ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» փետրվար 2026 թ. N 13-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՍՈՒՐ ԿԱՄ ԵՆԹԱՍՈՒՐ ԻՇԵՄԻԿ ԿԱԹՎԱԾՆԵՐԻ ԷՆԴՈՎԱՍԿՈՒԼՅԱՐ ԲՈՒԺՄԱՆ (ԹՐՈՄԲՈԼԻՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԹՐՈՄԲԷԿՏՈՄԻԱ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1–ին մասի 33-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման (թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա) ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
16.02.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի փետրվար «16»-ի թիվ 13-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՍՈՒՐ ԿԱՄ ԵՆԹԱՍՈՒՐ ԻՇԵՄԻԿ ԿԱԹՎԱԾՆԵՐԻ ԷՆԴՈՎԱՍԿՈՒԼՅԱՐ ԲՈՒԺՄԱՆ (ԹՐՈՄԲՈԼԻՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԹՐՈՄԲԷԿՏՈՄԻԱ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն չափորոշիչով սահմանվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման (թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա) ծառայությունների (այսուհետ` կաթվածի անհետաձգելի ծառայությունների) կազմակերպման և իրականացման նորմերը` ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար:
2. Կաթվածի անհետաձգելի ծառայություններն իրականացնում են նյարդաբանական, նյարդավիրաբուժական և անոթանեյրովիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` կաթվածի կենտրոն):
3. Կաթվածի անհետաձգելի ծառայությունների կազմակերպման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալը ներառում է.
1) արյան ընդհանուր քննություն․
2) մեզի ընդհանուր քննություն․
3) արյան բիոքիմիական քննություն (գլյուկոզա, կրեատինին, միզանյութ, պրոթրոմբին, ֆիբրինոգեն, միջազգային նորմավորված գործակից)․
4) արյան սերոլոգիական ( վիրուսային հեպատիտ B,C, սիֆիլիս) քննություն․
5) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ)․
6) գլխուղեղի համակարգչային շերտագրում (այսուհետ` ՀՇ)․
7) գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (այսուհետ` ՄՌՏ)․
8) ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա (այսուհետ` ԱՑԱ)․
9) արտագանգային և ներգանգային զարկերակների համակարգչային շերտագրում (այսուհետ` ՀՇ-անգիոգրաֆիա)։
4. Կաթվածի անհետաձգելի ծառայությունների իրականացման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը, գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ կաթվածի կենտրոն տեղափոխման ժամանակահատվածը:
5. Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածի կասկածով անձանց տեղափոխումը կաթվածի կենտրոններ իրականացվում է հետևյալ ընթացակարգերով.
1) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում` շտապ օգնության ծառայության միջոցով, որն ապահովում է «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման կասկածով պացիենտի առաջին բժշկական օգնությունը, ճշտում է գլխուղեղի կաթվածի նշանների ի հայտ գալու ժամանակը` «երբ եք պացիենտին վերջին անգամ տեսել իր նորմալ վիճակում» հարցադրմամբ, «ստանդարտացված արագ կլինիկական քննություն»` FAST (ֆասթ) սանդղակի դրական արդյունքների հիման վրա գնահատում է դեպքը որպես սուր կամ ենթասուր կաթված և սույն ընթացակարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում իրականացնում է պացիենտի տեղափոխումը շտապ օգնության կանչն իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոն․
2) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ նյարդավիրաբուժական էնդովասկուլյար բուժման ծառայություն չիրականացնող կազմակերպություններում պացիենտի «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման և սույն չափորոշիչի 4-րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում, շտապ օգնության ծառայության միջոցով տվյալ բժշկական կազմակերպության տնօրինության կողմից պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի համաձայնությամբ կազմակերպվում (կազմակերպման գործընթացն իրականացվում է առավելագույնը 30 րոպե ժամանակահատվածում) և ապահովվում է պացիենտի տեղափոխումը տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոն:
6. Մինչ կաթվածի կենտրոն տեղափոխումը շտապ օգնության ծառայության բուժաշխատողը հեռախոսազանգով կապվում է պացիենտի գտնվելու վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոնի ընդունարանի հերթապահ բուժաշխատողի հետ` նշելով ժամանման կանխատեսվող ժամանակահատվածը:
7. Շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող հերթապահ բուժաշխատողը պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին նախապես բանավոր տեղեկացնում է կաթվածի անհետաձգելի ծառայությունների հիմնական դրույթների մասին: Պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից կաթվածի անհետաձգելի ծառայություններից հրաժարվելու պարագայում այդ փաստը գրավոր ամրագրվում է շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում կամ հիվանդության պատմագրում, որը հաստատվում է ավագ բուժաշխատողի և պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի ստորագրությամբ։
8. Առանց շտապ օգնության ծառայության պացիենտի անմիջականորեն կաթվածի կենտրոն դիմելու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից պացիենտի կաթվածի կենտրոն տեղափոխելու դեպքում կաթվածի կենտրոնի ընդունարանի ավագ բուժաշխատողը կամ նյարդաբանը իրականացնում է պացիենտի բժշկական զննություն, և սույն չափորոշիչի 4–րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում բանավոր տեղեկացնում է կաթվածի անհետաձգելի ծառայությունների հիմնական դրույթների մասին:
9. Կաթվածի անհետաձգելի ծառայություններ իրականացնող կաթվածի կենտրոնը պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին ապահովում է կաթվածի անհետաձգելի ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ:
10. Սույն չափորոշիչի 4-րդ կետի պահանջներին համապատասխան յուրաքանչյուր դեպքի ընդունման մասին տեղեկանալուն պես` կաթվածի կենտրոնում առնվազն 30 րոպեի ընթացքում ապահովվում է կաթվածի անհետաձգելի ծառայություններում ընդգրկված ավագ բուժաշխատողների` նյարդաբանի, նյարդավիրաբույժի, անոթային նյարդաբանի, անեսթեզիոլոգի և բուժքրոջ ներկայությունը:
11. Պացիենտը տեղափոխվում է ՀՇ կամ ՄՌՏ ախտորոշման կաբինետ` պացիենտին կաթվածի կենտրոն ընդունվելուց առավելագույնը մինչև 20 րոպեների ընթացքում: Գլխուղեղի սուր կամ ենթասուր կաթվածով պացիենտներն ունեն ՀՇ կամ ՄՌՏ հետազոտության իրականացման առաջնահերթություն բոլոր մնացած պացիենտների նկատմամբ, բացառությամբ կյանքին անմիջականորեն վտանգ սպառնացող իրավիճակում գտնվող պացիենտների:
12. Կաթվածի անհետաձգելի ծառայություններում ընդգրկված նյարդաբանը, գնահատում է պացիենտի կլինիկական վիճակը և ճշտում նախնական ախտորոշումը` օգտագործելով կաթվածի ծանրության սանդղակը` NIHSS (էն, այ, էյջ, էս, էս): Հիմք ընդունելով պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը և կաթվածի ծանրության սանդղակով գնահատման տվյալները՝ իրականացվում են հետևյալ միջոցառումները.
1) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 0-4.5 ժամի և կաթվածի ծանրության սանդղակով գնահատման տվյալները < 6-ի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ կամ ՄՌՏ հետազոտություն և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա: Ավագ բուժաշխատողի ցուցումով իրականացվում է նաև ՀՇ կամ ՄՌՏ–անգիոգրաֆիա, որով խոշոր ուղեղային անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ-ի ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա` հակացուցումների բացակայության դեպքում․
2) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 0-4.5 ժամի և կաթվածի ծանրության սանդղակով գնահատման տվյալները > 6-ի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ կամ ՄՌՏ հետազոտություն, որից հետո գլխուղեղի իշեմիկ վնասման նշանների (միջին ուղեղային զարկերակի ավազանի կամ ուղեղիկի կիսագնդի 1/3-ից մեծ հատվածի վաղ ինֆարկտ կամ այտուց) բացակայության և սուր կամ ենթասուր կաթվածի բուժման այլ հակացուցումների բացակայության դեպքում, կատարվում է ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա: Անկախ ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիայով թրոմբի առկայությունից և հակացուցումների բացակայության դեպքում, իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա: ՀՇ կամ ՄՌՏ անգիոգրաֆիայով խոշոր ուղեղային անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա` հակացուցումների բացակայության դեպքում․
3) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 4.5-6 ժամի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ հետազոտություն, որից հետո գլխուղեղի իշեմիկ վնասման նշանների (միջին ուղեղային զարկերակի ավազանի կամ ուղեղիկի կիսագնդի 1/3-ից մեծ հատվածի վաղ ինֆարկտի կամ այտուցի) բացակայության դեպքում, ավագ բուժաշխատողի ցուցումով իրականացվում է ՄՌՏ կամ ՀՇ պերֆուզիոն հետազոտության: ՀՇ պերֆուզիոն և ՄՌՏ հետազոտությունների արդյունքներով իշեմիկ վնասված փոքրածավալ կորիզի և համեմատաբար մեծ պենումբրայի առկայության դեպքում կատարվում է ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա: ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիայով խոշոր ցերեբրալ անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա․
4) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 6-24 ժամի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ հետազոտություն, որից հետո գլխուղեղի իշեմիկ վնասման նշանների (միջին ուղեղային զարկերակի ավազանի կամ ուղեղիկի կիսագնդի 1/3-ից մեծ հատվածի վաղ ինֆարկտի կամ այտուցի) բացակայության դեպքում, պարտադիր իրականացվում է գլխուղեղի ՄՌՏ կամ ՀՇ պերֆուզիոն հետազոտություն: ՀՇ պերֆուզիոն և ՄՌՏ հետազոտությունների արդյունքներով իշեմիկ վնասված փոքրածավալ կորիզի և համեմատաբար մեծ պենումբրայի առկայության դեպքում կատարվում է ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա: ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիայով խոշոր ցերեբրալ անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա:
13. Կաթվածի անհետաձգելի ծառայություններից հետո պացիենտի բժշկական հսկողությունը կազմակերպվում է ծառայությունն իրականացրած համապատասխան կաթվածի կենտրոնի նյարդաբանի կողմից` կաթվածի կենտրոնի դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին, որի վերաբերյալ գրառում է կատարվում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման (թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա) ծառայություններից հետո պացիենտի շարունակական հսկողության քարտում` համաձայն Ձև 1-ի:
14. Կաթվածի անհետաձգելի ծառայություններից հետո պացիենտի հիվանդանոցային հսկողությունն ընդգրկում է հետևյալ միջոցառումները.
1) բժշկական զննություն, որը ներառում է անամնեստիկ տվյալների հավաքում, ռիսկի գործոնների հայտնաբերում և վերահսկում, նյարդաբանական վիճակի գնահատում` ներառյալ կաթվածի ծանրության սանդղակով և մոդիֆիկացված Ռանկինի սանդղակով․
2) ԷՍԳ, տրանսթորակալ էխոսրտագրություն՝ սուր փուլում չիրականացման կամ կրկնակի իրականացման անհրաժեշտության դեպքում, տրանսէզոֆագեալ Էխոսրտագրություն՝ համապատասխան կլինիկական ցուցումների դեպքում․
3) քնային զարկերակների դուպլեքս, ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՏ անգիոգրաֆիա` սուր փուլում չիրականացման կամ կրկնակի իրականացման անհրաժեշտության դեպքում,
4) լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ (ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), խոլեսթերին, լիպիդային պրոֆիլի որոշում, կոագուլոգրամմա)․
5) ԷՍԳ հոլտեր մոնիտորինգ` համապատասխան կլինիկական ցուցումների դեպքում․
6) դեղորայքային բուժման շտկում:
15. Սույն չափորոշիչով կարգավորվող կաթվածի բուժման կլինիկական ուղեցույցները հաստատված են Առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերիի 23-ի N 3021-Ա հրամանով:
Ձև 1
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՍՈՒՐ ԿԱՄ ԵՆԹԱՍՈՒՐ ԻՇԵՄԻԿ ԿԱԹՎԱԾՆԵՐԻ ԷՆԴՈՎԱՍԿՈՒԼՅԱՐ ԲՈՒԺՄԱՆ (ԹՐՈՄԲՈԼԻՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԹՐՈՄԲԷԿՏՈՄԻԱ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՑԻԵՆՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ
|
Ավագ բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանուն _________________________________________
Հսկողության վերցնելու ամսաթիվը__________________________
Հսկողությունից հանելու |
Հիվանդության պատմագրի համարը N _________ ___________________________________________
Ախտորոշումը _______________________________ |
1. Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն
______________________________________________________________________________________
2. Սեռը` արական իգական 3. Ծննդյան ամսաթիվը _________ 4. Բնակության վայրի հասցեն__________________________________
5. Աշխատանքի (ուսման) վայրը ______________________________________________________________
Իրականացված միջոցառումներ____________________________________________________________
|
Միջոցառումներ |
Դուրս գրման 1-ին ամսվա վերջին շաբաթը |
Դուրս գրման 6-րդ ամսվա վերջին շաբաթը |
Դուրս գրման 12-րդ ամսվա վերջին շաբաթը |
|
1. բժշկական զննություն |
|||
|
2. էլեկտրասրտագրություն |
|||
|
3. էխոսրտագրություն (տրանսթորակալ, տրանսէզոֆագեալ) |
|||
|
4. լաբորատոր հետազոտություններ |
|||
|
5. քնային զարկերակների դուպլեքս, ՀՇ, ՄՌՏ անգիոգրաֆիա |
|||
|
6. էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ |
|||
|
7. նշանակումներ |
|||
|
8. հատուկ նշումներ |
|||
|
9. Ավագ բուժաշխատողի ստորագրություն |
Նյարդաբանական վիճակի գնահատում
|
Պացիենտի մոտ գլխուղեղի կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ամսաթիվը |
||
|
Պացիենտը դեռևս սիմպտոմատիկ է |
Այո |
Ոչ |
|
Թուլություն |
Այո Դեմքը: Աջ Ձախ Ձեռքը: Աջ Ձախ Ոտքը: Աջ Ձախ |
Ոչ |
|
Զգացողության անկում/կորուստ |
Այո Դեմքը: Աջ Ձախ Ձեռքը: Աջ Ձախ Ոտքը: Աջ Ձախ |
Ոչ |
|
Խոսքի վատացում |
Այո |
Ոչ |
|
Երկտեսություն |
Այո |
Ոչ |
|
Տեսողության կորուստ |
Այո |
Ոչ |
|
Հավասարակշռության կորուստ |
Այո |
Ոչ |
Ռիսկի գործոնների գնահատում
|
Նախկին տրանզիտոր իշեմիկ գրոհ/կաթված։ Այո Ոչ |
Շաքարային դիաբետ: |
Սրտի իշեմիկ հիվանդություն: |
|
Զարկերակային գերճնշում։ Այո Ոչ |
Դիսլիպիդեմիա: |
Քնային զարկերակի խցանում և նեղացում: Այո Ոչ |
|
Շողացող առիթմիա: Այո Ոչ |
Ծխող: Այո Ոչ |
Փականների փոխարինում: Այո Ոչ |
|
Նախասրտերի թրթռում: Այո Ոչ |
Սրտային անբավարարու-թյուն։ Այո Ոչ |
Նշանակված դեղեր
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: