ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 907-Ա

«19» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.02.2026 թ.

հ. 907-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Ստելլա Մնացականյան

Նոր Խարբերդի 17-րդ փողոց, 68-րդ թաղամաս, հ.11

այգետնակ

Անշարժ գույքի նվիրատվության 04.02.2026թ. հ.1132 պայմանագրով, Ստելլա Մնացականյանին նվիրած Նոր Խարբերդի 17-րդ փողոցի 68-րդ թաղամասի հ.11 հասցեում գտնվող այգետնակին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 17-րդ փողոց, հ.49

011136RDFUFV

 

2

Իրա Հակոբյան

/լիազորված անձ/

Մարինե Իսրայելյան

Կիևյան փողոց, հ.8 շենք, հ.46/1

բնակարան

Մարինե Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Կիևյան փողոցի հ.8 շենքի հ.46/1 հասցեում գտնվող բնակարանին /վկ.հ. 22012026-01-0081/ տրամադրել հասցե՝ Կիևյան փողոց, հ.8/4 շենք, բն.46

01033XL5WMEY

 

3

Հարություն Ղուբանյան

Վ. Այգեկցու փողոց, հ.14/2

բնակելի տուն

Հարություն Ղուբանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Վ. Այգեկցու փողոցի հ.14/2 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ.հ. 03102025-01-0440/ տրամադրել հասցե՝ Վ. Այգեկցու փողոց, հ.14/4

01033DDUTDAE

 

4

Հերմինե Դոլուխանյան

/լիազորված անձ/

Սերգեյ Նիկողոսյան

Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.1/2 և հ.3/7

հողամաս

Սերգեյ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ 1-ին փողոցի հ.1/2 և հ.3/7 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.30122015-01-0151 և հ.18112025-01-0449/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.3/7

01113SNVJRWU

 

5

Վահան Պետրոսյան

/լիազորված անձ/

Վարդան Գևորգյան

/սեփականատեր/

Զաքյան փողոց, հ.40

ստորգետնյա ավտոտնակ

Վարդան Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքյան փողոցի հ.40 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /սեփ. վկ. հ.2291779/ տրամադրել հասցե՝ Ս. Զաքյան փողոց, հ.5/1 շենք, ավտոտնակ հ.40/1

01063MHPJGDU

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան