ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2026 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) N 3 հավելվածի N 4 ձևի 8-րդ և 54-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած․
2) N 8 հավելվածի՝
ա․ 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19․ Նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին՝ անկանխիկ եղանակով՝ համաձայն սույն որոշման N 8.1-ին հավելվածի։»,
բ․ 19.1-ին, 19․3-րդ, 19․4-րդ, 20-րդ, 48-րդ, 53-րդ, 54-րդ, 56-րդ, 60-րդ, 60․1-ին, 60․2-րդ կետերը և 9-րդ, 10-րդ և 12-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած,
գ․ 47-րդ կետից հանել «կանխիկ» բառը,
դ. 50-րդ կետից հանել «(կանխիկ և անկանխիկ)» բառերը,
ե․ 50-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների նշումների հիման վրա փոփոխված վճարման ցուցակները փոխանցում է Ծառայությանը:»․
3) N 8․1 հավելվածի՝
ա․ 1-ին կետից հանել «՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերը,
բ․ 4-րդ կետում «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1)՝
1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
2) N 1 հավելվածի՝
ա. 54-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «ՀայՓոստ» ՓԲԸ և» բառերը,
բ․ N 1 ձևի 14-րդ կետից հանել «վճարման եղանակի,» բառերը․
3) N 4 հավելվածի՝
ա․ 24-րդ կետից հանել «կամ կանխիկ» և «՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 510-րդ մասերը» բառերը,
բ․ 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ, 36-41-րդ կետերը և 12-14-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած,
գ․ 1-ին, 4-րդ և 6-րդ ձևերից հանել «կանխիկ/անկանխիկ», «Վճարման եղանակը» և «, փոստային բաժանմունքի համարը» բառերը։
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշումը։
4․ Սահմանել, որ եթե մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը չի ներկայացվել որոշման և որոշում 1-ի հիման վրա կանխիկ վճարվող նպաստները կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելու դիմում, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա նպաստը կամ հրատապ օգնությունը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով։ Այս դեպքում բանկի ընտրությունը կատարում է ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպությունը: Եթե անձն ունի սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար, ապա ընտրվում է այդ գումարը վճարող բանկը, հակառակ դեպքում բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնությունները՝ ըստ նպաստ կամ հրատապ օգնություն վճարող այն բանկերի, որոնք սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության միջոցով իրականացնում են նպաստ կամ հրատապ օգնություն ստացող անձի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի ակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
20.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |