ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«29» հունվարի 2026թ. N 2-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 90-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Սպիտակ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման մեջ 1-6 հատվածներում կատարել փոփոխություններ` համաձայն 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԿՈՂՄ (18) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
|
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՏԻՆՅԱՆ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՈՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
|
2026 թ. հունվարի 29 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: