ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
12 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 78 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 84-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների մասին» թիվ 78 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 77 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշման մեջ կատարվող
1. 2-րդ կետում՝
ա) «ե» ենթակետում «համապատասխանեցնելու հայտերը,» բառերից հետո լրացնել «կամ դեղապատրաստուկների գրանցման դոսյեում՝ այն ճանաչման երկիրը, որտեղ դեղապատրաստուկները նախկինում գրանցվել են, նշելու հետ կապված փոփոխություններ կատարելու մասին հայտերը,» բառերով
բ) «զ» ենթակետում՝
առաջին պարբերության առաջին նախադասությունը «համապատասխանեցնելու հայտերը,» բառերից հետո լրացնել «կամ դեղապատրաստուկների գրանցման դոսյեում՝ այն ճանաչման երկիրը, որտեղ դեղապատրաստուկները նախկինում գրանցվել են, նշելու հետ կապված փոփոխություններ կատարելու մասին հայտերը,» բառերով․
երկրորդ պարբերությունը «մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերից հետո լրացնել «կամ որոնց նկատմամբ՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, նախաձեռնվել է գրանցման դոսյեում՝ այն ճանաչման երկիրը, որտեղ դեղապատրաստուկը նախկինում գրանցվել է, նշելու հետ կապված փոփոխություններ կատարելու ընթացակարգը,» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում՝
ա) 170-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը «հայտերի» բառից հետո լրացնել «հայտերի (այդ թվում՝ դեղապատրաստուկների գրանցման դոսյեում՝ այն ճանաչման երկրի, որտեղ դեղապատրաստուկը նախկինում գրանցվել է նշումով փոփոխություններ կատարելու մասին հայտերի)» բառերով
երրորդ պարբերությունը «համապատասխանեցումը» բառից հետո լրացնել « , դեղապատրաստուկների գրանցման դոսյեում՝ այն ճանաչման երկրների նշումով, որտեղ դեղապատրաստուկը նախկինում գրանցվել է, փոփոխությունների կատարումը» բառերով
չորրորդ պարբերությունը «կատարման ընթացակարգեր» բառից հետո լրացնել «, կամ դեղապատրաստուկների գրանցման դոսյեում՝ այն ճանաչման երկրների նշումով, որտեղ դեղապատրաստուկը նախկինում գրանցվել է, փոփոխությունների կատարման ընթացակարգեր» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: