ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 91 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոններում կատարվող
1. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
փոխադրման ավարտի օպերատոր` Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում իրականացվում են հետագծման օբյեկտի հսկումը դադարեցնելու գործողությունները.
փոխադրման հետագծման օպերատոր` Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում սկսվել է հետագծման օբյեկտի հսկումը․
հսկողության միջոցների և ձևերի կիրառման օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում հսկող մարմինները հետագծման օբյեկտի նկատմամբ կիրառել են հսկողության միջոցներ և ձևեր․
ընթացուղու օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքով իրականացվել, իրականացվում կամ նախատեսվում է իրականացնել հետագծման օբյեկտի փոխադրումը․
գրանցման օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում գտնվում է այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը.
ընթացուղու փաստացի օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածք է տեղափոխվել հետագծման օբյեկտը, ընդ որում՝ հետագծման այդ օբյեկտի առնչությամբ չեն ավարտվել արտակարգ իրավիճակի առաջացման հետ կապված միջոցառումները։
Մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, համաձայնագրով, Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված) և Միության մարմինների այն ակտերով սահմանված իմաստներով, որոնք կարգավորում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ ՝ ինտեգրված համակարգ) ստեղծման և զարգացման հարցերը։»:
2. 4-րդ կետում «անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև (այսուհետ՝ լիազորված օպերատորներ)» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված օպերատորներ)» բառերով։
3. 5-րդ կետի «գ» ենակետում՝
ա) «և տեղեկատվական փոխգործակցության համար անհրաժեշտ՝» բառերը փոխարինել «՝տեղեկատվական փոխգործակցության համար անհրաժեշտ» բառերով․
բ) «(անհրաժեշտության դեպքում)» բառերը հանել:
4. 6-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրման հետագծման ժամանակ ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում լիազորված օպերատորները կարող են հանդես գալ մեկ կամ մի քանի գործառութային դերերով՝»․
բ) վեցերորդ պարբերության մեջ «ձևերի և միջոցների» բառերը փոխարինել «միջոցների և ձևերի» բառերով․
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ընթացուղու փաստացի օպերատոր։»։
5. 7-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում սույն կանոնների 6-րդ կետում նշված մասնակիցները նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ընթացքում գործառնություններ կատարելիս իրագործում են հետևյալ հաղորդումների ձևավորման և փոխանցման գործառույթներ՝ հաշվի առնելով փոխգործակցության ժամանակ դրանց գործառութային դերերը՝».
բ) «ա» ենթակետում՝
հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ ընթացուղու օպերատորին․
փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ գրանցման օպերատորին.».
վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին հաղորդում՝ հարցման հիման վրա.».
ութերորդ պարբերությունը հանել․
իններոդ պարբերության մեջ «նույնականացման եզակի համարով» բառերը փոխարինել «նույնականացուցիչով» բառով․
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«արտակարգ իրավիճակի առաջացման մասին հաղորդում․
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․»․
գ) «բ» ենթակետում՝
չորրորդ պարբերության մեջ «գործողությունների» բառը փոխարինել «գործողությունների արդյունքների» բառերով․
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում․
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում․
նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ պարունակող հաղորդում․
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․»․
դ) «գ» ենթակետում՝
չորրորդ պարբերության մեջ «նույնականացման եզակի համարով» բառերը փոխարինել «նույնականացուցիչով» բառով․
չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում․»․
հինգերորդ պարբերությունը «հաղորդում» բառից առաջ լրացնել «որոշում ընդունելու մասին» բառերով․
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․»․
ե) «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման օպերատորի համար՝
հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում․
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․
զ) փոխադրման ավարտի օպերատորի համար՝
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում։»:
6. 9-րդ կետը լրացնել «, 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12» բառերով։
7. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Տեղեկատվական փոխգործակցությունն ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ իրականացվում է այն դեպքում, երբ այդ փոխգործակցության մասնակիցները տարբեր անդամ պետությունների լիազորված օպերատորներ են։»:
8. V բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 181 - 184 կետերով՝
«181. Եթե ընթացուղու օպերատորին անհրաժեշտ է փոխադրման մասին տեղեկատվություն, ապա նա փոխադրման եզակի համարը պարունակող հարցում է ուղարկում փոխադրման հետագծման օպերատորին։
Ի պատասխան ստացված հարցման՝ փոխադրման հետագծման օպերատորը ներկայացնում է փոխադրման հետագծման վերաբերյալ տեղեկություններ, որոնք նավիգացիոն կապարակնիքի հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկատվություն են ներառում։
Այն դեպքում, երբ նմանատիպ հարցումն ուղարկվել է ոչ ընթացուղու օպերատորի կողմից, փոխադրման հետագծման օպերատորը չի ներկայացնում սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկությունները։
182. Այն դեպքում, երբ փոխադրման եզակի համարը հայտնի չէ, փոխադրման հսկողության նպատակով ընթացուղու օպերատորը կարող է գրանցման օպերատորին ուղարկել նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը պարունակող հարցում՝ նշելով այն ժամանակահատվածը, որի համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունները։
Ի պատասխան ստացված հարցման՝ գրանցման օպերատորը ներկայացնում է տեղեկություններ այն փոխադրումների բոլոր եզակի համարների վերաբերյալ, որոնց հետագծումն իրականացվել է հարցված ժամանակահատվածում՝ կիրառելով այն նավիգացիոն կապարակնիքը, որի նույնականացուցիչը նշված է հարցման մեջ։
183. Փոխադրման հսկողություն իրականացնելու ժամանակ փոխադրման հետագծման օպերատորը կարող է գրանցման օպերատորին հարցում ուղարկել, որը միաժամանակ պարունակում է նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը և փոխադրման եզակի համարը։
Ի պատասխան ստացված հարցման՝ գրանցման օպերատորը ձևավորում և ուղարկում է հարցված փոխադրման վերաբերյալ հետևյալ հաղորդումներից մեկը՝
նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների և փոխադրումն իրականացնելու ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկությունները՝ այն դեպքում, երբ հարցումն ստացվել է փոխադրման հետագծման օպերատորից․
հարցված տեղեկությունների տրամադրումը մերժելը՝ այն դեպքում, երբ հարցումն ստացվել է փոխադրման հետագծման օպերատոր չհանդիսացող օպերատորից։
184. Այն դեպքում, երբ սույն կանոնների 7-րդ կետով նախատեսված հաղորդումն ուղարկելուց հետո հաղորդման նախաձեռնողը հանդիսացող լիազորված օպերատորը տարբերություններ է հայտնաբերում իր տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների և ուղարկված հաղորդման մեջ նշված տեղեկությունների միջև, այդ լիազորված օպերատորը, սույն կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան՝
ա) ձևավորում է նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդում և այն ուղարկում է այն լիազորված օպերատորներին, ում նախկինում ուղարկվել էր տվյալ հաղորդումը․
բ) ձևավորում է նոր հաղորդում և այն ուղարկում է նախկինում ուղարկված հաղորդումն ստացողներին (անհրաժեշտության դեպքում)։»:
9. Նշված կանոնների թիվ 1 և 2 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
ՑԱՆԿ
նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում օգտագործվող հաղորդումները նախաձեռնողների և ստացողների
|
Նախաձեռնողը |
Հաղորդման բովանդակությունը |
Ստացողը |
Հիմքը |
Հաղորդումը չեղարկելու հնարավորությունը | |
|
1. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում |
Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ) |
փոխգործակցության կարգի 8-րդ կետի առաջին պարբերություն* (հաշվի առնելով նշված կարգի 9-րդ կետը) |
չեղարկման ենթակա չէ | |
|
2. Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ) |
նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
3. Ընթացուղու օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում |
Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ) |
փոխգործակցության կարգի 8-րդ կետի առաջին պարբերություն (հաշվի առնելով գործողություններ կատարելու կարգը**) |
չեղարկման ենթակա չէ | |
|
4. Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ) |
նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում |
ընթացուղու օպերատոր |
փոխգործակցության կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերություն (հաշվի առնելով գործողություններ կատարելու կարգը) |
չեղարկման ենթակա չէ | |
|
5. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 10-րդ կետի առաջին պարբերություն եւ 26-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
6. Գրանցման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 10-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 26-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
7. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ակտիվացում) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 11-րդ կետի առաջին պարբերություն եւ 26-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
8. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ակտիվացում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 11-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 26-րդ կետի երրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
9. Փոխադրման հետագծման օպերատոր |
փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ ընթացուղու օպերատորին |
ընթացուղու օպերատորներ |
փոխգործակցության կարգի 12-րդ կետի առաջին պարբերություն |
հնարավոր է | |
|
10. Փոխադրման հետագծման օպերատոր |
փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ գրանցման օպերատորին |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 12-րդ կետի առաջին պարբերություն |
հնարավոր է | |
|
11. Գրանցման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 13-րդ կետ |
հնարավոր է | |
|
12. Փոխադրման հետագծման օպերատոր |
փոխադրման հետագծման մասին հաղորդում |
ընթացուղու օպերատորներ |
փոխգործակցության կարգի 14-րդ կետ |
հնարավոր է | |
|
13. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (նավիգացիոն կապարակնիքից հաղորդումներ ուղարկելու պարբերականության փոփոխություն) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 15-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
14. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (նավիգացիոն կապարակնիքից հաղորդումներ ուղարկելու պարբերականության փոփոխության վերաբերյալ հարցման պատասխան) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 15-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
15. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (պարբերականության փոփոխության մասին ծանուցում) հաղորդում |
ընթացուղու օպերատորներ |
փոխգործակցության կարգի 16-րդ կետ |
հնարավոր է | |
|
16. Ընթացուղու օպերատոր |
փոխադրման եզակի համարով հետագծման հարցում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 17-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
17. Փոխադրման հետագծման օպերատոր |
փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում |
ընթացուղու օպերատոր |
փոխգործակցության կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
18. Ընթացուղու օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 18-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
19. Գրանցման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում |
ընթացուղու օպերատոր |
փոխգործակցության կարգի 18-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
20. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 19-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
21. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 19-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
22. Փոխադրման ավարտի օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 20-րդ կետի առաջին պարբերություն եւ 32-րդ կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
23. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 20-րդ կետի առաջին պարբերություն եւ 32-րդ կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
24. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ապաակտիվացում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 32-րդ կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
25. Փոխադրման հետագծման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ապաակտիվացում) հաղորդում |
փոխադրման ավարտի օպերատոր |
փոխգործակցության կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 32-րդ կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
26. Փոխադրման հետագծման օպերատոր |
փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում |
ընթացուղու օպերատորներ, գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 21-րդ կետի առաջին պարբերություն եւ 32-րդ կետ |
հնարավոր է | |
|
27. Փոխադրման ավարտի օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 22-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
28. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 22-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
29. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 22-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
30. Փոխադրման հետագծման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում |
փոխադրման ավարտի օպերատոր |
փոխգործակցության կարգի 22-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
31. Փոխադրման ավարտի օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 23-րդ կետ |
հնարավոր է | |
|
32. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 23-րդ կետ |
հնարավոր է | |
|
33. Ընթացուղու օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վերաբերյալ որոշում ընդունելու մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 24-րդ եւ 31-րդ կետեր |
հնարավոր է | |
|
34. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 25-րդ կետի առաջին պարբերություն եւ 31-րդ կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
35. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ապաակտիվացում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 25-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 31-րդ կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
36. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում |
ընթացուղու օպերատորներ |
փոխգործակցության կարգի 27-րդ եւ 31-րդ կետեր |
հնարավոր է | |
|
37. Ընթացուղու օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 28-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
38. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 28-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
39. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 28-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
40. Փոխադրման հետագծման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում |
ընթացուղու օպերատոր |
փոխգործակցության կարգի 28-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
41. Ընթացուղու օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 29-րդ կետ |
հնարավոր է | |
|
42. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 29-րդ կետ |
հնարավոր է | |
|
43. Ընթացուղու օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (միակցում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 30-րդ կետ |
հնարավոր է | |
|
44. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (միակցում) հաղորդում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 30-րդ կետ |
հնարավոր է | |
|
45. Գրանցման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ պարունակող հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 33-րդ կետ |
հնարավոր է | |
|
46. Փոխադրման հետագծման օպերատոր |
արտակարգ իրավիճակի առաջացման մասին հաղորդում |
ընթացուղու օպերատոր |
փոխգործակցության կարգի 34-րդ կետ |
հնարավոր է | |
|
47. Ընթացուղու օպերատոր |
հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 35-րդ կետ |
հնարավոր է | |
|
48. Փոխադրման հետագծման օպերատոր |
հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում |
ընթացուղու փաստացի օպերատոր |
փոխգործակցության կարգի 35-րդ կետ |
հնարավոր է | |
|
49. Փոխադրման հետագծման օպերատոր |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռացում) հարցում |
գրանցման օպերատոր |
փոխգործակցության կարգի 36-րդ կետի առաջին պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
50. Գրանցման օպերատոր |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռացում) հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 36-րդ կետի երկրորդ պարբերություն |
չեղարկման ենթակա չէ | |
|
51. Հսկողության միջոցների եւ ձեւերի կիրառման օպերատոր |
հսկողության միջոցների եւ ձեւերի մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
տեղեկատվության փոխանակման կարգի 6-րդ կետ*** |
հնարավոր է | |
|
52. Փոխադրման հետագծման օպերատոր |
հսկողության միջոցների եւ ձեւերի մասին հաղորդում |
Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորներ (մարմիններ) |
տեղեկատվության փոխանակման կարգի 6-րդ կետ |
հնարավոր է | |
|
53. Փոխադրման հետագծման օպերատոր |
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում |
ընթացուղու օպերատոր գրանցման օպերատոր ընթացուղու փաստացի օպերատոր |
փոխգործակցության կարգի 61 կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
54. Գրանցման օպերատոր |
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 61 կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
55. Ընթացուղու օպերատոր |
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 61 կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
56. Հսկողության միջոցների եւ ձեւերի կիրառման օպերատոր |
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 61 կետ |
չեղարկման ենթակա չէ | |
|
57. Փոխադրման ավարտի օպերատոր |
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում |
փոխադրման հետագծման օպերատոր |
փոխգործակցության կարգի 61 կետ |
չեղարկման ենթակա չէ | |
* Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված)։
** Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ուղում) նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու ժամանակ ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների գործողությունների կատարման կարգը և այն դեպքերը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ուղում) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը»։
*** Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը»։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՍԽԵՄԱ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության
Սույն ֆունկցիոնալ սխեմայում օգտագործվող նշագրերն ու դրանց կապը նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում օգտագործվող հաղորդումները նախաձեռնողների և ստացողների ցանկի կետերի հետ («Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 1 հավելված) (այսուհետ՝ ցանկ) բերված են 1-ին աղյուսակում․
Աղյուսակ 1
|
Սխեմայի տարրի համարը |
Սխեմայի տարրի անվանումը |
Ցանկի կետը |
|
1 |
նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում |
1, 3 |
|
2 |
նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում |
2,4 |
|
3 |
նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում |
5 |
|
4 |
նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում |
6 |
|
5 |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում |
7, 13,22, 23,27, 28, 34,37,38, 49 |
|
6 |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում |
15,31,32,41,42, 43,44 |
|
7 |
նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին հաղորդում՝ հարցման հիման վրա |
8, 14, 24, 25,29, 30,35,39, 40,50 |
|
8 |
փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ ընթացուղու օպերատորին |
9 |
|
9 |
փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ գրանցման օպերատորին |
10 |
|
10 |
նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում |
11 |
|
11 |
փոխադրման հետագծման մասին հաղորդում |
12 |
|
12 |
փոխադրման եզակի համարով հետագծման հարցում |
16 |
|
13 |
փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում |
17 |
|
14 |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում |
18 |
|
15 |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում |
19 |
|
16 |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցում |
20 |
|
17 |
հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում |
21 |
|
18 |
փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում |
26 |
|
19 |
նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում |
36 |
|
20 |
նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վերաբերյալ որոշում ընդունելու մասին հաղորդում |
33 |
|
21 |
նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ պարունակող հաղորդում |
45 |
|
22 |
արտակարգ իրավիճակի առաջացման մասին հաղորդում |
46 |
|
23 |
հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում |
47, 48 |
|
24 |
հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում |
51,52 |
|
25 |
նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում |
53,54,55,56,57 |
10. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելվածով՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում կիրառվող տեղեկագրքերի
Աղյուսակ 1
Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված իրադարձությունների տեղեկագիրք
|
Համարը՝ ը/կ |
Ծածկագիրը |
Անվանումը |
|
1 |
A02 |
նավիգացիոն կապարակնիքի կրկնակի զետեղման դեպքում կապարակնքման տարրի միակցում |
|
2 |
A03 |
նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում |
|
3 |
A04 |
նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում |
|
4 |
А05 |
կապարակնքման տարրի անջատում |
|
5 |
А06 |
նավիգացիոն կապարակնիքից տեղեկատվության հեռացում |
|
6 |
А07 |
նավիգացիոն կապարակնիքից հաղորդումների ուղարկման պարբերականության փոփոխում |
|
7 |
А08 |
նավիգացիոն կապարակնիքի փոխարինում |
|
8 |
В01 |
արտակարգ իրավիճակի առաջացում և (կամ) չարտոնված գործողության իրականացում |
Աղյուսակ 2
Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում կիրառվող՝ հարցումների մշակման արդյունքների տեղեկագիրք
|
Համարը՝ ը/կ |
Ծածկագիրը |
Անվանումը |
|
1 |
000 |
հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են) |
|
2 |
101 |
սխալ՝ հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել |
|
3 |
102 |
սխալ՝ հարցման մեջ նշված համարով փոխադրման մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել |
|
4 |
103 |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն հետագծման օպերատորին |
|
5 |
104 |
փոխադրման եզակի համարով տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն ընթացուղու օպերատորին |
|
6 |
201 |
սխալ՝ նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունները կատարված չեն |
|
7 |
202 |
սխալ՝ հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը չի կիրառվում հարցման մեջ նշված համարով փոխադրման հետագծման համար |
|
8 |
203 |
սխալ՝ հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը գրանցված է տեղեկատվական համակարգում, սակայն չի կարող օգտագործվել փոխադրման հետագծում իրականացնելու համար |
Աղյուսակ 3
Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված հեռավար գործողությունների տեղեկագիրք
|
Համարը՝ ը/կ |
Ծածկագիրը |
Անվանումը |
|
1 |
D0 |
հատուկ սարքի կիրառմամբ գործողություն կատարելու մասին հաղորդում |
|
2 |
D1 |
հեռավար գործողություն կատարելու հարցում |
Աղյուսակ 4
Փոխադրման հետագծման փուլերի և փոխադրման ընթացքում առաջացող իրադարձությունների տեղեկագիրք
|
Համարը՝ ը/կ |
Ծածկագիրը |
Անվանումը |
|
1 |
01 |
հետագծման սկիզբ |
|
2 |
02 |
հետագծման ավարտ |
|
3 |
03 |
փոխադրման մասին տեղեկություններ |
|
4 |
04 |
արտակարգ իրավիճակ և (կամ) չարտոնված գործողություններ |
|
5 |
05 |
նավիգացիոն կապարակնիքի հանում՝ առանց հսկումը դադարեցնելու |
|
6 |
06 |
նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրա փոխարինման պատճառով |
|
7 |
07 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սահմանով հետագծման օբյեկտի տեղափոխում՝ արտակարգ իրավիճակի և (կամ) չարտոնված գործողությունների դեպքում |
|
8 |
08 |
հետագծման սկիզբ, գրանցման օպերատորի համար տեղեկատվություն |
Աղյուսակ 5
Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ենթակա ապրանքների կատեգորիաների տեղեկագիրք
|
Համարը՝ ը/կ |
Ծածկագիրը |
Անվանումը |
|
1 |
01 |
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանք, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում է «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև |
|
2 |
02 |
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև |
|
3 |
03 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանվող կամ փոխադարձ առևտրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխվող ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մեկ կամ մի քանի անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ |
|
4 |
04 |
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 00, 2939 80 000 00 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ նիկոտին պարունակող արտադրանք, նիկոտինային հումք, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան |
Աղյուսակ 6
Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցումների տեսակների տեղեկագիրք
|
Համարը՝ ը/կ |
Ծածկագիրը |
Անվանումը |
|
1 |
Т0 |
նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում |
|
2 |
Т1 |
նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների մասին հարցում |
Աղյուսակ 7
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն օպերատորների (մարմինների) ցանկը, որոնք լիազորված են իրենց պետության հսկող մարմինների և մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) հետ փոխգործակցության համար՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին համապատասխան
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: