ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Լսելով Մարտունու շրջանից ստացված դիմում-գանգատներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնախմբի հաղորդումը և նշելով, որ Մարտունու շրջխորհրդի և նրա գործադիր կոմիտեի աշխատանքում տեղ են գտել որոշակի թերություններ և բացթողումներ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Ուսումնասիրության արդյունքներն ուղարկել Մարտունու շրջխորհրդի քննարկմանը և հանձնարարել շրջխորհրդի նախագահ Հ. Սահակյանին գործուն միջոցներ ձեռնարկել հանձնախմբի կողմից հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես սեփականաշնորհման գործընթացի, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, շրջանի բնակչության սոցիալական խնդիրների լուծման, կադրերի փոփոխության ու տեղաբաշխման հարցերին և դրանց վերաբերյալ երեքամսյա ժամկետում հաղորդում ներկայացնել Գերագույն խորհրդի նախագահությանը:
2. Հանձնարարել իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Բալայանին որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչ մասնակցել շրջխորհրդի նստաշրջանում հարցի քննարկմանը և արդյունքների մասին տեղյակ պահել նախագահությանը:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
բ. արարքցյան |
|
13 մայիսի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-644-I. |