ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
9 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
ԿՈՆԿՐԵՏ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար նավիգացիոն կապարակնիքում պարունակվող էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների պահպանման կազմակերպմանը ներկայացվող պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 79 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար նավիգացիոն կապարակնիքում պարունակվող էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների պահպանման կազմակերպմանը ներկայացվող պահանջներում կատարվող
1. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով՝
«ա1) նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչ.»։
2. Նշված պահանջների հավելվածում՝
ա) 5-րդ կետի 1-ին աղյուսակի մեջ՝
3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.0.0» թվերը փոխարինել «1.1.0» թվերով.
3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:EEC:R:053:EECNavigationSealInfo:v1.1.0».
3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«EEC_R_053_EECNavigationSealInfo_v1.1.0.xsd».
բ) 7-րդ կետի 3-րդ աղյուսակի մեջ՝
5-րդ դիրքում՝
«Վավերապայմանի անունը» սյունակում «եզակի նույնականացուցիչը» բառերը փոխարինել «նույնականացուցիչը» բառով.
«Վավերապայմանի նկարագրությունը» սյունակում «նույնականացուցիչը» բառը փոխարինել «համարը» բառով.
«Վավերապայմանի անունը» սյունակում 6-րդ դիրքում «նույնականացուցիչը» բառը փոխարինել «եզակի նույնականացուցիչը» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 դիրքը՝
| « |
|
». |
«Վավերապայմանի անունը» սյունակում 7.7.3 դիրքում «casdo:SignIndicator» նշագրումը փոխարինել «casdo:SignatureIndicator» նշագրումով.
գ) 8-րդ կետի 5-րդ աղյուսակում՝ 1-ին և 2-րդ դիրքերում՝ «Արժեքների տիրույթը» սյունակում «համապատասխան» բառից առաջ լրացնել «ստանդարտների սերիային» բառերով.
դ) 10-րդ կետի 9-րդ աղյուսակում «Անունը» սյունակում 3-րդ դիրքում «Կրիպտոգրաֆիկ տվյալների ձևավորման ալգորիթմ» բառերը փոխարինել «Կրիպտոգրաֆիկ ալգորիթմ» բառերով.
ե) 11-րդ կետի 10-րդ աղյուսակում՝
5-րդ դիրքում՝
1-ին և 6-րդ սյունակներում «եզակի նույնականացուցիչը» բառերը փոխարինել «նույնականացուցիչը» բառով.
4-րդ սյունակում ընդգրկել հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
1-ին սյունակի 6-րդ դիրքում «նույնականացուցիչը» բառը փոխարինել «եզակի նույնականացուցիչը» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 դիրքը՝
| « |
|
». |
4-րդ սյունակի 7.7.1 դիրքում ընդգրկել հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
4-րդ սյունակի 7.7.2 դիրքում ընդգրկել В.053.00020 և В.053.00021 կանոնի ծածկագրերի համար հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
7.7.3-րդ դիրքում՝
1-ին և 6-րդ սյունակներում «casdo:SignIndicator» նշագրումը փոխարինել «casdo:SignatureIndicator» նշագրումով.
4-րդ սյունակում ընդգրկել В.053.00022 և В.053.00023 կանոնի ծածկագրերի համար հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
7.7.4 և 7.7.5 դիրքերում՝
4-րդ սյունակում ընդգրկել В.053.00029-В.053.00032 կանոնի ծածկագրերի համար հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
6-րդ սյունակում «casdo:SignIndicator» նշագրումը փոխարինել «casdo:SignatureIndicator» նշագրումով.
4-րդ սյունակի 7.7.6 դիրքում ընդգրկել հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
4-րդ սյունակի 7.7.7-7.7.9 դիրքերում ընդգրկել В.053.00025, В.053.00026 և В.053.00033 - В.053.00036 կանոնի ծածկագրերի համար հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1».
4-րդ սյունակի 7.7.10 և 7.7.11 դիրքերում ընդգրկել հետևյալ բովանդակությամբ կանոնի տեսակը՝ «1»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: