ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով 0.91788 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «49.0128» թիվը փոխարինել «48.0949» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «505.3827» թիվը փոխարինել «504.4648» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «506.2828» թիվը փոխարինել «505.3649» թվով,
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով 0,91788 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «0.98723» թիվը փոխարինել «1.90511» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով 0.919661 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «48.0949» թիվը փոխարինել «47.1752» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «504.4648» թիվը փոխարինել «503.5451» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «505.3649» թիվը փոխարինել «504.4452» թվով,
4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով 0,919661 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «1.90511» թիվը փոխարինել «2.824771» թվով,
5) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով 1.0774 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «47.1752» թիվը փոխարինել «46.0978» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «503.5451» թիվը փոխարինել «502.4677» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «504.4452» թիվը փոխարինել «503.3678» թվով,
6) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով 1.0774 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «2.824771» թիվը փոխարինել «3.902171» թվով,
7) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով 0.82564 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «46.0978» թիվը փոխարինել «45.27216» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «502.4677» թիվը փոխարինել «501.64206» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «503.3678» թիվը փոխարինել «502.54216» թվով,
8) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով 0.82564 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «3.902171» թիվը փոխարինել «4.727811» թվով,
9) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Պտղնի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0318-0105 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.5-րդ տողի 2-րդ սյունակում «298.10» թիվը փոխարինել «298.05» թվով, 3-րդ սյունակում՝ «287.80» թիվը փոխարինել «287.75» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «196.22» թիվը փոխարինել «196.17» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «236.54» թիվը փոխարինել «236.49» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ-17
ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
|
2026թ. փետրվարի 12 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: