ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-644-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/9 (1061) 15 մայիս, Հոդ.136
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
13.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լսելով Մարտունու շրջանից ստացված դիմում-գանգատներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնախմբի հաղորդումը և նշելով, որ Մարտունու շրջխորհրդի և նրա գործադիր կոմիտեի աշխատանքում տեղ են գտել որոշակի թերություններ և բացթողումներ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Ուսումնասիրության արդյունքներն ուղարկել Մարտունու շրջխորհրդի քննարկմանը և հանձնարարել շրջխորհրդի նախագահ Հ. Սահակյանին գործուն միջոցներ ձեռնարկել հանձնախմբի կողմից հայտնաբերված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես սեփականաշնորհման գործընթացի, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, շրջանի բնակչության սոցիալական խնդիրների լուծման, կադրերի փոփոխության ու տեղաբաշխման հարցերին և դրանց վերաբերյալ երեքամսյա ժամկետում հաղորդում ներկայացնել Գերագույն խորհրդի նախագահությանը:

2. Հանձնարարել իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Բալայանին որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչ մասնակցել շրջխորհրդի նստաշրջանում հարցի քննարկմանը և արդյունքների մասին տեղյակ պահել նախագահությանը:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

բ. արարքցյան

 

13 մայիսի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-644-I.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան