ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ՝ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի ««Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստած՝ բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընդունված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 74 որոշմամբ ընդունված՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստած՝ բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը․
բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում են՝ մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ բաց թողնված՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է՝ մինչև այն սպառողին վաճառելը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: