ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 963-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 963-Ա

«20» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 06.02.2026թ. արձանագրությունով տրված առաջարկությունները.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.02.2026 թ.

հ. 963-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ

 

Հ/հ

վար-

չական շրջանը

հասցեն

շինության

նշանակությունը
և տեսակը՝ ըստ վկայականի

Շենքի (շինության) մակերեսը /քմ/

Հողամասի մակերեսը /քմ/

մեկնար-կային գինը 1 ամսվա համար

/ՀՀ դրամ/

վարձա-
կալության

ժամկետը և

օգտագործման
նպատակը

1

Կենտրոն

Տերյան փողոցի հ.44

վարչական շենք

/նկուղ/

531.7

---

2.390.000

5 տարի՝ որպես

ճաշարան

2

Նոր Նորք

Գայի պողոտա հ.19

Վարչական շենք

25.77

/ընդհանուր՝

12.09/

--

111.353

3 տարի՝ որպես

գրասենյակային

տարածք

3

Նոր Նորք

Գայի պողոտա հ.19

Վարչական շենք

21.78

/ընդհանուր՝

12.09/

--

97.388

3 տարի՝ որպես

գրասենյակային

տարածք

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան