ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետը «գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Մասնագիտական հանձնաժողովի մասնագիտական ուսումնասիրությունների առարկա չեն կարող լինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված օտարվող սեփականության և դրա նկատմամբ գույքային իրավունքների գնահատման հաշվետվությունները:»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-32-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: