ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՓԵՏՐՎԱՐԻ 2026 թ. N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «50 տոկոսի չափով» թիվը և բառերը փոխարինել «50-ից մինչև 100 տոկոսի չափով՝ հաշվի առնելով ընտանիքի անապահովության աստիճանը» թվերով և բառերով։
2) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետում համարակալման «5» թիվը փոխարինել «6» թվով,
3) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի «բ» պարբերությունում «500» թիվը փոխարինել «501» թվով,
4) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի «գ» պարբերությունում «200» թիվը փոխարինել «1001» թվով և «500» թիվը փոխարինել «3000» թվով,
5) N 1 hավելվածի 1-ին կետի ըստ հաջորդականության՝ 6-րդ ենթակետի «դ» պարբերությունում «200-ից 500» թիվը, կետադրական նշանը և տառերը փոխարինել «3001 և ավելի» թվով և բառերով։
6) N 1 hավելվածի 19-րդ կետում «հիմնական» բառից առաջ լրացնել «ոչ» բառը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ( 23 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ՍՊԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԶԱՐԻՆԵ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ___________________
ՄՀԵՐ ՎԵԶԻՐՅԱՆ ___________________
ԱՐՄԻՆԵ ՊԱՊԵՅԱՆ ___________________
ԱՐՍԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ ___________________
ԼԱՎՐԵՆՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ___________________
ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ___________________
ՎԻԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ___________________
Դեմ (0)
Ձեռնպահ (0)
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
|
2026 թ. փետրվարի 10 ք. Կապան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: