ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2026 թ. N 18-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 420-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի «Աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 420-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ կետում «առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկի և արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցի (այսուհետ՝ Տարեկան ժամանակացույց) համաձայն, որը հրապարակվում է մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան արտաքին գնահատման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկի և արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցի (այսուհետ՝ Տարեկան ժամանակացույց) համաձայն, որը հրապարակվում է մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում Հանրային վերահսկողության խորհրդի կողմից համաձայնեցվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
2026-02-09 |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: