ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
12 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 75 |
քաղ. Մինսկ |
«ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 017/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 75 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) կատարվող
1. Նախաբանը հանել:
2. Տեքստում «Տեխնիկական կանոնակարգ» բառերը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «տեխնիկական կանոնակարգ» բառերով՝ համապատասխան հոլովով, «Մաքսային միության անդամ պետություն» բառերը՝ համապատասխան թվով և հոլովով փոխարինել «անդամ պետություն» բառերով՝ համապատասխան թվով և հոլովով։
3. 1-ին հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգությանը ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները:
Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող թեթև արդյունաբերության արտադրանքի վրա:
Եթե թեթև արդյունաբերության արտադրանքի մասով ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջները, ապա այդ արտադրանքը պետք է համապատասխանի Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
Սույն տեխնիկական կանոնակարգն ընդունվել է մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով:».
բ) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. 2-րդ հոդվածում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝».
բ) չորրորդ-ութերորդ պարբերությունները հանել.
գ) տասնհինգերորդ պարբերության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով.
դ) տասնյոթերորդ պարբերությունը հանել։
5. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Միության մաքսային տարածքում շրջանառության կանոնները
1. Արտադրանքը շրջանառության մեջ է դրվում Միության մաքսային տարածքում՝ պայմանով, որ այն համապատասախանում է սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և պայմանով, որ այն անցել է սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության հավաստում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
2. Այն արտադրանքը, որի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չպետք է մակնշված լինի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և դրանք շրջանառության մեջ դնելը Միության մաքսային տարածքում չի թույլատրվում։
3. Շուկայում արտադրանքի շրջանառության դեպքում պետք է տրամադրվի դրա մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն մականշվածքի միջոցով՝ արտադրանքի անվտանգության վերաբերյալ օգտվողներին (սպառողներին) մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։»։
6. 9-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի տասներորդ պարբերության մեջ «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության» բառով.
բ) 3-րդ կետում «Մաքսային միության այն անդամ պետության» բառերը փոխարինել «Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերով»։
7. 10-րդ և 11-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
1. Սույն տեխնիկական կանոնակարգին արտադրանքի համապատասխանությունն ապահովվում է կամ անմիջականորեն սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների կատարմամբ, կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:
2. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները (այսուհետ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկ):
Հոդված 11. Համապատասխանության գնահատումը
1. Նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ արտադրանքը պետք է անցնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում՝ համապատասխանության հավաստման ձևով:
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները:
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է հետևյալ ձևով՝
համապատասխանության հայտարարագրում՝ 1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ համապատասխանության հայտարարագրման սխեմաներով.
սերտիֆիկացում՝ 1ս, 2ս և 3ս սերտիֆիկացման սխեմաներով։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման ժամանակ հայտատուն անդամ պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձն է, որը՝
սերիական թողարկման արտադրանքի համար արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ) է.
արտադրանքի խմբաքանակի համար՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ) կամ վաճառող (ներմուծող) է։
2. Համապատասխանության հավաստման նպատակով արտադրանքի նույնականացումն իրականացվում է՝
սերտիֆիկացման ձևով արտադրանքի համապատասխանության հավաստման դեպքում՝ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ արտադրանքի սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի կողմից, որի հավատարմագրման ոլորտում ներառված է համապատասխան արտադրանքը (այսուհետ՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմին), հայտատուի ներկայությամբ.
համապատասխանության հայտարարագրման ձևով արտադրանքի համապատասխանության հավաստման դեպքում՝ կախված համապատասխանության հայտարարագրման կիրառված սխեմայից՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կամ վաճառողի (ներմուծողի) կողմից կամ նրանց հանձնարարությամբ՝ նրանց կողմից լիազորված անձի կողմից, որի դերում կարող է հանդես գալ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը), և որի հավատարմագրման ոլորտում ներառված է համապատասխան արտադրանքը (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիան։
Արտադրանքի նույնականացման համար օգտագործվում են զգայորոշման և (կամ) գործիքային մեթոդներ:
Զգայորոշման մեթոդի օգտագործման դեպքում արտադրանքը նույնականացնում են ըստ արտադրանքի անվանման և տեսակի (նշանակության), ինչպես նաև դրա բնութագրիչների՝ արտադրանքի որոշվող տեսակին բնորոշ հատկանիշներին և փաստաթղթերի ձևավորված լրակազմ փաթեթին նույնականության:
Եթե նույնականացման զգայորոշման մեթոդը արտադրանքի մասին ստույգ տեղեկատվություն չի ապահովում, ապա կիրառվում է գործիքային մեթոդը: Նույնականացման գործիքային մեթոդն օգտագործելիս արտադրանքի փորձարկումներն անցկացվում են կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով սահմանված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներին համապատասխան:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է սեփական ապացույցների և այն ապացույցների հիման վրա, որոնք ստացվել են կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի (6հ սխեմայի համար) և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաների համար), կամ սեփական փորձարկման լաբորատորիայի (1հ և 2հ սխեմաների համար) մասնակցությամբ։
4. Зհ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է արտադրանքի հետևյալ խմբերի համար՝
հագուստ և երկրորդ ու երրորդ շերտերի արտադրատեսակներ.
տրիկոտաժե քաթաններ,
գործվածքներ և նյութեր՝ սպիտակեղենի, հագուստի, սրբիչային,
կաշի, մորթի և դրանցից պատրաստված այլ արտադրատեսակներ.
երկրորդ շերտի գուլպեղեն.
գլխարկներ.
կոշկեղեն, բացի թաղիքե կոշկեղենից.
մեքենայական արտադրության գորգային ծածկեր և արտադրատեսակներ.
սպիտակեղեն՝ սեղանի և խոհանոցաին, թաշկինակներ.
սրբիչներ, սավաններ՝ լոգանքի.
գլխաշորային-շարֆային արտադրատեսակներ։
1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է այն արտադրանքի մասով, որը ներառված չէ 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրման ենթակա արտադրանքի խմբում և սերտիֆիկացման ենթակա արտադրանքի խմբում:
5. Հայտատուի կողմից ձևավորվող փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը՝ համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայից կախված, ներառում է՝
1) արտադրանքի տեխնիկական փաստաթղթերի (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման փաստաթղթերի, և (կամ) տեխնիկական պայմանների (նկարագրությունների)) պատճենները, որոնք պարունակում են արտադրանքի հիմնական պարամետրերն ու բնութագրերը, ինչպես նաև դրա նկարագրությունը՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը գնահատելու նպատակով (2հ և 4հ սխեմաների համար՝ առկայության դեպքում).
2) արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (արձանագրությունների) պատճենը, որով հավաստվում է (որոնցով հավաստվում են) արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (առկայության դեպքում).
3) արտադրանքի նմուշների նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (արձանագրությունների) պատճենը, եթե պատրաստի արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովվում է այդպիսի նյութերի և լրակազմող արտադրատեսակների (առկայության դեպքում) անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարմամբ.
4) պայմանագրի (մատակարարման պայմանագրի) (առկայության դեպքում) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափսը (2հ և 4հ սխեմաների համար).
5) սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցանկը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանք կիրառելու դեպքում).
6) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում) (1հ, 3հ և 6հ սխեմաների համար).
7) արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ պայմանագրի պատճենը, որի հիման վրա արտադրողի կողմից լիազորված անձը արտադրողի անունից իրականացնում է համապատասխանության գնահատում կամ Միության մաքսային տարածքում արտադրանքը շրջանառության մեջ բացթողում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար (արտադրողի կողմից լիազորված անձի համար) (1հ, 3հ և 6հ սխեմաների համար).
8) արտադրողի որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենը, որը տարածվում է համապատասխանության հայտարարագրման հայտագրված արտադրանքի արտադրության կամ նախագծման և արտադրության վրա, որով հավաստվում է արտադրողի կողմից ներդրված՝ որակի կառավարման համակարգի համապատասխանությունը որակի կառավարման համակարգին ներկայացվող՝ համապատասխան ստանդարտների պահանջներին և, որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (6հ սխեմայի համար).
9) տեղեկություններ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ.
10) համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած՝ հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը ձևավորվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչների վրա:
7. Արտադրողը, կախված համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայից՝
1) իրականացնում է արտադրական վերահսկողություն և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացը լինի կայուն և ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (1հ և 3h սխեմաներ).
2) իրականացնում է արտադրական վերահսկողություն և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ներդրված ու սերտիֆիկացված կառավարման համակարգի աշխատանքի կայունության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրման համար արտադրության պայմանների ապահովման նպատակով (6h սխեմա)։
8. Հայտատուն, կախված համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայից՝
1) ձևավորում է սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը և կատարում դրանց վերլուծությունը.
2) ապահովում է արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) նույնականացման և նմուշառման անցկացումը.
3) ապահովում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաների համար) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայում (1հ և 2հ սխեմաների համար)՝ հայտատուի ընտրությամբ՝ արտադրանքի վերցված նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։ 2հ և 4հ սխեմաների համար թույլատրվում է համանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար այն արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների օգտագործումը, որի համար նախկինում ընդունվել և գրանցվել է համապատասխանության հայտարարագիրը։ Ընդ որում, հայտատուն անցկացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացում՝ այն արտադրանքի հետ դրա համանմանությունը պարզելու համար, որի համար նախկինում ընդունվել և գրանցվել է համապատասխանության հայտարարագիր։ Եթե հայտատուի կողմից հաստատվել է այդ համանմանությունը, ապա խմբաքանակից արտադրանքի նմուշներ (տիպային նմուշներ) վերցնելը, ինչպես նաև դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումները չեն անցկացվում։ Այդ դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 1 տարուց ոչ ավելի:
1հ, 3հ և 6հ սխեմաների համար թույլատրվում է նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների կիրառումը, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)՝ դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։ Այդ դեպքում նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 3 տարուց ոչ ավելի.
4) ընդունում է համապատասխանության հայտարարագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված միասնական ձևի և կանոնների համաձայն, և գրանցում այն՝ Հանձնաժողովի կողմից հաստատված կարգով.
5) ապահովում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով.
6) ձևավորում և պահում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթը, որը ներառում է՝
սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաների համար) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայում (1հ և 2հ սխեմաների համար) անցկացված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, եթե այդ նյութերի և լրակազմողների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ.
համապատասխանության գրանցված հայտարարագիրը:
9. Համապատասխանության հայտարարագրի գրանցումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, կասեցնելու, վերականգնելու և դադարեցնելու կարգին համապատասխան:
Համապատասխանության հայտարարագիրը գրանցելու համար հայտատուն նույնպես ներկայացնում է հետևյալ ապացուցողական նյութերը՝
սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների պատճենները.
արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (արձանագրությունների) պատճենը։
10. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է՝
1) սերիական թողարկման արտադրանքի համար՝ 5 տարուց ոչ ավելի.
2) արտադրանքի խմբաքանակի համար ժամկետ չի սահմանվում։
11. Հայտատուի ցանկությամբ՝ 1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրմամբ կամ սերտիֆիկացմամբ:
Հայտատուի ցանկությամբ՝ 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել սերտիֆիկացմամբ:
12. Հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պահման ժամկետը կազմում է՝
սերիական թողարկման արտադրանքի համար՝ այդ արտադրանքն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի.
արտադրանքի խմբաքանակի համար՝ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից 10 տարուց ոչ պակաս։
Թույլատրվում է դիմումների, համապատասխանության գրանցված հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
13. Անդամ պետության լիազորված մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի) կողմից համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահման ժամկետը կազմում է՝
համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 տարուց ոչ պակաս, եթե համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանափակ է.
համապատասխանության հայտարարագրի գրանցման օրվանից առնվազն 10 տարի, եթե համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանափակ չէ։
Թույլատրվում է դիմումի, համապատասխանության գրանցված հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
14. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստումը սերտիֆիկացման ձևով իրականացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից։ Սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի և արտադրանքի սերտիֆիկացման մարմնի միջև պայմանագրի հիման վրա՝ հետևյալ սխեմաներից մեկով՝
սերիական թողարկման արտադրանքի համար՝ 1ս և 2ս սխեմաներով.
արտադրանքի խմբաքանակի համար՝ 3ս սխեմայով։
Սերտիֆիկացման նպատակով հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։
15. Սերտիֆիկացումն անցկացվում է արտադրանքի հետևյալ խմբերի համար՝
1) մերկահագի սպիտակեղեն, կորսետային արտադրատեսակներ, լողանալու արտադրատեսակներ.
2) անկողնու սպիտակեղեն.
3) առաջին շերտի գուլպեղեն:
16. Հայտատուն, սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտի հետ մեկտեղ, արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝
1) արտադրանքի տեխնիկական (նախագծային և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները (3ս սխեմայի համար՝ առկայության դեպքում).
2) այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան, պատրաստված է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
3) հումքի, նյութերի և լրակազմող արտադրատեսակների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).
4) սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցանկը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների, կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
5) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում) (1ս և 2ս սխեմաների համար).
6) սերտիֆիկացման հայտագրված արտադրանքի արտադրության կամ նախագծման ու արտադրության վրա տարածվող՝ արտադրողի՝ որակի կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված որակի կառավարման համակարգի համապատասխանությունը որակի կառավարման համակարգի համապատասխան ստանդարտի պահանջներին և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (2ս սխեմայի համար).
7) արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ պայմանագրի պատճենը, որի հիման վրա արտադրողի կողմից լիազորված անձը արտադրողի անունից իրականացնում է համապատասխանության գնահատումը կամ արտադրանքը շրջանառության մեջ բացթողումը Միության մաքսային տարածքում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար (արտադրողի կողմից լիազորված անձի համար) (1ս և 2ս սխեմաների համար).
8) պայմանագրի (մատակարարման պայմանագրի) (առկայության դեպքում) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը (3ս սխեմայի համար).
9) տեղեկություններ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ.
10) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում)։
17. Արտադրողը, կախված սերտիֆիկացման կիրառվող սխեմայից՝
1) ձեռնարկում է արտադրության գործընթացի կայունությունը և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պատրաստվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նաև իրականացնում է արտադրական վերահսկողություն (1ս և 2ս սխեմաներ).
2) ձեռնարկում է որակի կառավարման ներդրված և սերտիֆիկացված համակարգի աշխատանքի կայունության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները (2ս սխեմա).
18. Հայտատուն, սերտիֆիկացման կիրառվող սխեմայից կախված՝
1) արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտ՝ կից ներկայացնելով սույն հոդվածի 16-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
2) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ստանալուց հետո ապահովում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով.
3) ձևավորում և պահպանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթը, որը ներառում է՝
սույն հոդվածի 16-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
արտադրանքի նույնականացման և (կամ) նմուշների (տիպային նմուշների) վերցման ակտը (ակտերը).
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը (արձանագրությունները).
արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ակտը (հաշվետվությունը) (1ս սխեմայի համար).
արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը։
19. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը՝
1) ուսումնասիրում և վերլուծում է սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտն ու կցվող փաստաթղթերը և տեղեկությունները, ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում հայտատուին.
2) իրականացնում է արտադրանքի նույնականացում և նմուշների (տիպային նմուշների) վերցնում՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար և (կամ)՝ նյութերի և լրակազմող արտադրատեսակների նմուշառում՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։
3ս սխեմայի համար թույլատրվում է համանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար այն արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների օգտագործումը, որի համար արտադրանքի սերտիֆիկացման միևնույն մարմնի կողմից նախկինում տրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ։ Ընդ որում, արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից անցկացվում է արտադրանքի խմբաքանակի նույնականացում՝ այն արտադրանքի հետ դրա համանմանությունը պարզելու համար, որի համար նախկինում տրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ: Եթե սերտիֆիկացման մարմնի կողմից հաստատվել է այդ համանմանությունը, ապա խմբաքանակից արտադրանքի նմուշներ (տիպային նմուշներ) վերցնելը, ինչպես նաև դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումները չեն անցկացվում։ Այդ դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 1 տարուց ոչ ավելի:
1ս և 2ս սխեմաների համար թույլատրվում է նյութերի և լրակազմող արտադրատեսակների (որոնք վերցվել են արտադրանքի սերտիֆիկացման միևնույն մարմնի կողմից)՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների կիրառումը, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։ Այդ դեպքում նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 3 տարուց ոչ ավելի.
3) անցկացնում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների ու արտադրողի կողմից անցկացված՝ ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծությունը (սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկից ստանդարտները չկիրառելու դեպքում) (ըստ անհրաժեշտության).
4) կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկից որոշում է արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները.
5) արտադրանքի վերցված նմուշների (տիպային նմուշների) և (կամ) նյութերի ու լրակազմող արտադրատեսակների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար պայմանագրային հիմքով (անհրաժեշտության դեպքում) ներգրավում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) այն լաբորատորիաների (կենտրոնների) թվից, որոնց հետ փոխգործակցում է.
6) անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն՝ ձևակերպելով արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտ (հաշվետվություն) (1ս սխեմա).
7) անցկացնում է հայտատուի կողմից սույն հոդվածի 16-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ամփոփում, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ (1ս, 2ս և 3ս սխեմաներ) ինչպես նաև՝ արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում.
8) հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների, արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերլուծության դրական արդյունքների դեպքում, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ պատրաստված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ (1ս, 2ս և 3ս սխեմաներ), ու արտադրության վիճակի վերլուծության (1ս սխեմա) դրական արդյունքների դեպքում կայացնում է որոշում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ, ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և տրամադրում է այն հայտատուին.
9) արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները մուտքագրում է համապատասխանության տրված սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում.
10) ձևավորում և պահպանում է սույն հոդվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթը.
11) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների, արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերլուծության և արտադրության վիճակի վերլուծության (1ս սխեմա) բացասական արդյունքների դեպքում հայտատուին ուղարկում է համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին պատճառաբանված որոշում:
20. Սույն հոդվածի 16-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը ձևավորվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչների վրա:
21. Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով և կանոններով:
22. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից անկացվում է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում (1ս և 2ս սխեմաներ)՝ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում տարեկան 1 անգամ՝ արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտություններ (փորձարկումների) և չափումներ անցկանցելու միջոցով, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1ս և 2ս սխեմաներ) և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:
Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը,
դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է և ի գիտություն է հայտնվում հայտատուին ։
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները մուտքագրում է համապատասխանության տրված սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում:
23. Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կազմում է՝
1) սերիական թողարկման արտադրանքի համար՝ 5 տարուց ոչ ավելի.
2) արտադրանքի խմբաքանակի համար՝ ժամկետ չի սահմանվում։
24. Հայտատուի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պահպանման ժամկետը կազմում է՝
սերիական թողարկման արտադրանքի համար՝ այդ արտադրանքի արտադրության դադարեցման օրվանից 10 տարուց ոչ պակաս.
արտադրանքի խմբաքանակի համար՝ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից 10 տարուց ոչ պակաս։
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պահպանման ժամկետը կազմում է՝
արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ է.
արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրման օրվանից 10 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ չէ։
Թույլատրվում է դիմումների, արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
25. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրությունները՝ ի լրումն «Փորձարկման և չափաբերման լաբորատորիաների կոմպետենտությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտով սահմանված պարտադիր պահանջներին, պետք է պարունակեն՝
1) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացման պայմանները (ջերմաստիճանը և խոնավությունը).
2) փորձարկման սարքավորումների և չափման միջոցների ցանկը։
26. Օտար լեզվով կազմված և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթում ներառված փաստաթղթերն ուղեկցվում են ռուսերեն թարգմանությամբ և (կամ) անդամ պետության օրենսդրությունում համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով թարգմանությամբ, որի տարածքում իրականացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցումը կամ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպումը։»։
8. 12-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.
բ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտադրանքը մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական բոլոր այն կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա և, որոնցով նախատեսվում է այդ նշանի զետեղումը:»։
9. 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: