ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 97 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՆՐԲԱԹԻԹԵՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ՝ արձանագրություն) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7607 11 110 9, 7607 11 190 9, 7607 11 900 0, 7607 19 100 0, 7607 19 900 9, 7607 20 100 0 և 7607 20 900 0 ծածկագրերով դասակարգվող՝ 0,0046 մմ-ից ոչ պակաս, բայց 0,2 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 20 մմ-ից ոչ պակաս, բայց 1616 մմ-ից ոչ ավելի լայնությամբ, ավելի քան 150 մետր երկարությամբ, գլանափաթեթներով, հիմքով կամ առանց հիմքի, պատվածքով կամ առանց պատվածքի (բացառությամբ ալյումինե նրբաթիթեղի տարատեսակների՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի) ալյումինե նրբաթիթեղի նկատմամբ (այսուհետ՝ ալյումինե նրբաթիթեղ) թիվ 1 հավելվածի համաձայն նախատեսված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի համար սահմանելով 5 տարվա գործողության ժամկետ։
2. Հավանություն տալ Xiamen Xiashun Aluminium Foil Co., Ltd. արտադրողի կողմից ընդունված գնային պարտավորություններին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող գրության գրանցման ամսաթիվը և համարը՝ 26 սեպտեմբերի 2025 թվականի թիվ ДЗВР-293конф/АD-39)։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում Xiamen Xiashun Aluminium Foil Со., Ltd. արտադրողի կողմից արտադրվող ալյումինե նրբաթիթեղի նկատմամբ՝ այդպիսի ապրանքի հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ նշված արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ ըստ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևի՝ արտադրողի սերտիֆիկատի առկայության դեպքում և ապրանքների հայտարարագրում այդպիսի սերտիֆիկատի մասին տեղեկություններ հայտագրվելու դեպքում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝
ուղարկել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին Xiamen Xiashun Aluminium Foil Co., Ltd. արտադրողի` լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.
հսկողություն իրականացնել սույն որոշմամբ հավանություն ստացած գնային պարտավորությունների կատարման նկատմամբ։
5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում Միության մաքսային տարածք տարեկան ծավալների շրջանակներում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) ալյումինե նրբաթիթեղ ներմուծելու դեպքում՝ 385 տոննայի չափով՝ Բելառուսի Հանրապետության համար, ապրանքների արտադրության ժամանակ օգտագործման համար նախատեսված՝ 500 տոննա՝ 2025 թվականին, 1 000 տոննա՝ 2026 թվականին, 1 300 տոննա՝ 2027 թվականին, 1 500 տոննա՝ 2028 թվականին, 1 650 տոննա՝ 2029 թվականին և 1 650 տոննա՝ 2030 թվականին՝ Ղազախստանի Հանրապետության համար և 325 տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության համար՝ հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ ալյումինե նրբաթիթեղի նպատակային նշանակությունը հաստատող այն անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված և ներմուծվող ապրանքի քանակի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության դեպքում, որի տարածք իրականացվում է դրա ներմուծումը։ Այդ փաստաթղթի մասին տեղեկություններն ապրանքների հայտարարագրում ենթակա են հայտագրման։
6. Անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 97 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
հակագնագցման տուրքի
|
Ապրանքի անվանումը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ) |
|
Ալյումինե նրբաթիթեղ նշված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 97 որոշման 1-ին կետում |
Dingsheng Aluminium Industries (HongKong) Trading Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Room 1305-07, 13/F., New East Ocean Centre, 9 Science Museum Road, Tsimshatsui East, Hong Kong) Hangzhou Dingsheng Import&Export Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Pingyao Village, Pingyao Town, Yuhang District, Hangzhou, Zhejiang Province, China) Jiangsu Dingsheng New Materials Joint-Stock Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Jingkou Economic Development Zone, Zhenjiang, Jiangsu Province, China) Inner Mongolia Lian Sheng New Energy Material Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ West of Zone B, Aluminum Industrial Park, Hollingol City, Tongliao City, Inner Mongolia, China) Hangzhou Five Star Aluminium Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Pingyao Village, Pingyao Town, Yuhang District, Hangzhou, Zhejiang Province, China) |
20,24 |
|
|
Shanghai Sunho Aluminum Foil Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ No. 3699 Xiuyan Road, Kangqiao Industrial Zone, Pudong, Shanghai, China) Sunho New Materials Technology Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ No. 569, East Huang He Road, Liangyuan District, Shangqiu City, Henan Province, China) |
17,16 |
|
|
Xiamen Xiashun Aluminium Foil Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ No. 388 Yangguang Road, Haicang Investment District, Xiamen, Fujian, China) |
19,52 |
|
|
այլ |
20,24 |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 97 որոշման |
ՑԱՆԿ
ալյումինե նրբաթիթեղի այն տարատեսակների, որոնց նկատմամբ հակագնագցման միջոց չի կիրառվում
1. Ալյումինե նրբաթիթեղ, որն արտադրված է չլեգիրված ալյումինից, ունի A99 ապրանքանիշի համար ԳՕՍՏ 11069-2019-ով նախատեսված բնութագրեր։
2. Ալյումինե նրբաթիթեղ, որն արտադրված է ալյումինե համաձուլվածքից, պարունակում է ստորև բերված տարրերը հետևյալ հարաբերակցությամբ․ երկաթ՝ 0,7% զանգվածային բաժին կամ պակաս, պղինձ՝ 0,15% զանգվածային բաժին կամ պակաս, մագնեզիում՝ 0,05% զանգվածային բաժին կամ պակաս, մանգան՝ 1,4% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 1,8% զանգվածային բաժնից ոչ ավելի, սիլիցիում՝ 0,5% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 1% զանգվածային բաժնից ոչ ավելի, ցինկ՝ 1,2% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 2,5% զանգվածային բաժնից ոչ ավելի, ցիրկոնիում՝ 0,05% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 0,2% բաժնից ոչ ավելի, այլ տարրեր (բացի ալյումինից)՝ առանձին վերցված՝ 0,05% զանգվածային բաժին կամ պակաս և միասին վերցված՝ 0,15% զանգվածային բաժին կամ պակաս, ալյումին՝ մնացած պարունակությունը՝ % զանգվածային բաժին։
3. Ալյումինե նրբաթիթեղ՝ երեսապատված։
4. Ալյումինե նրբաթիթեղ՝ երեսային, հակառակ և ճակատային կողմերից ներկված և (կամ) երեսային, հակառակ և ճակատային կողմերից լաքապատված:
5. Ալյումինե նրբաթիթեղ՝ 0,16 մմ-ից ոչ պակաս, բայց 0,2 մմ-ից ոչ ավելի հաստութամբ՝ դեղագործական կափարիչների և թասակների արտադրման համար, երկու կողմերից ներկված և (կամ) երկու կողմերից լաքապատված։
6. Ալյումինե նրբաթիթեղ՝ ինքնակպչուն։
7. Ալյումինե նրբաթիթեղ՝ ֆենոլային խումբ և (կամ) ֆենոլային միացություններ պարունակող խեժի շերտով:
8. Ալյումինե նրբաթիթեղ՝ ծալքավոր (կողավոր, ակոսավոր, ակոսների և կողերի մշակվածքով)։
9. Ալյումինե նրբաթիթեղ՝ ծակոտած։
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 97 որոշման |
(ձև)
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ
|
1. Արտադրողը (անվանումը, հասցեն) |
2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը | ||||
|
3. Արտահանողը (անվանումը, հասցեն) |
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ | ||||
|
4. Նշանակման երկիրը | |||||
|
5. Ներմուծող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտ (անվանումը, հասցեն) |
6. Ինվոյսը (համարը, ամսաթիվը) | ||||
|
7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
8. Տրանսպորտային միջոցի համարը | ||||
|
9. Ապրանքի մասին տեղեկությունները |
|||||
|
Համարը՝ ը/կ |
Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան) |
Զուտ քաշը (տոննա) |
Գինը (ԱՄՆ դոլար) |
Արժեքը (ԱՄՆ դոլար) | |
|
10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9–րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է՝ ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։ | |||||
|
——————— (ամսաթիվ) |
|||||
|
——————— (պաշտոն) |
——————— (ստորագրություն) |
——————— (Ա.Ա.Հ.) | |||
|
(Կ.Տ.) | |||||
Ծանոթագրություններ՝
1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:
2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օրացուցային օր է:
3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։
4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:
5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։
6. ավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։
7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:
8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:
9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝
լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.
հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.
հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.
հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: