|
N 976-Ա |
«20» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՈՌ ԵՎ ՊԱՐԳԵՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/9515/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի Ե-4376-2026 գրությունը` Կոմիտասի պողոտայի հ.51 հասցեի անշարժ գույքով ծանրաբեռնված հողամասը` 11.7քմ մակերեսով ուղղակի վաճառքի միջոցով «Գոռ և Պարգև» ՍՊ ընկերությանն օտարելու մասին:
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/9515/05/17 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը.
1. Կոմիտասի պողոտայի հ.51 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Գոռ և Պարգև» ՍՊԸ-ին պատկանող շինության զբաղեցրած 11.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 4-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 1.060.348 /մեկ միլիոն վաթսուն հազար երեք հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր` «Գոռ և Պարգև» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումը, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացվելուց հետո:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասի ձեռք բերողների կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |