ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 963-Ա |
«20» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 06.02.2026թ. արձանագրությունով տրված առաջարկությունները.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի20.02.2026 թ. հ. 963-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ
|
Հ/հ |
վար- չական շրջանը |
հասցեն |
շինության նշանակությունը |
Շենքի (շինության) մակերեսը /քմ/ |
Հողամասի մակերեսը /քմ/ |
մեկնար-կային գինը 1 ամսվա համար /ՀՀ դրամ/ |
վարձա- ժամկետը և օգտագործման |
|
1 |
Կենտրոն |
Տերյան փողոցի հ.44 |
վարչական շենք /նկուղ/ |
531.7 |
--- |
2.390.000 |
5 տարի՝ որպես ճաշարան |
|
2 |
Նոր Նորք |
Գայի պողոտա հ.19 |
Վարչական շենք |
25.77 /ընդհանուր՝ 12.09/ |
-- |
111.353 |
3 տարի՝ որպես գրասենյակային տարածք |
|
3 |
Նոր Նորք |
Գայի պողոտա հ.19 |
Վարչական շենք |
21.78 /ընդհանուր՝ 12.09/ |
-- |
97.388 |
3 տարի՝ որպես գրասենյակային տարածք |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |