ տան այնպիսի արտահայտություններ, որոնք ողջամիտ դիտարկման դեպքում կնշանակեն վեճի լուծման կանխորոշում, վարույթի վրա ազդեցություն, կասկածի տակ կդնեն արդարադատության իրականացումը կամ որևէ այլ կերպ կվնասեն դատական համակարգի անկախությանը և հեղինակությանը:
Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ, հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորությունը և դատական իշխանության անկախության պահպանման իր սահմանադրական առաքելությունը, ցանկացած միջամտություն դատավորի խոսքի ազատության իրացմանը, պետք է մանրազնին ուսումնասիրության առարկա դառնա Բարձրագույն դատական խորհրդի կողմից։
Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը հարկ է համարում հիշատակել նաև ԵԴԽԽ թիվ 25 (2022) կարծիքը, որտեղ ընդգծվել է, որ դատական իշխանության հրապարակային քննադատությանը կամ դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը վերաբերող հարցերի մասով, այդ թվում՝ գործընկեր դատավորների վերաբերյալ մեկնաբանությունների, ԵԴԽԽ-ն հետևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) եզրահանգումներին՝ ընդունելով, որ զսպվածությունը կիրառվում է դատավորների նկատմամբ բոլոր այն դեպքերում, երբ դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունն ամենայն հավանականությամբ կասկածի տակ կդրվի։201 Դա պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ է պաշտպանել հասարակության վստահությունը վնասակար նկրտումներից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դատավորները, ովքեր ենթարկվում են քննադատության, պարտավոր են զսպվածություն ցուցաբերել՝ զերծ մնալով պատասխանից։202
ԵԴԽԽ-ն վերոնշյալ կարծիքով ընդգծել է, որ հայտարարությունները թույլատրելի են, եթե դրանք զուտ մասնագիտական առումով քննադատությունից այն կողմ չեն անցնում, կամ եթե դրանք հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բանավեճի մաս են և հիմնված են հիմնավորված պնդումների վրա203: Չափավորությունն ու պատշաճությունը պետք է առաջնորդեն դատավորին նույնիսկ ստույգ տեղեկատվության տարածման հարցում204։ Արդարադատության համակարգի մյուս դերակատարներին քննադատելիս դատավորը պետք է հարգանք դրսևորի։ Քննադատությունը չպետք է պայմանավորված լինի անձնական դժգոհությամբ, թշնամանքով կամ անձնական շահի ակնկալիքով: Ընդհանրապես, դատավորները պետք է խուսափեն իմպուլսիվ, անպատասխանատու և վիրավորական ձևով արտահայտվելուց205:
Միաժամանակ վերոնշյալ կարծիքով կարևորվել է նաև, որ դատական համակարգը ստեղծի այնպիսի մթնոլորտ, որը դատավորներին թույլ կտա քննադատական մեկնաբանություններ անել, սակայն միաժամանակ ընդգծել է, որ նախքան հրապարակային արտահայտվելը, դատավորները պետք է առաջին հերթին օգտվեն իրավական պաշտպանության գործող միջոցներից: 206
Տվյալ դեպքում, Դավիթ Հարությունյանը 07.04.2023 թվականին տրված հարցազրույցի ընթացքում ի պատասխան՝ խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցված լինելու, դատավորների իրենց պաշտոնում վերականգնվելու իրավական մեխանիզմներ ունենալու և լիազորությունների դադարեցման դատական համակարգի վրա ազդեցության մասին լրագրողի հարցադրմանը, հայտնել է, որ. «(…) ցանկացած դատավորի լիազորության դադարեցում, հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում, որոնց ականատես ենք եղել, բնականաբար, բացասական ազդեցություն է ունեցել, 20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են»:
Հարցազրույցի ընթացքում Դավիթ Հարությունյանի կողմից արված արտահայտությունների բովանդակության վերլուծության և ամբողջության մեջ գնահատելու նպատակով հարկ է անդրադառնալ դրանց որոշ տարրերի, մասնավորապես, «դատավորի լիազորության դադարեցում» ձևակերպմանը, որի շրջանակներում հարկ է նշել, որ Օրենսգրքի 149–րդ, 159-րդ և 160-րդ հոդվածներով սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու վերաբերյալ իրավակարգավորումները, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Խորհրդի որոշման հիման վրա դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել ինչպես Օրենսգրքի 159-րդ հոդված 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության, այնպես էլ Օրենսգրքի 149–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ դատավորի կողմից էական կարգապահական խախտում թույլ տրված լինելու փաստը Խորհրդի կողմից կարգապահական վարույթի քննության արդյունքում կայացված որոշմամբ հաստատվելու պարագայում։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։
Տվյալ դեպքում, Խորհուրդն արձանագրում է, որ Դավիթ Հարությունյանի կողմից 07.04.2023 թվականին տրված հարցազրույցին նախորդած 6-ամսյա ժամանակահատվածում Օրենսգրքի 159-րդ հոդված 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով կայացվել է ընդամենը մեկ որոշում, մինչդեռ, այդ ժամանակահատվածում էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման թվով 4 որոշում է կայացվել, այն է՝ որպես դատարան հանդես եկող Խորհրդի 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27, 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4, 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 և 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-9 որոշումներով համապատասխանաբար դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները:
Սույն պարագայում Խորհուրդը կարևոր է համարում այն, թե լրագրողի ինչպիսի հարցադրմանն է Դատավորը Միջնորդությամբ իրեն վերագրվող խախտման հիմք հանդիսացող պատասխանը տվել: Այսպես, լրագրողի հարցը վերաբերել է խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցված լինելուն և դրա դատական համակարգի վրա ազդեցությանը, որին ի պատասխան Դատավորը վերջին վեց ամսվա ընթացքում 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է որպես անօրինական։ Ընդ որում, 07.04.2023 թվականին նախորդած վեցամսյա ժամանակահատվածն իր մեջ ներառում է դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով Խորհրդի համապատասխան որոշումներով դադարեցվելու ժամանակահատվածը: Հետևաբար, նշված համատեքստում Դատավորի կողմից հայտնված դիրքորոշումն անխուսափելիորեն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ստեղծել այնպիսի տպավորություն, որ Դատավորն անօրինական է որակում Խորհրդի՝ որպես դատարանի կայացրած որոշումները, հատկապես, երբ ամբողջ հարցազրույցն առնչվել է Խորհրդի կողմից որոշումների կայացմանը:
Բացի այդ, Խորհրդի գնահատմամբ տվյալ դեպքում էական է նաև Դատավորի կողմից դատավորների լիազորությունները «տարբեր եղանակներով» անօրինական կերպով դադարեցված որակումը, որպիսի եղանակ է աներկբայորեն նաև հանդիսանում այդ ժամանակահատվածում էական կարգապահական խախտման հիմքով Խորհրդի կողմից թվով 4 դատավորի լիազորությունների դադարեցումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ Դատավորը, ի թիվս այլնի, անօրինական է համարել դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ որպես դատարան հանդես եկող Խորհրդի դատական ակտերը՝ դրանով իսկ հրապարակայնորեն կասկածի տակ դնելով դատարանի, տվյալ դեպքում՝ Խորհրդի կայացրած դատական ակտերը։
Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի այն փաստարկին, որ «լիազորությունների դադարեցումը» վերաբերել է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին, ինչպես նաև դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ապա նախ Խորհուրդը փաստում է, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին ռեզերվային դատավորի կարգավիճակ տալու և համապատասխան դատարաններում նշված քանակի դատավորի պաշտոնի թափուր տեղերի առկայության փաստն արձանագրելու, ինչպես նաև հանրային քրեական հետապնդման արդյունքում լիազորությունները կասեցված թվով 6 դատավորների պաշտոնների տեղերը 08.02.2023 թվականից թափուր համարելու և համապատասխան դատարաններում դատավորի պաշտոնի թափուր տեղերի առկայության փաստը արձանագրելու մասին որոշումները հանդիսացել են 23.12.2022 թվականին ընդունված և վերաբերելի մասով 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի արդյունքում տեղի ունեցած գործընթացների հետևանք, սակայն Դավիթ Հարությունյանի կողմից 07.04.2023 թվականին տրված հարցազրույցի, ինչպես նաև սույն Միջնորդության քննության ընթացքում հայտնված տեղեկատվության համաձայն՝ դրանք որակվել են որպես դատավորների լիազորությունների անօրինական դադարեցում: Եվ բացի այդ, հատկանշական է, որ 07.04.2023 թվականին տրված հարցազրույցի ընթացքում Դավիթ Հարությունյանի կողմից մատնանշվում է «վերջին 6 ամսվա ընթացքում» ժամանակագրական տվյալը, մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքը վերաբերելի մասով ուժի մեջ է մտել 07.01.2023 թվականին, այն է՝ հարցազրույցը տալու պահից 3 ամիս առաջ: Ավելին, ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի կողմից ինչպես սույն գործի քննության ընթացքում, այնպես էլ իր՝ 03.02.2026 թվականին ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությամբ, ինչպես նաև 20.02.2026 թվականի «Նախնական առարկություն207» վերտառությամբ փաստաթղթում տեղ գտած այն փաստարկին, որ «Արդյունքում արդարադատության նախարար Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին՝ նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով, ինչը վերջինս դատավորների ժողովին անվանել է՝ «Լույսի շող»208, դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող ավելի քան 17 մինչդատական վարույթի նկատմամբ՝ հսկողություն իրականացնող դատավորի պաշտոնավարում` վերջիններիս՝ շնորհելով՝ ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀO-575-Ն օրենքը)։ «Քրեական հետապնդման մեջ գտնվողներին էլ իրավունք է վերապահվել հայտնվել ռեզերվում միայն արդարացման դեպքում` դադարեցնելով նրանց լիազորությունները։», ապա Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դավիթ Հարությունյանի կողմից մատնանշված «քրեական հետապնդման մեջ գտնվողներին էլ իրավունք է վերապահվել հայտնվել ռեզերվում միայն արդարացման դեպքում` դադարեցնելով նրանց լիազորությունները» դիրքորոշումը, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ այն ակնհայտորեն սխալ տեղեկատվության հիման վրա կատարված դատողություն է, որն էլ բացահայտում է այն փաստը, որը Դավիթ Հարությունյանի թե 07.04.2023 թվականին տրված հարցազրույցի ժամանակ և թե սույն գործի քննության ընթացքում հայտնած դիրքորոշումները չեն բխում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի բովանդակությունից, ու չնայած վերոգրյալի վերջինս կատարել է դատողություններ և եզրակացություններ՝ հանգելով նրան, որ դատավորների լիազորությունները տարբեր եղանակներով անօրինական դադարեցվել են:
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (այսուհետ նաև՝ ԵԴԽԽ) թիվ 27 (2024) դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ կարծիքի 26-րդ կետի, ինչպես նաև Խորհրդի անդամ Մերի Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում ներկայացնելու նպատակով հանդես գալը լիազորելու մասին Խորհրդի կողմից 09.02.2026 թվականին կայացված ԲԴԽ-13-ԱՈ-3 որոշմամբ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի համագործակցության կարևորության ընդգծման հիմքով՝ Խորհուրդն վերստին արձանագրում է, որ բարձր է գնահատում Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունների (կարծիքների) նշանակությունը անդամ-պետություններում միասնական դատական քաղաքականության ապահովման հարցում, և ընդգծում, որ դատավորների՝ իրենց կամ իրենց գործընկերների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների մասին հրապարակային խոսելու իրավունքը բխում է դատավորների Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված ազատորեն արտահայտվելու իրավունքից, սակայն նշվածի հետ մեկտեղ չի կարող անտեսվել ԵԴԽԽ «Դատավորների արտահայտվելու ազատության մասին» թիվ 25 (2022 թ.) կարծիքը, ըստ որի՝ դատավորների (ինքնա)զսպվածությունը ներառում է դատավորի հայեցողության, վերապահումների կամ չափավորության հասկացությունը։ Ըստ նշված կարծիքի՝ արտահայտվելու ազատության իրավունքն իրականացնելիս դատավորները պետք է նկատի ունենան իրենց առանձնահատուկ պարտավորություններն ու պարտականությունները հասարակության մեջ և զսպվածություն ցուցաբերեն իրենց տեսակետներն ու կարծիքներն արտահայտելիս ցանկացած հանգամանքներում, երբ ողջամիտ դիտորդի աչքում նման հայտարարությունը կարող է վտանգել իրենց անկախությունը կամ անաչառությունը, պաշտոնի արժանապատվությունը կամ վնասել դատական իշխանության հեղինակությանը 209:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդը գտնում է, որ անհիմն է և ենթակա է մերժման նաև Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (այսուհետ նաև՝ ԵԴԽԽ) թիվ 27 (2024) դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ կարծիքի 26-րդ կետի, ինչպես նաև Խորհրդի անդամ Մերի Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում ներկայացնելու նպատակով հանդես գալը լիազորելու մասին Խորհրդի կողմից 09.02.2026 թվականին կայացված ԲԴԽ-13-ԱՈ-3 որոշմամբ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի համագործակցության կարևորության ընդգծման հիմքով ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը։
Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ ստույգ տեղեկատվության փոխանցումը, փաստարկների հիմնավորվածությունը բանավեճի կամ քննադատության կարևորագույն տարրերն են, ավելին, այն իրավիճակներում, երբ դատավորները դատական համակարգի անկախության և հանրային վստահության բարձրացման նպատակով իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում հանդես են գալիս հրապարակային քննադատությամբ կամ որևէ այլ կերպ ներկայացնում են առանցքային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա նրանք նախևառաջ պարտավոր են հաշվի առնել, որ իրենց հայտարարությունների թիրախը չի սահմանափակվում իրավաբանական հանրույթով, այլ ներառում է հասարակության բոլոր շերտերը և նրանք պարտավոր են ցանկացած հարցի վերաբերյալ ներկայացնել համապարփակ և մանրամասն բացատրություններ։ Այսինքն, դատավորները պարտավոր են բոլոր տեսակի քննադատությունները կամ դիրքորոշումները ներկայացնել մատչելի լեզվով, առավելագույնս հիմնավորել դրանք և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հնարավորինս պահպանել անաչառությունը: Վերոգրյալ բոլոր դիրքորոշումների առանցքում, իհարկե, առաջնային են տեղեկատվության ստույգ և ճշմարիտ լինելու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել քննադատությունը հնչեցնելու համար:
Մյուս կողմից, Խորհուրդը կարևոր է համարում նաև ընդգծել, որ որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ Այնուամենայնիվ, երբ դատավորներն իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում քննադատության են ենթարկում հատկապես այդ մարմիններին, ապա իրենց խոսքերում պարտավոր են դրսևորել առավել զգուշավոր մոտեցում։ Դատավորները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հանրությանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավորումները։ Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսափեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդարացի և բազմակողմանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը՝ հիմնվելով ստույգ և ճշմարիտ փաստերի վրա։
Նշված պահանջների կարևորությունն առավել ակներև է, երբ դատավորների քննադատության թիրախը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող մարմինը հեղինակազրկող խոսքերն ուղղակիորեն կասկածի տակ են դնում դատական ամբողջ համակարգին, այսինքն՝ դատական համակարգի անկախությունն ընդհանրապես։ Դատավորի կողմից քննադատական խոսքը չպետք է նպատակ ունենա որևէ մարմնի, առավել ևս Բարձրագույն դատական խորհրդին հեղինակազրկելը, և այն պետք է լինի կառուցողական և հիմնված լինի իրական փաստերի, ճշգրիտ վերլուծությունների, ստույգ տվյալների վրա։
Այս առումով, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։ Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությանը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը։
Վերոնշյալ համատեքստում պետք է դիտարկել նաև Դավիթ Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդում որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ դիտարկումները, որոնք, վերջինիս հավաստմամբ, կատարվել են Դավիթ Հարությունյանի կողմից՝ հիմք ընդունելով այլ անձանց կողմից տրված գնահատականները և բնորոշումները: Մինչդեռ, դատավորի բարձր պաշտոնը ենթադրում է, որ դատավորները պետք է օգտագործեն հստակ լեզու իրենց խոսքի արտահայտման ազատությունն իրականացնելիս, հիմնվեն հստակ փաստերի և փաստարկների վրա։ Նման հստակությունը պետք է հնարավորություն տա բացառել տարաբնույթ մեկնաբանություններ, որոնք կարող են խաթարել արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահությունը210։
Տվյալ դեպքում, Դավիթ Հարությունյանի կողմից 07.04.2023 թվականին տրված հարցազրույցի բովանդակությունը պետք է դիտարկվի հանրային ընկալման տրամաբանությամբ, և այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել», «հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը», «եթե ասում են՝ իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա իրանք ասում են թե, առանց կաշկանդվելու, ընդ որում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել», ակնհայտորեն չեն համապատասխանում օգտագործվող լեզվի հստակության, հիմնավորված պնդումների, չափավորության ու պատշաճության, ստույգ տեղեկատվության տարածման, քննադատելիս հարգանք դրսևորելու չափանիշներին: Ավելին, այլ անձանց կամ այլ աղբյուրներին հղումները նույնպես պետք է պարունակեն ամբողջական տեղեկատվություն, լինեն փաստարկված և հիմնավորված՝ թույլ չտալով արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահության խաթարում: Ընդ որում, թեև Դատավորը որոշակի հղում է կատարել այլ անձանց հրապարակային խոսքին, այնուամենայնիվ, իր կատեգորիկ դատողությունն է արել՝ հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծելով, որ Խորհրդում կոնսենսուսային որոշման կայացումը բացառում է կոլեգիալ մարմնի անդամների կողմից իրենց ինքնուրույն կարծիքն ունենալու հնարավորությունը և կարող է միայն որոշակի ուղղորդման առկայության հետևանք լինել։
Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից կատարված արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, մասնավորապես, վերջինիս կողմից կատարված արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նվազեցնում են հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը։
Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի 23.01.2025 թվականի վճռով (գանգատ թիվ 20140/23) արձանագրվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է «անկախ տրիբունալ» լինելու պաշտոնական պահանջները՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Հետևաբար, Օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգավորումների ուժով Խորհրդի՝ որպես «դատարան» պաշտպանված չլինելու մասին փաստարկներն օբյեկտիվորեն զուրկ են իրավական հիմքից, իսկ այլ դատարանների կողմից խախտումների արձանագրման ենթադրյալ հավանականության մասին փաստական հիմք չունեցող եզրահանգումները որպես դատական ակտն «անօրինական» որակելու հիմք ծառայեցնելն ուղղակիորեն հակասում է դատավորի խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ ձևավորված միջազգային չափանիշներին, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի սկզբունքներին, իսկ նման տրամաբանության կիրառումը կխաթարի ամբողջ իրավական համակարգի անվտանգությունը, քանի որ յուրաքանչյուր բեկանված, փոփոխված և/կամ վերացված դատական ակտ դրա բեկանման, փոփոխման և/կամ վերացման ուժով կարող է որակվել որպես «անօրինական», իսկ նման դատական ակտեր կայացված դատավորները՝ «ապօրինի գործունեություն իրականացնող դատավորներ»:
Ինչ վերաբերում է Խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումների կայացմանը նախորդած կամ հաջորդած բազմաթիվ իրադարձությունների մատնանշմամբ կառուցված դատողությունների հիմնավորվածությանը, ապա Խորհուրդը դրանց անդրադառնալը սույն վարույթի հետ առնչություն չունենալու հիմքով համարում է ոչ նպատակահարմար:
Սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքների և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի արարքին և մեղքի ձևին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Վերոնշյալ իրավական եզրահանգումների արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից խոսքի ազատության իրավունքի իրացման պայմաններում դատավորի վարքագծի կանոններով սահմանված առավել խիստ սահմանափակումները ակնհայտորեն հայտնի են եղել դատավոր Դավիթ Հարությունյանին։
Դատավորի կողմից Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը կասկածի տակ առնելու հանգամանքները թույլ են տալիս ողջամտորեն եզրահանգել Դատավորի գործողություններում դիտավորության առկայության մասին։ Ավելին, հաշվի առնելով վերը նշված հիմնավորումների լույսի ներքո արձանագրված խախտումների բնույթը, դրանց ակնհայտությունը, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը չէր կարող չգիտակցել իր վարքագծի, այն է՝ Խորհրդի կարգապահական խախտման հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումներն անօրինական համարելու, ինչպես նաև Խորհրդի անդամների անկախության և անաչառության մասին կասկածներ արտահայտելու ոչ իրավաչափ բնույթը: Այսպիսով, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ մատնանշված դրվագներով խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է, հետևաբար, այն չէր կարող դրսևորվել այլ կերպ, քան դիտավորությունն է։
Խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի վարքագծում էական կարգապահական խախտման առկայության հարցին՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Վերը նշված հիմնավորումներով Խորհուրդն արդեն իսկ արձանագրել է, որ Դատավորն իր վարքագծով զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ընդ որում, վերջինս իր հրապարակային արտահայտություններով մեծապես կասկածի տակ է դրել որպես դատարան հանդես եկող Խորհրդի դատական ակտերը, ինչպես նաև նրա անկախությունն ու անաչառությունը, այդ թվում նաև՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորի, հետևաբար, Դատավորի նման վարքագիծը ոչ միայն վարկաբեկում է ողջ դատական իշխանությունը, այլև իր բնույթով, կատարման հանգամանքներով պայմանավորված՝ համատեղելի չէ դատավորի բարձր կարգավիճակի հետ, հետևաբար, Խորհրդի գնահատմամբ, Դատավորը թույլ է տվել էական կարգապահական խախտում։
Միաժամանակ, Խորհուրդը փաստում է, որ վերանայման արդյունքում լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվելու վերաբերյալ նոր որոշում կայացվելու պայմաններում այլևս առարկայազուրկ է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը (դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու, համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում նրան ռեզերվային դատավորի կարգավիճակ շնորհելու և հարկադիր պարապուրդը վճարելու հարցերին) անդրադառնալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 6-րդ մասով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 155-րդ հոդվածով և 157-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Խորհուրդը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերանայման արդյունքում կայացնել նոր որոշում՝ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_________________
1 https://court.am/hy/about-member/30:
2 https://www.iaj-uim.org/news/letter-eaj-board-on-armenia/:
3 https://www.iaj-uim.org/iuw/wp-content/uploads/2023/09/IAJ-resolution-on-
Armenia en.pdf?fbclid=IwAR2qzzA7wE8GVcaONhdcxcFGmBUU6GZFTZ4WtOMeWwF5LCgOtQMIX2BRe-M:
4 Տես ԲԴԽ-1 Ե-4975 թվակիր գրությունը կազմված 26.06.2025 թվականին: Էջ՝ 33:
5 Տես ԲԴԽ-1 Ե-6307 թվակիր գրությունը կազմված 11.08.2025 թվականին: Էջ՝ 4:
6 https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/Zf9iQaWsbq0Ycqftby5FeFwA8Tg2qPWtXFXdNAhW.pdf:
7 https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/dROon6XIzABAKgZAPMJ9GtM2hnOC87lEIBHUM2ix.pdf:
8 https://hudoc.echr.coe.int/fre#(%22itemid%22[%22001-115871%22]}:
9 https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22[%22001-115871%22]}:
10 Տես Խորհրդի ԲԴԽ-57-Ո-Կ-17 որոշումը:
11 Բացարկի միջնորդությունները տես հատոր 3, գ.թ 99-120, շարունակությունը հատոր 4, գ.թ 1-87 (ավելի քան 100 էջ):
12 6-րդ հատոր, գ.թ 83՝ 100-ից ավելի էջ:
13 4-րդ հատոր, գ.թ 89՝ 100-ից ավելի էջ:
14 5-րդ հատոր, գ.թ 86՝ 100-ից ավելի էջ:
15 5-րդ հատոր, գ.թ 1՝ 88 էջից բաղկացած փաստաթուղթ:
16 Տես կարգադրիչների ծառայության պետի հայտարարությունը, այդ օրվա մամուլի հաղորդագրությունները, Դավիթ Հարությունյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը հասցեագրված ԲԴԽ-ին:
17 Sես օրինակ https://www.youtube.com/live/vSTy5gNbSU0?si=3558GKMD1Fdovpkd:
18 Բացարկի միջնորդությունները տես հատոր 3, գ.թ 99-120, շարունակությունը հատոր 4, գ.թ 1-87 (ավելի քան 100 էջ):
19 6-րդ հատոր, գ.թ 83՝ 100-ից ավելի էջ:
20 4-րդ հատոր, գ.թ 89՝ 100-ից ավելի էջ:
21 5-րդ հատոր, գ.թ 86՝ 100-ից ավելի էջ:
22 5-րդ հատոր, գ.թ. 1՝ 88 էջից բաղկացած փաստաթուղթ:
23 Տես կարգադրիչների ծառայության պետի հայտարարությունը, այդ օրվա մամուլի հաղորդագրությունները, Դավիթ Հարությունյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը հասցեագրված ԲԴԽ-ին և դատական դեպարտամենտի պատասխանը, ըստ որի նիստը սկսվել է ծանուցագրում նշված ժամին:
24 Տես օրինակ՝ https:// www.youtube.com/live/vSTy5gNbSU0?si=3558GKMD1Fdovpkd:
25 Տես համապատասխպան գրությունները:
26 Տես գործի նյութերը:
27 Բացարկի միջնորդությունները տես հատոր 3, գ.թ 99-120, շարունակությունը հատոր 4, գ.թ 1-87 (ավելի քան 100 էջ):
28 6-րդ հատոր, գ.թ. 83` 100-ից ավելի էջ:
29 4-րդ հատոր, գ.թ. 89` 100-ից ավելի էջ:
30 5-րդ հատոր, գ.թ. 86` 100-ից ավելի էջ:
31 5-րդ հատոր, գ.թ. 1` 88 էջից բաղկացած փաստաթուղթ:
32 Տես կարգադրիչների ծառայության պետի հայտարարությունը, այդ օրվա մամուլի վերաբերելի հաղորդագրությունները, ուղիղ եթերը` https://www.youtube.com/live/vSTy5gNbSU0?si=9J1uGIyKsmI61SzJ
Դավիթ Հարությունյանի` 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը հասցեագրված ԲԴԽ-ին:
33 Տես օրինակ` https://www.youtube.com/live/vSTy5gNbSU0?si=3558GKMD1Fdovpkd:
34 Տես դատական դեպարտամենտի 2025թվականի հունվարի 31-ի պատասխանը Դեպարտամենտից 2025 թվականի հունվարի 31-ին ստացված պատասխանը:
35 https://court.am/hy /about-member/23:
36 Տես` ԲԴԽ խոսնակ Մ.Գևորգյանի Ֆեյսբության գրառումը` https://www.facebook.com/share/p/1Dds3XUqWD/:
37 2025 թվականի օգոստոսի 30-ից Կ.Ա.-ն ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ https://www.gov.am/am/staff-structure/other/1047/:
38 https://hy.wikipedia.org/wiki/Գրիգոր_Մինասյան:
39 https://www.aravot.am/2022/01/27/1243874/:
40 Տես` Կարեն Անդրեասյանի (2025թ.) ու նրա մերձավոր ազգականի` կնոջ ավելի վաղ ներկայացրած հայտարարագիրը, Մ.Մելքումյանի ֆեյսբուքյան էջի քաղվածքը` կից փաստաթուղթ:
41 Տես դատական նիստերի արձանագրությունը. դատավորի և ներկայացուցիչների խորհրդով 2023թվ. հեռացրել է նախկին աշխատանքի` Գ.Մ. և Կ.Ա. ընկերությունում աշխատելու մասին տեղեկությունը, https://www.armtimes.com/hy/article/246678
42 https://www.facebook.com/BanksNews.am/videos/1549326258997698/
43 Տես կից ապացույց` 2025թվականի Կարեն Անդրեասյանի հայտարարագիրը` https://cpcarmenia.am/declaration/?id=4_191939:
44 Կից փաստաթղթեր, տես` տեսանյութը https://www.youtube.com/watch?v=4h-reRj4ek8:
45 Տես կից փաստաթուղթ:
46 https://www.youtube.com/watch?v=9rPW7TGCcRk&t=15s (տես 1.10-րդ րոպեից 1.42-րդ րոպեն):
47 https://factor.am/474642.html?fbclid=IwAR1PR6x-SxNqZoyaFoSCWp3D-CLF4utUuk5DptOV86xXNi78kDCjbonkYTc_aem_th_AWCdjbpOl11noGY8JYqWijsteb7ND_9sEzq_mpxsbQZv9Gbmy9ItGKfWnkJytKr1eKE&mibextid=Zxz2cZ:
48 https://www.panorama.am/en/news/2022/02/16/Davit-Harutyunyan/2641862:
49 https://concourt.am/decision/decisions/680b69ec8defa_sdv-1780.pdf:
50 https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&opi=89978449&url=https://www.youtube.com/watch%3Fv%3DQn5dfo8ClDs&ved=
2ahUKEwjvkOPynaWSAxWBXvEDHRsPNBcQwqsBegQIFxAB&usg=AOvVaw0o6i-T7NRAnl_6riClirC9:
51 Տես հղումները:
52 Տես նախարարության ֆեյսբության էջի հղումը:
53 Կից փաստաթուղթ Կարեն Անդրեասյանի 2023թվականի դեկտեմբերի 13-ի ՖԲ էջի արտատպվածքը` սկրինշոթը:
54 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2022)003-e:
55 Կից փաստաթուղթ` դատավորների կարծիքը, ուղեկցական գրություն, մամուլի հրապարակումները:
56 https://news.am/arm/news/678681.html:
57 https://news.am/arm/news/680784.html?fbclid=IwAR2gXGPeGiWL5yCMFUpJUj5pMsbPQgBqpvRlHMNU9to2psx7g9hSjI6rx6g_
aem_th_AdqfYtpKWO_-wejgH8ck6rm9QLaLjqoL--Z59t9kxzyZzxguw4DZIjuzX_UHoKqdSx8:
58 https://news.am/arm/news/680784.html?fbclid=IwAR2gXGPeGiWL5yCMFUpJUj5pMsbPQgBqpvRlHMNU9to2psx7g9hSjI6rx6g_
aem_th_AdqfYtpKWO_-wejgH8ck6rm9QLaLjqoL--Z59t9kxzyZzxguw4DZIjuzX_UHoKqdSx8:
59 Տես կից ապացույց` էլ փոստին ուղարկելու քաղվածքը:
60 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD%282022%29002-e:
61 ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրության 75-րդ կետ:
62 https://hraparak.am/post/54241d53547b7f5e9e272a4f8bdcac0b:
63 https://www.youtube.com/watch?v=ePzlVAQ2DFE:
64 Կից փաստաթուղթ` ՄԻՊ 2013թվականի զեկույցի 13-14-րդ էջեր:
65 Կից փաստաթուղթ` դատավորի` դիլիջանյան հանդիպման օրակարգի առաջարկություն:
66 https://m.youtube.com/watch?v=fQscJfbLy7I&pp=ygUq1LLVpNWtINWm1aHWgNW41oLVsNWrINW21aHVrdW31oTVodaA1bXVodW2 (տես տեսանյութի սկիզբը):
67 Կից ապացույց` կարծիքը և կից գրությունը:
68 Տես` կից` Արդարադատության նախարարության 2022թվականի դեկտեմբերի 29-ի հաղորդագրությունը:
69 https://www.facebook.com/karen.andreasyan.925, տես նաև կից ապացույց` ԲԴԽ` հաղորդագրություններն ու դրանց փոփոխությունը:
70 https://pace.coe.int/en/files/29803/html:
71 Օրինակ` https://www.moj.am/article/3423:
72 https://factor.am/758175.html:
73 Տես նիստերի արձանագրություն, տես ԲԴԽ ֆեյսբուքյան կայքը:
74 https://www.iaj-uim.org/iuw/wp-content/uploads/2023/06/EAJ-statement-on-current-issues-affecting-judicial-independence-in-Armenia.pdf:
75 https://factor.am/617148.html, դիտիր տեսանյութը:
76 Ապացույցը կցվում է` ԲԴԽ խոսնակի ֆեյսբուքյան գրառումը:
77 Կից ֆայլն ու նամակի օրինակը կցվում են: Նշվածն առկա է բոլոր դատավորների էլեկտրոնային փոստերում:
78 Դիլիջանյան փաթեթի վերաբերյալ գրավոր կարծիք:
79 Տես՝ կից ապացույց, նիստերի արձանագրություն` Ե.Թումանյանցի հայտարարությունը:
80 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2024)031-e:
81 https://m.youtube.com/watch?v=fQscJfbLy7I&pp=ygUq1LLVpNWtINWm1aHWgNW41oLVsNWrINW21aHVrdW31oTVodaA1bXVodW2:
82 https://168.am/2023/03/03/1841141.html, տես կից ապաացույց:
84 https://www.facebook.com/share/p/17yYgQ9s6h/:
85 Կից ապացույց` Շվեդական ծրագրի ղեկավարից ստացված ֆորումի արձանագրության օրինակը:
86 https://www.azatutyun.am/a/32074162.html:
87 https://www.youtube.com/watch?v=55IbwwaCIJg, տեսանյութի սղագրությունը:
88 Տես Դեպարտամենտի տեղակալի պատասխանը:
89 https://www.youtube.com/watch?v=uskJhihuTo0, https://hayastan.news/am/post/5526:
90 Տես՝ կից ապացույց:
91 https://rm.coe.int/opinion-no-27-2024-armenian/1680b65b26:
92 https://rm.coe.int/opinion-no-25-2022-final/1680a973ef%0A%0A:
93 Տես համապատասխան գրությունները:
94 Տես գործի նյութերը:
95 https://court.am/storage/uploads/files/hdx-disciplinary-
proceedings/8TtkbINU6p77mPcT9MjD50Y15vODCaRkQzsZkyqD.pdf:
96 Բացարկի միջնորդությունները տես հատոր 3, գ.թ 99-120, շարունակությունը հատոր 4, գ.թ 1-87 (ավելի քան 100 էջ):
97 6-րդ հատոր, գ.թ 83՝ 100-ից ավելի էջ:
98 4-րդ հատոր, գ.թ 89՝ 100-ից ավելի էջ:
99 5-րդ հատոր, գ.թ 86՝ 100-ից ավելի էջ:
100 5-րդ հատոր, գ.թ. 1՝ 88 էջից բաղկացած փաստաթուղթ:
101 Տես կարգադրիչների ծառայության պետի հայտարարությունը, այդ օրվա մամուլի հաղորդագրությունները, Դավիթ Հարությունյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը հասցեագրված ԲԴԽ-ին և դատական դեպարտամենտի պատասխանը, ըստ որի նիստը սկսվել է ծանուցագրում նշված ժամին:
102 Տես օրինակ՝ https:// www.youtube.com/live/vSTy5gNbSU0?si=3558GKMD1Fdovpkd:
103 Տես Խորհրդի ԲԴԽ-57-Ո-Կ-17 որոշումը:
104https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/Zf9iQaWsbq0Ycqftby5FeFwA8Tg2qPWtXFXdNAhW.pdf:
105https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/dR0on6XIzABAKgZAPMJ9GtM2hnOC87IEIBHUM2ix.pdf:
106 https://hudoc.echr.coe.int/fre#(%22itemid%22:%22001-115871%22:
107 https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:%22001-115871%22:
108 https://rm.coe.int/opinion-no-27-2024-armenian/1680b65b26:
109 https://rm.coe.int/opinion-no-25-2022-final/1680a973ef%0A%0A:
110 https://www.e-draft.am/projects/8788/about:
111 https://court.am/hy/about-member/23:
112 Տես ԲԴԽ խոսնակ Մ. Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը՝ https://www.facebook.com/share/p/1Dds3XUqWD/:
113 Դիտիր տեսանյութը՝ https://mediahub.am/hy/post/a4e05de75d007b31:
114 2025 թվականի օգոստոսի 30-ից Կ.Ա.-ն ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ https://www.gov.am/am/staff-structure/other/1047/:
115 https://hy.wikipedia.org/wiki/Գրիգոր Մինասյան:
116 https://www.aravot.am/2022/01/27/1243874/:
117 Տես՝ Կարեն Անդրեասյանի (2025թ.) ու նրա մերձավոր ազգականի` կնոջ ավելի վաղ ներկայացրած հայտարարագիրը, Մ.Մելքումյանի ֆեյսբուքյան էջի քաղվածքը` կից փաստաթուղթ:
118Տես ավելի վաղ ներկայացված Երևանի քաղաքապետի որոշումները` 2018թվականի մայիսի 7-ի և մյուս փաստաթղթերը:
119 Տես դատական նիստերի արձանագրությունը. դատավորի և ներկայացուցիչների խորհրդով 2023թվ. հեռացրել է նախկին աշխատանքի` Գ.Մ. և Կ.Ա. ընկերությունում աշխատելու մասին տեղեկությունը, https://www.armtimes.com/hy/article/246678:
120 https://www.facebook.com/BanksNews.am/videos/1549326258997698/:
121 Տես կից ապացույց՝ 2025 թվականի Կարեն Անդրեասյանի հայտարարագիրը`
https://cpcarmenia.am/declaration/?id=4 191939:
122 Տես Կարեն Անդրեասյանի ինստագրամյան էջի արտատպվածքը:
123 Կից փաստաթղթեր, տես` տեսանյութը https://www.youtube.com/watch?v=4hreRj4ek8:
124 Տես կից փաստաթուղթ:
125 https://www.youtube.com/watch?v=9rPW7TGCcRk&t=15s (տես 1.10-րդ րոպեից 1.42-րդ րոպեն):
126 https://factor.am/474642.html?fbclid=1wAR1PR6x- x-SxNqZoyaFoSCWP3D-
th AWCdjbpOll1noGY8JYqWijsteb7ND CLF4utUuk5DptOV86xXNi78kDCjbonkYTc aem 9sEzq mpxsbQZv9Gbmy9ItGKfWnkJytKrleKE&mibextid=Zxz2cZ:
127 https://www.panorama.am/en/news/2022/02/16/Davit-Harutyunyan/2641862:
128 https://concourt.am/decision/decisions/680b69ec8defa_sdv-1780.pdf:
129https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&opi-89978449&url=https://www.youtube.com/watch%3Fv%3DQn5dfo8CIDs&ved=2ahUKEwjvkOPyna WSAxWBXvEDHRsPNBcQwqsBegQIFxAB&usg=AOvVaw0o6i-T7NRAnl_6riCirC9:
130 Տես հղումները:
131 Տես նախարարության ֆեյսրության էջի հղումը:
132 Կից փաստաթուղթ Կարեն Անդրեասյանի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի ՖԲ էջի արտատպվածքը՝ սքրինշոթը:
133 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdifile=CDL-REF(2022)003-c:
134 Կից փաստաթուղթ` դատավորների կարծիքը, ուղեկցական գրություն, մամուլի հրապարակումները:
135 https://news.am/arm/news/678681.html:
136https://news.am/arm/news/680784.html?fbclid=IwAR2gXGPeGiWL5yCMFUpJUj5pMsbPQgBgpvRIHMNU9to2psx7g9hSjl6rx6g_
aem_th_AdqfYtpKWO-wejgH8ck6rm9QLaLjqoL-- Z599kxzyZzxguw4DZIjuzX UHoKqdSx8:
137https://news.am/arm/news/680784.html?fbclid=IwAR2gXGPeGiWL5yCMFUpJUj5pMsbPQgB gpvRIHMNU9to2psx7g9hSjl6rx6g_
aem_th_AdqfYtpKWO-wejgH8ck6rm9QLaLjqoL-- Z599kxzyZzxguw4DZIjuzX UHoKqdSx8:
138 Տես կից ապացույց՝ էլ փոստին ուղղարկելու քաղվածքը:
139 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-
AD%282022%29002-e:
140 ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրության 75-րդ կետ:
141 https://hraparak.am/post/54241d53547b7f5e9e272a4f8bdcac0b:
142 https://www.youtube.com/watch?v=ePzIVAQ2DFE:
143 Կից փաստաթուղթ` ՄԻՊ 2013թվականի զեկույցի 13-14-րդ էջեր:
144 https://mediahub.am/hy/post/a4e05de75d007b31:
145Կից փաստաթուղթ` դատավորի` դիլիջանյան հանդիպման օրակարգի առաջարկություն:
146https://m.youtube.com/watch?v=fQscJfbLy7I&pp=ygUq1LLVpNWINWmlaHWgNW410LV oTVodaAlbXVodW2 (տես տեսանյութի սկիզբը):
147 Կից ապացույց` կարծիքը և կից գրությունը:
148 Տես՝ կից Արդարադատության նախարարության 2022թվականի դեկտեմբերի 29-ի հաղորդագրությունը:
149https://www.facebook.com/karen.andreasyan.925, տես նաև կից ապացույց՝ ԲԴԽ հաղորդագրություններն ու դրանց փոփոխությունը:
150 https://pace.coe.int/en/files/29803/html:
151 Օրինակ` https://www.moj.am/article/3423:
152 https://factor.am/758175.html:
153 Տես նիստերի արձանագրություն, տես ԲԴԽ ֆեյսբուքյան կայքը:
154 https://www.iaj-uim.org/iuw/wp-content/uploads/2023/06/EAJ-statement-on-current-issues-affecting-judicial-independence-in-Armenia.pdf:
155 https://factor.am/617148.html, դիտիր տեսանյութը:
156 Ապացույցը կցվում է` ԲԴԽ խոսնակի ֆեյսբուքյան գրառումը:
157 https://youtu.be/EtesFm1EucE?si=0fM2pTr0Ua mRTd2:
158 https://www.youtube.com/live/IVUljyBasg?si=SXbE0sggcltfzXUF:
159 Տես դատավորների միության հայտարարությունը:
160https://mediahub.am/hy/post/a4c05de75d007b31:
161https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&opi=89978449&url=https://www.youtub e.com/watch%3Fv%3DQn5dfo8CIDs&ved=2ahUKEwjvkOPynaWSAxWBXvEDHRsPNBcQw qsBegQIFxAB&usg=AOvVaw0o6i-T7NRAnl_6riClirC9:
162 Կից ֆայլն ու նամակի օրինակը ներկայացվել է։ Նշվածն առկա է բոլոր դատավորների էլեկտրոնային փոստերում։
163Դիլիջանյան փաթեթի վերաբերյալ գրավոր կարծիք:
164 Տես՝ կից ապացույց, նիստերի արձանագրություն` Ե. Թումանյանցի hայտարարությունը:
165 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdfile-CDL-AD(2024)031-:
166https://m.youtube.com/watch?v=fQscJfbLy71&pp=ygUq1LLVpNWtINWmlaHWgNW410LV SNWrINW21aHVrdW310TVodaA1bXVodW2:
167https://168.am/2023/03/03/1841141.html, տես կից ապացույց:
168http://ajra.am/hy/news/415-2023-03-22-15-28-08?fbclid=IwZnRzaAQC33JleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4
Mzc5AAE eZKwsfZsC6jwacjaTubjPUzNfvTCrJwI P3mBBjXnl5a9B3 zFG2FZhzeHkc aem OceNTLEn k9u9atkpu3LgUA:
169https://www.facebook.com/share/p/17yYgQ9s6h/:
170 http://ajra.am/hy/news?start=108:
171https://news.am/arm/news/753711.html:
172 Կից ապացույց՝ Շվեդական ծրագրի ղեկավարից ստացված ֆորումի արձանագրության օրինակը:
173 https://www.azatutyun.am/a/32074162.html:
174Տես ավելի վաղ ներկյացված նյութեր:
175https://www.youtube.com/watch?v=55IbwwaCIJg, տեսանյութի սղագրությունը:
176 Տես ավելի վաղ ներկայացված Դեպարտամենտի պատասխանը:
177 https://www.youtube.com/live/kUzhp-Sa7Zk?si=BOnVc07vvRVwdKlo Արսեն Թորոսյան հարց- Անդրեասյան պատասխան- 2:05 րոպեից 2:10:43:
178 https://www.youtube.com/watch?v=uskJhihuTo0, https://hayastan.news/am/post/5526:
179 https://www.facebook.com/watch/?v=1108322984157130:
180 Տես կից ապացույցը:
181 Տես կից ապացույցը:
182 Բացարկի միջնորդությունները տես հատոր 3, գ.թ 99-120, շարունակությունը հատոր 4, գ.թ 1-87 (ավելի քան 100 էջ):
183 6-րդ հատոր, գ.թ 83՝ 100-ից ավելի էջ:
184 4-րդ հատոր, գ.թ 89՝ 100-ից ավելի էջ:
185 5-րդ հատոր, գ.թ 86՝ 100-ից ավելի էջ:
186 5-րդ հատոր, գ.թ 1՝ 88 էջից բաղկացած փաստաթուղթ:
187 Տես կարգադրիչների ծառայության պետի հայտարարությունը, այդ օրվա մամուլի հաղորդագրությունները, Դավիթ Հարությունյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը հասցեագրված ԲԴԽ-ին և դատական դեպարտամենտի պատասխանը, ըստ որի նիստը սկսվել է ծանուցագրում նշված ժամին:
188 Տես օրինակ՝ https:// www.youtube.com/live/vSTy5gNbSU0?si=3558GKMD1Fdovpkd:
189 Տես դատական նիստերի արձանագրություն՝ ժամը 10:50-ին:
190 Հարկ է նշել, որ սույն փաստաթղթում ուղղակի խոսքի մեջբերումներ կատարելիս, խոսքերի արանքում սույն՝ $(…)# կետադրական նշանը (էլիպսիս, եռակետ կամ այլ անվանում ունեցող) չի օգտագործվել:
191https://www.state.gov/wp-content/uploads/2019/01/Azerbaijan-1.pdf:
191 https://www.coe.int/en/web/portal/-/pace-resolves-not-to-ratify-the-credentials-of-azerbaijan-s-
parliamentary-delegation-citing-a-failure-to-fulfil-major-commitments-:
191 https://csometer.info/updates/azerbaijan-suspends-participation-parliamentary-assembly-council-europe:
100 Sեu` Amnesty International, Human Rights Watch, https://www.state.gov/reports/2023-country-reports-on- human-rights-practices/azerbaijan/:
100 https://freedomhouse.org/report/special-report/2024/why-are-there-no-armenians-nagorno-karabakh:
100https://www.state.gov/reports/2021-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/,
https://www.state.gov/reports/2023-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/:
193 Մանրամասն տես՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ (GRECO) (2015 և 2016 թթ. զեկույցներ), ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ $Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով# եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) մի շարք կարծիքներ, 2014–2017 թթ., Համաշխարհային կառավարման ցուցիչներ (World Bank – WGI), 2018 թ., ԱՄՆ Պետական դեպարտամենտ — Human Rights Report on Armenia, 2014 թ., Transparency International – Corruption Perceptions Index (CPI), 2012–2017 թթ․, Transparency International կազմակերպության 2013 թվականի Global Corruption Barometer, Freedom House – Nations in Transit, 2018 թ., ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ և այլն:
194 Մանրամասն տես՝ Case of Oleksandr Volkov v. Ukraine, (Application no. 21722/11):
195 Տես, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հաստատված Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, 2007թ., էջ 95-97, կետ 134, 136, 138, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf:
196 Տես, նույն տեղում, կետ 138:
197 Մանրամասն տես՝ Opinion no 806/2015, CDL-AD(2015)018 (23 June 2015), https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2015)018-e:
198 Տես, Բակկան ընդդեմ Հունգարիայի, թիվ 20261/12 դիմում, Վերին պալատ, 23/06/2016, պար․ 164։
199 Մանրամասն տես՝ https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:%22001-247839%22}, պար. 145:
200 Մանրամասն տես՝ https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:%22001-247839%22}, պար 152, 153, 156:
201 Տե՛ս ՄԻԵԴ Kudeshkina-ն ընդդեմ Ռուսաստանի, 26.2.2009, գանգատ թիվ 29492/05, § 86, Di Giovanni-ն ընդդեմ Իտալիայի, 9.7.2103, գանգատ թիվ 51160/06, § 71; Panioglu-ն ընդդեմ Ռումինիայի, 8.10.2020, գանգատ թիվ 33794/14, § 114։
202 Տե՛ս ՄԻԵԴ Morice-ն ընդդեմ Ֆրանսիայի ԳՊ, 23.04.2015, գանգատ թիվ 29369/10, § 128։
203 Տե՛ս ՄԻԵԴ Baka-ն ընբդդեմ Հունգարիայի ԳՊ, 23.06.2016, գանգատ թիվ 20261/12, § 171, Panioglu-ն ընդդեմ Ռումինիայի, 8.10.2020, գանգատ թիվ 33794/14, § 119; Kudeshkina-ն ընդդեմ Ռուսաստանի, 26.2.2009, գանգատ թիվ 29492/05, § 93։
204 Տե՛ս ՄԻԵԴ Kudeshkina-ն ընդդեմ Ռուսաստանի, 26.2.2009, գանգատ թիվ 29492/05, § 93։
205 Մանրամասն տես՝ https://rm.coe.int/opinion-no-25-2022-armenian/1680ad0b3d:
206 Մանրամասն տես՝ https://rm.coe.int/opinion-no-25-2022-armenian/1680ad0b3d:
207 ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության, Բարձրագույն դատական խորհրդի 03.07.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թվականի թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշումներում արտահայտված գնահատականների վերաբերյալ:
208https://www.facebook.com/karen.andreasyan.925, տես նաև կից ապացույց՝ ԲԴԽ հաղորդագրություններն ու դրանց փոփոխությունը:
209 Մանրամասն տես՝ https://rm.coe.int/opinion-no-25-2022-armenian/1680ad0b3d:
210 Մանրամասն տես՝ GRAND CHAMBER, CASE OF DANILEŢ v. ROMANIA (Application no. 16915/21), § 156:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյան |
|
Անդամներ` |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2026 թվական: