ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 հունվարի 2024 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Իսմայիլով Իսաբեկ Զայլիդինի՝ |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի դեղագործական գործունեության բաժնի վարիչ |
|
Կամբարովա Գուլնարա Բեկսուլթանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիայի և բուսատեխնոլոգիաների ինստիտուտի առաջատար գիտաշխատող |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Զուև Յուրի Վլադիսլավի՝ |
«Կենդանիների համար նախատեսված դեղամիջոցների և կերերի որակի ու ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության վիրուսաբանության բաժնի վարիչ |
բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
|
Կոսենկո Վալենտինա Վլադիմիրի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության գլխավոր տնօրենի պաշտոնակատար |
|
Լյակինա Մարինա Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության դեղագրքի և դեղամիջոցների շրջանառության ոլորտում ստանդարտացման ինստիտուտի խորհրդատու |
գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Մ․Ե․ Բալդենովային, Վ․Վ․ Ցիմբալիստին և Ս․Վ․ Ռուսակովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |