ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» փետրվար 2026 թ. N 11-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոսի 26-ի «Ձևաբանական հետազոտության պարտադիր իրականացում չպահանջող դեպքերը սահմանելու մասին» N 272-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
11.02.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի փետրվար «11»-ի N 11-Ն հրամանի |
|
|
«Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոս «26»-ի N 272-Ն հրամանի |
ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԴԵՊՔԵՐԸ
1. Երակների և զարկերակների հատում:
2. Թութքահատում և/կամ ճաքի հեռացում:
3. Այրվածքներով պայմանավորված նեկրէկտոմիաներ:
4. Դիսկէկտոմիա միջողային աճառների ճողվածքների դեպքում:
5. Սեպտոպլաստիկա, այդ թվում կոմբինացված խեցիների շտկմամբ:
6. Ճողվածքահատում, բացառությամբ` օղակված ճողվածքի:
7. Եղունգի հեռացում։
8. Անդամահատումներ:
9. Թլպատում:
10. Լիպոսակցիա:
11. Ատամի հեռացում:
12. Ախտահարված հյուսվածքների հեռացում (ոչ ուռուցքային, մեռուկային, գանգրենոզ):
13. Էպիթելային ուղիների խուղակի հեռացում։
14. Աբսցես, ֆլեգմոնա, հեմատոմա։
15. Վնասվածքաբանական և օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ հեռացված հյուսվածքներ։
16. Մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետ հղիության դեղորայքային ընդհատման և ոչ բժշկական ցուցումներով մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետ հղիության վիրաբուժական ընդհատման, ինչպես նաև 12-22 շաբաթական ժամկետում հղիության դեղորայքային ընդհատման դեպքերում` ձևաբանական հետազոտության նմուշի բացակայության դեպքում:
17. Աղիքի լուսանցքում պարապրոկտիտի բացազատում։
18. Պարատոնզիլյար աբսցեսի բացազատում։
19. Արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պլաստիկ վիրահատությունների մաշկային կամ լորձաթաղանթային լաթեր, որոնք չունեն ախտորոշիչ նշանակություն։»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: