|
N 907-Ա |
«19» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 19.02.2026 թ. հ. 907-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Ստելլա Մնացականյան |
Նոր Խարբերդի 17-րդ փողոց, 68-րդ թաղամաս, հ.11 |
այգետնակ |
Անշարժ գույքի նվիրատվության 04.02.2026թ. հ.1132 պայմանագրով, Ստելլա Մնացականյանին նվիրած Նոր Խարբերդի 17-րդ փողոցի 68-րդ թաղամասի հ.11 հասցեում գտնվող այգետնակին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 17-րդ փողոց, հ.49 |
011136RDFUFV |
|
|
2 |
Իրա Հակոբյան /լիազորված անձ/ Մարինե Իսրայելյան |
Կիևյան փողոց, հ.8 շենք, հ.46/1 |
բնակարան |
Մարինե Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Կիևյան փողոցի հ.8 շենքի հ.46/1 հասցեում գտնվող բնակարանին /վկ.հ. 22012026-01-0081/ տրամադրել հասցե՝ Կիևյան փողոց, հ.8/4 շենք, բն.46 |
01033XL5WMEY |
|
|
3 |
Հարություն Ղուբանյան |
Վ. Այգեկցու փողոց, հ.14/2 |
բնակելի տուն |
Հարություն Ղուբանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Վ. Այգեկցու փողոցի հ.14/2 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ.հ. 03102025-01-0440/ տրամադրել հասցե՝ Վ. Այգեկցու փողոց, հ.14/4 |
01033DDUTDAE |
|
|
4 |
Հերմինե Դոլուխանյան /լիազորված անձ/ Սերգեյ Նիկողոսյան |
Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.1/2 և հ.3/7 |
հողամաս |
Սերգեյ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ 1-ին փողոցի հ.1/2 և հ.3/7 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.30122015-01-0151 և հ.18112025-01-0449/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.3/7 |
01113SNVJRWU |
|
|
5 |
Վահան Պետրոսյան /լիազորված անձ/ Վարդան Գևորգյան /սեփականատեր/ |
Զաքյան փողոց, հ.40 |
ստորգետնյա ավտոտնակ |
Վարդան Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքյան փողոցի հ.40 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /սեփ. վկ. հ.2291779/ տրամադրել հասցե՝ Ս. Զաքյան փողոց, հ.5/1 շենք, ավտոտնակ հ.40/1 |
01063MHPJGDU |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |