ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն ներկայացնել պետական ձեռնարկությունների հիման վրա վերակազմավորվող բաց բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների ճշգրտված ցանկը:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
|
11 մարտի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-623-I. |